Լրահոս

2022-06-06
  • Img default alt hy
    Աշխարհ
    Մեծ Բրիտանիայում կապիկի ծաղիկի ևս 77 դեպք է գրանցվել
    Մեծ Բրիտանիայում կապիկի ծաղիկի ևս 77 դեպք է գրանցվել, երկրում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 302-ի, հայտնում է Sky News-ը։ Նոր դեպքերից 73-ը Անգլիայում են, երկուսը՝ Շոտլանդիայում, երկուսը՝ Ուելսում։ Բրիտանական առողջապահական գործակալությունը նշում է, որ բնակչության համար վտանգը դեռ չնչին է։
    18:15
    06.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դավթաշենում բախվել են Mitsubishi Pajero-ն ու Chevrolet-ն. կա վիրավոր
    ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գեղամ Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունիսի 4-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/06/06/1215006/
    18:00
    06.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Բալթիկ ծովում մեկնարկել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժությունները
    Բալթիկ ծովում մեկնարկել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժությունները Հատկանշական է, որ դրանց մասնակցում են Ֆինլանդիան ու Շվեդիան։ «BALTOPS» ամենամյա զորավարժություններին կմասնակցեն 45 նավ, 75 ինքնաթիռ եւ ավելի քան 7 հազար զինվորական:
    17:52
    06.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այսօր հանդիպել ենք Արցախի Հանրապետության ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարների հետ․ Սաղաթելյան
    Այսօր հանդիպել ենք Արցախի Հանրապետության ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարների հետ: Քննարկել ենք Արցախի ու Հայաստանի շուրջ ստեղծված մարտահրավերներն ու սպառնալիքները: Քննարկվել է նաև Հայաստանում առկա քաղաքական ճգնաժամի դրսևորումները: Պայմանավորվել ենք առավել կազմակերպված շարունակել նման ձևաչափով փոխադարձ համդիպումներն ու քննարկումներն, ինչպես նաև աշխատանքներ իրականացնել Արցախում, Հայաստանում և Սփյուռքում Շարժման ընդլայնման ուղղությամբ:
    17:45
    06.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գյումրեցի Պապոյանները եռյակ են ունեցել՝ Դանիելը, Մաքսը և Ալենը
    Դանիել, Մաքս, Ալեն. գյումրեցի Պապոյանների ընթանիքում հունիսի 4-ին 3 տղա երեխա է ծնվել: 3-րդ հղիության լուրն իմանալուց հետո 31 ամյա կինն ու ընտանիքը սպասում էին տղա երեխայի, բայց պատկերացնել անգամ չէին կարող, որ եռյակ են ունենալու։ «Հղիության երկրորդ ամսում իմացանք, որ եռյակ է, Ջավախքից վերադարձանք Գյումրի այստեղ բժիշկների վերահսկողության տակ լինելու համար, բարդություններ կային, բայց, բարեբախտաբար, հաղթահարեցինք։ Մեկ աղջիկ ունեմ և մեկ տղա, սակայն հիմա լրիվ այլ զգացողություններ են»,- ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Զինա Ավետիսյանը։ Ծննդկանը հայտեց, որ նորածինների անունները որոշել են աղջիկն ու տղան. որդիներն իրար նման են, բայց մայրն արդեն յուրաքանչյուրին յուրովի է սիրում եւ տարբերում միմյանցից: «Մաքսը ավելի տարբերվող է, սակայն յուրաքանչյուրն իր տեղն ունի։ Չգիտեմ հետո ինչ կլինի, բայց հիմա ուզում եմ, որ զավակներս մեծանան խաղաղ ու անհոգ»,-ասում է փոքրիկների մայրիկը։ ՀՕՄ-ի Ախուրյանի մոր եւ մանկան առողջության կենտրոնի փոխտնօրեն Վահրամ Միրզոյանն էլ ArmDaily.am-ին հայտնեց, որ երեխաները 48 սմ հասակով են՝ 1900,1600, 1800 գրամ քաշով. սա համապատասխանում է հղիության ժամկետին, նորածիններին կյուվեզային ռեժիմում պահելու կարիք գրեթե չի զգացվել: «32-րդ շաբաթականից կարիք ենք զգացել ստացիոնար բուժում ապահովվելու, փորձեցինք բնական ճանապարհով ծննդաբերություն ապահովել, սակայն պտուղների դիրքով պայմանավորված չստացվեց։ Ամեն դեպքում մայրն ու զավակները ֆիզիկապես լավ են, մնում է, որ հոգեբանական աջակցություն ունենա ընտանիքը, 3 երեխային բարդ կլինի մեծացնել»,-նշեց Ախուրյանի մոր եւ մանկան առողջության կենտրոնի փոխտնօրենը։ Իսկ եռյակ լույս աշխարհ բերած Զինան ավագ որդու ու նորածինների հետ սպասում է ամուսնու և դստեր վերադարձին Ջավախքից, նրանք այսուհետև կապրեն Գյումրիում: Զինան ասում է՝ 5 երեխա մեծացնելը բարդ է լինելու, սակայն ամեն ինչ անելու են զավակների համար: «Անսովոր է, քանի որ եռյակ են, բայց հպարտ ենք, որ հայրենիքին եւս 3 ապագա զինվոր ենք տվել»,- նշում է նա: Մայրն ու որդիները, ամենայն հավանականությամբ, դուրս կգրվեն վաղը:
    17:42
    06.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Քաղաքացիներին ծեծելուց հետո ոստիկանությունը Փաշինյանի գլխավորությամբ բարեփոխումների նիստ է արել
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստ: Նիստում քննարկման առարկա է դարձել Ներքին գործերի նախարարության նախնական մոդելը: Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ներկայացրել է ՆԳՆ ձևավորման ֆունկցիոնալ-կառուցվածքային քարտեզը՝ այդ համատեքստում անդրադառնալով հիմնական գործառույթներին, ստորաբաժանումներին, օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակացույցին և հարակից այլ հարցերի: Նշվել է, որ առաջարկվող մոդելը լրամշակվել է Խորհրդի նախորդ նիստում շահագրգիռ գերատեսչությունների, քաղաքացիական հասարակության կողմից ներկայացված փոխադարձ ընդունելի առաջարկներով: Թեմայի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն, արծարծվել է ստեղծվելիք ՆԳՆ կառուցվածքին և գործառույթներին, կառավարման և աշխատանքի կազմակերպման հայեցակարգին, աշխատակիցների սոցիալական ապահովության մեխանիզմներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Վարչապետը, կարևորելով ՆԳՆ ստեղծումը, նշել է, որ Կառավարությունը նախաձեռնել է նշված բարեփոխումը՝ ինստիտուցիոնալ առումով օպտիմալ կառույց ձևավորելու և աշխատակիցների համար սոցիալական երաշխիքների հուսալի համակարգ ներդնելու նպատակով: Ըստ այդմ՝ այն պետք է ունենա ծախսարդյունավետ և հստակ, չկրկնվող գործառույթներով կառուցվածք: Կառավարության ղեկավարը հանձնարարել է պատասխանատուներին միջգերատեսչական աշխատանքային խմբի ձևաչափով քննարկել բարձրացված հարցադրումները, մշակել դրանց լուծման առաջարկներ և գաղափարներ՝ առաջ շարժվելով նախատեսված ժամանակացույցով: Հաջորդիվ, Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը ներկայացրել է Ոստիկանության բարեփոխումների ռազմավարության և 2020-2022թթ. գործողությունների ծրագրի կատարման 2021թ. հաշվետվությունը և առաջիկա 6 ամսվա անելիքները: Նշվել է, որ շարունակական աշխատանքներ են իրականացվել Ռազմավարության առաջնային ուղղությունների՝ Պարեկային ծառայության ու Օպերատիվ կառավարման կենտրոնի ներդրման ուղղությամբ. 2022թ. ապրիլին Պարեկային ծառայության ստորաբաժանումներ են գործարկվել Լոռու և Շիրակի մարզերում: Նախատեսվում է մինչև տարեվերջ ՊԾ-ն գործարկել Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի և Արագածոտնի մարզերում: Ակնկալվում է, որ Պարեկային ծառայությունը, համաձայն Կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի, ՀՀ-ում ամբողջությամբ ներդրված կլինի 2024թ. ընթացքում: Մեկնարկել է նաև Օպերատիվ կառավարման կենտրոնի գործարկումը՝ Երևան քաղաքում, այժմ արդեն Լոռու և Շիրակի մարզերում, որից հետո՝ փուլային տարբերակով, ստորաբաժանումներ կստեղծվեն ողջ հանրապետությունում: Աշխատանքներ են իրականացվել նաև կրթական, միջազգային համագործակցության ոլորտում, Ոստիկանության ծառայողների վարձատրության և սոցիալական երաշխիքների համադրման, համայնքային ոստիկանության գործառութային և օրենսդրական աուդիտի ու այլ ուղղություններով: Փոխոստիկանապետը զեկուցել է նաև վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարման մասին: Ներկայացված զեկուցումներն ընդունվել են ի գիտություն:
    17:35
    06.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Շոու բիզնես
    Ասեք՝ թող 63 տարեկանում հանգստանա. 50 Cent-ը ծաղրել է Մադոննայի անկեղծ լուսանկարները
    46-ամյա ամերիկացի ռեփեր 50 Cent-ը ծաղրել է 63-ամյա երգչուհի Մադոննայի անկեղծ լուսանկարները, ինչպես նաև նրան համեմատել այլմոլորակայինների հետ։ Արտիստը Instagram-ի իր էջում հրապարակել է երգչուհու նկարները, որոնցում Մադոննան անկողնու վրա կեցվածք է ընդունել խալաթով և արևային ակնոցով։
    17:28
    06.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կյանքից հեռացել է դերասան Վրեժ Հակոբյանը
    Կյանքից հեռացել է դերասան Վրեժ Հակոբյանը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի թատերական գործիչների միությունը: «Խորը ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է թատերական գործի կազմակերպիչ, դերասան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վրեժ Հակոբյանը։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Վ. Հակոբյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին»,- ասված է հաղորդագրության մեջ։
    17:20
    06.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ես չգիտեմ՝ հասցրե՞ց իմանալ Արենը, որ իր երգած Շուշին այլևս հանձնվել է թուրքին․ Նաիրա Զոհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Արենն է։ 2016-ին երգում է Շուշիի հայկականության մասին։ 4 տարի անց՝ 44-օրյա պատերազմում Արենը զոհվեց։ Ես չգիտեմ՝ հասցրե՞ց իմանալ Արենը, որ իր երգած Շուշին այլեւս հանձնվել է թուրքին։
    17:12
    06.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Մահացել է ավելի քան 90 տարի Gerber-ի գովազդային դեմքը համարվող կինը
    95 տարեկանում մահացել է Էնն Թերներ Կուկը, որը հինգ ամսականում դարձել է մանկական սննդի Gerber ընկերության գովազդային դեմքը։ Այդ մասին ընկերությունը հայտնել է Instagram-ի իր էջում։
    17:06
    06.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում. ՀՀ ԳԱԱ-ի հայտարարությունը
    Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիան իր մտահոգությունն է հայտնում վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շուրջ ծավալվող իրադարձությունների առնչությամբ։ ԳԱԱ տարածած հայտարարութթյունում նաեւ ասվում է. «Լինելով ապաքաղաքական կառույց, որի կանոնադրական խնդիրը գիտության զարգացումն է, ակադեմիան, սակայն, չի կարող անհաղորդ մնալ մեր պետության և ազգի համար գոյաբանական քաղաքական մարտահրավերներին։ Այդպիսի մարտահրավեր է այսօր արցախահայության հնարավոր հայրենազրկման և ցեղասպանության վտանգը, որը կարմիր գիծ է մարդկության համար։ Հազարամյակների հայոց քաղաքակրթության մաս կազմող Արցախը մեր հայրենիքի անբաժան մասն է, արցախահայությունը մեր ազգի ամենաերկար պետականություն պահպանած հատվածն է, մեր արևելյան պատվարը։ Սակայն սկսած առնվազն 20-րդ դարի սկզբից՝ կովկասյան թաթարները, թուրքական շրջանակների աջակցությամբ, այնուհետև նրանց ադրբեջանցի հետնորդները գործադրում էին բոլոր ջանքերը՝ վերացնելու հայկական որևէ հետք Արցախում։ Այդ ամենն ուղեկցվում էր մարդկության դեմ իրագործվող հանցանքներով։ Այդ քաղաքականությունը շարունակվեց նաև Խորհրդային Միության փլուզումից հետո և առանձնահատուկ թափ ստացավ 2020թ. 44-օրյա պատերազմի արդյունքում ձևավորված նոր իրողությունների պայմաններում՝ փաստացի վերածվելով Ադրբեջանի Հանրապետության պաշտոնական գաղափարախոսության մի անքակտելի բաղադրիչի։ Այսօր մենք ականատես ենք այս արատավոր քաղաքականության այնպիսի բացահայտ դրսևորումների, ինչպիսիք են հայտարարագրված ծրագրերն իսպառ վերացնելու հայկական պատմամշակութային հետքն իր վերահսկողության տակ անցած նոր տարածքներում, հայատյացության սփռումը բոլոր հնարավոր միջազգային հարթակներում, պատմության զեղծարարությունը, արհամարհանքը միջազգային իրավունքի հանդեպ, մասնավորապես, ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Ժնևի կոնվենցիայի ոտնահարումը և այլն։ Ադրբեջան պետության կազմում հայտնվելու պարագայում Արցախին սպասվում է արագ հայաթափում, արցախահայությանը՝ հայրենազրկում, ցեղասպանություն։ Արցախը ոչ մի կարգավիճակով չի կարող մասը կազմել մի պետության, որն իր քաղաքացիներին արդեն մի քանի սերունդ դաստիարակում է մոլի հայատյացության մթնոլորտում։ Հայաստանի Հանրապետությունն Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է։ Մենք չենք կարող հրաժարվել այդ հիմնարար սկզբունքից։ Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը այսօր կանգնած են լուրջ մարտահրավերների առջև։ Հարկավոր է համախմբել մեր ողջ ներուժը՝ դիմագրավելու այդ մարտահրավերներին, լուծումներ գտնելու առաջ եկած խնդիրներին։ Գիտությունների ազգային ակադեմիան պատրաստ է ՀՀ պետական իշխանության մարմիններին տրամադրել մասնագիտական խորհրդատվություն, կարող է դառնալ այն հարթակներից մեկը, որտեղ կարող են քննարկվել համահայկական նշանակություն ունեցող հիմնահարցերը, լուծումներ և այլընտրանքային տարբերակներ առաջարկվել համահայկական օրակարգի ձևավորման համար:
    16:59
    06.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ինչո՞ւ է նիկոլիզմն ավելի կարևոր, քան մի ամբողջ Ազգ ու Հայրենիք․ Արտակ Զաքարյան
    Մտածենք, թե ինչպե՞ս ընտրազանգվածից նորից դառնալ Ազգ: Հիշե´նք, թե որպես Ազգ, որտե՞ղ ենք թաղել մեր առողջ բանականությունը, ազգային արժանապատվությունն ու ազնիվ ոգին: Եվ ամենակարևորը` ինչու՞ դարձանք թուրքի ու նիկոլիզմի գերի, ինչու՞ հիմարացրեցին ու սպանեցին մեզ, ինչու՞ ապուշի տեղ դրեցին ու հայրենազրկեցին մեզ, ինչու՞ հոգիներս պղտորեցին ու կռվեցրին միմյան հետ: Ինչու՞ է նիկոլիզմն ավելի կարևոր, քան մի ամբողջ Ազգ ու Հայրենիք: Ինչու՞ հայը ինքն իրեն չի հարգում, ինչու՞ է հայն այսքան խորը թքել ինքն իր վրա: Ինչու՞ է օրվա աշխատավարձը կարևոր երեխայի վաղվա ապագայից: Ինչու՞ է բարձրաստիճան սպայի կամ ոստիկիկանի պատիվը հայտնվել ոմանց ներքնաշորի մեջ: Ինչու՞ է հարևանի դղյակն ավելի տանջում և պատրաստ ենք նրան դատել բոլոր ատյաններում, բայց 5000 մատղաշ երեխաների կյանքն ու 10000ք.կմ հայրենիքը կործանածին` ասում ենք «դե ի՞նչ անի խեղճ հարիֆը»: Միթե՞ ես, որպես հայ միշտ այսպիսինն եմ եղել, ու դրա համար դարերով կորցրել եմ, դարերով մորթվել եմ, ցեղասպանվել եմ, դարերով խաբվել եմ, դարերով անարգվել եմ ու դարերով գաղթել եմ: Իսկ ե՞րբ եմ, որպես Ազգ` խելքի գալու վերջապես:
    16:52
    06.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գավառում բախվել են ԱՁ տնօրենի Mini Cooper-ն ու Opel-ը, տնօրենը տեղափոխվել է հիվանդանոց
    Այսօր՝ հունիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13։15-ի սահմաններում Գավառ քաղաքի Շահումյան և Ազատության փողոցների խաչմերուկում բախվել են Գեղարքունիք մարզի բնակիչներ՝ 70-ամյա Հակոբ Կ-ի վարած Opel մակնիշի և 28-ամյա Անի Հ-ի վարած Mini Cooper մակնիշի ավտոմեքենաները։
    16:46
    06.06.22
    Ավելին
  • Քաղաքական
    Խաչատուր Սուքիասյանը պատասխանում է հարցին՝ ոստիկանի համազգեստով օլիգարխների թիկնապահներ կա՞ն
    Այսօր Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը անդրադարձել է Դիմադրության շարժման ներկայացուցիչների այն պնդումներին, որ «որոշ օլիգարխներ ոստիկանների գլխարկների տակ մարդիկ ունեն»: Այսպիսի հայտարարություն Իշխան Սաղաթելյանն էր արել՝ նկատի ունենալով նաև Խաչատուր Սուքիասյանին:
    16:39
    06.06.22
    Ավելին
  • Քաղաքական
    Կոմունիկացիաների ապաշրջափակումը դարձել է ՀՀ արտաքին քաղաքականության «կարևոր ուղղություն»
    «Տարածաշրջանի տրանսպորտային ուղիների ապաշրջափակումից հետո տրանսպորտային ուղիները պետք է գործեն այն երկրների ինքնիշխանության ներքո, որով անցնում են»։ Այսօր խորհրդարանում բյուջեի կատարողականի հաշվետվությունը ներկայացնելիս ասել է Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Նա կոմունիկացիաների ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքները անվանել է արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը:
    16:32
    06.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սիրուշոն նոր լուսանկարներ է հրապարակել
    Երգչուհի Սիրուշոն նոր լուսանկարներ է հրապարակել և կից գրել․
    16:26
    06.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Թող մեր Վահանը վերջին զոհը լինի. մի արև էլ հողին հանձնեցինք
    Aravot.am-ը գրում է. Վահան Սուլյանի դին երկու օր առաջ ամփոփվեց Երեւանի Շահումյանի գերեզմանոցում։ Նրա ծնողները չկարողացան մասնակցել որդու հուղարկավորությանը, փոխարենը ներկա էին Սեւակ եղբայրը, երեւանաբնակ հարազատներն ու բազմաթիվ ընկերները: Մահը, եթե ժամանակին է այցելում, բոլորս կամա թե ակամա հաշտվում ենք կորստի հետ: Բոլորովին այլ է անժամանակ այցելության պարագան: Ցավի մեծության մասին չխոսենք, մանավանդ որ, 44-օրյա պատերազմը շատ երիտասարդ կյանքեր խլեց ու դեռ ունենք բազմաթիվ ռազմագերիներ, բայց դժվար է հաշտվել այն դժբախտ պատահարների ելքի հետ, որ կարող էին չլինել, եթե… Մայիսի 28-ին, Տավուշի մարզի «Թաքնված ջրվեժում» մահկանացուն կնքեց Սուրիայի Քեսաբից հայրենադարձած Վահան Սուլյանը, երբ փորձում էր իրենից առաջ սահած ընկերոջը փրկել: Ճակատագրի հեգնանքն է՝ նա փրկվեց, հայտնի լողորդ Վահանը՝ ոչ: Աճապարելուց սայթաքել՝ վայր էր ընկել, կոտրել ուսագլուխը, դաստակն ու գիտակցությունը կորցրած գահավիժել ջրվեժի ստեղծած մեծ փոսն ու խեղդվել։ Տեղանքում բազում փնտրտուքներն ու ուսումնասիրություններն անիմաստ էին, նրա դին հայտնաբերեցին միայն հաջորդ օրը՝ ջրվեժի տակ… Վահանը հոգեւոր կրթություն էր ստացել Հալեպում, սակայն չէր ձեռնադրվել, որպես կուսակրոն հոգեւորական: Հայրենիքի սերը բերել էր նրան Հայաստան: Նա արշավների մեծ սիրահար էր, գիտակ էր հայրենի բնության ամեն մի անկյանը, ոտատակ էր տվել նաեւ Արցախը: Երեւանում նա շատ դժվարություններ հաղթահարեց, ապրում էր վարձով, աշխատում էր մի քանի տեղ, սկզբում՝ բարում, իսկ զուգահեռ ինքնուրույն հաղթահարում էր ծրագրավորման դժվարությունները։ Այս բնագավառում նա շատ արագ աճեց ու մի քանի տարում դարձավ պահանջված մասնագետ: Արդեն Երեւանում բնակարան էր ընտրել, որ պետք է գներ, բազում լուսավոր ծրագրեր ուներ: Վերջերս գնել էր մեքենա ու շտապել էր ցույց տալ սիրած աղջկան։ Միասին վարել էին Երեւանի փողոցներով…
    16:20
    06.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ռազմական նշանակության օբյեկտի՝ Մետրոպոլիտենի տնօրեն է նշանակվել «ռելսը շպալից չտարբերող» տնտեսագետ-բուսաբանը
    Ռազմական նշանակության օբյեկտի՝ Մետրոպոլիտենի տնօրեն է նշանակվել «ռելսը շպալից չտարբերող» տնտեսագետ-բուսաբանը
    16:12
    06.06.22
    Ավելին