Լրահոս
2022-06-06
-
ՏարածաշրջանԱլիևի օգնականը այցով գտնվում է ԱՄՆ-ումԱդրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը այցով գտնվում է ԱՄՆ-ում, հայտնում է Sputnik Азербайджан-ը: Տեղեկության համաձայն՝ սպասվում է նրա հանդիպումը ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդի հետ: Տեղական ԶԼՄ-ների համաձայն՝ բանակցությունները տեղի կունենան ԱՄՆ Պետքարտուղարությունում և փակ կլինեն մամուլի համար:Ավելին12:0006.06.22 -
ԻրավականԻջևանում 17-ամյա աղջկա մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ 17-ամյա աղջկա մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով, 2022թ. հունիսի 3-ին՝ ժամը 18։50-ի սահմաններում, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ Տավուշի մարզի Իջևան համայնքի տներից մեկում հայտնաբերվել է 2005թ. ծնված աղջկա դի՝ կախված վիճակում։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Դեպքի առթիվ Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Կատարվել են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, առգրավումներ, հարցաքննվել են մի շարք անձիք, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն: Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:Ավելին11:4706.06.22 -
ՔաղաքականԱռանց կուռքի Հայաստան․ Վահե ՀովհաննիսյանԱյս օրերին Երևանի փողոցներում հնչող հայտնի վանկարկումը մի պահից վերափոխման կարիք ունի։ «Առանց կուռքի Հայաստանն» է, որ տալիս է ժամանակակից պետություն ունենալու հնարավորություն, ավելի մեծ հեռանկար։ Շարժման հեռահար նպատակը պետք է լինի հենց դա՝ հետպատերազմյան Հայաստանի վերականգնումը։ Սա նշանակում է՝ պետության խորքային մոդեռնիզացիա՝ ներառելով կառավարման որակը, ներքին բարքերը, տարածաշրջանային պատկերացումները, հայկական աշխարհի մասին պատկերացումները։ Հայաստանն առանց կուռքի բանաձևը հետպատերազմյան Հայաստանի՝ իմ պատկերացրած մոդելն է։ Որտեղ արժեք կլինի ոչ թե կառավարման համակարգի գլխին հայտնված անձը, այլ գիտելիքը, պետական և հանրային ինստիտուտները, հասարակական հարաբերությունների նոր որակը, պետական մտածողությունը, ազատ մտածողությունը և այլն։ Կուռքն իր շուրջ մագնիսի պես ձգում-հավաքում է անպիտան մարդկանց՝ իրենց մանր շահով առաջնորդվող, որոնք հանուն կուռքի երկարակեցության պատրաստ են ամեն ինչի և կարող են ոտնահարել ցանկացած արժեք։ Եթե կասեն, որ հիմա նման բաների մասին խոսելու ժամանակը չէ, չհավատաք։ Հիմա է հենց դրա ժամանակը։ Կուռքը ջարդեց մեր պետության ողնաշարը, ու հիմա մենք վերածվել ենք Պաղեստինի նման մի միավորի՝ կիսապետության։ Բայց վերականգնումը նախորդ 28 տարվա մոդելին վերադառնալը չէ։ Ամենևին։ Ու հենց հիմա´ է ժամանակը՝ նոր տիպի Հայաստանի, ժամանակակից Հայաստանի մասին բարձր խոսելու։ Մենք պետք է շատ պարզ հասկանանք, որ այս վիճակից ելքը նախա2018-ի Հայաստանը չէ. դա ուղղակի հնարավոր չէ՝ օբյեկտիվորեն և պատմականորեն։ Ազգային պայքարի իդեան պետք է լինի ոչ թե հակաթուրքականությունը, այլ՝ Հայաստանի վերելքը, պատերազմից հետո պետության վերականգնումը: Այդպես մենք ավելի գրագետ կմեղմենք թուրքական գործոնի վտանգը ավելի հեշտ կհաղորդակցվենք հանրության հետ, և ավելի հեշտ կհասնենք Նիկոլի իշխանության հեռացմանը։ Երբ մենք վերափոխենք շարժման հիմնական բովանդակությունը, այդ ժամանակ քաղաքացին կկարողանա տեսնել թե՛ համապետական, և թե՛ իր ընտանեկան օրակարգը: Այս փուլում Հայաստանին պետք է կարող ուժերի հավաքական. մեզ պետք է սոլիդ և կոնսոլիդացված իշխանություն, դա պետք է լինի մեր պոտենցիալի հավաքականը: Չխաբենք մեզ, թե Նիկոլից հետո խնդիրները լուծվելու են հեշտ և հաջողությամբ։ Սրա մասին նույնպես պետք է բաց ասել։ Նիկոլի հեռացումը նոր էջի հնարավորությունն է միայն։ Դրանից հետո մեզ սպասում են բարդ բանակցություններ հակառակորդների և բարեկամների հետ, դժվար որոշումներ, արժանապատիվ խաղաղության բարդ ճանապարհ, տնտեսության դժվար զարգացում և այլն։ Հենց այդ պատճառով շատ կարևոր է հիմա՝ պայքարի այս փուլում հարևաններին և խնդիրներին վերաբերող հայտարարություններում լինել զուսպ և հավասարակշիռ։ Պայմանական ասած՝ Մախլուտոն հետաքրքիր է որպես պատմական կերպար կամ երգի հերոս, իսկ որպես պետական մտածողության և ռեալ-պոլիտիկի գործոն, այն այս պահին անելիք չունի։ Կարծում եմ շարժումը ունենալու է չդադարող, վերափոխվող բնույթ. այն կախված չէ վրաններից կամ երթերի թվից, այն պայմանավորված է ազգային և պետական վերածննդի իդեայով։Ավելին11:4106.06.22 -
ՀասարակականՋրատար առվի մեջ հայտնաբերվել է Կարմիր գրքում գրանցված, վնասվածքներով սատկած «Բեզուարյան» այծSHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ոստիկանության Արարատի բաժնում նյութեր են նախապատրաստվում՝ հունիսի 2-ին Արարատի մարզում տեղի ունեցած որսագողության փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել Արարատի մարզի բնակիչ, 33-ամյա Մանուկ Մ-ից, ով հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 14:20-ի սահմաններում, «Խոսրով անտառ պետական արգելոց» տանող ճանապարհի աջ հատվածում «Արփա-Սևան» ամբարտակի հարևանությամբ անցնող ջրատար առվի մեջ նկատել է «Բեզուարյան» այծ տեսակի սատկած կենդանի՝ վնասվածքներով:Ավելին11:2806.06.22 -
ՀայաստանՍահակ Վարդանյանը նշանակվել է Մետրոպոլիտենի տնօրեն«Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի նոր տնօրենն է Սահակ Վարդանյանը: Այս մասին այսօր՝ հունիսի 6-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը սկսելով՝ հայտարարեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը և շնորհավորեց նրան: Հունիսի 3-ին քաղաքապետի №2025-Ա որոշմամբ Սահակ Վարդանյանը նշանակվել էր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:Ավելին11:2106.06.22 -
ԱշխարհՄահացել է Bon Jovi ռոք խմբի հիմնադիր անդամ ու բաս-կիթառահար Ալեք Ջոն Սաչը70 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկյան Bon Jovi լեգենդար ռոք խմբի հիմնադիրներից մեկն ու խմբի առաջին բաս-կիթառահար Ալեք Ջոն Սաչը։ Երաժշտի մահվան մասին հաղորդագրությունը հրապարակվել է խմբի թվիթերյան էջում։Ավելին11:1506.06.22 -
ՏարածաշրջանԹուրքիայում օտարերկրացիների միջև զինված բախում է տեղի ունեցել․ կան վիրավորներԹուրքիայի Ստամբուլի մարզի Էսենյուրթ քաղաքում զինված բախում է տեղի ունեցել օտարերկրացիների երկու խմբի միջև։ Ինչպես հաղորդում է A Haber հեռուստաալիքը, բախման հետևանքով կան վիրավորներ։ «Ստամբուլյան Էսենյուրթում օտարերկրյա քաղաքացիների երկու խմբի միջև զինված բախման ժամանակ վիրավորվել է երեք մարդ, որոնցից մեկը՝ ծանր: Միջադեպի առնչությամբ հետաքննություն է սկսվել», - հայտնում է հեռուստաալիքը։ Նշվում է, որ միջադեպի մասին հաղորդումն ստանալուց հետո դեպքի վայր են ժամանել ոստիկանության ու շտապօգնության բազմաթիվ խմբեր։ Տուժածներից երեքն առաջին բուժօգնություն ստանալուց հետո հոսպիտալացվել են։Ավելին11:0706.06.22 -
ՏարածաշրջանԶապորոժիեի մարզի գրեթե 60%-ը ռուսական զորքի վերահսկողության տակ է. Զելենսկու գրասենյակ2022 թվականի հունիսի դրությամբ Զապորոժիեի մարզը գրեթե 60%-ով օկուպացված է ռուսական զորքերի կողմիցԱվելին11:0006.06.22 -
ԱռողջապահականՀայաստանում կորոնավիրուսի դեմ ամբողջապես պատվաստվել է 1 միլիոն 8 հազար 404 մարդայաստանում կորոնավիրուսի դե ամբողջապես պատվաստվել է 1 միլիոն 8 հազար 404 մարդ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից: Միայն առաջին դեղաչափով արվել է 127 հազար 40 պատվաստում: Խթանիչ դեղաչափ ստացել է 55 հազար 855 մարդ:Ավելին10:5506.06.22 -
ՍպորտԾանրամարտի Հայաստանի ընտրանին Եվրոպայի առաջնության մեդալների հաշվարկում երրորդն էՀայաստանի ծանրամարտի հավաքականը Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում երրորդն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավարտված Եվրոպայի առաջնության երկամարտի մեդալների ոչ պաշտոնական հաշվարկում Հայաստանի ընտրանին երրորդն է (7 մեդալ): Առաջին տեղում Բուլղարիան է (8 մեդալ), երկրորդը` Ուկրաինան (7 մեդալ): Ուկրաինայի հավաքականը երկրորդն է, քանի որ ուկրաինացի մարզիկներն ավելի շատ ոսկե մեդալներ են նվաճել: Հայաստանի ծանրամարտի հավաքականը Եվրոպայի առաջնության մասնակցեց 10 մարզիկով: Եվրոպայի առաջնության չեմպիոններ դարձան Ռաֆայել Հարությունյանը (81 կգ) և Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ): Հին աշխարհամասի փոխչեմպիոնի կոչումը նվաճեցին Արա Աղանյանը (96 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ) և Վարազդատ Լալայանը (109 + կգ): Այս առաջնության բրոնզե մեդալներին արժանացան Գոռ Մինասյանը (109 + կգ) և Արսեն Մարտիրոսյանը (109 կգ): «Փոքր» արծաթե մեդալ նվաճեց Անդրանիկ Կարապետյանը: Կանանց հավաքականը ոչ մի մեդալ չունի:Ավելին10:4806.06.22 -
ԻրավականԴանակահարություն՝ Այնթապ գյուղումՀունիսի 5-ին, ժամը 19.25-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել Սևան քաղաքի բնակիչ, 31-ամյա մի երիտասարդ: Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ ժամը 15.00-ի սահմաններում Արարատի մարզի Այնթապ գյուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երիտասարդին կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել նույն գյուղի 33-ամյա բնակիչը: Բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացել է Մասիսի բաժին և տվել խոստովանական բացատրություն: Նյութերի նախապատրաստումը շարունակվում է:Ավելին10:4306.06.22 -
ԻրավականԴավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը պահանջում է այսօրվա նիստն անցկացնել դռնբացՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որտեղ, մասնավորապես, նշված է. «Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը, ելնելով «Մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի պահանջներից, այսօր՝ ժամը 15:00-ին, կայանալիք դատական նիստի ընթացքում միջնորդելու է այն անցկացնել դռնբաց ռեժիմով՝ հաշվի առնելով, որ պաշտպանական կողմը մտադիր է դատարան ներկայացնել առաջադրված մեղադրանքի անհիմն լինելը հաստատող փաստաթղթեր, որոնք որևէ դասակարգում չունեն, այսինքն՝ որևէ գաղտնիք չեն պարունակում, չեն պարունակում նաև ազգային անվտանգության և հասարակական կարգի պաշտպանության շահերին վնասող որևէ ռիսկ, և գոնե այս դատական նիստի անցկացումը դռնփակ ռեժիմով կհանգեցնի դատավարության հրապարակայնության սկզբունքի չարդարացված սահմանափակմանը և կխախտի արդարադատության շահը»։Ավելին10:3906.06.22 -
ՀասարակականՍեբաստիայի փողոցում 3 մեքենաներ են բախվել․ կա տուժածՀունիսի 5-ին, ժամը 22։09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 28 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երեք ավտոմեքենա, կան տուժածներ. առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Nissan Tiida» (վարորդ՝ Ա․ Փ․, ծնված 1985 թ․), «Mercedes-Benz C» (վարորդ՝ Խ․ Թ․, ծնված 1969 թ․) և «VAZ-2105» (վարորդ՝ Ն․ Ա․, ծնված 1983 թ․) մակնիշների ավտոմեքենաները։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, սահմանազատել տարածքը և «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ս․ Մ․-ին (ծնված 1987 թ.) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ։Ավելին10:3506.06.22 -
ԱշխարհՆիգերիայում եկեղեցու վրա գրոհայինների հարձակման հետևանքով ավելի քան 50 մարդ է մահացելԿիրակի պատարագի ժամանակ Նիգերիայի հարավ-արևմուտքում գրոհայինները հարձակվել են կաթոլիկ եկեղեցու վրա, զոհվել է առնվազն 50 մարդ, ներառյալ կանայք ու երեխաներ: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով բժիշկներին: Դեպքը տեղի է ունեցել Օնդո նահանգում: Ոստիկանությունը հետաքննում է հարձակման պատճառը: Նահանգապետ Արակունրին Ակերեդոլուն, ով այցելել է հարձակման վայր և հիվանդանոցներ, տեղի ունեցածն անվանել է մեծ սպանդ:Ավելին10:3006.06.22 -
Հասարակական23-ամյա վարորդը Lada Niva-ով վրաերթի է ենթարկել 31-ամյա հետիոտնին, վերջինս տեղափոխվել է հիվանդանոցԵրեկ՝ հունիսի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։15-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 23-ամյա Հակոբ Մ-ն Երևան-Սևան ավտոճանապարհի 48 կմ հատվածում իր վարած Lada Niva 2121 Urban մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Կոտայքի մարզի բնակիչ, 31-ամյա Վոլոդյա Մ-ին։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/06/06/1215061/Ավելին10:2006.06.22 -
ՔաղաքականՍա կոչվում ա վախ․ Страх. անմարդկային, կենդանական վախ․ Տիգրան ՔոչարյանՄեդիափորձագետ Տիգրան ՔոչարյանըԱվելին10:1006.06.22 -
ՏարածաշրջանԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի անդամ երկրները փակել են իրենց օդային տարածքը Լավրովի ինքնաթիռի համար. ՌԴ ԱԳՆՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատել է, որ նախարար Սերգեյ Լավրովի ինքնաթիռին թույլ չեն տվել մուտք գործել Սերբիան շրջապատող երկրների օդային տարածք։ Այդ մասին նա հայտարարել է կիրակի երեկոյան իտալական La7 հեռուստաալիքի Not Arena թոք շոուի եթերում։ «Դուք խոսում եք ուղիներ բացելու, շփման հնարավորությունների մասին, բայց ընդամենը մեկ ժամ առաջ Սերբիան շրջապատող երկրները փակել են բնական օդային ուղին Սերգեյ Լավրովի ինքնաթիռի համար, որը պետք է մեկներ Սերբիա։ Ռուսական պատվիրակությունը պետք է բանակցություններ վարեր Բելգրադում, իսկ ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի անդամ երկրները փակեցին իրենց օդային տարածքը։ Սա կապի ևս մեկ փակ ալիք է»,- ասել է Զախարովան։ Նա ընդգծել է, որ հաղորդակցությունների ընդհատման նախաձեռնողը ոչ թե Ռուսաստանի Դաշնությունն է, այլ Արևմուտքը։ Ավելի վաղ սերբական Večernje novosti թերթը հայտնել էր, որ Բուլղարիան, Հյուսիսային Մակեդոնիան և Չեռնոգորիան հրաժարվել են օդային միջանցք տրամադրել Լավրովի ինքնաթիռին, որը պետք է մեկներ Սերբիա։Ավելին10:0006.06.22 -
ՀայաստանԵրևանում կանցկացվի ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի նիստըՀունիսի 17-ին Երևանում տեղի է ունենալու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի հերթական նիստը՝ Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար, ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի նախագահ Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ: ԱԽ քարտուղարների կոմիտեի նիստի ընթացքում՝ նեղ և ընդլայնված կազմով, քննարկվելու են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակի և ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության մարտահրավերների ու սպառնալիքների չեզոքացմանն ուղղված միջոցառումները, ինչպես նաև այլ հարցեր: Նիստի ավարտին ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի նախագահն և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հանդես կգան հայտարարությամբ:Ավելին09:4506.06.22 -
ՔաղաքականՓաշինյանը որոշում է կայացրել Վոլոդինի և Լավրովի այցերի կապակցությամբ հանել Ֆրանսիայի հրապարակի վրանները. Ագնեսսա ԽամոյանԻմ տեղեկություններով որոշում է կայացրել Վոլոդինի եւ Լավրովի այցերի կապակցությամբ ոստիկանական ուժերով հանել Ֆրանսիայի հրապարակի վրանները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը: «Նիկոլը, որն իր տեղաշարժը ստիպված հարմարեցրել է ընդդիմության օրակարգին, տեսնելով, որ այսօր հանրահավաք ու երթ նախատեսված չէ, դրել է «դուխով» գլխարկն ու շուրջ 200 անվտանգության աշխատակցի ուղեկցությամբ, ուժեղացված անվտանգային միջոցառումների պայմաններում դուրս է եկել մարդամեջ։ Սա այն նույն Նիկոլն է, որ «Դիմադրության» շարժման գործողություններն ընդամենը որակում էր «լոգիստիկ խնդիրներ», բայց օրինակ կառավարության մոտ հավաքված մի քանի հազար վարչապետերին դուրս չեկավ պատասխաններ տալու, առանձնատան մոտ էլ հատուկ միջոցներ կիրառեց սեփական ժողովրդի դեմ, դեռ չեմ ասում, որ հունիսի 3-ին սեփական ֆրակցիային վախեցավ ուղարկել ԱԺ արտահերթ նիստի։ Հիմա ընդդիմության այս հումանիտար միջանցքով Սարյան փողոց հասած իշանականներն արդեն գինուց արբած 2018թ.-ի էյֆորիայի մեջ են ընկել։ Առավոտյան կսթափվեն, կվերադառնան իրականություն, իսկ մինչ դա՝ իմ տեղեկություններով որոշում է կայացրել Վոլոդինի եւ Լավրովի այցերի կապակցությամբ ոստիկանական ուժերով հանել Ֆրանսիայի հրապարակի վրանները։ Նիկոլ, հասկացիր, վրան Ֆրանսիայի հրապարակում կլինի, թե՝ ոչ, քաղաքական ճգնաժամը երկրում խորանում է ու խորանում, ելքը լինելու է քո հրաժարականը»,- գրել է նա։Ավելին09:3006.06.22
2022-06-05
-
ՔաղաքականԱմբոխավար Նիկոլ Փաշինյանին ժողովրդավար են հռչակում, քանզի նա կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ. ԹևանյանԱմբոխավար Նիկոլ Փաշինյանին ժողովրդավար են հռչակում, քանզի նա կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը: «Սեփական «շան որդու» սինդրոմը․ ինչու է Արևմուտքն աչք փակում Նիկոլ Փաշինյանի ապօրինությունների վրա, ինչը չէր անի Սերժ Սարգսյանի և առավել ևս՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին Ժողովրդավարությունը և իրավապաշտպանությունն ավարտվում են այնտեղ, որտեղ սկսում է այդ արժեքները տարածողների աշխարհաքաղաքական շահը։ Հայաստանում դա սրությամբ է զգացվում։ Ամբոխավար Նիկոլ Փաշինյանին ժողովրդավար են հռչակում, քանզի նա կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ։ Այնպես չէ, որ Փաշինյանը սկզբունքային հակառուսական գծի մեջ է։ Նա հանուն աթոռի կարող է նաև Պուտինի նկարով դաջվածք անել իր մարմնի վրա։ Բայց ամեն դեպքում կարող է նաև հանուն աթոռի Էրդողանի ու Բայդենի նկարներն էլ անել նույն տեղում։ Արևմուտքում հաշվում են, որ ինչ–ինչ հանգամանքների դեպքում Նիկոլը կարող է ցանկալի հաճախորդ դառնալ՝ օգտագործվելով հակառուսական նախագծերում։ Փաշինյանի գլխավոր ընդդիմախոսների պարագայում դա բացառվում է, հետևաբար՝ Արևմուտքի, տվյալ դեպքում նաև՝ Թուրքիայի ու Ադրբեջանի համար Նիկոլը դառնում է նախընտրելի։ Հատուկ ընդգծեմ, որ Արևմուտքը Հայաստանի դեմ բան չունի։ Արևմուտքի թիրախը մեր տարածաշրջանում Ռուսաստանն է, իսկ դաշնակիցը՝ Թուրքիան։ Ահա այստեղ է, որ Հայաստանը կարող է մանրադրամ դառնալ Արևմուտքի աշխարհաքաղաքական խաղերում։ Հակառուսականությունը մեր դեպքում ավտոմատ դառնում է թուրքամետություն՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։ Ահա այս հանգամանքներից ելնելով էլ Արևմուտքն իր վերաբերմունք է ցույց տալիս Հայաստանում տիրող ներքաղաքական զարգացումներին․ ոչ մի անձնական բան, միայն աշխարհաքաղաքականություն։ Եթե, օրինակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարի, որ ինքը կողմ է Ռուսաստանի ռազմաբազան Գյումրիից հանելուն, կողմ է ՀԱՊԿ–ից դուրս գալուն, մի խոսքով՝ հայտարարի, որ մտնում է ՆԱՏՕ–ի, մեր դեպքում՝ Թուրքիայի հովանու տակ, ապա Արևմուտքը, տնաբույծ դրամաշնորհային իրավապաշտպանները կարող են չնկատելու տալ, ավելի ճիշտ՝ ծափահարել Նիկոլ Փաշինյանին այն դեպքում, երբ նա ցուցարարների դեմ ոչ միայն ոստիկանական բիրտ ուժ կիրառի, այլ նաև ՍՈՒ–30 կործանիչներով հարվածի Երևանի Ֆրանսիայի հրապարակում հավաքվածներին (այս դեպքում, ի տարբերություն պատերազմի օրերի, հրթիռներ հաստատ նա կգտնի)։ Եթե Նիկոլը հայտարարի, որ դուրս է գալիս ԵԱՏՄ–ից և գնա ՀՀ–ում Ուկրաինայի դեսպանատուն՝ իր աջակցությունը հայտնելու «ժողովրդավար» Զելենսկուն, ապա դրանից հետո եթե նույնիսկ հրանոթներով հարվածի ցուցարարներին, ապա Արևմուտքը և իրավապաշտպանների անվան տակ թաքնված տնաբույծ թուրքական 5–րդ շարասյունը կողջունեն դա ու կհամարեն գերժողովրդավար մոտեցում։ Փաշինյանը նման բաներ դեռ չի ասել կամ արել, բայց մի օր կարող է ասել կամ անել։ Ամեն ինչ կախված է հանգամանքներից ու աթոռային շահից։ Փաշինյանը 2018–ից մտավ Բոլթոնի պլանի մեջ, մի պահ հետ քաշվեց, հետո էլի գնաց այդ ուղղությամբ։ Հիմա նույն պինգ–պոնգն է խաղում՝ Հայաստանի ու Արցախի հաշվին։ Նա Բրյուսելում ամբողջությամբ մտել է արևմտյան, կամ որ նույնն է՝ թուրք–ադրբեջանական օրակարգի մեջ։ Ճիշտ է, Նիկոլը զուգահեռաբար նաև մոսկովյան հարթակին է «այո» ասում, բայց մի ոտքը Բրյուսելում է, ինչը շանս է թողնում Արևմուտքին՝ հակառուսական գիծ տանելու համար։ Հենց այդ շանսից ելնելով էլ հայաստանյան «քաղաքացիականներին», «իրավապաշտպաններին» հայաստանյան քաղաքական զարգացումների պահով դրսից տվել են ոչ թե «ֆա՛ս», այլ՝ «ֆո՛ւ» հրահանգը։ Այսինքն՝ չնկատելու տալ ոստիկանության առանձին ներկայացուցիչների հանցագործությունները ցուցարարների նկատմամբ։ Մինչդեռ եթե նման բան լիներ Սերժ Սարգսյանի ու առավել ևս՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ, ապա «իրավապաշտպան» աշխատողները, արևմտյան հայտնի երկրների դեսպանատները, միջազգային հայտնի կառույցներն ու այն կռացած տիկինը տիեզերական մասշտաբի այնպիսի ոռնոց կբարձրացներին, որ հնարավոր չէ նկարագրել։ Հիմա սրանք լռում են, քանզի իրենց «շան որդու» ոստիկանն է քացով խփում գետնին ընկած ցուցարարի դեմքին, իրենց «շան որդու» ոստիկանն է հետևից խփում բերման ենթարկվող ցուցարարին, իրենց «շան որդու» ոստիկանն է կնոջը հարվածում։ Կրկնեմ՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, ազատականության ռահվիրաները տվյալ դեպքում առաջնորդվում են «շան որդի է, բայց մե՛ր շան որդին է» սկզբունքով։ Նեղսրտել պետք չէ։ Պետք է այս ամենն ընդունել ի գիտություն և շարժվել առաջ՝ միշտ հիշելով սեփական երկրի շահերի մասին և այն մասին, որ պետությունը դաշնակիցներ է ունենում, երբ իրենից բան է ներկայացնում։ Թե չէ նվնվալն անիմաստ զբաղմունք է։ Նեղանալ ամերիկացիներից կամ ռուսներից, որ իրենց շահն են առաջ տանում, պարզապես անմեղսունակություն է։ Զարմանալ ու զայրանալ, որ թուրքերն ու ադրբեջանցիները Նիկոլ Փաշինյանին են պաշտպանում և փորձում նրա միջոցով կուլ տալ մեր երկիրը, նույնպես անմեղսունակություն է։ Բա թշնամի երկրներից ուրիշ ի՞նչ էիք սպասում։ Դու քոնն արա, դաշնակիցներ էլ կունենաս, բարեկամներ էլ կունենաս, թշնամիներիդ էլ կզսպես ու կստիպես հարգել քեզ։ Իշխանափոխությունից հետո պետք է ամեն ինչ անել, որ Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունները խորանան ու նոր օրակարգով զարգանան, ինչպես նաև Արևմուտքի հետ գործընկերությունը չվերածվի աշխարհաքաղաքական ընտրության հարցի ու դառնա իրապես գործընկերային, բարեկամական։ Դե իսկ խաղաղության օրակարգը միայն արժանապատիվ, պրոֆեսիոնալ մարդիկ կարող են ապահովել, այլ ոչ թե դավաճանի պիտակով անգրագետները կամ անգրագետի պիտակով դավաճանները»,- գրել է նա։Ավելին23:5905.06.22