Լրահոս
Քաղաքական
16:32
06.06.22
144

Կոմունիկացիաների ապաշրջափակումը դարձել է ՀՀ արտաքին քաղաքականության «կարևոր ուղղություն»

«Տարածաշրջանի տրանսպորտային ուղիների ապաշրջափակումից հետո տրանսպորտային ուղիները պետք է գործեն այն երկրների ինքնիշխանության ներքո, որով անցնում են»։ Այսօր խորհրդարանում բյուջեի կատարողականի հաշվետվությունը ներկայացնելիս ասել է Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

Նա կոմունիկացիաների ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքները անվանել է արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը: