Լրահոս
2022-06-06
-
ՀասարակականԵրևանյան տաքսի. քաղաքացիները երկար են սպասում ու կրկնակի ավել են վճարումՄայրաքաղաքի բնակիչները արձանագրել են տաքսի ծառայությունների աննախադեպ թանկացում: Եթե մեկ-երկու ամիս առաջ մի կետից մյուսը հնարավոր էր հասնել 1000 դրամով, հիմա նույն երթուղու համար ուղևորներն ստիպված են գրեթե կրկնակի ավելի վճարել:Ավելին23:1606.06.22 -
Հասարակական39-ամյա վարորդը 07-ով բախվել է քարերին, մոտ 7 մետր բարձրությունից ընկել ցած. կան վիրավորներԱյսօր՝ հունիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում Մարալիկ քաղաքի Կոլտնտեսականների 1-ին հասցեի դիմաց նույն փողոցի բնակիչ, 39-ամյա Ռաֆայել Ա.-ն իր վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշջրված վիճակում հայտնվել երթևեկելի գոտուց դուրս: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/06/06/1215125/Ավելին23:0606.06.22 -
ՏարածաշրջանՊատերազմը Դոնբասում ավարտվո՞ւմ է. հայրենի քաղաքներից ոչ ոք չի ուզում հեռանալՌուսաստանի Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կարտապոլովը հայտարարել է, որ ապագայում պետք չէ բացառել ՀԱՊԿ խաղաղարար առաքելության ներկայությունը Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետություններում և այն տարածքներում, որոնք հիմա Դաշնության զինուժի վերահսկողության տակ են: Նրա խոսքով՝ այդպես իրենք կանխելու են ՆԱՏՕ-ի մուտքը Դոնբասի շրջան:Ավելին22:5506.06.22 -
ՏարածաշրջանԲաքուն ձգտում է նավթ ու գազ հասցնել Եվրոպա Ռուսաստանի փոխարեն և «Զանգեզուրի միջանցքով»Միացյալ Նահանգների՝ ռուսական գազի ու նավթի այլընտրանքի փնտրտուքները հասել են Բաքու: Ադրբեջանի մայրաքաղաքում ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետը ընդգծել է Ադրբեջանի դերը Եվրոպայի էներգետիկ անվտանգության հարցում: Բաքուն էլ, Ռուսաստան-Արևմուտք լարվածությունից օգտվելով, իր գազի ու նավթի դիմաց Հին աշխարհամասին հրավիրում է ներդրումներ անել Արցախից օկուպացրած տարածքներում: Փորձագետների կարծիքով՝ Արևմուտքն ամեն ինչ անում է տարածաշրջանից Ռուսաստանին մեկուսացնելու համար:Ավելին22:4206.06.22 -
Իրավական«Անորակ հրթիռների գործը». Դավիթ Տոնոյանը չի ուզում, որ իր դեմ հարուցված գործում «փակ թեմաներ լինեն»Կալանավորումից 10 ամիս անց տեսախցիկների առաջ է հայտնվել պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը: Դատարանի թույլտվությամբ այսօրվա դատական նիստը մի կարճ ժամանակով դռնբաց է անցկացվել: Տոնոյանը դատավորին խնդրել է քրեական գործի նյութերը, որոնցում ենթադրաբար կան պետական գաղտնիքներ, դարձնել հրապարակային: Ըստ Տոնոյանի՝ դատախազներն են պահանջում, որ հանրությունից գաղտնի պահվի անորակ հրթիռների քրեական գործը:Ավելին22:3206.06.22 -
ՔաղաքականՀայաստանը նորից դժգոհում է ՀԱՊԿ-իցԱզգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը խայտառակություն է անվանում ընդդիմության այն պնդումը, որ ոստիկանների շարքում իշխանական օլիգարխների թիկնապահներ կան, այդ թվում՝ իր թիկնապահներից: ՔՊ-ական պատգամավորն այդ մասին խոսել է այսօր Երևանում անցկացված Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստից առաջ: Խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցել այդ նիստին, որովհետև իրենք ելույթ ունենալ չեն կարող ու համարում են, որ Հայաստանի գործող իշխանությունը չի ներկայացնում երկիրը, հայ ժողովրդի շահերն ու դիրքորոշումը։ Այդ մասին տեղեկացվել է նիստը նախագահող Ռուսաստանի Դաշնության Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը:Ավելին22:2206.06.22 -
Հայաստան«Հանուն Արցախի և Հայաստանի» պայքարը նրանց հայրենիք է բերել. Արցախը կամ Շուշին կծնվի ՀայաստանումԴիմադրության շարժմանը մասնակցելու համար բազմաթիվ հայեր են արտասահմանում թողել տուն ու աշխատանք և շտապել Երևան՝ Ֆրանսիայի հրապարակ:Ավելին22:1206.06.22 -
Քաղաքական«Սև բերետավորներից մեկն ասաց՝ դրան էլ սխկեք». Ոստիկանության «ծեծող ջոկատի» հարվածներից տուժածներըՀունիսերեքյան բախման ժամանակ ոստիկանները անգամ ոտքով են հարվածել Դիմադրության շարժման մասնակից Զոհրաբի գլխին: Սակայն Զոհրաբն ու նրա պես շատերը չեն դիմել բժշկի: Նրանք վստահ են, որ այդ պատճառով է իշխանությունը պնդում, թե այդ օրը Դեմիրճյան-Պռոշյան խաչմերուկում տեղի ունեցած բախումներից ավելի շատ ոստիկան է վիրավորվել, քան քաղաքացի: Ըստ առողջապահության նախարարության՝ 60 մարդ է դիմել օգնության, 39-ը ոստիկան են:Ավելին21:5706.06.22 -
ՀասարակականՄարալիկում մեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և հայտնվել տներից մեկի բակումԱյսօր՝ ժամը 17:40-ի սահմաններում, ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել,որ Մարալիկ քաղաքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Անիի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Վազ 21-07» մակնիշի ավտոմեքենայի 39-ամյա վարորդը, կորցնելով մեքենայի ինքնակառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, ու մոտ ութ մետր գլորվելով, հայտնվել է Մարալիկ քաղաքի բնակիչներից մեկի բակում: Տեղի ուժերով վարորդն ու նրա 44-ամյա ուղևորը դուրս են բերվել ավտոմեքենայից ու շտապօգնության մեքենայով տեղափոխվել «Գյումրի» բժշկական կենտրոն: «Վազ 21-07» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ ջարդուփշուր է եղել, մեծ ժայռաբեկորներին բախվելու պատճառով փշրվել են բոլոր ապակիները, ճզմվել են մեքենայի դիմային ու վերևի հատվածները:Ավելին21:4006.06.22 -
Քաղաքական«Զանգվածային անկարգությունների» մասին ցուցմունք են տվել միայն ոստիկանները. ձերբակալված ոստիկան չկաՈստիկանությունը հայտնում է, որ հունիսի 3-ին Դեմիրճյան-Պռոշյան խաչմերուկում կատարված զանգվածային անկարգության դեպքի առթիվ Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել՝ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու, ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով: 13 մարդ ձերբակալվել է: Դիմադրության շարժման ակցիաների ժամանակ ձերբակալված ու կալանավորված քաղաքացիների փաստաբանների խոսքով՝ իրենց պաշտպանյալները բացառապես ոստիկանների ցուցմունքների հիման վրա են ազատությունից զրկվել:Ավելին21:3006.06.22 -
ՏարածաշրջանԼատվիայում կարգելեն ռուսական 80 հեռուստաալիքների հեռարձակումըԼատվիայում հունիսի 9-ից կարգելվի ռուսական այն 80 հեռուստաալիքների հեռարձակումը, որոնք դեռ հասանելի են տեղի հեռուստադիտողներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ այդ որոշման մասին հայտնել է Լատվիայի Էլեկտրոնային լրատվամիջոցների ազգային խորհուրդը: «Որոշումն ընդունվել է նոր իրավական նորմի հիման վրա, ըստ որի, Լատվիայում չեն կարող գործել այն երկրում գրանցված հեռուստաալիքները, որը վտանգի տակ է դնում է այլ երկրի տարածքային ամբողջականությունն ու անկախությունը»,-նշել է գերատեսչության ղեկավար Իվար Աբոլինշը:Ավելին21:1506.06.22 -
ՔաղաքականԱփսոս չէ՞ր էդ երկիրը, որին ձեզ պահակ նշանակեցինYerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին ու պետնախարար Արտակ Բեգլարյանին կարելի է մի հարց ուղղել՝ հունիսի 2-ը ի՞նչ օր է։ Ասեմ, Արցախի Հանրապետության պետական դրոշի օրն է։ Հաստատվել է 1992 թվականի հունիսի 2-ին, Արցախի Գերագույն խորհրդի որոշմամբ, սահմանված է ու պաշտպանված է երկրի սահմանադրությամբ։ Տեղյակ չե՞ն։ Շնորհավորական խոսք չկա ո՛չ Արցախի նախագահի, ո՛չ պետնախարարի ո՛չ պաշտոնական, ո՛չ ֆեյսբուքյան էջերում։ Արտակ Բեգլարյանը, որ սեփական ամուսնության հնգամյակն է շնորհավորել, «մոռացել է» Արցախի համար կարևոր տոնի մասին։ Ինչպե՞ս եղավ, որ չշնորհավորեցին։ Կամ էլ, գուցե, չշնորհավորելը պարզապես մտքից թռնելու արդյունք չէ՞։ Գուցե վախենո՞ւմ են Նիկոլից, չէ՞ որ մենք ունենք փաստեր, որ Հայաստանում Արցախի դրոշ փակցնելը դարձել է վտանգավոր բան ու հերոսական քայլ։ ԱԺ-ից պոկում են, հրապարակից պոկում են, նախարարություններից պոկում են։ Հայաստանում արդեն մեկ ամսից ավելի տեղի ունեցող պայքարը նրա համար է, որ Արցախն ունենա դրոշ։ Դուք տեղյա՞կ եք այդ մասին, Արցախի Հանրապետության պարոնայք պաշտոնյաներ։ Ուզում եմ շեշտել Արցախի այդ դրածոներին, որ իրենք պետք է ամեն առիթ օգտագործեն ոգևորելու համար ձեր ժողովրդին, նշեք ամեն տոն, մարդկանց հույս տաք, սփոփեք, որ գոնե չարտագաղթեն, որ մնան, որ ապրեն մեր հողում, բայց փոխարենը, դուք անգամ պետական խորհրդանիշների նկատմամբ թքողական վերաբերմուք ունեք։ Ափսոս չէ՞ր էդ երկիրը, որին ձեզ պահակ նշանակեցին։Ավելին21:0006.06.22 -
ՔաղաքականՈ՞վ այդքան ոճիրներ գործի, այդքան մարդու արյան մեղքի տակ մտնի ու դեռ մի բան էլ չվախենաԱսում են, որ այս կիրակի Նիկոլ Փաշինյանը, իբր ոչինչ չի եղել, ինքն էլ մի խաղա՜ղ, բարեկեցիկ, ծլող-ծաղկող երկրի ղեկավար է, գնացել է մասնակցելու այպես կոչված «գինու փառատոնին»: Դե, Նիկոլի համար գաղափարական փառատոն էր, գինի լինի՝ խմի, խոզ լինի՝ խանձի, բրդուճ լինի՝ խեղդի: Իր և իրեն պաշտողների համար ստամոքսահյութից այն կողմ՝ աշխարհ չկա: Չնայած, հնարավոր է, Նիկոլ Փաշինյանը որոշել էր հունիսի 3-ին հայ մարդկանց արյուն խմելուց հետո, մի քիչ էլ գինի կոնծի: Ինչևէ: Նման բարոյաքաղաքական պայմաններում ինչ-որ «գինու փառատոն» անցկացնելն էլ, իսկապես, ժանտախտի ժամանակ խրախճանքի տպավորություն է թողնում: Իսկ գինի խմե՞լ է Նիկոլ Փաշինյանը «գինու փառատոնի» վերջնամասում, թե՞ ոչ, այնքան էլ կարևոր չէ: Թեպետ, հազիվ թե նրա նման «բկի բոլշևիկը» նման առիթը բաց թողներ: Ինչպես էլ չլինի, այդ փառատոնում երևի արցախյան գինիներ էլ կլինեին: Ասում են՝ եղել են: Նիկոլը Արցախի գինիներից խմե՞լ է: Այն՝ իր կողմից թուրքերին նվիրած արցախյան խաղողի այգիներից ստացած գինիների՞ց է խմել: Այդ ժամանակ ոչ մեկը գինու փոխարեն քացախ չի՞ լցրել ու չի՞ ասել. «Դո՛ւ հանձնեցիր Արցախը, դե լակի՛ր այս քացախը»: Լավ, այդ ի՞նչ էր ուզում ցույց տալ Նիկոլ Փաշինյանը «գինու փառատոնի» գնալով: Ի՞նչ, ուզում էր ասել, թե՝ տեսեք-տեսեք, հանգիստ շրջում եմ Երևանի կենտրոնո՞ւմ: Նա՞, ում աշխատավայրի ու կեցավայրի(«դաչաները») շրջակայքը ցանկապատված է մի քանի շարք կազմած, այդ թվում՝ փողի դիմաց իրենց մորն ու զավակին էլ պատառ-պատառ անելու պատրաստ, մարդկային նկարագրից զուրկ հանցագործ-ոստիկաններով: Այդ Նիկո՞լն է «հանգիստ շրջում»: Նա՞, ում անմիջական մերձակայքում (կես քայլի վրա), առնվազն մի 10-15 «ախռաննիկ» է աչքերը պլշած, ականջները սրած այսուայնկողմ նայում: Նիկո՞լը, ում տեղափոխող ավտոշարասյունը հղի կնոջ է մահացու վրաերթի ենթարկում և անգամ կանգի չի առնում՝ տուժողին օգնություն ցուցաբերելու համար: Ինչո՞ւ, որովհետև և մարդ լինելու հետ կապ չունեն, և՛ վախեցած են: Հատկապե՛ս պահպանվող «օբյեկտն» է վախեցած: Ո՞վ այդքան ոճիրներ գործի, այդքան մարդու արյան մեղքի տակ մտնի ու դեռ մի բան էլ չվախենա: Է՛լ ինչ էր ուզում ասել նա՝ գինու փառատոնի մասնակցելով: Թերևս ուզում էր ցույց տալ, որ ինքը խորապես թքած ունի Հայաստանի ու հայ մարդկանց վրա: Այլ մեկնաբանություն դժվար է գտնել, եթե պետությունը նման ողբերգական վիճակի հասցնողը, հազարավոր մարդկանց զոհվելու համար անմիջականորեն մեղավորը, Արցախի ահռելի մասը ու ՀՀ-ն էլ հիմա կտոր-կտոր իր գործընկեր ցեղասպան թուրքերին նվիրողը այդքանից հետո, թեկուզ թիկնապահակների հաստ շերտով քողարկված, գնում է հռհռոցը երախին՝ գինի խմելու, տուրիստների հետ սելֆի-մելֆի անելու: Չէ՛, երկրային պատիժը, ինչպիսին էլ լինի, չափազանց մեղմիկ բան է նրա ու նրանականների համար:Ավելին20:4506.06.22 -
ՀասարակականՓրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձՀունիսի 6-ին, ժամը 17։57-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդավան գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի ննջասենյակում օձ է նկատվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Նոյեմբերյանի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Բերդավանի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:Ավելին20:1506.06.22 -
ՀասարակականԾիծեռնակաբերդի խճուղին շարունակում է երկկողմանի փակ մնալԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածի փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։Ավելին20:0006.06.22 -
ԻրավականԱրմավիրի բաժնի քրեական հետախույզները Շենավանում կանեփի բույսեր են հայտնաբերելՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ հունիսի 2-ին ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Շենավան գյուղի 45-ամյա մի բնակիչ ապօրինի թմրամիջոց է պատրաստում, պահում և օգտագործում: Նյութերի նախապատրաստման ընթացքում քրեական հետախույզները մեկնեցին Շենավան: Նշված տանը կից հողամասի զննությամբ հայտնաբերվեց կանեփի 210 բույս: Ըստ 45-ամյա տղամարդու՝ հայտնաբերվածն ինքն էր աճեցրել ու մշակել: Նշանակվել է փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են։Ավելին19:4506.06.22 -
ԱռողջապահականԴպրոցական ավարտական խնջույքից հետո հոսպիտալացվել է 14 մարդԴպրոցական ավարտական խնջույքից հետո հոսպիտալացվել է 14 մարդ․ լաբորատոր հետազոտության նպատակով վերցվել են կենսանմուշներԱվելին19:3006.06.22 -
ՔաղաքականՓաշինյանն էլ հեծանիվ չի քշում, սելֆի չի անում. «Երևանի փողոցների պերսոնա նոն գրատան»Նիկոլ Փաշինյանը կիրակի Սարյան փողոցում գինու համտեսման է գնացել առնվազն 12 թիկնապահով: Այն դեպքում, երբ չորս տարի առաջ հեծանիվով էր աշխատանքի գնում, իսկ թիկնապահների թիվն էլ էապես պակաս էր: Քաղտեխնոլոգների կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը պարզապես վախենում է ժողովրդից: Իսկ մարդամեջ էր դուրս եկել, ըստ Տիգրան Քոչարյանի, արտաքին աշխարհին ցույց տալու, թե իրեն դեռ սիրում են ու ինքը դեռ լեգիտիմ է:Ավելին19:1506.06.22