Լրահոս
Քաղաքական
14:19
06.06.22
117

«Դիմադրության շարժման սկզբից մինչև հիմա ակցիաների 24 մասնակից կալանավորվել է». Սաղաթելյան

Դիմադրության շարժման սկզբից մինչև հիմա ակցիաների 24 մասնակից է կալանավորվել: 48 քաղաքացու նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել:

Շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ ոստիկանությունը 2100 քաղաքացու բերման ենթարկելու մասին է հայտնում, սակայն, իր տեղեկություններով, շարժման 2500 մասնակցի են տարել բաժիններ: Ըստ Սաղաթելյանի՝ ձերբակալված և կալանավորված քաղաքացիների մեղադրանքները անհիմն են կամ ոչ իրավաչափ: