Լրահոս
Հասարակական
16:46
06.06.22
139

Գավառում բախվել են ԱՁ տնօրենի Mini Cooper-ն ու Opel-ը, տնօրենը տեղափոխվել է հիվանդանոց

Img default alt hy

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13։15-ի սահմաններում Գավառ քաղաքի Շահումյան և Ազատության փողոցների խաչմերուկում բախվել են Գեղարքունիք մարզի բնակիչներ՝ 70-ամյա Հակոբ Կ-ի վարած Opel մակնիշի և 28-ամյա Անի Հ-ի վարած Mini Cooper մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mini Cooper-ի վարորդը տեղաոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mini Cooper-ի վարորդը Գավառում գործող ԱՁ-ներից մեկի տնօրենն է։