Լրահոս
Առողջապահական
15:14
06.06.22
195

Հունիսի 3-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժած մեկ քաղաքացի շարունակում է մնալ հիվանդանոցում

Img default alt hy

Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում հունիսի 3-ին ոստիկանների և «Դիմադրություն» շարժման մասնակիցների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով հիվանդանոց դիմած 60 անձանցից 59-ը դուրս են գրվել։ Այս մասին «News.am»-ը տեղեկանում է ՀՀ առողջապահության նախարարությունից։

«News.am»-ի հետ զրույցում ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանն ասել է, որ բուժումը հիվանդանոցում շարունակող քաղաքացու վիրահատությունը բարեհաջող է անցել։

Բախման հետևանքով քաղաքացին վնասվածք է ստացել գլխի շրջանում։