Լրահոս
2022-06-13
-
ՏարածաշրջանՀրաժարվում եմ դիտել «Ֆորմուլա 1»-ն Ադրբեջանում. Ալեքսիս ՕհանյանԱմերիկահայ գործարար, ակտիվիստ Ալեքսիս Օհանյանը գրել է, որ հրաժարվում է դիտել Ադրբեջանում անցկացվող «Ֆորմուլա 1» մրցարշավը: Միլիոնատերը փակագծերում տեղադրել է Հայաստանի դրոշը՝ ակնարկելով, որ բոյկոտի պատճառը մրցարշավը հյուրընկալող երկիրն է: «Հրաժարվում եմ դիտել «Ֆորմուլա 1»-ն Ադրբեջանում, այնպես որ փոխարենն այսօր առավոտյան Mario Kart խաղացինք, և կրտսերը (նկատի ունի դստերը՝ Օլիմպիա Օհանյանին) խնդրեց Princess Peach (արքայադստեր տեսքով քաղցրավենիք): (Ես մոռացել էի սկզբից միացնել տեսախցիկը) Առաջին տարբերակը չհաջողվեց շրջել, բայց նա (դուստրը) այնքան երախտապարտ էր, որ ես պատրաստեցի երկրորդ տարբերակը, որը շատ ավելի լավ ստացվեց»,- տեսանյութին կից գրել է Օհանյանը:Ավելին17:0513.06.22 -
ՍպորտՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի նախագահները կժամանեն ՀայաստանՖԻՖԱ-ի նախագահ Ջիանին Ինֆանտինոն և ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը կայցելեն Հայաստան: Երկու կառույցների նախագահները կմասնակցեն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 30-ամյակի հետ կապված հունիսի 15-ին և 16-ին նախատեսված միջոցառումներին, որոնց մասին ՀՖՖ-ն կտեղեկացնի շուտով:Ավելին16:5713.06.22 -
ՀայաստանԵրևանի կենդանաբանական այգում ծնվել են 2 եվրոպական և 2 պտավոր եղնիկներԵրեւանի կենդանաբանական այգում ծնվել են 2 եվրոպական և 2 պտավոր եղնիկներ: Կենդանաբանական այգին Facebook-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել եւ գրառում արել. «Հապա նայեք այս հրաշքներին։ Այգում ծնվել են 2 Եվրոպական և 2 Պտավոր եղնիկներ։ Եվ դեռ էլի ենք սպասում նման հրաշքների: Կենդանաբանական այգում ծիների շրջան է»:Ավելին16:4713.06.22 -
ՀասարակականԻնչպես են Երևանում «Երևան Սիթի»-ից նռնակով հափշտակում մի քանի միլիոն դրամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹԴիմակավորված ու նռնակով զինված հանցագործը «Երևան սիթի»-ում գործող տարադրամի փոխանակման կետից հափշտակում է 4 մլն 500 հազար դրամը․ ՏԵՍԱՆՅՈՒԹԱվելին16:4013.06.22 -
ՔաղաքականՔո գրպանից՝ Ալեն Սիմոնյանի եղբոր ասֆալտապատման նոր պայմանագրերինCivilnet.am-ը գրում է․ «Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի ղեկավարած ընկերության՝ «Եվրոասֆալտի» հաղթանակները պետական գնումների մրցույթներում շարունակվում են։ Երկու տարվա պատմություն ունեցող ասֆալտապատող ընկերությունն արդեն հաղթում է առավել խոշոր մրցույթներում, որոնց պայմանագրերի ընդհանուր գումարն ավելի քան 2,5 միլիարդ դրամ է։ Այսպես, «Եվրոասֆալտը» հաղթել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կազմակերպած ճանապարհների վերանորոգման աշխատանքների մրցույթներում։ Թեև դրանք հայտարարվել էին դեռ նախորդ տարի՝ 2021-ին, սակայն վերջնական համաձայնագրերը կնքվել են այս տարի՝ 2022-ին։ Պայմանագրերից մեկով ընկերությունն իրականացնում է Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհի որոշ հատվածների հիմնանորոգման աշխատանքներ։ Այս պայմանագրի արժեքն է ավելի քան 1 մլրդ 45 մլն դրամ կամ շուրջ 2,3 մլն դոլար։ Գնման այս մրցույթին եղել է վեց մասնակից։ «Եվրոասֆալտը» հաղթել է ընդամենը 500 000 դրամ պակաս առաջարկ ներկայացնելով։ Այսինքն՝ վեց մասնակիցների շարքում «Եվրոասֆալտը» ընդամենը 0.05 տոկոսի գնիջեցմամբ է հաղթել։ Ընդհանուր առմամբ, վերջին գրեթե երկու տարում «Եվրոասֆալտը» պետական մարմիններից ստացել է ավելի քան 3,6 մլրդ դրամի կամ շուրջ 7,5 մլն դոլարի պատվեր»։Ավելին16:3813.06.22 -
ՄիջազգայինԱդրբեջանի և Հայաստանի երիտասարդները հանդիպել են ՍտրասբուրգումԱդրբեջանի և Հայաստանի երիտասարդները հանդիպել են ՍտրասբուրգումԱվելին16:3613.06.22 -
ՀասարակականՄաստարա-Լանջիկ ճանապարհին ավտոմեքենա է այրվելՀունիսի 13-ին, ժամը 14:45-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի մոտ 81-րդ կմ-ին այրվում է «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ս. Հ.). տուժածներ չկան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։08-ին, մարվել՝ 15։15-ին։ Այրվել է ավտոմեքենան։Ավելին16:3313.06.22 -
ՀայաստանԴոլարն արժեզրկվել է ևս 3 դրամով, եվրոն՝ 8․7 դրամովԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 13-ին, կազմել է 418.64 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 3.31 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 438.19 դրամ (նվազել է 8.70 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 510.45 դրամ (նվազել է 14.50 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.37 դրամ (նվազել է 0.02 դրամով):Ավելին16:2913.06.22 -
ՀասարակականԲա հպարտ կլինես, բա ինչ կանես, տիկին դիլետանտ. Արամ Գևորգյանը՝ Տաթևիկ ՌևազյանինԱրամ Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «2 տարի լրացավ, ինչ հայկական ավիաընկերություններ ԵՄ սև ցուցակում են։ Որոշումը կայացվել էր 2020 թվականի հունիսի 2-ին՝ Հայաստանի քաղավիացիայի կոմիտեի և հայկական 6 ավիափոխադրողների աշխատանքի վերլուծությունից հետո։ «Սև ցուցակում» Հայաստանը հայտնվել է այնպիսի երկրների կողքին, ինչպիսիք են Աֆղանստանը, Անգոլան, Կոնգոն, Նեպալը, Սուդանը և այլն: Եվ այսօր, քաղավիացիայի կոմիտեի «նախագահ» Տաթևիկ Ռևազյանը, ով հայերեն կարդալ-գրել չգիտի, մեծ շուքով հայտարարեց, որ ինքը հրաժարական է տալիս ու, որ «հպարտ է այն արդյունքներով, որոնց իր թիմը հասավ»։ Բա հպարտ կլինես, բա ինչ կանես, տիկին դիլետանտ։ Դեռ երկար ժամանակ ձեր անգրագիտության պատճառով ստեղծված աղետները մեզ հանգիստ չեն թողնելու, իսկ դուք 4 տարի ոլորտն ապականելուց հետո հիմա մեծ շուքով հրաժարական եք տալիս, փոխանակ աշխատասենյակից ձեռնաշղթաներով դուրս բերվելուն»։Ավելին16:2413.06.22 -
ԻրավականՌուստամ Բաքոյանին մեղադրած անձը հերքում է ասածները և ներողություն խնդրում նրանիցԱզգային ժողովի «Մարդու իրավունքների» հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Բաքոյանը այսօր խորհրդարանում փորձել է խուսափել իր նախկին քաղաքացիական կնոջը ծեծելու մեղադրանքների մասին լրագրողների հարցերից: Ասել է միայն, որ ինքը դիմել է իրավապահներին՝ խնդրելով ուսումնասիրել մեղադրանքը: Բաքոյանը պնդում է, որ մեղադրանքն ամբողջովին ապատեղեկատվություն է: Բաքոյանի քաղաքացիական կին ներկայացող Լիլիթը այսօր զանգահարել է իրենից հարցազրույց վերցրած «Հայլուր»-ի թղթակցին և հայտնել, որ հերքում է այն ամենը, ինչ պատմել է հարցազրույցի ընթացքում: Ճշտող հարցին՝ դա նշանակում է, որ ամուսինը իրեն չի՞ ծեծել, կինը պատասխանել է՝ «մանրամասնել չեմ ուզում, միայն հերքում եմ ասածս և ներողություն խնդրում Ռուստամ Բաքոյանից»:Ավելին16:1913.06.22 -
ԻրավականՆարեկ Մանթաշյանը տեղափոխվել է հիվանդանոց, վիրահատության կարիք կա. ԿոչուբաևԱյսօր Նարեկ Մանթաշյանի առողջական վիճակը կրկին վատթարացել է։ Ն․ Մանթաշյանը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ արձանագրվել է վիրահատական միջամտության կարիք, սակայն վիճակը եղել է բարդ և որոշում է կայացվել դեղորայքային բուժմամբ վիճակը կայունացնել և նոր վիրահատել։ Առողջական խնդիրներով պայամանվորաված՝ ներկայացրել էինք գրավի կամ անձնական երաշխավորության միջնորդություններ, որոնք դատարանի կողմից մերժվել էին։ Կալանավորման մեջ Ն․ Մանթաշյանի առողջական վիճակը ամեն օր վատանում է։Ավելին16:1413.06.22 -
ԻրավականՄամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունըԼոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահութամբ դատավոր Մարտին Արզումանյանի, այսօր՝ հունիսի 13-ին, Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանին կալանքի տակ թողնելու որոշում կայացրեց։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Ասլանյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը։ Փաստաբանը նշել է, որ իրենք վերաքննիչ բողոք կներկայացնեն։ Մամիկոն Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով։ Քրեական գործով կալանավորված է միայն Մամիկոն Ասլանյանը, մյուսների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Մամիկոն Ասլանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Ըստ նրա՝ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։Ավելին16:1113.06.22 -
ՀայաստանԿուլ է տվել գրիչ, եղունգ կտրելու գործիք, ևս տասնյակ իրեր. բացառիկ վիրահատություն՝ ԵրևանումԳրիչ, եղունգ կտրելու գործիք, պտուտակներ են բժիշկները հեռացրել տղամարդու ստամոքսից: «Արմենիա» բժշկական կենտրոնում տեղի ունեցած վիրահատությունը բացառիկ է նրանով, որ 35 առարկա է եղել պացիենտի ստամոքսում: Նա դրանք կուլ է տվել 2 տարվա ընթացքում: Դրանցից մեկն անգամ վնասել է տղամարդու աղին և լյարդը:Ավելին16:0913.06.22 -
ՀայաստանՀանրապետության տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպԵրևանում հունիսի 13-ին կեսօրից հետո, հունիսի 14-16-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-20մ/վ արագությամբ: Հունիսի 17-ին, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի: Մարզերում հունիսի 13-ին կեսօրից հետո, հունիսի 14-16-ը շրջանների զգալի մասում գիշերը և կեսօրից հետո, 17-ին, 18-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ: Արցախում հունիսի 13-ին և 14-ին սպասվում է անձրև և ամպրոպ։Ավելին16:0013.06.22 -
ՀասարակականՊտղավան գյուղում ավտոմեքենա է այրվելՀունիսի 13-ին՝ ժամը 10:43-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պտղավան գյուղում ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ 1-ին փողոցի 2-րդ փակուղում այրվում է «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա․ Խ․). տուժածներ չկան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:19-ին, մարվել՝ 11:37-ին: Այրվել է ավտոմեքենան:Ավելին15:5413.06.22 -
Անցած շաբաթ Շիրակի մարզում գրանցվել է 47 ծնունդՀունիսի 6-12-ը Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում լույս աշխարհ է եկել 25 տղա, 22 աղջիկ։ Նախորդ շաբաթ գրանցվել է 47 ծնունդ։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:Ավելին15:5213.06.22 -
ՔաղաքականՆոր մարտավարություն է ներկայացնելու Դիմադրության շարժումը վաղվա հանրահավաքինԴիմադրության շարժման վաղվա հանրահավաքի ընթացքում ծրագրային ելույթ է հնչելու. շարժման ներկայացուցիչները խոսելու են այն մասին, թե որտեղից են եկել, ուր են հասել ու դեպի ուր են գնում: Շարժման ներկայացուցիչներից Իշխան Սաղաթելյանը «Հայլուր»-ի հետ զրույցում նշել է, որ վաղը հանրահավաքի մասնակիցների հետ շատ անկեղծ խոսելու են նաև բացթողումների մասին, ներկայացնելու են գործողությունների նոր մարտավարություն ու առաջ են գնալու այնքան, մինչև Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա:Ավելին15:5013.06.22 -
ԱշխարհՉուվաշիայում մոտորանավակի և բեռնատար նավի բախման հետևանքով չորս մարդ է մահացելԱյսօր մոտորանավակի և բեռնատար նավի բախման հետևանքով չորս տղամարդ է մահացել։ «Известия»-ի փոխանցմամբ՝ ջրային տրանսպորտի վթարը տեղի է ունեցել Չուվաշիայի Հանրապետության Մորգաուշսկի շրջանում։ Նշվում է, որ մոտորանավակի ուղևորները զոհվել են, բեռնատար նավի անձնակազմի անդամներից տուժածներ չկան։ Այժմ որոշվում է մարդկանց ափ հասցնելու հարցը։Ավելին15:4513.06.22 -
ՏարածաշրջանՍևերոդոնեցկում թեժ մարտեր են ընթանում․ ռազմական գործողությունների 110-րդ օրըՍևերոդոնեցկում թեժ մարտեր են ընթանում․ ռազմական գործողությունների 110-րդ օրըԱվելին15:4113.06.22 -
ՀասարակականԱնցած 3 օրվա ընթացքում արձանագրվել է 47 վթար. 3 մարդ մահացել է, 88-ը՝ ստացել մարմնական վնասվածքներԸստ ոստիկանության՝ հունիսի 10-ից 13-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 128 դեպք, որից 14-ը՝ նախկինում կատարված։ Հայտնաբերվել են 5 անհետ կորած, 16 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 6 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 12, խարդախության և ճանապարհատրանսպորտային պատահարի 1-ական դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 47 պատահար. 3 մարդ զոհվել է, 88-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:Ավելին15:3813.06.22