Լրահոս
2022-06-13
-
Հասարակական36-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղում մահացել էԱյսօր՝ հունիսի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում 36-ամյա Կարեն Ղ-ն իր վարած Գազել մակնիշի ավտոմեքենայով Ազատության պողոտայում՝ «Ռեդիսոն Բլյու» հյուրանոցային համալիրի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 75-ամյա Լավրենտի Մ-ին։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/06/13/1215586/Ավելին13:0313.06.22 -
Հասարակական42-ամյա տղամարդը դանակահարել է 24-ամյա երիտասարդինԵրեկ՝ հունիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության 63 խումբը «ձախ անոթափոսի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/06/13/1215578/Ավելին12:5613.06.22 -
Իրավական«Սորոսի հիմնադրամ»-ի հայաստանյան գրասենյակը լուծարելու հայցով փաստաբանները դիմել են դատարանՓաստաբաններ Տիգրան Աթանեսյանը և Մարգարիտա Գյուլումյանը «Սորոսի հիմնադրամ» անվանումը ստացած կազմակերպության հայաստանյան գրասենյակը լուծարելու հայցով դիմել են դատարան, Facebook-ում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։ «Փաստաբանները միաժամանակ միջնորդել են, որպեսզի մինչև դատական գործի քննության ավարտը, նկատի ունենալով նշված գրասենյակի պետականաքանդ գործունեությունը, որպես հայցի ապահովման միջոց արգելվի այդ գրասենյակի գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում: Այս գործն ինձ հատկապես հետաքրքիր է հենց ապահովման միջոցի կիրառման առում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջերս վարչական դատարանը Վանաձոր համայնքի Ավագանուն, ապօրինաբար նույն միջոցի կիրառմամբ, արգելել է ընտրել համայնքի ղեկավար: Եթե Վանաձորի դեպքում դատարանի արգելանքի հետևանքով քայքայվում է համայնքը, ապա Սորոսի գրասենյակի նկատմամբ արգելանքի միջոց չկիրառելը, ըստ փաստաբանների, կարող է քայքայել Հանրապետությունը», - գրել է Բաբայանը։Ավելին12:5213.06.22 -
ԱռողջապահականՀայաստանում Covid-19-ի դեմ պատվաստվել է 2 միլիոն 207 հազար 307 քաղաքացիՀայաստանում շարունակվում է կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթացը։ Հունիսի 12-ի դրությամբ Հայաստանում Covid-19-ի դեմ պատվաստվել է 2 միլիոն 207 հազար 307 քաղաքացի։ Առաջին դեղաչափով պատվաստվել է 1 միլիոն 136 հազար 403 քաղաքացի, երկրորդով՝ 1 միլիոն 9 հազար 922 քաղաքացի։Ավելին12:4113.06.22 -
ԻրավականԱռուշ Առուշանյանի գործով դատավճռի դեմ բողոքը կքննվի Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբPastinfo.am-ը գրում է․ «Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի գործով արդարացման դատավճռի դեմ դատախազության բողոքը կքննվի Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Լուսինե Աբգարյանի, Մհեր Արղամանյանի։ Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, մարտի 28-ին հրապարակել է Առուշ Առուշանյանի և մյուսների գործով վճիռը, որով Առուշանյանն արդարացվել է իրեն մեղսագրվող ընտրական հանցավոր ենթադրյալ արարքների դրվագով, իսկ մյուս դրվագով՝ մեղավոր ճանաչվել և դատապարտվել ազատազրկման՝ 1 տարի 6 ամիս ժամկետով, որին հաշվակցելով Առուշանյանի՝ ութ ամիս արգելանքի տակ գտնվելու ժամկետը, դատարանը որպես վերջնական պատիժ սահմանել է ազատազրկումը՝ 6 ամիս ժամկետով, որը պայմանականորեն չի կիրառվել. Դատարանն Առուշանյանի նկատմամբ փորձաշրջան է սահմանել 1.5 տարի ժամկետով, միևնույն ժամանակ, Առուշանյանի նկատմամբ որպես պատիժ է կիրառվել տուգանքը և 5 տարի ժամկետով ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու սահմանափակումը։ Արդարացվել են նաև Քարահունջ բնակավայրի ղեկավար Լուսինե Ավետյանը և ամբաստանյալներից ևս երկուսը՝ Սամվել Դինունցը և Հրայր Բաղդասարյանը, իսկ Էրիկ Աղաջանյանը և Հարութ Լալազարյանը՝ մեղավոր են ճանաչվել։ Նշենք, որ մեղադրական ճառով դատախազը պահանջել էր մեղավոր ճանաչել Առուշանյանին և դատապարտել ազատազրկման՝ 9.5 տարի ժամկետով, իսկ դատարանը մեղսագրվող ընտրական հանցագործությունների մասով արդարացրել է, մյուս մասով էլ պայմանական դատապարտել՝ սահմանելով փորձաշրջան։ Մեղադրող դատախազները վերաքննիչ բողոք են ներկայացրել՝ պահանջելով բեկանել արդարացման դատական ակտը, կայացնել նոր որոշում և գործով անցնող երեք ամբաստանյալներին, այդ թվում՝ Առուշանյանին, մեղավոր ճանաչել: Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել նաև պաշտպանության կողմը՝ պահանջելով ամբաստանյալներին արդարացնել մյուս դրվագներով ևս։ Ներկայացված բողոքները մակագրվել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին, դատարանի կազմում են դատավորներ Լուսինե Աբգարյանը, Մհեր Արղամանյանը»։Ավելին12:3013.06.22 -
ՔաղաքականԱնկեղծ զրույց Լաոյի հետ... Ռուբեն Հակոբյանի գրառումըԱնկեղծ զրույց Լաոյի հետ... Լաո, արի նախապես պայմանավորվենք, որ մեր զրույցը լինելու է անկեղծ, պատմական ճշմարտության աչքերին ուղիղ նայելով, որովհետև զրուցելու ենք մեր մասին, մեր պատմության ու կենսագրության, հազարամյակների ընթացքում նաև մեր իսկ կողմից «ձեռք բերած» բազմաթիվ պարտությունների և այժմ էլ մեր հրամանատարությամբ ու ամենաստոր գործիքակազմով՝ մեր պետությունը ոչնչացնող ողբերգության մասին... Դե, գիտե՛ս, այդ թեմաների մասին խոսելու համար ուժ ու համարձակություն է պետք... Կան ճչացող, դաժան ճշմարտություններ, ինչը բոլոր ժամանակներում փորձել և այժմ էլ փորձում ենք համառորեն թաքցնել... Իսկ պատմական այդ իրողություններին առարկայորեն նայելու համար ամուր նյարդեր, չգժվելու կարողություն, իրական հայրենիք ունենալու չմանդատավորված կամք ու ներուժ է պետք... Նախ, Լաո, արի փորձենք միասին պատասխանել շատ կարևոր մի հարցի՝ ինչպե՞ս եղավ, ո՞նց պատահեց, որ առաջին դարում, ունենալով ավելի քան 300 հազար ք/կմ տարածք և լինելով տարածաշրջանի կարևոր դերակատարներից մեկը, այսօր պստիկացել, դարձել ենք մի ափաչափ, նույնիսկ էն եղածի տասը տոկսից էլ պակաս՝ ամեն օր մետր առ մետր փոքրացող մի շագրենակաշի, որտեղից մարդիկ օր առաջ ուզում են փախչել... Արի նաև հարևաններին մեղադրելու՝ դարերով անգիր արած տեքստերից հրաժարվենք, որովհետև այդ թվերին դեռ թուրք-ադրբեջանական տանդեմ գոյություն չուներ։ Իսկ ռուսներն էլ... Դե, կարծում եմ կհիշես այդ թեմայով մեր ինքնագոհ ամպագոռգոռ լոպազությունը՝ երբ մենք գիր-գրականություն ունեինք, նրանք դեռ ծառերի վրա թռչկոտում էին... Ամերիկայի մասին խոսելն էլ ծիծաղ կբերի՝ այդ ժամանակ Ամերիկան, որպես պետություն, նույնիսկ սաղմնավորման հայտ դեռ չէր ներկայացրել ու հայտնի էլ չէր, թե երբ սեռական հասունություն կապրի... Հա, Լա՛ո, մեր սովորության համաձայն կարող ենք այդ օրերի համար էլ Պարսկաստանին ու Բյուզանդիային մեղավորներ նշանակել... Բայց, կարծում եմ կհամաձայնես, որ ընթերցողը մեզ միանգամից կհիշեցնի վատ պարողի մասին ռուսական անեկդոտը... Լաո, չե՞ս կարծում, որ դարերի ընթացքում մենք պարտվել ենք հենց մե՛զ ... Թշնամին մեզ չի՛ հաղթել... Այո՛ , մենք պարտվել ենք հենց մե՛զ... Վկա՝ Ավարայրը ... Եվ մեր պարտությունների ու ողբերգությունների համար միշտ փորձել ենք մեղավորներ նշանակել դրսի ուժերին ու պետություններին։ Լաո, չե՞ս կարծում, որ թշնամին օգտվել է հենց մե՛ր ներսի՝ իր տեսակի գոյությունից և ապահովել իր հաղթանակը... Արդյոք մեր այսօրը հենց դրա ճչացող ապացույցը չէ՞... Հիշում ես, չէ՞, Լաո, ինչպես 1045թ Պետրոս Գետադարձ կաթողիկոսը, իշխան Վեստ Սարգսի հետ գործակցությամբ, Անիի բանալիները հանձնեց Բյուզանդ կայսր Կոստանդին Մոնոմախին, ձգտելով, որպես հատուցում, ստանալ Բյուզանդիայի հովանավորությունը՝ ավելի ամրապնդելու կաթողիկոսական իր իշխանությունը։ Բայց, ինչպես կասեր ուսապարկերի մասնագետ էն թմբլիկ պատգավորը, նկատի ունենալով իր կուսակից ԱԺ նախագահին՝ մեկ անգամ մարմնավաճառը՝ հավերժ է մարմնավաճառ... Բյուզանդացիք դեռ էն գլխից ծանոթ էին էս տեսակին, պատմության ընթացքում նման հաճախորդներ էլի էին ունեցել... Մի խոսքով՝ նրանք կտրուկ փոխեցին իրենց դիրքորոշումը դավաճանի նկատմամբ՝ սկսեցին հալածել նրան, առավել ևս, որ Բյուզանդիան ուզում էր վերացնել Հայ եկեղեցու անկախությունը։ Լաո, կարծում եմ կհամաձայնես, որ մերօրյա գետադարձն է՛լ ավելի դաժան գտնվեց Արցախի ու մեր պետության նկատմամբ, քան նույնիսկ իր բնօրինակը՝ հեռավոր 11-րդ դարում։ Նա ոչ միայն Արցախի բանալիները հանձնեց թուրք-ադրբեջանական տանդեմին, այլև դահիճին հատուկ արյունռուշտությամբ գլխատեց հինգ հազար զինվորի... Եվ, ինչպես հետագայում կխոստովաներ, այդ գլխատումը կարող էր և տեղի չունեներ, եթե չվախենար իր իշխանության կորստից։ Այլ խոսքով՝ հինգ հազար անմեղ զինվորի կյանք՝ իր ազգադավ իշխանությունը պահելու համար։ Լաո, այս արհավիրքը այսօր էլ գլխատում է մեր ազգի ու պետության արժանապատվությու՛նը... 20-ի նոյեմբերի 9-ից թշնամուն բերել մտցրել է մեր պետության ննջարան ու բանալու անցքից վախվորած հետևում է, թե ինչով է զբաղվում իր թույլտվությամբ ննջարան ներխուժած թշնամին... Գիտես, Լաո, 90-ականների ազգային զարթոնքին երբեք չէինք կարող պատկերացնել, որ 30 տարի հետո Հայաստանը կարող է ունենալ ղեկավար, ով, թիկնապահներով շրջապատված, ինքնքգոհ կարող էր ընդդիմությանը սպառնալ, որ բռնելու և շինելու է ու փողոցային խուլիգանին վայել պահվածքով էլ ԱԺ ամբիոնից կհայտարարեր, որ ընդդիմության վրա ոչ միայն մատ, այլև, եթե պետք լինի ՝ նաև ուրիշ բան թափ կտա... Այս սինլքորին իր վարքով չի զիջում նաև պետության երկրորդ դեմքը։ ԳԽ պատգամավորներից ո՞վ կարող էր ենթադրել, Լաո, որ 30 տարի անց ԱԺ նախագահի աթոռը կարող էր զբաղեցներ քաղաքական սկզբունքներից զուրկ ու քաղաքական այլասեռվածության բացառիկ նմուշ ինչ որ մի երկոտանի, ով ԱԺ-ում, ՊՊԾ ղեկավարի հետ համագործակցած, կարող էր ծեծ կազմակերպել ընդդիմադիր պատգամավորների նկատմաբ... Բայց ԱԺ-ի ուսապարկային մեծամասնության արժեհամակարգի ճշգրիտ խորհրդանիշը, թերևս, ԿԳՄՍ կոչվող՝ ինտելեկտուալ մի շարք ոլորտներ համակարգող հանձնաժողովի նախագահն է, ով այդ նույն ծեծի ժամանակ ցուցամատը պտտեցնելով սպառնում էր ընդդիմադիր պատգամավորին՝ մատը նրա մարմնի համպատասխան բացվածքը մտցնել, այնուհետև՝ թռչկոտելով միանում է հինգ-վեց մեծամասնական շակալների ոհմակի, ովքեր «տղամարդավարի» ծեծում էին մեկ ընդդիմադիր պատգամավորի... Հիշեցի ԳԽ-ի նույնաբովանդակ մեր հանձնաժողովի կազմը՝ Հրանտ Մաթևոսյան, Վարդգես Պետրոսյան, Ռաֆայել Իշխանյան, քանդակագործ Օհան, Սամվել Շահմուրադյան (92-ին զոհվեց դիրքերում) և ուրիշներ... Փորձագետներից՝ Ռաֆոյին Նահապետյան, Ալեքսանդր Թոփչյանին։ Հանձնաժողովի նախագահը Մերուժան Տեր-Գուլանյանն էր... Գիտես, Լաո, մենք ունեցել ենք նաև փառահեղ հաղթանակներ՝ Սարդարապատը, Շուշիի ազատագրումը, ինչը ռազմական արվեստի բացառիկ նմուշ է... Եվ էլի մեկ-երկուսը։ Բայց դրանք, խոստովանենք, որ եզակի էպիզոդներ են։ Նույնիսկ չենք փորձել տեր կանգնել մեր այդ եզակի հաղթանակներին։ Խնդրեմ՝ ցավալի մի օրինակ... 1994թ. մայիսի 12-ին զինադադարի մասին Բիշքեկյան հայտնի արձանագրությունը, որով, ըստ էության, օրվա իշխանությունը ոչնչացրեց հազարավոր զոհերի գնով ռազմաճակատում ձեռք բերած մեր փայլուն հաղթանակը։ Դա մեր դիվանագիտության կողմից դաժան ու անուղղելի հարված էր արցախյան ազատամարտին։ Դրանում ես համոզված եմ... Շատ չմանրամասնելու համար ասեմ, որ այս թեմային բավականին հանգամանորեն անդրադարձել եմ վերջերս «Կապիտուլյացիայի հաղթարշավը»՝ վեց մասից բաղկացած իմ հեռուստահաղորդաշարի 1-ին թողարկմանը։ Լաո, իրար հաջորդող իշխանություններն այդպես էլ համարժեք իրավական ու քաղաքական գնահատական չտվեցին մեր պետության ընտրական համակարգի ողնաշարը սղոցող 1995-96թթ. համապետական ընտրություններն աննախադեպ կեղծելու ակնհայտ փաստին։ Եվ պատահական չէ, որ այդ կեղծիքներն իրականացնող նենգ գործիքը բանտում լինելու փոխարեն, մերօրյա գետադարձի կողմից այսօր նշանակվել է արդարադատության ռահվիրա։ Լաո, չենք համարձակվում նաև խոսել, քննարկել, հասկանալ, թե ինչպես ծնվեց Արցախն արյունածոր վերքի վերածած ու մեր պետության սուբյեկտայնությունը զրոյացրած այս արհավիրքը։ Նա ընկեցիկ չէ՛, անօրինական ծնունդ չէ՛, բիջ չէ՛, Լաո՛... Մեր հավաքական կերպարն է տարիների ընթացքում ծնել ու սնել սրան։ Այս չարիքի հայտնության համար յուրաքանչյուրս ունենք պատասխանատվության մեր չափաբաժինը... Երբեմն անձնական ու կուսակցական շահերից ելնելով ինչ որ քաղաքական խաղերում օգտագործելու համար նրան նույնիսկ սև խավիարով ենք կերակրել, Լաո՛... Քո շուրջ ավելի լայն համախմբում ապահովելու համար քաղաքացին սպասում է այս և նման այլ հարցերի անկեղծ պատասխաննեի, Լաո՛... Ինքնախոստովանությունների ու ինքնաքննադատությունների... Ուզում է քեզ ավելի համոզիչ տեսնել... Քաղաքացին վախենում է նորից սխալվելուց... Ասում է՝ միայն քո զարթնելը քիչ է, Լա՛ո... Լաո, քեզ շատ հետևողներ ունես... Արի հորդորի, չէ՝ խնդրի լսարանիդ, որ կարդան կամ վերընթերցեն Խորենացու «Ողբը», հետո էլ՝ 15 դար անց Քերթողահոր ողբը չափածոյացրած ու նոր փաստերով բարբառած Չարենցի «Պատմության քառուղիներով»-ը։ Մեծերը տարածության ու ժամանակի մեջ տառապանքներով, ցավի ու դառնության քառուղիներով անցնելով զգացել, արձանագրել ու զգուշացրել են դեպի պարտություն ու ողբերգություն տանող մեր արատների մասին։ Բայց մեր այսօրը, մերօրյա պետրոսգետադարձյան դահիճի կործանարար գոյությունը ճչում է, որ պատմությունից մենք դասեր չենք քաղել... Լաո, արի հիմա մեր այս զրույցն այստեղ ընդմիջենք ու խելք-խելքի տանք, մտածենք, թե ինչ անենք, ինչպես անենք, որ դուրս գանք այս ինքնասպան վիճակից։ Այս պահի համար ես լուծումներ տեսնում եմ և դրա առաջին պայմանը, որ դու շարունակես զարթնած մնալ, ինչքան էլ քեզ տարբեր կողմերից փորձեն քնեցնել... Իսկ թե ինչ լուծումների մասին է խոսքը՝ հաջորդ զրույցին, որը, կարծում եմ, շատ չի ուշանա...Ավելին12:1613.06.22 -
ԻրավականԴատախազը մերժել է Ավետիք Չալաբյանի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ երաշխավորություններըԱյս տարվա մայիսի 14-ին կալանավորված Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը դեռևս մայիսի 25-ին Ա. Չալաբյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ՝ ՀՀ Աժ պատգամավորներ Սեյրան Օհանյանի, Իշխան Սաղաթելյանի, Էլինար Վարդանյանի, Հայկ Մամիջանյանի, Տիգրան Աբրահամյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի և «Արար» հիմնադրամի երաշխավորություններով դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն։ Սակայն երաշխավորությունները մերժվել են, ինչի առիթով Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել, նշված է հայտարարության մեջ։ «Դատախազը, ի վերջո, խախտելով միջնորդությունների քննարկման ժամկետը, մեր հրապարակային անդրադարձից հետո ուղարկեց մեզ երաշխավորությունների վերաբերյալ մերժման որոշումը։ Դատախազը, անտեսելով երաշխավորությունների ինստիտուտի օրենսդրական այն չափանիշը, որ իր որոշման հիմքում պետք է դնի երաշխավորություն տրամադրող անձի կամ կազմակերպության վստահություն վայելելու հանգամանքը, պարզապես նշել է, որ «նախաքննության ներկա փուլում չեն վերացել և պահպանվել են մեղադրյալ Ա․ Չալաբյանի կալանքի տակ պահելու հիմքերն ու պայմանը և վարույթն իրականացնող մարմինը գտնում է, որ տվյալ փուլում ևս կալանավորումից բացի որևէ այլ խափանման միջոց չի կարող գործուն երաշխիք հանդիսանալ մեղադրյալի պատշաճ վարքագիծն ապահովելու համար»։ Մի կողմ դնելով այն, որ մեր պնդմամբ ընդհանրապես առկա չեն կալանավորման հիմքն ու պայմանները, նշենք, որ դատախազի եզրահանգումն ուղիղ հակադրվում է երաշխավորության ինստիտուտի օրենսդրական նշանակությանը։ Երաշխավորության էութունը հենց նրանում է, որ եթե երաշխավորները հանրային բարձր վստահություն վայելող անձինք են, ապա կալանավորման հիմքերի և պայմանների առկայության դեպքում փոխվում է խափանման միջոցը։ Կալանավորման հիմքերի ու պայմանների վերացումն ինքնին վարույթն իրականացնող մարմնի համար պարտականություն է առաջացնում՝ սեփական նախաձեռնությամբ փոխել խափանման միջոցը։ Ուստի, եթե ակնկալվեր, որ կալանավորումը կարող է փոխվել միայն այդ հիմքերի և պայմանների վերացման դեպքում, ապա երաշխավորություն ներկայացնելը կիմաստազրկվեր և կդառնար ինքնանպատակ։ Դատախազությունը, փաստորեն, ավելորդ ջանք չի փորձում գործադրել ապահովելու համար իր որոշումների թեկուզ թվացյալ պատճառաբանվածությունն ու հիմնավորվածությունը։ Փոխարենը՝ համառում է ամեն գնով և առանց հիմքի Ա․ Չալաբյանին որքան հնարավոր է երկար պահել անազատության մեջ։ Բնականաբար, այս որոշումն անմիջապես բողոքարկվելու է դատական կարգով, սակայն անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ այս որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանում գործող իշխանության պայմաններում քաղաքական գործերով քրեական արդարադատության ներպետական մեխանիզմները բացարձակ անարդյունավետ են ու գործում են բացառապես ըստ քաղաքական նպատակահարմարութունների»։ Հիշեցնենք, որ «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին անհիմն, առանց որևէ արժանահավատ ապացույցի և քրեադատավարական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը։ Արարք, որն արդեն ընդունված և սույն թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող քրեական օրենսգրքով ապաքրեականացված է: Միտումնավոր հետապնդման և քաղաքական պատվերի դրսևորում է նաև այն փաստը, որ հայտնի ակնհայտ մոնտաժված ձայնագրության հրապարակումից երեք օր անց Ավետիք Չալաբյանը շարունակել է իր բնականոն կյանքը, որևէ կերպ չմիջամտելով քննությանը, չթաքնվելով, սակայն, դա անտեսվել է և այնուամենայնիվ Ա․Չալաբյանի նկատմամբ անհասկանալի հիմնավորմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը»:Ավելին12:0613.06.22 -
Քաղաքական«Դիմադրություն» շարժումը կավարտվի միայն այն դեպքում, երբ Փաշինյանը կհեռանա․ Իշխան Սաղաթելյան«Դիմադրություն» շարժումը կավարտվի միայն այն դեպքում, երբ Փաշինյանը կհեռանա․ Իշխան ՍաղաթելյանԱվելին11:5113.06.22 -
ՔաղաքականԻշխանի և իշխանության միջև․ Այլընտրանքային նախագծեր խումբՀայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաները տրամաբանորեն հասել են մի կետի, որից հետո պահանջվում է գրագետ վերափոխում։ Իրավիճակի միջանկյալ գնահատականները կարևոր են առաջիկա ճիշտ որոշումների համար։ Իշխանը, հարթակը և հրապարակը Իշխան Սաղաթելյանը մի խումբ գործիչների հետ ստանձնեց շարժման համակարգողի դերը՝ ցուցաբերելով նկատելի կամք։ Այս մարդիկ իրենց գործունեությամբ վաստակել են հարգանք։ Այո, որոշ հարցեր վիճելի էին, որոշ ձևակերպումներ՝ ոչ պատեհ, որոշ բաներ կարելի էր ավելի լավ անել։ Բայց սա որևէ կերպ չի ստվերում այն հարգանքը, որ այս խումբը վաստակեց։ Նրանք արեցին մի բան, ինչի մասին շատերը խոսում են իրենց բազմոցներից՝ փորձեցին արթնացնել հասարակությանը և հասան որոշակի հաջողության։ Այս փուլում Իշխանը և իր հարթակը արել են կարևոր գործ, կարևոր ու դժվար։ Ձևավորվեց հրապարակ, որը ազգային գաղափարներով մոտիվացված հանրություն է։ Նման հանրություններըայս կամ այն կերպ միշտ հասնում են դրված խնդիրների լուծմանը։ Շարժման՝ այս պահի ձեռքբերումները Որևէ լուրջ մարդ չէր կարող հավատալ, որ մի քանի հանրահավաքից ու երթից հետո Նիկոլը կհեռանար, միջնորդները կդառնային հայանպաստ ու Ադրբեջանը կմեղմեր իր ագրեսիան։ Անլուրջ էր ժամկետներ դնելը և հետո հիասթափվելը։ Նման իրավիճակներում, որտեղ «սև կարապի» գործոնը էական է, չի կարող լինել ժամկետ։ Հաղթում է նա, ով դնում է տրամաբանություն, և ոչ՝ ժամկետ։ Շարժումն այս պահի դրությամբ ունի հետևյալ հստակ ձեռքբերումները. - Հասարակությունն արթացել է (նույնն է, թե՝ Լաոն), նույնիսկ եթե հրապարակում չէ։ - Միջնորդներն առաջին անգամ արձանագրեցին, որ հետպատերազմյան հայ հասարակությունը անասնաֆերմա չէ, որ ում ինչ ուզեն կարողանան հրամցնել։ Իշխանությունը - Իշխանության մեջ տարբեր շրջանակներ առաջին անգամ արձանագրեցին, որ իշխանությունը հարատև չէ, և կան իրական ռիսկեր։ - Իշխանության մեջ տարբեր շրջանակներ արձանագրեցին, որ երկրում մեծանում է իրենց հանդեպ չարությունը, և որպեսզի մի պահից այն չդառնա անկառավարելի, պետք է անել հետևություններ։ - Իշխանության մեջ տարբեր շրջանակներ հասկացան, որ հնարավոր չի լինելու ցանկացած փաստաթուղթ կամ ցանկացած որոշում ծախել հայ հասարակության վրա։ - Իշխանության մեջ տարբեր շրջանակներ հասկացան, որ հենց իշխանության միջից հնչող ձևակերպումներն են ամենապայթյունավտանգը, ու դրանք են հիմնական թրիգերները։ - Իշխանության մեջ տարբեր շրջանակներ հասկացան, որ միաձույլ իշխանությունն էֆեկտիվ չէ. երկրում գործ չի արվում, գնում է լճացում, կառավարությունը շատ թույլ է, համարժեք չէ առկա ու ահագնացող խնդիրներին։ Առանձին ոլորտներ ուղղակի տապալված են, և այդ ոլորտների պատասխանատուներն իրենց ապահովագրում են Նիկոլ քծնելով կամ ընդդիմության վրա հարձակումներով, ինչը է´լ ավելի է սրում վիճակը։ Մայրաքաղաքի կառավարում գոյություն չունի, իսկ դա Հայաստանի գրեթե կեսն է։ Ոչ էֆեկտիվ կառավարումը բերում է ներքին սուր լարվածության։ Շարժման շարունակությունը Իրավիճակի լրջությունը ենթադրում է շարժման փուլայնություն, ինստենսիվության տարբեր աստիճաններ։ Շարժումը պետք է գնա կառուցվածքային և բովանդակային էական փոփոխությունների։ - Ազգային պայքարի իդեան պետք է լինի ոչ թե հակաթուրքականությունը, այլ՝ Հայաստանի վերելքը, պատերազմից հետո պետության վերականգնումը: - Մեր հասարակությունը պատերազմից ու պարտությունից հետո գտնվում է ազգային և քաղաքացիական դեմորալիզացիայի վիճակում։ Մենք սա պետք է ընդունենք որպես իրողություն և հասկանանք հրամայականը՝ փոխել աշխատելաոճը։ - Պետք է հստակ նկարագրվի Նիկոլի կողմից առաջարկվող (կամ չառաջարկվող) Հայաստանի այլընտրանքը. հետնիկոլական Հայաստանի նկարագրություն։ - Թույլ չտալ ներքին չարության անկառավարելի աճ, թույլ չտալ անձնավորված ատելություն։ Ատելության և չարության կոչերը կարող են ծափեր պոկել, բայց լայն շրջանակների և պետության օրակարգի համար դրանք վտանգավոր են։ Ինքնապարփակվելու ռիսկը Ոչ ոք չի չեղարկել այն կենսական սպառնալիքները, որոնք կանգնած են մեր առաջ։ Կա մեծ վտանգ, որ մենք կտարվենք «ներքին ձեռնամարտով» ու մի պահ կթերագնահատենք ռիսկերը։ Իսկ դրանք ոչ միայն շատ սուր են, այլև նորերն են ավելացել։ Կա սուր վտանգ՝ նոր ագրեսիայի, մեր հաշվին տարածաշրջանային կոնսենսուսի՝ ընդհուպ մինչև պետականության ծայրաստիճան թուլացում կամ կորուստ։ Եթե մենք Նիկոլի պոպուլիզմին հակադրենք նոր տիպի հականիկոլական պոպուլիզմ, ապա լայն հանրության մոտբթանալու է վտանգի զգացողությունը։ Այդպես մենք կարող ենք մարգինալացնել բարդագույն կենսական խնդիրները և մի պահ կանգնենք փաստի առաջ։ Այս պրոցեսի առաջին նշանները կան. բարձրանում է գոչյունի, վիրավորանքի, պարզունակ խոսքի արժեքը, իսկ գրագետ և ծանրակշիռ խոսքը դառնում է ցածր պահանջարկ վայելող։Նման ազգային և պետական ճգնաժամից դուրս գալու համար շատ լուրջ հանրային, համահայկական կոնսոլիդացիա է պետք։ Մեր խորին համոզմամբ՝ այդ կոնսոլիդացիան հնարավոր է ապահովել միայն խելամտության և սոլիդության դրոշով։ Հակառակ դեպքում պրոցեսները կգնան տոտալ մարգինալացման, քաոտիկ թշնամանքի և պետության սրընթաց թուլացման ճանապարհով։Ավելին11:3613.06.22 -
Հայաստան«Իլհամիկը այդքան զու՞սպ մարդ է, տվել էին՝ վերցներ». մենախոսություն՝ ՆոյեմբերյանումՆոյեմբերյանցի Սամվել Բեգլարյանը զարմանում է, թե ինչպես կարելի է թշնամուն հայրենիքից տարածքներ հանձնել՝ կյանքեր փրկելու դիմաց:Ավելին11:2113.06.22 -
ՔաղաքականԸնդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Կարա ՄըքԴոնալդի հետ«Հայաստան» դաշինքի պատգամավորներ Աննա Գրիգորյանի, Արամ Վարդեւանյանի եւ Գեղամ Մանուկյանի հետ հանդիպել ենք ԱՄՆ պետքարտուղարի Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով փոխտեղակալ Կարա ՄըքԴոնալդի հետ, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը։ «Քննարկման առարկան Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձություններն էին եւ դրանցով պայմանավորված մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակը այսօրվա Հայաստանում: Փոխադարձ պատրաստակամություն ենք հայտնել հետագա համագործակցության կապակցությամբ», - գրել է պատգամավորը։Ավելին11:1013.06.22 -
ՔաղաքականԱդրբեջանի ներսում ռուսների նկատմամբ մեծ չափաբաժիններով թշնամություն է գեներացվում. Տիգրան ԱբրահամյանՌուս-ուկրաինական ճգնաժամի ֆոնին ադրբեջանական կայքերի/տելեգրամյան ալիքների աշխատանքն ավելին է, քան հակառուսական քարոզչությունը։ Հատկապես եթե հաշվի ես առնում այդ հարթակների պատկանելությունը կամ ուղիղ ենթակայությունը պետական տարբեր կառույցներին կամ իշխանական էլիտայի ներկայացուցիչներին, պատկերն առավել հստակ է դառնում։ Ռուս զինծառայողների նկատմամբ ատելությունը, զոհված/վիրավոր/գերեվարված ծառայողների նկատմամբ սարկազմը, ցինիզմը, վիրավորական ձևակերպումները ցույց են տալիս, որ Ադրբեջանի ներսում ռուսների նկատմամբ մեծ չափաբաժիներով թշնամություն է գեներացվում։ Հասկանալի է, որ ռուսական կողմն այս ամենը ֆիքսվում է, բայց դեռ պարզ չի, թե երբ գործի կդրվի ռուսական հակազդման միջոցները։ Դեռ պետք է հասկանալ, վերլուծել, թե ռուս-ուկրաինական ճգնաժամից հետո ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա ինչպիսի ազդեցություն կունենա այս ու մնացած երևույթները։ Սա ՀՀ-ի համար կարևոր է ոչ միայն ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունները հաշվի առնելով, այլ ՌԴ առանցքային դերը ՀՀ-Ադրբեջան և Արցախի հարցով տարվող գործընթացներում։ Համենայնդեպս ռուս-ադրբեջանական հարաբերությունների ցանկացած զարգացում իր ազդեցությունն է թողնելու մեր տարածաշրջանում։Ավելին10:5713.06.22 -
ՔաղաքականՆիկոլի գնալու օրը հեռու չէ. Իշխան Սաղաթելյան«Փաստինֆո»-ն գրում է․ «Նիկոլի գնալու օրը հեռու չէ»,- այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է «Դիմադրություն» շարժման առաջնորդներից, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը`նշելով, որ շարժումը կավարտվի միայն այն դեպքում, երբ Փաշինյանը կհեռանա: Գործչի արձանագրմամբ` պայքարի բոլոր հիմքերը ստեղծել են, երկրում իրավիճակ են փոխել, քաղաքական ճգնաժամն ակնհայտ է: «Ունենք հսկայական ձեռքբերումներ, եկեք այս ամենն արձանագրենք, ու գնանք զարգացման ճանապարհով»,- նշել է Սաղաթելյանը։ Նրա խոսքով, շարժումը փոխում է ռազմավարությունը, և եղանակային շոգ պայմաններից ելնելով կլինի գործողությունների նոր մարտավարություն, քայլերի նոր ծրագիր։ «Հետ քայլ չկա, շարունակելու ենք մեր պայքարը, և վստահ եղեք, որ իր հաղթական ավարտին հասնելու է այս շարժումը»,- վստահեցրել է բանախոսը։ Ի. Սաղաթելյանի դիտարկմամբ` իշխանությունները շարունակ խաբում ու մոլորեցնում են մեր ժողովրդին, օգտագործում թրքահպատակ օլիգարխների մեդիառեսուրսներն ու դրանցով տարածում ամենակեղտոտ ստերն ու կեղծ լուրերն իրենց մասին։ «Քանի կար` ասում էին 2018-ին լարել ենք, եկել իշխանության, հիմա էլ ասում են գցեցին մեզ վրա ու փախան»,- ասել է Սաղաթելյանը։ Նա բացառել է Փաշինյանի պաշտոնավարման օրոք նոր արտահերթ ընտրությունների անցկացումը` վստահեցնելով, որ որպես ճգնաժամի լուծման ելք նման տարբերակի չեն համաձայնի: Բանախոսն անդրադարձել է նաև ներքին ու արտաքին քաղաքական այլ ուշագրավ թեմաների»։Ավելին10:5113.06.22 -
ՀասարակականԳիշերը սուպերմարկետի մոտ 3 հոգով ծեծել են 46-ամյա տղամարդուն. վերջինս գնացել է տուն, վերցրել հրացանը, եկել ու կրակելՀունիսի 10-ին օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ նախորդ օրը, ժամը 03.00-ի սահմաններում, Իջևան քաղաքի Երևանյան փողոցի սուպերմարկետի մոտ երեք երիտասարդ վիճել են 46-ամյա համաքաղաքացու հետ և փոխադարձ հարվածներ հասցրել իրար: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ 46-ամյա տղամարդը փորձել էր դանակով վնասել երիտասարդներին, այնուհետև իր «Նիսան Տիանայով» գնացել էր տուն, վերցրել իր անվամբ հաշվառված որսորդական հրացանը և, վերադառնալով սուպերմարկետի մոտ, վախեցնելու նպատակով մեկ անգամ օդ էր կրակել, ինչից հետո երիտասարդները դիմել էին փախուստի: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում չորսն էլ ներկայացվել են նախաքննական մարմնին: Կատարվում է նախաքննություն:Ավելին10:4513.06.22 -
ՄշակույթNetflix-ը պաշտոնապես հայտարարել է «Կաղամարի խաղը» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանի ստեղծման մասինՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ամերիկյան Netflix սթրիմինգային ծառայության պաշտոնական կայքում ռեժիսոր Հվան Ջոն Հյոքի նամակ է հրապարակել, որտեղ նշվում է՝ «Կաղամարի խաղը» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանի սցենարը մշակման փուլում է։ Ռեժիսորի խոսքով՝ եթեր են վերադառնալու առաջին եթերաշրջանի գլխավոր հերոսն ու նրա հակառակորդը։ Դեռևս հայտնի չէ, թե հեռուստասերիալի նոր եթերաշրջանը երբ եթեր դուրս կգա։Ավելին10:3813.06.22 -
ՔաղաքականՄերձավոր Արևելքում պատերազմները չեն կանխվում խաղաղության համար լացելով․ Վարդան ՈսկանյանՄենք ապրում ենք Մերձավոր Արևելքում, իսկ այստեղ, թող «հերետիկոսաբար» չհնչի, պատերազմը նույնքան «բնականոն» վիճակ է, որքան խաղաղությունը՝ ընդ որում, միգուցե առաջինն ավելի հաճախադեպ է, քան վերջինը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ, իրանագետ Վարդան Ոսկանյանը: Նա նաեւ նշել է. «Մերձավոր Արևելքում պատերազմները չեն կանխվում խաղաղության մասին լոկ խոսելով, խաղաղության ձգտումով կամ խաղաղության համար լացելով, քանզի հենց արևելյան ասացվածքն է պնդում՝ «հալվա, հալվա ասելով, բերանդ չի քաղցրանա»։ Մերձավոր Արևելքում պատերազմները կանխվում են հենց այդ պատերազմին գնալ պատրաստվող թշնամուն զսպելով կամ, որքան էլ «պարադոքսալ» հնչի՝ ուրիշի տարածքում պատերազմելով, որպեսզի սեփական հողում լինի խաղաղություն։ Մերձավոր Արևելքում սեփական հողում պատերազմ չստանալու համար ծայրահեղ սուննիական ծայրահեղականության և իսրայելական վտանգի դեմ Սիրիայում, Իրաքում, Լիբանանում, Եմենում պատերազմում է Իրանը, նույն նպատակով քուրդ պարտիզանների դեմ Սիրիայում և Իրաքում պատերազմում է Թուրքիան, Իսրայելն արաբների դեմ պատերազմում է Պաղեստինում, Սիրիայում և Լիբանանում, իսկ Իրանի դեմ՝ Լիբանանում, Սիրիայում և Իրաքում, Սաուդյան Արաբիան Իրանի դեմ պատերազմում է Եմենում, Սիրիայում և այլ արաբական երկրներում։ Մերձավոր Արևելքում նույնիսկ այնպիսի համեմատաբար փոքր և քիչ ռազմականացված երկրներ, ինչպիսիք են Արաբական Միացյալ Էմիրությունները և Կատարը, թեև միջնորդավորված, սակայն նույնպես պատերազմում են այլոց տարածքներում։ Մերձավոր Արևելքի վերոնշյալ պատկերն ամենևին էլ ամբողջական չէ, քանզի այստեղ պատերազմում են նաև այլ տեղական ուժեր և նույնիսկ համաշխարհային գերտերություններ։ Սա է այն տարածաշրջանը, որտեղ մենք ապրում ենք և որտեղ խաղաղության ճանապարհը միայն մեկն է՝ թշնամու խաղաղեցումը հենց նրա որջում նրան ջախջախելով կամ զսպելով բոլոր հնարավոր միջոցներով, և այս տրամաբանությամբ են գործում բոլորը կամ գրեթե բոլորը Մերձավոր Արևելքում։ Մեզ այլ երևույթների համատեքստում հաճախ են համոզում հաշվի առնել իրողությունները, մինչդեռ ամենակարևոր իրողությունն, ըստ իս, հենց սա է՝ մենք Մերձավոր Արևելքում ենք, այլ ոչ թե պայմանական Շվեյցարիայում։Ավելին10:3613.06.22 -
ԱշխարհԱՄՆ-ում անհայտ անձը կրակ է բացել առևտրի կենտրոններից մեկում․ մեկ հոգի մահացել է«Sciotopost.com»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքի առևտրի կենտրոններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել։ Հրաձգության հետևանքով զոհվել է մեկ մարդ։ Ենթադրյալ կասկածյալը ձերբակալվել է։Ավելին10:3113.06.22 -
ՔաղաքականՆիկոլ Փաշինյանը մեկնել է Քատարի ՊետությունՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը հունիսի 13-ին երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Կատարի Պետություն: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Վարչապետը հանդիպումներ կունենա Կատարի Պետության բարձրագույն ղեկավարության հետ: Հանդիպումների օրակարգային հարցերը վերաբերելու են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում կապերի հետագա զարգացմանն ու հարաբերությունների ամրապնդմանը:Ավելին10:2713.06.22 -
Աշխարհ35-ամյա Օսմանովը դանակահարել է հայազգի վարորդին. վարորդի հարազատները հիվանդանոցում սպանել են Օսմանովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ«gazeta.ru»-ի փոխանցմամբ՝ որովայնի հատվածում դանակահարված տարեց հայազգի տղամարդու ընտանիքը Վլադիկավկազի հիվանդանոցներից մեկում իրավապահների աչքի առաջ հաշվեհարդար է տեսել կասկածյալի նկատմամբ 79-ամյա տաքսու վարորդ Սերգեյ Գրիգորյանը տեղ է հասցրել 35-ամյա ուղևոր Մուրադ Օսմանովին, սակայն ուղևորության ընթացքում նրանց միջև կոնֆլիկտ է սկսվել։ Արդյունքում Օսմանովը դանակով հարվածել է տղամարդու որովայնին։ Տաքսու վարորդը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, իսկ նրա թոռը, միջանցքում տեսնելով պապիկի վրա հարձակվողին, վազել ու ոստիկանների աչքի առաջ վիրավորել է նրան ոտքից ու մեջքից։ Այնուհետև Գրիգորյանի այլ հարազատ ատրճանակից մի քանի անգամ կրակել է Օսմանովի վրա։ Վերջինս չի փրկվել, նա մահացել է վերակենդանացման բաժանմունքում:Ավելին10:1813.06.22