Լրահոս
2022-06-13
-
ՀասարակականՇոփահոլիզմ՝ մոլու՞ցք, թե՞ զվարճանք. Խորհուրդներ հոգեբանիցՇոփահոլիզմը մեր օրերում բավականին տարածված երևույթ է, այլ հարց է, թե որքանո՞վ է գիտակցում մարդը, որ ունի կախվածություն խանութներից, աննպատակ գնումներից և մոլուցք դարձած այլ սովորություններից։ Շոփահոլիզմի, մարդու վրա գնումների ազդեցության մասին Aysor.am-ը զրուցել է հոգեբան Աննա Սարխոշյանի հետ. «Երևույթը շատ հաճախ կարող է զարգանալ ուշադրության պակասի, միայնության և ներքին դատարկության զգացումների, ճանաչման և սիրո անհրաժեշտության, ինչպես նաև՝ կորստի պատճառով ընկճվածության ժամանակաշրջանում։ Մոլուցքը կարող է դրսևորվել մի շարք ախտանիշներով Խանութ գնալ առանց կոնկրետ իր գնելու հստակ ցանկության Ստուգել, փորձել վաճառքի դրված ապրանքների մեծ մասը Առանց օբյեկտիվ պատճառի որևէ բան գնելու ցանկություն ունենալ Մշտապես քննարկել գնված իրերը։ Խանութներում շոփահոլիկները կարողանում են ադրենալինի մեծ չափաբաժին ստանալ, քանի որ գնման որոշում կայացնելը և հնարավոր հիասթափությունը միկրոսթրեսներ են, իսկ օրգանիզմը արագ ընտելանում է ադրենալինին, որն էլ ստիպում է կրկին ու կրկին վերադառնալ։ Հոգեբանը զրույցում նշեց, որ հաճախ գնումները կատարվում են գնորդի նկատմամբ վաճառողների վերաբերմունքով պայմանավորված իշխանության պատրանք ստեղծելու համար. հարգանք, օգտակար վերաբերմունք, շոյող գովասանք և այլն: Գնումներ կատարելը հեռացնում է դեպրեսիան և անհանգստությունը, բարձրացնում ինքնագնահատականը և ինքնավստահությունը. մարդը գնումներից ազատության զգացում է ունենում, նույնիսկ՝ եթե իրերի կարիքը չունի։ Սա ևս ստեղծում է ազատության և կյանքի նկատմամբ վերահսկողության պատրանք: «Շոփահոլիզմն ուղեկցվում է նաև տհաճ զգացողություններով, որոնք գնորդի մոտ առաջացնում են մեղքի, անպետքության զգացում, զղջում։ Շատ են դեպքերը, երբ շոփինգի մոլուցքը հանգեցրել է ընտանիքների ֆինանսական բարեկեցության անկման, կամ, ծայրահեղ դեպքերում, ընտանիքի կործանման», - ասաց Աննա Սարխոշյանը։ Ծախսերի վերահսկման խորհուրդներ հոգեբանից Պլանավորել և ուսումնասիրել շուկան: Մասնագետները խորհուրդ են տալիս նախապես վերլուծել, թե ինչ ապրանք է պետք գնել՝ ինքնաբուխ գնումներ չկատարելու համար։ Զեղչը գնելու պատճառ չէ։ Եթե վաճառքի ժամանակ ապրանքը մի քանի անգամ զեղչվել է, դա դեռ չի նշանակում, որ այն անհրաժեշտություն է։ Խուսափել քարտային գնումներից։ Կանխիկը մարդուն թույլ է տալիս ավելի լավ զգալ գումար ծախսելու և իրեր ձեռք բերելու կապը: Գնումների ցուցակ կազմել։ Պահպանելով անդորրագրերը և գրանցելով բոլոր գնումները՝ կարող եք ավելի հեշտությամբ գնահատել ձեր ծախսերի իրական պատկերը և հասկանալ, թե ինչ գործողություններ պետք է ձեռնարկել:Ավելին18:5513.06.22 -
ՔաղաքականԻնչ պետք է անել պայքարի հաջորդ փուլում. Կարեն ՎրթանեսյանԱսեմ այն, ինչը, կարծում եմ, շատերն են մտածում, բայց չեն բարձրաձայնում. պայքարը պետք է մտնի նոր փուլ՝ նոր ռազմավարությամբ, նոր մարտավարություններով, բնակչության նոր շերտերի ներգրավմամբ, նոր «մարտադաշտերում»։ Բայց մինչ այդ նոր փուլին անցնելը հասկանանք, թե ինչ տվեց ապրիլի 5-ի հավաքով սկսված և (իմ կարծիքով) հունիսի 5-ին վերջացած փուլը. • ռազմավարական հաղորդակցման մակարդակում. բոլորին պարզ դարձավ, որ հայ հանրության մի մեծ շերտի համար Արցախի թեման փակված չէ, ինչքան էլ Նիկոլը փորձում է հակառակը ցույց տալ աշխարհին; • ռազմավարական հաղորդակցման մակարդակում. գրանցվեց, որ Նիկոլը չունի ժողովրդի մեծամասնության մանդատը որևէ բան հանձնելու (այն, որ շատերը դուրս չեն գալիս փողոց կռվելու, դեռ չի նշանակում, որ Նիկոլի արածին հավանություն են տալիս, ինչը ցույց են տալիս նաև հանրային կարծիքի հարցումները); [Հաղորդակցման մակարդակում սրանք միակ ձեռքբերումներն են, մնացած ամեն ինչ տապալումների շարան է...] • ենթակառուցվածքային մակարդակում. քաղաքական տարբեր ուժեր ստացան փողոցային պայքարի լրջագույն ու անգնահատելի փորձ, ինչն իր դերը խաղալու է; • ենթակառուցվածքային մակարդակում. ազգային թևից ակտիվ բազմաթիվ անհատներ, որոնք չեն հարում որևէ քաղաքական ուժի, իրար ճանաչեցին, իրար տեղն իմացան, համատեղ գործելու փորձ ձեռք բերեցին (սա կարևորագույն հանրային ռեսուրս է, նամանավանդ 4 տարի շարունակ քայքայվող հանրային ինստիտուտների ֆոնին)։ Անցած փուլի բացերից ու սխալներից. 1ա. հաղորդակցման տապալում թե՛ հանրության լայն շերտերի հետ, թե՛ շարժմանը մասնակցող տարբեր ուժերի միջև, թե՛ նույնիսկ ուժերի ներսում; 1բ. հաղորդակցման տապալում. նույնիսկ շարժմանն ակտիվ մասնակցող մարդկանց ճնշող մեծամասնությունը չհասկացավ ու շարունակում է չհասկանալ ոչ բռնի պայքարի տրամաբանությունը, ըստ այդմ՝ չի հասկանում, օրինակ՝ ինչու է պետք փոխել պրոֆիլի նկարը, գնալ հավաքի կամ երթի, կամ փողոց փակել; 1գ. հաղորդակցման տապալում. շատ հարցեր ու դիլեմաներ անպատասխան և, համապատասխանաբար, անլուծելի են մնում մարդկանց համար (օրինակ՝ «Ենթադրենք Նիկոլը գնաց, ինչպե՞ս կարող է ընդդիմությունը փրկել Արցախը հայաթափումից»); 1դ. հաղորդակցման տապալում. ազգային ուժերի անկարողությունը ձևավորելու հանրային ամենօրյա օրակարգեր։ 2. անձնական / նեղխմբային / միջխմբային ամբիցիաների չհաղթահարում շարժման ներսում (ու մարդիկ դա զդում են ու շատերին դա վանում է)։ * * * Ըստ այդմ այն մասին, թե ինչ, իմ կարծիքով, անհրաժեշտ է անել հաջորդ փուլում. • Սխալների վերլուծություն, դասերի սերտում (ինչպես ամերիկացիներն են ասում՝ «lessons learned»); • Հաղորդակցման ռազմավարության մշակում, միասնական ասելիքի ձևավորում, առանց որի անհնարին է հանրային կայուն օրակարգերի ձևավորումը... նպատակը՝ հանրության ավելի լայն շերտերի մոբիլիզացումը և ներգրավումը պայքարին; • Հաղորդակցման ռազմավարությանը մշակման զուգահեռ՝ համապատասխան մոբիլիզացիոն և տեղեկատվական ենթակառուցվածքի ստեղծում. տեղական համակարգող մարմինների ստեղծում տարբեր կազմակերպություններում, հիմնարկներում, թաղերում, բնակավայրերում (մեկնաբանությամբ կդնեմ մարտի 30-ին հրապարակած մեր կոչը ազգային համակարգող մարմին ստեղծելու անհրաժեշտության մասին՝ այնտեղ 2 ամիս առաջ մանրամասն նկարագրել ենք փայքարի հենց այս ֆորմատը)։ • Բացատրական և իրազեկման աշխատանք բոլոր մակարդակներում՝ մեդիայից մինչև անձնական շփումներ (հենց դրա համար են պետք տեղական կոմիտեները)։ • Փողոցային պայքարի շարունակություն կետային (թիրախային) ֆորմատներով, իսկ ամենօրյա հիմնական աշխատանքը պետք է լինի նախորդ կետում նշածս բացատրական և իրազեկման աշխատանքը տեղերում, մարդկանց փոքր խմբերի հետ։ Անիմաստ է Ֆրանսիայի հրապարակն ամիսներով փակ պահելը, եթե հրապարակից 300մ այն կողմ այդ պայքարից որևէ բան չի զգացվում, չի երևում։ Ընդամենը քայլեք դեպի Տերյան փողոց կամ Կասկադ ու պայքարի նշույլ անգամ չեք նկատի։ Իրականում վերը թվարկած կետերն ահռելի ու ծանր աշխատանք են ենթադրում ու, գուցե, դա էլ է ընդդիմությանը հետ պահում արմատական վերաֆորմատավորման գնալուց, բայց, կարծում եմ, ժամանակն է գիտակցելու, որ պայքարը պետք է նոր մակարդակի հանել ու հնարավորինս արագ, քանի որ ադրբեջանցիներն իրենց օրակարգերը գազ տված առաջ են բրդում։ Հ.Գ. Մի կարևոր հավելում. շատերն ասելու են. «Ախր, մենք այս ամենի ժամանակը չունենք, արագ լուծումներ են պետք»։ Կպատասխանեմ, որ այդպես էին ասում 2018-ի հուլիսին, 2020-ի մարտին, 2020-ի նոյեմբերին, 2021-ի մայիսին, 2021-ի հուլիսին և այլն, և այլն։ Ու եթե այս ամսաթվերից որևի մեկից նկարագրածս աշխատանքը սկսված լիներ, հիմա լրիվ այլ իրավիճակում կլինեինք։Ավելին18:4013.06.22 -
Տարածաշրջան«Կիևը ստիպված կլինի տարածքային զիջումներ անել՝ հանուն խաղաղության». ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար«Կիևը ստիպված կլինի գնալ տարածքային փոխզիջումների՝ հանուն խաղաղության»: Այսպիսի հայտարարություն է արել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Նրա խոսքով՝ խաղաղությունը Ուկրաինայում հնարավոր է, բայց դա կախված է նրանից, թե այդ երկիրը որքանով է պատրաստ զոհաբերել իր տարածքները, անկախությունն ու ինքնիշխանությունը հանուն խաղաղ կյանքի:Ավելին18:2413.06.22 -
Տարածաշրջան«Ուկրաինական զինուժն ահաբեկչություն է արել». Վլադիմիր ՌոգովԶապորոժիեի քաղաքացիական վարչակազմի խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը հայտարարել է, որ ուկրաինական զինուժը Զապորոժիեի շրջանի Բերդյանսկ և Մերիտոպոլ քաղաքներում ահաբեկչություն է արել՝ թիրախավորելով խաղաղ բնակչությանը: Նա նշել է, որ Կիևը անճարությունից փոխել է մարտավարությունը:Ավելին18:1413.06.22 -
ԱշխարհԿանադայում թոշակառուն վիճակախաղով շահել է 70 միլիոն դոլար. նա գումարը կտրամադրի ՈւկրաինայինCTV News Montreal-ի փոխանցմամբ՝ Կանադայի Քվեբեկ քաղաքում թոշակառուն վիճակախաղում շահել է ջեքփոթ: Մարսել Լուսյեն շահել է ավելի քան 70 միլիոն դոլարի չափ: «Խոստանում եմ գումարի մի մասը փոխանցել պատերազմից հետո Ուկրաինային, այն վերականգնելու համար»,- գրել է թոշակառուն։ Նա ցանկանում է նաև շահած գումարի մի մասն օգտագործել աուտիզմով տառապող մարդկանց օգնելու, և նավարկության մեկնելու համար:Ավելին18:0713.06.22 -
ՏարածաշրջանԶելենսկին ԱՄՆ-ի ազդեցիկ հրեաներին խնդրել է գործել ընդդեմ ՌուսաստանիԶելենսկու աշխատակազմը հայտնում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել ամերիկացի հրեաներին օգնել ուժեղացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, և օգնել արագացնել երկիր զենքի մատակարարումը։ Զելենսկու խոսքով՝ սրանից է կախված օկուպացված շրջանների ազատագրման արագությունը։Ավելին18:0013.06.22 -
ՀայաստանԱղվանի-Տաթև ճանապարհը ժամանակավորապես փակ է լինելու«Ոսմար» ՍՊԸ-ի կողմից Մ-2-Աղվանի-Տաթև-Մ-2 միջպետական ավտոճանապարհի կմ37+500-կմ55+000 հատվածի հիմնանորոգման շրջանակներում Վերին Խոտանան գյուղով անցնող կմ51+060 հատվածում անհրաժեշտ է անցկացնել մետաղական նոր խողովակ։ Վերոնշյալ ճանապարհը հունիսի 14-ին ժամը 00։00-08։00-ն, շինարարական աշխատանքներով պայմանավորված, փակ է լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կկազմակերպվի Նորաշենիկ գյուղի մոտից դեպի Վերին Խոտանանի եկեղեցու մոտ դուրս եկող ճանապարհով։ Մյուս տրանսպորտային միջոցների համար երթևեկությունն արգելված է՝ անվտանգության նկատառումներից ելնելով։Ավելին17:5313.06.22 -
ԻրավականԷջմիածին քաղաքում տեղի ունեցած դանակահարություն գործը դատարանում է. ՔԿՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, այդ թվում՝ շարժառիթը: Մասնավորապես՝ քննությամբ պարզվել է, որ 2022թ. հունվարի 2-ին՝ ժամը 23։00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Արագածի զանգվածում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ նույն քաղաքի բնակիչ՝ 1980թ. ծնված տղամարդը, հայհոյանքներ հնչեցնելու պատճառով, դիտողություն է արել վիճաբանությանը մասնակիցներից մեկին և իր մոտ պահվող դանակով դիտավորությամբ հարվածներ է հասցրել վերջինիս որովայնի և կրծքավանդակի շրջաններին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ՝ որովայնի առաջային պատի աջ կեսի շրջանի որովայնի խոռոչ թափանցող, մեծ ճարպոնի վնասումով և ներքին արյունահոսությամբ զուգորդված ծակած-կտրած վերքի և կրծքավանդակի առաջային մակերեսի ձախ կեսի շրջանի ծակած կտրած չթափանցող վնասվածքների ձևերով։ Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 42-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց վերջինիս նկատմամբ ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին17:4813.06.22 -
ՀայաստանԵթե դոլարի նկատմամբ դրամն արժեզրկվի, գնաճն ավելի բարձր կլինի. ԿԲ նախագահի պարզաբանումներըԵթե Կենտրոնական բանկը արհեստականորեն արժեզրկի դրամը դոլարի նկատմամբ, դա դրական կազդի արտահանողների, Այ թի ոլորտի վրա, սակայն ապրանքների գները ավելի բարձր կլինեն: Այսօր խորհրդարանում Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ հայտարարել է ԿԲ նախագահը: Մարտին Գալստյանը նշել է, որ առանց այն էլ տարեկան գնաճը շատ բարձր է, որը վնասակար է Հայաստանի տնտեսությանը:Ավելին17:4313.06.22 -
ԻրավականԾանր վիրավորանքի դեպքերով հարուցված մոտ 1000 քրեական գործերը կարճվելու ենՔՊ-ակաները այսօր հերքել են իրավապաշտպանների այն պնդումները, թե միջազգային հանրության ճնշմամբ է որոշվել հրաժարվել «Ծանր վիրավորանքի»՝ աղմուկ հանած հոդվածից: «Միջազգային հանրության ճնշմամբ ոչ մի բան տեղի չի ունեցել, սա մեր քաղաքական կամքի դրսևորումն է»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանը, տեղեկացրել, որ այդ հոդվածով հարուցված քրեական բոլոր գործերը կարճվելու են:Ավելին17:3713.06.22 -
ՀայաստանՍևանա լիճ է բաց թողնվել Սևանի իշխանի՝ այս տարվա 1-ին խմբաքանակըՍևանա լիճ բաց թողնվեց շուրջ 15. 577 հատ Ամառային իշխանի և 150. 000 հատ Գեղարքունի իշխանի մանրաձուկ: Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, նախարարության մասնագիտական ստորաբաժանումների և «Սևան» ազգային պարկի ներկայացուցիչները մարզում մասնակցեցին Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի շրջանակում 5.8 գրամ միջին քաշով շուրջ 15577 հատ Ամառային իշխանի և 1.1 գրամ միջին չափով 150.000 հատ Գեղարքունի իշխանի մանրաձկան հերթական խմբաքանակի՝ բացթողնման աշխատանքներին: Մանրաձկան բացթողումն իրականացվեց Ծակքար և Կարճաղբյուր գետերում: Մանրաձկան բացթողնման աշխատանքներից առաջ նախարարի տեղակալը շրջել է Կարճաղբյուրի մանրաձկան գործարանի տարածքում, ծանոթացել առկա հզորություններին և հիմնադրամի ներկայացուցիչների ու ոլորտի մասնագետների հետ քննարկել ձկնապաշարների վերականգնմանը վերաբերող հարցեր։ Մանրաձկան բացթողումը կրում է պարբերական բնույթ։ Այս ամենի նպատակն է վերականգնել Սևանա լճում տարիներ շարունակ կրճատվող՝ Սևանի իշխանի ձկնապաշարներն ու այդ ճանապարհով խթանել լճի խախտված էկոհամակարգի վերականգնումը։Ավելին17:3413.06.22 -
ՄիջազգայինՌազմական նոր ինքնաթիռներ՝ Սելջուկ ԲայրաքթարիցՍելջուկ Բայրաքթարը Կիզիլելմա անօդաչու ռազմական ինքնաթիռի առաջին լուսանկարներն է տարածել: Բայրաքթարն ավելի վաղ հայտարարել էր, որ ավիացիոն նման համակարգերը լինելու են ռազմական ավիացիայի ապագան։ Դրանք կկարողանան օդ բարձրանալ կարճ թռիչքուղի ունեցող նավերից:Ավելին17:3013.06.22 -
Արաքս համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել, գործը դատարանում է. ՔԿՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ինքնակամ զավթելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Արմավիրի մարզի Արաքս համայնքի ղեկավարը, 2016-2021թթ. զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ունենալով հողօգտագործման բնագավառում սեփական լիազորություններ, դիտավորությամբ չի կիրառել դրանք և միջոցներ չի ձեռնարկել` համայնքին պատկանող հողամասերիի ինքնակամ զավթումը կասեցնելու ուղղությամբ: Մասնավորապես՝ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի՝ համապատասխան հանձնարարագրով կատարված ստուգումների ընթացքում պարզվել է, որ Արաքս համայնքին պատկանող թվով չորս հողատարածքներ զավթվել են և այդ տարածքներում կատարվել են բնական ռեսուրսների ապօրինի օգտագործման աշխատանքներ, ինչի հետևանքով տեղի է ունեցել հողի դեգրադացիա: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արաքս համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածով (4 դրվագ): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Հողամասերը զավթած անձանց, հողը փչացնելու և ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու մասով նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին17:2413.06.22 -
ԱրցախՇահումյանի շրջանի ճակատագիրն Ադրբեջանի կազմում Արցախի ցանկացած կարգավիճակի հեռանկարի վառ օրինակ է․ ԱՀ ՄԻՊ30 տարի առաջ Ադրբեջանի բռնաճնշումների, հարձակումների և հանցավոր գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի 20 000 բնակչությունը մատնվեց տեղահանության և հայրենազրկման, ավելի քան 700 անձ սպանվեց և անհայտ կորավ, պատմական հայկական բնակավայրեր հայաթափվեցին ու ենթարկվեցին թալանի ու կողոպուտի, շրջանի հայկական հոգևոր-մշակութային արժեքները ենթարկվեցին վանդալիզմի և ոչնչացման։ «Հայերի տները բաժանել էին, եւ ադրբեջանցի «նոր տերերն» իրենց անունները յուղաներկով գրել էին դարպասների վրա: Եկեղեցին պղծել էին, վերածել ոչխարների փարախի: Խաչը ջարդել էին, զանգը` ծակծկել ինքնաձիգից արձակված կրակոցներով, իսկ կտորները թափել այս ու այն կողմ»,- պատմում են ականատեսները: Շահումյանցիների նկատմամբ իրականացված հանցագործությունները նրանց՝ ազատ կամարտահայտման և սեփական հայրենիքում անկախ ու արժանապատիվ ապրելու իրավունքի իրացումը «պատժելու» գործողություն էր։ Էթնիկ-կրոնական պատկանելիության հիմքով հայրենազրկված շահումյանցիների նկատմամբ արդարության և նրանց խախտված իրավունքների վերականգնման հարցը բանակցային օրակարգում հստակ չամրագրվեց, նրանց նկատմամբ իրականացված հանցագործությունների համար ադրբեջանական իշխանությունները այդպես էլ պատասխանատվության չենթարկվեցին։ Ավելին՝ այդ անպատժելիությունը շարունակում է ծնել նոր հանցագործություններ, որոնց ականատես եղանք 2016 թվականի ապրիլին և 2020 թվականի սեպտեմբերին Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի ընթացքում և շարունակում ենք ականատես լինել հրադադարի մասին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո։ Տեղի ունեցողի նկատմամբ միջազգային հանրությունը շարունակում է դրսևորել դատապարտելի անտարբերություն, որը չի բխում մարդու իրավունքների պաշտպանության համընդհանրության սկզբունքից։Ավելին17:1513.06.22 -
ՏարածաշրջանՀրաժարվում եմ դիտել «Ֆորմուլա 1»-ն Ադրբեջանում. Ալեքսիս ՕհանյանԱմերիկահայ գործարար, ակտիվիստ Ալեքսիս Օհանյանը գրել է, որ հրաժարվում է դիտել Ադրբեջանում անցկացվող «Ֆորմուլա 1» մրցարշավը: Միլիոնատերը փակագծերում տեղադրել է Հայաստանի դրոշը՝ ակնարկելով, որ բոյկոտի պատճառը մրցարշավը հյուրընկալող երկիրն է: «Հրաժարվում եմ դիտել «Ֆորմուլա 1»-ն Ադրբեջանում, այնպես որ փոխարենն այսօր առավոտյան Mario Kart խաղացինք, և կրտսերը (նկատի ունի դստերը՝ Օլիմպիա Օհանյանին) խնդրեց Princess Peach (արքայադստեր տեսքով քաղցրավենիք): (Ես մոռացել էի սկզբից միացնել տեսախցիկը) Առաջին տարբերակը չհաջողվեց շրջել, բայց նա (դուստրը) այնքան երախտապարտ էր, որ ես պատրաստեցի երկրորդ տարբերակը, որը շատ ավելի լավ ստացվեց»,- տեսանյութին կից գրել է Օհանյանը:Ավելին17:0513.06.22 -
ՍպորտՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի նախագահները կժամանեն ՀայաստանՖԻՖԱ-ի նախագահ Ջիանին Ինֆանտինոն և ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը կայցելեն Հայաստան: Երկու կառույցների նախագահները կմասնակցեն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 30-ամյակի հետ կապված հունիսի 15-ին և 16-ին նախատեսված միջոցառումներին, որոնց մասին ՀՖՖ-ն կտեղեկացնի շուտով:Ավելին16:5713.06.22 -
ՀայաստանԵրևանի կենդանաբանական այգում ծնվել են 2 եվրոպական և 2 պտավոր եղնիկներԵրեւանի կենդանաբանական այգում ծնվել են 2 եվրոպական և 2 պտավոր եղնիկներ: Կենդանաբանական այգին Facebook-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել եւ գրառում արել. «Հապա նայեք այս հրաշքներին։ Այգում ծնվել են 2 Եվրոպական և 2 Պտավոր եղնիկներ։ Եվ դեռ էլի ենք սպասում նման հրաշքների: Կենդանաբանական այգում ծիների շրջան է»:Ավելին16:4713.06.22 -
ՀասարակականԻնչպես են Երևանում «Երևան Սիթի»-ից նռնակով հափշտակում մի քանի միլիոն դրամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹԴիմակավորված ու նռնակով զինված հանցագործը «Երևան սիթի»-ում գործող տարադրամի փոխանակման կետից հափշտակում է 4 մլն 500 հազար դրամը․ ՏԵՍԱՆՅՈՒԹԱվելին16:4013.06.22 -
ՔաղաքականՔո գրպանից՝ Ալեն Սիմոնյանի եղբոր ասֆալտապատման նոր պայմանագրերինCivilnet.am-ը գրում է․ «Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի ղեկավարած ընկերության՝ «Եվրոասֆալտի» հաղթանակները պետական գնումների մրցույթներում շարունակվում են։ Երկու տարվա պատմություն ունեցող ասֆալտապատող ընկերությունն արդեն հաղթում է առավել խոշոր մրցույթներում, որոնց պայմանագրերի ընդհանուր գումարն ավելի քան 2,5 միլիարդ դրամ է։ Այսպես, «Եվրոասֆալտը» հաղթել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կազմակերպած ճանապարհների վերանորոգման աշխատանքների մրցույթներում։ Թեև դրանք հայտարարվել էին դեռ նախորդ տարի՝ 2021-ին, սակայն վերջնական համաձայնագրերը կնքվել են այս տարի՝ 2022-ին։ Պայմանագրերից մեկով ընկերությունն իրականացնում է Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհի որոշ հատվածների հիմնանորոգման աշխատանքներ։ Այս պայմանագրի արժեքն է ավելի քան 1 մլրդ 45 մլն դրամ կամ շուրջ 2,3 մլն դոլար։ Գնման այս մրցույթին եղել է վեց մասնակից։ «Եվրոասֆալտը» հաղթել է ընդամենը 500 000 դրամ պակաս առաջարկ ներկայացնելով։ Այսինքն՝ վեց մասնակիցների շարքում «Եվրոասֆալտը» ընդամենը 0.05 տոկոսի գնիջեցմամբ է հաղթել։ Ընդհանուր առմամբ, վերջին գրեթե երկու տարում «Եվրոասֆալտը» պետական մարմիններից ստացել է ավելի քան 3,6 մլրդ դրամի կամ շուրջ 7,5 մլն դոլարի պատվեր»։Ավելին16:3813.06.22