Լրահոս
2022-06-13
-
ՀասարակականԱննա Հակոբյանը դուստրերի հետ լուսանկարներ է հրապարակելՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը դուստրերի հետ լուսանկարներ է հրապարակել Հայաստանի տեսարժան վայրերից և գրառում արել․ «Հայաստանում արձակուրդ կամ հանգստյան օրեր պլանավորելիս չմոռանաք Լոռին՝ Դսեղը, Հաղպատ եւ«must to see» բազմաթիվ այլ վայրեր»,-գրել է Աննա Հակոբյանը:Ավելին22:2413.06.22 -
ՀասարակականԱբսուրդ. դոլարն էժանանում է, բայց ներմուծվող ապրանքի գները բարձր են մնումՀայաստանում դոլարը արժեզրկվում է, իսկ ներմուծվող ապրանքը չի էժանանում: Ամիսներ առաջ, երբ դոլարի գինը հասել էր 520 դրամի, կտրուկ թանկացումները բացատրվում էին հենց դոլարի բարձր փոխարժեքով: Հիմա, երբ դոլարն էժանացել է, շուկան որևէ կերպ չի արձագանքում դրան. բարձր գները պահպանվում են:Ավելին22:1513.06.22 -
ԻրավականՏեսչական մարմինը Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհով անցնող 49 բեռնատարների նկատմամբ արձանագրություններ է կազմել«ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացրել միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներով ծանրաքաշ բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ: Տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության վարչության, Վայոց ձորի տարածքային բաժնի մասնագետները «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության աշխատակիցների հետ 2022 թվականի մայիսի 25- 27-ը և հունիսի 8-10-ը ներառյալ մշտադիտարկել են Վայոց ձորի մարզով անցնող Մ-2, Երևան – Երասխ – Գորիս – Մեղրի – Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի վրա ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների նկատմամբ։ Մշտադիտարկման արդյունքում Տեսչական մարմինը, ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքով, 49 տրանսպորտային միջոցի նկատմամբ կազմել է տրանսպորտի բնագավառում վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ 10 արձանագրություններ»,- նշված է ՔՏՀԱ հաղորդագրությունում։Ավելին22:0513.06.22 -
ՏնտեսականՀայկական միրգ-բանջարեղենը Լարսում փչանում է. գյուղացին սպասում է ռուս-ուկրաինական պատերազմի ավարտինԱրարատյան դաշտավայրում շուտով կսկսվի ծիրանի բերքահավաքը, բայց գյուղացիները սպասում են ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին: Բերքանուշ և Բաղրամյան գյուղերում մեկ շաբաթից ծիրանը հավաքելու են ու դեռ չգիտեն՝ կկարողանա՞ն արտահանել քաղցրահամ միրգը: Կարմրաթուշ ծիրանի հիմնական սպառողը Ռուսաստանն է, բայց այդ երկիր տանող միակ ճանապարհը՝ Լարսը, ծանրաբեռնված է:Ավելին21:5413.06.22 -
ՍպորտՎահե Հովհաննիսյանը կպայքարի բրոնզե մեդալի համարՌումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթանում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը։ Այսօր մրցագորգ են դուրս եկել 48կգ, 55կգ, 60կգ, 80կգ և 110 կգ քաշային ըմբիշները: Կիսաեզրափակիչ գոտեմարտում Վահե Հովհաննիսյանը համառ պայքարում զիջել է հույն ըմբիշ Արիոնաս Կոլիտսոպուլոսին: Գոտեմարտն ավարտվել է 1-1 հաշվով, հաղթանակը շնորհվել է հույն ընբիշին քանի որ նա վերջինն է միավոր վաստակել: Այսպիսով Վահե Հովհաննիսյանը կպայքարի բրոնզե մեդալի համար:Ավելին21:4613.06.22 -
ՍպորտՀայկ Լյուդվիգյանը հաղթել է թուրք ըմբիշին և դուրս եկել եզրափակիչՌումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթանում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը։ Այսօր մրցագորգ են դուրս եկել 48կգ, 55կգ, 60կգ, 80կգ և 110 կգ քաշային ըմբիշները:Ավելին21:2713.06.22 -
ՔաղաքականԴիմադրության շարժումը փոխում է մարտավարությունը. վաղը կներկայացվի նոր ճանապարհային քարտեզԴիմադրության շարժումը պայքարի 50-րդ օրը հայտարարում է մարտավարությունը փոխելու մասին: Վաղը Ֆրանսիայի հրապարակում ներկայացվելու է ճանապարհային նոր քարտեզը: Շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը «Հայլուր»-ի հետ զրույցում ասել է, որ շարժումը արդարացրել է իրեն, բայց վերջնական նպատակին դեռ չի հասել և կանգ չի առնելու, քանի դեռ հրաժարական չի տվել Նիկոլ Փաշինյանը:Ավելին21:2013.06.22 -
ԻրավականԽարդախություն, փաստաթղթի կեղծիք, ավտոմեքենա փախցնել. ոստիկանության բացահայտումներըԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 10-ից 13-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 128 դեպք, որից 14-ը՝ նախկինում կատարված։ Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու` 31, անձնական ունեցվածքի գողության` 21, ընտանեկան բռնության՝ 13, խարդախության` 11, թմրամիջոցի հայտնաբերման՝ 5, գույքը դիավորությամբ ոչնչացնելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության և ծանր վիրավորանքի՝ 3-ական, կողոպուտի, բնակարանային գողության, ավտոմեքենա փախցնելու, փաստաթղթի կեղծիքի ու անհետաձգելի միջամտության որոշումը դիտավորությամբ չկատարելու՝ 2-ական, խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման, կաշառակերության, ծեծի, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, որն առաջացրել է հիվանդի մահ, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու ու ծնողի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել են 5 անհետ կորած, 16 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 6 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 12, խարդախության և ճանապարհատրանսպորտային պատահարի 1-ական դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 47 պատահար. 3 մարդ զոհվել է, 88-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:Ավելին21:0813.06.22 -
ՀասարակականԱրշակունյաց պողոտայում Volkswagen-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել ծառին. կան վիրավորներԱյսօր վրաերթ-վթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00–ի սահմաններում Արշակունյաց պողոտայում՝ Երկրապահ կամավորականների միության մոտ, Երևանի բնակիչ, 39-ամյա Ալբերտ Թ.-ն իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 66-ամյա Հրաչ Բ.-ին, այնուհետև բախվել մայթեզրին գտնվող ծառին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ Volkswagen-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 13-ամյա Ն. Թ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մուրացան» բժշկական կենտրոն: Վրաերթ-վթարի փաստով Գ. Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:Ավելին20:5313.06.22 -
ԱշխարհՄեծ Բրիտանիայում կապիկի ծաղիկի դեպքերը կտրուկ աճել ենՄեծ Բրիտանիայում վերջին երեք օրվա ընթացքում հայտնաբերվել է կապիկի ծաղիկի ավելի քան 100 նոր դեպքԱվելին20:3813.06.22 -
ԻրավականՀայհոյանքը երկրում ավելացել է. ծանր վիրավորանքի դեպքերով հարուցված մոտ 1000 քրգործերը կարճվելու ենԻրավապաշտպանները պնդում են, որ ծանր վիրավորանքի քրեականացումից հետո հայհոյանքը երկրում չի պակասել, հակառակը՝ աճել է: Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ ՔՊ-ն որոշել է ապաքրեականացնել այդ հոդվածը:Ավելին20:3213.06.22 -
Հասարակական«Առաջադրանքը կատարվել է պլյուս 7-ով». ՏՏ մասնագետներն են՝ պայմանական մարտադաշտումՀայաստանում զինվորական վերապատրաստման կգնան մոտ 26 հազար այթի մասնագետներ: Նրանց առաջին խումբը ավարտել է մեկշաբաթյա վարժանքը Հանքավանում, որն անցկացվել է պաշտպանության և բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարարությունների հետ համատեղ: Մասնակիցների խոսքով՝ ամենադժվարը զինվորներից և Այթի մասնակիցներից թիմ ձևավորելն է եղել:Ավելին20:2513.06.22 -
ՏնտեսականԳողացած անասունների համար փոխհատուցում չստացած կութեցիներն ահազանգում են168.am-ը գրում է․ Մեկ տարի առաջ՝ 2021 թվականի հունիսի 5-ին, Գեղարքունիքի մարզի Կութ գյուղից ադրբեջանական զինված ծառայողները 80 անասուն էին գողացել, ու թեև Գեղարքունիքի նախկին մարզպետ, այժմ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը միջադեպից 1 ամիս անց՝ 2021 թվականի հուլիսի 7-ին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, թե անասուններին վերադարձնելու ուղղությամբ աշխատանքներ են տանում, եթե չվերադարձնեն, ապա պետությունն ինչ-որ բան կնախաձեռնի, մինչ օրս որևէ փոխհատուցում չեն տրամադրել տուժած 5 ընտանիքներին։ Կութի բնակիչներն այսօր հերթական անգամ ահազանգում են՝ այդ անասուններն իրենց ապրուստի միակն միջոցն էին, և, որ այս 1 տարվա ընթացքում մեծ պարտքեր են կուտակել։ Գյուղացիները 168.am-ի հետ զրույցում դժգոհեցին գործող իշխանությունից, հատկապես՝ Գեղարքունիքի նախկին մարզպետ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանից՝ հիշեցնելով նրա տված խոստումը․ «Մեր նախկին մարզպետ Գնել Սանոսյանը 1 տարի առաջ ասում էր՝ քննարկում է ընթանում, որ ձեզ փոխհատուցում տանք, բայց հիմա դարձել է նախարար ու կարծես մոռացել է գյուղացիների խնդիրների մասին։ Այս նոր մարզպետը ևս փոխհատուցում տալու մասով որևէ բան չի ասում, միայն մի անգամ օգնություն է տվել տուժած ընտանիքներին, բայց մեր կորուստն անհամեմատ մեծ է։ Իրենք չե՛ն հասկանում, որ գյուղացին այդ անասունը պահելով է իր ընտանիքի կարիքները հոգում։ Մի տարի է՝ ձգում են, այս մի տարվա մեջ ամեն մի անասունը գիտե՞ք ինչքան կաթ կտար, ինչքան եկամուտ․․․ Ի՞նչ են մտածում Կառավարության շենքում՝ իրենց աշխատասենյակներում նստած պաշտոնյաները․․․»։ Կութի բնակիչները նաև պատմեցին, որ 1 տարուց ավելի է, երբ ադրբեջանական զինված ծառայողները մուտք են գործել ՀՀ սուվերեն տարածք, այդ թվում՝ Կութ գյուղի անմիջապես վերևում են տեղակայվել, իրենց կյանքը դժոխային է դարձել․ «Ադրբեջանցիները մեր ամեն շարժին հետևում են։ Ճիշտ է, վերջին շրջանում համեմատաբար հանգիստ է՝ միայն օդ են կրակում, բայց այստեղ ապրելը դարձել է հերոսություն։ Այսքանից հետո Կառավարությունը փոխանակ ամեն բան անի, որ մեր քրտինքով արած-դրածը մեզ վերադարձնի, այսքան ձգում են այս հարցը։ Կներե՛ք, բայց այս «շներին» մենք չենք բերել նստեցրել մեր գյուղի վերևում, բարի եղե՛ք, դրանց հետ շպրտեք, մենք էլ ստիպված չենք լինի մեր կովերին գողանալու համար ձեզ դիմել։ Մենք ողորմություն չե՛նք խնդրում, մենք մեր տանջանքով, քրտինքով վաստակածն ենք ուզում, որը ձեր անգործության հետևանքով թշնամին գողացել է․․․»։ Նշենք, որ 1 տարվա ընթացքում կութեցի 5 ընտանիքները 2 անգամ մարզպետարանից դրամական օգնություն են ստացել։ Ինչպես Գեղարքունիքի մարզպետարանից էին 168․am-ին փոխանցել, երկրորդ օգնությունը եղել է մարտի 31-ին։ «Մարտի 31-ին մարզպետի որոշումով նշված 5 ընտանիքներին մարզպետարանի բյուջեից որպես օգնություն՝ 1.120.000 դրամ է տրամադրվել։ Չիտչյան Հ․՝ 260.000 դրամ Չիտչյան Վ․՝ 240.000 դրամ Չիտչյան Ա․՝ 50.000 դրամ Չիտչյան Ս․՝ 100.000 Խաչատրյան Գ․՝ 470.000 դրամ»,- մեզ փոխանցել էին մարզպետարանից։ Ուշագրավ է, որ տուժած ընտանիքների փոխանցված ընդհանուր գումարը 1.120.000 դրամ է, սակայն ադրբեջանցիները գողացել են 80 անասուն, իսկ 1 կովի շուկայական միջին արժեքը 350.000-380.000 դրամ է։ 168.am-ն այսօր կապ հաստատեց նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, պարզելու, թե ի՞նչ աշխատանքներ են տարվում տուժած ընտանիքներին փոխհատուցում տալու վերաբերյալ։ Նախարարության աշխատակիցը պատասխանեց, որ հարցը փոխանցել են նախարար Գնել Սանոսյանին, և, որ նախարարի պատասխանը կփոխանցեն մեզ։ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի պատասխանը ստանալուն պես 168.am-ն այն կհրապարակի։Ավելին20:1913.06.22 -
ՄիջազգայինՌումինիայում արձանագրվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքըՌումինիայի մայրաքաղաքում բնակիչներից մեկի մոտ ախտորոշվել է կապիկի ծաղիկ: Սա երկրում առաջին դեպքն է: Վարակված քաղաքացին գտնվում է հիվանդանոցում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Ռումինիայի առողջապահության նախարարությանը:Ավելին20:1013.06.22 -
ՔաղաքականՎաղը կներկայացնենք անելիքները, որը շարժմանը նոր լիցք և ուժ տալու ծրագիրն է. Իշխան ՍաղաթելյանNEWS.am-ը գրում է․ Ֆրանսիայի հրապարակում վաղը կայանալիք «Դիմադրություն» շարժման հանրահավաքին ներկայացվելու են առաջիկա անելիքները, շարժումն ընդլայնելու ծրագիրը, ինչպես նաեւ արձանագրվելու են այս ժամանակահատվածում ունեցած ձեռքբերումները։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ «Ես հանրահավաքներից մեկի ժամանակ ասել էի, որ այս թեմայով ակտիվ քննարկումներ ենք սկսել շարժման մաս կազմող ուժերի, անհատների հետ։ Այդ պրոցեսն ավարտել ենք, բոլոր տեսակետները ամբողջացրել ենք, վաղը կներկայացնենք ընդհանուր անելիքները, որը կարծում ենք՝ շարժմանը նոր լիցք եւ ուժ տալու ծրագիրն է։ Շարժումը դադար է առնելու միայն այն օրը, երբ ընդհանուր նպատակին հասած կլինենք։ Այսինքն՝ կկանխենք Հայաստանի նոր կապիտուլյացիան եւ կհեռացնենք օրվա իշխանությանը։ Փողոցային պայքարը, շարժումը դադարեցնելու, հանգստանալու որեւէ այլ տարբերակ շարժումը սկսելու օրվանից հետո չենք քննարկել։ Ստեղծված իրավիճակը, բազմաթիվ հանգամանքները, ձեռքբերումները եւ բացթողումները գնահատելով՝ շարժումը տանելու ենք առաջ. փողոցային պայքարը երբեք չի դադարելու, բայց պայքարում փոփոխություններ կլինեն»,– ասաց Իշխան Սաղաթելյանը։ Նշենք՝ վաղը՝ հունիսի 14–ին, ժամը 19։30–ին, Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունենալու «Դիմադրություն» շարժման հանրահավաքը։Ավելին19:5513.06.22 -
ԱրցախՄարտակերտի և Ասկերանի շրջաններում մեկ ժամ տևողությամբ կարկուտ է տեղացելՄարտակերտի վերին ենթաշրջանում շուրջ մեկ ժամ տևողությամբ տեղացած կարկուտը բնակչությանը նյութական վնասներ է պատճառել: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ «Տնամերձ հողամասերում և այգիներում կարկուտը վնասել է բանջարաբոստանային մշակաբույսերը և բերքատու ծառերը: Ուժեղ քամու ուղեկցությամբ տեղացած կարկուտի շերտը Չափար գյուղում հասել է 2 սմ-ի, Վաղուհասում, Հաթերքում և Գետավանում՝ 1սմ-ի, Դրմբոն և Չլդրան համայնքերում ուժեղ քամու հետևանքով վնասվել են էլեկտրալարերը: Կարկուտի և քամու հետևանքով ավերածություններ են առաջացել նաև Ասկերան քաղաքում, Խնածախ, Նախիջևանիկ, Նորագյուղ, Իվանյան, Լուսաձոր, Խնապատ, բնակավայրերում: Համայնքներում այս պահին իրականացվում են վնասի գնահատման աշխատանքներ», - ասված է հաղորդագրության մեջ։Ավելին19:4013.06.22 -
ՀասարակականԷջմիածին քաղաքում բախվել են Mercedes-ն ու ВАЗ 2114-ը. կա վիրավորԵրեկ՝ հունիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Սպանդարյան փողոցում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ, 38-ամյա Արտակ Ա.-ի վարած Mercedes մակնիշի և 21-ամյա Ռազմիկ Մ.-ի վարած ВАЗ 2114 մակնիշի ավտոմեքենաները: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/06/13/1215622/Ավելին19:2513.06.22 -
ՀասարակականՌաֆայել Քոթանջյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա հունիսի 16-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնիցԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Ռաֆայել Քոթանջյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի նախագահությամբ:Ավելին19:1013.06.22