Լրահոս
2022-06-17
-
ԻրավականՁերբակալվել է ՊՆ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Արմեն ՀարությունյանըՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ձերբակալվել է ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու նախկին պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը: Կատարված լայնածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ-ում գործող ընկերության միջև կնքված պայմանագրի շրջանակներում մատակարարված ապրանքի ընդունող հանձնաժողովի նախագահ Արմեն Հարությունյանը օժանդակելով մատակարար ընկերության տնօրենին և սեփականատիրոջը ձեռնամուխ են եղել կնքված պայմանագրի առարկային չհամապատասխանող գույքն ընդունելու գործընթացին և դրա դիմաց ՀՀ պաշտպանության նախարարությունից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու ուղղակի դիտավորության իրագործմանը և այդ նպատակով պայմանագրով նախատեսված հրանոթի համապատասխան տրամաչափի կրակոցների փոխարեն, խաբեության եղանակով՝ թաքցնելով մատակարարված գույքի տակտիկատեխնիկական բնութագրին չհամապատասխանելու փաստը, ՊՆ-ին են մատակարարել ընդհանուր՝ 523.089.000 ՀՀ դրամին համարժեք, 1.083.000 ԱՄՆ դոլար արժեքով չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի կրակոցներ, որոնք իրենց մարտավարական և տեխնիկական հատկանիշներով էապես զիջել են այն հրանոթի կրակոցներին, որոնց համար դրանք մատակարարվել են մասնավորապես՝ չեն ապահովել թիրախի խոցման հեռավորությունը, կրակոցների արդյունքում արձանագրվել են պահանջվող նորմերից բավական մեծ չափի թերաթռիչքներ, ձգաբանական բնութագրով չեն համապատասխանել ՊՆ-ի տրամադրության տակ առկա հրանոթների կրակոցի ձգաբանական բնութագրին և ՀՀ զինված ուժերում գործող հրաձգության աղյուսակի պարամետրերին, հետևաբար անհնար է եղել մատակարարված հրանոթները կիրառելու դեպքում արձակել թիրախային կրակոցներ և լուծել մարտական խնդիրներ, որի արդյունքում կնքված պայմանագրի հիման վրա ընկերության հաշվին է փոխանցվել առանձնապես խոշոր չափերի՝ 523.089.000 ՀՀ դրամին համարժեք, 1.083.000 ԱՄՆ դոլար, ինչը պետության համար առաջացրել է նյութական ծանր հետևանքներ: Միևնույն ժամանակ պարզվել է, որ ձեռք բերված տվյալ խմբաքանակի կրակոցները կիրառվել են նաև 44-օրյա պատերազմի ընթացքում, որոնց կիրառման արդյունքում, իրենց մարտավարական և տեխնիկական հատկանիշներով իրական կրակոցներին զիջելու հետևանքով՝ հնարավոր չի եղել լուծել մարտական խնդիրները: Նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև մատակարար ընկերության տնօրենին և սեփականատիրոջը: Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են համապատասխան քննչական և այլ դատավարական գործողություններ կոռուպցիոն սխեմային ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու ուղղությամբ:Ավելին11:3417.06.22 -
Հայաստանը չի մերժել Թբիլիսիում եռակողմ հանդիպման առաջարկը. ԱԳՆ-ի արձագանքը՝ Ալիևի հայտարարությանըՀայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե Հայաստանը հրաժարվել է Թբիլիսիում Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու առաջարկից: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը նշեց. «Մենք ոչ միայն չենք մերժել, այլև մշտապես դրական ենք արտահայտվել նման հավանական հանդիպման մասին՝ միաժամանակ նշելով, որ պետք է աշխատանք տանել հանդիպման արդյունավետությունն ապահովելու ուղղությամբ»։Ավելին11:3017.06.22 -
ՔաղաքականԵթե Արթուր Դավթյանը և ԱԱԾ պետը պաշտոնավարումից հետո մնան Հայաստանում, ապա երկուսին էլ փակելու են․ Արա ՎարդանյանՔաղաքական գործիչ Արա Վարդանյանը գրում է․ «Գլխավոր դատախազի պաշտոնում ուղղորդող մեյլեր գրելով հայտնի աղջկա հնարավոր նշանակումը ՀՀ-ում թողնելու է միայն մեկ քիչ թե շատ ոչ հակառուս պաշտոնյա` ԱԱԾ-ի պետը։ Կարող ենք եզրահանգել, որ իրեն ևս շուտով կփոխեն։ Ասեմ ավելին. եթե Արթուր Դավթյանը և ԱԱԾ պետը պաշտոնավարումից հետո մնան Հայաստանում, ապա երկուսին էլ մեղադրանք են առաջադրելու ու փակեն։ Դա է լինելու իրենց սուս մնալու միակ երաշխիքը, Դավիթ Տոնոյանը վկա... Բա պարոնայք, որ ասում եմ դեռ ժամանակ ունեք սրան բռնելու համար, հո մեր մասին չեմ մտածում))) Մնում է հարցնենք` կհասցնե՞ք...»Ավելին11:2717.06.22 -
ՔաղաքականՔՊ-ականների համար մարդկանց ճակատագրերի հետ խաղացող Աննա Վարդապետյանը բարձր բարոյական ու արժեքային հատկանիշներ ունի168․am-ը գրում է․ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում կառաջադրի Նիկոլ Փաշինյանի` իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանի թեկնածությունը: Այս մասին Ազգային ժողովում (ԱԺ) լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: «Տիկին Վարդապետյանը, թե իր մասնագիտական որակներով, թե իր բարձր բարոյական ու արժեքային հատկանիշներով, նաև օրենսդրությամբ սահմանված պահանջներով համապատասխանում է այն կարևորագույն առաքելությանը, որը պետք է ունենա ապագա ՀՀ գլխավոր դատախազը»,- ասել է նա: Մի փոքր պատմական ակնարկ: 2021թ. մարտի 10-ին 168.am-ի էլեկտրոնային հասցեին սկանդալային տեսանյութեր էին ստացվել։ Դրանցում հստակ երևում էր, որ Նիկոլ Փաշինյանի` իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանը միջամտում է գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու` Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությանը՝ ուղղումներ կատարելով գործերի նյութերի մեջ, և ըստ էության հրահանգավորում հիմնական դերակատարներին։ Փաստեր էին հրապարակված մասնավորապես այն բանի վերաբերյալ, որ գործով քննիչ Արթուր Այվազյանը, քրեական ոստիկանության բաժնի պետ Ռուբեն Դավթյանը էլեկտրոնային նամակագրությամբ հանձնարարականներ են ստանում Աննա Վարդապետյանից կոնկրետ որոշումների, մասնավորապես՝ Ռուբեն Հայրապետյանին և նրա որդուն` Ռաֆիկ Հայրապետյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասով։ Նույն քննիչ Արթուր Այվազյանը, ըստ տեսանյութերի, Աննա Վարդապետյանին է փոխանցում բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ: Վերոբերյալը ՔՊ-ական դատախազի թեկնածու Աննա Վարդապետյանի մասին էր, այն Աննա Վարդապետյանի, ով, ըստ Հայկ Կոնջորյանի՝ ունի մասնագիտական որակներ և բարձր բարոյական ու արժեքային հատկանիշներ: Նիկոլ Փաշինյանի` իրավական գծով խորհրդական, «մասնագիտական որակներ» ունեցող Աննա Վարդապետյանը վստահաբար գիտի, որ ինքը կատարել է քրեորեն պատժելի արարք, և հենց սա է հակասության մեջ մտնում հաջորդ ձևակերպման հետ բարոյական ու արժեքային հատկանիշների վերաբերյալ: Այդ ժամանակ գլխավոր դատախազությունն ու ԱԱԾ-ն որքան հնարավոր է՝ ձգեցին ու հետո մերժեցին քրեական գործի հարուցումը, և դրա մերժումն այժմ վիճարկվում է ՀՀ դատական ատյաններում: Ու հիմա էլ դատախազները դատարաններում են փորձում հիմնավորել Աննա Վարդապետյանի՝ կոնկրետ քրեական գործին միջամտության իրավաչափությունը: Ինչևէ, այդ սկանդալից հետո մոտ մեկ տարի լրատվամիջոցներից թաքնվող Աննա Վարդապետյանն այս տարվա փետրվարի 4-ին մարդամեջ դուրս եկավ ու սկսեց իրեն հետահայաց արդարացնել՝ ասելով, որ ընդամենը մասնագիտական կարծիք է հայտնել, այն դեպքում, երբ հստակ երևում են նրա ցուցումները: «Իմ ամբողջ գործունեության ընթացքում, ես 15 տարի աշխատում եմ իրավական համակարգում, բոլոր իմ ընկերները, այդ թվում՝ փաստաբաններ, քննիչներ, դատախազներ, դատավորներ, մասնագիտական խորհրդատվության հետ կապված հարցեր ինձ հետ ունեցել են և շարունակում են ունենալ։ Իմ կարծիքը որևէ մեկի համար պարտադիր չէ, ես որևէ կերպ որևէ ազդեցություն չեմ ունենում որևէ հարցի վերաբերյալ, դա ինձ համար նաև մասնագիտական էթիկայի խնդիր է, և այդ շահարկումները երևի նպատակներ էին հետապնդում, որոնք ինձ համար հասկանալի չեն»,- ասել էր նա՝ հավելելով՝ «Ի պաշտոնե չի իրականացվել լիազորությունը, դա եղել է ուղղակի խնդրանքի հիման վրա, որը եկել է պաշտոնատար անձից՝ զուտ մասնագիտական կարծիք հարցնելու․․․»։ «Ես միանշանակ հերքում եմ իրենց ասածները, ու ինչով եմ փաստարկում իմ հերքումը՝ այդ տեսանյութում ակնհայտ երևում է, որ այստեղ խորհրդատվության մասին չէ խոսքը. ծրագրով խմբագրվում է, փոփոխություն է կատարվում: Որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը փոփոխության է ենթարկվում Աննա Վարդապետյանի կողմից»,- այս առնչությամբ նշել էր Ռաֆիկ Հայրապետյանի պաշտպանը: Աննա Վարդապետյանը շատ լավ գիտի, որ ինքը ոչ միայն լոկ կարծիք չի հայտնել, այլ կոնկրետ միջամտել է Ռուբեն և Ռաֆիկ Հայրապետյանների վերաբերյալ քրեական գործին, ցուցումներ տվել, մեղադրանք գրել: Նա նաև լավ գիտի, որ այլ գործերի էլ է միջամտել, գնացել ԲԴԽ՝ նախագահի ժ/պ Գագիկ Ջհանգիրյանի հետ կոնկրետ քրեական գործեր քննարկելու, դրանց վերաբերյալ յուրաքանչյուրն իր մասով ցուցումները հստակեցնելու: Ռուբեն և Ռաֆիկ Հայրապետյանների պաշտպան Ամրամ Մակինյանն անգամ ձայնագրություն հրապարակեց, որում հստակ Քննչական կոմիտեի պաշտոնատար անձը քննիչներին ձայնային հաղորդագրություն էր ուղարկում, որ առավոտյան ուղիղ նշված ժամին տեղում լինեն, որովհետև Աննա Վարդապետյանն է գալու: Ու այս անձնավորությանը ՔՊ-ում համարում են մասնագիտական որակներով և բարձր բարոյական ու արժեքային հատկանիշներով մարդ: Իհարկե, որևէ մեկի համար գաղտնիք չէ ՔՊ-ականների մասնագիտական որակների և բարձր բարոյական ու արժեքային համակարգի նշաձողը, և նորմալ է, որ Աննա Վարդապետյանն իրենց համար հենց այդպիսին է: Իսկ գլխավոր դատախազությանը շնորհավորում ենք բացառիկ «ձեռքբերման» համար. հիմա դատախազությունը սեփական խորհրդատուն կունենա: Ի դեպ, հիշեցնենք, դեռևս գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ասել էր, որ Աննա Վարդապետյանի գործողություններում հանցակազմ չկա: «Այն մասով, որով կայացվել է որոշում, մենք գտել ենք, որ այնտեղ հանցագործության դեպք չկա։ Փաստն այն է, ինչ վարույթի ընթացքում արձանագրվել է, որ խոսքը վերաբերել է կոնկրետ մասնագիտական քննարկումների։ Ըստ այդ փաստական տվյալների՝ նա որպես վարչապետի խորհրդական չի գործել։ Հիմա եթե այստեղից քայլենք, ու դուք մոտենաք ասեք՝ ես այսպիսի իրավական խնդիր ունեմ, կարող է ես չզլանամ ու Ձեզ իրավական խորհրդատվություն տամ»,- ասել էր Արթուր Դավթյանը թեմայի վերաբերյալ իրեն հարց տվող լրագրողին։Ավելին11:2317.06.22 -
Արտաքին քաղաքականությունՌԴ-ի դեմ պատժամիջոցները չեն վերացվի առանց Ուկրաինայի հետ արդար համաձայնագրի. ՇոլցՏԱՍՍ-ի փոխանցմաբ՝ ARD հեռուստաալիքի եթերում Գերմանիայի կանցեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Եվրամիությունը չի չեղարկի հակառուսական պատժամիջոցներն այնքան ժամանակ, քանի դեռ Մոսկվան չի հասնի Կիևի հետ փոխադարձ ընդունելի խաղաղ համաձայնագրի: «Պատժամիջոցները, որոնք մենք սահմանել ենք, չեն չեղարկվի, քանի դեռ չի հաջողվի հասնել Ուկրաինայի հետ արդար համաձայնագրի: Իսկ թե ո՞րն է Ուկրաինայի տեսանկյունից արդար, կարող է միայն ինքը որոշել»,-ասել է Շոլցը:Ավելին11:2017.06.22 -
ՀասարակականՓրկարարները բացել են փակ դռները. ստացվել է 41 ահազանգՀունիսի 15-17-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 41 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Շիրակի մարզի Գյումրի, Արարատի մարզի Մասիս և Տավուշի մարզի Իջևան քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները:Ավելին11:1617.06.22 -
ԱրցախԱրցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել2022 թվականի հունիսի 17-ին Արցախի օկուպացված Ջրականի (Ջաբրայիլ) շրջանի տարածքում հերթապահություն իրականացնելիս հակահետևակային ականի պայթյունից վիրավորում է ստացել Ադրբեջանի հակաականային գործակալության աշխատակիցը։ Դեպքը նախաքննության փուլում է, հայտնում է minval.az։Ավելին11:1217.06.22 -
ԻրավականՈստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 81 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարվածԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 16-ից 17-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 81 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։ Հայտնաբերվել են 2 անհետ կորած, 7 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 6 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության, բնակարանային գողության և խուլիգանության 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 19 պատահար. 25 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:Ավելին11:0917.06.22 -
ՏարածաշրջանԱրևմուտքը պայմանավորվել է ինքնաթիռներ և տանկեր չմատակարարել Ուկրաինային. Մակրոն«Ուկրինֆորմ»-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել է, որ Արևմուտքի երկրներն ունեն զենքի որոշ տեսակներ Ուկրաինա չմատակարարելու պայմանավորվածություն, մասնավորապես խոսքը վերաբերում է կործանիչներին և տանկերին։ «Դուք խոսում եք ոչ պաշտոնական պայմանավորվածության մասին, սակայն դա ՆԱՏՕ-ի գործընկերների գրեթե պաշտոնական դիրքորոշումն է՝ օգնում ենք Ուկրաինային պաշտպանվել, սակայն Ռուսաստանի հետ պատերազմի մեջ չենք մտնում»,-ասել է նա ուկրաինացի լրագրողների հետ շփման ժամանակ:Ավելին11:0517.06.22 -
ՀայաստանԱվտոբուսը Նանսենի փողոցում ինքնաբերաբար առաջ է ընթացել և բախվել կայանված 3 մեքենայիԱյսօր՝ հունիսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00–ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 97 երթուղին սպասարկող ZHONG-TONG մակնիշի ավտոբուսը Նանսենի փողոցում ինքնաբերաբար առաջ է ընթացել և բախվել 19 հասցեի մոտ կայանված Nissan Murano և 2 Opel մակնիշի ավտոմեքենաներին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/06/16/1215870/Ավելին11:0217.06.22 -
ՀայաստանՀանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ 18 ահազանգ է ստացվելՀունիսի 15-17-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 18 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Լոռու մարզի Ալավերդի, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջևան, Բերդ, Արագածոտնի մարզի Աշտարակ,Կոտայքի մարզի Աբովյան քաղաքներում և Պռոշյան գյուղում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 6 շահմար, 4 գյուրզա, 9 սահնօձ և տեղափոխել անվտանգ տարածք:Ավելին10:5817.06.22 -
ՔաղաքականՀայրենիք կորցրած արցախցուն անընդհատ հիշեցնելը, թե մենք քեզ սոցիալական օգնություն ենք տրամադրում, հեռու է բոլոր կարգի բարոյական նորմերից․ ԱբրահամյանԻշխող ուժի ղեկավարն օրեր առաջ կրկին հայտարարեց, թե հետպատերազմական շրջանում Արցախի բյուջեն պատմական ամենաբարձրն է եղել: Սրա մասին խոսում է մեկը, ում խայտառակ քաղաքականության հետևանքով Արցախի Հանրապետության 75 տոկոսը օկուպացվել կամ հանձնվել է Ադրբեջանին: Սրա մասին խոսում է մեկը, ում նախաձեռնությամբ Հայաստանից Արցախ զորակոչ այլևս չի իրականացվում: Սրա մասին խոսում է մի մարդ, ով հասցրել է Արցախում, Հայաստանում և Սփյուռքում ապրող հայերին մոլորեցնել, թե եկել է խաղաղության օրակարգով, մտնում ենք խաղաղության դարաշրջան, իսկ հիմա ասում է, թե, գիտե՞ք, խաղաղությունը միայն մեզանից չէ կախված, իսկ մեզ ոչնչացնելու մեծ սպառնալիք կա: Ի դեպ, ոչ միայն քաղաքական, այլ բարոյական տեսանկյունից տեղին չէ խոսել Արցախին հատկացված սոցիալական օժանդակության մասին հենց միայն այն պատճառով, որ 35-40հզ մարդ զրկվել է իր տնից, իր հողից ու ջրից, Արցախի տնտեսությունը, ենթակառուցվածքները մեծ հարվածներ են ստացել, իսկ այս դեպքում Հայաստանի ցանկացած իշխանության առաքելությունը պետք է դառնար պաշտպանելու ու օժանդակելու իր հայրենակիցներին: Այս հատկացումների և դրանց արդյունավետության մասին մեկ այլ առիթով կխոսեմ: Լսել ե՞ք երբևէ, որ ՀՀ որևէ նախկին ղեկավար գրեթե ամենամսյա ռեժիմով խոսեր Արցախին հատկացվող բյուջետային հատկացումների, լրացուցիչ ծրագրերի մասին: Իհարկե ոչ: Որովհետև դա բնական էր, դա բոլորի համար օրինաչափ երևույթ էր: Հայրենիք կորցրած արցախցուն անընդհատ հիշեցնելը, թե տուն չունես, հարազատ ես կորցրել, բայց գիտե՞ս մենք քեզ սոցիալական օգնություն ենք տրամադրում, սա հեռու է բոլոր կարգի բարոյական, մարդկային և տրամաբանական նորմերից: Լավ է չեն ասում, որ պատերազմի ժամանակ կորցրած մեծածավալ սպառազինությունը, զորամասերը օպտիմալացման հետևանք են և բխում է բանակում իրականացվող բարեփոխումների ծրագրից: Շարունակում եմ պնդել, որ Հայաստանում քաղաքական ճգնաժամից առաջ նախևառաջ առկա է բարոյական ճգնաժամ և առանց որի հաղթահարման քաղաքական ճգնաժամ հաղթահարելը շատ բարդ է լինելու:Ավելին10:5417.06.22 -
ԱռողջապահականCOVID-19-ի համավարակը մոտենում է ավարտին. Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսը՝ «Գլոբալ առողջության կառավարում» թեմայով քննարկման ժամանակ հայտնել է, որ COVID-19-ի համավարակը մոտենում է ավարտին։ «Երկրների մեծ մասում վարակի մակարդակը նվազել է, և խնդիրը պահպանվում է ցածր եկամուտ ունեցող երկրներում»,- նշել է Ղեբրեյեսուսը։Ավելին10:4917.06.22 -
ՀասարակականԾիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։Ավելին10:4717.06.22 -
ՀայաստանՔաղավիացիայի կոմիտեն նոր նախագահ ունիՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ նշանակելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Միհրան Խաչատրյանին 2022 թվականի հունիսի 17-ից նշանակել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ», - նշված է որոշման մեջ:Ավելին10:4417.06.22 -
ԱշխարհԱՄՆ-ում հրաձգության հերթական դեպքն է տեղի ունեցելWBRC հեռուստաալիքը հայտնում է, որ ԱՄՆ Ալաբամա նահանգի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել։ Հրաձգության արդյունքում մահացել է 1 մարդ, ևս 2-ը՝ վնասվածքներ ստացել: Կրակոցներն արձակվել են Վեստավիա-Հիլզ քաղաքի եպիսկոպոսական եկեղեցում: Կասկածյալը ձերբակալվել է:Ավելին10:4117.06.22 -
Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 6 մարզերում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-12:00 «Էկո Ֆորմ» ՍՊԸ, «Յունի Քիմ» ՍՊԸ և «Հ․Սարգսյան» ԱՁ, 10:00-16:00 Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 38, 40, 42, 43/1, 44, 44/1, 44/2, 44/3, 44/4, 46, 46/1, 46/2, 48, 48/1, 48/2, 48/3, 50, 50/1, 50/2, 50/4, 50/5, 54, 56, 58 շենքեր, Ն․ Ստեփանյան փ. 16, 16/1, 18 շենքեր, թիվ 139 դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորք Մարաշ՝ Նորքի 1, 2, 4, 5, 8, 17 փողոցների սեփական տներ, Նորք 2-րդ փողոց 1-ին և 2-րդ նրբանցքների սեփական տներ, Նորք 6-րդ փողոց 2- րդ նրբանցքի սեփական տներ, Գյուրջյան փ. 12/10 առանձնատուն, Ս․ Խանզադյան փողոցի սեփական տներ, «Անահիտ Ղարսիլյան» ոչ բնակիչ-բաժանորդ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Աթոյան փ. 122-185 սեփական տներ, Նոր Արեշ 12փ. 146-192 սեփական տներ և 14փ. 40 շենք, 11:00-17:00 Հերացի փ. 10 շենք, Դեմիրճյան փ. 23, 25 շենքեր, Արգիշտի փ. 11/3 շենքի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գրիբոյեդովի փ. 3, 5, 5Ա, Կոմիտասի պող. 50 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Վրացական 2-րդ նրբ․ 4-5 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հր.Քոչարի փ. 13 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արագածոտնի մարզում՝ 11:00-13:00 Նոր Ամանոս, Նոր Եդեսիա և Արագածոտն գյուղեր, 11:00-17:00 Օհանավան, Արտաշավան, Սաղմոսավանք, Ուշի, Կարբի և Բազմաղբյուր գյուղեր, Արարատի մարզում՝ 10:00-13:00 Վեդի քաղաք` Արարատյան փողոց մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Սևակավան և Տիգրանաշեն գյուղեր, 10:30-15:00 Արարատ քաղաք՝ Աբովյան, Կոմիտասի, Խանջյան, Սպանդարյան, Շահումյան և Թումանյան փողոցներ մասնակի, 10:30-16:00 Հովտաշեն գյուղ մասնակի, 13:00-16:00 Մասիս քաղաք՝ Կայարանի թաղամաս մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 14:00-16:00 Այգավան գյուղ մասնակի, Վայոց Ձորի մարզում՝ 10:00-16:00 Խնձորուտ և Նոր Ազնվաբերդ գյուղեր, 11:00-15:00 Եղեգնաձոր քաղաք՝ Մուրացան, Թամանցիների, Գևորգյան, Գլաձորյան, Մշեցու, Ավագյան, Կամոյի, Բաղդասարյան, Արսենյան, Բաղրամյան, Մաշտոցի, Չարենցի, Սյունիքի, Այգեձորի, Պռոշյան, Առաքելյան փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գլաձոր, Վերնաշեն, Մեղրահովիտ և Արատես գյուղեր, Կոտայքի մարզում՝ 10:00-16:00 Ձորաղբյուր գյուղ մասնակի և զինմաս, 11։00-16։00 Արամուս գյուղ և հարակից տարածքներ, Քասախ համայնք մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդեր, «Լուսին» ՍՊԸ, Հին գոմեր թաղամաս, Գարաժներ և Վյուրտ թաղամասեր, 11։00-17։00 Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի, Գեղաշեն, Կոտայք գյուղեր մասնակի, Լոռու մարզում՝ 10:00-15:00 Լեռնապատ և Հալավար գյուղեր, 10:00-16:00 Նեղոց գյուղ, 11։00-13։00 Սպիտակ քաղաք՝ Ավետիսյան, Գործարանային, Շահումյան, Ոփյան և Չարենց փողոցներ, Տավուշի մարզում՝ 10:00-13:00 Դիլիջան քաղաք՝ Կալինինի փողոց մասնակի:Ավելին10:3517.06.22 -
ՀայաստանՁորաղբյուր գյուղում «Mitsubishi outlander» մակնիշի ավտոմեքենա է այրվելՀունիսի 17-ին, ժամը 08։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի ամառանոցներում այրվում է խոտածածկ տարածք: ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։12-ին, մարվել՝ 09։17-ին։ Այրվել է «Mitsubishi outlander» մակնիշի ավտոմեքենան։Ավելին10:3317.06.22 -
Հասարակական«Արմատ Ֆուդի» դիմաց ամուսինը դանակահարել է կնոջն ու դիմել փախուստիԱյսօր, հունիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ուենցել Երևանում։ Ժամը 08։10-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Բաբաջանյան փողոցում «Արմատ Ֆուդի» դիմաց դանակահարություն է տեղի ունեցել և կա վիրավոր։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/06/17/1215880/Ավելին10:2917.06.22