Լրահոս

2022-06-17
  • Img default alt hy
    Քաղաքական
    Աննա Հակոբյանը կարճ շորտով և թիկնազորով ժամանել է կառավարություն
    Կառավարության նիստը դեռ չավարտված հետնամուտքով՝ դանդաղ քայլելով, Կառավարության շենք է մտել Աննա Հակոբյանը՝ կանաչ շորտով, ամառային թեթև շապիկով և թիկնապահի ուղեկցությամբ: Մինչ այդ կառավարությունում ներկա լրագրողները նկատել են, որ ուժեղացվել է հսկողությունը և անվտանգության աշխատակիցներն այնպես են դիրքավորվել, որ լրագրողները հնարավորություն չունենան մոտենալ Աննա Հակոբյանին: Վերջինս շենք մտնելուց հետո անմիջապես ուղևորվել է ամուսնու աշխատասենյակ:
    13:00
    17.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Բրիտանուհին դատարանի միջոցով իր նախկին տնօրենից 14 հազար դոլար է ստացել․ վերջինս նրան քննադատել է կոշիկների համար
    Խանութի նախկին աշխատակից Սամանթա Ջեքսոնը դատարանի միջոցով իր նախկին տնօրենից 14 հազար դոլար է ստացել․ վերջինս նրան քննադատել է Nike-ի նարնջագույն սպորտային կոշիկներ կրելու համար
    12:57
    17.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Հնդկաստանում 10-ամյա խուլ ու համր տղան ընկել է ջրհորը և 4 օր այնտեղ անցկացրել օձի հետ
    Daily Mail-ի փոխանցմամբ՝ Հնդկաստանում 10-ամյա խուլ ու համր տղան ընկել է ջրհորը եւ 4 օր այնտեղ անցկացրել օձի հետ։ Ըստ աղբյուրի՝ տղային օգնելու համար հավաքվել է 500 մարդ, իսկ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել թունել փորել։ Ջրհորից դուրս բերելու համար երեխային տեղափոխել են հիվանդանոց։
    12:52
    17.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ինքնորոշման իրավունքից չեն խոսում, Արցախ չեն այցելում, հիմա էլ կարգավիճակ բառը պետք է չասեն. Արամ Վարդևանյան
    «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը գրում է. Օրվա իշխանությունների արտաքին քաղաքականության հետևանքը փաստորեն այն է, որ ադրբեջանական իշխանությունը նույնիսկ ասում է Արցախի կարգավիճակի հարց գոյություն չունի: Այսինքն ինքնորոշման իրավունքից չեն խոսում, Արցախ չեն այցելում, հիմա էլ կարգավիճակ բառը պետք է ևս չասեն: Հայաստանում լինելու է իշխանություն, որը ոչ թե խոսալու է թե սոցիալական ծրագրեր է իրականացնում Արցախում ու դրանով «հպարտ» է, այլ առաջնային է համարելու, սրբազան պարտքն է համարելու Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի իրացումը, կարգավիճակի միջազգային ճանաչումը: Սա է մեր Հայաստանի անկախության հռչակագրի պատգամը ու ցանկացած իշխանություն որը դրանից շեղվում է` չի կարող լինել իշխանություն:
    12:47
    17.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    ԱՆ-ն ներկայացնում է պատվաստումները, որոնք երեխան ստանում է ըստ Պատվաստումների ազգային օրացույցի
    Պատվաստումները, որոնք երեխան ստանում է ըստ Պատվաստումների ազգային օրացույցի
    12:42
    17.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Եվրոպական ավելի քան 90 կազմակերպություններ նամակ են հղել Շառլ Միշելին՝ ԼՂ հակամարտության հարցում նրա միջնորդության վերաբերյալ
    ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախաձեռնությամբ հունիսի 16-ին եվրոպական 91 կազմակերպություններ, որոնք ակտիվ գործունեություն են ծավալում Եվրոպական Միության անդամ երկրներում, նամակ են հղել Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ հայտնելով իրենց խորը դժգոհությունը նրա վերջին հայտարարության առնչությամբ, որը հրապարակվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ 2022 թվականի մայիսի 22-ի եռակողմ հանդիպումից հետո։ Այս մասին տեղեկանում ենք ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի Կենտրոնական գրասենյակի տարածած հաղորդագրությունից: «Կազմակերպությունները ողջունում են Շառլ Միշելի կողմից խաղաղությանն ուղղված միջնորդական ջանքերը: Այնուամենայնիվ, նրանք անհրաժեշտ են համարում, որ խաղաղության բանակցությունները հիմնված լինեն արդարության վրա, երբ չեն արհամարհվի հայկական կողմի հիմնարար իրավունքներն ու կարիքները, նամանավանդ, որ վերջինս 2020թ․ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ագրեսիայի զոհ է դարձել»,- նշված է հաղորդագրության մեջ: Նամակը ստորագրած կազմակերպությունները ցավում են, որ մայիսի 23-ի հայտարարությունն արհամարհում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵՄ-ի փաստաթղթավորված մոտեցումների հիմնական սկզբունքները: Սա վերաբերում է նաև այն փաստին, որ օգտագործվում է «Ղարաբաղ» անորոշ ձևակերպումը «Լեռնային Ղարաբաղի» փոխարեն, որը կոնկրետ տարածք ունեցող քաղաքական միավոր է։ Նամակում մանրամասն անդրադարձ է կատարվում այն հանգամանքին, որ Ադրբեջանի կողմից «Ղարաբաղ» ձևակերպման օգտագործումը միտված է պետական մակարդակով իրականացվող էթնիկ զտման քաղաքականության սպասարկմանը: Անդրադառնալով 2022 թվականի մայիսի 31-ին Շառլ Միշելի մամուլի խոսնակի հայտարարությանը՝ կազմակերպությունները երախտագիտություն են հայտնում, որ այն կարևոր պարզաբանումներ է մտցրել և ընդգծել հիմնարար սկզբունքներ։ Կազմակերպությունները հույս են հայտնում, որ ԵՄ-ի ապագա միջնորդությունը կհանգեցնի արդար և տևական խաղաղության հասնելու բանակցությունների մեկնարկին: Այդ նպատակով կոչ է արվում Եվրոպական խորհրդի նախագահին միջնորդությունը հիմնել վեց կոնկրետ կետերի վրա:
    12:37
    17.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հայաստանը տարածաշրջանի ամենախաղաղասեր երկիրն է. Global Peace Index
    Խաղաղության համաշխարհային ինդեքսում Հայաստանն ամենախաղաղասեր երկրների ցանկում առաջ է հարևաններ Ադրբեջանից, Թուրքիայից, Վրաստանից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հրապարակվել է «Global Peace Index» 2022թ.-ի վարկանիշը, որում Հայաստանը զբաղեցնում է 83-րդ հորիզոնականը: Ադրբեջանը 128-րդ հորիզոնականում է, Թուրքիան՝ 145-րդ: Վրաստանը ցանկում 95-րդն է, իսկ Իրանը՝ 141-րդը: Նախորդ տարվա ինդեքսում Հայաստանը և Վրաստանը հավասար միավորներով եղել են 86-րդը, Ադրբեջանը՝ 120-րդը, Թուրքիան՝ 150-րդը: Ամենախաղաղասեր երկրների ցանկը գլխավորում է Իսլանդիան: Առաջին տասնյակում են նաև Նոր Զելանդիան, Իռլանդիան, Դանիան, Ավստրիան, Պորտուգալիան, Սլովենիան, Չեխիան, Սինգապուրը Ճապոնիան: Ինդեքսը եզրափակում է Աֆղանստանը: Խաղաղության համաշխարհային ինդեքսը հրապարակում է Տնտեսության և խաղաղության ինստիտուտը (IEP): Ինդեքսում ներկայացված է խաղաղության ուղղությամբ հիմնական տենդենցների ամբողջական վերլուծությունը, դրա տնտեսական արժեքները և խաղաղ հասարակությունների զարգացման մեթոդները: Խաղաղության համաշխարհային ինդեքսն ընդգրկում է աշխարհի բնակչության 99.7 տոկոսը: Ինդեքսը չափում է խաղաղության վիճակը երեք ուղղություններով՝ հասարակական անվտանգության և պաշտպանվածության մակարդակ, ներքին և միջազգային շարունակվող կոնֆլիկտների աստիճան, ռազմականացվածության աստիճան:
    12:32
    17.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Մենք Ուկրաինա չենք ներխուժել. Լավրով
    ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումի շրջանակում հարցազրույց է տվել Մոսկվայում BBC-ի թղթակից Սթիվ Ռոզենբերգին։ Լավրովը ասել է․ «Գիտեք, մենք Ուկրաինա չենք ներխուժել, մենք հատուկ ռազմական գործողության մասին հայտարարել ենք, երբ այլևս ոչ մի կերպ չենք ունեցել Արևմուտքին բացատրելու, որ նա զբաղվում է հանցավոր գործունեությամբ՝ Ուկրաինային ներքաշելով ՆԱՏՕ»։
    12:27
    17.06.22
    Ավելին
  • Հայաստան
    Ռայա տատը «ամերիկաներ» չի գնացել ու չի գնալու, բայց Հայաստանից ավելի շատ մեկնում են, քան վերադառնում
    Հայաստանի մշտական բնակչությունը, անցած տարվա տվյալով, 1900-ով պակասել է՝ մահերը գերազանցել են ծնունդներին: Նույն տարում ավելի քան 73 հազար 500 մարդ Հայաստանից դուրս է եկել ու դեռ չի վերադարձել:
    12:22
    17.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    2021թ.-ի ընթացքում ավելացել է ՀՀ պետական պարտքը․ «Լույս» հիմնադրամի վերլուծությունը
    «ԼՈւՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ կառավարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարման» հաշվետվությունը՝ նպատակ ունենալով պարզել, թե ՀՀ կառավարությունն ինչպիսի՞ գործողություններ է ձեռնարկել, ինչպե՞ս է արձագանքել ՀՀ առջև ծագած մարտահրավերներին, ինչպես նաև փորձել գնահատական տալ, թե կառավարությունն ի՞նչ չափով է կարողացել մեղմել վերոհիշյալ ցնցումների ազդեցությունը: Այսպես՝ Հայաստանի 2021թ. տնտեսական աճի տեմպերը չեն բավարարել տնտեսության մինչճգնաժամային մակարդակի վերականգնումը և հետագա կայուն զարգացումը։ Չնայած գրանցված 5.7% տնտեսական աճին, ՀՆԱ-ի 2019թ․ մակարդակը վերականգնելու համար պահանջվում էր շուրջ 2.3 տոկոսային կետով բարձր տնտեսական աճի տեմպ։ Մինչդեռ, տարածաշրջանային երկրների (Վրաստան, Ադրբեջան, ՌԴ, Թուրքիա, Իրան) հետ համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ երկրների 2021թ. ՀՆԱ-ն արդեն իսկ գերազանցում է 2019թ.-ի մակարդակին: Տնտեսական աճի կառուցվածքը բավական մտահոգիչ է. այն ապահովվել է հիմնականում համախառն պահանջարկի աճի հաշվին, մինչդեռ՝ մեծածավալ ներդրումներով պայմանավորված տնտեսական աճի նախադրյալներն իսպառ բացակայում են: Մյուս կողմից`տնտեսության արտահանելի հատվածի աճի տեմպերը գոհացուցիչ չեն. անկում է գրանցվել գյուղատնտեսությունում, իսկ արդյունաբերության աճն աննշան է: Փոխարենը, աճը համեմատաբար բարձր է ոչ արտահանելի հատվածի այնպիսի ճյուղերում, ինչպիսիք են`առևտուրը և ծառայությունները: Արդյունքում վտանգված է տնտեսության ոչ միայն վերականգնման, այլև ներուժի ընդլայնման և տնտեսության կառուցվածքի առողջացման հեռանկարը: «ՀՀ պետական բյուջեի ընդհանուր եկամուտներ/ՀՆԱ» հարաբերակցությունը 2021թ. ընթացքում նվազել է (24.1%՝ նախորդ տարվա 25.2%-ի դիմաց)։ Չնայած հարկեր/ՀՆԱ հարաբերակցության աճին՝ ընդհանուր եկամուտներ/ՀՆԱ հարաբերակցությունը անկում է ապրել՝ նվազեցնելով կառավարության ծախսեր կատարելու հնարավորությունները: Ըստ պաշտոնական մեկնաբանության, դրա հիմնական պատճառը այլ եկամուտների և պաշտոնական դրամաշնորհների նվազումն է (2020թ.-ի համեմատ շուրջ 4.3 անգամ)։ Այս կտրուկ նվազումը մտահոգիչ է և այն առավել հաճախ կարող է վկայել դրամաշնորհային ծրագրերի իրականացման նախորդ փուլերում ծրագրերի թերի (ոչ լիարժեք) կատարման մասին։ Մտահոգիչ է ծախսերի կառուցվածքի վատթարացումը՝ ընթացիկ ծախսերի տեսակարար կշռի աճի և կապիտալ ծախսերի նույնքան նվազման համատեքստում։ Ավելին, 2020թ.-ից շարունակվող ընթացիկ ծախսերի գծով անհրաժեշտ վերանայումներ չիրականացնելու և ընթացիկ ծախսերը պարտքով ֆինանսավորելու գործելակերպի պատճառով վերցված պարտքը վերջին տարիներին չի ուղղվել տնտեսության ներուժի վերականգնման և ընդլայնման համար նախատեսված ծախսերի կատարմանը, ինչը լրացուցիչ եկամուտ կստեղծեր պարտքի հետագա սպասարկումը և մարումն ապահովելու համար։ Նման գործելակերպը շարունակելու պարագայում (ընթացիկ ծախսերի պարտքով ֆինանսավորում, կապիտալ ծախսերի թերակատարում) վտանգված կլինեն թե՛ հարկաբյուջետային կայունության ապահովումը, և թե՛ կառավարության տնտեսական զարգացմանն ուղղված գործունեության արդյունավետությունը։ Շարունակում է մտահոգիչ մնալ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի (կապիտալ ծախսեր) առանց այն էլ ցածր մակարդակի շարունակական նվազումը (2021թ. դրանք կազմել են 218.4 մլրդ դրամ /ընդհանուր ծախսերի 10.8%-ը` նախորդ տարվա համեմատ նվազելով 1.1 տոկոսային կետով)։ Փաստորեն, աճել են միայն բյուջեի ընթացիկ ծախսերը (որոնց դրական ազդեցությունը տնտեսական վերականգնմանը անուղղակի է)։ Այս թերացումը թերևս կարող է մեկնաբանվել այսպես՝ կապիտալ ծախսերի նվազումը ազդել է տնտեսական աճի տեմպի վրա և դանդաղեցրել այն: Նախորդ տարվա համեմատ տնտեսությանն ուղղվող կապիտալ ծրագրերի ծավալի նվազումն ակնհայտորեն վկայում է այն մասին, որ կառավարության կողմից կապիտալ ծախսերի իրականացման անկարողության խնդիրը դեռևս չի լուծվել։ 2021թ.-ի ընթացքում ավելացել է ՀՀ պետական պարտքը։ ՀՀ կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 60.3% և, չնայած նախորդ տարվա համեմատ նվազել է 3.2 տոկոսային կետով, այնուամենայնիվ, շարունակում է գերազանցել հարկաբյուջետային կանոններով սահմանված 60% առավելագույն շեմին:
    12:17
    17.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Մշակույթ
    Առաջարկվում է չեղարկել «Ժողովրդական արտիստի», «Ժողովրդական նկարչի», «Վաստակավոր արտիստի» և «Վաստակավոր նկարչի» կոչումները
    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է չեղարկել «ՀՀ ժողովրդական արտիստի», «ՀՀ ժողովրդական նկարչի», «ՀՀ վաստակավոր արտիստի» և «ՀՀ վաստակավոր նկարչի» պատվավոր կոչումները և մշակույթի ու արվեստի բնագավառի համար որպես վաստակի գնահատման չափանիշ պահպանել «ՀՀ արվեստի վաստակավոր գործչի» և «ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի» պատվավոր կոչումները, որոնք՝ որպես ընդգրկուն եզրույթներ, ներառում են դաշտն ամբողջապես։ Ըստ այդմ՝ առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել օրենքի 28-րդ, 29-րդ, 34-րդ և 35-րդ հոդվածները, իսկ օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ հավելվածում կատարել փոփոխություն` հանելով վերը նշված կոչումներրի կրծքանշանների և վկայականների նկարագրությունները և նմուշները: Ըստ նախագծի հիմնավորման՝ նշված պատվավոր կոչումների չեղարկումը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, մասնավորապես․ Որևէ արվեստագետի, մշակույթի գործչի ժողովրդական լինելը չի կարող սահմանվել այս կամ այն փորձագիտական խմբի հայեցողությամբ: Չկան ժողովրդականության չափման օբյեկտիվ չափանիշներ, և «ժողովրդական» կոչումն ունի զուտ բարոյական նշանակություն, արտացոլում է ստեղծագործողի ժողովրդականությունն ու հանրային ճանաչելիությունը, ինչը չի կարող վավերացվել որևէ մարմնի կողմից: Պետական մշակութային քաղաքականության առաջնահերթություններից են մշակութային հաստատությունների կառավարման արդիականացումը, ստեղծագործողի գործունեության արդյունավետության հարաբերականորեն չափելի ցուցիչների սահմանումը: Անորոշ սկզբունքներով վաստակավոր և ժողովրդական արտիստների պատվավոր կոչումների շնորհումը ուղղակիորեն խոչընդոտում է կադրային քաղաքականության վերափոխմանը: Տիտղոսները վարկանիշային անձեռնմխելիության դեր են կատարում, որ կանխում է տվյալ կառույցի տնօրենի անկաշկանդ, կադրային քաղաքականության և ստեղծագործական սերնդափոխություն իրականացնելու իրավունքն ու հնարավորությունը: Փորձը ցույց է տալիս, որ պատվավոր կոչումներն ունենում են բացասական ազդեցություն ինչպես առանձին կառույցների ներքին բարոյահոգեբանական մթնոլորտի, այնպես էլ մշակութային դաշտի բովանդակության վրա առհասարակ: Ձևավորվում են մրցակցային հարաբերություններ ոչ թե մասնագիտական տիրույթում, այլ նեղ միջանձնային հարթությունում: Քաղաքակիրթ և առաջատար մշակույթ ունեցող երկրներում չեն գործում արվեստագետի արժևորման նման ձևաչափեր: Նշյալ պատվավոր կոչումները սովետական մշակութային համակարգի վերապրուկներ են: «Արվեստի վաստակավոր գործիչ» և «Մշակույթի վաստակավոր գործիչ» պատվավոր կոչումները կարող են ընդգրկել չեղարկվող կոչումների բովանդակությունը և ձեռք բերել առավել բարձր կարգավիճակ: Օրենքի նախագծի քննարկումը իրավական ակտերի e-draft.am հարթակում կշարունակվի մինչև սույն թվականի հունիսի 30-ը: Հավելենք, որ ընդունվելու դեպքում նախագծով առաջարկվող նոր կարգավորումը կտարածվի օրենքի ուժի մեջ մտնելուց հետո առաջացող իրավահարաբերությունների վրա և չի վերաբերի մինչ այդ տրված կոչումներին:
    12:12
    17.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Մշակույթ
    Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի Տամբովի միջազգային փառատոնին
    Երևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը հունիսի 16-22-ը Տամբով քաղաքում (ՌԴ) կմասնակցի առաջին անգամ անցկացվող արտասահմանում գործող ռուսալեզու թատրոնների IV միջազգային փառատոնին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թատրոնը հունիսի 17-ին Տամբովի դրամատիկական թատրոնի բեմում կցուցադրվի ժամանակակից ամերիկացի դրամատուրգ Դոն Նիգրոյի «Մարդիկ։ Գազաններ։ Հանգամանքներ» ներկայացումը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի բեմադրությամբ։ Փառատոնի հիմնադիրն է ՌԴ մշակույթի նախարարությունը։ 2019 թվականից այն անցկացվել է Մոսկվա և Յարոսլավլ քաղաքներում։ Ծրագրում ընդգրկված են Աբխազիայից, Հարավային Օսիայից, Տաջիկստանից, Ղազախստանից և Ուզբեկստանից ժամանած թատերախմբերի ներկայացումներ։ Փառատոնի շրջանակում կանցկացվեն նաև դասախոսություններ և վարպետության դասեր, ցուցահանդեսներ՝ «Արտասահմանում գործող ռուսալեզու թատրոնները երեկ և այսօր» խորագրով։ Այս լայնածավալ նախագիծը նպատակ ունի հանրայնացնել ռուսական թատերական արվեստը, ինչպես նաև աջակցել արտասահմանում գործող ռուսական թատերախմբերին:
    12:07
    17.06.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 17.06.22
    12:02
    17.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերի, Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը կդադարեցվի
    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 20-ին ժամը 09:00-ից մինչև հունիսի 21-ը ժամը 21:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Լճաշեն, Չկալովկա, Նորաշեն բնակավայրերի, Գագարին ավանի գազասպառողների, սեփականատեր Աբովյան Խաչատուրի, սեփականատեր Համբարձումյան Սուրենի, «ԵրՌու», «Վովսամ», «Սեդամի», «Տ.Ա.Գազ», «Գարչինո» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, «Ճանշին», «Լիհնիտիս», «Գեգասթար», «Արա Արեգ», «Ռանչպար», «Սֆերա տեխսերվիս», «Նոյ Լենդ», «Ծովածոց», «Ծովասար», «Ավտոտեխսպասարկում ԷՄԷԼ» ՍՊԸ-ների, հարակից այլ կազմակերպությունների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
    11:57
    17.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի տարածած հաղորդագրությունը. ՀՀ ԶՈւ-ն կրակ չի բացել իրենց դիրքերի ուղղությամբ
    Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե հունիսի 16-ի լույս 17-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ չի համապատասանում իրականությանը։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։
    11:53
    17.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իշխան Սաղաթելյանն իրավիճակը ճիշտ է գնահատում, կայացնում է դրանից բխող որոշումներ․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն
    Դիմադրության շարժման կողմից հունիսի 14-ին հայտարարված նոր մարտավարությունը, այդ թվում Ֆրանսիայի հրապարակից վրանների դուրսբերումը, տակտիկական առումով ճիշտ ու ժամանակին արված քայլ էր։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Դրանով շարժումը հնարավորություն ստացավ վերադասավորվել, իմի բերել ուժերը և նոր լիցք հաղորդել ու շարունակել քաղաքական պայքարը։ Հիշեցնենք, որ ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը դեռևս մայիսի 27-ին էր հայտարարել շարժան հետ կապված խնդիրների ու դրանց հրատապ լուծման անհրաժեշտության մասին: Ակնհայտ է, որ շարժման պատասխանատու Իշխան Սաղաթելյանը իրավիճակը ճիշտ է գնահատում, կայացնում է դրանից բխող որոշումներ: Նա և իր համախոհներն ազնիվ են շարժման մասնակիցների՝ ժողովրդի հետ, տանում են անձնուրաց ու վճռական պայքար, որի վկայությունն է նաև հունիսի 18-ին նախատեսված հանրահավաքը, հետևաբար դրան՝ ՊԵՏՔ Է մասնակցել: Իշխանություններին կրկին հիշեցնում ենք, որ բռնաճնշումներով հնարավոր չէ իշխանությունը երկար պահել՝ ականջալուր եղեք մարդկանց:
    11:50
    17.06.22
    Ավելին
  • Իրավական
    ՊԵԿ-ը կանխել է օդային ճանապարհով թմրամիջոցի ապօրինի ներմուծման փորձ
    Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Օրերս ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ քաղաքացի Ա․Ս. պատրաստվում է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանով մաքսանենգ ճանապարհով ներմուծել թմրամիջոցներ: Պետական եկամուտների կոմիտեի և Քննչական կոմիտեի համագործակցության շրջանակում նշված տեղեկությունը փոխանցվել էր ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությանը` տվյալ քաղաքացու ինքնությունը պարզելու և Հայաստանի Հանրապետություն թմրամիջոցների մաքսանենգությունը կանխելու նպատակով: Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների իրականացրած մի շարք անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև վերլուծական աշխատանքների արդյունքում պարզվել է քաղաքացու ինքնությունը, ով Վալենսիա-Վիեննա-Երևան ավիաչվերթով Երևանի Զվարթնոց օդանավակայան ժամանելուց հետո Մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոցի և օպերատիվ-հետախուզության բաժինների աշխատակիցների կողմից ենթարկվել է համապատասխան մաքսային հսկողության: Ուղեբեռների մաքսային զննման արդյունքում հայտնաբերվել է շուրջ 1կգ 400 գրամ ընդհանուր քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի դեղնականաչավուն զանգվածների պարունակությամբ 3 փաթեթ, որոնք թաքցված են եղել քաղաքացու ուղեբեռի մեջ հայտնաբերված քաղցրավենիքի՝ երեք ստվարաթղթե տուփերում: Հայտնաբերված թմրամիջոցի զանգվածներն, ինչպես նաև Ա.Ս.-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերված իրերն ու առարկաները ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից կազմված նյութերի հետ միասին տրամադրվել են ՀՀ քննչական կոմիտե, որտեղ քննվող քրեական գործի շրջանակում ՀՀ քաղաքացին կալանավորվել է: Ծանուցում. Ենթադրյալ հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    11:44
    17.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 30-ամյա աշխատակիցը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
    «Shamshyan.com»-ի տեղեկություններով՝ տեղեկություններով՝ հունիսի 15-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ անձը չպարզված դի են տեղափոխել։  Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Շիրակի մարզի բնակիչ՝ 30-ամյա Հարություն Գ-ն էր։   Պարզվել է նաև, որ նույն օրը, ժամը 09։30-ի սահմաններում Հարություն Գ-ն, ով աշխատում էր «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Շիրակի ԳԳՄ-ում՝ որպես ավտոկռունկավար, նշված ՓԲԸ-ին պատկանող ավտոպարկի բակում օդամղիչով փորձել է լիցքավորել «ԶԻԼԿՍ-3575Ա» մակնիշի ավտոմեքենայի անվադողը, ինչի արդյունքում, անվահեծի երկաթյա օղակը ամրացման տեղից դուրս թռչելով, հարվածել է նրա դեմքի շրջանին։ Հարություն Գ-ն հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։  
    11:38
    17.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    6 մլն դոլար պարգևավճար ստացած ոստիկանության բյուջեն նորից ավելանում է
    ՀՀ Կառավարությունը ոստիկանությանը շուրջ 2 մլդ դրամ կհատկացնի ոստիկանությանը։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ գումարի հատկացման նպատակը Ոստիկանության ծառայողների (աշխատողների) արդեն իսկ ձևավորված տարեկան միջին անվանական աշխատավարձերի պահպանումն է։
    11:36
    17.06.22
    Ավելին