Լրահոս

2022-06-27
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ստամբուլում ոստիկանությունը խստորեն ցրել է ԼԳԲՏ-շքերթի մասնակիցներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Չհամաձայնեցված ցույցը ցրելու կադրերը հայտնվել են սոցցանցերում։ «Fox News»-ը հայտնում է, որ ձերբակալվածների թվում կա «Ֆրանս Պրես» գործակալության լուսանկարիչը։ Թե քանի մարդ է մասնակցել ակցիային, չի հստակեցվում։ Գեյ-շքերթի նախաշեմին քաղաքային իշխանությունները զանգվածային ցույցերի անցկացման մեկշաբաթյա արգելք են սահմանել:
    17:15
    27.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Սևանա լճի մակարդակը հունիսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով
    Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունիսի 20-26-ը: «Սևանա լճի մակարդակը հունիսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել` 1900.75մ (26.06.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 6 սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 32 սմ-ով։ Ոռոգման նպատակով՝ Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը հունիսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 12.915մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը՝ հունիսի 3-ից հունիսի 26-ը ներառյալ՝ 33.114մլն. մ³: Արփա-Սևան ջրատարով հունիսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 3.128մլն. մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից հունիսի 26-ը ներառյալ՝ 142.224մլն. մ³»:
    17:10
    27.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Իսպանական ակումբը կթույլատրի երկրպագուներին հանդիպումներին ներկա գտնվել ընտանի կենդանիների հետ
    «Ժիրոնա» ակումբի ղեկավարությունը պատրաստվում է թույլատրել երկրպագուներին Լա Լիգայի հանդիպումներին ներկա գտնվել ընտանի կենդանիների հետ։  «Ժիրոնայի» գործադիր տնօրեն Նաչո Մաս Մագային նշել է, որ մարզադաշտը ընտանեկան վայր է, որտեղ պետք է հարգել նաև ընտանի կենդանիներին։
    17:05
    27.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Վիգեն Նազարյանը կիսաեզրափակչում է
    Հռոմում ընթացող մինչև 20 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում իր երրորդ հաղթանակը տարավ 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը։ Վիգենը 1/4 եզրափակչում հաղթել է Էստոնիայի ներկայացուցիչ Ռոբին Ուսպենսկիին։ 1/8 եզրափակիչ գոտեմարտում նա ժամանակից շուտ՝ 9-1 հաշվով հաղթել էր Մոլդովան ներկայացնող Գաբրիել Լուպասկոյին, իսկ առաջին գոտեմարտում 5-4 հաշվով առավելության էր հասել վրացի Բեկա Մելելաշվիլիի նկատմամբ։
    17:01
    27.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Մոսկովյան բորսան սկսել է առևտուրը հայկական դրամով
    Մոսկովյան բորսայի արտարժույթի շուկայում սկսվել է առևտուրը հայկական դրամով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով բորսայի կայքում հրապարակված տվյալները: Առևտրի մասնակիցներին և նրանց հաճախորդներին հասանելի են սփոթ և սվոպ գործիքներ հետևյալ արժութային զույգերով՝ հայկական դրամ - ռուսական ռուբլի (AMD/RUB), ԱՄՆ դոլար - հայկական դրամ (USD/AMD), հարավաֆրիկյան ռենդ - ռուսական ռուբլի (ZAR/RUB), ԱՄՆ դոլար - հարավաֆրիկյան ռենդ (USD/ZAR): Նշվում է, որ Մոսկովյան բորսայի արտարժույթի շուկայում նախատեսվում է առևտուր սկսել նաև այնպիսի արժութային զույգերով, ինչպես օրինակ՝ ուզբեկական սում – ռուսական ռուբլի (UZS/RUB), ԱՄԷ դրհամ – ռուսական ռուբլի (AED/RUB) և ԱՄՆ դոլար – ԱՄէ դրհամ (USD/AED):
    16:56
    27.06.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Լկտիաբար ինձ քաշում են նման հարցերի մեջ». ՔՊ-ական պատգամավորը՝ Նիգավանի արյունահեղության մասին
    ՔՊ-ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանը այսօր խորհրդարանում ևս մեկ անգամ հերքել է լուրերը, թե ինքը, իր եղբայրը, կամ իր ընտանիքի անդամներից որևէ մեկը կապ ունի Ապարանում հունիսի 19-ին տեղի ունեցած սպանությունների հետ: «Ես իմ տանը նստած, լկտիաբար ինձ քաշում են նմանատիպ հարցերի մեջ»,- լրագրողին ասել է պատգամավորը:
    16:51
    27.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ադրբեջանը մտադիր է Հայաստանի հետ հաշտության պայմանագիր ստորագրել. Ալիև
    «Սպուտնիկ Ադրբեջան»-ը հայտնում է, որ Ադրբեջանը մտադիր է Հայաստանի հետ հաշտության պայմանագիր ստորագրել: Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է Քաղաքների համաշխարհային ֆորումի 11-րդ նստաշրջանում ունեցած իր ելույթում։ «Ադրբեջանը հինգ հիմնական սկզբունք է առաջ քաշել խաղաղ բանակցությունների համար, եւ Հայաստանն ընդունել է դրանք»,- ասել է Ալիևը։ Վերջինիս խոսքով՝ խաղաղ պայմանագիրը կարող է Հարավային Կովկասը դարձնել խաղաղության եւ համագործակցության տարածաշրջան։
    16:45
    27.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Վրաստանի և Ռուսաստանի միջև հաղորդակցությունը ժամանակավորապես ընդհատվել է
    Վատ եղանակի պատճառով Վրաստանը ժամանակավորապես փակել է Ռուսաստանի հետ սահմանին գտնվող «Կազբեգի» ցամաքային մաքսակետը։ Այս մասին հայտնում են Վրաստանի ֆինանսների նախարարությունից: «Հորդառատ անձրևների պատճառով վարարած գետերը (Թերգի և Դևդորակ) վնասել են Վրաստանը Ռուսաստանին կապող ճանապարհի մի հատվածը, ռուսական սահմանին մոտ (Դարիալի-Լարսի շրջան)»,- ասվում է հրապարակման մեջ։ Վատ եղանակային պայմանների պատճառով Վրաստանի մաքսային սահմանով ապրանքների ներմուծում-արտահանում, ինչպես նաև նշված մաքսակետով պետական ​​սահմանը հատող ֆիզիկական անձանց մաքսային հսկողության ընթացակարգեր չեն իրականացվում։ Եղանակի բարելավումից և վերանորոգման աշխատանքներից հետո «Կազբեգին» կշարունակի աշխատել սովորական ռեժիմով։ Վրաստանում մի քանի օր է՝ հորդառատ անձրևներ են տեղում, ինչի հետևանքով գետերը վարարել են, առաջացել են սողանքներ, վնասվել են ենթակառուցվածքներ, ջրով են լցվել տները, ոչնչացվել է բերքի մի մասը։ Ըստ Վրաստանի ճանապարհային դեպարտամենտի՝ Վրաստանի և Ռուսաստանի միջև հաղորդակցությունը կվերականգնվի 7-10 օրվա ընթացքում:
    16:40
    27.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ակնկալում ենք «Զանգեզուրի միջանցքի» անհապաղ բացումը. Չավուշօղլուի հայտարարությունը՝ Բաքվում
    Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների ջերմացմանն ուղղված երկխոսությանը և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները՝ Tert.am) անհապաղ բացմանը, երկուշաբթի հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը, գրում է Anadolu-ն։ Իր ադրբեջանցի և ղազախ գործընկերների հետ համատեղ մամուլի ասուլիսում Մևլութ Չավուշօղլուն ասել է. «Մենք վճռականորեն աջակցում ենք «Զանգեզուրի միջանցքին» (չակերտները՝ Tert.am), որը կապ կապահովի Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև»։ Երկուշաբթի ավելի վաղ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում եռակողմ հանդիպում է կայացել Թուրքիայի, Ադրբեջանի և Ղազախստանի արտաքին գործերի և տրանսպորտի նախարարների միջև։ «Մենք ակնկալում ենք միջանցքի անհապաղ բացումը»,- ասել է Չավուշօղլուն՝ հավելելով, որ այս զարգացումը «դրական ազդեցություն» (չակերտները՝ Tert.am) կունենա տարածաշրջանի վրա։
    16:35
    27.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ես նրա երկրպագուն եմ․ Ուիլյամսը շանը անվանել է Նադալի պատվին
    Ամերիկացի թենիսիստուհի, «Մեծ սաղավարտի» մրցաշարերի բազմակի հաղթող Սերենա Ուիլյամսը Ուիմբլդոնի մեկնարկից առաջ խոսել է իսպանաց Ռաֆայել Նադալի մասին, ով այս մրցաշրջանում հաղթել է Ավստրալիայի բաց առաջնությունում և Ռոլան Գարոսում։ «Նա շատ բան արեց 2022 թվականին։ Ես միշտ եղել եմ Ռաֆայի երկրպագուն։ Ես իմ շանը անվանել եմ նրա պատվին։ Նա այնքան քաղցր է, ես կարոտում եմ նրան»,- Ուիլյամսի խոսքերն է մեջբերում Eurosport-ը: Նշենք, որ Ուիմբլդոնում Ուիլյամսը մեկ տարվա դադարից հետո առաջին անգամ կխաղա մենախաղում:
    16:30
    27.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակից այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին
    Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակից այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին: Հունիսին կայացած հերթական տեսակցության ընթացքում ԿԽՄԿ ներկայացուցիչները օգնել են գերեվարված անձանց նամակների, հեռախոսազանգերի և տեսաուղերձների միջոցով կապ հաստատել իրենց ընտանիքների հետ: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ-ում ԿԽՄԿ հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: Հիշեցնենք` ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ ադրբեջանական գերության մեջ է 38, այդ թվում՝ քաղաքացիական 3 անձ: ՄԻԵԴ-ում գերիների հարցով ՀՀ ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի կարծիքով, սակայն, գերիների իրական թիվը 119 է։
    16:25
    27.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հոմերոս Առաքելյանը կիսաեզրափակչում է
    Հռոմում ընթացող մինչև 20 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում իր երկրորդ հաղթանակը տոնեց 55 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Հոմերոս Առաքելյանը։ Նա ժամանակից շուտ 10-1 հաշվով հաղթեց բուլղարացի Պաոլո Միլկովին և դուրս եկավ կիսաեզրափակիչ։
    16:20
    27.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գյուղացու ամբողջ աշխատանքը հողին է հավասարվել. Հաթերքում տեղած կարկուտը վնասել է ծառեր, ավտոմեքենաներ և տներ
    Արցախի հանրապետության Հաթերք գյուղում նախօրեին տեղացավ կարկուտն ամբողջապես վնասել է մրգատու ծառեր, բանջարաբոստանային պտուղներ, տասնյակ ավտոմեքենաներ եւ տան տանիքներ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հաթերքի գյուղապետ Վարդան Գրիգորյանը: «Սարսափելի կարկուտ էր՝ ահռելի մեծությամբ: Այն ամբողջությամբ վնասել է մեր ծառերը, բանջարաբոստանային պտուղները, եգիտացորենի դաշտերն են մեծ վնասներ կրել: Մեր գյուղում 100-ից ավել մեքենա է վնասվել, 30-ից ավել դիմապակի է ջարդվել, դեպքեր են եղել, որ կարկուտը ծակել եւ մտել է մեքենայի մեջ: Տան կտուրներ են շատ վնասվել, ընտանիքներ ունենք, որոնց տեղափոխել ենք, քանի որ կարկուտն ամբողջությամբ վնասել է իրենց տան տանիքը, որոշ դեպքերում՝ տան գույքն էլ է վնասել»,- պատմեց Գրիգորյանը: Գյուղապետի խոսքով՝ վնասվել են նաեւ գյուղամիջյան ճանապարհներ, անձրեւաջրերը պղտորել են գյուղի ակունքից եկող ջուրը, կարկուտի ժամանակ եղած կայծակի հետեւանքով թուլացել է կապը: «Մենք նման ծավալի կարկուտ չենք հիշում: Հույս ունենք՝ կփոխահատուցեն մեզ, որովհետեւ այս պահին գյուղացու ամբողջ աշխատանքը հավասարվել է հողին: Ավտոմեքենաների մասով էլ՝ եթե թեկուզ միայն դիմապակիների մասով փոխհատուցեն, շատ կօգնեն»,- ընդգծեց Վարդան Գրիգորյանը:
    16:15
    27.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Դմիտրի Գունկոն՝ «Ուրարտուի» գլխավոր մարզիչ
    «Ուրարտուի» նոր գլխավոր մարզչի պաշտոնում է նշանակվել ռուս մարզիչ Դմիտրի Գունկոն, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Գունկոն մարզչական գործունեությունը Հայաստանում սկսել է 2020-ից։ Ռուս մասնագետի վերջին ակումբն «Արարատ-Արմենիան» էր, որը նա գլխավորում էր 2021 թվականի հունիսից։ Նրա գլխավորությամբ թիմն անցկացրել է 32 խաղ, տոնել 23 հաղթանակ, գրանցել 5 ոչ-ոքի և կրել 4 պարտություն:
    16:10
    27.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Օրն ավարտվեց Միջերկրականի ափին գտնվող 19 Promenade ռեստորանում․ Աննա Հակոբյանը Նիցցայից տեսանյութ ու լուսանկարներ է հրապարակել
    Նիցցայում գտնվող Աննա Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում մանրամասներ է ներկայացրել այցի վերաբերյալ։ Նա գրել է․ «Երեկ օրն ավարտեցինք Նիցցայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ ընթրիքով՝ Միջերկրականի ափին գտնվող 19 Promenade ռեստորանում, որի սեփականատերը հայ է, մատուցողները հայ էին, հարևան սեղանների շուրջ հայեր էին նստած, և հնչում էր Արփիի հանրահայտ «Մախմուր աղջիկ» երգը»։ ​
    16:05
    27.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ
    Հունիսի 26-ին՝ ժամը 18։15-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ «որովայնի կտրած-ծակած-թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Գավառի բնակիչ, 29-ամյա մի տղամարդ: Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 17։30-ի սահմաններում Գավառ քաղաքի Բուռնազյան փողոցի հարակից տարածքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նրան դանակահարել էր 23-ամյա համաքաղաքացին: Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում ժամը 23։10-ին երիտասարդը ներկայացել է ոստիկանության Գավառի բաժին և հայտնել, որ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ ինքն է դանակահարել համաքաղաքացուն, իսկ դանակը նետել է գետը: Նախապատրաստվում են նյութեր:
    16:00
    27.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Կարեն Գրիգորյանը դարձել է Մադրիդի շախմատի մրցաշարի մրցանակակիր
    Մադրիդում կայացել է շախմատի միջազգային անհատական բլից մրցաշար, որին մասնակցել են 14 երկրի 138 շախմատիստներ։ Մրցաշարի հաղթող է ճանաչվել Էդուարդու Իտուրզագան։ Նրան կես միավորով զիջել են Յուսնել Բակալաոն և հայազգի ներկայացուցիչ Կարեն Գրիգորյանը։
    15:55
    27.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Նորավանքի եկեղեցու աստիճաններից ազգությամբ հայ ՌԴ քաղաքացի է ընկել
    Քիչ առաջ Նորավանք վանական համալիրի Բուրդելաշեն եկեղեցու տխրահռչակ աստիճաններից ազգությամբ հայ ՌԴ քաղաքացի է ընկել։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Պրոֆեիսոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի նախագահ Յաշա Սոլոմոնյանը, ով նաև լուսանկար է հրապարակել: Նա նաեւ նշել է. «Ունի լուրջ վնասվածքներ ոտքերի շրջանում (կարծես թե բաց կոտրվածք է, մկանային հյուսվածքների վնասումով ու արյունահոսությամբ), ժամանել է շտապօգնության բրիգադ և նրան տեղափոխել Եղեգնաձորի ԲԿ։ Տարիներ շարունակ մենք՝ գիտակից զբոսավարներս, աղաղակում ենք այս խնդրի մասին։ Armenian Association of Professional Tourist Guides / AAPTG-ը խնդրի մասին ժամանակին բաց նամակով դիմել էր պատկան մարմիններին, սակայն ձայն բարբառո հանապատի։ Ավելին, թեմի որոշմամբ տարիներ առաջ բերեցին, ճոպան մեխեցին աստիճանների երկայնքով՝ վնասելով եկեղեցու պատերն ու ավելի խրախուսելով լայն մասսաների վերուվարը նեղլիկ աստիճաններով։ Սա ակնհայտ բարձիթողի վերաբերմունք է միջնադարյան հուշարձանի հանդեպ և թքած ունենալու նուրբ արվեստ մարդկանց կյանքի ու առողջության հանդեպ։ Սրան վերջ պետք է տրվի։ Պետք է փակվի, արգելվի հոսքն այդ աստիճաններով և վե՛րջ։ Գրո՛ղը տանի, դեռ քանի՞ մարդ պետք է վնասվի, որ հասկանաք այս պարզ ճշմարտությունը։ Սպասում եք անպայման, որ աստիճանները փլվե՞ն, և կամ ինչ-որ մեկը զոհվի՞, որ նոր հասկանա՞ք։ ՀԳ․ Խնդրում եմ լրագրող ընկերներիս լուսաբանել այս խնդիրը, մենք՝ զբոսավարներս միայնակ անկարող ենք հասնել խնդրի լուծման։ ՀՀԳ․ Խնդրում եմ մաքսիմալ տարածել գրառումը, հույսով, որ կհասնի համապատասխան մարդկանց»:
    15:50
    27.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Եթե վրաերթի ենթարկվածի անունը լիներ Մարիամ Փաշինյան, արդյոք վարորդը կլինե՞ր ազատության մեջ․ մահացածի հայր
    Ապրիլի 16-ին Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում մահվան ելքով վրաերթի ենթարկված 29-ամյա հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի հայրը մտահոգված է, նրա տեղեկություններով՝ գործով առկա որոշ ապացույցներ ոչնչացվել են: «Վերաքննիչ դատարանում կալանքի քննության նիստին մասնակցելով՝ հասկացա, որ գործով կա ապացույցների ոչնչացում. որոշակի ձայնագրություններ են ոչնչացվել: Ինչի մասին նախաքննության ավարտից հետո փաստաբանս կներկայացնի: Ինձ համար ակնհայտ դարձավ, որ Վերաքննիչ դատարանը մեղադրյալին չկալանավորեց, որովհետեւ նա վարչապետին ուղեկցող ավտոշարասյան վարորդն էր: Ուրիշ այլ բան չկա: Դատարանում դրա մասին բազմիցս շեշտեց մեղադրյալի պաշտպանը: Ուղիղ մեջբերում եմ նրա խոսքերից՝ վերջիվերջո նա վարչապետին ուղեկցող ավտոշարասյան վարորդն է, հո սովորական վարորդ չէր, որ կանգներ: Մինչդեռ մարդկային տեսանկյունից պետք է կանգներ ոչ միայն ինքը, այլեւ վարչապետը: Ի՞նչ է ստացվում, որ կա դասակարգում մահվան ելքով վրաերթի դեպքում հասարակ «Գազել»–ի վարորդի ու վարչապետին ուղեկցող ավտոշարասյան վարորդի միջեւ: Դուրս է գալիս, որ ամեն օր ամենաբարձր մակարդակով, որ քարոզում են, թե ոստիկանը ծառայում է ժողովրդին, օրենքը հավասար է բոլորի համար, դատարաններն անկախ են, դատավորներին որեւէ գործով չեն հրահանգում, ընդամենը միֆ է ու փուչիկ: Ունեմ հոռետեսական հարց, եթե վրաերթի ենթարկված անձի անունը լիներ ոչ թե Սոնա Մնացականի Մնացականյան, այլ Մարիամ Նիկոլի Փաշինյան, իհարկե, ոչ ոքի նման դժբախտություն չեմ ցանկանում, արդյոք վարորդը կլինե՞ր ազատության մեջ… Եվ էդ այն մարդը, որին ես երկու անգամ ընտրել եմ, խոստումներ էր տալիս՝ մեղավորը կպատժվի»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Սոնա Մնացականյանի հայրը՝ Մնացական Մնացականյանը: Մեր զրուցակցի խոսքով, դստեր վրաերթի հաջորդ օրը վարչապետն իրեն էր զանգահարել, ցավակցել ու հավաստիացրել, որ հետամուտ է լինելու գործի անաչառ քննությանը. «Հավատացել եմ նրան, բայց դեպքերը զարգացան հետեւյալ կերպ: Նախաքննության հենց սկզբից, օգտվելով այն հանգամանքից, որ զբաղված ենք եղել սգո արարողություններով ու անմիջապես բողոք չենք ներկայացրել մեղադրյալի դեմ, մեղադրանքը ներկայացվել է միայն մեկ հոդվածով, նա կալանքից ազատ է արձակվել: Միայն մեր փաստաբանի միջոցով ենք կարողացել միջնորդել եւ մեղադրանքին ավելացնել դեպքի վայրը լքելու եւ տուժողին անօգնական թողնելու երկրորդ հոդվածը: Չնայած՝ պնդում են, որ վարորդը զանգել է շտապ օգնություն, բայց կա անհերքելի փաստ՝ վարորդը լքել է դեպքի վայրը: Օրեր առաջ ստացել եմ փորձաքննության նախնական եզրակացությունը, ըստ որի, վարորդը գերազանցել է թույլատրելի արագությունը, որեւէ միջոց չի ձեռնարկել, վթարը կանխելու համար: Հարվածի պահին նրա մեքենայի արագությունը կազմել է առնվազն 108,7 կմ ժամ արագություն: Դա հարվածի պահին, պատկերացրեք՝ որքան է եղել արագությունը խաչմերուկ մտնելու պահին: Մինչդեռ, ըստ գործող կանոնակարգի՝ տվյալ ավտոշարասյան թույլատրելի առավելագույն արագությունը նշված տարածքում 100 կմ ժամ է, այն էլ՝ միայն բացառիկ դեպքերում: Ես ուզում եմ շեշտել, որ խիստ հետեւելու եմ գործի անաչառ քննությանը եւ պահանջելու եմ, որ բոլոր մեղավորները պատժվեն: Ու թող որեւէ մեկի մտքով չանցնի, որ դեպքից որոշակի ժամանակ անց ինչ-որ մեկը կարող է փափուկ բարձ դնել իմ գլխի տակ» Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2022/06/27/1276629/?fbclid=IwAR2frOq0WlsKgUskp7HIx6AeK8UxpypjJOYLbHFKmwvshHLLXAqvfsZ-mU4 © 1998 - 2022 Առավոտ – Լուրեր Հայաստանից
    15:45
    27.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մրգավան համայնքի ղեկավարի նախկին տեղակալը մեղավոր է ճանաչվել հայտարարագիր չներկայացնելու համար
    Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել Արարատի մարզի Մրգավան համայնքի ղեկավարի նախկին տեղակալի Ա. Մ.-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հայտարարագիր դիտավորությամբ չներկայացնելու համար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, Մրգավան համայնքի ղեկավարի նախկին տեղակալը դատապարտվել է 1 տարի ժամկետով ազատազրկման, զրկվել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքից, սակայն նրա նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը չի կիրառվել և սահ­մա­նվե­լ է փոր­ձաշր­ջան՝ 2 տա­րի ժամ­կե­տով: Ավելի վաղ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից ստացվել են Արարատի մարզի Մրգավան համայնքի ղեկավարի նախկին տեղակալ Ա. Մ.-ի կողմից հայտարարագիրը հիշյալ հանձնաժողով դիտավորությամբ չներկայացնելու վերաբերյալ փաստաթղթերը: Որպես քրեական գործ հարուցելու առիթ՝ սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու հանձնարարությամբ դրանք ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե: Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախապատրաստված նյութերով 2022թ. մարտի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի 314.2-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
    15:40
    27.06.22
    Ավելին