Լրահոս
2022-06-27
-
Հասարակական«Տիրություն անող չունենք». Լարսը փակ է, բեռնատարներում ապրանքը փչանում էԼարսում արտակարգ իրավիճակ է: Ըստ վրացական աղբյուրների՝ առատ տեղումների հետևանքով վարարել են Թերգի և Դևդորակ գետերը, վնասել Վրաստանը Ռուսաստանին կապող ճանապարհի մի հատվածը: Այնտեղ նորից բեռնատարների տասնյակ կիլոմետրանոց հերթեր են: Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ ճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, քանի որ եղանակի պատճառով քարաթափման վտանգ կա:Ավելին13:3427.06.22 -
ՀայաստանԴոլարի գինը շարունակում է ցածր մնալRate.am կայքը տվյալներ է ներկայացրել բանկերում արտարժույթի գների վերաբերյալ։ Դոլարի առքի նվազագույն գինը 402 դրամ է, վաճառքինը՝ 411 դրամ։ Դոլարի վաճառքի առավելագույն գինը 413 դրամ է։ Ռուբլու առքի նվազագույն գինը 6.52 դրամ է, վաճառքինը՝ 7.70։ Ռուբլու վաճառքի առավելագույն գինը 8.15 դրամ է։ Եվրոն բանկերում գնվում է նվազագույնը 416 դրամով, վաճառվում՝ 434 դրամով։ Եվրոյի վաճառքի առավելագույն գինը 445 դրամ է։Ավելին13:2627.06.22 -
Իրավական2020-ի նոյեմբերի 9-10-ին պետական շենքերում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրգործով 25 անձ ունի մեղադրյալի կարգավիճակ2020 թվականի նոյեմբերի 9-10-ին Երևան քաղաքում գտնվող Կառավարության շենքում, Ազգային ժողովի շենքում և պետական նշանակության այլ օբյեկտներում ու վայրերում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում դեռևս նախաքննությունը շարունակվում է, այս մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Նա նշել է, որ տվյալ քրեական գործով ներկայում 25 անձ ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ: «Բացի այդ, ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ քրեական գործից անջատվել և մեղադրական եզրակացությամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել 29 անձի վերաբերյալ 10 քրեական գործ: Դատարան ուղարկված քրեական գործերից հինգով 9 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ: Դրանցից՝ 1 քրեական գործով 1 անձ դատապարտվել է ազատազրկման 4 տարի ժամկետով և պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է 5 տարի փորձաշրջան: Նշված դատավճռի դեմ դատախազությունը ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը մերժվել է: 1 քրեական գործով արագացված դատական քննության արդյունքում 2 անձ դատապարտվել է 4-ական տարի ազատազրկման: Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել պաշտպանի կողմից, որի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել պաշտպանի բողոքը մասնակիորեն բավարարելու մասին, և ամբաստանյալների նկատմամբ նշանակվել է համապատասխան հոդվածով նախատեսված պատժի նվազագույն չափից ավելի ցածր պատիժ, այսինքն՝ ազատազրկում 2 տարի ժամկետով: Նշված դատական ակտի դեմ դատախազության կողմից ներկայացվել է վճռաբեկ բողոք: 1 քրեական գործով կրկին արագացված դատական քննության կարգով կայացված մեղադրական դատավճռով (առանց հափշտակելու նպատակի ավտոմեքենային ապօրինաբար տիրանալը) ամբաստանյալը դատապարտվել է տուգանքի՝ 150.000 ՀՀ դրամի չափով: 1 քրեական գործով էլ համաձայնեցման վարույթի շրջանակներում 3 անձ (զանգվածային անկարգության մասնակիցներ) դատապարտվել է ազատազրկման 3 տարի ժամկետով, նրանց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է 2 տարի փորձաշրջան: 1 քրեական գործով դատապարտվել է 2 անձ, որոնցից մեկը՝ 3 տարի ազատազրկման և 500.000 ՀՀ դրամ տուգանքի, մյուսը՝ 6 տարի ազատազրկման»,- գրել է Աբրահամյանը։Ավելին13:2327.06.22 -
Արտաքին քաղաքականությունԼեհաստանը 2․5 անգամ կավելացնի բանակի թիվըԼեհաստանի իշխող «Իրավունք և արդարություն» կուսակցության ղեկավար Յարոսլավ Կաչինսկին հայտարարել է, որ իշխանությունները ցանկանում են երկրի բանակը մեծացնել՝ 150.000 զինվորից հասցնելով 400.000-ի։ Այս մասին հայտնում է Vishegrad 24-ը։ Նախատեսվում է նաև գնել 500 HIMARS բազմակի հրթիռային կայան, 32 F-35 կործանիչ, 250 M1A2 SEPv3 վերջին տարբերակի Abrams տանկ, 8 Patriot զենիթահրթիռային համալիր։ Հաղորդվել է նաև, որ լեհական բանակը կստանա Piorun MANPADS-ի լրացուցիչ խմբաքանակ։ Կաչինսկու խոսքով՝ այդ միջոցները պետք են, որպեսզի կարողանան անհրաժեշտության դեպքում դիմակայել «ռուսական սպառնալիքին»։ Ավելի վաղ Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը հայտարարել էր երկրի տարածքում ՆԱՏՕ-ի մարտական խումբ տեղակայելու Վարշավայի ցանկության մասին։Ավելին13:2027.06.22 -
Շոու բիզնեսՇատունովին վերջին հրաժեշտի արարողությունը՝ «Коммерсантъ»-ի ֆոտոշարքումՀարյուրավոր մարդիկ հունիսի 26-ին եկել էին Տրոեկուրովսկոյե գերեզմանատուն՝ հրաժեշտ տալու «Լասկովի մայիս» խմբի մենակատար Յուրի Շատունովին։ Այս մասին գրել է «Коммерсантъ»-ը և կից հրապարակել լուսանկարներ։Ավելին13:1027.06.22 -
ՏարածաշրջանՌուսաստանում ևս հեղեղներ և քարաթափում է եղել․ ՏԵՍԱՆՅՈՒԹՌուսաստանը Հարավային Օսիային կապող մայրուղին է։ Այստեղ ևս հեղեղներ են, նաև քարաթափում է եղել, որը երեք օր է մաքրում են։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԻՆ-ից։Ավելին13:0327.06.22 -
ՔաղաքականԱյդ կենսաբանական միավորը այլևս իշխանություն չունի ՀՀ-ում․ նրան հարց ուղղելու ոչ մի պատճառ չկա․ Ղազինյան30-ի հասնող հեղինակավոր լրատվամիջոցներ հրաժարվել են մասնակցել կենսաբանական միավորի ասուլիսին, քանի որ բոլոր հարցերը նրան արդեն տրված են, բոլոր որակումները, գնահատականները, պիտակները տրված են, ավելին ասել հնարավոր չէ, ուղղակի ամոթ է: Սրան ի՞նչ հարց տաս, ի՞նչ պատասխան ակնկալես, նոր սու՞տ, նոր կեղծի՞ք, նոր դավաճանությու՞ն: Բոլոր ստերն ու կեղծիքները բացահայտված են, նրա դավաճանության բոլոր դրվագները պարզ են: Հասկացողներն արդեն վաղուց հասկացել են, չհասկացողներին որևէ բան բացատրելն այլևս անօգուտ է. ժամանակի ընթացքում կհասկանան: Նա այլևս ավարտված է, թե որպես մարդ, թե որպես քաղաքական գործիչ, նա այլևս իշխանություն չունի Հայաստանում, նրա հետ խոսլու, հարց ուղղելու կամ բանավիճելու ՈՉ ՄԻ պատճառ չկա: Իր փոխարեն ինքնասիրություն ու արժանապատվություն ունեցող ցանկացած մարդ վաղուց հրաժարական էր տվել, իսկ պատվախնդիրը՝ ինքնասպան էր եղել: Բայց սա ոչ միայն դեռ շնչում է, այլև դեռ զբաղեցնում է ՀՀ վարչապետի պաշտոնը ու ասուլիսներ է կազմակերպում . . .Ավելին12:5627.06.22 -
ԻրավականՈստիկանները որսագողության դեպք են բացահայտելՀունիսի 26-ին Վայոց ձորի մարզի Հերհեր գյուղի ճանապարհի 8-րդ կմ-ից ոստիկանության Վայքի բաժին կասկածանքով բերման են ենթարկվել 53 և 58 տարեկան երկու տղամարդ՝ «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ: Զննությամբ մեքենայի սրահում հայտնաբերված ուսապարկում եղել են 15 կարմրախայտ, ռետինե կիսաճտքավոր կոշիկներ և ավտոմեքենայի մարտկոց: 53-ամյա տղամարդը հայտնել է, որ ձկներն էլեկտրահարման եղանակով որսացել է Արփա գետի Հերհեր վտակից, իսկ էլեկտրական հոսանքի փոխարկիչը՝ մալուխով, և փայտյա 2 ձողը՝ էլեկտրական հոսանքի լարերով ու ցանցերով, պահել է գետի ափամերձ հատվածում: Որսագողության փաստով նյութեր են նախապատրաստվում:Ավելին12:5127.06.22 -
ՔաղաքականԴատավորներն առաջադրվել են այն նույն պետական կառույցի կողմից, որի հեղինակությունը ոչնչացրած անդամը դեռևս հանդես է գալիս դրա ղեկավար դիրքերից․ «Հայաստան» դաշինքԱզգային ժողովում այսօր արտահերթ կարգով քննարկում են Բարձրագույն դատական խորհրդի առաջադրած` Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուների հարցը: Դատավորներն առաջադրվել են այն նույն պետական կառույցի կողմից, որի հեղինակությունը ոչնչացրած անդամը դեռևս հանդես է գալիս դրա ղեկավար դիրքերից. չի հեռացվել, քրեական հետապնդման դեռևս չի ենթարկվել: Դատարաններում միատեսակ պրակտիկա ապահովելու առաքելություն ստանձնելու թեկնածուների առաջադրումը Բարձրագույն դատական խորհրդի նման կազմի, դեռևս նման անդամ-նախագահի պաշտոնակատարի կողմից փաստում է արդեն իսկ նման կարևոր իրավական գործընթացի հեղինակազրկումը: Հաշվի առնելով, որ հայտնի ձայնագրության հրապարակումից, դրա՝ իրավապահ համակարգի և նույն ԲԴԽ-ի վերաբերյալ անդառնալի հեղինակազրկող գնահատողական դատողությունների հաստատումից հետո մինչ օրս Գագիկ Ջհանգիրյանը պաշտոնավարում է և ներկայացնում այն կառույցը, որն առաջադրել է դատավորների թեկնածուների և, անկախ նրանից՝ ով է ընտրվելու, նույնիսկ իրական արդարադատություն իրականացրած թեկնածուների` Վճռաբեկ դատարանի համապատասխան պալատների դեպքում կիրառելի է լինելու «թունավոր ծառի պտուղների» իրավական կանոնը:Ավելին12:4627.06.22 -
ՍպորտԱշոտ Խաչատուրյանցը հրաժարական է տվել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նախագահի պաշտոնիցԱշոտ Խաչատուրյանցը հրաժարական է տվել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նախագահի պաշտոնից։Ավելին12:4127.06.22 -
ՏարածաշրջանԱդրբեջանը նոր զորամաս է բացել Հայաստանի հետ սահմանին#Հասարակություն 27 06 2022 Ադրբեջանը նոր զորամաս է բացել Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանը նոր զորամաս է բացել Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կիրակի օրը բացել է հատուկ նշանակության ուժերի նոր զորամասը՝ Քելբաջարի շրջանում ՝ Հայաստանի հետ սահմանին: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները ՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի կայքը: Ըստ աղբյուրի՝ առաջին զորամասը բացվել է նախորդ տարվա դեկտեմբերի 24-ին Հադրութում: Իր ելույթում Ալիևն ասել է, որ Ադրբեջանի զինված ուժերը տեղակայված են Հայաստանի հետ Ադրբեջանի ողջ սահմանի երկայնքով: «Նախատեսվում է հատուկ նշանակության նոր զորամասերի բացում, եւ այդ զինված ուժերում ծառայելու են հազարավոր ադրբեջանցիներ։ Դա կմեծացնի մեր հզորությունը», - հայտարարել Է Ալիեւը ։Ավելին12:3527.06.22 -
ՀայաստանՀայլուր 12:30 Ալիևը սպառնում է, որ Հայաստանը կզղջա, եթե ձգձգի սահմանների հստակեցման հարցըԱվելին12:3027.06.22 -
ՏարածաշրջանԹուրքիայում սելավներ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹուրքիայում նույնպես սելավներ են. երկրում հայտարարվել է վտանգի կարմիր մակարդակ։Ավելին12:2527.06.22 -
ԱշխարհՎրաստանը ժամանակավորապես փակում է Ռուսաստանի հետ սահմանը հորդառատ անձրևների պատճառով․ ՏԵՍԱՆՅՈՒԹՎրաստանը ժամանակավորապես փակում է Ռուսաստանի հետ սահմանը հորդառատ անձրեւների պատճառով:Ավելին12:2127.06.22 -
ՀայաստանՊուշկինի թունելի էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին՝ ժամը 12:05-ի դրությամբ, Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է։Ավելին12:1727.06.22 -
ԱռողջապահականՀունիսի 20-26-ը հաստատվել է կորոնավիրուսի 139 նոր դեպք, առողջացել է 62 քաղաքացիՀունիսի 20-26-ը Հայաստանում իրականացվել է 4780 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսի 139 նոր դեպք, առողջացել է 62 քաղաքացի: Գրանցվել է մահվան 1 դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 423243 դեպք, որոնցից 412755-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 178 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8626 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 3132461 թեստավորում:Ավելին12:1127.06.22 -
ԱրցախՄեր դիրքերը Հայաստանի հետ սահմանին էլ ավելի կամրապնդվեն. Ալիևը՝ ՔարվաճառումԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Արցախի օկուպացված Քարվաճառի շրջանի զորամասերից մեկում հայտարարել է, որ «պատերազմից հետո ադրբեջանական բանակն էլ ավելի է ուժեղացել թե՛ մատակարարումների, թե՛ մարտունակության առումով», գրում է Minval.az-ը։ «Մենք շարունակելու ենք լուրջ քայլեր ձեռնարկել մեր բանակը զարգացնելու ուղղությամբ: Նոր պայմանագրեր են կնքվել ամենաժամանակակից զենքի գնման համար։ Այդ պայմանագրերն արդեն կատարվում են, նոր սպառազինություններ ու ամենաժամանակակից տեխնիկա են մատակարարվում ու կմատակարարվեն Ադրբեջանին։ Մեր դիրքերը Հայաստանի հետ սահմանին էլ ավելի կամրապնդվեն: Եթե Հայաստանը սահմանների հստակեցման հարցում կրկին դիմի «իր մարտավարությանը» (չակերտները՝ Tert.am), փորձի ժամանակ ձգձգել, ապա ի վերջո կզղջա: Մենք ուշադիր հետևում ենք «ռևանշիստական ուժերի» (չակերտները՝ Tert.am) գործողություններին, որոնք փորձում են գլուխ բարձրացնել Հայաստանում»,- ասել է Ալիևը։Ավելին12:0627.06.22 -
ԻրավականԴպրոցից կատարված գողությունը բացահայտվել է, գողոնը՝ հայտնաբերվելՀունիսի 25-ին Հրազդան քաղաքի դպրոցներից մեկի տնօրենից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ հունիսի 24-ի ժամը 23.00-ից ժամը 23.40-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով դպրոցի առաջին հարկի լաբորատորիայի դասասենյակի պատուհանը բաց լինելու հանգամանքից, մուտք են գործել դպրոց, կոտրել դասասենյակների դռներն ու պատուհանները, ապա կոտրելով ուսուցչանոցի դուռը՝ գողացել են 343.890 դրամ արժողությամբ նոթբուք: Հրազդանի բաժնի քրեական հետախույզների և Ծաղկաձորի բաժանմունքի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, գողությունը կատարելու կասկածանքով, Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասից բերման է ենթարկվել հրազդանցի 39-ամյա մի տղամարդ: Նա տվել է խոստովանական բացատրություն: Գողոնը հայտնաբերվել է: Կատարվում է հետաքննություն:Ավելին12:0127.06.22 -
Շոու բիզնեսԲեն Աֆլեքի 10-ամյա որդին նստել է ճոխ Lamborghini-ի ղեկին՝ հարվածելով հետևում կայանված BMW-ինDaily Mail-ը հայտնում է, որ Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը որոշել էին շքեղ մեքենա վարձել։ Նրանք դերասանի 10-ամյա որդու՝ Սեմուել Գարների հետ գնացել են մեքենաների վարձույթի գործակալություն և ընտրել վառ դեղին Lamborghini։ Աֆլեքի որդին նստել է ղեկին և պատահաբար բախվել է հետնամասում կանգնած սպիտակ BMW-ին։ Ինչպես պարզվել է, լուրջ վնասվածքներ չեն եղել։Ավելին11:5527.06.22 -
ՔաղաքականԳագիկ Ջհանգիրյանին վիրահատության են ենթարկումԱԺ արտահերթ նիստին ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանը հայտարարել է, որ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը վիրահատության կենթարկվի։ Խաչատուրյանը պարզաբանել է, որ Ջհանգիրյանն ունի առողջական խնդիրներ և այս պահին նրան վիրահատության են ենթարկում, կամ, գուցե արդեն վիրահատել են։Ավելին11:4927.06.22