Լրահոս

2022-06-27
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուսաստանի հետ բանակցելու ժամանակը դեռ չի եկել. Զելենսկին՝ G7-ի ղեկավարներին
    Ուկրաինայի նախագահ Զելենսկին այսօր տեսակապով մասնակցել է G7-ի գագաթնաժողովին, որն ընթանում էր Գերմանիայի հարավում գտնվող Էլմաու ամրոցում։ Ուկրաինայի նախագահը G7-ի առաջնորդներին ասել է, որ Ռուսաստանի հետ բանակցելու ժամանակը դեռ չի եկել, Կիևը նախ պետք է ամրապնդի իր դիրքերը։ Այս մասին հայտնել է AFP գործակալությունը՝ հղում անելով Ելիսեյան պալատին։ «Նախագահ Զելենսկին շատ հստակ հայտարարեց, որ Ուկրաինան բանակցություններին կմասնակցի, երբ կարողանա դրանք վարել ուժեղ դիրքերից»,- նշել են Ելիսեյան պալատում։ Ուկրաինայի նախագահը, դիմելով Յոթնյակի (G7) խմբի առաջնորդներին, առաջարկել է ստեղծել ռուսական ակտիվների բռնագրավման գլոբալ մեխանիզմ։ Նա նաև կոչ է արել G7 երկրներին միանալ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների աշխատանքին, «կենտրոնանալ կոնկրետ քայլերի վրա», որոնք, ըստ նրա, «կարող են օգտակար լինել ինչպես Ուկրաինայի, այնպես էլ ամբողջ Եվրոպայի համար»։ Յոթնյակի (G7) երկրներն էլ հայտարարել են 2022 թվականին Ուկրաինային մոտ 29,5 միլիարդ դոլար հատկացնելու մասին՝ որպես «բյուջետային աջակցություն», որպեսզի օգնեն Կիևին փակել ֆինանսական ճեղքվածքը։ Ուկրաինայի առաջնորդը կրկին կոչ է արել ավելի շատ զենք ուղարկել Կիև և խստացնել հակառուսական պատժամիջոցները։ Միաժամանակ նա «հույս է հայտնել, որ հակամարտությունը կավարտվի մինչև ձմեռ»։
    18:45
    27.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Գավառի բժշկական կենտրոնում եռյակ է լույս աշխարհ եկել
    Գավառի բժշկական կենտրոնում աննախադեպ իրադարձություն է տեղի ունեցել․ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Լանջաղբյուր գյուղի բնակիչ Գոհար Գեւորգյանը լույս աշխարհ է բերել երեք աղջիկ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի բժշկական կենտրոնից, նորածին աղջիկները լանջաղբյուրցի Սերոբ եւ Գոհար Գեւորգյանի միակ արու զավակի երեք քույրերն են արդեն։ Նրանցից երկուսը ծնվել են 1 կիլոգրամ 900 գրամ, մեկը՝ 2 կիլոգրամ 100 գրամ քաշով։ «Ես 40 տարի աշխատում եմ այս բուժհաստատությունում, եւ այդ տարիների ընթացքում այստեղ զույգ ծնունդ շատ է գրանցվել, եռյակ ծնունդ հանդիպում է առաջին անգամ։ Արդեն երրորդ օրն է լրացել նրանց ծնվելու, մոր եւ երեխաների ինքնազգացողությունը լավ է, նկատելի է դրական դինամիկան, մայրն այս պահին գտնվում է մեզ մոտ, իսկ երեխաները տեղափոխվել են մայրաքաղաքի մանկական մասնագիտացված բուժհաստատություն, քանի որ ծնվել են վաղաժամ՝՝ մոտ 4 շաբաթ ավելի վաղ»,-ներկայացրեց Գավառի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Գոհար Միրիբյանը։
    18:27
    27.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հայաստանի հավաքականի խաղացողը միացել է «Արարատին»
    Հայաստանի հավաքականի պաշտպան Հայկ Իշխանյանը միացել է «Արարատին», հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։ Հայկ Իշխանյանը ծնվել է 1989 թվականի հունիսի 24-ին, Երևանում: Նա իր կարիերայի ընթացքում հանդես է եկել Գյումրու «Շիրակում», Երևանի «Միկայում», Դիլիջանի «Իմպուլսում», Երևանի «Ալաշկերտում», Կապանի «Գանձասարում», Վանաձորի «Լոռիում» և Երևանի «Փյունիկում»: Նրա նախորդ ակումբը Երեւանի ԲԿՄԱ-ն էր: Հայկ Իշխանյանը 13 հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում և դարձել 1 գոլի հեղինակ:
    18:17
    27.06.22
    Ավելին
  • Միջազգային
    ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի, Շվեդիայի անդամակցության հարցով բանակցություն կլինի Թուրքիայի ներկայացուցչի հետ
    ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խնդրանքով՝ Մադրիդում կբանակցեն Թուրքիան և Դաշինքին անդամակցելու ցանկություն հայտնած Ֆինլանդիան ու Շվեդիան, հայտարարել է Էրդողանի գրասենյակը: Նշվում է, որ այդ հանդիպումը չի նշանակում, թե Անկարան փոխել է մտադրությունը և պատրաստվում է թույլ տալ Ստոկհոլմին ու Հելսինկիին ՆԱՏՕ-ի անդամ դառնալ՝ առանց կատարելու Թուրքիայի առաջ քաշած պահանջները:
    18:12
    27.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Կրթություն և գիտություն
    Բուհերի ընդունելության երկրորդ փուլի քննությունները տեղի կունենան հուլիսի 4-9-ը
    Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով` հաստատվել են միասնական քննությունների երկրորդ փուլի քննությունների օրերը` ըստ առարկաների: Քննությունները տեղի կունենան հուլիսի 4-9-ը. «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն»- հուլիսի 4 «Օտար լեզուներ» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, պարսկերեն) – հուլիսի 5 «Հայոց լեզու և հայ գրականություն» – հուլիսի 6 «Մաթեմատիկա» – հուլիսի 7 «Հայոց պատմություն», «Ֆիզիկա» – հուլիսի 8 «Քիմիա», «Ռուսերեն» – հուլիսի 9: Երկրորդ փուլի միասնական քննությունները կազմակերպվում են Երևանում։ ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ բուհերի ընդունելության երկրորդ (լրացուցիչ) փուլի դիմում-հայտերի ընդունելությունը մեկնարկել է հունիսի 26-ից և կշարունակվի մինչև հուլիսի 1-ը` ժամը 17:00-ը` ներառյալ: Առցանց եղանակով ընդունելության քննություններ և մասնագիտություններ կարող են հայտագրել՝ օտարերկրացիները և երկքաղաքացիները, օտարերկրյա ուսումնական հաստատություններն այս ուսումնական տարում ավարտած ՀՀ քաղաքացիները, 2022 թվականի ամառային զորակոչից զորացրված կամ մինչև հուլիսի 31-ը զորացրվող քաղաքացիները, առաջին փուլում ընդունելության դիմում-հայտ չներկայացրած ՀՀ քաղաքացիները: Առցանց եղանակով նույն ընդունելության քննությունը կարող են հայտագրել նաև հիվանդության պատճառով քննությունն ընդհատած դիմորդները։ Հարգելի պատճառով առաջին փուլի ընդունելության քննությանը չմասնակցած դիմորդները նույն ընդունելության քննությունը կարող են հայտագրել ԳԹԿ-ում։ Հայտագրման առաջին փուլում դիմում-հայտ չներկայացրած դիմորդները կարող են հայտագրվել ԳԹԿ-ում՝ նշելով միայն ընդունելության քննությունները: Նրանք մասնակցելու են թափուր մնացած տեղերի մրցույթին։ Ընդունելության դիմում-հայտի համար անհրաժեշտ է նաև` • 3×4 չափի լուսանկարի էլեկտրոնային տարբերակը, • անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը, • ՀՀ ֆինանսների նախարարությունում Գնահատման և թեստավորման կենտրոնի 900018003401 հաշվեհամարին յուրաքանչյուր միասնական և/կամ կենտրոնացված քննության համար փոխանցել 1500 (հազար հինգ հարյուր) դրամ: Ներբուհական քննություն հանձնող դիմորդները քննության համար նախատեսված գումարը (1500 դրամ) պետք է մուծեն քննությունը կազմակերպող բուհի հաշվեհամարին։ Միասնական, կենտրոնացված, ներբուհական քննությունների վճարից ազատվում են «ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության կարգի» 89-ից 92-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները։ Երկրորդ փուլի դիմորդների միասնական քննությունների անցաթղթերը Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից կփոխանցվեն առանձնացված դպրոցներ, ինչպես նաև կուղարկվեն դիմորդի էլեկտրոնային հասցեին:
    18:07
    27.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում. 31-ամյա վարորդը BMW-ով մխրճվել է հեղուկ գազի լցակայան ու հայտնվել լիցքավորման սարքի մեջ
    Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:50–ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 31-ամյա Գագիկ Մուրադյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի  16-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել հեղուկ գազի լիցքավորման կայանում տեղադրված գազի լիցքավորման սարքի մեջ, կոտրելով այն:  Ինչպես դեպքի վայրից  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:  Ֆոտոլրագրողը հայտնում է, որ գազալցակայանին պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս: 
    17:57
    27.06.22
    Ավելին
  • Միջազգային
    1 զոհ, 6 վիրավոր. հրետակոծվել է Կիևը
    Լուսադեմին հրետակոծվել է Ուկրաինայի մայրաքաղաքը, մեկ մարդ է զոհվել: Բարձրահարկ շենք է փլուզվել: Կիևի քաղաքապետի խոսքով՝ 6 վիրավոր կա, այդ թվում՝ 7 տարեկան մի աղջիկ: Նրանք հոսպիտալացվել են: Կիևը Մոսկվային է մեղադրել Ուկրաինայի մայրաքաղաքը ռմբակոծելու համար: Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը դեռ չի մեկնաբանել կատարվածը:
    17:47
    27.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԵՄ-ն ստիպված կլինի հրաժարվել միաձայնության սկզբունքից. Բորել
    Եվրամիությունը նոր երկրների մուտքի պատճառով ստիպված կլինի հրաժարվել միաձայն որոշումներ կայացնելու սկզբունքից՝ իր բլոգում գրել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի հակամարտությունը ցույց տվեց, որ ԵՄ-ն պետք է իրական ժամանակում «ռազմավարական որոշումներ» կայացնի։ Նա «անխոհեմ» է համարել հին ձևով աշխատելը, քանի որ այն, ինչի շուրջ չի հաջողվում համաձայնեցնել 27 անդամի, անհնար կլինի անել, երբ ԵՄ երկրների թիվը հասնի 30-ի և ավելիի։ Բորելը որպես օրինակ նշել է հակառուսական պատժամիջոցների վեցերորդ փաթեթի համաձայնեցումը, որը տևեց ավելի քան մեկ ամիս, իսկ այդ հարցում կոնսենսուսի հասնելու համար պահանջվեց առաջարկվող սահմանափակումների էական թուլացում:
    17:37
    27.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Անցկացվել են կրակային պատրաստության վարժանքներ
    Հունիսի 27-ին N զորամասի հրաձգարանում անցկացվել են կրակային պատրաստության մարտավարական վարժանքներ։ Ստուգվել են դաշտային պայմաններում մարտավարական գործողությունների կատարման, զինծառայողների՝ հաստիքային զենքի տիրապետման, կրակի վարման և թիրախների խոցման կարողությունները։
    17:27
    27.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    26-ամյա ավստրալուհին չի կարողանում ստանալ 12 մլն դոլար ժառանգությունը, քանի որ չի կատարում հանգուցյալ հոր պահանջը
    Ինչպես գրում է «Oddity Central»-ը, Քլեր Բրաունի հայրը նրան 12 մլն դոլար ժառանություն է թողել, սակայն կտակում նշել է, որ դուստրը գումարը ստանալու համար անպայման պետք է մշտական աշխատանք ունենա և հասարակությունում ներդրում անի: Սակայն Բրաունը պնդում է, որ առողջական իրավիճակի պատճառով չի կարող  աշխատել: Աղջկա խոսքով՝ ինքն ունի Ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշ: 26-ամյա կնոջ խոսքով՝ նա կոտրված միլիոնատեր է։ «Տվեք ինձ այն, ինչ իրավամբ իմն է: Ես տառապում եմ: Ես չեմ կարող աշխատել»,- ասել է նա։
    17:23
    27.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ստամբուլում ոստիկանությունը խստորեն ցրել է ԼԳԲՏ-շքերթի մասնակիցներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Չհամաձայնեցված ցույցը ցրելու կադրերը հայտնվել են սոցցանցերում։ «Fox News»-ը հայտնում է, որ ձերբակալվածների թվում կա «Ֆրանս Պրես» գործակալության լուսանկարիչը։ Թե քանի մարդ է մասնակցել ակցիային, չի հստակեցվում։ Գեյ-շքերթի նախաշեմին քաղաքային իշխանությունները զանգվածային ցույցերի անցկացման մեկշաբաթյա արգելք են սահմանել:
    17:15
    27.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Սևանա լճի մակարդակը հունիսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով
    Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունիսի 20-26-ը: «Սևանա լճի մակարդակը հունիսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել` 1900.75մ (26.06.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 6 սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 32 սմ-ով։ Ոռոգման նպատակով՝ Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը հունիսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 12.915մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը՝ հունիսի 3-ից հունիսի 26-ը ներառյալ՝ 33.114մլն. մ³: Արփա-Սևան ջրատարով հունիսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 3.128մլն. մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից հունիսի 26-ը ներառյալ՝ 142.224մլն. մ³»:
    17:10
    27.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Իսպանական ակումբը կթույլատրի երկրպագուներին հանդիպումներին ներկա գտնվել ընտանի կենդանիների հետ
    «Ժիրոնա» ակումբի ղեկավարությունը պատրաստվում է թույլատրել երկրպագուներին Լա Լիգայի հանդիպումներին ներկա գտնվել ընտանի կենդանիների հետ։  «Ժիրոնայի» գործադիր տնօրեն Նաչո Մաս Մագային նշել է, որ մարզադաշտը ընտանեկան վայր է, որտեղ պետք է հարգել նաև ընտանի կենդանիներին։
    17:05
    27.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Վիգեն Նազարյանը կիսաեզրափակչում է
    Հռոմում ընթացող մինչև 20 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում իր երրորդ հաղթանակը տարավ 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը։ Վիգենը 1/4 եզրափակչում հաղթել է Էստոնիայի ներկայացուցիչ Ռոբին Ուսպենսկիին։ 1/8 եզրափակիչ գոտեմարտում նա ժամանակից շուտ՝ 9-1 հաշվով հաղթել էր Մոլդովան ներկայացնող Գաբրիել Լուպասկոյին, իսկ առաջին գոտեմարտում 5-4 հաշվով առավելության էր հասել վրացի Բեկա Մելելաշվիլիի նկատմամբ։
    17:01
    27.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Մոսկովյան բորսան սկսել է առևտուրը հայկական դրամով
    Մոսկովյան բորսայի արտարժույթի շուկայում սկսվել է առևտուրը հայկական դրամով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով բորսայի կայքում հրապարակված տվյալները: Առևտրի մասնակիցներին և նրանց հաճախորդներին հասանելի են սփոթ և սվոպ գործիքներ հետևյալ արժութային զույգերով՝ հայկական դրամ - ռուսական ռուբլի (AMD/RUB), ԱՄՆ դոլար - հայկական դրամ (USD/AMD), հարավաֆրիկյան ռենդ - ռուսական ռուբլի (ZAR/RUB), ԱՄՆ դոլար - հարավաֆրիկյան ռենդ (USD/ZAR): Նշվում է, որ Մոսկովյան բորսայի արտարժույթի շուկայում նախատեսվում է առևտուր սկսել նաև այնպիսի արժութային զույգերով, ինչպես օրինակ՝ ուզբեկական սում – ռուսական ռուբլի (UZS/RUB), ԱՄԷ դրհամ – ռուսական ռուբլի (AED/RUB) և ԱՄՆ դոլար – ԱՄէ դրհամ (USD/AED):
    16:56
    27.06.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Լկտիաբար ինձ քաշում են նման հարցերի մեջ». ՔՊ-ական պատգամավորը՝ Նիգավանի արյունահեղության մասին
    ՔՊ-ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանը այսօր խորհրդարանում ևս մեկ անգամ հերքել է լուրերը, թե ինքը, իր եղբայրը, կամ իր ընտանիքի անդամներից որևէ մեկը կապ ունի Ապարանում հունիսի 19-ին տեղի ունեցած սպանությունների հետ: «Ես իմ տանը նստած, լկտիաբար ինձ քաշում են նմանատիպ հարցերի մեջ»,- լրագրողին ասել է պատգամավորը:
    16:51
    27.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ադրբեջանը մտադիր է Հայաստանի հետ հաշտության պայմանագիր ստորագրել. Ալիև
    «Սպուտնիկ Ադրբեջան»-ը հայտնում է, որ Ադրբեջանը մտադիր է Հայաստանի հետ հաշտության պայմանագիր ստորագրել: Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է Քաղաքների համաշխարհային ֆորումի 11-րդ նստաշրջանում ունեցած իր ելույթում։ «Ադրբեջանը հինգ հիմնական սկզբունք է առաջ քաշել խաղաղ բանակցությունների համար, եւ Հայաստանն ընդունել է դրանք»,- ասել է Ալիևը։ Վերջինիս խոսքով՝ խաղաղ պայմանագիրը կարող է Հարավային Կովկասը դարձնել խաղաղության եւ համագործակցության տարածաշրջան։
    16:45
    27.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Վրաստանի և Ռուսաստանի միջև հաղորդակցությունը ժամանակավորապես ընդհատվել է
    Վատ եղանակի պատճառով Վրաստանը ժամանակավորապես փակել է Ռուսաստանի հետ սահմանին գտնվող «Կազբեգի» ցամաքային մաքսակետը։ Այս մասին հայտնում են Վրաստանի ֆինանսների նախարարությունից: «Հորդառատ անձրևների պատճառով վարարած գետերը (Թերգի և Դևդորակ) վնասել են Վրաստանը Ռուսաստանին կապող ճանապարհի մի հատվածը, ռուսական սահմանին մոտ (Դարիալի-Լարսի շրջան)»,- ասվում է հրապարակման մեջ։ Վատ եղանակային պայմանների պատճառով Վրաստանի մաքսային սահմանով ապրանքների ներմուծում-արտահանում, ինչպես նաև նշված մաքսակետով պետական ​​սահմանը հատող ֆիզիկական անձանց մաքսային հսկողության ընթացակարգեր չեն իրականացվում։ Եղանակի բարելավումից և վերանորոգման աշխատանքներից հետո «Կազբեգին» կշարունակի աշխատել սովորական ռեժիմով։ Վրաստանում մի քանի օր է՝ հորդառատ անձրևներ են տեղում, ինչի հետևանքով գետերը վարարել են, առաջացել են սողանքներ, վնասվել են ենթակառուցվածքներ, ջրով են լցվել տները, ոչնչացվել է բերքի մի մասը։ Ըստ Վրաստանի ճանապարհային դեպարտամենտի՝ Վրաստանի և Ռուսաստանի միջև հաղորդակցությունը կվերականգնվի 7-10 օրվա ընթացքում:
    16:40
    27.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ակնկալում ենք «Զանգեզուրի միջանցքի» անհապաղ բացումը. Չավուշօղլուի հայտարարությունը՝ Բաքվում
    Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների ջերմացմանն ուղղված երկխոսությանը և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները՝ Tert.am) անհապաղ բացմանը, երկուշաբթի հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը, գրում է Anadolu-ն։ Իր ադրբեջանցի և ղազախ գործընկերների հետ համատեղ մամուլի ասուլիսում Մևլութ Չավուշօղլուն ասել է. «Մենք վճռականորեն աջակցում ենք «Զանգեզուրի միջանցքին» (չակերտները՝ Tert.am), որը կապ կապահովի Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև»։ Երկուշաբթի ավելի վաղ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում եռակողմ հանդիպում է կայացել Թուրքիայի, Ադրբեջանի և Ղազախստանի արտաքին գործերի և տրանսպորտի նախարարների միջև։ «Մենք ակնկալում ենք միջանցքի անհապաղ բացումը»,- ասել է Չավուշօղլուն՝ հավելելով, որ այս զարգացումը «դրական ազդեցություն» (չակերտները՝ Tert.am) կունենա տարածաշրջանի վրա։
    16:35
    27.06.22
    Ավելին