Լրահոս
2022-06-27
-
Միջազգային«Բեռլինն ու Վաշինգտոնը միասին կգործեն Ուկրաինայի անվտանգությանը վերաբերող հարցերում». ՇոլցԳերմանիայի Էլմաու քաղաքում հավաքված Ջի 7-ի առաջնորդները երեկվանից քննարկում են համաշխարհային տնտեսական և անվտանգային մարտահրավերները: Հյուրընկալող երկրի կանցլերը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների նախագահի հետ հանդիպումից հետո որոշել են հետագա անելիքները Ուկրաինայում:Ավելին15:3527.06.22 -
ՀայաստանՀայլուր 15:30 Լարսի խցանումներում փտում է հայկական միրգ-բանջարեղենը | 27.06.2022Ավելին15:3027.06.22 -
Արտաքին քաղաքականությունԹուրքիան ցանկացած պահի կարող է սկսել Սիրիայի տարածքում ծրագրված նոր ռազմական գործողությունըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Թուրքիան կարող է ցանկացած պահի սկսել Սիրիայի տարածքում ծրագրված նոր ռազմական գործողությունը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Haberturk-ը: Քալընն ասել է, որ Թուրքիան արդեն երեք խոշոր գործողություն է իրականացրել Սիրիայի տարածքում և ոչ մեկից թույլտվություն չի խնդրել։ «Մեր նախագահն ասել է, որ գործողությունը կարող է սկսվել ցանկացած պահի։ Այն պահին, երբ մենք սպառնալիք կտեսնենք, գնահատում կիրականացվի, և կարվի անհրաժեշտ ամեն ինչ»,- ասել է Քալընը: Նա հայտարարել է, թե իբր գործողությունն ուղղված չի լինի Սիրիայի տարածքային ամբողջականության դեմ։Ավելին15:2927.06.22 -
ԱրցախԱշխատանքային այցով ՌԴ մեկնած Արցախի ԱԳ նախարարը քննարկումների ընթացքում անդրադարձել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներինԱրցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հունիսի 21-27-ն աշխատանքային այցով գտնվում էր Ռուսաստանի Դաշնությունում։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Արցախի ԱԳՆ-ից, Մոսկվայում և մի շարք այլ քաղաքներում Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը հանդիպումներ է ունեցել քաղաքական, տեղեկատվական, հասարակական, գիտակրթական շրջանակների, Ռուսաստանի հայ համայնքի և Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, հնարավոր զարգացումներին, տարածաշրջանային աշխարհաքաղաքական գործընթացներում Արցախի դերին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին, Արցախ-Սփյուռք կապերի հետագա խորացմանն առնչվող հարցեր։Ավելին15:2627.06.22 -
Հասարակական«Զանգեզուր» արգելավայրում միասին նկատվել են հայկական մուֆլոններ և բեզոարյան այծեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ««Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ իրականացվող մշտադիտարկման աշխատանքների արդյունքում՝ 2022 թվականի հունիսի 16-24-ը «Զանգեզուր» մասնաճյուղի «Զանգեզուր» պետական արգելավայրում արձանագրվել են հայկական մուֆլոններ և բեզոարյան այծեր միասին մեկ վայրում: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով՝ ենթատեսակը գնահատվում է որպես «վտանգված»: Տեսանյութը՝ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի»:Ավելին15:2227.06.22 -
Արտաքին քաղաքականությունՀունգարիան չի միանա Ռուսաստանի դեմ ծայրահեղ պատժամիջոցներին. ԴյորկեշԳերմանիայում Հունգարիայի դեսպան Պետեր Դյորկեշը գերմանական Die Welt-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցությունը շարունակելու Բուդապեշտի մտադրության մասին՝ չնայած արևմտյան երկրների կողմից սահմանված պատժամիջոցներին։ «Ոչ ոք չպետք է դասախոսություն կարդա Հունգարիայի գլխին Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին: Բուդապեշտը մյուսներից ավելի շատ է կախված ռուսական հումքից: Մենք արմատական պատժամիջոցներին չենք միանա»,- ընդգծել է դիվանագետը: Բացի այդ, Դյորկեշը բացասաբար է արտահայտվել Կիևի՝ Հունգարիայի և Գերմանիայի վրա ճնշում գործադրելու փորձերի մասին՝ զենքի մատակարարման և Հունգարիայի տարածքով դրա փոխադրման հարցերում։Ավելին15:1527.06.22 -
ԻրավականԱնցած 3 օրում հանրապետությունում արձանագրվել է 48 ՃՏՊ. 2 մարդ մահացել էԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 24-27-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 128 դեպք, որից 16-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 22, մարմնական վնասվածք պատճառելու՝ 20, խարդախության՝ 16, թմրամիջոցի հայտնաբերման՝ 10, ընտանեկան բռնության՝ 9, գույքը դիտավորությամբ վնասելու՝ 4, կողոպուտի և սպանության սպառնալիքի՝ 3-ական, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, ծանր վիրավորանքի, ծեծի ու շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առևանգման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, յուրացնելու կամ վատնելու, խուլիգանության, որսագողության, զենք-զինամթերքի առգրավման, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սառը զենքի հայտնաբերման, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու, խոշտանգման և անվտանգության պահանջները չպահպանող աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել են 1 անհետ կորած, 7 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 13, կողոպուտի՝ 2 և ճանապարհատրանսպորտային պատահարի 1 դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 48 պատահար. 2 մարդ զոհվել է, 65-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:Ավելին15:0027.06.22 -
ԻրավականՄիկա Բադալյանի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի. պաշտպաններՄիքայել Բադալյանի գործն հարուցվել է ակնհայտ ապօրինի կերպով, սակայն ՀՀ դատախազությունը շարունակում է Միքայել Բադալյանին անօրինական ձեւով պահել կալանքի տակ։ Այս մասին նշված է Միքայել Բադալյանի պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանի և Ժիրայր Ղարագյոզյանի հայտարարությունում։ «Սույն գործի ապօրինությունը կայանում է հետեւյալում. ՀՀ ԱԱԾ ԵրՔՎ ավագ օպեր լիազոր Պ․ Քոչարյանը 11․04․2022թ-ին կազմել է զեկուցագիր՝ ուղղված ՀՀ ԱԱԾ ԵրՔՎ պետ, գնդապես Ռ․Միքայելյանին, որով վերջինիցս թույլտվություն է խնդրել նախապատրաստել նյութեր Միքայել Բադալյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով ենթադրաբար արարք կատարելու վերաբերյալ։ Դրանից հետո՝ 20․04․2022 թվականին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ավագ քննիչ Վ․Բալյանը բացառապես նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու ենթադրյալ հանցավոր արարքի վերաբերյալ նախապատրաստված նյութերով որոշում է կայացրել փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով թիվ 58213322 քրեական գործը հարուցելու մասին։ Այլ կերպ ասած՝ ՀՀ ԱԱԾ-ն առանց Միքայել Բադալյանի կողմից «Telegram» ծրագրային ապահովման իր կողմից շահագործվող «Mika Badalyan» անհատական էջում կատարած գրառման վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 217-րդ հոդվածով (ահաբեկչություն) նախատեսված հանցավոր արարքի կատարման առումով նյութեր նախապատրաստելու, առանց ստուգողական գործողություններ կատարելու, որոշել է, որ Միքայել Բադալյանը, չունենալով նախապատրաստվող ահաբեկչության վերաբերյալ տվյալներ, իր տելեգրամյան էջում տվել է առերևույթ սուտ հաղորդում հանցագործության մասին։ Պարզ տրամաբանությունը և իրավական ողջամտությունը հուշում է, որ նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու հանցակազմի մասին խոսք լինել չէր կարող, քանի դեռ վարույթն իրականացնող մարմինը «քրեական գործ հարուցելը մերժելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու, կամ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին» որոշմամբ չէր հերքել Միքայել Բադալյանի հաղորդման մեջ նշված՝ նախապատրաստվող ահաբեկչության հանգամանքները, կամ չէր հաստատել դրանց անհիմն լինելը և ենթադրյալ հանցավորին չէր ազատել քրեական պատասխանատվությունից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-3 կետերով նախատեսված արդարացման որևէ հիմքով։ Հարկ է արձանագրել, որ ՀՀ ԱԱԾ-ն ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածի հատկանիշներով քրեական գործ հարուցելով ըստ էության Միքայել Բադալյանի կողմից «Telegram» ծրագրային ապահովման իր կողմից շահագործվող «Mika Badalyan» անհատական էջում կատարած գրառումը դիտել է ոչ թե որպես վերացական և ընդհանուր բնույթի դիմում, այլ դիտել է հենց որպես հանցագործության մասին հաղորդում, ինչն իր հերթին նշանակում է, որ ՀՀ ԱԱԾ-ն տվյալ պարագայում որպես վարույթն իրականացնող մարմին պետք է հանցագործության հաղորդման հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածներով սահմանված ռեժիմով կայացներ համապատասխան որոշում /քրեական գործ հարուցելու, քրեական գործ հարուցելը մեժելու կամ հաղորդումը ըստ ենթակայության ուղարկելու մասին/։ Սակայն պաշտպանության կողմը հարկ է համարում նշել, որ ոչ մի նմանատիպ որոշում քրեական գործի նյութերում առկա չէ։ Ավելին՝ նույնիսկ սույն գործով վարույթն իրականացնող մարմինը Միքայել Բադալյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու, ինչպես նաև Միքայել Բադալյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդությունների քննության ժամանակ Դատարանին հայտնել է, որ ՀՀ ԱԱԾ-ն Միքայել Բադալյանի հանցագործության մասին հաղորդման հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածներով սահմանված ռեժիմով որոշում չի կայացրել: Այսինքն՝ ակնհայտ է, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ավագ քննիչ Վ․Բալյանի 20.04.2022 թվականի «Քրեական գործ հարուցելու մասին» որոշումն անօրինական է այն հիմքով, որ, փաստորեն, բացակայել են քրեական գործ հարուցելու հիմքերը, սակայն ՀՀ ԱԱԾ քննիչը հարուցել է քրեական գործ, որը հետագայում նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ԾՀՔ բաժին։ Գտնում ենք, որ բոլոր դեպքերում, որպեսզի հնարավոր լինի դատողություն անել որևէ անձի կողմից նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու փաստով քրեական գործ հարուցելու հիմքի վերաբերյալ, առնվազն անհրաժեշտ է մինչ ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով քրեական գործ հարուցելու մասին որոշում կայացնելը, որևէ վերջնական որոշում (օրինակ, քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին և այլն), որով նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու փաստով քրեական գործ հարուցելու իրավասություն ունեցող մարմինը կամ պաշտոնատար անձը գնահատական տված կլինի անձի կողմից հայտնած տվյալներին՝ սուտ լինելու տեսանկյունից, ընդ որում՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-3 կետերով նախատեսված արդարացման որևէ հիմքով: Այլ կերպ ասած՝ ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով քրեական գործ, այնուհետև քրեական հետապնդում հարուցելու և իրականացնելու համար պետք է նվազագույն չափանիշներին բավարարող քննությամբ և պատշաճ ապացույցների համակցությամբ, իսկ սույն դեպքում նաև վերջնական որոշմամբ՝ առնվազն հերքվի անձի կողմից հաղորդման, բացատրության մեջ նշած ենթադրյալ հանցագործության մասին տեղեկությունները, հատկապես, եթե այդ անձը տվյալ դեպքում հանդիսացել է հանցագործության մասին հաղորդում տվող սուբյեկտը: Պաշտպանության կողմը նկատի ունենալով, որ սույն քրեական գործը հարուցվել է օրենքի ակնհայտ և կոպիտ խախտումներով, այսինքն՝ ապօրինի կերպով, միևնույն ժամանակ արձանագրում է, որ անօրինական են նաև այդ գործի շրջանակներում կատարված քննչական և դատավարական գործողությունները և դրանց արդյունքում ձեռք բերված ապացույցները՝ «թունավոր ծառի պտուղները ևս թունավոր են» հայեցակարգի տեսանկյունից և դրանք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի համաձայն չեն կարող սույն քրեական գործով դրվել Միքայել Բադալյանի մեղադրանքի հիմքում: Նշվածի պայմաններում Միքայել Բադալյանը ոչ միայն պետք է կալանքից ազատ արձակվի, այլեւ վերջինիս նկատմամբ հարուցված քրեական հետապանդումն արդարացման հիմքով պետք է դադարեցվի»,- նշված է հայտարարությունում։Ավելին14:4527.06.22 -
ՔաղաքականՎլադիմիր Վարդանյանն ասել է, որ ինքն է որոշելու, թե ՔՊ-ն ոնց քվեարկիPast.am-ը գրում է․ «ԱԺ-ն արտահերթ նիստ է անում․ օրակարգում մի քանի հարցեր են, այդ թվում՝ Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուի ընտրություն։ Ուշագրավ պատկեր է ստեղծվել։ Բանն այն է, որ ԲԴԽ-ն առաջադրել է 3-ին՝ Ռոբերտ Առաքելյանին, Արա Բաբայանին և Արծրուն Միրզոյանին, սակայն ՔՊ-ականների «ազատ ընտրությունը» պետք է կանգ առնի ՀՀ Վարչական դատարանի դատավոր Արծրուն Միրզոյանի վրա։ Ամեն դեպքում, այդ մասին հայտարարել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։ Մեր իշխանական աղբյուրների փոխանցմամբ, Միրզոյանը, այսպես ասած, Վլադիմիր Վարդանյանի «մարդն է», նա է ասել՝ «դու պրոբլեմ չունես, հաշվի՝ արդեն ընտրված ես, ոնց ասեմ, ՔՊ-ն էնպես կքվեարկի, էս քվեարկությունը ես եմ որոշելու»։ ՔՊ-ականներին էլ հրահանգել է, որ քվեարկեն իր ասելով։ Մեր տեղեկություններով, իշխող խմբակցության պատգամավորները, սակայն, վրդովվել են իրենց գլխին նոր «ասողի» հրահանգներից և հնարավոր է՝ փակ քվեարկության ժամանակ անակնկալ մատուցեն»։Ավելին14:3027.06.22 -
ՔաղաքականՔՊ-ական պատգամավոր Արթուր Դավթյանը հրաժարականի դիմում է ներկայացրելՀՀ ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանի հրաժարականի դիմումի վերաբերյալ։ ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Դավթյանը հունիսի 27-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված», - ասված է հայտարարությունում։Ավելին14:1527.06.22 -
ԻրավականԳրանցվել է 578 դեպք, որից 197-ը՝ արտակարգՀունիսի 20-ից 26-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 578 դեպք, որից 197-ը արտակարգ, այդ թվում՝ 78 հրդեհի, 4 փլուզման, 6 ինքնասպանության փորձի դեպք, 81 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 165 կենցաղային կանչ. տուժել է 137 մարդ։ Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 10 մահ: Արձանագրվել է թունավորման 8 դեպք: Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 21 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 40 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 22 տրանսպորտային միջոց:Ավելին14:0027.06.22 -
ՀայաստանՋերմաստիճանը կբարձրանա 6-9 աստիճանովԵրևանում հունիսի 27-ին կեսօրից հետո, հունիսի 28-30-ը, հուլիսի 1-ին, 2-ին՝ երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ օդի ջերմաստիճանը հունիսի 27-30-ն աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով: Մարզերում հունիսի 27-ին կեսօրից հետո, հունիսի 28-30-ը, հուլիսի 1-ի և 2-ի գիշերը, կեսօրից հետո առանձին շրջաններում կդիտվի կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում կտեղա նաև կարկուտ: Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ կլինի քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ: Արցախում հունիսի 27-ին և 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։Ավելին13:4827.06.22 -
ՔաղաքականՀայաստանի նոր Ազգային պակտը. Ավետիք ՉալաբյանՄայիսի 14-ին կալանավորված հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը քրեակատարողական հիմնարկից փոխանցել է ևս մեկ՝ «Հայաստանի նոր ազգային պակտը» հոդվածը։ Ավետիք Չալաբյանի պաշտպանական խմբի տարածած հաղորդագրությունում նաեւ ասվում է. «Այս հատվածում Ավետիք Չալաբյանն անդրադարձել է ապագա հայկական պետության առջև դրված խնդիրներին, այն գործուն քայլերի հաջորդականությանն ու բովանդակությանը, որոնք անհրաժեշտ են Հայաստանը ստեղծված իրավիճակից դուրս բերելուն և այլ կարևոր թեմաների։ Հոդվածում հեղինակը համեմատականներով անցկացնելով աշխարհի հզոր տերությունների հետ, մատնանշում է, թե ինչպես են դրանք սրընթաց զարգացում ապրել, ինչպես օրինակ Շվեյցարիան, Հարավային Կորեան և Սինգապուրը։ «ի՞նչն է այս երեք պետություններին թույլ տվել խախտել ավանդական տրամաբանությունը և այդպիսի տպավորիչ ցատկ կատարել։ Ի՞նչ կարող ենք մենք սովորել նրանց փորձից, և որքանո՞վ է այն մեր համար արդիական ու կիրառելի։ Կուզեի նշել մի քանի գործոն, որոնք էական դեր են խաղացել այնտեղ՝ -Աշխարհաքաղաքական հստակ դիրքավորում. Հարավային Կորեան դիրքավորված էր որպես Հեռավոր Արևելքում կոմունիզմի դեմ պայքարի առաջավոր բաստիոն, և ստանում էր ամբողջ արևմտյան աշխարհի, և առաջին հերթին ԱՄՆ աջակցությունը։ -Անկախ իշխանությունների փոփոխությունից՝ գոյություն ուներ հստակ ազգային կոնսենսուս արդիականացման, տնտեսության առաջանցիկ զարգացման, և համաշխարհային տնտեսական արժեշղթաներին ինտեգրման վերաբերյալ, դա իրականացվում էր հետևողական և ագրեսիվ կերպով։ -Ռազմականացումը դիտարկվում էր որպես բացարձակ անհրաժեշտություն՝ պաշտպանվելու Հյուսիսային Կորեայից և կոմունիստական Չինաստանից եկող վտանգից։ Միևնույն ժամանակ այն առանցքային խթան դարձավ երկրի տեխնոլոգիական զարգացման համար։ -Պետությունն իր բյուջեն ուղղում էր կրթության և սոցիալական մոբիլության վրա, ոչ թե սոցիալական համահարթեցման։ Դրանով այն ստեղծեց հասարակության ներսում գերմրցակցային միջավայր ու խթաններ՝ սովորելու և աշխատելու։ -Կարևոր դեր խաղաց նաև Ճապոնական օկուպացիայի ընթացքում ստացված հոգեբանական ծանր տրավման հաղթահարելու հասարակության ձգտումը՝ չնայած խնդիր չկար։ Ի պատասխան դրան՝ Ճապոնիային ռազմական պարտության մատնելու մղված Կորեական հասարակությունը ձգտում էր մրցակցել ճապոնականի հետ և նրան գերազանցել հնարավոր բոլոր ոլորտներում»։ Անդրադառնալով հարցին, արդյո՞ք դա հնարավոր է մեր պայմաններում, արդյո՞ք մենք կարող ենք այդպիսի ծանր բեռ վերցնել մեզ վրա և հաջողությամբ տանել այն, Չալաբյանը մատնանշում է մի քանի էական կետ. •Այսօրվա Հայաստանի համար առանցքային կարևորություն է ստանում ձևավորել սեփական «Ազգային պակտ»-ը, այսինքն այն պարզ, հասկանալի, և համընդհանուր ռազմավարական նպատակները, որոնց պետք է ծառայի հայկական պետությունը առաջիկա տասնամյակներին, և որոնք ենթակա չեն արմատական վերանայման քաղաքական ուժերի փոխարինման դեպքում։ Այսպիսի գործընթաց կարելի է ձեռնարկել արդեն հիմա՝ դուռը բաց թողնելով բոլոր քաղաքական և հասարակական կառույցների համար և ունենալով «Ազգային պակտ»-ի շուրջ ձևավորվող հանրային լայն քննարկում։ Ի դեպ, այդպիսի «Ազգային պակտ»-ի օրինակ է նաև մեր Անկախության հռչակագիրը, սակայն հենց դա ակնհայտորեն այսօր թարմացման կարիք ունի, և այս ամբողջ գործընթացը կարող է կառուցվել Անկախության հռչակագրի արդիականացման, հաջորդ մի քանի տասնամյակների համար նորացված հենքային ազգային փաստաթուղթ ձևավորելու տրամաբանությամբ։ Առաջին քայլն այդ ուղղությամբ կատարվել է, երբ հունիսի 3-ին դիմադրության շարժման կողմից ներկայացվել էր 7 կետից բաղկացած հայտարարության նախագիծը։ Թեև իշխող մեծամասնությունն այն չընդունեց, շատ կարևոր է, որ այդ հայտարարության տակ ստորագրեցին մի շարք արտախորհրդարանական քաղաքական կառույցներ, և հենց դա է ազգային կոնսենսուս ձևավորելու ճանապարհին առաջին անհրաժեշտ քայլը։ Հաջորդիվ՝ մեզ պետք է լինելու ձևավորել այնպիսի ազգային առաջնորդություն, որն ընդունակ է այն իրականացնել հաջորդ տասնամյակների ընթացքում։ Մեր իրականության մեջ մարդկանց մեծամասնությունը մտածում է անձերով, պարբերաբար հարց տալով, թե ով է գալու «Նիկոլից հետո»։ Իրականում սա հետևանք է ֆունդամենտալ ինստիտուցիոնալ դեֆեցիտի, որը մենք չենք կարողացել հաղթահարել անկախության երեք տասնամյակների ընթացքում՝ շարունակելով մեր բարդագույն խնդիրների լուծումը տեսնել միֆական «Փրկչի» գալստյան մեջ, փոխանակ ամրացնելու մեր պետության ինստիտուցիոնալ հիմքերը։ •Ապագա հայկական պետությունը պետք է կարողանա վերականգնել սեփական ինստիտուցիոնալ խորությունը, և պետական ապարատի կարողությունները բարձրացնել որակական նոր մակարդակի։ Սա հնարավոր չէ, սակայն, գործող Սահմանադրության պայմաններում, որը դիկտատորական լիազորություններ է տալիս մեկ անձի (ընդ որում անկախ նրա կառավարչական որակներից): •․․․մեր երկրի քաղաքական վերնախավը պետք է ևս ձևավորվի նույն սկզբունքով. ի սկզբանե, քաղաքական գործունեության համար պետք է ներգրավեն այն անձիք, որոնք ընգծված գաղափարական մղումներ ունեն, և սեփական քաղաքական հավակնություններին ստորադասում են նյութական բարեկեցությունը»։Ավելին13:4327.06.22 -
Արտաքին քաղաքականությունՎրաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ զորավարժություններ կանցկացնենՀոկտեմբերի 17-28-ը կանցկացվեն «Հավերժություն 2022» զորավարժությունները՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինծառայողների մասնակցությամբ։ Այս մասին հայտնել են Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունից։ Նշվել է, որ զորավարժությունների պլանավորման հարցով առաջին հանդիպումը կայացել է Թուրքիայում։ Հանդիպմանը մասնակցել են Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ներկայացուցիչներ։Ավելին13:4027.06.22 -
Հասարակական«Տիրություն անող չունենք». Լարսը փակ է, բեռնատարներում ապրանքը փչանում էԼարսում արտակարգ իրավիճակ է: Ըստ վրացական աղբյուրների՝ առատ տեղումների հետևանքով վարարել են Թերգի և Դևդորակ գետերը, վնասել Վրաստանը Ռուսաստանին կապող ճանապարհի մի հատվածը: Այնտեղ նորից բեռնատարների տասնյակ կիլոմետրանոց հերթեր են: Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ ճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, քանի որ եղանակի պատճառով քարաթափման վտանգ կա:Ավելին13:3427.06.22 -
ՀայաստանԴոլարի գինը շարունակում է ցածր մնալRate.am կայքը տվյալներ է ներկայացրել բանկերում արտարժույթի գների վերաբերյալ։ Դոլարի առքի նվազագույն գինը 402 դրամ է, վաճառքինը՝ 411 դրամ։ Դոլարի վաճառքի առավելագույն գինը 413 դրամ է։ Ռուբլու առքի նվազագույն գինը 6.52 դրամ է, վաճառքինը՝ 7.70։ Ռուբլու վաճառքի առավելագույն գինը 8.15 դրամ է։ Եվրոն բանկերում գնվում է նվազագույնը 416 դրամով, վաճառվում՝ 434 դրամով։ Եվրոյի վաճառքի առավելագույն գինը 445 դրամ է։Ավելին13:2627.06.22 -
Իրավական2020-ի նոյեմբերի 9-10-ին պետական շենքերում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրգործով 25 անձ ունի մեղադրյալի կարգավիճակ2020 թվականի նոյեմբերի 9-10-ին Երևան քաղաքում գտնվող Կառավարության շենքում, Ազգային ժողովի շենքում և պետական նշանակության այլ օբյեկտներում ու վայրերում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում դեռևս նախաքննությունը շարունակվում է, այս մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Նա նշել է, որ տվյալ քրեական գործով ներկայում 25 անձ ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ: «Բացի այդ, ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ քրեական գործից անջատվել և մեղադրական եզրակացությամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել 29 անձի վերաբերյալ 10 քրեական գործ: Դատարան ուղարկված քրեական գործերից հինգով 9 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ: Դրանցից՝ 1 քրեական գործով 1 անձ դատապարտվել է ազատազրկման 4 տարի ժամկետով և պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է 5 տարի փորձաշրջան: Նշված դատավճռի դեմ դատախազությունը ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը մերժվել է: 1 քրեական գործով արագացված դատական քննության արդյունքում 2 անձ դատապարտվել է 4-ական տարի ազատազրկման: Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել պաշտպանի կողմից, որի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել պաշտպանի բողոքը մասնակիորեն բավարարելու մասին, և ամբաստանյալների նկատմամբ նշանակվել է համապատասխան հոդվածով նախատեսված պատժի նվազագույն չափից ավելի ցածր պատիժ, այսինքն՝ ազատազրկում 2 տարի ժամկետով: Նշված դատական ակտի դեմ դատախազության կողմից ներկայացվել է վճռաբեկ բողոք: 1 քրեական գործով կրկին արագացված դատական քննության կարգով կայացված մեղադրական դատավճռով (առանց հափշտակելու նպատակի ավտոմեքենային ապօրինաբար տիրանալը) ամբաստանյալը դատապարտվել է տուգանքի՝ 150.000 ՀՀ դրամի չափով: 1 քրեական գործով էլ համաձայնեցման վարույթի շրջանակներում 3 անձ (զանգվածային անկարգության մասնակիցներ) դատապարտվել է ազատազրկման 3 տարի ժամկետով, նրանց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է 2 տարի փորձաշրջան: 1 քրեական գործով դատապարտվել է 2 անձ, որոնցից մեկը՝ 3 տարի ազատազրկման և 500.000 ՀՀ դրամ տուգանքի, մյուսը՝ 6 տարի ազատազրկման»,- գրել է Աբրահամյանը։Ավելին13:2327.06.22 -
Արտաքին քաղաքականությունԼեհաստանը 2․5 անգամ կավելացնի բանակի թիվըԼեհաստանի իշխող «Իրավունք և արդարություն» կուսակցության ղեկավար Յարոսլավ Կաչինսկին հայտարարել է, որ իշխանությունները ցանկանում են երկրի բանակը մեծացնել՝ 150.000 զինվորից հասցնելով 400.000-ի։ Այս մասին հայտնում է Vishegrad 24-ը։ Նախատեսվում է նաև գնել 500 HIMARS բազմակի հրթիռային կայան, 32 F-35 կործանիչ, 250 M1A2 SEPv3 վերջին տարբերակի Abrams տանկ, 8 Patriot զենիթահրթիռային համալիր։ Հաղորդվել է նաև, որ լեհական բանակը կստանա Piorun MANPADS-ի լրացուցիչ խմբաքանակ։ Կաչինսկու խոսքով՝ այդ միջոցները պետք են, որպեսզի կարողանան անհրաժեշտության դեպքում դիմակայել «ռուսական սպառնալիքին»։ Ավելի վաղ Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը հայտարարել էր երկրի տարածքում ՆԱՏՕ-ի մարտական խումբ տեղակայելու Վարշավայի ցանկության մասին։Ավելին13:2027.06.22 -
Շոու բիզնեսՇատունովին վերջին հրաժեշտի արարողությունը՝ «Коммерсантъ»-ի ֆոտոշարքումՀարյուրավոր մարդիկ հունիսի 26-ին եկել էին Տրոեկուրովսկոյե գերեզմանատուն՝ հրաժեշտ տալու «Լասկովի մայիս» խմբի մենակատար Յուրի Շատունովին։ Այս մասին գրել է «Коммерсантъ»-ը և կից հրապարակել լուսանկարներ։Ավելին13:1027.06.22 -
ՏարածաշրջանՌուսաստանում ևս հեղեղներ և քարաթափում է եղել․ ՏԵՍԱՆՅՈՒԹՌուսաստանը Հարավային Օսիային կապող մայրուղին է։ Այստեղ ևս հեղեղներ են, նաև քարաթափում է եղել, որը երեք օր է մաքրում են։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԻՆ-ից։Ավելին13:0327.06.22