Լրահոս
2022-07-04
-
ԱռողջապահականՇարունակվում են արձանագրվել սնկից թունավորման դեպքերԸնթացիկ տարում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է սնկից թունավորման 16 դեպք՝ 27 տուժածով։ Դեպքերի գերակշիռ մասն արձանագրվել է Լոռու մարզում, տեղեկացնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։ Սնկից թունավորումները հիմնականում առաջանում են սնկերը չտարբերակելու կամ դրանց ոչ ճիշտ մշակման հետևանքով, արդյունքում՝ թունավորում, ընդհուպ մինչև մահ: Որոշ տեսակի սնկեր սննդում կարելի է օգտագործել միայն համապատասխան խոհարարական մշակումից հետո: Իսկ թունավոր սնկերը ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել, քանի որ դրանք պարունակում են այնպիսի թունավոր նյութեր, որոնք չեն ոչնչանում խոհարարական և արտադրական մշակման ժամանակ (եփել, չորացնել, սառեցնել, մարինացնել և այլն): Սնկից թունավորումներից խուսափելու համար խորհուրդ է տրվում. ✅ սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ, ✅ չհավաքել սունկ ճանապարհների եզրերից, ✅ ուտելու և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել նկարները, քանի որ թունավոր սունկը շատ հաճախ աճում են ուտելի սնկի մոտ և կարող են արտաքին տեսքով շատ նման լինել միմյանց, ✅ չուտել հում սունկ, ✅ երեխաներին չկերակրել սնկերով, ✅ խորհորդ չի տրվում ստամոքս-աղիքային համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց սննդում օգտագործել սունկ, ✅ սնկի հետ չօգտագործել ալկոհոլ, ✅ թարմ սնկերը 1 օրից ավել չպահել նույնիսկ սառնարանային պայմաններում, ✅ չզբաղվել ինքնաբուժությամբ։ Սնկից առաջացած թունավորումներն ունենում են սուր ընթացք: Հիվանդության առաջին նշանները կարող են ի հայտ գալ 15 րոպեից մինչև 72 ժամվա ընթացքում: Կլինիկական հիմնական ախտանշաններն են որովայնի կտրուկ ցավը, սրտխառնոցը, անընդհատ փսխումները, առատ քրտնարտադրությունը, թքահոսությունը, գլխապտույտը, գլխացավը, անհագ ծարավի զգացումը, հալյուցինացիաները` առանց քնկոտության, ցնորքը, գիտակցության կորուստը, դեմքի կարմրությունը, սրտխփոցը, վախի զգացումը, լյարդի ախտահարման արդյունքում` մեծացած և ցավոտ լյարդը, դեղնուկը, լյարդային կոման, երիկամների ախտահարումը: Առաջին նշանների ի հայտ գալուն պես անմիջապես պետք է դիմել բժշկի:Ավելին15:2304.07.22 -
ՏնտեսականՎրաստանում հունիսին գնաճը դանդաղել Է մինչեւ 12,8 տոկոսԸնթացիկ տարվա հունիսին Վրաստանում տարեկան գնաճը կազմել Է 12,8 տոկոս: Մեկ ամիս առաջ այդ ցուցանիշը կազմել Է 13,3 տոկոս, ասված Է Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության՝ «Սաքստատի»՝ հուլիսի 4-ին հրապարակված տվյալներում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հունիսին տարեկան հաշվարկով ամենից շատ աճել են մրգերի եւ խաղողի գները (2,2 տոկոս), սուրճինը, թեյինը եւ կակաոյինը (1,2 տոկոս), հացինը եւ հացամթերքներինը (1 տոկոս), մսինը եւ ճարպերինը (0,9 տոկոս): Դրա հետ մեկտեղ Վրաստանում Էժանացել Է բանջարեղենը (-4,2 տոկոս): Վրաստանում տարեկան հաշվարկով գնաճն սկսել Է մեծանալ 2021 թվականի մարտից: Գնաճային գործընթացների զսպման համար հանրապետության Ազգային բանկն սկսել Է խստացել դրամական քաղաքականությունը՝ վերաֆինասավորման տոկոսադրույքը բարձրացնելով տարեկան մինչեւ 11 տոկոս: Վրաստանի Ազգային բանկը հուսով Է, որ 2022 թվականի վերջին գնաճի ցուցանիշը կկրճատվի մինչեւ նպատակային 3 տոկոս, բայց Ուկրաինայի շուրջ իրադրության պատճառով, ակնհայտ Է, դրան հասնել չի հաջողվի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին15:1704.07.22 -
ՀասարակականՊառավաքար գյուղի «Թոփերի սար» կոչվող հանդամասում հայտնաբերվել է երեկվանից որոնվող քաղաքացու դինՀուլիսի 4-ին` ժամը 09։30-ին, որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Բերդի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Պառավաքարի հենակետի օպերատիվ խումբը։ Փրկարարները Պառավաքար գյուղի «Թոփերի սար» կոչվող հանդամասում հայտնաբերել են Ռ․ Բ․-ի (ծնված 1963 թ.) դին։ Հեշեցնենք որ, հուլիսի 3-ին, ժամը 10։28-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Պառավաքար գյուղի բնակիչներից մեկը դուրս է եկել տանից և չի վերադարձել. որոնողական աշխատանքների համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ֊փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Բերդի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Պառավաքարի հենակետի օպերատիվ խումբը։ Մթության և բարդ ռելիեֆի պատճառով որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են: Որոնողական աշխատանքներին մասնակցել են 18 փրկարար, ոստիկանության 20 աշխատակից և գյուղի 10 բնակիչ:Ավելին15:1204.07.22 -
ՏարածաշրջանՀաջողությամբ իրականացվել է ԼԺՀ-ի ազատագրման գործընթացը․ ՇոյգուՇոյգուն Պուտինին զեկուցել է, որ հաջողությամբ իրականացվել է ԼԺՀ-ի ազատագրման գործընթացը։ Ուկրաինական բանակի կորուստները 2 շաբաթվա ընթացքում կազմել են 5469 մարդ, ոչնչացվել է 196 ուկրաինական տանկ և զրահամեքենա, 12 ինքնաթիռ և 1 ուղղաթիռ։ Այժմ ընթանում է Լիսիչանսկի ականազերծումը: Վլադիմիր Պուտինն իր հերթին հրամայել է պարգևներ հանձնել բոլոր այն զինվորականներին, ովքեր աչքի են ընկել ԼԺՀ-ի տարածքում հարձակողական գործողության ժամանակ։ Նախագահը նաև հրամանագիր կստորագրի գեներալներ Լապինին և Աբաչովին Ռուսաստանի հերոսի կոչումներ շնորհելու մասին։Ավելին15:0604.07.22 -
ԻրավականՀամակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել են 2.302.434 ՀՀ դրամԱվարտվել է հափշտակություն կատարելու, համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու գործի նախաքննությունը 04.07.2022 14:24 Ավարտվել է hամակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու, համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու գործի նախաքննությունը ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է hամակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու, համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու դեպքի առթիվ հարուցված բազմադրվագ քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով կատարված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ պարզվել են քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ, այդ թվում՝ հափշտակության մեխանիզմը, տուժողների շրջանակը: Քննությամբ հիմնավորվել է, որ Երևան քաղաքի 27-ամյա բնակիչը, Գյումրի քաղաքում բնակվող՝ 2000թ. ծնված ընկերոջ հետ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու շուրջ համաձայնություն ձեռք բերելով, 2020թ. ընթացքում մեկ միասնական դիտավորությամբ «Adjarabet.am» և «Vivarobet.am» կայքերի օգտատերերի խաղային հաշիվներից հափշտակել են խոշոր չափերով գումարներ: Մասնավորապես՝ 27-ամյա երիտասարդը, տիրապետելով համակարգչային ծրագրերին, որոշել է ընկերոջ հետ, ֆինանսական կարիքները հոգալու համար, կատարել հափշտակություններ: Այդ նպատակով «a5.ru» կայքում ստեղծել է «Adjarabet.am» և «Vivarobet.am» կայքերի նմանակ կեղծ էջեր՝ դրանք արտաքինից ձևավորելով նշված կայքերի տեսքով, որոնցում նշել է, թե իբր մուտք գործելով կայք՝ տրամադրվելու են գումարի տեսքով բոնուսներ: Կայքերի օգտատերերը գումարի տեսքով բոնուսներ ստանալու նպատակով ստեղծված կեղծ կայքերի էջերում մուտքագրել են իրենց կողմից օգտագործվող անհատական խաղային հաշիվների մուտքանուններն և գաղտնաբառերը, որոնք հաղորդագրությունների տեսքով ստացվել են 27-ամյա երիտասարդի կողմից «a5.ru» կայքում գրանցված անհատական էջին: Ստանալով օգտատերերի տվյալները՝ երիտասարդները միասին, մեկը մյուսի գործողությունները լրացնելով, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, ապօրինի հասանելիություն են ստացել հիշյալ կայքերի օգտատերերի խաղային հաշիվներին, ինչպես նաև՝ խաղային հաշիվներին կցված բանկային քարտերին և համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել դրանցում առկա, ինչպես նաև՝ խաղային պարտությունների տեսքով գումարները, որից հետո այդ գումարները փոխանցելով իրենց կողմից օգտագործվող և կառավարվող խաղային հաշիվներին, այնուհետև՝ իրենց կողմից օգտագործվող և կառավարվող էլեկտրոնային դրամապանակների հաշվառման հաշիվներին և բանկային քարտերին՝ հափշտակել են ընդհանուր խոշոր չափերի՝ 2.302.434 ՀՀ դրամ գումար: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 27-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 1-ին մասով, նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, ինչպես նաև՝ 254-րդ հոդվածի 1-ին մասով (17 դրվագ), իսկ 22-ամյա երիտասարդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 254-րդ հոդվածի 1-ին մասով (17 դրվագ): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:Ավելին15:0004.07.22 -
ՄիջազգայինՈւզբեկստանի իշխանությունը Ինքնավար Հանրապետության կարգավիճակ է տվել ԿարակալպակստանինՈւզբեկստանի իշխանությունը, ընդառաջ գնալով ժողովրդին, որոշել է Կարակալպակստանին Ինքնավար Հանրապետության կարգավիճակ տալ: Ուրբաթ Կարակալպակստանում բռնկաված անհնազանդության ակցիաների հետևանքով զոհեր ու վիրավորներ կան: Քաղաքացիները բողոքի ակցիաների միջոցով պահանջում էին Սահամանադրական փոփոխություններ՝ իրենց ինքնավարություն տալու համար:Ավելին14:5404.07.22 -
Կրթություն և գիտություն11 առարկա, 550-ից ավելի դիմորդ. մեկնարկել է բուհական միասնական քննությունների երկրորդ փուլըՀանրապետությունում հուլիսի 4-ին մեկնարկել է բուհական միասնական քննությունների երկրորդ փուլը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գնահատման և թեստավորման կենտրոնը տեղեկացնում է, որ 2 դիմորդ քննություն է հանձնել աշխարհագրություն առարկայից, 63-ը՝ կենսաբանությունից: Հուլիսի 5-ին անցկացվելու են օտար լեզվի քննությունները՝ 77 հոգի քննություն հանձնելու է անգլերեն, 2-ը՝ ֆրանսերեն և 1-ը՝ գերմաներեն առարկաներից: Իսպաներեն և իտալերեն այս փուլում հայտագրող չի եղել, պարսկերեն նաև առաջին փուլում չեն հանձնել: Հուլիսի 6-ին հայոց լեզու և հայ գրականություն հանձնելու համար հայտագրվել է 71 դիմորդ, իսկ հուլիսի 7-ին մաթեմատիկա առարկայից քննություն հանձնելու համար՝ 145-ը: Հուլիսի 8-ին հայոց պատմություն է հանձնելու 23, ֆիզիկա՝ 91 հոգի: Քննաշրջանը եզրափակվում է հուլիսի 9-ին՝ ռուսաց լեզվի/17 դիմորդ/ և քիմիայի/59 դիմորդ/ քննությամբ: Ընդհանուր առմամբ քննական 6 օրերի ընթացքում 11 առարկայից քննություն հանձնողների նախնական թիվը 551 է: Այս փուլում ամբողջ հանրապետությունում գործում է մեկ քննական կենտրոն՝ Դավիթաշենի թիվ 189 ավագ դպրոցում, միայն մաթեմատիկայի համար առանձնացված է երկու կենտրոն՝ նաև ՀԱԹ թիվ 190 ավագ դպրոցում: Գնահատականները հրապարակվելու են քննության հաջորդ օրը, բողոքարկել կարելի է անմիջապես՝ գնահատականն իմանալուց հետո 24 ժամվա ընթացքում: Մրցույթի արդյունքները՝ միասնական քննությունների երկու՝ հիմնական և լրացուցիչ փուլերի արդյունքներով, հրապարակվելու են հուլիսի 18-ին, որից հետո տեղի կունենա մրցույթի լրացուցիչ փուլը՝ թափուր մնացած տեղերի համար: Այս մրցույթին մասնակցել կարող են դրական գնահատականներ ստացած և հիմնական մրցույթից դուրս մնացածները: Լրացուցիչ մրցույթում դիմորդը կարող է նշել 6 մասնագիտություն, մրցույթը՝ ըստ հայտերի հերթականության է:Ավելին14:4804.07.22 -
Աշխարհ22-ամյա դանիացին ինքնաձիգով կրակ է բացել և վիրավորել 7 հոգու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ 22-ամյա դանիացին ինքնաձիգով հայտնվել է Կոպենհագենի Fields առևտրի կենտրոնում և սկսել մարդկանց վրա կրակել։ Դանիացին կրակել է Դանիայում բնակվող տղայի և աղջկա վրա, ինչպես նաև ՌԴ քաղաքացիություն ունեցող 47-ամյա տղամարդու վրա։ Եվս չորսը վիրավորվել են։ Կրակողը ձերբակալվել է։ Վերջինս հսկվում էր հոգեբույժի կողմից։Ավելին14:4204.07.22 -
ՏարածաշրջանԹուրքիան կալանել է հացահատիկով բեռնված ռուսական նավReuters-ը հայտնում է, որ Թուրքիայի Կարասու նավահանգստի տարածքում կալանվել է հացահատիկով բեռնված ռուսական «Ժիբեկ Ժոլի» նավը։ Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարի խոսքով՝ թուրք քննիչները փորձում են ճշտել հացահատիկի ծագումն ու պարզել՝ արդյոք այն գողացվա՞ծ է։ «Настоящее время»-ն գրում է․ «Կալանված բեռնանավը պատկանում է ղազախական KTZ Express ընկերությանը, սակայն այն վարձակալել է ռուսական Green-Line ընկերությունը»։Ավելին14:3604.07.22 -
ՏարածաշրջանՌուսաստանն իրավունք չունի Թուրքիային ինչ-որ բան ասելու. ՉավուշօղլուԹուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, անդրադառնալով Սիրիայի հյուսիսում Թուրիքյաի Զիրնված ուժերի ծրագրած հակաահաբեկչական գործողությանը և դրա վերաբերյալ Ռուսաստանի առարկություններին, ասել է.«Թուրքիան ինքն է լուծում սիրիական տարածքից բխող խնդիրները։ Եթե վտանգ լինի, մեր երկիրը չի նայի ուրիշներին ու կվերացնի խնդիրը»։ Նա ընդգծել է, որ ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ էլ Ռուսաստանը իրավունք չունեն Թուրքիային ինչ-որ բան ասելու, գրում է Anadolu-ն։ «Այնպես չէ, որ Ռուսաստանի յուրաքանչյուր քայլ գոհացնում է Թուրքիային։ Սիրիայի հարցում մեր դիրքորոշումը չափազանց թափանցիկ է»,- ասել է նա։ Հիշեցնենք, որ Ռուսաստանը դիմել էր Թուրքիային՝ խնդրելով հրաժարվել Սիրիայի հյուսիսում հատուկ ռազմական գործողություն իրականացնելուց: Այս մասին հայտարարել էր Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը։ «Ռազմական գործողությունը չի լուծի այն բոլոր խնդիրները, որոնք առկա են, և առաջին հերթին՝ ամբողջությամբ չի լուծի Թուրքիայի ազգային անվտանգության խնդիրը»,- ասել էր ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը:Ավելին14:3004.07.22 -
ՀայաստանԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ հուլիսի 4-ի ցերեկը, 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ: Հանրապետության տարածքում`հուլիսի 4-ի կեսօրից հետո Սյունիքում և Արցախում, 8-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Հուլիսի 5-7-ին, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22մ/վրկ արագությամբ: Արարատյան դաշտում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 5-9-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով: Ավելին14:2204.07.22 -
ԱրցախՇուշիի Կանաչ ժամ հայկական եկեղեցին լրիվ ավերվել է ադրբեջանցիների կողմից, այն վերածվում է ուղղափառ եկեղեցուՇուշիի Հովհաննես Մկրտիչ կամ Կանաչ ժամ հայկական եկեղեցին լրիվ ավերվել է ադրբեջանցիների կողմից։ Այժմ այն վերանորոգման անվան տակ վերածվում է ուղղափառ եկեղեցու։ Շուշիի հուշարձանների մեջ առանձնակի հետաքրություն է ներկայացնում Վերին թաղի Սուրբ Հովհաննես Մկրտիչ կամ Կանաչ Ժամ եկեղեցին: Կանաչ Ժամ է (կանաչ եկեղեցի) կոչվել այն պատճառով, որ ժամանակին եկեղեցու գմբեթը եղել է կանաչ գույնի: Եկեղեցու զանգակատան մուտքի վերնամասում առկա է կառուցման տարեթվի մասին արձանագրություն . «Բաբայան Ստեփանոս Հովհաննես: Վախճանված Մկրտիչ եղբոր հիշատակին, 1847»: Վերջերս սոցիալական ցանցերի օգտատեր ոմն Էլնուր Ալլահվերդիևը վերադարձել է Կանաչ ժամ եկեղեցին ռուսականացնելու անշնորհակալ գործին: Հարկ է նշել, որ եկեղեցու ռուսականացման տենդը Ադրբեջանում նոր երևույթ չէ: Ժամանակին Ֆուադ Ախունդովն էր անհիմն կերպով այն համարում «ռուս ուղղափառների»: 1960-ականների կեսերին Բաքվում որոշվեց քшնդել քաղաքի հայկական մասը ՝ ադրբեջանցի վերաբնակիչների համար «բնակելի տարածքը» ընդլայնելու և իհարկե Շուշիի հայկական հետքերը վերшցնելnւ համար: Այդ ընթացքում քшնդվել են հայկական երեք՝ և պահպանված ռուսական մեկ եկեղեցիները, nչնչшցվել մի քանի հայկական գերեզմшնшտներ ՝ գեղեցիկ խաչքարերով և հnւշшրձшններով: «Կանաչ ժամ» եկեղեցին, որը Ֆուադ Ախունդովը անհիմն համարում է «ռուս ուղղափառների», վերածվել է պատկերասրահի: Իսկ որն է Հովհաննես Մկրտիչ եկեղեցու նախապատմությունը: Պահպանվել է վկայություն, համաձայն որի, 1840թ. իշխանությունների հատուկ կարգադրությամբ, ապագա Վերին Թաղ են տեղափոխվել Ներքին Թաղի մահմեդական միջավայրում ապրող բոլոր հայերը 56 ընտանիք (ՀԱԱ Арм. Ֆ. 56. ց. 1.. գ 2199. թ.1 -2), ովքեր Ներքին Թաղում ունեին քարաշեն, փայտյա ծածկով Սուրբ Աստվածածին եկեղեցին, ինչը խոսում է թաղամասում հայերի ծանրակշիռ թվակազմի մասին): Փաստաթղթում ասվում է, որ մահմեդականների կողմից հայերը ճնշումների էին ենթարկվում, ինչը հանգեցրել է վերջիններիս վերաբնակեցմանը (ՀԱԱ Арм. Ֆ. 56. ց. 1.. գ 2199. թ.1 -2): Այդ նույն փաստաթղթից պարզ է դառնում, որ Վերին Թաղ տեղափոխվելուց հետո, նոր տեղում կառուցվել է փայտաշեն մատուռ, որը պահպանվել է մինչև 1848թ, երբ նրա տեղում կառուցվել է Սուրբ Հովհաննես Մկրտիչ քարաշեն եկեղեցին: Հետաքրքիրն այն է, որ երկար ժամանակ այդ եկեղեցին կոչվում էր Վերին Թաղի Սուրբ Աստվածածնի եկեղեցի: Քաղաքի ստորին մասում, մոտովորապես այժմյան ծածկած շուկայի տեղում էր գտնվում ռուսական դասական ճարտարապետական մոտիվներով կառուցված բյուզանդածես ուղղափառ եկեղեցի, ռուսական պաշտոնյաների և կայազորի համար, որը դժբախտաբար չի պահպանվել: Դրան կանդրադառնանք առանձին: Ինչ վերաբերվում է Էլնուրի մտքի ճամարտակմանը ուղղափառ եկեղեցուն հարիր գմբեթի վերաբերյալ, ապա դա ընդամենը ժամանակի ճարտարապետական ոճի ազդեցության հետևանք էր, որը սակայն չի պահպանվել, երբ արցախյան առաջին պատերազմի ժամանակ ավերված եկեղեցին հետագայում վերականգնվել է: Կարող է վաղն էլ Էլնուրը Դադիվանքի ռուսականացման փորձով ներկայանա, ի՞նչ իմանաս:Ավելին14:1604.07.22 -
ԱշխարհՍիդնեյի ափերի մոտ բեռնատար նավ է խորտակվում«9News» հեռուստաալիքը հայտնում է, որ Ավստրալիայի արևելյան ափերի մոտ անձնակազմի 21 անդամով բեռնատար նավ է խորտակվում, կատարվում են փրկարարական աշխատանքներ։ Ուժեղ ալեկոծության ժամանակ նավը խրվել է Սիդնեյի հարավում գտնվող Թագավորական ազգային պարկի ծանծաղ ջրերի մեջ։Ավելին14:1004.07.22 -
ԱշխարհՄեքսիկացի քաղաքապետն ամուսնացել է կոկորդիլոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ«Daily Mail»-ը հայտնում է, որ Մեքսիկական Օահակա նահանգի Սան Պեդրո Հուամելուլա քաղաքի քաղաքապետ Վիկտոր Հյուգո Սոսան ամուսնացել է 7-ամյա կոկորդիլոսի հետ։ Հարսանիքից հետո Սոսան համբուրել է Փոքրիկ արքայադստերը և պարել նրա հետ։ Ըստ տեղական հավատալիքների՝ կոկորդիլոսը համարվում է Մայր Երկրի խորհրդանիշը, իսկ նրա ամուսնությունը «ցեղապետի» հետ խորհրդանշում է աստվածների աշխարհի և մարդկանց աշխարհի միությունը։ Էլյա Էդիթ Ագիլարը, ով ստանձնել էր կնքամոր դերը, հայտնել է, որ իր համար մեծ պատիվ է այս միջոցառմանը նման կարևոր դեր խաղալը, և ինքը շատ ժամանակ է ծախսել հարսնացուի համար արժանի հանդերձանք ընտրելիս։Ավելին14:0304.07.22 -
ՀայաստանFly Arna-ն իրականացրեց առաջին չվերթը դեպի ՀուրգադաՀայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունն իրականացրել է իր առաջին առեւտրային չվերթը Երևանից Հուրգադա: «Արմենպրես»-ին այս մասին հայտնել են ավիաընկերության մամուլի ծառայությունից: Մեկնարկային G6 501 չվերթը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից մեկնել է 07:00-ին և վայրէջք կատարել Հուրգադայի միջազգային օդանավակայանում տեղական ժամանակով 08:40-ին: Fly Arna-ի թիմի անդամները, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ներկայացուցիչների հետ միասին, մեկնման սրահում ողջունել են ուղևորներին, իսկ Հուրգադայի միջազգային օդանավակայանում օդանավը դիմավորել են ջրային կամարով և օդանավակայնում կազմակերպված հատուկ արարողությամբ։ Fly Arna-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանն ասել է. «Ջերմորեն ողջունում ենք մեր մեկնարկային չվերթի բոլոր ուղևորներին, ովքեր այսօր մեկնում են սիրված զբոսաշրջային ուղղություն՝ Հուրգադա։ Շատ ոգեւորված ենք մեկնարկել չվերթներն այս բացառիկ հանգստավայրի ուղղությամբ, որտեղ կարելի է բացահայտել քաղաքի գլխավոր տեսարժան վայրերը, վայելել անհավանական լողափերն ու ջրային մարզաձեւերը։ FlyArna-ի թիմը հետեւողականորեն աշխատում է չվերթների աշխարհագրության ընդլայնման ուղղությամբ եւ շուտով կհայտարարի նոր ուղղությունների մասին»:Ավելին13:5704.07.22 -
ՀասարակականՏրակտորն ընկել է ձորը․ կա արգելափակված քաղաքացիՀուլիսի 4-ին, ժամը 12:18-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում տրակտորն ընկել է ձորը․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ֊փրկարարական ջոկատից և Ներքին Կարմիրաղբյուրի հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։Ավելին13:5104.07.22 -
ՔաղաքականՓաշինյանի այցին ընդառաջ փոսալցում են արելHraparak.am-ը գրում է. Նիկոլ Փաշինյանը ԱԺ պատգամավոր եղած ժամանակ իշխանություններին մեղադրում էր անորակ ասֆալտապատում իրականացնելու մեջ, մեղադրում էր նրանում, որ Սերժ Սարգսյանի այցերից առաջ տեղի էր ունենում փոսալցումներ։ Սակայն նախկիններից ոչնչով հետ չի մնացել, անգամ ավելի կատարելագործվել են ներկայիս իշխանությունները։ Մեր տեղեկություններով՝ հուլիսի 6-ին աշխատանքային այցով Շիրակի մարզ է մեկնելու Նիկոլ Փաշինյանը։ Ըստ մեր աղբյուրի, մեկնելու է Արթիկ քաղաք, մասնակցելու Արթիկում կառուցվող հիվանդանոցի մասին քննարկմանը։ Շուրջ 5 ամիս, Արթիկի փողոցները, որոնք քարուքանդ վիճակում էին, փոշու և կեղտի վրա կատարվում են փոսալցման աշխատանքներ, որ կարողանան առանց փոսերի դիմավորեն Նիկոլ Փաշինյանին։Ավելին13:4604.07.22 -
ԻրավականԴիմադրության շարժման ևս 7 մասնակից ազատ է արձակվելԴիմադրության շարժման մասնակից ևս յոթ քաղաքացիներ են ազատ արձակվել՝ մեկ ամիս կալանավայրում անցկացնելուց հետո: Արմավիրի ՔԿՀ-ից ազատ արձակվածները կալանավորվել էին հունիսի 3-ին կառավարական ամառանոցի մոտ ոստիկանների և ցուցարարների բախումից հետո: Այդ օրը ոստիկանությունը նաև հատուկ միջոցներ, լուսաձայնային նռնակներ էր կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ:Ավելին13:4004.07.22 -
Քաղաքական«Քաղաքական շրջահայացություն» ասելով` Ղազինյանը բարեմաղթանք է հղել և հաջողություն հայտնել «Դիմադրություն» շարժմանը․ Սեյրան ՕհանյանՄանդատը վայր դնելու որոշումը Արթուր Ղազինյանի որոշումն է, ընդհանուր առմամբ ես դրական եմ գնահատում նրա գործունեությունը մեր դաշինքում և խմբակցությունում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի կողմից պատգամավորական մանդատը վայր դնելուն, ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ «Մանդատը վայր դնելը չի նշանակում, որ ինքը մեր թիմում չէ։ Միասին աշխատել ենք, միասին բավականին լուրջ գործունեություն ենք ծավալել, նա շարունակելու է մնալ մեր թիմում և կշարունակնեք իր հետ աշխատելը՝ արդեն խորհրդարանից դուրս»,- ասաց Օհանյանը: Օհանյանը նշեց, որ Ղազինյանը մանդատը վայր դնելը քննարկել էր և դաշինքի ղեկավարության և խմբակցության հետ։ Հարցին՝ որպես խմբակցության ղեկավար, իր կարծիքով, ի՞նչ է նկատի ունեցել Արթուր Ղազինյանը, երբ «Հայաստան» խմբակցության իր գործընկերներին մաղթել է «քաղաքական շրջահայացություն» և արդյո՞ք որևէ անհամաձայնություն է եղել խմբակցության միջև, Օհանյանը ասաց․ «Չեմ կարծում, որ որևէ անհամաձայնություն է եղել, համենայն դեպս՝ նա դրա մասին չի արտահայտվել։ Ղազինյանը, ինչպես ինքն է հայտնել, շարունակելու է մնալ մեր գաղափարակիցը։ «Քաղաքական շրջահայացություն» ասելով, կարծում եմ, ցանկացել է անցյալի մեր բացթողումները և ձեռքբերումները հաշվի առնելով՝ բարեմաղթանք հղել և հաջողություն մաղթել «Դիմդարություն» շարժման պայքարին։Ավելին13:3304.07.22 -
ՍպորտՎարազդատ Հարոյանը հեռացել է «Կադիս»-իցՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը հեռացել է «Կադիս»-ից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Կադիս» ակումբի մամուլի ծառայությունը: Պայմանագիրը խզվել է ֆուտբոլիստի և ակումբի փոխադարձ համաձայնությամբ: Հարոյանը «Կադիս»-ի կազմում մասնակցել է 19 խաղի: Դեռևս հայտնի չէ, թե հայ պաշտպանը որտեղ կշարունակի կարիերան: Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ իսպանական այլ ակումբներ ևս հետաքրքրված են Հարոյանի ծառայություններով: Վարազդատ Հարոյանը «Կադիս»-ին էր միացել 2021 թվականի մայիսին:Ավելին13:2704.07.22