Լրահոս

2022-07-04
  • Img default alt hy
    Մշակույթ
    Հայաստանի երեք ներկայացուցիչ Երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթի դափնեկիր է դարձել
    Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հուլիսի 1-3-ն անցկացվել է Երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը, որին Հայաստանից մասնակցեցին Ալ․ Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի սաներ Էլեն Մարտիրոսյանը, Գուր Սարգսյանն ու Երևանի Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցի սան Դավիթ Խաչատրյանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բեռլինի Հանս Էյսլերի երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր Գալինա Իվանցովա-Բիելկայի գլխավորած ժյուրիի կազմը հուլիսի 3-ին հրապարակել է մրցույթի արդյունքները, համաձայն որոնց՝ Հայաստանի երեք ներկայացուցիչները զբաղեցրել են լավագույն հորիզոնականները։ Մասնավորապես՝ 3-րդ տարիքային խմբում 1-ին հորիզոնականը զբաղեցրել է Գուր Սարգսյանը, 2-րդ տարիքային խմբում՝ 2-րդ հորիզոնականը` Դավիթ Խաչատրյանը, իսկ Էլեն Մարտիրոսյանն 1-ին տարիքային խմբում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը։ Երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթին մասնակցել են ներկայացուցիչներ՝ Հայաստանից, Վրաստանից, Գերմանիայից, Ղազախստանից, ԱՄՆ-ից և Ուկրաինայից։
    17:03
    04.07.22
    Ավելին
  • Հասարակական
    Ինչպե՞ս խուսափել շնաձկների հարձակումներից. հատուկ ցուցումներ՝ Եգիպտոս մեկնողներին
    Հուրգադայում շնաձկների հարձակումներից անհանգստացած հայկական տուրիստական ընկերությունները հատուկ ցուցումներ են տալիս Եգիպտոս հանգստի մեկնողներին: «Անրիվա-տուր» ընկերության տնօրեն Լիլիթ Մուրադյանի խոսքով՝ իրենց հաճախորդներին խորհուրդ են տալիս հանգստյան գոտիներ հասնելուն պես հետևել տուրիստական ընկերությունների և հյուրանոցների սահմանած կարգուկանոնին: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի խուսափել շնաձկների հարձակումից:
    16:52
    04.07.22
    Ավելին
  • Քաղաքական
    Ջհանգիրյանի ու Մելիքջանյանի լիազորությունները համարվում են դադարեցված. ԲԴԽ-ն նախագահ չի ընտրել
    Բարձրագույն դատական խորհրդի այսօրվա որոշումներով՝ խորհրդի անդամներ Գագիկ Ջհանգիրյանի և Լիպարիտ Մելիքջանյանի լիազորությունները համարվում են դադարեցված: ԲԴԽ երկու անդամների դեպքում էլ հիմք են ընդունվել սեփական դիմումները: Մելիքջանյանն այսօրվանից նշանակվել է Վճռաբեկ դատարանի դատավոր: Ջհանգիրյանը հրաժարական էր ներկայացրել անցած շաբաթ, ըստ ԲԴԽ հայտարարության, առողջական խնդիրների պատճառով:
    16:37
    04.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՃՈ ուժեղացված ծառայություն` մարզերում. հայտնաբերվել է 5230 խախտում
    Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հունիսի 27-ից հուլիսի 4-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 5230 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 84 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 73, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 12 վարորդ։ 14 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 15-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 139-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով, 5-ը՝ առանց համարանիշերի։ Բացի այդ, 20 վարորդ տուգանվել է վարելիս ծխելու համար։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։
    16:22
    04.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    «Ուրարտու»-ի ավագը հեռանում է թիմից
    «Ուրարտու»-ի պաշտպան, թիմի ավագ Հակոբ Հակոբյանը լքում է ակումբը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 25-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետն ավարտվել է, և կողմերը փոխադարձ համաձայնությամբ որոշել են չերկարաձգել այն։ Հակոբյանն «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ակադեմիայի սան է, երկար տարիներ նա պաշտպանել է հարազատ թիմի գույներն ու պատիվը, վերջին տարիներին էլ, լինելով թիմի առաջատարը, կատարում էր ավագի պարտականությունները։ «16 տարի առաջ ես իմ առաջին քայլերը ֆուտբոլում արեցի հենց այստեղ՝ «Ուրարտուում»։ Այս տարիների ընթացքում ես կրթվել ու դաստիարակվել եմ թե՛ որպես ֆուտբոլիստ, թե՛ որպես մարդ, ինչի համար անչափ շնորհակալ եմ ակումբին։ 2014 թվականին իրականացավ իմ մանկության մեծագույն ցանկություններից մեկը՝ առաջին անգամ հրավիրվեցի գլխավոր թիմ։ Շատ լավ եմ հիշում իմ առաջին հանդիպումը․ խաղում էինք «Արարատի» հետ, հաղթեցինք 2-1 հաշվով, ես էլ խաղաժամանակ ստացա հանդիպման վերջին րոպեներին, իսկապես աննկարագրելի զգացողություններ էին։ Հենց այդ տարի մենք դարձանք Հայաստանի չեմպիոն։ Հիշարժան էր նաև 2015/16- մրցաշրջանը․ մենք նվաճեցինք Հայաստանի գավաթը։ Այդ ժամանակ ես արդեն ամրապնդվել էի՝ որպես հիմնական կազմի ֆուտբոլիստ։ Իհարկե, չեմ կարող չնշել նաև վերջին տարիները, երբ մեծ ուրախությամբ, հպարտությամբ ու պատասխանատվությամբ կրում էի թիմի ավագի թևկապը։ Բայց սա սպորտ է, և պետք է պատրաստ լինել ցանկացած զարգացման և միշտ նայել ու շարժվել առաջ»,- ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում ասել է ֆուտբոլիստը:
    16:07
    04.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Օրգով բնակավայրում գործարկվելու է շչակ
    Հուլիսի 6-ին՝ ժամը 13:00-ին, Արագածոտնի մարզի Օրգով բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով ուսումնավարժություն: Գործարկվելու է բնակավայրի շչակը: ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ:
    16:00
    04.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Բախվել են Toyota Camry-ն ու Toyota Corolla-ն․ կա 6 վիրավոր
    Այսօր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Toyota Camry և Toyota Corolla մակնիշի ավտոմեքենաները։  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։  Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։   Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախումից հետո Toyota Corolla-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Nissan Tiida մակնիշի ավտոմեքենային, որի վարորդը, երբ նկատել է վթարը, կանգնել է և փորձել է օգնություն ցուցաբերել վարորդներին ու վիրավորներին, ու այդ ժամանակ էլ Toyota-ն բախվել է իր Nissan-ին։ 
    15:54
    04.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Շառլ Միշելը Իլհամ Ալիևի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորումը
    Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է հայ-ադրբեջանական երկխոսության բրյուսելյան օրակարգի բոլոր հարցերը: Միշելն ընդգծել է, որ ԵՄ-ի համար կարևոր է կայուն, ապահով և խաղաղ Հարավային Կովկասը: «Մենք կշարունակենք աջակցությունը մարդասիրական, կապի և սահմանային խնդիրների լուծմանը, ինչպես նաև ապագա խաղաղության համաձայնագրին»,- գրել է եվրոպացի պաշտոնյան:
    15:48
    04.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Բրազիլիայի ռազմաօդային ուժերը կալանել են ինքնաթիռ 500 կիլոգրամ կոկաինով
    Բրազիլիայի ռազմաօդային ուժերը հուլիսի 3-ին կալանել են թեթեւշարժիչավոր ինքնաթիռ՝ 500 կիլոգրամ կոկաինով, հաղորդել Է մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Երկու A-29 Super Tucano ինքնաթիռներ բարձրացվել են օդ օդանավին հետեւելու եւ այն կալանելու համար»,- ասված Է ռազմաօդայմին ուժերի կայքի հրապարակման մեջ: Ինչպես ճշտվում Է, այն բանից հետո, երբ թեթեւշարժիչավոր ինքնաթիռի օդաչուն կապի մեջ չի մտել եւ հրաժարվել Է հետեւել նշված օդանավակայանում վայրԷջք կատարելու պահանջին, զինվորական օդաչուները արձակել են նախազգութական կրակոցներ: Սան Պաուլուի նահանգի գյուղական վայրում վայրԷջքից հետո վայր ժամանած ոստիկանության կարգախումբը ինքնաթիռում հայտնաբերել Է 500 կիլոգրամ կոկաինի մածուկ: Ինքնաթիռում գտնված երկու մաքսանենգներին հաջողվել Է փախչել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    15:42
    04.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Թուրքիայում քաղաքացիական պատերազմ է սկսվելու. թուրք քաղաքական գործիչ
    Թուրքիայում «Zafer» (Հաղթանակ) կուսակցության առաջնորդ Ումիթ Օզդաղը կուսակցության նահանգային համաժողովի ընթացքում հայտարարել է, որ Թուրքիայում քաղաքացիական պատերազմ է սկսվելու, գրում է ermenihaber-ը։ Նա նշել է, որ քաղաքացիական պատերազմի հավանականությունը 100% է, խնդիրը լոկ այն է, թե երբ կսկսվի: Ըստ թուրք ընդդիմադիր քաղաքական գործչի՝ երկրում տնտեսական իրավիճակը վտանգավոր ու անկայուն է դարձրել Թուրքիայի փողոցները: Նոր ավազակախմբեր են ձևավորվում, որի հետևանքով քաղաքացիական պատերազմ է սկսվելու: Օզդաղը համոզված է, որ երկրում մեծ թվով սիրիացի փախստականների առկայությունը մեծ վնաս կհասցնի իշխանության վարկանիշին և ընտրություններում նրանց ստանալիք քվեն կարող է կտրուկ անկում ապրել
    15:36
    04.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հուլիսի 6-ին 24 ժամով կդադարեցվի Գեղարքունիքի մարզի որոշ գյուղերի ջրամատակարարումը
    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 6-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 7-ը ժամը 07.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը:
    15:28
    04.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Շարունակվում են արձանագրվել սնկից թունավորման դեպքեր
    Ընթացիկ տարում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է սնկից թունավորման 16 դեպք՝ 27 տուժածով։ Դեպքերի գերակշիռ մասն արձանագրվել է Լոռու մարզում, տեղեկացնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։ Սնկից թունավորումները հիմնականում առաջանում են սնկերը չտարբերակելու կամ դրանց ոչ ճիշտ մշակման հետևանքով, արդյունքում՝ թունավորում, ընդհուպ մինչև մահ: Որոշ տեսակի սնկեր սննդում կարելի է օգտագործել միայն համապատասխան խոհարարական մշակումից հետո: Իսկ թունավոր սնկերը ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել, քանի որ դրանք պարունակում են այնպիսի թունավոր նյութեր, որոնք չեն ոչնչանում խոհարարական և արտադրական մշակման ժամանակ (եփել, չորացնել, սառեցնել, մարինացնել և այլն): Սնկից թունավորումներից խուսափելու համար խորհուրդ է տրվում. ✅ սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ, ✅ չհավաքել սունկ ճանապարհների եզրերից, ✅ ուտելու և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել նկարները, քանի որ թունավոր սունկը շատ հաճախ աճում են ուտելի սնկի մոտ և կարող են արտաքին տեսքով շատ նման լինել միմյանց, ✅ չուտել հում սունկ, ✅ երեխաներին չկերակրել սնկերով, ✅ խորհորդ չի տրվում ստամոքս-աղիքային համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց սննդում օգտագործել սունկ, ✅ սնկի հետ չօգտագործել ալկոհոլ, ✅ թարմ սնկերը 1 օրից ավել չպահել նույնիսկ սառնարանային պայմաններում, ✅ չզբաղվել ինքնաբուժությամբ։ Սնկից առաջացած թունավորումներն ունենում են սուր ընթացք: Հիվանդության առաջին նշանները կարող են ի հայտ գալ 15 րոպեից մինչև 72 ժամվա ընթացքում: Կլինիկական հիմնական ախտանշաններն են որովայնի կտրուկ ցավը, սրտխառնոցը, անընդհատ փսխումները, առատ քրտնարտադրությունը, թքահոսությունը, գլխապտույտը, գլխացավը, անհագ ծարավի զգացումը, հալյուցինացիաները` առանց քնկոտության, ցնորքը, գիտակցության կորուստը, դեմքի կարմրությունը, սրտխփոցը, վախի զգացումը, լյարդի ախտահարման արդյունքում` մեծացած և ցավոտ լյարդը, դեղնուկը, լյարդային կոման, երիկամների ախտահարումը: Առաջին նշանների ի հայտ գալուն պես անմիջապես պետք է դիմել բժշկի:
    15:23
    04.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Վրաստանում հունիսին գնաճը դանդաղել Է մինչեւ 12,8 տոկոս
    Ընթացիկ տարվա հունիսին Վրաստանում տարեկան գնաճը կազմել Է 12,8 տոկոս: Մեկ ամիս առաջ այդ ցուցանիշը կազմել Է 13,3 տոկոս, ասված Է Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության՝ «Սաքստատի»՝ հուլիսի 4-ին հրապարակված տվյալներում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հունիսին տարեկան հաշվարկով ամենից շատ աճել են մրգերի եւ խաղողի գները (2,2 տոկոս), սուրճինը, թեյինը եւ կակաոյինը (1,2 տոկոս), հացինը եւ հացամթերքներինը (1 տոկոս), մսինը եւ ճարպերինը (0,9 տոկոս): Դրա հետ մեկտեղ Վրաստանում Էժանացել Է բանջարեղենը (-4,2 տոկոս): Վրաստանում տարեկան հաշվարկով գնաճն սկսել Է մեծանալ 2021 թվականի մարտից: Գնաճային գործընթացների զսպման համար հանրապետության Ազգային բանկն սկսել Է խստացել դրամական քաղաքականությունը՝ վերաֆինասավորման տոկոսադրույքը բարձրացնելով տարեկան մինչեւ 11 տոկոս: Վրաստանի Ազգային բանկը հուսով Է, որ 2022 թվականի վերջին գնաճի ցուցանիշը կկրճատվի մինչեւ նպատակային 3 տոկոս, բայց Ուկրաինայի շուրջ իրադրության պատճառով, ակնհայտ Է, դրան հասնել չի հաջողվի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    15:17
    04.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պառավաքար գյուղի «Թոփերի սար» կոչվող հանդամասում հայտնաբերվել է երեկվանից որոնվող քաղաքացու դին
    Հուլիսի 4-ին` ժամը 09։30-ին, որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Բերդի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Պառավաքարի հենակետի օպերատիվ խումբը։ Փրկարարները Պառավաքար գյուղի «Թոփերի սար» կոչվող հանդամասում հայտնաբերել են Ռ․ Բ․-ի (ծնված 1963 թ.) դին։ Հեշեցնենք որ, հուլիսի 3-ին, ժամը 10։28-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Պառավաքար գյուղի բնակիչներից մեկը դուրս է եկել տանից և չի վերադարձել. որոնողական աշխատանքների համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ֊փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Բերդի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Պառավաքարի հենակետի օպերատիվ խումբը։ Մթության և բարդ ռելիեֆի պատճառով որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են: Որոնողական աշխատանքներին մասնակցել են 18 փրկարար, ոստիկանության 20 աշխատակից և գյուղի 10 բնակիչ:
    15:12
    04.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Հաջողությամբ իրականացվել է ԼԺՀ-ի ազատագրման գործընթացը․ Շոյգու
    Շոյգուն Պուտինին զեկուցել է, որ հաջողությամբ իրականացվել է ԼԺՀ-ի ազատագրման գործընթացը։ Ուկրաինական բանակի կորուստները 2 շաբաթվա ընթացքում կազմել են 5469 մարդ, ոչնչացվել է 196 ուկրաինական տանկ և զրահամեքենա, 12 ինքնաթիռ և 1 ուղղաթիռ։ Այժմ ընթանում է Լիսիչանսկի ականազերծումը: Վլադիմիր Պուտինն իր հերթին հրամայել է պարգևներ հանձնել բոլոր այն զինվորականներին, ովքեր աչքի են ընկել ԼԺՀ-ի տարածքում հարձակողական գործողության ժամանակ։ Նախագահը նաև հրամանագիր կստորագրի գեներալներ Լապինին և Աբաչովին Ռուսաստանի հերոսի կոչումներ շնորհելու մասին։
    15:06
    04.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել են 2.302.434 ՀՀ դրամ
    Ավարտվել է հափշտակություն կատարելու, համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու գործի նախաքննությունը 04.07.2022 14:24 Ավարտվել է hամակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու, համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու գործի նախաքննությունը ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է hամակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու, համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու դեպքի առթիվ հարուցված բազմադրվագ քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով կատարված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ պարզվել են քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ, այդ թվում՝ հափշտակության մեխանիզմը, տուժողների շրջանակը: Քննությամբ հիմնավորվել է, որ Երևան քաղաքի 27-ամյա բնակիչը, Գյումրի քաղաքում բնակվող՝ 2000թ. ծնված ընկերոջ հետ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու շուրջ համաձայնություն ձեռք բերելով, 2020թ. ընթացքում մեկ միասնական դիտավորությամբ «Adjarabet.am» և «Vivarobet.am» կայքերի օգտատերերի խաղային հաշիվներից հափշտակել են խոշոր չափերով գումարներ: Մասնավորապես՝ 27-ամյա երիտասարդը, տիրապետելով համակարգչային ծրագրերին, որոշել է ընկերոջ հետ, ֆինանսական կարիքները հոգալու համար, կատարել հափշտակություններ: Այդ նպատակով «a5.ru» կայքում ստեղծել է «Adjarabet.am» և «Vivarobet.am» կայքերի նմանակ կեղծ էջեր՝ դրանք արտաքինից ձևավորելով նշված կայքերի տեսքով, որոնցում նշել է, թե իբր մուտք գործելով կայք՝ տրամադրվելու են գումարի տեսքով բոնուսներ: Կայքերի օգտատերերը գումարի տեսքով բոնուսներ ստանալու նպատակով ստեղծված կեղծ կայքերի էջերում մուտքագրել են իրենց կողմից օգտագործվող անհատական խաղային հաշիվների մուտքանուններն և գաղտնաբառերը, որոնք հաղորդագրությունների տեսքով ստացվել են 27-ամյա երիտասարդի կողմից «a5.ru» կայքում գրանցված անհատական էջին: Ստանալով օգտատերերի տվյալները՝ երիտասարդները միասին, մեկը մյուսի գործողությունները լրացնելով, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, ապօրինի հասանելիություն են ստացել հիշյալ կայքերի օգտատերերի խաղային հաշիվներին, ինչպես նաև՝ խաղային հաշիվներին կցված բանկային քարտերին և համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել դրանցում առկա, ինչպես նաև՝ խաղային պարտությունների տեսքով գումարները, որից հետո այդ գումարները փոխանցելով իրենց կողմից օգտագործվող և կառավարվող խաղային հաշիվներին, այնուհետև՝ իրենց կողմից օգտագործվող և կառավարվող էլեկտրոնային դրամապանակների հաշվառման հաշիվներին և բանկային քարտերին՝ հափշտակել են ընդհանուր խոշոր չափերի՝ 2.302.434 ՀՀ դրամ գումար: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 27-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 1-ին մասով, նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, ինչպես նաև՝ 254-րդ հոդվածի 1-ին մասով (17 դրվագ), իսկ 22-ամյա երիտասարդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 254-րդ հոդվածի 1-ին մասով (17 դրվագ): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:
    15:00
    04.07.22
    Ավելին
  • Միջազգային
    Ուզբեկստանի իշխանությունը Ինքնավար Հանրապետության կարգավիճակ է տվել Կարակալպակստանին
    Ուզբեկստանի իշխանությունը, ընդառաջ գնալով ժողովրդին, որոշել է Կարակալպակստանին Ինքնավար Հանրապետության կարգավիճակ տալ: Ուրբաթ Կարակալպակստանում բռնկաված անհնազանդության ակցիաների հետևանքով զոհեր ու վիրավորներ կան: Քաղաքացիները բողոքի ակցիաների միջոցով պահանջում էին Սահամանադրական փոփոխություններ՝ իրենց ինքնավարություն տալու համար:
    14:54
    04.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Կրթություն և գիտություն
    11 առարկա, 550-ից ավելի դիմորդ. մեկնարկել է բուհական միասնական քննությունների երկրորդ փուլը
    Հանրապետությունում հուլիսի 4-ին մեկնարկել է բուհական միասնական քննությունների երկրորդ փուլը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գնահատման և թեստավորման կենտրոնը տեղեկացնում է, որ 2 դիմորդ քննություն է հանձնել աշխարհագրություն առարկայից, 63-ը՝ կենսաբանությունից: Հուլիսի 5-ին անցկացվելու են օտար լեզվի քննությունները՝ 77 հոգի քննություն հանձնելու է անգլերեն, 2-ը՝ ֆրանսերեն և 1-ը՝ գերմաներեն առարկաներից: Իսպաներեն և իտալերեն այս փուլում հայտագրող չի եղել, պարսկերեն նաև առաջին փուլում չեն հանձնել: Հուլիսի 6-ին հայոց լեզու և հայ գրականություն հանձնելու համար հայտագրվել է 71 դիմորդ, իսկ հուլիսի 7-ին մաթեմատիկա առարկայից քննություն հանձնելու համար՝ 145-ը: Հուլիսի 8-ին հայոց պատմություն է հանձնելու 23, ֆիզիկա՝ 91 հոգի: Քննաշրջանը եզրափակվում է հուլիսի 9-ին՝ ռուսաց լեզվի/17 դիմորդ/ և քիմիայի/59 դիմորդ/ քննությամբ: Ընդհանուր առմամբ քննական 6 օրերի ընթացքում 11 առարկայից քննություն հանձնողների նախնական թիվը 551 է: Այս փուլում ամբողջ հանրապետությունում գործում է մեկ քննական կենտրոն՝ Դավիթաշենի թիվ 189 ավագ դպրոցում, միայն մաթեմատիկայի համար առանձնացված է երկու կենտրոն՝ նաև ՀԱԹ թիվ 190 ավագ դպրոցում: Գնահատականները հրապարակվելու են քննության հաջորդ օրը, բողոքարկել կարելի է անմիջապես՝ գնահատականն իմանալուց հետո 24 ժամվա ընթացքում: Մրցույթի արդյունքները՝ միասնական քննությունների երկու՝ հիմնական և լրացուցիչ փուլերի արդյունքներով, հրապարակվելու են հուլիսի 18-ին, որից հետո տեղի կունենա մրցույթի լրացուցիչ փուլը՝ թափուր մնացած տեղերի համար: Այս մրցույթին մասնակցել կարող են դրական գնահատականներ ստացած և հիմնական մրցույթից դուրս մնացածները: Լրացուցիչ մրցույթում դիմորդը կարող է նշել 6 մասնագիտություն, մրցույթը՝ ըստ հայտերի հերթականության է:
    14:48
    04.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    22-ամյա դանիացին ինքնաձիգով կրակ է բացել և վիրավորել 7 հոգու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ 22-ամյա դանիացին ինքնաձիգով հայտնվել է Կոպենհագենի Fields առևտրի կենտրոնում և սկսել մարդկանց վրա կրակել։ Դանիացին կրակել է Դանիայում բնակվող տղայի և աղջկա վրա, ինչպես նաև ՌԴ քաղաքացիություն ունեցող 47-ամյա տղամարդու վրա։ Եվս չորսը վիրավորվել են։ Կրակողը ձերբակալվել է։ Վերջինս հսկվում էր հոգեբույժի կողմից։ 
    14:42
    04.07.22
    Ավելին