Լրահոս

2022-07-04
  • Img default alt hy
    Հասարակական
    Արտաշատ քաղաքում տան տանիք է այրվել
    Հուլիսի 4-ին, ժամը 16։01-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Մյասնիկյան փողոցում այրվում է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ֊փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:15-ին, մարվել՝ 16:40-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերն ու ջերմամեկուսիչ շերտը՝ մասամբ (մոտ 50 քմ) և ջերմահարվել երկու էլեկտրական անջատիչ:
    19:51
    04.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ՀՀ-ում Ռուսաստանի և Չինաստանի դեսպանատներում ռումբ չի հայտնաբերվել
    Հուլիսի 4-ին, ժամը 17։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատներում պայթուցիկ սարք է տեղադրված: Նշված հասցեներով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը, Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը, ինչպես նաև Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը։ ՀՀ-ում ՌԴ և ՉԺՀ դեսպանատների աշխատակիցները հայտնել են, որ փրկարարների օգնության անհրաժեշտություն չկա, տարածքում ռումբ չի հայտնաբերվել։
    19:49
    04.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայաստանում երեխաների մոտ արձանագրվել է գերքաշության թվերի աճ
    Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության` 1975 թվականից մինչև 2016 թվականը մանկական գերքաշության թվերը քառակի աճել են: 2015 թվականին Հայաստանում իրականացված հետազոտությամբ մինչև 5 տարեկան երեխաների մոտ արձանագրվել է 14 տոկոս գերքաշություն, իսկ ընդամենը 4 տարի անց արդեն մյուս` 7-9 տարեկանների տարիքային խմբում արձանագրվել է արդեն 27,7 տոկոս գերքաշություն:
    19:45
    04.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Հուրգադայում շնաձկների ագրեսիայի պատճառ կարող է եղած լինել մոտորանավակների աղմուկը. փորձագետ
    Հուրգադայում ձկների վարքն ուսումնասիրող ջրասուզակները հակված են այն տեսակետին, որ շնաձկների ագրեսիայի պատճառ կարող է լինել մոտորանավակների աղմուկը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ մարդկանց վրա գիշատիչ ձկների հարձակման պատմության մեջ ճակատագրական դեր է խաղացել երկու գործոն՝ շնաձկների բազմացման շրջանը և այդ փուլում մոտորանավակների աղմուկը: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 95 տոկոս հավանականությամբ Եգիպտոսում անցած շաբաթվա վերջ մահացած կանայք վագրային շնաձկան կողմից են հարձակման ենթարկվել։ «Այժմ ավարտվում է վագրային շնաձկների բազմացման շրջանը: Նրանք այդ փուլում լողում են դեպի ծանծաղ հատված: Ձկները թակարդում են հայտնվել ծովածոցում, որտեղ ելքի մոտ շատ մոտորանավակներ կան, ու ագրեսիվ պահվածք են ցույց տվել»,-նշել է սուզորդ Մոհամմեդ Սամիրը: Օրեր առաջ Հուրգադայում շնաձկների հարձակման հետևանքով մահացել է Ավստրիայի 68 ամյա քաղաքացին, որը բնակվում էր Եգիպտոսում: Հետագայում պարզվել է, որ շնաձկան հարձակման 2-րդ դեպքն է գրանցվել: Մահացել է Ռումինիայից եկած զբոսաշրջիկ:
    19:40
    04.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ոստիկանները հայտնաբերել են 2007 թվականից հետախուզման մեջ գտնվող հրազեն
    Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Աբովյան փողոցի բնակիչ, 64-ամյա մի տղամարդ տանը պահում է ապօրինի հրազեն: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Ոստիկանությունից, տվյալը ստուգելու նպատակով հունիսի 24-ին բաժին հրավիրված տղամարդը չի հերքել տանը հրազեն ունենալու հանգամանքը: Պարզվել է, որ նախորդ տարվա աշնանը նրա երևանցի ընկերը մայրաքաղաք մեկնելուց առաջ խնդրել էր պահել որսորդական հրացանը: Ոչինչ չկասկածող ստեփանավանցին չէր մերժել և հրացանը պահել էր իր տան չհրկիզվող պահարանում: Նույն օրը Ստեփանավանի բաժին է հրավիրվել նաև երևանցի ընկերը` Սարյան փողոցի բնակիչ, 63-ամյա տղամարդը: Չժխտելով ստեփանավանցու ասածը` նա հայտնել է, որ 10-15 տարի առաջ, ծննդյան օրվա կապակցությամբ, հրացանն իրեն նվիրել են երկու ընկերները. ուսանողական ընկերն արդեն հանգուցյալ է, իսկ մյուսը բնակվում է արտերկրում: Նա նաև հայտնել է, որ հրացանն անգամ չի փորձարկել: Ստեփանավանի բնակիչը իրավապահներին է ներկայացրել խնդրո առարկա որսորդական ողորկափող հրացանը: Հետագա ստուգմամբ պարզվել է, որ հրացանը դեռևս 2007 թվականին հարուցված քրեական գործով հետախուզման մեջ է: Հրացանը և կազմված փաստաթղթերը տրամադրվել են Արաբկիրի քննչական բաժնին: Հանգամանքները պարզվում են:
    19:36
    04.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    ԱՄՆ-ն կարող է կարևոր դեր խաղալ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործում. Ալիև
    ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին  շնորհավորել է Անկախության օրվա առթիվ և կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ն կարող է կարևոր դեր խաղալ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործում: «ԱՄՆ-ը կարող է «զգալի ներդրում ունենալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործընթացում՝ հիմնված Բաքվի առաջարկած հինգ սկզբունքների վրա»,- ասել է Ալիևը։
    19:25
    04.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքական ընկերությունը դատի է տվել Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը
    Թուրքական Öztek Tekstil Terbiye Tesisleri San. ve Тic. AŞ տեքստիլագործական ընկերությունը Ստամբուլի դատարան Ադրբեջանի պաշտպանության նախարարության դեմ պարտքի պահանջ է ներկայացրել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները: Ընկերությունը պնդում է, որ չի կարողացել կատարված գործվածքի դիմաց Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից ստանալ 157 հազար դոլար։ 2015 թվականին կնքված պայմանագրի համաձայն՝ թուրքական ընկերությունը 2017 թվականից Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը մատակարարում է զինվորական համազգեստի գործվածք, սակայն վաճառված ապրանքի համար գումար չի վճարվել։ Պարտքի մարման բանակցությունները ձախողվելուց հետո թուրքական ընկերությունը դիմել է դատարան։ Այն պատճառով, որ ադրբեջանական կողմը չի ներկայացրել իր դիրքորոշումը հայցվորի պահանջների վերաբերյալ, դատական նիստը հետաձգվել է մինչև ընթացիկ տարվա նոյեմբերի կեսերը։    
    19:10
    04.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Սմբուկի օգտակար հատկությունները, հակացուցումները
    Սմբուկը հարուստ է B խմբի վիտամիններով, պարունակում է նաև A, E, K, C վիտամիններ, կալիում, կալցիում, մագնեզիում, ֆոսֆոր, երկաթ, նատրիում, ցինկ, սիլիցիում, մոլիբդեն, պղինձ, մանգան, կոբալտ։ Սմբուկը նաև հարուստ է անտոցիաններով (հենց սրանք են պատասխանատու սմբուկի երանգի համար), որ ունեն հակաօքսիդանտ հատկություն։ Ընդունված է սմբուկը որակել որպես բնական հակաբիոտիկ, ինչպես նաև լյարդը մաքրող դեղամիջոց։ Ցածր կալորիականության շնորհիվ սմբուկը դիետիկ սննդակարգի կարևոր բաղադրիչներից է։ Սմբուկը հատկապես օգտակար է աթերոսկլերոզի, կալիումի բարձր պարունակության շնորհիվ սիրտ-անոթային հիվանդությունների դեպքում, ցուցված է նաև հոդատապի, հոդաբորբի դեպքում, սմբուկն օգտակար է նաև օստեոպորոզի կանխման, գլխուղեղի անոթների առողջության համար։ Շաքարային դիաբետ ունեցողների սննդակարգում սմբուկն անփոխարինելի տեղ ունի, բայց որևէ դեպքում չարաշահել պետք չէ։ Սմբուկը դրական ազդեցություն ունի նաև նյարդային համակարգին, անոթների ամրացման հատկության շնորհիվ, ինչպես նաև PP վիտամինի բարձր պարունակությամբ սմբուկն օգնում է առավել հեշտ հաղթահարել նիկոտինից հրաժարումը։ Սմբուկը օգտակար է նաև սակավարյունության դեպքում, նպաստում է նաև ոսկորների ամրությանը։ Հատկապես ցուցված է ներառել այն երեխաների ճաշացանկում, որ ունեն ցածր հեմոգլոբին, ավելորդ քաշ։ Որքան հասունացած է սմբուկը, այնքան շատ սոլանին կարող է պարունակել (պայմանավորում է սմբուկի դառնահամությունը)։ Սոլանինը կարող է պատճառ դառնալ սննդային թունավորման։ «Երիտասարդ» սմբուկները «ապահովագրված» են նման խնդրից։ Ստամոքսա-աղիքային համակարգի խնդիրներ ունեցողները ևս պետք է զգուշորեն օգտագործեն սմբուկ։ 12-մատնյա աղու խոցի, ալերգիայի դեպքում պետք է սննդակարգից բացառել սմբուկը։
    18:55
    04.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Նռան հյութի օգտակար ու բուժիչ հատկությունները
    Նուռն օրգանիզմն ապահովում է անհրաժեշտ բոլոր սննդանյութերով։ Պարունակում է մոտ 15 ամինաթթու, հարուստ է K, C, B9, B6 վիտամիններով և հանքանյութերով (կալիում, պղինձ, ֆոսֆոր): Միաժամանակ, նուռը ցածր կալորիականությամբ միրգ է։ 100 գրամում կա ընդամենը 72 կիլոկալորիա։ Նուռը բարելավում է սրտի առողջությունը, կանխում արթրոզի զարգացումը։ Նռան օգտագործումը զգալի դեր է խաղում ոսկորների և շարակցական հյուսվածքների նյութափոխանակության մեջ։ Մասնավորապես, այն մասնակցում է կալցիումի կլանմանը։ Նռան հյութը հարուստ է ֆիտոնուտրիենտներով, որոնք նվազեցնում են բորբոքումն ու աճառի այտուցը: Նռան հյութն օգնում է հեռացնել ատամնափառը։ Բացի այդ, այն ունի հակամանրէային և հակավիրուսային հատկություն և մաքրում է բերանի խոռոչը մանրէներից։ Սա նվազեցնում է լնդերի հիվանդության վտանգը: Այն պարունակում է նյութեր, որոնք կանխում են էստրոգենի սինթեզը և արգելափակում չարորակ նորագոյացությունների աճը։ Հակաօքսիդանտ և հակաբորբոքային նյութերի բարձր պարունակության շնորհիվ նռան հյութը դանդաղեցնում է քաղցկեղի բջիջների աճը։ Նուռը բարձրացնում է իմունիտետը. 100 գրամ նուռը պարունակում է վիտամին C-ի օրական արժեքի 21%-ը: Նուռն ակտիվացնում է օրգանիզմի իմունային համակարգը՝ պաշտպանելով այն վիրուսներից։ Նռան հյութը խթանում է ախորժակը և հագեցնում ծարավը, կորիզի յուղը բարելավում է էպիդերմիսի բջիջների վերականգնումը, ինչպես նաև արագացնում է վերքերի ապաքինումը։ Բացի այդ, նռան մզվածքը լավ վերականգնում է մաշկը արևայրուքից հետո։ Նուռը բարձրացնում է արյան մեջ հեմոգլոբինի մակարդակը։ Նռան հյութը հաճախ նշանակում են սակավարյունության դեպքում:
    18:40
    04.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հրապարակել է գյումրեցի հսկայի «ոսկե» գոտեմարտը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը հրապարակել է ազատ ոճի ըմբշամարտի Մ20 Եվրոպայի առաջնության 125 կգ քաշային ըմբիշների եզրափակիչ գոտեմարտի տեսանյութը։ Հիշեցնենք, որ այդ գոտեմարտում գյումրեցի ըմբիշ Լյովա Գևորգյանը ժամանակից շուտ՝ 13-2 հաշվով հաղթել է վրացի ըմբիշին և հռչակվել Եվրոպայի չեմպիոն։ Գոտեմարտը տևել է 3 րոպե 53 վայրկյան։
    18:20
    04.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Դոլարի և եվրոյի արժեզրկումը շարունակվում է․ ԿԲ
    Կենտրոնական բանկից հայտնում են, որ հուլիսի 4-ին տարադրամի փոխարժեքը կազմել է․ դոլար – 407.52 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.43 դրամով, եվրո – 425.90 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.45 դրամով, ռուբլի – 7.4 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.05 դրամով, ֆունտ ստերլինգ – 494.73 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 2.91 դրամով։
    18:10
    04.07.22
    Ավելին
  • Միջազգային
    Շնաձկան հարձակումից ևս մեկ կին է մահացել Հուրգադայում
    Հուրգադայում՝ Կարմիր ծովում, շնաձկան հարձակման հետևանքով ևս մեկ կին է մահացել: Շնաձկների ակտիվացման պատճառով որոշ լողափեր ժամանակավորապես փակվել են: Եգիպտոսի Շրջակա միջավայրի նախարար Յասմին Ֆուադը հանձնարարել է հատուկ աշխատանքային խումբ ստեղծել՝ դեպքը քննելու համար:
    18:05
    04.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ահազանգեր են ստացվել, որ ՀՀ-ում Ռուսաստանի և Չինաստանի դեսպանատներում ռումբեր են տեղադրված
    Հուլիսի 4-ին, ժամը 17։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանում Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատներում պայթուցիկ սարք է տեղադրված: Նշված հասցեներով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը, ինչպես նաև Բժշկական ապահովման վարչության հեթապահ խումբը։
    18:01
    04.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ստեփանակերտում արձանագրվել է հրդեհի երկու դեպք
    Այսօր Ստեփանակերտ քաղաքում արձանագրվել է հրդեհի երկու դեպք ՝ այրվել է չոր խոտատարածք և աղբ, տեղեկացնում են Արցախի ԱԻՊԾ-ից: Հուլիսի 4-ին ժամը 14:05-ին ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Թևոսյան 20 հասցեում հրդեհ է բռնկվել, նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Ժամը 14:06-ին փրկարար ուժերի վարչության, հրշեջ-փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ հրշեջ մեքենայով մեկնել է դեպքի վայր : Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:23-ին, լիկվիդացվել` ժամը 14:26-ին: Բռնկված հրդեհի հետևանքով այրվել է չոր խոտատարածք 4X3 մ2 : Հրդեհի վերաբերյալ մեկ այլ ահազանգ ստացել է ժամը 13:29-ին: Դեպքի վայր մեկնած մարտական հաշվարկը պարզել է, որ հրդեհը բռնկվել է աղբանոցում, ոիրց հետո տարածվել հարևան չոր խոտատարածքում: Հրշեջ-փրկարարները ժամանակին իրականացրել են կանխարգելիչ միջոցառումներ և լիկվիդացրել կրակը: Արձանագրված դեպքերի առթիվ ստուգումներ է իրականացնում ծառայության ՊՀ և ՏԱ տեսչությունը: «ԱԻ պետական ծառայությունը հորդորում է գյուղատնտեսական կամ կենցաղային բնույթի, մասնավորապես տնամերձ հողատարածքներում մաքրության աշխատանքներ իրականացնել, չվառել հավաքված աղբն ու կենցաղային թափոնները, այս առումով անզգուշությունը կարող է բավականին լուրջ արտակարգ դեպքի պատճառ դառնալ»:
    17:55
    04.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Սևանա լճի մակարդակը հունիսի 27-ից հուլիսի 3-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով
    Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունիսի 27-ից հուլիսի 3-ը: Սևանա լճի մակարդակը հունիսի 27-ից հուլիսի 3-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել` 1900.74մ (03.07.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 5սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 31սմ-ով։ Ոռոգման նպատակով՝ Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը հունիսի 27-ից հուլիսի 3-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 5.593մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը՝ հունիսի 3-ից հուլիսի 3-ը ներառյալ՝ 38.707մլն. մ³: Արփա-Սևան ջրատարով հունիսի 27-ից հուլիսի 3-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 2.734մլն. մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից հուլիսի 3-ը ներառյալ՝ 144.958մլն. մ³:
    17:47
    04.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Fly Arna ավիաընկերությունը հուլիսի 4-ից չվերթեր կիրականացնի Երևան-Շարմ էլ Շեյխ- Երևան երթուղով
    Fly Arna ավիաընկերությունը հուլիսի 4-ից մեկնարկել է Երևան-Շարմ էլ Շեյխ-Երևան երթուղով չվերթը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից, թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի և շաբաթ օրերին (հուլիսի 14-ից՝ նաև չորեքշաբթի օրերին):
    17:40
    04.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ճնշումները Երևանին թույլ չեն տալիս համարձակ քայլեր ձեռնարկել կարգավորման ուղղությամբ. Չավուշօղլու
    Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման ճանապարհին գլխավոր խնդիրը Երևանի իշխանությունների վրա ճնշումներն են։ Ինչպես գրում է Anadolu գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ երկուշաբթի Անկարայում կայացած հանդիպմանը։ Նրա խոսքով՝ պաշտոնական Անկարան կողմ է Երևանի հետ երկխոսությունը շարունակելուն և պատրաստ է աստիճանաբար առաջ տանել այդ գործընթացը։ «Ճնշումները Երևանին թույլ չեն տալիս համարձակ քայլեր ձեռնարկել կարգավորման ուղղությամբ: Մենք պատրաստ ենք կառուցողական երկխոսության: Տարածաշրջանը երկարաժամկետ խաղաղության կարիք ունի»,- ընդգծել է թուրք նախարարը։ Չավուշօղլուն նաև հռետորական հարց է հղել. «Ինչո՞ւ կարգավորման բանակցությունների հերթական փուլը չանցկացնել Թուրքիայում կամ Հայաստանում: Երևանը դեռ պատրաստ չէ սրան։ Նմանատիպ հանդիպումներ հնարավոր են ապագայում»,- հավելել է թուրքական դիվանագիտության ղեկավարը։ Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիան նաև աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։
    17:30
    04.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Զորամասերից մեկում անցկացվել են մասնագիտական պարապմունքներ
    Զինծառայողների մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները զարգացնելու նպատակով հուլիսի 4-ին N զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են գործնական պարապմունքներ: Անձնակազմը բացազատել է հրետանային միջոցները, բերել մարտական վիճակի, իրականացրել պայմանական հակառակորդի կոորդինատների ճշգրտման և փոխանցման աշխատանքներ, կատարել առաջադրված խնդիրները։
    17:20
    04.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    «Ուրարտու»-ն նոր հարձակվող ունի
    Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի կազմում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Թիմին է միացել ռուսաստանցի հարձակվող Լեոն Սաբուան։ Սաբուան ռուսական «Կրասնոդարի» սան է, որի տարբեր տարիքային թիմերում էլ հանդես է եկել ողջ կարիերայի ընթացքում։ 21-ամյա հարձակվողը 2021/22 մրցաշրջանն անցկացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Կրասնոդարի» կազմում` մասնակցելով 1 պաշտոնական հանդիպման։ Ֆուտբոլիստը «Կրասնոդարի» կազմում մասնակցել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հանդիպումներին այնպիսի ակումբների դեմ, ինչպիսիք են «Չելսին» և «Սևիլիան»։
    17:13
    04.07.22
    Ավելին