Լրահոս

2022-07-04
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ո՞ր դեպքում հասարակությունը կընտրի նոր իշխանություն․ Վահե Հովհաննիսյան
    ԱԺ-ում վերջին զարգացումները նոր իրավիճակ են ստեղծել։ Իշխանության նյարդերը տեղի տվեցին։ Փորձի պակասի և որոշումների կայացման անոմալ մեխանիզմի հետևանքն էր։ Փողոցային ակցիաների ինտենսիվության անկումը համարվեց ճիշտ պահ՝ ԱԺ-ում ընդդիմությանը պաշտոններից զրկելու համար։ Սա ոչ միայն անիմաստ էր՝ որպես քաղաքական քայլ, այլև ստեղծեց խորհրդարանական ճգնաժամ։ Իսկ խորհրդարանական կառավարմամբ երկրներում դա հանգուցալուծվում է նոր խորհրդարանի ձևավորմամբ։ Կան գործիչներ, որ վայր են դրել մանդատները, և դա նույնպես նոր իրավիճակ է ստեղծում։ Ամեն ինչ վկայում է այն մասին, որ այս խորհրդարանը սպառվել է, մտել է մարման փուլ։ Բայց սա ամենևին չի ենթադրում, որ զարգացումներն արդեն հստակ են։ Կա երկու գործոն, որոնք էական ազդեցություն կարող են թողնել զարգացումների վրա. ընդդիմություն և արտաքին վտանգ։ Ընդդիմություն Իշխանությունը սխալվեց՝ ստեղծելով խորհրդարանական ճգնաժամ։ Իշխանությունը չունի լուրջ սոցիալական հենարան, հանրային գիտակցության մեջ այն մերժված է։ Բայց սա մեխանիկորեն չի ենթադրում ընդդիմության հաջողություն, ամենևին։ Եթե ընդդիմությունը կարողանա օգտվել իշխանության սխալից (սխալներից) և հանրային լուրջ դժգոհություններից, ապա նոր իշխանության ձևավորումը տեխնիկայի հարց է։ Բայց դրա համար ընդդիմությունը պետք է անի խոր հետևություններ, ենթարկվի խորքային վերափոխումների՝ բովանդակային և կառուցվածքային։ Ի վերջո, կա հստակ հարց. եթե իրավիճակը բերի արտահերթ ընտրությունների, պատրա՞ստ են արդյոք ընդդիմադիր միտքը, ընդդիմադիր համակարգը այդ արագ արտահերթ ընտրություններին։ Կարծում եմ՝ ոչ։ Սա ցավոտ հարց է, բայց մյուս կարևոր հարցերի պատասխանները գտնվում են այստեղ։ Կարո՞ղ է մերժված իշխանությունը մնալ իշխանության. ցավոք, այո։ Այն կմնա իշխանության այնքան ժամանակ, քանի դեռ չի ձևավորել սոլիդ այլընտրանքային ուժ կամ ուժեր, հիմնված ոչ թե լոկ հակաթուրքականության վրա կամ քվոտավորված «հարթակի», այլ այնպիսիք, որոնք կառաջարկեն Հայաստանի հետպատերազմյան զարգացման հեռանկարը՝ հիմնված արժանապատվության և պրագմատիզմի, տարածաշրջանային և միջազգային նոր իրողությունների վրա։ Իշխանությունը կփոխվի այն ժամանակ, երբ հասարակությունը կտեսնի այն ուժին կամ ուժերին, որին չի վախենա իշխանություն տալ։ Սա շատ կարևոր պահ է. ապաքաղաքական հասարակությունը կարող է մերժել իշխանությանը, բայց կհեռացնի նրան միայն այն դեպքում, երբ նոր եկողից վտանգ, արկածախնդրություն չի տեսնի, այլ տեսնի լրիվ հակառակը՝ կայունության, խաղաղության, զարգացման հեռանկար։ ​ Արտաքին վտանգ. սպասելի-անակնկալ Հայաստանն այսօր ինքնահոսի մատնված կիսապետություն է, որի ճակատագիրը որոշում են այլ պետություններ։ Այդ պետություններից յուրաքանչյուրի խնդիրները մեկ օրում կարող են փոխել փխրուն բալանսը, որը շատ արագ կարտահայտվի Հայաստանի անպաշտպան սահմանների վրա։ Սա կլինի սպասելի-անակնկալ արտաքին ռիսկ, որը Հայաստանում ամեն ինչ կարող է մեկ օրում տակնուվրա անել։ Նաև այս սցենարի համար է շատ կարևոր ունենալ ոչ իշխանական սոլիդ ինստիտուտներ, կայացած միավորներ։ Սա գործ է, որ պետք է այսօր արվի. չանելը նշանակում է կա´մ չհասկանալ իրականությունը, կա´մ հետապնդել լրիվ այլ շահեր։
    12:13
    04.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հայտնաբերվել ու վնասազերծվել է 909 պայթուցիչ, 9 հակատանկային և 19 հակահետևակային ական, 214 հրթիռ
    Հունիսի 27-ից հուլիսի 3-ն ընկած ժամանակահատվածում ԱՀ ԱԻՊԾ 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 719 զանգ, որից 632-ը ճանաչողական բնույթի: Շաբաթվա ընթացքում գրանցվել է տեխնածին բնույթի 23, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 24 կանչ: Փրկարարները կատարել են 7 փակված դռան և 6 վերելակի բացում, 7 քաղաքացի փրկարարների օգնությամբ տեղափոխվել է համապատասխան բժշկական հաստատություններ, տեխնիկական օգնություն ցուցաբերելու նպատակով իրականացվել է 1 ելք, փրկարարներն արձագանքել են այլ բնույթի ևս 4 կանչերի: Տեխնածին բնույթի պատահարներից 3 կանչ ստացվել է հրդեհի վերաբերյալ, հրշեջ-փրկարարները ժամանակին արձագանքել ու մեկուսացրել են կրակը՝ տուժածներ չկան: ԱԻ պետական ծառայության հրշեջ-փրկարար մասերում համակարգված աշխատանքներ են իրականացվում հրդեհավտանգ շրջանում՝ բերքահավաքն անկորուստ կազմակերպելու և բնակչության անվտանգությունն ապահովելու ուղղությամբ, միաժամանակ ԱԻ պետական ծառայությունը հորդորում է խստագույնս պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները, մասնավորապես չոր խոտատարածքներում ու այգիներում. մեր իսկ պատասխանատվությամբ նվազեցնենք հնարավոր արտակարգ պատահարների առաջացման ռիսկերը: Հաշվետու ժամանակահատվածում օձի հայտնաբերման վերաբերյալ 7 կանչ է գրանցվել: Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խմբերը բնակչությանը ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն՝ ժամանակին ներկայացել կանչի վայր և կանխարգելել հնարավոր վտանգավոր իրավիճակները՝ թունավոր սողուններին տեղափոխելով անվտանգ տարածք: ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը, գործընկեր կառույցների հետ մեկտեղ շաբաթվա ընթացքում հայտնաբերել ու վնասազերծել են հրթիռակասետային 5 ռումբ: 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում, ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը, գործընկեր կառույցների հետ մեկտեղ բավականին արդյունավետ աշխատանքներ են իրականացրել հանրապետության տարածքը չպայթած զինամթերքից մաքրելու և բնաչության անվտանգությունն ապահովելու ուղղությամբ: Հաշվետու ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության, «The HALO trust» ականազերծող կազմակերպության և ՀԱԿ հիմնադրանի հետ համատեղ աշխատանքի արդյունքում հայտնաբերվել ու վնասազերծվել է 909 պայթուցիչ, 9 հակատանկային և 19 հակահետևակային ական, 214 հրթիռ, հրթիռակասետային 412 ռումբ, ականանետի 830 ական, 2372 արկ, գնդիկաբեկորային 46 ավիառումբ, ձեռքի 316 և նռնականետի 1477 նռնակ:
    12:06
    04.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Բաքվի սուպերմարկետում զանգվածային թունավորում է տեղի ունեցել
    Բաքվի սուպերմարկետում զանգվածային թունավորում է տեղի ունեցել։ Ինչպես տեղեկացրել է haqqin.az-ը, թունավորման ախտանշաններով հոսպիտալացվել է 14 մարդ։ Աղբյուրի տեղեկացմամբ՝ թունավորվողները հիմնականում մարկետի աշխատողներն են։ Սուպերմարկետի տանիքին գազի օգտագործմամբ աշխատանքներ են կատարվել, ինչն, էլ ենթադրաբար, թունավորման պատճառ է հանդիսացել։
    12:01
    04.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Վեճի ժամանակ 37-ամյա կինը դանակով խփել է ամուսնու կրծքավանդակին
    Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, պարզել են, որ հուլիսի 3-ին, ժամը 20.25-ի սահմաններում, Մովսես Խորենացու փողոցի շենքերից մեկի մի բնակարանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 37-ամյա կինը դանակով խփել է ամուսնու կրծքավանդակին: Նույն օրը, ժամը 21.30-ին, հիվանդանոցից է հաղորդում ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ 54-ամյա տղամարդ է բուժօգնության տեղափոխվել: Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը: 37-ամյա կինը ներկայացվել է նախաքննական մարմնին: Կատարվում է նախաքննություն:
    11:56
    04.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերման ժամանել է ԱԳՆ
    Հայաստանում գտնվող Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերման ժամանեց ՀՀ ԱԳՆ: Մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Սանջայ Վերմայի առանձնազրույցը։ Այս մասին հայտնում են Արտաքին գործերի նախարարությունից։
    11:51
    04.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Անցած 3 օրվա ընթացքում արձանագրվել է 34 վթար. 1 մարդ մահացել է, 40-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ
    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 1-ից 4-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 76 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Հայտնաբերվել են 2 անհետ կորած, 7 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 6 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության 1-ական դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 34 պատահար. 1 մարդ զոհվել է, 40-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
    11:46
    04.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան
    Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով մեկնել է Իրան։ Այս մասին տեղեկացրել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությանը։ Հաղորդման համաձայն՝ այցի ընթացքում նախատեսվում են Բայրամովի հանդիպումներն Իրանի պաշտոնական անձանց հետ։
    11:41
    04.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հունիսին Շիրակի մարզում ծնվել է 221 երեխա
    Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2022 թվականի հուլիսի 1-3-ը ծնվել է 18 երեխա, նրանցից 8-ը տղա է, 10-ը՝ աղջիկ։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից: Նախորդ՝ հունիս ամսին, մարզում ծնվել է 221 երեխա, նրանցից 119-ը տղա է, 102-ը՝ աղջիկ, 2-ը զույգ է, 1-ը՝ եռյակ։
    11:36
    04.07.22
    Ավելին
  • Քաղաքական
    Մարիամ Փաշինյանը 110 հազար դոլար արժեցող խաչ է կրում, թե այն կեղծ է իրականում
    ​ «Politik.am»-ը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամները շարունակում են մտերիմ հարաբերություններ ունենալ այն օլիգարխների հեմ, որոնց համարում էին «ժողովրդին թալանողներ» և հենց այդ պատրվակը օգտագործելով հաջողացրեցին իշխանափոխություն իրականացնել։ 2018-ից հետո պարզվեց, որ «ատելի օլիգարխների» հետ ջերմ հարաբերություններ ունենալը Փաշինյանների վաղեմի երազանքն է եղել։ Իշխանափոխությունից հետո Փաշինյանները ամենաջերմ հարաբերություններն ունեն ՀՀԿ-ական ամենահայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ Սամո) ընտանիքի հետ։ Օրերս Ալեքսանյանի դստեր հարսանեկան արարողությունն էր, որին մասնակցել են նաև Փաշինյանը դուստրերը։ Արարողության ընթացքում Մարիամ Փաշինյանը կրում է զարթ, որի օրիգինալի արժեքը ավելի քան 110 հազար դոլար է։ Փաշինյանի դստեր կոշիկների օրիգինալները ևս թանկարժեքներից են և արժեն ավելի քան 1300 դոլար։ Այս կոշիկների մասին ամիսներ առաջ հրապարակում էր ունեցել Արմդեյ լրատվականը, որից հետո հերքում կամ հաստատում չէր եղել Մարիամ Փաշինյանի կողմից։ Իհարկե իշխանությունները կարող են պնդել, որ զարթն ու կոշիկները օրիգինալ չեն, բայց մենք մի քանի անգամ արձանագրել ենք, թե ինչպես են իշխանությունները հերքում այս կամ այն չինովնիկի գերթանկարժեք ժամացույցի կամ հագուստի օրիգինալ լինելը, բայց կարճ ժամանակ անց հակառակն է ապացուցվում։  Բայց կարծում ենք հերքելու դեպքում Մարիամ Փաշինյանը լավ կանի հրապարակի այն խանութների անունները որտեղից գնել է համաշխարհային բրենդների կեղծված օրինակները, որպեսզի իրավապահները պատասխանատվության ենթարկեն նրանց, ինչպես նաև գնման կտրոնները։ Հակառակ պարագայում այս իշխանության դատարկ խոսքերին հավատացողները շատ չեն»։ ​
    11:31
    04.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Իսրայելի ավիաընկերությունները կարող են վերսկսել թռիչքները Թուրքիա 15-ամյա ընդմիջումից հետո
    Իսրայելի ավիաընկերությունները կարող են վերսկսել կանոնավոր թռիչքները Թուրքիա 15-ամյա ընդմիջումից հետո: Հուլիսի 4-ին այդ մասին հաղորդում Է Cumhuriyet թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հրատարակության տեղեկատվությամբ՝ երկու երկրների միջեւ հարաբերությունների նորմալացման գործընթացի շրջանակներում Թուրքիան եւ Իսրայելը պլանավորում են կնքել քաղաքացիական ավիացիայի բնագավառում համագործակցության նոր համաձայնագիր: Այդ հարցի շուրջ բանակցությունները կկայանան հուլիսի 4-ին, գրում Է թերթը: Դրանք, մասնավորապես, նախատեսում են Իսրայելից ուղիղ ավիաչվերթերի կազմակերպման, դրանց հաճախության ավելացման եւ անվտանգության կարգավորման հարցերի քննարկում, ինչը պնդում Է իսրայելական կողմը: Ինչպես հայտնում Է Cumhuriyet-ը, իսրայելական ավիափոխադրողները Թուրքիա թռիչքներ չեն իրականացնում 2007 թվականից: Ըստ որում Թուրքիայի ավիաընկերությունները կատարում են կանոնավոր չվերթեր Իսրայել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    11:26
    04.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Մշակույթ
    Հայաստանի ազգային գրադարանը 103 տարեկան է
    Հուլիսի 4-ը Հայաստանի ազգային գրադարանի օրն է: 103 տարի առաջ այս օրը Հայաստանի Մայր գրադարանը ստացավ պետական հանրային գրադարանի կարգավիճակ: Հոբելյանաշատ 2022-ին լրանում է նաև Հայաստանի ազգային գրադարանի հիմնադրման՝ Արական գիմնազիայի հավաքածուի հիման վրա ֆոնդերի ձևավորման 190-ամյակը։ Կարևոր դերակատարություն ունենալով հայ ժողովրդի գիտամշակութային կյանքում՝ Ալեքսանդր Մյասնիկյանի անվան պետական հանրային գրադարանը զբաղվել է նաև գրահրատակչական գործունեությամբ։ Գրադարանի առաջին հրատարակությունը լույս է տեսել 1937թ.-ին։ Այս տարի լրանում է նաև գրադարանի հրատարակչական գործունեության 85-ամյակը։ Գրադարանի պարբերական հրատարակություններից ամենաերկարամյան «Հիշարժան տարեթվեր» օրացույցն է։ Այն լույս է տեսնում 1947 թվականից և հրատարակվում է մինչ օրս. 2022-ին լրանում է օրացույցի հրատարակության 75-ամյակը։ Իսկ հայ գրատպության 510-ամյակը այս տարվա գլխավոր հոբելյանն է։ Հայաստանի ազգային գրադարանը նախաձեռնել է աննախադեպ միջազգային գիտաժողով՝ «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» խորագրով, որը նվիրված է հայ գրատպության 510- ամյակին։ Գիտաժողովը միտված է միավորելու ոլորտի առաջատար և երիտասարդ մասնագետներին ամբողջ աշխարհից՝ դառնալով հարթակ գրադարանային միջազգային փորձի փոխանակման, արդի խնդիրների քննարկման, նորարարությունների ներկայացման, ինչպես նաև ընդունված միջազգային ձևաչափերի, կառավարման համակարգերի, տեխնոլոգիաների ներդրման փորձառության համար։ Հիշարժան այս օրվա առթիվ շնորհավորում ենք բոլորիս՝ աշխատակիցներին, ընթերցողներին, գրադարանի բարեկամներին, գործընկերներին և ողջ հայությանը:
    11:21
    04.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Արմավիր համայնքում զենքի գործադրմամբ խուլիգանության գործով մեղադրանք է առաջադրվել 29 անձի. նախաքննությունն ավարտվել է
    ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Արմավիր համայնքում զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության դեպքի բոլոր հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել 29 անձի: Իրականացված բազմակողմանի քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ռուսաստանի Դաշնությունում բնակվող 29-ամյա երիտասարդը, ընկերոջ և ՀՀ Արմավիրի մարզի 28-ամյա բնակչի միջև կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության պատճառով առաջացած խնդիրներով պայմանավորված, լարված հարաբերությունների մեջ է գտնվել վերջինիս հետ: Արտերկրում նշված հարցերի շուրջ կատարված պարզաբանման ընթացքում կողմերի միջև տեղի են ունեցել վիճաբանություններ, որից հետո՝ 2021թ. նոյեմբերի 4-ին, 29-ամյա երիտասարդը և ընկերը, նպատակադրվելով հրապարակայնորեն պատժել Արմավիրի բնակչին, վերադարձել են Հայաստանի Հանրապետություն: Այդ նպատակով 29-ամյա երիտասարդը և նրա հորեղբայրը 2021թ. նոյեմբերի 19-ին հավաքել են իրենց կողմնակիցներին, վերջիններիս զինել մետաղյա և փայտե ձողերով, ատրճանակներով, որից հետո Արմավիրի բնակչին հրապարակայնորեն պատժելու շուրջ նախնական պայմանավորվածության համաձայն, խմբի անդամները պարզել են նրա կողմնակիցների քանակը և գտնվելու վայրը: Այդ ընթացքում Արմավիրի 28-ամյա բնակիչը և 29-ամյա երիտասարդի կողմնակիցներից երկուսը հեռախոսային խոսակցություններ են ունեցել, սակայն որևէ հստակ պարզաբանումներ չեն կատարվել, որից հետո 28-ամյա երիտասարդը, Ռուսաստանի Դաշնությունից ժամանած երիտասարդին հրապարակայնորեն պատժելու նպատակով, իր կողմնակիցներին հավաքել է Արմավիր համայնքի Ջիվանու փողոցում գտնվող ընկերության գրասենյակում՝ ատրճանակներով, մահակներով և այլ առարկաներով զինված սպասելով հակառակ կողմին: Քննությամբ պարզվել է, որ 29-ամյա երիտասարդը և հորեղբայրը, տեղեկանալով Արմավիրի բնակչի գտնվելու ստույգ վայրի մասին, իրենց կողմնակիցների հետ տարբեր ավտոմեքենաներով մոտեցել են վերոնշյալ գրասենյակին և երկու կողմից շրջապատել այն: Գրասենյակում գտնվող խմբի անդամները, նկատելով մոտեցող ավտոմեքենաները, նախահարձակ են եղել, իսկ վերջիններս էլ հարձակվել են նրանց վրա: Միջադեպի ընթացքում օգտագործվել են մետաղական ձողեր, մահակներ և այլ առարկաներ: Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 29-ամյա երիտասարդի մտերիմներից երկուսն իրենց մոտ պահվող ատրճանակներից կրակոցներ են արձակել 28-ամյա երիտասարդի և նրա կողմնակիցների ուղղությամբ՝ սպառնալով բռնություն գործադրել վերջիններիս նկատմամբ, իսկ 28-ամյա երիտասարդի կողմնակիցներից մեկն էլ, բռնություն գործադրելու սպառնալիքով, իր մոտ պահվող զենքով կրակոցներ է արձակել հակառակ կողմի անդամների ուղղությամբ: Խուլիգանության ընթացքում Արմավիրի բնակիչը, 29-ամյա երիտասարդի ընկերոջն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի պահվող «Մակարով» տեսակի ատրճանակից կրակոցներ է արձակել նրա ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում, չի կարողացել ավարտին հասցնել հանցագործությունը՝ նրա առողջությանը պատճառելով միջին ծանրության և ծանր մարմնական վնաս: Բացի այդ, Արմավիրի բնակիչը նույն ատրճանակից կրակոցներ է արձակել 29-ամյա երիտասարդի ուղղությամբ՝ նրա առողջությանը պատճառելով ծանր մարմնական վնաս: Վերը նշված երկու խմբավորումների անդամները, իրենց անձի առավելություններն ընդգծելու մոլուցքով տարված, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, շուրջ 5 րոպե խաթարել են Արմավիր համայնքի Ջիվանու փողոցի երթևեկությունը. տևականորեն և բարձրաձայն հնչեցրել հայհոյանքներ, միմյանց նկատմամբ բռնություն գործադրել, հրազեններից և այլ զենքերից փոխադարձ կրակոցներ արձակել միմյանց ուղղությամբ, մահակների և այլ առարկաների գործադրմամբ հասցրել են փոխադարձ հարվածներ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արմավիրի մարզի 28-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, 112-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4 մասով: Միջադեպի մասնակիցներից երկուսին մեղադրանք է առաջադրվել՝ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ 26-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    11:16
    04.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Թբիլիսիում անցկացվել է կառավարության հրաժարականի պահանջով ակցիա
    «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներն ու նրանց կողմնակիցները Թբիլիսիի կենտրոնում ակցիա են անցկացրել կառավարության հրաժարականի պահանջով: Նրանց մի մասը գիշերել է կառավարության շենքի դիմաց: Մասնակիցները կարծում են, որ նոր կառավարությունը կարող է համապատասխան բարեփոխումներ անցկացնել՝ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար, իսկ իշխող «Վրացական երազանքի» թիմն ի զորու չէ դա անել:
    11:11
    04.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Google-ը ծալովի հեռախոսների սեփականատերերի համար առանձին ստեղնաշարի ռեժիմ է մշակում
    Google-ը ծալովի հեռախոսների սեփականատերերի համար առանձին ստեղնաշարի ռեժիմ է մշակում։ Նպատակն է Samsung Galaxy Z Fold 3-ի կամ Microsoft Surface Duo 2-ի մեծ էկրանների վրա մուտքագրումն ավելի քիչ անհարմար եւ ավելի էրգոնոմիկ դարձնել: Եվ թեեւ Samsung-ի ստեղնաշարի հավելվածն արդեն առաջարկում է այս հնարավորությունը Z Fold հեռախոսների համար, որոշ Android օգտատերեր նախընտրում են օգտագործել Gboard-ը տեքստ հավաքելու եւ ավտոմատ ուղղելու համար:
    11:06
    04.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Lada-ն մխրճվել է խախտում կատարած ЗИЛ 130-ի մեջ, բժիշկները պայքարում են 3 վիրավորների կյանքի համար
    Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 23 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի «Պարկովնիկի օբյեկտի» դիմաց, բախվել են ЗИЛ 130 մակնիշի և ՎԱԶ 21010 մակնիշի ավտոմեքենաները։  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։  Ոստիկանությունն ու քննչական բաժին պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։   Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել ЗИЛ-ի վարորդը, ով չթույլատրելի հատվածով փորձել է շրջադարձ կատարել, ապա վթարային իրավիճակ ստեղծել Lada-ի վարորդի համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։  
    11:01
    04.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արթուր Ղազինյանը վայր է դնում պատգամավորական մանդատը
    «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը հայտարարել է պատգամավորական մանդատը վայր դնելու մասին: «Այն, ինչ ունի սկիզբ, ունի նաև վերջ. բնության այս օրինաչափությունը հատկապես արդիական ու կիրառելի է իրավիճակային քաղաքական պայմանավորվածությունների պարագայում: Որոշել եմ վայր դնել իմ պատգամավորական մանդատը. ստեղծված իրավիճակում դա համարում եմ ամենաճիշտ ու արդարացված որոշումը: Պատճառների մասին հիմա չեմ ցանկանում խոսել. դրանք կրում են բացառապես քաղաքական ու մարտավարական բնույթ: Այս պահին կարող եմ միայն ասել, այս ԱԺ-ում որևէ օրակարգով իմ հետագա աշխատանքն այլևս չեմ պատկերացնում, իսկ այդ պայմաններում պահպանել ԱԺ պատգամավորի կարգավիճակը, չեմ կարող. առնվազն ազնիվ չէ: Վերահաստատում եմ Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իմ բոլոր գնահատականներն ու այս իշխանության հասցեին հնչեցրած բոլոր որակումները. ազգակործան կապիտուլյանտ դավաճանի տեղը բանտում է: «Դիմադրության» շարժումն ունի չիրացված ահռելի ներուժ: Այն այս պահին գոյություն ունեցող միակ հարթակն է, որ ի զորու է կանխել նոր դավաճանություններն ու զիջումները. շարժումը պետք է պահել և ուժեղացնել, որպես ՀՀ արժանապատիվ քաղաքացի շարունակելու եմ մասնակցել և բոլորին կոչ եմ անում մասնակցել շարժման կազմակերպած բողոքի ակցիաներին: «Հայաստան» խմբակցության իմ գործընկերներին մաղթում եմ քաղաքական շրջահայացություն և հաջողություն։ Հավատացեք, այնտեղ կան բազմաթիվ ազնիվ, նվիրյալ ու հայրենասեր անձիք: Աստված պահապան Հայաստանին ու Արցախին Աստված պահապան հայ ժողովրդին», - ասվում է Ղազինյանի տարածած հայտարարությունում:
    10:56
    04.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Վանաձոր քաղաքի մի շարք հասցեների գազամատակարարումը կդադարեցվի
    «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Խնձորուտ» թաղամասի 6-րդ, 7-րդ փողոցների առանձնատների, 1-ին փողոցի թիվ 45-ից մինչև թիվ 75 առանձնատների գազասպառողների գազամատակարարումը:
    10:51
    04.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Մեծ Բրիտանիան մշակում Է Ռուսաստանի սառեցված ակտիվների բռնագրավման հարցը. Թրաս
    Մեծ Բրիտանիան հավանություն Է տալիս պատժամիջոցների ներքո հայտնված ռուսական ակտիվների բռնագրավմանը հօգուտ Ուկրաինայի եւ այս պահին մշակում Է այդ հարցը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել Է թագավորության արտաքին գործերի նախարարության ղեկավար Լիզ Թրասը: «Ես հավանություն եմ տալիս այդ գաղափարին, եւ մենք համատեղ ուսումնասիրում ենք այդ հարցը: Կանադայում հենց նոր ընդունել են համապատասխան օրենք: Մենք այդ հարցով զբաղվում ենք Ներքգործնախարարության եւ ֆինանսների նախարարության հետ, բայց ես որոշակիորեն հավանություն եմ տալիս այդ գաղափարին: Անհրաժեշտ Է միայն լավ մշակել այդ հարցի բոլոր մանրամասնությունները»,- ասել Է Թրասը: Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանայի խորհրդարանն «ամենայն հավանականությամբ» կընդունի նոր օրենք, որը թույլ տա բռնագրավել սառեցված ռուսական ակտիվները, սակայն նախարարը հավելել Է, որ օրենսդրության մեջ ուղղումներ մտցնելու անհրաժեշտություն կարող Է չզգացվել:
    10:46
    04.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արամ Վարդևանյանի հրավիրած ակցիան՝ ուղիղ հեռարձակմամբ
    Արամ Վարդևանյանի հրավիրած ակցիան՝ ուղիղ հեռարձակմամբ
    10:43
    04.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ռազմական կառույցի քաղաքականացման կարմիր գծերի հատման ահազանգերի հետքերով․ Թագուհի Թովմասյան
    «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքը պաշտպանության կազմակերպման և իրականացման գործընթացի հիմքում դնում է նաև մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը։ Սակայն «հայաստանյան ժողովրդավարության» պայմաններում կարծես մարդու իրավունքներն իրենց տեղն են զիջում քաղաքական հրահանգներին՝ հասարակության ստվար զանգվածի մոտ առաջացնելով անարդարության վտանգավոր զգացում։ Որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ այս օրերին ստանում եմ ահազանգեր, որ առաջիկա եռամսյա հավաքներին մասնակցելու համար հետևողականորեն ծանուցվում են ընդդիմության` վերջին ամիսների խաղաղ անհնազանդության ակցիաների մասնակիցներ: Ծանուցում է ուղարկվել օրինակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի՝ կալանքի տակ գտնվող որդուն, ցույցերին ակտիվ մասնակցող դաշնակցական Գևորգ Մուրադյանին, որը նույնպես բանտում է, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախագահ Տարոն Ղազարյանի բնակարանի հասցեով և այսպես շարունակ: Ի՞նչ է ստացվում. քաղաքական ակցիաներին ի պատասխան՝ իշխանությունը «պատժում է» ընդդիմադիրներին՝ նրանց ներգրավելով վարժական հավաքներում: Մինչդեռ զինված ուժերի քաղաքականացումն առաջացնում է անարդարության մթնոլորտ․ ժողովրդավարական երկրում պետք է երաշխավորված լինի խոսքի, հավաքների ու քաղաքական ազատությունները: Ի դեպ, իշխանությունն այս հարցում գործում է բավականին բացահայտ. hիշենք ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ իշխող խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ընդդիմության խաղաղ ակցիայի օրերին կոչ արեց ՀՀ պաշտպանության նախարարությանը բողոքի խաղաղ ակցիայի մասնակիցների ցանկը վերցնել ոստիկանությունից և եռամսյա վարժական հավաքներից ու պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին ընդգրկել եռամսյա վարժական հավաքներում։ Եւ հիմա շատ քաղաքացիների մոտ օբյեկտիվ հարց է առաջանում՝ արդյո՞ք օրինակ Նիկոլ Փաշինյանի, Կառավարության անդամների կամ իշխանական պատգամավորների որդիները ներգրավվում են հավաքներում, այն դեպքում, երբ ՀՀ Սահմանադրությունը հստակ սահմանում է օրենքի առջև ընդհանուր հավասարությունը։ Բացի այդ, շատ են քաղաքացիների դժգոհությունները, որ հեռախոսազանգի միջոցով զինկոմիսարիատի աշխատակից ներկայացած անձը քաղաքացուն կանչում է ինչ-որ տվյալներ հայտնելու, քաղաքացին հետաքրքրվում է, թե արդյոք գաղտնի տեղեկություն է տրամադրելու, թե ոչ, որպեսզի օպերատիվ կերպով՝ հեռախոսազանգի միջոցով պատասխանելու հնարավորությունը հստակեցնի։ Ի պատասխան՝ զինկոմիսարիատից հայտնում են, որ ընթացիկ թարմացումներ են, ոչինչ ավելի։ Քաղաքացիների մի մասը ինձ տեղեկացրեց, որ ամեն դեպքում գնացել են զինկոմիսարիատ, սակայն այնտեղ ոչ թե ընթացիկ ստուգումներ են եղել, այլ իրենց ծանուցել են, որ ներգրավվում են վարժական հավաքներում։ Քաղաքացիների մյուս մասն էլ, տեղյակ լինելով օրենքի կարգավորումներին, որ հեռախոսազանգի միջոցով զորահավաքի մասնակցին զինկոմիսարիատ կանչելը միանշանակ չի կարող համարվել պատշաճ ծանուցում, քանի որ օրենքով ծանուցման նման կարգ սահմանված չէ, հրաժարվել է գնալ զինկոմիսարիատ, ինչը որոշ դեպքերում լարում է առաջացրել: Մարդու իրավունքների ենթադրյալ խախտման դրվագները բազմաթիվ են, ուստի՝ պաշտոնապես հայտնում եմ մեր քաղաքացիներին՝ 1. Վարժական հավաքների կազմակերպման այս ընթացքում մարդու իրավունքներին առնչվող խնդիրների համար ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը իմ նախագահությամբ ծառայելու է որպես հարթակ՝ յուրաքանչյուր անհատական դեպքի հետևից օրենքով սահմանված կարգով գնալու համար, 2. Հանձնաժողովի փորձագետներին հանձնարարել եմ զբաղվել յուրաքանչյուր ահազանգով և ներկայացնել առաջարկներ մեր առաջիկա քայլերի վերաբերյալ՝ ի պաշտպանություն մարդու իրավունքների, 3. ՀՀ ՊՆ-ից գրավոր պարզաբանում եմ պահանջել եռամսյա հավաքների գործընթացի վերաբերյալ՝ հստակեցնելու, թե ինչու են թիրախավորվում ընդդիմադիրները, 4. Եռամսյա հավաքների, զորակոչի գործընթացում և, առհասարակ, մարդու իրավունքների խախտմանն առնչվող բոլոր հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ 011 513 230 հեռախոսահամարով։ Չմոռանանք՝ հայրենիքին ծառայելը առաքելություն է, պարտք բոլորի համար, բայց ոչ երբեք պատիժ, սակայն Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այդ նվիրումը ևս ձևախեղել է ու հայրենիքի պաշտպանությունը դարձրել քաղաքական պատժի ձև: Անթուլատրելի է... ոչ թե ոմանք, այլ ԲՈԼՈՐԸ պետք է հավասար լինեն օրենքի առջև։
    10:41
    04.07.22
    Ավելին