Լրահոս

2022-07-04
  • Քաղաքական
    Դիմադրության շարժման ինքնաբուխ ակցիան՝ Եվրամիության գրասենյակի մոտ
    Եվրամիության գրասենյակի մոտ ինքնաբուխ ակցիա են անում «Դիմադրության» շարժման մասնակիցները: Նրանք, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների լուսանկարները պահած, Ազգային ժողովի մոտից են քայլերթով գրասենյակ հասել: Շարժման մասնակիցները Եվրամիությունից պահանջում են պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ:
    13:22
    04.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԲԴԽ-ն նախագահ չընտրեց. ո՞վ կկատարի նախագահի պարտականությունները
    Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) կասեցված լիազորություններով նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունների՝ էական կարգապահական հիմքով դադարեցումից և ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հրաժարականից հետո այսօր ԲԴԽ-ն նախագահ էր ընտրում: Թեև որպես հրաժարականի պատճառ՝ ԲԴԽ-ն նշել էր առողջական խնդիրները, սակայն ակնհայտ է, որ Գագիկ Ջհանգիրյանին ստիպեցին հրաժարականի դիմում ներկայացնել Ռուբեն Վարդազարյանի հրապարակած սկանդալային ձայնագրությունից հետո: 168.am-ին քիչ առաջ հայտնի դարձավ, որ ԲԴԽ-ն նախագահ չի ընտրել: ԲԴԽ նախագահի պաշտոնի համար պայքարող Դավիթ Խաչատուրյանին դատավոր անդամները, բնականաբար, չընտրեցին նախագահ, ու հիմա ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի տարիքով ավագը՝ Ստեփան Միքայելյանը: Թե ինչպես իրադարձությունները կզարգանան, կտեղեկացնենք հաջորդիվ:
    13:17
    04.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ուզբեկստանի Նուկուս քաղաքում անկարգությունների հետևանքով տուժել է 243, մահացել՝ 18 մարդ
    «Kommersant»-ը հայտնում է, Ուզբեկստանի Կարակալպակստանի ինքնավարության Նուկուս քաղաքում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ զոհվել է 18 մարդ, 243-ը՝ վիրավորվել: Նրանցից 94-ը հիվանդանոցներում են։ «Հուլիսի 1-2-ը բերման է ենթարկվել 516 անձ, կատարվում է քննություն։ Առանձին քաղաքացիների նկատմամբ կիրառվել են վարչական միջոցներ, նրանք ազատ են արձակվել»,- ասել է Ուզբեկստանի ազգային գվարդիայի ներկայացուցիչ Դավրոն Ջումանիյազովը։ Կարակալպակստանում բողոքի ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ կառավարությունը ներկայացրել է նոր սահմանադրության նախագիծը, որով առաջարկվում է տարածաշրջանը զրկել ինքնիշխանությունից և հանրաքվեով Ուզբեկստանից անջատվելու իրավունքից։
    13:12
    04.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Դանակահարություն՝ Առատաշեն գյուղում
    Հուլիսի 2-ին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «որովայնի թափանցող, կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 36-ամյա տղամարդ: Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նա դանակահարվել է ժամը 10.45-ի սահմաններում Արմավիրի մարզի Առատաշեն գյուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է դանակահարողի ինքնությունը: Բացատրական աշխատանքի արդյունքում 39-ամյա տղամարդը ներկայացել է նախաքննական մարմնին, ներկայացրել հանցագործության գործիք դանակը և տվել խոստովանական ցուցմունք: Կատարվում է քննություն:
    13:07
    04.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ջրվեժում 51-ամյա տանտերը որսորդական հրացանով կրակել է բակում խաղացող 8-ամյա երեխային
    Հուլիսի 2-ին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «հրազենային բազմաթիվ արճճային վնասվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 8-ամյա տղա: Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանությունը: Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները պարզել են, որ Ջրվեժ գյուղի տներից մեկում 51-ամյա տանտերը, իրեն պատկանող որսորդական ողորկափող հրացանի հետ անփույթ վարվելու հետևանքով, կրակոց է արձակել՝ մարմնական վնասվածք պատճառելով բակում խաղացող հարևանի 8-ամյա տղային: 51-ամյա տղամարդը ներկայացրել է որսորդական հրացանը: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:
    13:02
    04.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Առցանց հարթակներում տեղեկատվության անվտանգության իրավական կարգավորման և վերահսկողության հարցով գլխավոր դատախազը դիմել է կառավարությանը
    ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը պետության ոչ գույքային շահերի պաշտպանության ոլորտում կատարած ուսումնասիրությամբ պարզել է, որ վերջին տարիներին համացանցի լայն տարածման պայմաններում ահագնացել է ինտերնետային կայքէջերով, սոցիալական ցանցերով ազգային, կրոնական, սեռական կամ այլ խտրականություն, ՀՀ-ում շրջանառությունն արգելված նյութերի, այդ թվում թմրամիջոցների գովազդ, կամ վաճառքի բացահայտ հրավեր պարունակող կամ հանցավոր այլ դրսևորում ունեցող տեղեկատվության տարածումը: Ներպետական օրենսդրության ուսումնասիրությամբ պարզվել է, որ լայն դիտելիություն ունեցող ինտերնետ ռեսուրսներով տարածվող տեղեկատվության անվտանգությունը ՀՀ-ում իրավական տեսանկյունից ապահոված չէ, օրենսդրական կարգավորումները բացակայում են և որևէ մարմնի վրա տեղեկատվության անվտանգության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու, դրանից բխող միջոցներ ձեռնարկելու իրավասություն դրված չէ: Նման վերահսկողության բացակայության պայմաններում տեղեկատվական ռեւսուրսները շարունակում են նման բովանդակության անարգել տարածումը՝ խեղաթյուրելով և չարաշահելով խոսքի ազատության ժողովրդավարական սկզբունքը: Մինչդեռ, մի շարք երկրներում, օրինակ՝ Գերմանիայում, Ռուսաստանում, Վրաստանում, առցանց ռեսուրսներով տարածվող տեղեկատվության անվտանգությունը կարգավորված է իրավական ակտերով: Մասնավորապես, «Տեղեկատվության, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության պաշտպանության մասին» ՌԴ օրենքով սահմանվել է ՌԴ ողջ տարածքում համացանցով արգելված տեղեկատվության ցանկ, որոնցից են ինքնասպանություն գործելու եղանակների և ինքնասպանության դրդելու մասին տեղեկատվությունը, թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի պատրաստման և օգտագործման, անչափահասներին ոչ իրավաչափ վարքագծի ներգրավելու, վաճառքը սահմանափակված կամ արգելված դեղամիջոցների, ալկոհալային արտադրանքի մանրածախ վաճառքի առաջարկ պարունակող տեղեկատվությունը և այլն: Նման տեղեկատվության հայտնաբերման դեպքում, ՌԴ գլխավոր դատախազի կամ նրա տեղակալների կողմից գործադիր իշխանության դաշնային մարմնին /Роскомнадзор/ ներկայացվում է տվյալ տեղեկատվության անհապաղ հեռացման և ինտերնետ ռեսուրսների հասանելիության սահմանափակման պահանջ: Իրավասու մարմնի կողմից տեղեկատվությունը ստանալու պահից 1-օրյա ժամկետում ինտերնետ ռեսուրսի տիրոջ կողմից տեղեկատվությունը չհեռացվելու դեպքում տվյալ ինտերնետ ռեսուրսի հասանելիությունը սահմանափակվում է: Իսկ Գերմանիայի Դաշնությունում գործում է սոցիալական ցանցերի անվտանգությունն ապահովող «Սոցիալական ցանցերում իրավակիրառման վիճակը բարելավելու մասին» օրենք: Դրանով արգելվում է հակասահմանադրական ճանաչված կազմակերպության քարոզչություն, պետությանը սպառնացող ծանր արարքի նախապատրաստման, նման արարքի կատարումը մոտիվացնող գրականության տարածման, հանցավոր վարքագծի խրախուսման, ազգային, կրոնական, սեռական կամ այլ թշնամաք սերմանող և այլ տեղեկատվությունը: Նշված օրենքով տեղեկատվության սպառողներին վերապահվել է արգելված տեղեկատվությունը սոցիալական ցանցին բողոքարկելու իրավունք: Իսկ սոցիալական ցանցերի վրա դրվել է օրենքին հակասող տեղեկատվությունը վերացնելու կամ էլ արգելափակելու պարտականություն: Վերջինս չկատարելու դեպքում սոցիալական ցանցի վարքագիծը ենթակա է վերանայման հսկողական կարգով՝ Արդարադատության գործերով դաշնային մարմնի կողմից: Վերջինս իրավասու է ոչ իրավաչափ վարքագիծ թույլ տված ռեսուրսը ենթարկել վարչական պատասխանատվության՝ տուգանքի, որի չափը տատանվում է 5-50 մլն. եվրոյի սահմաններում: Նման մեծ չափի տուգանք սահմանելու նպատակը օրենքը խախտելու գիտակցված վարքագիծը կանխելն է: Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը գրություն է հասցեագրել ՀՀ Կառավարությանը՝ առաջարկելով կարծիքն ազատ արտահայտելու սահմանադրական իրավունքի երաշխավորմամբ քննարկել ինտերնետ ռեսուրսներով տարածվող տեղեկատվության անվտանգությունը իրավական կարգավորման ենթարկելու, դրա հիման վրա ոլորտում պետական վերահսկողություն իրականացնելու հարցը: Արթուր Դավթյանը պատրաստակամություն է հայտնել ՀՀ դատախազության կողմից աջակցել այդ գործընթացին:
    12:55
    04.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    «Արարատ-Արմենիա»-ն բրազիլացի հարձակվող ունի
    Երևանի «Արարատ-Արմենիա»-ն Եվրոգավաթային մեկնարկից առաջ նոր համալրում ունի կազմում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է ակումբի մամուլի ծառայությունը: «Արարատ-Արմենիա» ակումբին է միացել բրազիլացի 29-ամյա հարձակվող Ագդոն Մենեզեսը: Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը Ագդոնն իր ֆուտբոլային կարիերայի մեծ մասն անցկացրել է պորտուգալական ակումբներում («Բրագա»-B, «Մերելինենսե», «Ֆեիրենսե», «Օլիվեիրենսե», «Վարժիմ»), ինչպես նաև՝ բրազիլական «Վիտորիա»-B-ում: Ագդոնը պորտուգալական Լիգա Պրոյի 2019/20-ի լավագույն ռմբարկուն է ճանաչվել՝ 13 գոլի հեղինակ դառնալով «Օլիվեիրենսեի» կազմում:
    12:49
    04.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Վրաստանն արգելել Է ցորենի և գարու արտահանումը
    Հուլիսի 4-ին ուժի մեջ Է մտել Վրաստանի կառավարության որոշումը տեղական արտադրության ցորենի եւ գալու արտահանման արգելքի վերաբերյալ: Այդ մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ցորենի եւ գարու (արտահանման) արգելքի մասին կառավարության որոշման մեջ որեւԷ փոփոխություն չի մտցվել, համապատասխանաբար, այն այսօրվանից մտել Է ուժի մեջ»,- նշել են կառավարությունում: Վրաստանի իշխանությունները ցորենի եւ գարու արտահանման արգելք սահմանելու որոշումն ընդունել են հունիսի վերջին: Արգելքը կգործի մինչեւ 2023 թվականի հուլիսը: Կառավարության որոշումը չի արգելում հանրապետությունից ատահանել Վրաստանում արտադրված եգիպտացորենը: Վրաստանի «Սաքստատ» վիճակագրության ազգային ծառայության տվյալներով՝ 2021 թվականին հանրապետությունն ավելի քան 1,4 հազար տոննա ցորեն Է արտահանել Հայաստան (365 հազար դոլարի), 49 տոննա՝ Թուրքիա (16 հազար դոլարի) եւ 40 տոննա՝ Ուկրաինա (10 հազար դոլարի): 2021 թվականին Վրաստանում աճեցված ցորենի ընդհանուր ծավալը կազմել Է 136,1 հազար տոննա, ինչը 32,9 տոկոսով ավել Է, քան 2020 թվականին: Վրաստանը տարեկան սպառում Է մինչեւ 650 հազար տոննա ցորեն: Հանրապետությունն ինքն իրեն ապահովում Է սոսկ 15 տոկոսով: Մնացածը ներմուծում Է, որի ավելի քան 90 տոկոսը բաժին Է ընկնում Ռուսաստանին: Ապրիլին Վրաստանի իշխանությունները հայտարարել են, որ առաջիկա տարիներին պլանավորում են աճեցվող ցորերի ծավալը մեծացնել սպառվող քանակի 15 տոկոսից մինչեւ 50 տոկոս: Գարին, ինչպես ավելի վաղ նշել Է Վրաստանի շրջակա միջավայրի եւ գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան, այս պաին արտահանվում Է Իրաք եւ Իրան: Ընթացիկ տարում հանրապետությունում մտադիր են հավաքել 60 հազար տոննա գարի, այդ արտադրանքի ավելի քան 2,5 հազար տոննան արդեն ուղակվել Է արտահանման:
    12:42
    04.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 174 նոր դեպք
    Հայաստանում վերջին մեկ շաբաթում կորոնավիրուսով վարակման 174 նոր դեպք է արձանագրվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 423 417-ի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից: Կատարվել է 4992 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 290 պացիենտ: Առ այսօր ապաքինվել է 412 817 մարդ, վերջին մեկ շաբաթում՝ 62: Մեկ շաբաթում կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպք չի արձանագրվել. մահացածների թիվը 8626 է:
    12:36
    04.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վարդազարյանի փաստաբանը միջնորդել է հետաձգել ԲԴԽ նախագահի ընտրությունը
    ​ ԲԴԽ լիազորությունները դադարեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ս. Միքայելյանին՝ ԲԴԽ նախագահի ընտրությունը հետաձգելու, ինչպես նաև բողոքի քննությունը մինչև նախագահի ընտրությունը քննելու վերաբերյալ։ Միջնորդության տեքստը հրապարակել է Ռուբեն Վարդազարյանը, որի լիազորությունները ԲԴԽ որոշմամբ դադարեցվեցին հունիսի 23-ին հրապարակած որոշմամբ։ Հուլիսի 1-ին Օրբելյանը բողոք էր ներկայացրել այդ որոշման դեմ։ ​
    12:26
    04.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «Դատապարտյալների հիվանդանոց»-ում օտարերկրացի կալանավորը ստացել է բուժում՝ իր կամքին հակառակ, նրա համար չի ապահվվել մայրենի կամ այլ հասկանալի լեզվով հաղորդակցություն. ՄԻՊ
    Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծի հեռախոսահամարին ստացված զանգի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանկարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանման ներկայացուցիչները ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ իրականացրած արագ արձագանքման այցի ընթացքում արձանագրել են, որ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի հոգեբուժական բաժանմունքում հաշվառված օտարերկրացի կալանավորված անձը փակ ռեժիմային գոտում պահվել է մեկուսի, որտեղ ստացել է բուժում՝ իր կամքին հակառակ: Խախտման որոշմամբ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է, որ Քրեակատարողական հիմնարկներում փաստացի անազատության մեջ գտնվելու ընթացքում օտարերկրացի կալանավորված անձի համար պետությունը չի ապահովել անհրաժեշտ և բավարար պահման պայմաններ, ազգականների հետ կապ, ոչ հոժարակամ հոգեբուժական օգնության և սպասարկման պատշաճ տրամադրում, անձի համար մայրենի կամ այլ հասկանալի լեզվով հաղորդակցություն, վնասվածքների պատշաճ զննություն ու արձանագրում, ինչի արդյունքում խախտվել են անձի առողջության պահպանման, անձնական անձեռնմխելիության, արտաքին աշխարհի հետ կապի պահպանման, ինչպես նաև խոշտանգումների և վատ վերաբերմունքի չենթարկվելու իրավունքները: Մարդու իրավունքների պաշտպանը խախտման որոշմամբ արձանագրել է, որ կալանավորված անձի նկատմամբ առանց իր համաձայնության և այլ անհրաժեշտ իրավական հիմքերի, հարկադրաբար իրականացվել է հոսպիտալացում, իր կամքին հակառակ, առանց պատշաճ հիմնավորման, կիրառվել են բժշկական միջամտություններ՝ մեկուսացման և հանդարտեցման դեղորայքային միջոցներ: Արդյունքում, կալանավորված անձը զրկված է եղել սեփական մարմնի նկատմամբ իրականացվող բժշկական միջամտության վերաբերյալ որոշում կայացնելու հնարավորությունից, ինչի հետևանքով խախտվել են վերջինիս ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության և առողջության պահպանման իրավունքները: «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում կալանավորված անձի նկատմամբ հոգեբուժական բաժանմունքում ինչպես հոսպիտալացումը, այնպես էլ փաստացի ոչ հոժարակամ բուժումն իրականացվել են օրենսդրության պահանջների կոպիտ խախտումներով, ինչն էլ հանգեցրել է նաև անձի՝ խոշտանգումների և վատ վերաբերմունքի չենթարկվելու իրավունքի խախտման: Պարզվել է նաև, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կատարած ինքնասպանության փորձից հետո բժիշկ-մասնագետների կողմից պատշաճ բժշկական զննության չի ենթարկվել և պատշաճ բժշկական օգնություն չի ստացել: Հոգեբույժի կողմից զննվել է դեպքից միայն 4 օր հետո։ Բժշկական անձնակազմի կողմից չի գնահատվել անձի ինքնասպանություն գործելու ռիսկայնությունը: Ավելին, «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի հոգեբուժական բաժանմունքում հոսպիտալացվելու կապակցությամբ՝ չի գնահատվել կալանավորված անձից բխող ենթադրյալ վտանգը (ներառյալ՝ իր կամ այլ անձանց կյանքի կամ առողջության համար), ինչպես նաև առանց հոսպիտալացման անձի բուժումն արդյունավետ չկազմակերպելու հետևանքները, հոգեբուժական օգնությունն ուշացնելու և անձի կյանքին, առողջությանը կամ շրջապատին վտանգ ներկայացնելու հանգամանքները: Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է նաև, որ ստացիոնար ընդունվելիս կալանավորված անձի համաձայնության բացակայության պարագայում վերջինս 72 ժամվա ընթացքում հոգեբուժական հանձնաժողովային զննության չի ենթարկվել և ոչ հոժարակամ բուժում սկսելու գործընթաց նախաձեռնված չի եղել: Հիվանդության պատմագրում բացակայել են կալանավորված անձի մեկուսի պահելու հիմքերը, առկա չի եղել հոգեբուժական հանձնաժողովի կամ բժիշկ-հոգեբույժի կողմից համապատասխան և պատճառաբանված որոշումը: Խախտման որոշմամբ արձանագրվել է, որ Քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնակատարի կողմից կայացվել է որոշում՝ կալանավորված անձին՝ փակ ռեժիմային գոտու հիվանդախցում միայնակ պահելու մասին, որը եղել է առանց բավարար հիմքերի: Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է նաև, որ օտարերկրացի կալանավորված անձին հասկանալի լեզվով, համապատասխան թարգմանչի միջոցով չեն իրազեկել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի իրավունքների, ազատությունների, դրանց սահմանափակումների, ինչպես նաև հոգեկան խանգարման բնույթի, առաջարկվող բուժման նպատակի, մեթոդաբանության, տևողության, ինչպես նաև կողմնակի ազդեցության և ակնկալվող արդյունքների, հոգեբուժական օգնությունից և սպասարկումից հրաժարվելու հետևանքների վերաբերյալ: Քրեակատարողական հիմնարկներում գտնվելու ընթացքում չի ապահովվել օտարերկրացի կալանավորված անձի հաղորդակցությունը հարազատների հետ, ինչի արդյունքում խախտվել է նաև վերջինիս արտաքին աշխարհի հետ կապի պահպանման իրավունքը: «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում չի ապահովվել պահման պատշաճ պայմաններ՝ չի տրամադրվել անկողնային պարագաներ և սպասք: Միայն Պաշտպանի ներկայացուցիչների միջամտությամբ է կալանավորված անձին տրամադրվել անկողնային պարագաներ և սպասք: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից կանխարգելման ազգային մեխանիզմի կարգավիճակի շրջանակում իրականացվող մշտադիտարկումը վկայում է, որ նմանատիպ դեպքերը գործնականում ունեն տարածում: Վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք անձանց հոսպիտալացնելու, ոչ հոժարակամ բուժման ենթարկելու, զսպման միջոցներ կիրառելու ընթացակարգերը չպահպանելու, անձի մոտ առկա վնասվածքները չարձանագրելու, անձին մայրենի կամ այլ հասկանալի լեզվով հաղորդակցություն, արտաքին աշխարհի հետ կապ և պահման պատշաճ պայմաններ չապահովելու, դրանց վերաբերյալ տեղեկացվածության ցածր մակարդակի, ինչպես նաև նշվածի կապակցությամբ ՀՀ արդարադատության նախարարության կողմից պատշաճ վերահսկողության բացակայության հետևանք են: Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ խախտում է արձանագրել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան ստորաբաժանումների իրավասու անձանց գործողություններում միաժամանակ: Այդ կապակցությամբ ՀՀ արդարադատության նախարարին առաջարկվել է. 1)կալանավորված անձի իրավունքների խախտման կապակցությամբ անհապաղ իրականացնել ուսումնասիրություն՝ քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան ստորաբաժանումների իրավասու անձանց պատասխանատվության հարցը լուծելու նպատակով, 2)բացառել ազատությունից զրկված անձին առանց գրավոր համաձայնության, ինչպես նաև համապատասխան հիմքերի բացակայության դեպքում ոչ հոժարակամ հոսպիտալացման պրակտիկան, 3)բացառել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող ազատությունից զրկված անձանց նկատմամբ համապատասխան հիմքերի առկայության պարագայում օրենքով նախատեսված ոչ հոժարակամ բուժմանն առնչվող ընթացակարգերի խախտումները, 4)«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան ստորաբաժանումների իրավասու բժշկական անձնակազմերին իրազեկել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող ազատությունից զրկված անձանց նկատմամբ զսպման միջոցների կիրառման հիմքերի, ընթացակարգերի, տևողության, հիմնավորման կարևորության մասին, 5)պարբերաբար իրականացնել քրեակատարողական հիմնարկների վարչակազմի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան ստորաբաժանումների իրավասու անձանց համար հոժարակամ և ոչ հոժարակամ բուժման իրականացման իրավական հիմքերի և ընթացակարգերի վերաբերյալ իրազեկման աշխատանքներ և պարբերաբար վերապատրաստման դասընթացներ՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների վերոշարադրյալ խախտումների դեպքերը բացառելու նպատակով, 6)քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի կողմից ազատությունից զրկված անձանց մեկուսի պահելու վերաբերյալ որոշումներ կայացնել բացառապես դրանց բավարար և անհրաժեշտ հիմքերի առկայության պարագայում, 7)քրեակատարողական հիմնարկներում միջադեպերից և ինքնասպանության փորձերից հետո ազատությունից զրկված անձանց նկատմամբ իրականացնել պատշաճ բժշկական հսկողություն, այդ թվում՝ բժշկական զննություն, պատշաճ արձանագրել ազատությունից զրկված անձանց ստացած վնասվածքները, ցուցաբերել անհրաժեշտ ծավալով բժշկական օգնություն, 8)քայլեր ձեռնարկել ազատությունից զրկված անձանց իրավունքների իրացումը, հատկապես՝ բժշկական օգնությունն ու սպասարկումը, իրենց հասկանալի լեզվով համապատասխան թարգմանչի ներգրավվածությամբ կազմակերպելու ուղղությամբ, 9)խիստ հսկողություն սահմանել ազատությունից զրկված անձանց «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում անկողնային պարագաներով և սպասքով ապահովելու նկատմամբ: Որոշումն ուղարկվել է նաև ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայություն՝ ի գիտություն:
    12:20
    04.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ո՞ր դեպքում հասարակությունը կընտրի նոր իշխանություն․ Վահե Հովհաննիսյան
    ԱԺ-ում վերջին զարգացումները նոր իրավիճակ են ստեղծել։ Իշխանության նյարդերը տեղի տվեցին։ Փորձի պակասի և որոշումների կայացման անոմալ մեխանիզմի հետևանքն էր։ Փողոցային ակցիաների ինտենսիվության անկումը համարվեց ճիշտ պահ՝ ԱԺ-ում ընդդիմությանը պաշտոններից զրկելու համար։ Սա ոչ միայն անիմաստ էր՝ որպես քաղաքական քայլ, այլև ստեղծեց խորհրդարանական ճգնաժամ։ Իսկ խորհրդարանական կառավարմամբ երկրներում դա հանգուցալուծվում է նոր խորհրդարանի ձևավորմամբ։ Կան գործիչներ, որ վայր են դրել մանդատները, և դա նույնպես նոր իրավիճակ է ստեղծում։ Ամեն ինչ վկայում է այն մասին, որ այս խորհրդարանը սպառվել է, մտել է մարման փուլ։ Բայց սա ամենևին չի ենթադրում, որ զարգացումներն արդեն հստակ են։ Կա երկու գործոն, որոնք էական ազդեցություն կարող են թողնել զարգացումների վրա. ընդդիմություն և արտաքին վտանգ։ Ընդդիմություն Իշխանությունը սխալվեց՝ ստեղծելով խորհրդարանական ճգնաժամ։ Իշխանությունը չունի լուրջ սոցիալական հենարան, հանրային գիտակցության մեջ այն մերժված է։ Բայց սա մեխանիկորեն չի ենթադրում ընդդիմության հաջողություն, ամենևին։ Եթե ընդդիմությունը կարողանա օգտվել իշխանության սխալից (սխալներից) և հանրային լուրջ դժգոհություններից, ապա նոր իշխանության ձևավորումը տեխնիկայի հարց է։ Բայց դրա համար ընդդիմությունը պետք է անի խոր հետևություններ, ենթարկվի խորքային վերափոխումների՝ բովանդակային և կառուցվածքային։ Ի վերջո, կա հստակ հարց. եթե իրավիճակը բերի արտահերթ ընտրությունների, պատրա՞ստ են արդյոք ընդդիմադիր միտքը, ընդդիմադիր համակարգը այդ արագ արտահերթ ընտրություններին։ Կարծում եմ՝ ոչ։ Սա ցավոտ հարց է, բայց մյուս կարևոր հարցերի պատասխանները գտնվում են այստեղ։ Կարո՞ղ է մերժված իշխանությունը մնալ իշխանության. ցավոք, այո։ Այն կմնա իշխանության այնքան ժամանակ, քանի դեռ չի ձևավորել սոլիդ այլընտրանքային ուժ կամ ուժեր, հիմնված ոչ թե լոկ հակաթուրքականության վրա կամ քվոտավորված «հարթակի», այլ այնպիսիք, որոնք կառաջարկեն Հայաստանի հետպատերազմյան զարգացման հեռանկարը՝ հիմնված արժանապատվության և պրագմատիզմի, տարածաշրջանային և միջազգային նոր իրողությունների վրա։ Իշխանությունը կփոխվի այն ժամանակ, երբ հասարակությունը կտեսնի այն ուժին կամ ուժերին, որին չի վախենա իշխանություն տալ։ Սա շատ կարևոր պահ է. ապաքաղաքական հասարակությունը կարող է մերժել իշխանությանը, բայց կհեռացնի նրան միայն այն դեպքում, երբ նոր եկողից վտանգ, արկածախնդրություն չի տեսնի, այլ տեսնի լրիվ հակառակը՝ կայունության, խաղաղության, զարգացման հեռանկար։ ​ Արտաքին վտանգ. սպասելի-անակնկալ Հայաստանն այսօր ինքնահոսի մատնված կիսապետություն է, որի ճակատագիրը որոշում են այլ պետություններ։ Այդ պետություններից յուրաքանչյուրի խնդիրները մեկ օրում կարող են փոխել փխրուն բալանսը, որը շատ արագ կարտահայտվի Հայաստանի անպաշտպան սահմանների վրա։ Սա կլինի սպասելի-անակնկալ արտաքին ռիսկ, որը Հայաստանում ամեն ինչ կարող է մեկ օրում տակնուվրա անել։ Նաև այս սցենարի համար է շատ կարևոր ունենալ ոչ իշխանական սոլիդ ինստիտուտներ, կայացած միավորներ։ Սա գործ է, որ պետք է այսօր արվի. չանելը նշանակում է կա´մ չհասկանալ իրականությունը, կա´մ հետապնդել լրիվ այլ շահեր։
    12:13
    04.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հայտնաբերվել ու վնասազերծվել է 909 պայթուցիչ, 9 հակատանկային և 19 հակահետևակային ական, 214 հրթիռ
    Հունիսի 27-ից հուլիսի 3-ն ընկած ժամանակահատվածում ԱՀ ԱԻՊԾ 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 719 զանգ, որից 632-ը ճանաչողական բնույթի: Շաբաթվա ընթացքում գրանցվել է տեխնածին բնույթի 23, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 24 կանչ: Փրկարարները կատարել են 7 փակված դռան և 6 վերելակի բացում, 7 քաղաքացի փրկարարների օգնությամբ տեղափոխվել է համապատասխան բժշկական հաստատություններ, տեխնիկական օգնություն ցուցաբերելու նպատակով իրականացվել է 1 ելք, փրկարարներն արձագանքել են այլ բնույթի ևս 4 կանչերի: Տեխնածին բնույթի պատահարներից 3 կանչ ստացվել է հրդեհի վերաբերյալ, հրշեջ-փրկարարները ժամանակին արձագանքել ու մեկուսացրել են կրակը՝ տուժածներ չկան: ԱԻ պետական ծառայության հրշեջ-փրկարար մասերում համակարգված աշխատանքներ են իրականացվում հրդեհավտանգ շրջանում՝ բերքահավաքն անկորուստ կազմակերպելու և բնակչության անվտանգությունն ապահովելու ուղղությամբ, միաժամանակ ԱԻ պետական ծառայությունը հորդորում է խստագույնս պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները, մասնավորապես չոր խոտատարածքներում ու այգիներում. մեր իսկ պատասխանատվությամբ նվազեցնենք հնարավոր արտակարգ պատահարների առաջացման ռիսկերը: Հաշվետու ժամանակահատվածում օձի հայտնաբերման վերաբերյալ 7 կանչ է գրանցվել: Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խմբերը բնակչությանը ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն՝ ժամանակին ներկայացել կանչի վայր և կանխարգելել հնարավոր վտանգավոր իրավիճակները՝ թունավոր սողուններին տեղափոխելով անվտանգ տարածք: ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը, գործընկեր կառույցների հետ մեկտեղ շաբաթվա ընթացքում հայտնաբերել ու վնասազերծել են հրթիռակասետային 5 ռումբ: 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում, ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը, գործընկեր կառույցների հետ մեկտեղ բավականին արդյունավետ աշխատանքներ են իրականացրել հանրապետության տարածքը չպայթած զինամթերքից մաքրելու և բնաչության անվտանգությունն ապահովելու ուղղությամբ: Հաշվետու ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության, «The HALO trust» ականազերծող կազմակերպության և ՀԱԿ հիմնադրանի հետ համատեղ աշխատանքի արդյունքում հայտնաբերվել ու վնասազերծվել է 909 պայթուցիչ, 9 հակատանկային և 19 հակահետևակային ական, 214 հրթիռ, հրթիռակասետային 412 ռումբ, ականանետի 830 ական, 2372 արկ, գնդիկաբեկորային 46 ավիառումբ, ձեռքի 316 և նռնականետի 1477 նռնակ:
    12:06
    04.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Բաքվի սուպերմարկետում զանգվածային թունավորում է տեղի ունեցել
    Բաքվի սուպերմարկետում զանգվածային թունավորում է տեղի ունեցել։ Ինչպես տեղեկացրել է haqqin.az-ը, թունավորման ախտանշաններով հոսպիտալացվել է 14 մարդ։ Աղբյուրի տեղեկացմամբ՝ թունավորվողները հիմնականում մարկետի աշխատողներն են։ Սուպերմարկետի տանիքին գազի օգտագործմամբ աշխատանքներ են կատարվել, ինչն, էլ ենթադրաբար, թունավորման պատճառ է հանդիսացել։
    12:01
    04.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Վեճի ժամանակ 37-ամյա կինը դանակով խփել է ամուսնու կրծքավանդակին
    Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, պարզել են, որ հուլիսի 3-ին, ժամը 20.25-ի սահմաններում, Մովսես Խորենացու փողոցի շենքերից մեկի մի բնակարանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 37-ամյա կինը դանակով խփել է ամուսնու կրծքավանդակին: Նույն օրը, ժամը 21.30-ին, հիվանդանոցից է հաղորդում ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ 54-ամյա տղամարդ է բուժօգնության տեղափոխվել: Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը: 37-ամյա կինը ներկայացվել է նախաքննական մարմնին: Կատարվում է նախաքննություն:
    11:56
    04.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերման ժամանել է ԱԳՆ
    Հայաստանում գտնվող Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերման ժամանեց ՀՀ ԱԳՆ: Մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Սանջայ Վերմայի առանձնազրույցը։ Այս մասին հայտնում են Արտաքին գործերի նախարարությունից։
    11:51
    04.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Անցած 3 օրվա ընթացքում արձանագրվել է 34 վթար. 1 մարդ մահացել է, 40-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ
    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 1-ից 4-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 76 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Հայտնաբերվել են 2 անհետ կորած, 7 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 6 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության 1-ական դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 34 պատահար. 1 մարդ զոհվել է, 40-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
    11:46
    04.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան
    Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով մեկնել է Իրան։ Այս մասին տեղեկացրել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությանը։ Հաղորդման համաձայն՝ այցի ընթացքում նախատեսվում են Բայրամովի հանդիպումներն Իրանի պաշտոնական անձանց հետ։
    11:41
    04.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հունիսին Շիրակի մարզում ծնվել է 221 երեխա
    Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2022 թվականի հուլիսի 1-3-ը ծնվել է 18 երեխա, նրանցից 8-ը տղա է, 10-ը՝ աղջիկ։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից: Նախորդ՝ հունիս ամսին, մարզում ծնվել է 221 երեխա, նրանցից 119-ը տղա է, 102-ը՝ աղջիկ, 2-ը զույգ է, 1-ը՝ եռյակ։
    11:36
    04.07.22
    Ավելին