Լրահոս

2022-07-11
  • Արտաքին քաղաքականություն
    Նախագահի նստավայրը հրկիզել են. Շրի Լանկայի նախագահն ու վարչապետը հրաժարական են տվել
    Պետական շենքեր կրակի տվող ցուցարարների առաջ ընկրկել է Շրի Լանկայի վարչակազմը: Նախագահն ու վարչապետը հրաժարական են տվել՝ բոցավառվող սոցիալական բողոքի ֆոնին: Մինչև աղմկոտ հրաժարականներն էին փողոց դուրս եկած ցուցարարները ներխուժել նախագահի նստավայր, հրկիզել այն: Նախագահական ընտրությունները կկազմակերպվեն մինչև հաջոդ տարվա մարտ:
    23:00
    11.07.22
    Ավելին
  • Հայաստան
    Մեկ օրում՝ չորս երկրաշարժ Հայաստանում և անոմալ շոգ. «արտակարգ աշխարհ»
    Երեկոյան 4-րդ երկրաշարժն է գրանցվել Հայաստան-Վրաստան սահմանագոտում՝ Բավրա գյուղից 14 կիլոմետր հյուսիս-արևելք: Էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը 3-ից 4 բալ է եղել: Մի քանի ժամում երկրակեղևի 4-րդ ցնցումից հետո մարդիկ սկսել են մտածել, որ սեյսմիկ անկայունությունը կարող է նաև աննախադեպ տապի հետ կապ ունենալ: Մինչև 40 աստիճան շոգը մասնագետները խորհուրդ են տալիս երկրաշարժի հետ չկապել:
    22:50
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Երկրաշարժ՝ Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք
    Հուլիսի 11-ին, տեղական ժամանակով ժամը 22:25-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 18:25-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․19⁰ և արևելյան երկայնության 43․96⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա և Սարագյուղ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։
    22:50
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՀԿ ԳՄ-ն առաջարկել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարի պաշտոնում Հայկ Մամիջանյանի թեկնածությունը
    Այսօր ՀՀԿ կենտրոնակայանում Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել կուսակցության Գործադիր Մարմնի հերթական նիստը։ Նիստի ընթացքում քննարկվել են կուսակցության գործունեության հետ կապված մի շարք հարցեր։ Շեշտվել է կառուցվածքային ստորաբաժանումների հետ աշխատանքների ակտիվացման եւ ոլորտային կազմակերպությունների աշխատանքային ծրագրերը լիարժեք իրագործելու կարեւորությունը։ Նիստին ներկայացվել է նաեւ ՀՀԿ արտաքին կապերի շրջանակներում միջազգային գործընկերների հետ տարվող աշխատանքների մասին ընթացիկ տեղեկատվությունը։ Քննարկվել է Ազգային Ժողովում Հանրապետական պատգամավորների հետագա գործունեությունը: Ի գիտություն է ընդունվել «Հայրենիք» կուսակցության ղեկավարի հայտարարությունը «Պատիվ ունեմ» դաշինքից դուրս գալու մասին եւ արձանագրվել է դաշինքի գոյության դադարումը։ Հաշվի առնելով, որ նույնանուն խմբակցությունը Ազգային Ժողովում դեռեւս գոյություն ունի եւ նրա ղեկավարի թափուր պաշտոնը իրավաքաղաքական գործընթացների ապահովման տեսանկյունից պետք է լրացնել, ՀՀԿ ԳՄ-ն առաջարկել է խմբակցության ղեկավարի պաշտոնում Հայկ Մամիջանյանի, իսկ քարտուղարի պաշտոնում՝ Տիգրան Աբրահամյանի թեկնածությունները։ Այս համատեքստում վերահաստատվել է, որ կուսակցության խորհրդարանական գործունեության առանցքն եղել եւ մնում է գործող վարչախմբի հեռացումը, ուստի թե խորհրդարանում, թե խորհրդարանից դուրս Հանրապետականը պատրաստ է համագործակցության այդ օրակարգը հետապնդող պատգամավորների, քաղաքական եւ հասարակական ուժերի ու գործիչների հետ։ Քննարկվել են նաեւ Հայաստանի եւ Արցախի շուրջ հետեւողականորեն վատթարացող անվտանգային միջավայրի մարտահրավերները, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումները։
    22:40
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մարաշի քրեական հետախույզները բացահայտել են բնակարանային գողությունը
    Ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները բացահայտել են դյուրակիր համակարգչի գողությունը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, հուլիսի 3-ին, ժամը 22.35-ին ոստիկանություն է զանգել Արմենակյան փողոցի բնակիչներից մեկն ու հայտնել, որ տնից գողություն է կատարվել: «Մեկնել են ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը, քննիչներ ու փորձաքրեագետներ: Պարզվել է, որ ցերեկվա ժամը երկուսից տանտերը բացակայել էր տնից, իսկ երբ վերադարձել էր, նկատել էր ապակին կոտրած: Գողացել էին նոթբուք: Իրավապահաներն ուսումնասիրեցին տարածքը, փորձեցին հայտնաբերել ականատես-վկաներ, զրուցեցին տանտիրոջ հետ, բայց նա ոչ մեկին չէր կասկածում: Հաշվի առնելով, որ հափշտակությունը կատարվել էր տանտիրոջ մի քանի ժամվա բացակայության ընթացքում, ոստիկանները հիմնավոր կասկած ունեին, թե բացահայտման համար հեռու գնալ պետք չէ: Հենց այս վարկածը հիմք ընդունելով` Մարաշի քրեական հետախույզները ձեռնարկեցին օպերատիվ միջոցառումներ և պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում պարզեցին, որ գողությունն արել է նույն փողոցի բնակիչ, 34-ամյա մի տղամարդ: Ահազանգից ժամեր անց նա հայտնաբերվեց հենց Արմենակյան փողոցում, ձերբակալվեց, ապա ներկայացվեց քննչական բաժին»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ նաև արագ բացահայտման շնորհիվ գողոնը հայտնաբերվել և առգրավվել է: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
    22:30
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Բելառուսը դիմել է Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցելու համար
    Բելառուսը դիմել է Շանհայի համագործակցության կազմակերպությանն (ՇՀԿ) անդամակցելու համար, նրա դիմումն արդեն ուղարկվել է անդամ երկրներին և Սամարղանդում կայանալիք գագաթնաժողովում կարող է սկսվել ՇՀԿ-ին նրա անդամակցության ընթացակարգը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Ուզբեկստանի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Նորովը: «Ներկայում Բելառուսը հայտ է ներկայացրել, որն ուղարկվել է անդամ երկրներին: Եվ եթե ընդհանուր որոշում կայացվի, իսկ ես կարծում եմ, որ այդպես էլ կլինի, Սամարղանդի ՇՀԿ գագաթնաժողովում որոշում կկայացվի Բելառուսին ՇՀԿ-ին անդամակցելու ընթացակարգեր սկսելու մասին»,-հայտարարել է Նորովը: ՇՀԿ-ի հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա Սամարղանդում սեպտեմբերին։
    22:20
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Զինված ու դիմակավորված ավազակային հարձակում՝ Երևանում
    Այսօր՝ հուլիսի 11-ին, բժշկական դիմակներով դիմակավորված, ատրճանակով զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Վ.Փափազյան փողոցի 13ա հասցեում գործող օֆիսներից մեկում ավազակային հարձակում է տեղի ունեցել: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/07/11/1217583/
    22:10
    11.07.22
    Ավելին
  • Քաղաքական
    Ծառուկյանը շարունակում է պահանջել Փաշինյանի հրաժարականը.ԿԳՄՍՆ-ն պահանջում է չկառուցել Հիսուսի արձանը
    Քրիստոսի կառուցվելիք արձանի շուրջ սկանդալները չեն դադարում: Ծառուկյանի արձանաշինության թեմայով սկանդալային բացահայտում է արել «Հետք»-ը: Հետաքննող լրագրողները պարզել են, որ Հատիսի ստորոտում շուրջ 140 հեկտար հող ու լեռան գագաթը այս տարվա մայիս-հունիսին չնչին գնով օտարվել են «Ծառուկյան» հիմնադրամին։ Ըստ հրապարակման՝ օտարվել են նաև Հատիսի բերդ կոչվող հնագիտական վայրի տարածքներ։ ԿԳՄՍ նախարարությունը լրատվամիջոցներից է իմացել, որ փրկչի ամենաբարձր արձանը կառուցվելու է Հատիս լեռան վրա:
    22:00
    11.07.22
    Ավելին
  • Քաղաքական
    Նավթ ու գա՞զ, թե՞ ժողովրդավարություն. Սաղաթելյանի տպավորությունները՝ ստրասբուրգյան այցից
    «Թուրք-ադրբեջանական տանդեմի ու Հայաստանի իշխանության հայտարարությունները Հայաստանի ընդդիմության մասին նույնն են», Ստրասբուրգից վերադառնալուց հետո հրավիրած ասուլիսում այսպիսի հայտարարություն է արել Դիմադրության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը: Նա անդրադարձել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այն հայտարարությանը, թե ընդդիմությունը խոսում է Արցախի փրկության մասին, բայց երկիրը տանում է անորոշության։ Սաղաթելյանը պաշտպանության նախարարին կոշտ հորդորել է՝ գործով զբաղվել:
    21:44
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Եվրամիությունում ժամանակավոր պաշտպանություն է խնդրել 3,7 միլիոն ուկրաինացի փախստական
    ԵՄ-ից ժամանակավոր պաշտպանություն է խնդրել մոտ 3,7 միլիոն ուկրաինացի փախստական: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Պրահայում ԵՄ ներքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպումից հետո ներքին գործերի եվրահանձնակատար Իլվա Յոհանսոնը: «Ընդհանուր առմամբ, 6,7 միլիոն ուկրաինացի մուտք է գործել ԵՄ, իսկ մոտ երեք միլիոնը հետո վերադարձել է: Մոտ 3,7 միլիոն մարդ ժամանակավոր պաշտպանություն է խնդրել: Այժմ ԵՄ-ում կա մոտ 3,2-3,7 մլն փախստական»,-նշել է նա: Նրա խոսքով՝ որոշ փախստականներ, ովքեր ժամանակավոր ապաստան են խնդրել, արդեն վերադարձել են Ուկրաինա, իսկ մյուսները, ընդհակառակը, գտնվում են ԵՄ-ում, սակայն գրանցման համար չեն դիմել իշխանություններին։
    21:30
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Նեխուր. օգտակար հատկությունները, հակացուցումները
    Նեխուրը հարուստ է վիտամիններով՝ հատկապես C-ով, նաև А, Е, К, B խմբի վիտամիններով, ամինաթթուներով, միկրոտարրերով՝ բոր, կալցիում, քլոր։ Նեխուրը նպաստում է օրգանիզմի տոնուսի բարձրացմանը, առույգությանը, օգնում է հաղթահարել հոգնածությունը, նաև արագացնում է օրգանիզմից տոքսինների դուրսբերման գործընթացը։ Նեխուրն օգտակար է սիրտ-անոթային հիվանդությունների, օրգանիզմի բորբոքային գործընթացների դեպքում։ Ցածր կալորիականության շնորհիվ նեխուրն ընդունված է համարել դիետիկ սննդակարգի կարևոր բաղադրիչ։ Բանջարեղենը նպաստում է նաև մարսողության բարելավմանը։ Նեխուրն օգտակար է շաքարային դիաբետ, աթերոսկլերոզ, սիրտ-անոթային, միզասեռական հիվանդությունների, փորկապության դեպքում։ Նեխուրի սերմերի մզվածքը հայտնի է ցավազրկող, մկանային ջղաձգումը թուլացնող հատկությամբ, օգտակար են նաև հոդային ցավերի դեպքում։ Նեխուրից պատրաստված ուտեստներն արագ մասրվում են, նվազեցնում են խոլեստերինի մակարդակը, օգնում են ազատվել ավելորդ հեղուկից, օգտակար են այտուցվածության հաղթահարման համար։ Հում վիճակում ցուցված չէ ուտել ստամոքսա-աղիքային համակարգի խնդիրներ ունեցողներին։ Նեխուրի օգտագործումը խստորեն պետք է սահմանափակեն հղիները, կերակրող մայրերը։
    21:20
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Մեղուների խայթոցների հետևանքով 51-ամյա տղամարդու ինքնազգացողությունը վատացել է. վերջինս հիվանդանոց տեղափոխվելիս մահացել է
    SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 9-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:00–ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
    21:10
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Արգենտինայում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, ավելի քան 20 մարդ վիրավորվել է
    Արգենտինայում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, ավելի քան 20 մարդ վիրավորվել է
    21:00
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Mercedes-ն ու ГАЗ 53-ը. կա 6 վիրավոր, այդ թվում՝ երեխաներ
    Այսօր՝ հուլիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:15-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 42-րդ կմ հատվածում բախվել են Mercedes և ГАЗ 53 մակնիշի ավտոմեքենաները: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/07/11/1217576/
    20:50
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Երևան
    Երկարացվել է հ.2 տրոլեյբուսային երթուղու վերջնականգառը
    Երկարացվել է հ.2 տրոլեյբուսային երթուղու վերջնականգառը,տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը: «Հարգելի քաղաքացիներ, մայրաքաղաքի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանից մինչև Չարբախի շուկա շահագործվող տրոլեյբուսային հ.2 ուղեգծում Երևանի քաղաքապետի որոշմամբ կատարվել է մասնակի փոփոխություն: Երթուղու ուղեգիծը Արտաշիսյան-Շիրակի փողոցների խաչմերուկից երկարացվել է մինչև «Կլայկ» առևտրի կենտրոն, ուր և հ.2 երթուղին հասնում է ս.թ. հուլիսի 11-ից»:
    20:40
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի տեղադրման աշխատանքները կասեցված են
    Շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարություն է տարածել Հատիս լեռան գագաթին Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի տեղադրման նախագծի վերաբերյալ, որում ասվում է․ «Հարգելի քաղաքացիներ, Հատիս լեռան գագաթին Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի տեղադրման նախագծի վերաբերյալ անհրաժեշտ ենք համարում պարզաբանել հետևյալը՝ Հուլիսի 7-ի կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախագահի կողմից Հիսուս Քրիստոսի մեծ արձան կառուցելու նախաձեռնության վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը ներկայացվել են կառավարություն, կառավարության մարմինները պետք է քննարկեն և որոշում կայացնեն։ Հայտնում ենք, որ արձանի տեղադրման տեղադիրքի ընտրության վերաբերյալ Շրջակա միջավայրի նախարարություն «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից որևէ փաստաթուղթ դեռ չի ստացվել։ Ընդառաջ գնալով մասնագիտական հանրույթի ու հանրային տարբեր շերտերի հնչեցրած մտահոգություններին, հիմնադրամի կողմից արձանի շինարարությունն այս պահին կասեցված է, դրանք կմեկնարկեն միայն պատկան մարմինների կողմից շինարարական աշխատանքները սկսելու համար համապատասխան մասնագիտական և փորձաքննական եզրակացություններն ու թույլտվությունները ստանալուց հետո։ Հիշեցնենք, որ Հատիս լեռը ընդգրկված է ՀՀ բնության հուշարձանների ցանկում համաձայն «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի N 967-Ն որոշման։ Բնության հուշարձանի պահպանությունը կարգավորվում է Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետով, այն է՝ ՀՀ-ում բնության հուշարձանի տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը սպառնում է դրա պահպանությանը, ինչպես նաև այլ ենթաօրենսդրական ակտերով։ Նախագծի վերաբերյալ Շրջակա միջավայրի նախարարությունը մասնագիտական եզրակացություն կտա միայն համապատասխան փաստաթղթերը ստանալուց հետո»։ Հիշեցնենք, որ շաբաթ տրվել է արձանի կառուցման մեկնարկը, իսկ դրանից մեկ օր անց ԿԳՄՍ նախարարությունը պահանջել էր դադարեցնել աշխատանքները՝ պատճառաբանելով, որ լեռան գագաթին առկա է բրոնզ-երկաթեդարյան հնավայր-ամրոց։ Հիմնադրամն իր հերթին այսօր հայտարարել է, որ դիմել է պատկան մարմիններին՝ ստանալու մասնագիտական եզրակացություններն ու շինթույլտվությունները: Հիմնադրամից նաև նշել են, որ այժմ իրականացվում են բացառապես ենթակառուցվածքներն ապահովելու նպատակով որոշ աշխատանքներ, իսկ արձանի շինարարությունը մեկնարկելու է դրական եզրակացություններից հետո միայն:
    20:20
    11.07.22
    Ավելին
  • Հայաստան
    «Ցանկացած պահի շենքը կարող է փլվել». Երևանի Արզումանյան 8Ա շենքի բնակիչներին խաբե՞լ են
    Երկրաշարժերը Երևանի Արզումանյան 8Ա հասցեով շենքի բնակիչների վախն են հազարապատկել: Ասում են՝ 3-4 բալանոց ցնցումն էլ հերիք է, որ իրենց շենքը գետնին հավասարվի: Դեռ չի կատարվել կառավարության որոշումը, ըստ որի՝ 4-րդ կարգի վթարային շենքի բնակիչները բնակարան պետք է ստանան հարևան նորակառույցում: Արզումանյան 8Ա շենքի բնակիչներին վերջերս լուրեր են հասել, որ նորակառույցի իրենց բնակարանները ևս վաճառվել են:
    20:13
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Շաքար և օսլա պարունակող մթերքների փոխարինիչները առողջ սննդակարգում
    Համեղ ու գայթակղիչ քաղցրավենիքները, ինչպիսիք են աղանդերը, տորթերն ու խմորեղենը, այդքան էլ համատեղելի չեն առողջ սննդակարգի հետ։ Քաղցրավենիքի բաղադրությունը ներառում է շատ ածխաջրեր, ճարպեր և տարբեր տեսակի քիմիական նյութեր, որոնք էլ հանգեցնում են քաշի ավելացման և ցելյուլիտի: Որոշ մարդկանց համար չափազանց դժվար է հրաժարվել իրենց սիրելի քաղցրավենիքներից և կարկանդակներից: Իհարկե, անհնար է ամբողջությամբ բացառել բոլոր քաղցր մթերքները սննդակարգից, քանի որ դա սթրես է օրգանիզմի համար և կարող է հանգեցնել բնականոն աշխատանքի խաթարմանը։ Ուստի կարևոր է գտնել սիրելի քաղցրավենիքին ցածր կալորիականությամբ և առողջ փոխարինող: Բնական շաքարի փոխարինիչ. դրանք պարունակում են առողջարար շաքարներ և վիտամիններ՝ խնձորը, կիվին, դեղձը, նարինջը, իսկ գրեյպֆրուտն ու արքայախնձորն, ընդհանուր առմամբ, օրգանիզմի վրա ունեն ճարպը այրող հատկություն։ Դիետոլոգները խորհուրդ են տալիս նիհարելիս բանան ու խաղող չուտել, քանի որ դրանք շատ շաքար են պարունակում. կարելի է պատրաստել մրգային աղցան և համեմել բնական յոգուրտով։ Քաղցրավենիքը կարող եք փոխարինվել չոր մրգերով և ընկույզով։ Դրանք օգտակար են օրգանիզմի համար, հագեցնում են և երկար ժամանակ պահպանում հագեցվածության զգացումը։ Բացի այդ, բջջանյութի բարձր պարունակության շնորհիվ չոր մրգերը մաքրում են աղիքները։ Մեղրը շաքարի բնական փոխարինող է, սակայն կալորիականությամբ այն այնքան էլ չի զիջում հատիկավոր շաքարավազին։ Պետք է հիշել, որ մեղրը չի հանդուրժում բարձր ջերմաստիճան, քանի որ կորցնում է իր բոլոր օգտակար հատկությունները և դառնում թունավոր։ Սննդաբանները խորհուրդ են տալիս ուտել մուգ և դառը շոկոլադ. 72% տեսակի շոկոլադը պարունակում է վիտամիններ և հակաօքսիդանտներ, հանում է դեպրեսիան, հաղորդում լավ տրամադրություն, դրական է ազդում սրտանոթային համակարգի վրա, կարգավորում արյան ճնշումը։ Դիետայի դեպքում մուգ շոկոլադի օրական չափաբաժինը չպետք է գերազանցի 20 գ-ը։ Ամենապարզ և դիետիկ խմորեղենները պատրաստվում են կաթնաշոռից՝ շոռակարկանդակներ, կաթնաշոռային կեքսներ և այլն։ Կաթնաշոռի մեջ միրգ կամ քաղցրացուցիչ ավելացնելով՝ քաղցր կարկանդակի հիանալի այլընտրանք կստացվի: Եթե զովանալու և միևնույն ժամանակ հագենալու մասին եք մտածում, օգնության կգա անանուխի թեյը, որը խլացնում է սովի զգացումն ու քաղցրավենիք ուտելու ցանկությունը։
    20:05
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Պուտինն ընդլայնել է ՌԴ քաղաքացիություն ստանալու պարզեցված ընթացակարգն Ուկրաինայի բոլոր բնակիչների վրա
    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ընդլայնել է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու պարզեցված ընթացակարգն Ուկրաինայի բոլոր բնակիչների վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՏԱՍՍ գործակալությունը հայտնում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։ Հրամանագրի նախորդ տարբերակում Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու պարզեցված ընթացակարգը վերաբերում էր միայն Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության, ինչպես նաև Ուկրաինայի Խերսոն և Զապորոժիե շրջանների բնակիչներին: Հրամանագրում նշվում է, որ օտարերկրացիներն իրավունք ունեն պարզեցված ձևով դիմել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ստանալու համար՝ չհամապատասխանելով այնպիսի պայմաններին, ինչպիսիք են Ռուսաստանում բնակության հնգամյա ժամկետը, ապրուստի աղբյուրի առկայությունը և ռուսերենի իմացության ստուգումը:
    19:56
    11.07.22
    Ավելին