Լրահոս

2022-07-11
  • Իրավական
    Վթարային 4-րդ կարգի շենքի բնակիչների բնակարանները վաճառվե՞լ են
    Երկրաշարժերի մասին լուրերը Երևանի Արզումանյան 8Ա հասցեով շենքի բնակիչների վախն են հազարապատկում: Ասում են՝ 3-4 բալանոց մի ցնցում Երևանում և իրենց շենքը գետնին կհավասարվի:
    18:05
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Սևանա լճի մակարդակը հուլիսի 4-10-ն ընկած ժամանակահատվածում իջել է 3սմ-ով
    Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 4-10-ը: «Սևանա լճի մակարդակը հուլիսի 4-10-ն ընկած ժամանակահատվածում իջել է 3սմ-ով և կազմել` 1900.7մ (10.07.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 5 սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 28 սմ-ով։ Ոռոգման նպատակով՝ Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը հուլիսի 4-10-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 13.351մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը՝ հունիսի 3-ից հուլիսի 10-ը ներառյալ՝ 52.058 մլն. մ³: Արփա-Սևան ջրատարով հուլիսի 4-10-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.779 մլն. մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից հուլիսի 10-ը ներառյալ՝ 146.737 մլն. մ³»: Возможно, это изображение водоем и текст Возможно, это изображение текст Возможно, это изображение текст «Uhunm hunp 1900.95 1900.90 ииKwppиyp ψhnynjunypjnup, 2019-2022pp. 1900.85 2019 1900.80 2020 2021 2022 1900.75 1900.70 1900.65 1900.60 1900.55 1900.50 1900.45 1900.40 1900.35 1900.30 01-01 11-01 21-01 31-01 10-02 20-02 02-03 00 12-03 22-0 01-04 10-06 20-06 30-06 10-07 20-07 30-07 09-08 08 19-08 29-08 -08 08-09 17-12 27-12» Возможно, это изображение текст «uhunp Uhunuh duqupnuyn, 2012-2022pp. hnyhuh 10-hηpnıpjup 1900.85 1900.80 1900.75 1900.70 1900.65 1900.60 1900.55 1900.50 1900.45 1900.40 1900.35 1900.30 1900.25 1900.20 1900.15 1900.10 1900.05 2012 2013 2014 1900.47 1900.58 1900.4 2015 2016 2017 2018 2019 2020 2021 2022 1900.54 1900.76 1900.85 1900.80 1900.81 1900.80 1900.76 1900.71»
    17:51
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Սևանի ոստիկանները մեքենաներից կատարված գողություններ են բացահայտել
    Ոստիկանության Սևանի բաժնում մեքենաներից կատարված գողությունների վերաբերյալ ահազանգեր էին ստացվում։ Տուժողները հայտնում էին, որ Ծովագյուղում իրենց մեքենաներից գողացել են գազաբալոն և մարտկոց։ Ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախույզների օրեր տևած միջոցառումների շնորհիվ գողությունները բացահայտվեցին։ Կասկածանքով բերման ենթարկված 37-ամյա տղամարդը խոստովանեց, որ գողություններն ինքն է արել։ Պարզվեց նաև, որ նա գողոնն իրացրել էր Երևանի ավտոպահեստամասերի շուկաներից մեկում։ Դեպքերի հանգամանքները պարզվում են։ Կատարվում է քննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    17:45
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Շրջակա միջավայրի նախարարությունը հորդորում է խստորեն հետևել հակահրդեհային նորմերի պահպանմանը
    Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում հուլիսի 11-13-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով։ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 11-16-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+41 աստիճանի։ «Հարգելի՛ քաղաքացիներ, ամռան շոգ եղանակը միշտ էլ հրդեհների առաջացման որոշակի ռիսկերի է բերում։ Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք խստորեն հետևել հակահրդեհային նորմերի պահպանմանը։ Հիշեցնում ենք, որ անտառային տարածքներում արգելվում է. ❌Կրակ վառել ❌Վառվող լուցկի կամ ծխախոտի մնացորդ գցել ❌Յուղերով կամ բենզինով ներծծված լաթեր թողնել ❌Ներքին այրման շարժիչների աշխատանքի ժամանակ մեքենան վառելիքով լիցքավորել, ինչպես նաև ծխել լիցքավորվող մեքենաների մոտ: Խարույկ թույլատրվում է վառել միայն դրանց համար նախատեսված վայրերում և վերջում հանգցնել այն: Միաժամանակ, հարկ ենք համարում հիշեցնել, որ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն` արգելվում է այրել խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքերի բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող հողերում»,- ասվում է ՇՄ նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
    17:38
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հրդեհ է բռնկվել Երևանի Խորենացու փողոցի շենքերից մեկի տանիքում
    Հուլիսի 11-ին, ժամը 16։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Խորենացու փողոցի շենքերից մեկի տանիքում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։
    17:33
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Բազումի ոստիկանները «տելեգրամով» թմրամիջոց իրացնելու դեպքեր են բացահայտել
    Բազումի ոստիկանները «տելեգրամով» թմրամիջոց իրացնելու դեպքեր են բացահայտել
    17:31
    11.07.22
    Ավելին
  • Աշխարհ
    Սինձո Աբեին հողին կհանձնեն. նրա սպանության համար «պատասխանատու է ամբողջ ոստիկանական համակարգը»
    Այսօր հողին կհանձնեն Սինձո Աբեին: Ճապոնիայի 68-ամյա նախկին վարչապետը հուլիսի 8-ին էր սպանվել: Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղարը խոստովանել է, որ Սինձո Աբեի անվտանգությունը պատշաճ ապահովված չի եղել: Նրա խոսքով՝ սպանության համար պատասխանատու է ամբողջ ոստիկանական համակարգը: Հրաձիգին արդեն պաշտոնական մեղադրանք է առաջադրվել. նա խոստովանել է մեղքը:
    17:25
    11.07.22
    Ավելին
  • Քաղաքական
    Քաջարանի համայնքապետի պահվածքը Սաղաթելյանի համար «անհասկանալի և անընդունելի է»
    Իշխան Սաղաթելյանն ափսոսում է, որ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին, վարդերով է դիմավորել Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը: Սաղաթելյանը վստահեցրել է, որ շատ լուրջ ճնշում է գործադրվել Փարամազյանի նկատմամբ, այլապես, ինքը վստահ է՝ Փարամազյանը ծաղկեփնջով չէր դիմավորի Աննա Հակոբյանին ու մեջքը չէր կորացնի նրա առաջ:
    17:22
    11.07.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Ռուսները 4 հրթիռ են արձակել Դոնեցկի շրջանի Դրուժովկա քաղաքի ուղղությամբ
    Ռուսական զինուժը 4 հրթիռ է արձակել Դոնեցկի շրջանի Դրուժովկա քաղաքի ուղղությամբ, որը վերահսկվում է ուկրաինական զինուժի կողմից: Շրջանի նահանգապետի խոսքով՝ հրթիռակոծվել են «Աստրոն» առևտրի կենտրոնը, հիվանդանոցը, մշակութային կենտրոնը և մանկական խաղահրապարակը: Զոհերի ու վիրավորների մասին տեղեկություններ չկան: Ըստ Կիևի՝ ռուսները վերջին 1 օրում ավելի քան 30 հարված են հասցրել Դոնեցկի մարզի 15 բնակավայրի:
    17:19
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Երկրորդ կապիտուլյացիայի պաշտոնական մեկնարկը տրված է. Վարուժան Գեղամյան
    Թուրքագետ Վարուժան Գեղամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Երկրորդ կապիտուլյացիայի պաշտոնական մեկնարկը տրված է։ Թուրքիայի պարտադրած օրակարգով, Թուրքիայի պարտադրած նախապայմաններով հարաբերությունների կարգավորումը մի քայլով մեզ մոտեցնելու է վերջնական հանձմանը։ Թեև փաթեթավորումն, ինչ խոսք, գեղեցիկ է. շնորհավորանքներ, խաղաղության մասին երգեր և այլն»։
    17:12
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Նախկին դատապարտյալի չհաջողված ներնետումը «Արթիկ» ՔԿՀ-ում
    Հուլիսի 10-ին՝ ժամը 12:10-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, հերթական շրջայց կատարելիս, տեղամասերից մեկի քողարկող պատի փշալարերի վրա նկատել են կասկածելի պոլիէթիլենային շիշ: Վերջիններս ահազանգել են ներնետման դեպքի մասին, ինչի հետևանքով պահպանության ապահովման բաժնի ծառայողները, անմիջապես իրականացնելով համապատասխան գործողություններ, հիմնարկի արտաքին տարածքից բռնել են «Արթիկ» ՔԿՀ-ի նախկին դատապարտյալին, որն իրականացրել էր ներնետումը: Զննությամբ պոլիէթիլենային շշում հայտնաբերվել են 5 բջջային հեռախոս, լիցքավորման սարքեր և ականջակալ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քրեակատարողական ծառայությունից:
    17:06
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Գործարկվելու է Բյուրակն բնակավայրի շչակը
    Հուլիսի 12-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Ամասիա համայնքի Բյուրակն բնակավայրում գործարկվելու է շչակ: ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ:
    17:00
    11.07.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Բռնապետական Ադրբեջանն այսօր ավելի հետաքրքիր է Եվրոպային, քան Հայաստանը». Սաղաթելյան
    «Բռնապետական Ադրբեջանն այսօր ավելի հետաքրքիր է եվրոպացի գործընկերներին, քան ժողովրդավարության բաստիոն հռչակված Հայաստանը»,- Ստրասբուրգից վերադառնալուց հետո հրավիրած ասուլիսում այսպիսի հայտարարություն է արել Դիմադրության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը: Նրա խոսքով՝ աշխարհում գոյություն ունեցող էներգետիկ ճգնաժամի ֆոնին է Ադրբեջանը սկսել ավելի շատ հետաքրքել եվրոպացի գործընկերներին:
    16:54
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ինչպե՞ս է նիկոլական իշխանությունը տանջում «հպարտ քաղաքացուն». Արեգնազ Մանուկյան
    Երբ սրանք նոր էին գալիս իշխանության, ՀՀ քաղաքացուն տվեցին հպարտ որակումը։ Ասում էին, թե Հայաստանում 3 միլիոն վարչապետ կա։ Ասում էին նաև, որ իրենք բարեփոխելու են նրանց կյանքը և ծառայելու են քաղաքացուն։ Իրականությունը լրիվ այլ է։ Քաղաքացին չի կարող հպարտ լինել 44-օրյա պատերազմի արդյունքներից հետո։ Թշնամու կոշիկը լիզող պետության ղեկավար ունեցող քաղաքացին ցանկացած պարագայում չի կարող հպարտանալ այդ ամենով։ Աշխարհում մեզ հիմա լավագույն դեպքում խղճում են, իսկ հիմնականում՝ արհամարհում։ Նիկոլը ՀՀ քաղաքացուն դարձրեց պարտված երկրի քաղաքացի։ Հպարտություն այս պայմաններում, բնականաբար, չի կարող լինել։ ՀՀ քաղաքացու հպարտությունն ու արժանապատվությունը երկրի ներսում նսեմացվում է նաև առանձին դետալներով, մասնավորապես՝ անձնագրային բաժիններում, կադաստրում և պետություն-քաղաքացի շփման այլ հիմնարկներում։ Քաղաքացին ժամերով կամ օրերով հերթի մեջ է հայտնվում այս ամառվա տապին։ Հատկապես խայտառակ վիճակ է անձնագրային բաժիններում։ Այդտեղ հպարտ քաղաքացին կարող է ուշագնաց լինել հերթերի մեջ և նվաստանալ։ Իշխանությունը ոչ մի քայլ չի ձեռնարկում քաղաքակիրթ սպասարկում ապահովելու համար։ Ահա սա՛ է նիկոլական իշխանության իրական դեմքը։ Իրենք ձեռքները մտցրել են պետբյուջեի մեջ ու չեն հանում այնտեղից, իսկ ՀՀ քաղաքացուն կոչում են հպարտ, բայց նվաստացնում են պետության հետ հարաբերություններում և ամբողջ աշխարհում։
    16:48
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Եվրահանձնաժողովը կոչ Է արել սկսելու COVID-19-ի դեմ երկրորդ խթանիչ դեղաչափի ներարկումը 60-ից բարձր անձանց
    Եվրահանձնաժողովը (ԵՀ) ԵՄ-ի բոլոր երկրներին կոչ Է արել սկսելու COVID-19-ի դեմ պատվաստանյութերի երկրորդ խթանիչ դեղաչափի ներարկումը 60-ից բարձր անձանց: Ինչպես տեղեկացնում «Արմենպրես»-ը, հուլիսի 11-ին այդ մասին հայտարարել Է ԵՀ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան դե Քեերսմաքերը: «COVID-19-ով հիվանդացության նոր աճի պատճառով Եվրահանձնաժողովը ԵՄ-ի երկրներին կոչ Է անում սկսելու երկրորդ խթանիչ դեղաչափով կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստման արշավը 60 տարեկանից բարձր եւ ռիսկի կատեգորիային դասվող անձանց»,- հայտարարել Է նա: Նա ճշտել Է, որ երկրորդ խթանիչ դեղաչափը Եվրահանձնաժոովն առաջարկում Է ներարկել ոչ վաղ, քան առաջինից հետո չորս ամիս անց: Իր հերթին Եվրոպայի Հիվանդությունների կախարգելման եւ վերահսկողության կենտրոնի (ECDC) տնօրեն Անդրեա Ամոնը հայտնել Է, որ ներկայումս դիտվում Է «COVID-19-ի արձանագրված դեպքերի թվի աճ եւ հսպիտալացումների թվի ավելացում մի քանի երկրներում, հիմնականում օմիկրոն տարբերակի ВА. 5 շտամի հաշվին»: ՏԱՍՍ-ի գնահատումներով՝ անցած շաբաթ աշխարհում COVID-19-ով վարակման նոր դեպքերի քանակը կազմել Է շուրջ 5,8 միլիոն, ինչը մոտավորապես 1 միլիոնով ավելի Է քան նախորդ շաբաթվա ընթացքում: Հիվանդացության աճ Է նշվել բոլոր մայր ցամաքներում, բարձրացել Է նաեւ մահացության մակարդակը: ԵՄ-ում մի շարք երկրներ սկսում են վերադարձնել առանձին սանիտարական սահմանափակումներ:
    16:42
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Բասկետբոլի Հայաստանի կանանց Մ16 հավաքականը մեկնեց Ալբանիա
    Կանանց Մ16 տարեկանների հավաքականը հուլիսի 12-17-ը Ալբանիայի Կորչե քաղաքում կմասնակցի Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբի հանդիպումներին, տեղեկացնում են ֆեդերացիայից։ Արեգ Վաթյանի գլխավորությամբ Ալբանիա են մեկնել հետևյալ խաղացողները. 1. Սեդա Գաբրիելյան 2. Սուսաննա Խաչատրյան 3. Գետակ Սարգիս 4. Լիա Կրումիան 5. Սուսաննա Հունանյան 6. Էլեն Խաչատրյան 7. Ժաննա Խաչատրյան 8. Սյուզաննա Հայրապետյան 9. Կարինա Սահակյան 10. Հռիփսիմե Սարգսյան 11. Աննա Գրիգորյան Մարզչական շտաբում ընդգրկված է նաև Սերգեյ Ավետիսյանը:
    16:36
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Մեկ օրում բնածին բնույթի 3 կանչ է գրանցվել. ԱԻՊԾ-ն զգուշավորության կոչ է անում
    Հուլիսի 10-ին՝ ժամը 14:35-ին, Մարտունու շրջանային արտակարգ իրավիճակների բաժնից տեղեկություն է ստացվել Սպիտակաշեն համայնքի տարածքում բռնկված հրդեհի մասին: Հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելու և հավանական վտանգները ժամանակին կանխելու նպատակով՝ Մարտունու ՀՓՄ «Սպիտակաշեն» հենակետից անմիջապես կանչի վայր է մեկնել «Ուրալ» մակնիշի հրշեջ մեքենան՝ մեկ մարտական հաշվարկով: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:55-ին, մարվել` ժամը 15:05-ին: Ըստ ստացված նախնական տվյալների՝ այրվել է 1 հա չոր խոտատարածք և հնձած դաշտ: Հուլիսի 10-ին՝ ժամը 12:58-ին, Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ա. Գրաշի փողոցում այրվում է աղբ և չոր խոտատարածք: Ժամը 12:59-ին ՓՈՒՎ ՀՓՄ-ից «Ռենո» մակնիշի հրշեջ մեքենան իր մարտական հաշվարկով մեկնել է կանչի վայր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:17-ին, մարվել`ժամը 13:25-ին: Ըստ ստացված նախնական տվյալների՝ այրվել է աղբ և չոր խոտատարածք` մոտ 10×4 մ: Հուլիսի 10-ին՝ ժամը 13:29-ին, Ասկերանի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել՝ Ասկերան քաղաքի հարակից տարածքում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Ժամը 13:19-ին Ասկերանի ՀՓՄ-ից «ԶԻԼ-130» մակնիշի հրշեջ մեքենան մեկ մարտական հաշվարկով մեկնել է կանչի վայր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:55-ին, մարվել` ժամը 14:05-ին: Նախնական տվյալներով այրվել է մոտ 1 հա չոր խոտատարածք: Հրդեհների դեպքերի առթիվ ստուգում է իրականացնում պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:
    16:30
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Ծիածան գյուղում այրվել է էլեկտրական ենթակայան
    Հուլիսի 11-ին` ժամը 11։11-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիածան գյուղում այրվում է էլեկտրական ենթակայան: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:30-ին, մարվել՝ 11:41-ին: Այրվել է էլեկտրական ենթակայան (մոտ 30 քմ):
    16:23
    11.07.22
    Ավելին
  • Քաղաքական
    Ծառուկյանը շարունակում է պահանջել Փաշինյանի հրաժարականը. ԿԳՄՍՆ-ն կոշտեցնում է դիրքորոշումը
    Շաբաթ օրը լրագրողի հարցին, թե Ծառուկյանը շարունակու՞մ է պահանջել Փաշինյանի հրաժարականը` Ծառուկյանը պատասխանել էր. «Ինչ-որ ես պահանջում էի, ոչինչ չի փոխվել»: ԿԳՄՍՆ կոշտ հայտարարությունը Ծառուկյանի այս դիրքորոշման հետ կապ ունի՞: Նախարար Վահրամ Դումանյանը լրագրողների հետ զրույցում բացառել է կապի հավանականությունը:
    16:17
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Սոչիում գետը դուրս է եկել ափերից, ջրհեղեղը մեքենաներ է քշել ծով․ ՏԵՍԱՆՅՈԻԹ
    «Известия» պարբերականը հայտնում է, որ Սոչիում Արևելյան Դագոմիս գետը դուրս է եկել ափերից և հեղեղել փողոցները։  Հեղեղվել են բարձրահարկ շենքերի բակերը, ջուրը լցվել է մուտքեր։ Նախօրեին Սոչիին փոթորիկ էր հարվածել։ Հեղեղները սելավներ են առաջացրել, տասնյակ շենքեր հեղեղվել են։ Ջրհեղեղն առնվազն 2 մեքենա՝ 8 մարդկանցով, քշել-տարել է ծով։ Նրանցից 1 մարդ փրկվել է։ Մյուսների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
    16:11
    11.07.22
    Ավելին