Լրահոս

2022-07-12
  • Հայաստան
    Օրագիր. Գևորգ Ղուկասյան
    Գևորգ Ղուկասյան. ՀՅԴ Հայ դատի գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու
    11:00
    12.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տնտեսությունը քանդող «քաղաքականություն»
    «Փաստ» օրաթերթը գրել է․ «Այս իշխանության քաղաքականությանը չի կարելի տնտեսական քաղաքականություն անվանել: Այս մասին «Փաստ» թերթի հետ զրույցում ասաց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը: «Եթե, ամեն դեպքում, համարենք, որ սա քաղաքականություն է, ապա անունը կարող ենք դնել տնտեսությունը քանդող քաղաքականություն: Տնտեսական քաղաքականություն ասելով՝ պետք է հասկանայինք ինչպիսի հարկաբյուջետային, դրամավարկային քաղաքականություն են վարում, կամ՝ կառույցները փոխկապակցված են աշխատում, թե ամբողջությամբ անկախ: Վերջին դեպքերը ցույց տվեցին, որ միմյանցից անկախ են աշխատում:
    10:51
    12.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ծանր է մեր վիճակը, ոչ մի կերպ չենք լրջանում. Արթուր Ղազինյան
    Արցախի ու Հայաստանի անվտանգությունն ու տարածքային ամբողջկանությունը խախտված է, թշնամին զավթել է մեր հայրենիքի մի մասը, կոտորել է հազարավոր զինվորների, հիմա էլ աչքը տնկել  է Սյունիքի վրա: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:
    10:41
    12.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Բայդենը Հայաստանում դեսպան է առաջադրել
    ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի Սենատի դիտարկմանն է ներկայացրել Ուկրաինայում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Քրիստինա Քուինի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում։
    10:30
    12.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մանրամասներ շտապօգնության մեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած վթարից
    Հուլիսի 11-ին, ժամը 21։18-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դալարիկ գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ շտապօգնության ավտոմեքենան շրջվել է, կան տուժածներ։
    10:20
    12.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արարատ Միրզոյանն աներձագին հյուպատոս կդարձնի
    «Հրապարակ» թերթը գրել է. «Իշխանությունը հերթական օրենքը կհարմարեցնի իրեն։ ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն առաջարկում է արտգործնախարարության գլխավոր քարտուղարի համար պահանջվող ստաժը կրճատել՝ 10 տարուց դարձնելով 5, ըստ այդմ՝ «Դիվանագիտության մասին» օրենքում պետք է ամրագրել, որ «ԱԳՆ գլխավոր քարտուղարը նշանակվում է վարչապետի կողմից՝ ԱԳ նախարարի առաջարկությամբ՝ արտաքին գործերի նախարարության համակարգում առնվազն 5 տարվա դիվանագիտական ծառայության ստաժ և բարձրագույն դիվանագիտական աստիճան ունեցող անձանց թվից»
    10:11
    12.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գնել Սանոսյանը նոր պաշտոն ստանա
    «Ժողովուրդ» օրաթերթը գրել է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն առաջիկայում, հնարավոր է, շրջակա միջավայրի նախարար նշանակվի: ՔՊ-ամերձ մեր աղբյուրներն են հայտնում՝ քաղաքական իշխանությունը ՇՄ ներկա նախարար Հակոբ Սիմիդյանի աշխատանքից այդքան էլ գոհ չէ, ու Սանոսյանին մտադիր է այնտեղ տեղափոխել ոլորտը քիչ թե շատ խելքի բերելու համար: «Նման ինֆորմացիայի չենք տիրապետում»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, մեկնաբանելով մեզ հասած տեղեկությունը, ասաց Գնել Սանոսյանի մամուլի քատուղար Սոնա Հարությունյանը:
    10:00
    12.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հույս ունենք՝ հետագայում հնարավոր կլինի սահմանը բացել նաև Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիների համար․ Արմեն Գրիգորյան
    Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը ևս մեկ կարևոր քայլ է Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացում, այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
    09:50
    12.07.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Ռուսական նոր ռազմաբազան տեղակայվելու է Այգեպար և Ոսկեպար բնակավայրերի, ինչպես նաև Նոյեմբերյան համայնքի տարածքում:
    09:40
    12.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ո՞ւմ նախաձեռնությամբ է տեղի ունեցել Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը
    «Հրապարակ» թերթը գրել է. «Երեկ տեղեկություն տարածվեց, որ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Փաշինյանը շնորհավորել է Թուրքիայի նախագահին Կուրբան Բայրամի առթիվ, Թուրքիայի նախագահն էլ փոխադարձաբար շնորհավորել է Փաշինյանին Վարդավառի տոնի առթիվ։ Փորձեցինք պարզել՝ ո՞ւմ նախաձեռնությամբ է տեղի ունեցել հեռախոսազրույցը, սակայն կառավարությունից ասացին՝ պաշտոնական հաղորդագրությունից դուրս այլ մեկնաբանություն չունեն։
    09:30
    12.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հափշտակությունը կատարվել էր տանտիրոջ մի քանի ժամվա բացակայության ընթացքում․ բնակարանային գողությունը բացահայտվել է
    Հուլիսի 3-ին` ժամը 22.35-ին, ոստիկանություն է զանգել Արմենակյան փողոցի բնակիչներից մեկն ու հայտնել, որ տնից գողություն է կատարվել: Մեկնել են ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը, քննիչներ ու փորձաքրեագետներ: Պարզվել է, որ ցերեկվա ժամը երկուսից տանտերը բացակայել էր տնից, իսկ երբ վերադարձել էր, նկատել էր ապակին կոտրած: Գողացել էին նոթբուք: «Իրավապահներն ուսումնասիրեցին տարածքը, փորձեցին հայտնաբերել ականատես-վկաներ, զրուցեցին տանտիրոջ հետ, բայց նա ոչ մեկին չէր կասկածում: Հաշվի առնելով, որ հափշտակությունը կատարվել էր տանտիրոջ մի քանի ժամվա բացակայության ընթացքում, ոստիկանները հիմնավոր կասկած ունեին, թե բացահայտման համար հեռու գնալ պետք չէ: Հենց այս վարկածը հիմք ընդունելով` Մարաշի քրեական հետախույզները ձեռնարկեցին օպերատիվ միջոցառումներ և պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում պարզեցին, որ գողությունն արել է նույն փողոցի բնակիչ, 34-ամյա մի տղամարդ: Ահազանգից ժամեր անց նա հայտնաբերվեց հենց Արմենակյան փողոցում, ձերբակալվեց, ապա ներկայացվեց քննչական բաժին: Նաև արագ բացահայտման շնորհիվ գողոնը հայտնաբերվել և առգրավվել է: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:
    00:00
    12.07.22
    Ավելին
2022-07-11
  • Img default alt hy
    Հասարակական
    Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու ЗИЛ-ը. վերջինս կողաշրջվել է. կա 4 վիրավոր
    Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Երևան-Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի Դալարիկ գյուղի վարչական տարածքում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու ЗИЛ մակնիշի բեռնատարը:  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:  Բախման հետևանքով ЗИЛ-ը կողաշրջվել է:  Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել ЗИЛ-ի գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը:  Դեպքի վայրում հավաքվածներն  ասում էին, որ  շտապօգնության ավտոմեքենան հաշվառված է Մյասնիկյան գյուղի բժշկական ամբուլատորիայի հաշվեկշռում, իսկ բժիշկն ու բուժքույրը կանչով մեկնում էին Դալարիկ գյուղ, սակայն տեղի է ունեցել ավտովթարը: Վիրավորների  մեջ են նաև բժիշկն ու բուժքույրը:  Ոստիկանությունն ու քննչական վարչությունը   պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: 
    23:51
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արտակարգ իրավիճակ՝ Կոտայքի մարզում. ուժեղ քամին տապալել է մի քանի հաստաբուն ծառեր
    Այսօր արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհի Երևանյան խճուղում հսկայական 2  բարդի արմատից պոկվել և ընկել են, սակայն չեն տապալվել, քանի որ էլեկտրական լարերը պահել են:  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  ժամանել են Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Էդվարդ Բաբայանն ու համայնքի ղեկավարի տեղակալ Արթուր Մովսիսյանը:  Ելնելով քաղաքացիների անվտանգությունից՝  ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի  հանձարարականով  երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է և այս պահին օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները և Աբովյանի քաղաքապետարանի կոմունալ բաժնի ծառայողները  էլեկտրական սղոցներով մասնատում են ծառը, որպեսզի այն հեռացնեն անվտագ վայր:  Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: 
    23:50
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    ՄԱԿ-ը հայտնել է, թե երբ աշխարհի բնակչությունը կհասնի ութ միլիարդի
    Աշխարհի բնակչությունը մինչև 2022 թվականի նոյեմբերին կաճի մինչև 8 միլիարդ, կանխատեսում է ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական հարցերի դեպարտամենտը։ «Կանխատեսումների համաձայն՝ մինչև 2022 թվականի նոյեմբերի 15-ը երկրագնդի բնակչությունը կհասնի 8 միլիարդի»,- ասվում է փաստաթղթում։ Ինչպես նշվում է հայտարարության մեջ, աշխարհի բնակչությունը շարունակում է աճել, սակայն աճի տեմպերը դանդաղում են։ 2020 թվականին համաշխարհային աճը 1950 թվականից ի վեր առաջին անգամ իջավ տարեկան 1 տոկոսից: Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ 2030 թվականին աշխարհի բնակչությունը կարող է հասնել 8,5 միլիարդի։ 2050 թվականին Երկրի բնակիչների թիվը կհասնի 9,7 միլիարդի, իսկ 2100 թվականին՝ 10,4 միլիարդի։ Կազմակերպությունը կարծում է, որ մինչև 2050 թվականը աշխարհի բնակչության կանխատեսվող աճի կեսից ավելին կկենտրոնանա ընդամենը ութ երկրներում, ներառյալ Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունը, Եգիպտոսը, Եթովպիան, Հնդկաստանը, Նիգերիան, Պակիստանը, Ֆիլիպինները և Տանզանիան: Կանխատեսվում է նաև, որ մինչև 2027 թվականը Հնդկաստանը կգերազանցի Չինաստանին՝ դառնալով աշխարհի ամենաբնակեցված երկիրը։
    23:40
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դանակահարություն՝ Մոլդովական փողոցում. քրեական հետախույզների բացահայտումը
    Հուլիսի 7-ի գիշերը՝ ժամը 1.23-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ստացվեց հաղորդում, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ հիվանդանոց է ընդունվել մայրաքաղաքի Եղբայրության փողոցի բնակիչ, 31-ամյա մի տղամարդ: «Բաժնի քրեական հետախույզները անցան բացահայտման միջոցառումներին՝ համագործակցելով անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման ու Ավանի բաժանմունքների ծառայողների հետ: Ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ գիշերվա ժամը մեկին մոտ Մոլդովական փողոցում տուժածի հետ վիճաբանել էին նույն փողոցի բնակիչ, 23 և 29 տարեկան երկու երիտասարդներ, այդ ընթացքում էլ կրտսերը դանակով խփել էր Եղբայրության փողոցի 31-ամյա բնակչին: Առավոտյան ժամը 11-ին երիտասարդները հայտնաբերվել են իրենց փողոցում, բերման ենթարկվել, ձերբակալվել ու ներկայացվել տարածքային քննչական բաժին: Դանակահարողը տվել է խոստովանական ցուցմունք: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։
    23:30
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հաջորդ փուլ պետք է մտնենք ավելի կազմակերպված և հասնենք վերջնական հաղթանակի. Իշխան Սաղաթելյան
    Մի քանի արձանագրումներ այսօր կայացած ասուլիսից ‼️ՀՀ իշխանությունների պնդումները, թե կա միջազգային պահանջ ու կոնսենսուս Արցախի կարգավիճակի հարցում նշաձող իջնեցնելու վերաբերյալ, անհիմն են, նման ընդգծած պահանջ գոյություն չունի։ ‼️Հայաստանում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները ՀՀ ներքաղաքական կյանքի մասին զեկուցումները իրենց մայրաքաղաքներ ներկայացնում են միակողմանի: ‼️Յուրաքանչյուր քաղաքական գործիչ ինքն է որոշում իր ընթացքը, իր գործությունեությունը և իր արածի ու քայլերի համար տալիս է բացատրություն ու կրում պատասխանատվություն։ Մենք գիտենք և բազմաթիվ անգամ ասել ենք, որ հեշտ չի լինելու, իրոք, մարդիկ են լինելու, որ չեն դիմանալու, բայց դա որևէ կերպ չի ազդելու մեր շարժման ընթացքի վրա։ ‼️Մենք խորհրդարան չենք գնա այս իշխանությունների օրակարգով, մեր և նրանց օրակարգերն հատման կետեր չունեն։ Նրանց օրակարգը Հայաստանի և Արցախի անվտանգության շահերի հետ որևէ առնչություն չունի։ Մենք չենք պատրաստվում գնալ խորհրդարան, առկա քաղաքական ճգնաժամը հաղթահարել այդ ճանապարհով՝ սպասարկելով նրանց օրակարգը։ ‼️Թուրք-ադրբեջանական պատվիրակությունները փորձում են մեր շարժումը դրսում ներկայացնել ռևանշիստական ուժերի պայքար,ովքեր ձգտում են տարածաշրջանը ապակայունացնել, և նրանց թեզերը աջակցություն են ստանում քպական շրջանակներից,ակնհայտ է ,որ մենք պայքարում ենք մի քանի ճակատներով՝օրվա իշխանության և նրանց տերերի: ‼️Գրեթե բոլոր մարզերում արդեն ձևավորվել են «Դիմադրություն» շարժման խորհուրդները: Այո, հիմա հանրահավաքները տեղի են ունենում շաբաթը մեկ անգամ, իսկ մնացած օրերը մեզ համար լիարժեք աշխատանքային օրեր են, որտեղ մենք անում են հսկայական կազմակերպական աշխատանք: Հաջորդ փուլ պետք է մտնենք ավելի կազմակերպված և հասնենք վերջնական հաղթանակի:
    23:20
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Էջմիածնի չշահագործվող գործարանում բռնկված հրդեհը մարվել է
    Հուլիսի 11-ին՝ ժամը 13։39-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցում այրվում է չշահագործվող գործարանի տանիք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։47-ին, մարվել՝ 19:14-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 700 քմ): Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է եղել քաղաքապետարանի մեկ ջրատար: Դեպքի վայրում ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ իրականացնում է հերթապահություն:
    23:15
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գործարկվելու է Բյուրակն բնակավայրի շչակը
    Հուլիսի 12-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Ամասիա համայնքի Բյուրակն բնակավայրում գործարկվելու է շչակ: ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ:
    23:10
    11.07.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Նախագահի նստավայրը հրկիզել են. Շրի Լանկայի նախագահն ու վարչապետը հրաժարական են տվել
    Պետական շենքեր կրակի տվող ցուցարարների առաջ ընկրկել է Շրի Լանկայի վարչակազմը: Նախագահն ու վարչապետը հրաժարական են տվել՝ բոցավառվող սոցիալական բողոքի ֆոնին: Մինչև աղմկոտ հրաժարականներն էին փողոց դուրս եկած ցուցարարները ներխուժել նախագահի նստավայր, հրկիզել այն: Նախագահական ընտրությունները կկազմակերպվեն մինչև հաջոդ տարվա մարտ:
    23:00
    11.07.22
    Ավելին
  • Հայաստան
    Մեկ օրում՝ չորս երկրաշարժ Հայաստանում և անոմալ շոգ. «արտակարգ աշխարհ»
    Երեկոյան 4-րդ երկրաշարժն է գրանցվել Հայաստան-Վրաստան սահմանագոտում՝ Բավրա գյուղից 14 կիլոմետր հյուսիս-արևելք: Էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը 3-ից 4 բալ է եղել: Մի քանի ժամում երկրակեղևի 4-րդ ցնցումից հետո մարդիկ սկսել են մտածել, որ սեյսմիկ անկայունությունը կարող է նաև աննախադեպ տապի հետ կապ ունենալ: Մինչև 40 աստիճան շոգը մասնագետները խորհուրդ են տալիս երկրաշարժի հետ չկապել:
    22:50
    11.07.22
    Ավելին