Լրահոս

2022-07-11
  • Հայաստան
    «Ցանկացած պահի շենքը կարող է փլվել». Երևանի Արզումանյան 8Ա շենքի բնակիչներին խաբե՞լ են
    Երկրաշարժերը Երևանի Արզումանյան 8Ա հասցեով շենքի բնակիչների վախն են հազարապատկել: Ասում են՝ 3-4 բալանոց ցնցումն էլ հերիք է, որ իրենց շենքը գետնին հավասարվի: Դեռ չի կատարվել կառավարության որոշումը, ըստ որի՝ 4-րդ կարգի վթարային շենքի բնակիչները բնակարան պետք է ստանան հարևան նորակառույցում: Արզումանյան 8Ա շենքի բնակիչներին վերջերս լուրեր են հասել, որ նորակառույցի իրենց բնակարանները ևս վաճառվել են:
    20:13
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Շաքար և օսլա պարունակող մթերքների փոխարինիչները առողջ սննդակարգում
    Համեղ ու գայթակղիչ քաղցրավենիքները, ինչպիսիք են աղանդերը, տորթերն ու խմորեղենը, այդքան էլ համատեղելի չեն առողջ սննդակարգի հետ։ Քաղցրավենիքի բաղադրությունը ներառում է շատ ածխաջրեր, ճարպեր և տարբեր տեսակի քիմիական նյութեր, որոնք էլ հանգեցնում են քաշի ավելացման և ցելյուլիտի: Որոշ մարդկանց համար չափազանց դժվար է հրաժարվել իրենց սիրելի քաղցրավենիքներից և կարկանդակներից: Իհարկե, անհնար է ամբողջությամբ բացառել բոլոր քաղցր մթերքները սննդակարգից, քանի որ դա սթրես է օրգանիզմի համար և կարող է հանգեցնել բնականոն աշխատանքի խաթարմանը։ Ուստի կարևոր է գտնել սիրելի քաղցրավենիքին ցածր կալորիականությամբ և առողջ փոխարինող: Բնական շաքարի փոխարինիչ. դրանք պարունակում են առողջարար շաքարներ և վիտամիններ՝ խնձորը, կիվին, դեղձը, նարինջը, իսկ գրեյպֆրուտն ու արքայախնձորն, ընդհանուր առմամբ, օրգանիզմի վրա ունեն ճարպը այրող հատկություն։ Դիետոլոգները խորհուրդ են տալիս նիհարելիս բանան ու խաղող չուտել, քանի որ դրանք շատ շաքար են պարունակում. կարելի է պատրաստել մրգային աղցան և համեմել բնական յոգուրտով։ Քաղցրավենիքը կարող եք փոխարինվել չոր մրգերով և ընկույզով։ Դրանք օգտակար են օրգանիզմի համար, հագեցնում են և երկար ժամանակ պահպանում հագեցվածության զգացումը։ Բացի այդ, բջջանյութի բարձր պարունակության շնորհիվ չոր մրգերը մաքրում են աղիքները։ Մեղրը շաքարի բնական փոխարինող է, սակայն կալորիականությամբ այն այնքան էլ չի զիջում հատիկավոր շաքարավազին։ Պետք է հիշել, որ մեղրը չի հանդուրժում բարձր ջերմաստիճան, քանի որ կորցնում է իր բոլոր օգտակար հատկությունները և դառնում թունավոր։ Սննդաբանները խորհուրդ են տալիս ուտել մուգ և դառը շոկոլադ. 72% տեսակի շոկոլադը պարունակում է վիտամիններ և հակաօքսիդանտներ, հանում է դեպրեսիան, հաղորդում լավ տրամադրություն, դրական է ազդում սրտանոթային համակարգի վրա, կարգավորում արյան ճնշումը։ Դիետայի դեպքում մուգ շոկոլադի օրական չափաբաժինը չպետք է գերազանցի 20 գ-ը։ Ամենապարզ և դիետիկ խմորեղենները պատրաստվում են կաթնաշոռից՝ շոռակարկանդակներ, կաթնաշոռային կեքսներ և այլն։ Կաթնաշոռի մեջ միրգ կամ քաղցրացուցիչ ավելացնելով՝ քաղցր կարկանդակի հիանալի այլընտրանք կստացվի: Եթե զովանալու և միևնույն ժամանակ հագենալու մասին եք մտածում, օգնության կգա անանուխի թեյը, որը խլացնում է սովի զգացումն ու քաղցրավենիք ուտելու ցանկությունը։
    20:05
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Պուտինն ընդլայնել է ՌԴ քաղաքացիություն ստանալու պարզեցված ընթացակարգն Ուկրաինայի բոլոր բնակիչների վրա
    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ընդլայնել է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու պարզեցված ընթացակարգն Ուկրաինայի բոլոր բնակիչների վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՏԱՍՍ գործակալությունը հայտնում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։ Հրամանագրի նախորդ տարբերակում Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու պարզեցված ընթացակարգը վերաբերում էր միայն Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության, ինչպես նաև Ուկրաինայի Խերսոն և Զապորոժիե շրջանների բնակիչներին: Հրամանագրում նշվում է, որ օտարերկրացիներն իրավունք ունեն պարզեցված ձևով դիմել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ստանալու համար՝ չհամապատասխանելով այնպիսի պայմաններին, ինչպիսիք են Ռուսաստանում բնակության հնգամյա ժամկետը, ապրուստի աղբյուրի առկայությունը և ռուսերենի իմացության ստուգումը:
    19:56
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    ԱՄՆ-ի զգուշացումն ուղղված է նաև Վրաստանին
    ԱՄՆ ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի ցանցը (FinCEN) և ԱՄՆ-ի առևտրի նախարարության արդյունաբերության և անվտանգության բյուրոն նախազգուշական նամակ են տարածել պատժամիջոցները շրջանցելու Ռուսաստանի ու Բելառուսի փորձերի մասին, որտեղ խոսք կա նաև Վրաստանի մասին։ Հաղորդում է Aliq Media-ն։ ԱՄՆ պետական ​​կառույցները նախազգուշացնում են ֆինանսական հաստատություններին` ցուցաբերել զգուշություն ապրանքների, գործարքների իրականացման ժամանակ։ Փաստաթուղթը հրապարակվել է հունիսի 28-ին, որն այսօրվա ասուլիսում ներկայացրել է «Ժամանակն է» կուսակցության նախագահ Էլենե Խոշտարիան։ «ԱՄՆ-ի ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի ցանցի և առևտրի նախարարության հրապարակած փաստաթղթում հստակ ասվում է, որ Վրաստանը, այլ երկրների հետ միասին, ծովային առևտրային միջանցիկ ճանապարհ է, որը Ռուսաստանն ու Բելառուսը օգտագործում են պատժամիջոցների տակ գտնվող բեռների փոխադրման նպատակով։ Սա տագնապալի տեղեկություն է, քանի որ փաստաթղթում խոսվում է Վրաստանի ծովային ճանապարհի միջոցով ագրեսոր պետության պատժամիջոցները շրջանցելու մասին»,- ասել է Խոշտարիան։ Ի դեպ, օրեր առաջ Բաթումիի նավահանգիստ է ժամանել թուրքական դրոշով «Էսենկա» նավը՝ բեռնված պատժամիջոցների տակ գտնվող ռուսական «Ռոսնեֆտ» ընկերության նավթամթերքով։ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմական գործողությունից հետո արևմուտքը պատժամիջոցներ է սահմանել նաև ռուսական նավթի ու նավթամթերքների դեմ։
    19:47
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ռուսաստանը և Թուրքիան բանակցություններ կանցկացնեն ամենաբարձր մակարդակով
    Ռուսաստանն ու Թուրքիան մոտ ժամանակներում կանցկացնեն հանդիպում ամենաբարձր մակարդակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Կրեմլի լրատվական ծառայությանը: «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Առաջիկայում կայանալիք ռուս-թուրքական բարձր մակարդակով հանդիպման նախօրեին առաջնորդները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»,-ասված է հաղորդագրությունում: Կողմերը, մասնավորապես, մտքեր են փոխանակել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի, այդ թվում՝ Սև ծովում նավարկության անվտանգության ապահովման և հացահատիկի արտահանման ուղղությամբ ջանքերի համակարգման շուրջ։
    19:40
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքական հրետանին ռմբակոծել է Իրաքի հյուսիսում գտնվող գյուղերից մեկը
    Թուրքիայի հրետանին ռմբակոծել է Իրաքի հյուսիսում գտնվող քրդաբնակ Դուհոկ շրջանի Հիրուր գյուղի շրջակայքը։ Ինչպես փոխանցում է Ermenihaber.am-ը, քրդական աղբյուրի հաղորդմամբ՝ թուրքական հրետանին գյուղի ուղղությամբ սկսել է հարվածներ հասցնել հուլիսի 10-ի գիշերը՝ ժամը 22։30-ի սահմաններում։ Հաղորդվել է, որ արկն ընկել է գյուղի մոտ՝ խուճապ առաջացնելով բնակիչների շրջանում։
    19:29
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սերոբ Բեջանյանը նշանակվել է Ինդոնեզիայում Հայաստանի դեսպան
    Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Սերոբ Բեջանյանը նշանակվել է Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ջակարտա)։ Այդ մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
    19:24
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ինչպե՞ս ճիշտ վարակազերծել օդորակիչը
    Շոգ եղանակին օդորակիչն իսկական փրկություն է դառնում, սակայն բավական չէ միայն այն տեղադրել, կարևոր է սարքը ճիշտ օգտագործել և վարակազերծել։ Գոյություն ունեն կանոներ և չափորոշիչներ, որոնք թույլ են տալիս շինությունների ներսում ստեղծել հարմարավետ և միաժամանակ անվտանգ միկրոկլիմա։ Ինչպե՞ս ճիշտ օգտագործել օդորակիչը Հիմնական կանոններից մեկն այն է, որ ջերմաստիճանի կտրուկ տատանումներ չպետք է լինեն։ Կարգավորելով սարքի ջերմաստիճանը՝ պետք է հիշել, որ այն փողոցում եղած ջերմաստիճանից չպետք է շատ տարբերվի, չգերազանցի 7-10 աստիճանը։ Եթե դրսում չափազանց շոգ եղանակ է, օդորակիչի ջերմաստիճանը պետք է աստիճանաբար իջեցնել 2-3 ժամվա ընթացքում՝ օդի հոսքը չուղղելով մարդկանց վրա։ Ինչպես հոգ տանել օդորակիչների մասին Պետք է ճիշտ մաքրել սարքը՝ բացառելու ինֆեկցիոն պաթոլոգիաների ռիսկը։ Պարտադիր է պարբերաբար օդորակիչների պրոֆիլակտիկ մաքրում իրականացնել, հակառակ դեպքում սարքի արդյունավետությունը կնվազի։ Հիմնական ուշադրությունը պետք է կենտրոնացնել ֆիլտրացիայի համակարգի վրա, ֆիլտերը պետք է պարբերաբար փոխել։ Եթե խոսքը ներքին բլոկի կոշտ մաքրման ֆիլտրերի մասին է, դրանք պետք է մաքրել ամեն ամիս։ Ընդ որում՝ դա ինքնուրույն կարող է անել յուրաքանչյուր մարդ։ Դրա համար նախ անհրաժեշտ է տվյալմասը լվանալ օճառաջրով, այնուհետև ցայել հոսող ջրի տակ։ Իսկ ահա ամբողջ կոնդիցիոները պետք է լվանալ և մաքրել տարեկան մեկ անգամ։ Այս դեպքում պետք է դիմել մասնագետների օգնությանը։
    19:16
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ի՞նչ օգտակար հատկություններ ունի խոզի միսը
    Խոզի միսը բարձրակարգ սպիտակուցի և ամինաթթուների աղբյուր է։ Միսը մեր օրգանիզմին երկաթ և B12 վիտամին մատակարարող լավագույն մթերքն է, քանի որ բուսական սնունդի մեջ այս վիտամինն առհասարակ չկա, իսկ ահա երկաթը վատ է յուրացվում։ Քանի որ երկաթը և B12 վիտամինն անհրաժեշտ են հեմոգլոբինի սինթեզի համար, բուսակերների մոտ հաճախ անեմիա՝ սակավարյունություն է զարգանում։ Մսի ցանկացած տեսակի մեջ մեծ քանակությամբ ցինկ, ֆոսֆոր և սելեն է պարունակվում, այդ պատճառով էլ խոզի միսն իրենից այս կարևոր տարրերի լիարժեք աղբյուր է ներկայացնում։ Ոչ վաղ անցյալում հայտնի է դարձել, որ խոզի մսի մեջ նաև վիտամին D կա, որը կոնկրետ այս մսատեսակում ներկայանում է որպես կալցիտրիոլ հորմոն։ Հենց այս հորմոնն է, որ աղետալի կերպով երբեմն չի բավարարում մեր օրգանիզմին։ Միաժամանակ, բոլորին հայտնի է, որ խոզի միսն ամենայուղոտն է, սակայն գիրանալուց խուսափելու համար կարելի է ընտրել անյուղ կամ քիչ ճարպ պարունակող կտորներ։ Մյուս կողմից, խոզի մսի մեջ առկա ճարպն ավելի օգտակար է, քան հորթի կամ գառան մսի մեջ եղածը։ Հենց խոզի ճարպի մեջ է սելենի ամենամեծ քանակությունը։ Այս ամենով հադերձ՝ չպետք է մոռանալ, որ խոզի մսի մեջ խոլեստերինի ավելցուկ կա, և եթե կենդանու կերի մեջ հորմոններ են օգտագործվում, դրանք կարող են կուտակվել ճարպային շերտում։
    19:11
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Երևանի Խորենացի փողոցում բռնկված հրդեհը մարելու համար ևս երկու մարտական հաշվարկ է մեկնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Երևանի Խորենացի փողոցում բռնկված հրդեհը մարելու համար ևս երկու մարտական հաշվարկ է մեկնել․ (Տեսանյութ)
    19:06
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ի՞նչ ըմպելիքներով է ամռան տապին ավելի լավ հագեցնել ծարավը
    Ի՞նչ ըմպելիքներով է ամռան տապին ավելի լավ հագեցնել ծարավը։ Գովազդները գայթակղիչ շատ տարբերակներ են առաջարկում, սակայն փորձելուն պես զգում ես, որ ծարավդ ավելի է սաստկանում։ Ի՞նչ են խորհուրդ տալիս բժիշկները։ Նրանց պատասխանը մեկն է՝ գազավորված ջուր, քանի որ այն վերացնում է բերանի խոռոչի չորությունը, հաճելի զգացողություն պարգևում և նպաստում ավելի քիչ ջուր խմելուն։ Վերջին կետն, իհարկե, այնքան էլ լավ չէ, քանի շոգ եղանակին քիչ ջուր խմելիս օրգանիզմում ջրի անբավարարություն է դիտվում։ Մինչդեռ ջուրը յուրատեսակ «քսուք» է, որի սակավության պարագայում մեր բոլոր «դետալները» սկսում են ճռճռալ. ուղեղը սկսում է վատ մտածել, գլուխը ցավում է, մկանները թուլանում են, իսկ մեզն ու արյունը՝ խտանում։ Արդյունքում մեծանում է անոթներում թրոմբի զարգացման ռիսկը, նշանակում է՝ նաև ինֆարկտի, կաթվածի և երիկամներում քարերի գոյացման հավանականությունը։ Եվ սա խնդիրների միայն մի մասն է։ Հարվարդի համալսարանի գիտնականները պարզել են, որ առաջնորդվելով զուտ ծարավի զգացողությամբ՝ մենք մեր օրգանիզմին պետք եղածից մոտ 30 տոկոսով քիչ ջուր ենք խմում։ Այդ է պատճառը, որ անկախ ծարավ լինել-չլինելու հանգամանքից՝ պետք է ստիպեք ինքներդ ձեզ պարբերաբար ջուր խմել։ Շոգ եղանակին պետք է խմել ժամում մեկ բաժակ ջուր, գիշերվա յուրաքանչյուր արթացման ժամանակ՝է ևս մեկական բաժակ։ Ամենաօպտիմալ տարբերակը սովորական կամ գազավորված ջուր խմելն է։ Օրգանիզմում ջրի սակավության մասին, ինչպես արդեն նշվեց, խոսում է մեզի ավելի մուգ գույնը և քանակի նվազումը։ Սա նշանակում է, որ երիկամները «էկոմոն ռեժիմ են միացրել»՝ կրճատելով օրգանիզմից հեղուկի դուրսբերման ծավալները, իսկ դա հղի է երիկամներում քարերի գոյացմամբ և ինֆեկցիաների զարգացմամբ։ Եվ վերջում. ծարավը ոչ մի դեպքում չարժե հագեցնել շաքար կամ կոֆեին պարունակող գազավորված, էներգետիկ ըմպելիքներով, փաթեթավորված հյութերով։ Վերջինների մեջ շաքարը նույքան է, որքան գազավորված ըմպելիքներում։
    18:55
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
    «Известия» պարբերականը հայտնում է, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել։ Պարբերականի փոխանցմամբ՝ Էրդողանն ասել է, որ ժամանակն է գործել Սև ծովում հացահատիկի արտահանման համար անվտանգ միջանցքներ ստեղծելու ՄԱԿ-ի ծրագրի համաձայն։ Թուրքիայի նախագահը Վլադիմիր Պուտինի հետ զրույցում ասել է, որ Ուկրաինայում հակամարտությունը պետք է ավարտվի խաղաղ բանակցությունների միջոցով։ 
    18:45
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Այսօր չորրորդ երկրաշարժն է գրանցվել
    Հուլիսի 11-ին, տեղական ժամանակով ժամը 17:54-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13:54-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․18⁰ և արևելյան երկայնության 43․95⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2․8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ և Թավշուտ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։
    18:36
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Ռուանդայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
    Երկօրյա այցով Հայաստան ժամանած Ռուանդայի արտաքին գործերի նախարար Վինսենտ Բիրուտայի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի ուղեկցությամբ:
    18:15
    11.07.22
    Ավելին
  • Իրավական
    Վթարային 4-րդ կարգի շենքի բնակիչների բնակարանները վաճառվե՞լ են
    Երկրաշարժերի մասին լուրերը Երևանի Արզումանյան 8Ա հասցեով շենքի բնակիչների վախն են հազարապատկում: Ասում են՝ 3-4 բալանոց մի ցնցում Երևանում և իրենց շենքը գետնին կհավասարվի:
    18:05
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Սևանա լճի մակարդակը հուլիսի 4-10-ն ընկած ժամանակահատվածում իջել է 3սմ-ով
    Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 4-10-ը: «Սևանա լճի մակարդակը հուլիսի 4-10-ն ընկած ժամանակահատվածում իջել է 3սմ-ով և կազմել` 1900.7մ (10.07.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 5 սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 28 սմ-ով։ Ոռոգման նպատակով՝ Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը հուլիսի 4-10-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 13.351մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը՝ հունիսի 3-ից հուլիսի 10-ը ներառյալ՝ 52.058 մլն. մ³: Արփա-Սևան ջրատարով հուլիսի 4-10-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.779 մլն. մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից հուլիսի 10-ը ներառյալ՝ 146.737 մլն. մ³»: Возможно, это изображение водоем и текст Возможно, это изображение текст Возможно, это изображение текст «Uhunm hunp 1900.95 1900.90 ииKwppиyp ψhnynjunypjnup, 2019-2022pp. 1900.85 2019 1900.80 2020 2021 2022 1900.75 1900.70 1900.65 1900.60 1900.55 1900.50 1900.45 1900.40 1900.35 1900.30 01-01 11-01 21-01 31-01 10-02 20-02 02-03 00 12-03 22-0 01-04 10-06 20-06 30-06 10-07 20-07 30-07 09-08 08 19-08 29-08 -08 08-09 17-12 27-12» Возможно, это изображение текст «uhunp Uhunuh duqupnuyn, 2012-2022pp. hnyhuh 10-hηpnıpjup 1900.85 1900.80 1900.75 1900.70 1900.65 1900.60 1900.55 1900.50 1900.45 1900.40 1900.35 1900.30 1900.25 1900.20 1900.15 1900.10 1900.05 2012 2013 2014 1900.47 1900.58 1900.4 2015 2016 2017 2018 2019 2020 2021 2022 1900.54 1900.76 1900.85 1900.80 1900.81 1900.80 1900.76 1900.71»
    17:51
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Սևանի ոստիկանները մեքենաներից կատարված գողություններ են բացահայտել
    Ոստիկանության Սևանի բաժնում մեքենաներից կատարված գողությունների վերաբերյալ ահազանգեր էին ստացվում։ Տուժողները հայտնում էին, որ Ծովագյուղում իրենց մեքենաներից գողացել են գազաբալոն և մարտկոց։ Ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախույզների օրեր տևած միջոցառումների շնորհիվ գողությունները բացահայտվեցին։ Կասկածանքով բերման ենթարկված 37-ամյա տղամարդը խոստովանեց, որ գողություններն ինքն է արել։ Պարզվեց նաև, որ նա գողոնն իրացրել էր Երևանի ավտոպահեստամասերի շուկաներից մեկում։ Դեպքերի հանգամանքները պարզվում են։ Կատարվում է քննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    17:45
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Շրջակա միջավայրի նախարարությունը հորդորում է խստորեն հետևել հակահրդեհային նորմերի պահպանմանը
    Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում հուլիսի 11-13-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով։ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 11-16-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+41 աստիճանի։ «Հարգելի՛ քաղաքացիներ, ամռան շոգ եղանակը միշտ էլ հրդեհների առաջացման որոշակի ռիսկերի է բերում։ Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք խստորեն հետևել հակահրդեհային նորմերի պահպանմանը։ Հիշեցնում ենք, որ անտառային տարածքներում արգելվում է. ❌Կրակ վառել ❌Վառվող լուցկի կամ ծխախոտի մնացորդ գցել ❌Յուղերով կամ բենզինով ներծծված լաթեր թողնել ❌Ներքին այրման շարժիչների աշխատանքի ժամանակ մեքենան վառելիքով լիցքավորել, ինչպես նաև ծխել լիցքավորվող մեքենաների մոտ: Խարույկ թույլատրվում է վառել միայն դրանց համար նախատեսված վայրերում և վերջում հանգցնել այն: Միաժամանակ, հարկ ենք համարում հիշեցնել, որ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն` արգելվում է այրել խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքերի բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող հողերում»,- ասվում է ՇՄ նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
    17:38
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հրդեհ է բռնկվել Երևանի Խորենացու փողոցի շենքերից մեկի տանիքում
    Հուլիսի 11-ին, ժամը 16։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Խորենացու փողոցի շենքերից մեկի տանիքում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։
    17:33
    11.07.22
    Ավելին