Լրահոս

2022-07-13
  • Առողջապահական
    «Կապիկի ծաղիկ» հայտնաբերվել է 63 երկրում. 9000-ից ավելի վարակակիր կա
    Կապիկի ծաղիկով վարակվածների աշխարհագրությունը մեծանում է: Վիրուսն արդեն հայտնաբերվել է 63 երկրում: 9000-ից ավելի մարդ վարակվել է նոր հիվանդությամբ: Հայտնել է առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը: Կազմակերպության ներկայացուցիչները պատրաստվում են հաջորդ շաբաթ հավաքվել և աշխարհի համար նոր առաջարկներ մշակել, թե ինչ պետք է անել վարակի բռնկումը վերահսկելու համար:
    17:59
    13.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ստամբուլում հացահատիկի շուրջ քառակողմ բանակցությունները շարունակվում են
    Ստամբուլում հացահատիկի շուրջ քառակողմ բանակցությունները շարունակվում են արդեն 2 ժամ ։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հրապարակել է հանդիպման առաջին կադրերը։
    17:52
    13.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պետություն-քաղաքացի հարաբերություններում հպարտ ու ոչ հպարտ քաղաքացիները նվաստանում են հերթերում․ Թևանյան
    «Քաղաքացին տուգանքի մատերիալ չէ»,– հայտարարեցին ու սկսեցին տուգանել քաղաքացիներին։ Տուգանել «հեղափոխաբար»։ ՀՀ քաղաքացին հիմա ոչ միայն տուգանքի, այլ նաև հերթի մատերիալ է։ Պետություն–քաղաքացի հարաբերություններում հպարտ ու ոչ հպարտ քաղաքացիները նվաստանում են հերթերում։ Հերթ է անձնագրային բաժիններում։ Խայտառակ հերթ։ Ու զրո քայլ վիճակը շտկելու համար։ Հերթեր են այն հիմնարկներում, որտեղից քաղաքացին պետք է ինչ որ փաստաթուղթ ստանա։ Լինի դա կադաստրում կամ այլ վայրում։ Հերթեր են կուտակվել ավտոմեքենաների գազաբալոնների լիցենզավորման կետերում։ Վերջնաժամկետ է սահմանվել օգոստոսի 1–ը, սակայն լիցենզավորող կետերի քանակը զգալիորեն քիչ է և հնարավոր չէ մինչև օոգոստոսի 1–ը բոլորին սպասարկել։ Մարզերում է՛լ ավելի վատ վիճակ է, քանզի կա մարզ, որտեղ չկա գազաբալոնի համար լիցենզիա տվող մարմին։ Կանխիկից անկանխիկին անցնելը որոշակի տեխնիկական ու ֆինանսական անհարմարություններ են ստեղծել քաղաքացիների համար։ Հերթեր են նաև բանկերում։ Այս ամենը սրանց չի հետաքրքրում։ Իրենք ուշադիր են միայն Կուրբան Բայրամի մասով, որ հանկարծ չմոռանան շնորհավորել։ Այստեղ արդեն իրենք են հերթ կանգնում, ավելի ճիշտ՝ հերթից առաջ ընկնում, որ քծնեն ու սողան։
    17:51
    13.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սա իշխանության կառուցած այլընտրանքային Գորիս-Կապան մայրուղին է. Տիգրան Աբրահամյանը լուսանկարներ է հրապարակել
    Իշխանության կառուցած այլընտրանքային Գորիս-Կապան մայրուղին է, որը ոչ միայն Սյունիքի ողնաշարն է, այլ նաև ՀՀ-ի միակ ճանապարհը դեպի Իրան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ հրապարակելով լուսանկարներ: «Այս ճանապարհը նախորդ տարի էր ասֆալտապատվել, իսկ հիմա այս վիճակում է»,- լուսանկարներին կից գրել է Աբրահամյանը։
    17:46
    13.07.22
    Ավելին
  • Հայաստան
    Գազալցակայանները կտուգանվեն վկայագիր չունեցող գազաբալոններ լիցքավորելու համար
    Չվկայագրված գազաբալոններ լիցքավորող գազալցակայանները օգոստոսի մեկից կտուգանվեն: Որոշման ուժի մեջ մտնելուց ավելի քան երկու շաբաթ առաջ հիշեցնում է տարածքային կառավարաման և ենթակառուցվածքների նախարարությունը: Գերատեսչության ներկայացուցիչը այսօր հայտնել է, որ գազաբալոնների վկայագիր հանրապետությունում տալիս է 23 ընկերություն, իսկ հերթերից խուսափելու համար պետք է 40-50 ընկերություն: Դրանց պակասի պատճառով հիմա հանրապետությունում մեծ հերթեր են գոյացել ու բազմաթիվ վարորդները փաստի առաջ են. նրանց հերթը պետք է հասնի սեպտեմբերին:
    17:40
    13.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիայում ուրարտական սեպագիր արձանագրությունը հայտնվել է գանձագողերի թիրախում
    Ներկայիս Թուրքիայի արևելյան Վան նահանգի Սարայ շրջանում գտնվող ուրարտական դարաշրջանի սեպագիր արձանագրությունը գանձագողերի թիրախում է հայտնվել, տեղեկացնում է Ermenihaber-ը։ Գանձագողերը ոսկի գտնելու մոլուցքով փորձել են ծակել ժայռի վրա փորագրված հնագույն հայկական պատմական արձանագրությունները։ Նշենք, որ այս ուրարտական «դարպասն» ունի 5 մետր բարձրություն։ Ժամանակի ընթացքում արձանագրության ժայռապատն ամբողջովին պղծել են տարբեր միջամտություններով։ Իսկ թուրքական պատկան մարմիններն էլ մինչ օրս անուշադրության են մատնում տեղաբնիկների կոչերը՝ պահպանելու պատմական ժառանգությունը։
    17:35
    13.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հիվանդանոց տեղափոխված վարորդը մահացել է
    Հունիսի 2-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 83-րդ կմ-ին «Հունդաի» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 32-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Հուլիսի 13-ին, ժամը 08.00-ին, վարորդը՝ 32-ամյա Վարդան Հակոբյանը, հիվանդանոցում մահացել է: Կատարվում է քննություն:
    17:28
    13.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Անցկացվել են կրակային պատրաստության պարապմունքներ
    Զինծառայողների հաստիքային զենքից կրակ վարելու ունակությունները զարգացնելու նպատակով հուլիսի 13-ին N զորամիավորման հրաձգարաններից մեկում անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ: Անձնակազմը կրակային տարբեր վարժաձևերից հանձնել է ստուգարքներ։ Տարածել
    17:21
    13.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջրաշենում բախվել են Opel Zafira-ն ու Opel Vectra-ն, կա 8 վիրավոր
    Այսօր՝ հուլիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանպարհի՝ Ջրաշեն գյուղի վարչական տարածքում բախվել են Opel Vectra և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/07/13/1217708/
    17:14
    13.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում. բախվել են 2 պարսկական համարանիշներով ավտոմեքենաներն ու ԶԻԼ բեռնատարը
    Այսօր՝ հուլիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Լեհվազ գյուղի վարչական տարածքում, բախվել են պարսկական համարանիշներով MACK մակնիշի, NASIM մակնիշի և GAZ 53 մակնիշի ավտոմեքենաները։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/07/13/1217707/
    17:07
    13.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Երևանում է
    Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Երևանում է։ Այս մասին քաղաքական գործիչը տեղեկացրել է Twitter-ում։ «Կարճատև այցով շատ շոգ Երևանում եմ։ Սպասում ենք կարևոր հանդիպումների»,– լուսանկարին կից գրել է Կլաարը։
    17:00
    13.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Գործարկվելու է Լեջան բնակավայրի շչակը
    Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտմում են, որ հուլիսի 14-ին՝ ժամը 12:00-ին, Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Լեջան բնակավայրում իրականացվելու է (Քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը և իրականացումը) թեմայով ուսումնավարժություն: Գործարկվելու է բնակավայրի շչակը:
    16:54
    13.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հայտնի է 1/4 եզրափակչի 2-րդ մասնակիցը. Կանանց Եվրո-2022
    Կանանց Եվրոպայի 2022 թվականի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Գերմանիայի հավաքականը հանդիպել է Իսպանիայի ընտրանու հետ։ Խաղն ավարտվել է գերմանուհիների հաղթանակով՝ 2։0 հաշվով։ Այսպիսով Գերմանիայի կանանց հավաքականը 6 միավորով զբաղեցնում է առաջին տեղը B խմբի մրցաշարային աղյուսակում: Գերմանիայի հավաքականը անհասանելի դարձավ մրցակիցների համար և դուրս եկավ մրցաշարի 1/4 եզրափակիչ: Երկրորդ տեղում Իսպանիան է՝ 3 միավորով: B խմբում Գերմանիայի և Իսպանիայի հավաքականների մրցակիցներն են Դանիայի և Ֆինլանդիայի հավաքականները՝ համապատասխանաբար 3 և 0 միավորներով: Վերջիններիս հանդիպումն ավարտվել է դանիացիների հաղթանակով՝ 1-0 հաշվով։ Ավելի վաղ 1/4 եզրափակչի ուղեգիր էր ձեռք բերել նաև Անգլիան։ Կանանց Եվրոպայի 2022 թվականի առաջնությունը կտևի մինչև հուլիսի 31-ը։ Եզրափակիչ հանդիպումը կկայանա Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում։
    16:47
    13.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վթար՝ Ջրաշեն գյուղի մոտակայքում. կան տուժածներ
    Հուլիսի 13-ին՝ ժամը 15։27-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհին՝ Ջրաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ֊փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
    16:40
    13.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նոր ատոմակայան կառուցելու Տրոցենկոյի խոստումները մնացին պղպջակների մակարդակում
    «Փաստինֆո»-ն գրում է. «Նոր ատոմակայանի կառուցման շուրջ բանակցություններն առաջընթաց չեն արձանագրում։ Ավելին՝ պաշտոնական հայտարարությունների մակարդակում նկատվում է հետընթաց, իսկ Հայաստանում նոր ատոմակայանի կառուցմանը մասնակցելու կորպորացիայի մտադրության մասին հայտարարած ԳՊՄ-ի վերահսկիչ բաժնետեր Ռոման Տրոցենկոն էլ կարծես ընդհատակ է անցել։ Երեկ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր «Ռոսատոմ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովին։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի հետագա շահագործմանը, Հայաստանում նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման հնարավորություններին, ատոմային էներգետիկայի զարգացմանը, ինչպես նաև վերականգնվող էներգետիկայի բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցեր: Ընդգծենք, որ շուրջ 10 ամիս առաջ՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ քննարկվում են ոչ թե նոր ատոմակայանի կառուցման հնարավորությունների հարցը, այլ օգտագործել էր «բանակցություններ» տերմինը՝ նշելով որ բանակցություններ են ընթանում նոր ատոմակայանի շուրջ։ Այդպիսով՝ փորձելով մեղմել ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի վաճառքի հետեւանքով առաջացած կոռուպցիոն սկանդալը։ 2021թ. սեպտեմբերի 30-ին ռուսական «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը, որի սեփականատերը ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոն է, ձեռք էր բերել կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը, որից 25 տոկոսը նվիրատվություն էր կատարել վարչապետի աշխատակազմին։ Դա կազմում է ԶՊՄԿ բաժնետիրական կապիտալի 15 տոկոսը։ Տրոցենկոն նաև «Գեոպրոմայնինգ գոլդ» հանքարդյունաբերական ընկերության հիմնական բաժնետերն է։ Ընդ որում, բաժնետոմբերը ձեռք էին բերվել հրատապ հրավիրված դատական նիստով դրանք արգելանքից հանելուց հետո ու նույնքան էլ արագ կազմակերպվել էր վաճառքի գրանցումը։ ԱԺ ամբիոնից, խոսելով կոռուպցիոն այդ սկանդալի մասին, Նիկոլ Փաշինյանը, հայտարարել էր, թե ««Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության սեփականատերերից մեկի կողմից ՀՀ-ին եղել առաջարկ, առաջարկը քննարկել են ու տեսել, որ համապատասխանում է ՀՀ տնտեսական ու պետական շահերին»։ «Առաջին հերթին պղնձնաձուլարանի կառուցում, երկրորդ՝ այս ծրագրի մաս է նոր ատոմակայանի կառուցումը։ «Գեոպրոմայնինգ»-ը ստանձնել է պղնձաձուլարանի ներդրումային պարտավորություններ, որոնք արձանագրվել են, ու կշարունակվի արձանագրումը, ու բանակցություններ է սկսել նոր ատամոկայանի շուրջ»,- հայտարարել էր Փաշինյանը։ ԳՊՄ-ի վերահսկիչ բաժնետեր Ռոման Տրոցենկոն եւս հայտնել էր Հայաստանում նոր կայանի կառուցմանը մասնակցելու կորպորացիայի մտադրության մասին։ Լիխաչովը դեռեւս 2021 թվականի նոյեմբերին վերահաստատել էր, որ Տրոցենկոյի մոտ կա հետաքրքրություն՝ էլեկտրաէներգիայի նոր աղբյուրների հարցում՝ հաշվի առնելով Հայաստանում նրա նոր արդյունաբերական նախագծերը։ «Գիտենք, որ պարոն Տրոցենկոն, այստեղ այսպես ասած, խարիսխ է գցել»,- 2021 թվականի նոյեմբերի 16-ին հայտարարել էր Լիխաչովը։ Այս հայտարարությունց անցել են ամիսներ, սակայն նոր ատոմակայանի շուրջ բանակցությունները ոչ միայն միս ու արյուն չեն ստանում, այլ անգամ բառամթերքն է մեղմացել։ Նիկոլ Փաշինյանն այլեւս չի խոսում նոր ատոմակայանի կառուցման բանակցությունների արդյունքների կամ ընթացքի մասին, այլ ընդամենն արդեն քննարկում են դրա հնարավորություններին վերաբերող հարցերը։ Իսկ Տրոցենկոն, որը միլիարդների ներդրումներ էր խոստացել, այլեւս չի երեւում թատերաբեմում։ Տպավորություն է, որ միմյանց տրված խոստումները մնացել են անկատար։ Արձանագրենք, որ Տրոցենկոն ներկա չէր Լիխաչովի ու Փաշինյանի երեկվա հանդիպմանը»։
    16:35
    13.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Այսօր բանկերում դոլարի գինն ավելի թանկ է, քան՝ եվրոյինը
    Rate.am կայքը տվյալներ է ներկայացրել բանկերում արտարժույթի գների վերաբերյալ։ Դոլարի առքի նվազագույն գինը 409 դրամ է, վաճառքինը՝ 425 դրամ։ Դոլարի վաճառքի առավելագույն գինը 432 դրամ է։ Ռուբլու առքի նվազագույն գինը 5.71 դրամ է, վաճառքինը՝ 6.90։ Ռուբլու վաճառքի առավելագույն գինը 7.69 դրամ է։ Եվրոն բանկերում գնվում է նվազագույնը 405 դրամով, վաճառվում՝ 429 դրամով։ Եվրոյի վաճառքի առավելագույն գինը 443 դրամ է։
    16:28
    13.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    ԱՀԿ-ն որոշել Է նորացնել գենդերային խնդիրների հրահանգը եւ ճանաչել երրորդ սեռը
    Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) որոշում Է ընդունել նորացնել գենդերային խնդիրների հաշվառման հրահանգը եւ նոր խմբագրման մեջ ըստ Էության ճանաչել երրորդ սեռը, հետեւում Է կայքում զետեղված պաշտոնական հայտարարությունից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «ԱՀԿ-ն այն նորացնում Է նոր գիտական տվյալների եւ գենդերի, առողջության եւ զարգացման բնագավառում հայեցակարգային առաջընթացի լույսով»,- ասված Է փաստաթղթում: Վերանայման գործընթացն, ինչպես ընդգծվում Է, կհիմնվի այն հայեցակարգի վրա, որ «սեռը չի սահմանափակվում արականով կամ իգականով», եւ կկենտրոնանա «սեռի եւ առողջության նկատմամբ երկակի մոտեցումների շրջանակներից դուրս գալու վրա՝ գենդերային բազմազանության ճանաչման համար»: Կազմակերպությունում հիշեցնում են, որ հրահանգի առաջին հրատարակությունը լույս Է տեսել 2011 թվականին եւ հիմք Է ապահովում խտրականության ցանկացած ձեւերի վերացման համար առողջապահության համակարգում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    16:21
    13.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ռոդրիգոյի հրաժարագինը կազմել է 1 մլրդ եվրո
    Մադրիդի «Ռեալի» բրազիլացի կիսապաշտպան Ռոդրիգո Գոեսն արդեն երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ մինչև 2028 թվականը, հայտնում է Marca-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստի նոր պայմանագրով հրաժարագինը կկազմի 1 մլրդ եվրո: Ռոդրիգոն 2021/22 մրցաշրջանում մասնակցել է 49 հանդիպման և դարձել 9 գոլի հեղինակ:
    16:14
    13.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ստամբուլում բանակցություններ են սկսվել ուկրաինական հացահատիկի արտահանման շուրջ
    «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ Ստամբուլում սկսվել են Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի բանակցությունները Ուկրաինական հացահատիկի արտահանման հարցով։  Իշխանությունները հրաժարվել են բացահայտել հանդիպման վայրը, այն ընթանում է փակ դռների հետևում։ Աղբյուրը գործակալությանը հայտնել է՝ բանակցությունների ընթացքում հաշվի են առնվում ինչպես Մոսկվայի մտավախությունները, այնպես էլ ռուսական գյուղատնտեսական արտադրանքի արտահանման համար ապահովագրական, լոգիստիկ և բանկային ոլորտներում պատժամիջոցների առկայությունը:
    16:07
    13.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ֆիլիպո Ինձագին նշանակվել է գլխավոր մարզիչ
    «Ռեջինան» հայտարարել է Ֆիլիպո Ինձագիի՝ գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու մասին։ 48-ամյա իտալացին երեք տարվա պայմանագիր է կնքել Բ Սերիայի ակումբի հետ։ Նախորդ մրցաշրջանում «Ռեջինան» մրցաշարում զբաղեցրել է 14-րդ տեղը։ Ինձագիի վերջին աշխատավայրը եղել է «Բրեշիան», որը նա գլխավորել է նախորդ մրցաշրջանում: Մարզիչը ժամանակին աշխատել է նաև «Բենևենտոյի», «Բոլոնիայի» և «Վենեցիայի» հետ։
    16:00
    13.07.22
    Ավելին