Լրահոս
2022-07-13
-
Արտաքին քաղաքականությունՍտամբուլում կստեղծվի հացահատիկի արտահանման համակարգող կենտրոնՌուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի պատվիրակությունները պայմանավորվածություն են ձեռք բերել Ստամբուլում հացահատիկի արտահանման համակարգող կենտրոն ստեղծելու մասին, հայտնել է ընդունող երկրի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: «Դրական և կառուցողական մթնոլորտում անցած հանդիպման արդյունքում համաձայնեցվել են հիմնական տեխնիկական հարցերը, ինչպիսիք են համակարգող կենտրոնի ստեղծումը, որտեղ ներկա կլինեն բոլոր կողմերի ներկայացուցիչները, համատեղ հսկողություն նավահանգստից ելքի վրա և ժամանման կետերում՝ ապահովելով անցումային երթուղիների նավարկության անվտանգությունը: Մենք տեսնում ենք, որ կողմերը պատրաստ են լուծել այդ խնդիրը»,- նշել է նա։Ավելին23:4213.07.22 -
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, հայտարարելով, թե իբր հուլիսի 13-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։Ավելին23:3213.07.22 -
ՄիջազգայինԱմերիկացի կոնգրեսականը Թուրքիային F-16 կործանիչների վաճառքը վերահսկող նախագիծ է ներկայացրելԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամ Քրիս Փափասը փաստաթուղթ է պատրաստել, որը նախատեսում է խիստ վերահսկողության տակ առնել ԱՄՆ-ի կողմից Թուրքիային F-16 կործանիչների հնարավոր վաճառքը, «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ փոխանցում է «Ermenihaber»-ը։ Նշվում է, որ կոնգրեսականն այս նախագիծը ներկայացրել է Հունաստանի ունեցած մտահոգությունների պատճառով: Դրանում նախատեսվում է «Պաշտպանության ազգային հատկացումների մասին օրենքում» 2 նախապայման ավելացնել: Նախապայմաններից մեկն այն է, որ վաճառքը պետք է իրկանացվի ԱՄՆ-ի ազգային շահերին համապատասխան, մյուսը՝ պետք է ներկայացնի այն քայլերը, որոնք կկանխարգելեն Թուրքիայի կողմից այդ կործանիչներով Հունաստանի տարածքում չարտոնված թռիչքների իրականացումը: Նշվում է, որ Փափասի բերած նախագիծը ներկայացվել է որպես հավելյալ ակտ «Պաշտպանության ազգային հատկացումների մասին օրենքին»: Նախագծի տակ որպես համահեղինակներ ստորագրել է ընդհանուր առմամբ 15 կոնգրեսական:Ավելին23:2913.07.22 -
ՍպորտԲասկետբոլի կանանց Հայաստանի Մ16 հավաքականը հաղթել է ՄոլդովայինԿանանց Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը սկսեց իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբում: Ինչպես տեղեկացնում են ֆեդերացիայից, առաջին խաղում Հայաստանի հավաքականը 61-43 հաշվով հաղթեց Մոլդովայի հավաքականին: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Սեդա Գաբրիելյանն էր՝ վաստակած 25 միավորով: Նա նաև 9 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 1 արդյունավետ փոխանցում: Հայաստանի հավաքականը երկրորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 14-ին` մրցելով Կիպրոսի հետ:Ավելին23:1913.07.22 -
ԱռողջապահականՆիդեռլանդներում հայտնաբերվել է «Օմիկրոն» շտամի նոր ենթատեսակՆիդեռլանդներում հայտնաբերվել է «Օմիկրոն» BA.2.75 կորոնավիրուսային շտամի նոր ենթատեսակ, որը կոչվում է կենտավր, չորեքշաբթի հայտնել է երկրի Առողջապահության ազգային ինստիտուտը (RIVM): BA.2.75 տարբերակը հայտնաբերվել է Նիդեռլանդներում՝ Գելդերլանդ հյուսիսարևելյան նահանգում, ասվում է ինստիտուտի հայտարարության մեջ: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ կորոնավիրուսի այս մուտացիան հայտնաբերվել է Հնդկաստանում և առնվազն տասը այլ երկրներում, ներառյալ Ավստրալիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը և Կանադան:Ավելին23:0913.07.22 -
ԻրավականԵրևան քաղաքի բնակչուհու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ. մեկ անձ ձերբակալվել էՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Երևան քաղաքի բնակչուհի Թ.Ենոքյանի՝ ՀՀ դատախազությունից ստացված, ինչպես նաև վերջինիս մոր կողմից տրված հաղորդումներում մատնանշված հանգամանքները պարզելու ուղղությամբ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։ «Մասնավորապես, Երևան քաղաքի բնակչուհի Ենոքյանը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2022թ. հունիսի 29-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, գտնվելով իր բնակարանում, լսել է կրակոցի ձայն, իսկ ժամեր անց՝ ժամը 06:30-ի սահմաններում, նկատել է, որ հյուրասենյակի պատուհաններից մեկի ապակին կոտրված է: Բացի այդ, 2022թ. հուլիսի 12-ին Ենոքյանը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2022թ. հուլիսի 12-ին՝ ժամը 00:50-ի սահմաններում, հրացանով կրակել են իր՝ Երևան քաղաքի Շոպրոնի 4 շենքի թիվ 26 բնակարանի հյուրասենյակի պատուհանին, որի հետևանքով իրեն պատճառվել է 50.000 ՀՀ դրամի գույքային վնաս: Վերոնշված հաղորդումների հիման վրա, ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով, նախաձեռնվել են քրեական վարույթներ: Հավելենք նաև, որ ամիսներ առաջ տրված մեկ այլ հաղորդմամբ Ենոքյանի մայրը տեղեկացրել էր, որ սույն թվականի մարտի 6-ին՝ ժամը 13:00-ից մինչև մարտի 9-ը՝ ժամը 10:20-ն ընկած ժամանկահատվածում, անհայտ անձն այրել է իրենց բնակարանի մուտքի դռան ներքևի հատվածը՝ պատճառելով գույքային վնաս: Այդ դեպքի առթիվ դեռևս 2022թ. մարտի 17-ին, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, հարուցվել էր քրեական գործ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ նկատի ունենալով, որ միմյանց հետ փաստական հանգամանքներով կապված քրեական վարույթներով առկա է պատշաճ և համակողմանի քննություն ապահովելու անհրաժեշտություն, որոշում է կայացվել՝ նշված քրեական վարույթները միացնելու մասին: Դեպքերի առթիվ կատարված վարութային և քննչական մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել է Թ.Ենոքյանի նախկին նշանածը, ով հարցաքննության ընթացքում տվել է խոստովանական ցուցմունք: Նախաքննությունը շարունակվում է:Ավելին22:5913.07.22 -
Հայաստան«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել. ԱԻՆ«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տեղազննման արդյունքում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարությունից: Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին` ժամը 19։19-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանն ականապատված է։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։ Տեղազննման արդյունքում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել։Ավելին22:4913.07.22 -
Կրակային պատրաստության պարապմունքներ` հրաձգարանումՀունիսի 12-ին և 13-ին «Բաղրամյան» զորավարժարանում N զորամասի հրետանային ստորաբաժանումներն իրականացրել են մարտավարական պարապմունքներ։ Խաղարկվել են պաշտպանողական, հարձակողական և հակահարձակողական բնույթի մարտավարական դրվագներ՝ հաշվի առնելով ժամանակակից համազորային մարտի կանոնները։Ավելին22:4713.07.22 -
ԱրցախԱդրբեջանի հատուկ ծառայությունները, կեղծ լուրեր տարածելով, փորձում են վախի մթնոլորտ ստեղծել. Արցախի ԱԱԾԱրցախի ԱԱԾ-ն կոչ է անում զերծ մնալ կասկածելի լուրեր տարածելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին: ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ նշված է. «Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները շարունակում են տիրանալ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի հայկական օգտահաշիվների և դրանցով «թշնամուն պետական ու ռազմական գաղտնիք տրամադրող քաղաքացիների վերաբերյալ» կեղծ լուրեր տարածել` փորձելով վախի մթնոլորտ ստեղծել։ Արցախի ԱԱԾ-ն համապատասխան քայլեր է ձեռնարկում հնարավոր զարգացումները կանխարգելելու համար: Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի և զերծ մնալ կասկածելի լուրեր տարածելուց, դրանք սոցիալական ցանցերում քննարկելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին»:Ավելին22:3713.07.22 -
Արտաքին քաղաքականությունՆախագահը Մալդիվներում է, վարչապետի տեղը հայտնի չէ. Շրի Լանկայում արտակարգ դրություն էՇրի Լանկայում բախումների ժամանակ մի ցուցարար է սպանվել: Նա առաջին զոհն է անցած շաբաթ սկսված ցույցերի: Քաղաքացիները նախագահի ու վարչապետի հրաժարականներից հետո էլ չեն հանգստանում և շարունակում են բողոքի գործողությունները: Այդ երկրում ավելի է սրվել տնտեսական իրավիճակը: Այսօր լրատվամիջոցները պարզել են, թե ուր է փախել Շրի Լանկայի նախագահը:Ավելին22:2713.07.22 -
Հայաստան«Տանս հետևը թուրքին եմ նայում, ջուր չկա՝ գոնե մի բաժակ խմեմ». Սյունիքի Տեղ գյուղում ջուր են ուզումԱհազանգ՝ Հայաստան-Արցախ սահմանից: «Հայլուրին» Տեղ գյուղի բնակիչներից մեկը պատմել է, որ գյուղի վերևի թաղերի բնակիչներին խմելու ջուր չի հասնում, քանի որ ներքևում ապրողները այգիները ոռոգում են խմելու ջով: «Հայլուրը» մեկնաբանություն է ստացել նաև «Վեոլիա Ջուր» ընկերության ներկայացուցչից, որն ապրում է գյուղի ներքևում:Ավելին22:1713.07.22 -
ՀայաստանԹալանող նամակներ. օտարերկրացի խաբեբաներն օգտվում են մարդկանց՝ հեշտ փող աշխատելու գայթակղությունից«Նորվեգական սպամ» անունով նոր վիրուս է թափառում համացանցում, որը շատ արագ դատարկում է քաղաքացիների դրամապանակները: Ցանցահենները աշխատանքի գայթակղիչ առաջարկ են անում, վերցնում բանկի քարտի համարն ու թալանում: Ըստ տեղեկատվական անվտանգության մասնագետների՝ օնլայն-գողերին բռնել, գրեթե, անհնար է, քանի որ նրանք աշխատում եմ արտասահմանից, օրինակ՝ Չինաստանից:Ավելին22:0713.07.22 -
ՀայաստանՀայ-թուրքական «շուտափույթ բարեկամություն». սահմանի ականազերծումը Երևանն ու Անկարան չեն հերքումՓաշինյան-Էրդողան հեռախոսազրույցից երկու օր անց թուրքական մամուլը գրում է, որ ականազերծվում է հայ-թուրքական սահմանը: Ըստ հրապարակման՝ աշխատանքները 20 օր առաջ են սկսվել, բայց դրանց մասին հայտնի է դարձել այսօր: Պաշտոնական Երևանն ու Անկարան դեռ չեն հաստատել ականազերծման մասին այս տեղեկությունը: Օրեր առաջ դեպի Թուրքիայի սահման տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներին ծանոթացել էր Նիկոլ Փաշինյանը: Վերլուծաբանները կասկած չունեն՝ հայ-թուրքական հարաբերություններ սկսելու վերաբերյալ ամեն ինչ պայմանավորվել են կողմերը կուլիսներում՝ հանրությունից թաքուն:Ավելին21:5713.07.22 -
Միջազգային«Ո՛չ հիջաբին». կանանց «ապստամբություն»՝ ԻրանումԻրանի իշխանությունները Արևմուտքի խաղեր են անվանում իրանցի կանանց բողոքի ակցիաները: Առանց գլխաշորի ու հիջաբի փողոց դուրս գալու իրավունք են պահանջում կանայք: Թեհրանում ու մյուս իրանական քաղաքներում նրանք հանում են իրենց գլխաշորերը և որպես բողոքի նշան ծածանում դրանք: Տղամարդիկ հայհոյում, անգամ ձեռքերին ազատություն են տալիս:Ավելին21:4713.07.22 -
Արտաքին քաղաքականությունՄԱԿ-ը դրական է անվանել Ստամբուլում հացահատիկի խնդրի շուրջ բանակցություններըՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակի տեղակալ Ֆարհան Հակը դրական է համարել Ստամբուլում ուկրաինական և ռուսական հացահատիկի, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունից պարարտանյութերի արտահանման շուրջ բանակցությունները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Ստամբուլի բանակցությունների հետ կապված ելույթ կունենա մամուլի համար։Ավելին21:3713.07.22 -
ԱշխարհԱյն մարդկանց թիվն աշխարհում, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները, հասել է հարյուր միլիոնիԱշխարհում տեղահանվածների թիվը հասել է 100 միլիոնի, ինչը ամենաբարձր ցուցանիշն է ՄԱԿ-ի ստեղծումից ի վեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի ֆորումում։ «Մարդկանց թիվը, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները, հասել է 100 միլիոնի: Սա ամենաբարձր թիվն է ՄԱԿ-ի ստեղծումից ի վեր»,- ասել է Գուտերեշը։ Նա նաև նշել է, որ մոտ 94 երկիր բախվել են սննդամթերքի և էներգիայի գների զգալի աճի, ֆինանսների բացակայության հետ կապված խնդիրների հետ։ Նրա խոսքով՝ այսօր աշխատողների 60%-ն ավելի ցածր եկամուտներ ունի, քան մինչ համաճարակը։Ավելին21:3013.07.22 -
ՍպորտԲասկետբոլի կանանց Հայաստանի Մ20 հավաքականը պարտվել է ԳերմանիայինԿանանց Հայաստանի Մ20 տարեկանների հավաքականը ավարտեց իր ելույթները Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի B ենթախմբում: Ինչպես փոխանցում են ֆեդերացիայից, երրորդ խաղում Հայաստանի հավաքականը 30-101 հաշվով զիջեց Գերմանիայի հավաքականին: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը գերմանցի Լինա Սոնտագն էր՝ վաստակած 39 միավորով: Անցկացրած առաջին խաղում Հայաստանը 49-46 հաշվով հաղթել էր Վրաստանին, իսկ երկրորդ խաղում պարտվել էր Իսրայելի հավաքականին:Ավելին21:2213.07.22 -
ՏարածաշրջանՍտամբուլում ավարտվել են «հացահատիկի միջանցքի» շուրջ բանակցություններըԹուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ստամբուլում ավարտվել է Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի ռազմական պատվիրակությունների և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հանդիպումը ուկրաինական հացահատիկի արտահանման հարցով։ Բանակցություններն անցկացվել են ռազմական օբյեկտներից մեկում՝ մամուլի համար փակ դռների հետևում։ Ավելի վաղ ՌԴ ՊՆ խոսնակ Իգոր Կոնաշենկովը հայտնել էր, որ Ստամբուլում քառակողմ բանակցություններին մասնակցող ՌԴ ՊՆ-ն առաջարկներ է ներկայացրել Սև ծովի նավահանգիստներից հացահատիկի արտահանման վերաբերյալ։Ավելին21:1513.07.22 -
ԱռողջապահականՔթի խեցիների և միջնապատի վիրահատություն. տեսակներըՇնչառության խնդիրների ամենատարածված պատճառը խեցիների մեծացումն է, որը հաճախ կապված է մեծացած նշագեղձերի հետ: Այլ պատճառներից են շեղված միջնապատը, որը բաժանում է քթանցքները կամ քթի կողմերը, ալերգիկ ռինիտը, սինուսիտը և քթի պոլիպները: Քթի մեջ առկա խեցիների ախտորոշումը կատարվում է խորհրդակցության ժամանակ՝ քթի խոռոչի էնդոսկոպիայի միջոցով։ Գործընթացը, գրեթե, ոչ մի անհանգստություն չի առաջացնում: Ախտորոշման այս մեթոդի շնորհիվ կարելի է տեսնել քթի և կոկորդի բոլոր օրգանները։ Քթի խեցիների զգալի աճի դեպքում օգտագործվում է CO2 լազեր՝ դրանք նվազեցնելու նպատակով: Արդյունքը մշտական է, ի տարբերություն այլ մեթոդների, որից հետո` մի քանի տարի անց, պոլիպները կարող են նորից աճել։ Ռադիոալիքային մեթոդի դեպքում բուժումն իրականացվում է տեղային անզգայացմամբ։ Քթի պոլիպները հեռացվում են էնդոսկոպիայի միջոցով, որը արյունահոսության, հետվիրահատական բարդությունների և արտաքին սպիների վտանգ չի ներկայացնում: Պոլիպները ներծծվում են միկրոդեբրիդերի միջոցով՝ հատուկ գործիք, որը կտրում է այդ նորագոյացությունները՝ չվնասելով առողջ հյուսվածքները: Գոյություն ունեն գոյացությունները փոքրացնելու բազմաթիվ մեթոդներ, օրինակ՝ ռադիոալիքային բուժում: Սակայն այս դեպքում խեցիների մեծ չափերի պատճառով դրանց կրճատման իդեալական գործիքը լազերն է։ Շեղված միջնապատը շտկելու համար կատարվում է վիրահատություն, որը կոչվում է սեպտոպլաստիկա։ Դրա շնորհիվ կարելի է ուղղել միջնապատը, ինչի արդյունքում օդը կանցնի երկու քթանցքերով՝ հեշտացնելով շնչառությունը։ Շեղված միջնապատի բուժման համար կատարվում է քթի խոռոչի էնդոսկոպիկ վիրահատություն, որից հետո արտաքին սպիներ չեն մնում, քանի որ վիրահատության ընթացքում օգտագործվում են միկրոսկոպիկ գործիքներ։ Հետվիրահատական շրջանն անցնում է առանց բարդությունների և նվազագույն անհարմարությամբ։ Մասնագետները նշում են, որ վիրահատությունից հետո գանգատների կրկին ի հայտ գալը պայմանավորված է մի քանի գործոններով՝ տեխնիկապես ոչ լիարժեք կարգավորված շնչառությունից մինչև պատճառներ, որոնք ի սկզբանե առաջացրել էին միջնապատաի թեքություն կամ քթային խեցիների գերաճ։ Գանգատներ ունենալու դեպքում, ամենաօբյեկտիվ տարբերակն է կատարել քթի և հարակից խոռոչների համակարգչայի շերտագրում, ապա բուժող բժշկի հետ համեմատել նախկին արդյունքը։Ավելին21:0713.07.22 -
ՄիջազգայինԿիևը ցորենի պահեստներ է պայթեցրել՝ հացահատկի արտահանման հարցով Թուրքիայում բանակցությունների ֆոնինԹուրքիայում ավարտվել է ռուս և ուկրաինացի զինվորականների հանդիպումը: Դեռ հայտնի չէ՝ արդյոք կողմերին հաջողվել է վերջնական համաձայնության գալ: Վերլուծաբանները հանդիպումից առաջ կարծիք էին հայտնել, որ այսօրվա բանակցությունները կարող են բեկումնային լինել հացահատկի համաշխարհային ճգնաժամը հանգուցալուծելու համար: Մոսկվան կտրականապես հերքում է Արևմուտքի մեղադրանքները, թե ռուս զինծառայողները խոչընդոտում են ուկրաինական նավահանգիստներից հացահատիկով բեռնված նավերի դուրս բերումը:Ավելին21:0013.07.22