Լրահոս

2022-07-13
  • Img default alt hy
    Հայաստան
    Հուլիսի 9-13-ը ԱԻՆ-ում ստացվել է հրդեհի 6 ահազանգ
    Հուլիսի 9-13-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 6 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում, Արմավիրի մարզի Հովտամեջ և Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղերում։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 49 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները:
    13:42
    13.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ռեալի հետ նոր պայմանագրով Ռոդրիգոյի հրաժարագինը 1 մլրդ եվրո է կազմում
    Մադրիդի «Ռեալի» բրազիլացի կիսապաշտպան Ռոդրիգո Գոեսն արդեն երկարաձգել է պայմանագիրը մինչև 2028 թվականը, հայտնում է Marca-ն: Աղբյուրի փոխանցմամբ, ֆուտբոլիստի նոր պայմանագրով հրաժարագինը կկազմի 1 մլրդ եվրո: Ռոդրիգոն 2021/22 մրցաշրջանում մասնակցել է 49 հանդիպման է մասնակցել և բոլոր մրցաշարերում դարձել 9 գոլի հեղինակ:
    13:36
    13.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Մշակույթ
    «Գյումրի. վարպետաց քաղաք». Գյումրիում կանցկացվի արհեստների փառատոն
    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Գյումրու համայնքապետարանի համագործակցությամբ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը հուլիսի 16-ին՝ ժամը 12:00-ին, Գյումրու «Վարդանանց» հրապարակում կանցկացնի «Գյումրի. վարպետաց քաղաք» խորագրով արհեստների փառատոնը: Փառատոնն ավելի փոքր ձևաչափով կշարունակվի հուլիսի 17-ին Երևանում՝ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում: Այնուհետև՝ մինչև սեպտեմբեր, այդ միջոցառման շրջանակում թանգարանում պարբերաբար կանցկացվեն մշակութային միջոցառումներ՝ ժողովրդական արհեստների և արվեստների վարպետաց դասեր: 2022 թ․ ԱՊՀ համագործակցության երկրների կողմից հայտարարված է ժողովրդական ստեղծագործության և մշակութային ժառանգության տարի։ Գյումրիում կայանալիք «Գյումրի. վարպետաց քաղաք» փառատոնի նպատակն է մշակութային մեկ հարթակում միավորել արդի շրջանի ժողովրդական արհեստները, բարձրացնել դրանց ճանաչելիությունը և նպաստել այդ ժառանգությունը կրող ու փոխանցող անհատների ստեղծագործական առաջխաղացմանը։ Փառատոնին կմասնակցեն ժողովրդական ստեղծագործության վարպետներ Հայաստանի մի շարք համայնքներից և ԱՊՀ երկրներից, որոնք կներկայացնեն իրենց գեղարվեստական աշխատանքները և կիրականացնեն վարպետաց դասեր: Հուլիսի 16-ին Գյումրին կդառնա արհեստների, ազգային երգ ու պարի, ավանդական զրույցների, համեղ ուտեստների և անմոռանալի զգացողությունների կենտրոն: Գորգագործության, ասեղնագործության, տիկնիկագործության, փայտագործության, խեցեգործության հարուստ մշակույթը ներկայացնող տաղավարներում այցելուները կծանոթանան Հայաստանի և ԱՊՀ երկրների ժողովուրդների արհեստագործական յուրօրինակ ավանդույթներին, կմասնակցեն վարպետաց դասերին, արհեստների շուրջ քննարկումներին, հնարավորություն կունենան ձեռք բերել յուրօրինակ հուշանվերներ: Կենտրոնական հրապարակում անցկացվելիք միջոցառումներին զուգահեռ՝ փառատոնին կմիանան Գյումրու տարբեր մշակութային և արհեստագործական կազմակերպություններ ու անհատներ՝ ամենուրեք տարածելով վարպետաց քաղաքի շունչը։ Փառատոնը շարունակական է լինելու՝ ամեն տարի կազմակերպվելով Հայաստանի տարբեր համայնքներում, այդ կերպ նպաստելով ոչ միայն համայնքների ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանն ու փոխանցմանը, այլև խթանելով Հայաստանում մշակութային զբոսաշրջության զարգացումը։
    13:29
    13.07.22
    Ավելին
  • Հայաստան
    Հրատապ խորհրդակցություն է հրավիրել ԱԻ նախարարը
    Հայաստանում շոգի պատճառով հրդեհների առաջացման վտանգն ավելանում է: Արտակարգ իրավիճակների նախարարը հրատապ խորհրդակցություն է հրավիրել: Հրդեհները կանխելու, արդեն բռնկված կրակը մարելու վերաբերյալ քննարկում է եղել:
    13:22
    13.07.22
    Ավելին
  • Սպորտ
    Բարսելոնայի հարձակվողը տեղափոխվել է անգլիական թիմ
    «Բարսելոնայի» հարձակվող Ռեու Մանայը տեղափոխվել է «Ուոթֆորդ», հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը։ Գործարքի մանրամասները չեն բացահայտվել։ Կատալոնյան ակումբը կստանա 25-ամյա ալբանացի ֆուտբոլիստի ապագա վերավաճառքի 50%-ը։
    13:16
    13.07.22
    Ավելին
  • Հայաստան
    ԱՄՆ-ը «վճռականորեն աջակցում է» հայ-թուրքական երկխոսությանը՝ ուկրաինական պատերազմի ֆոնին
    «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը հատկապես կարևոր է այսօր՝ հաշվի առնելով Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայում»,- հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը՝ պատասխանելով «Ամերիկայի ձայնի» գրավոր հարցմանը: Նշվում է նաև, որ Երևան-Անկարա երկխոսությանը «վճռականորեն աջակցում է Միացյալ Նահանգները»: Ըստ Վաշինգտոնի՝ հայ-թուրքական երկխոսությունը ներուժ ունի մեծացնելու տարածաշրջանային կայունությունը զսպելու վնասակար ազդեցությունը և հանգեցնելու ավելի մեծ տնտեսական զարգացման, որը շահավետ է բոլորի համար:
    13:10
    13.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Նոան երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը Պիկուշչակի հետ
    Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը մարզիչ Իգոր Պիկուշչակի հետ։ Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Իգոր Պիկուշչակը «Նոա»-ին է միացել 2022-ի մարտին, նրա օրոք թիմը անցկացրել է 7 հանդիպում Հայաստանի VBet Պրեմիեր լիգայի 2021/22 մրցաշրանում՝ տանելով 2 հաղթանակ, կրելով 2 պարտություն և 3 խաղ ավարտելով ոչ-ոքի։ Պիկուշչակը «Նոայում» աշխատել է նաև 2019 թվականի հուլիսից մինչև 2020 թվականի հոկտեմբեր։ Նրա գլխավորությամբ «Նոան» դարձել է Հայաստանի փոխչեմպիոն, նվաճել Հայաստանի գավաթը և Սուպերգավաթը, մասնակցել Եվրոպա լիգայի որակավորման փուլին։
    13:03
    13.07.22
    Ավելին
  • Հայաստան
    Հայաստան-Թուրքիա սահմանին ականազերծում է սկսվել. Ermeni haber
    Հայ-թուրքական սահմանին ականազերծման աշխատանքներ են սկսվել: Ըստ Էրմենի հաբերի՝ տեղեկությունը հրապարակել է թուրքական «Գազետ-Կարս» լրատվականը: Աղբյուրի համաձայն՝ իսրայելական մի ընկերություն հայ-թուրքական սահմանին՝ Կարսի Աքյաքա շրջանի Իբիշ գյուղի տարածքում, 20 օր է՝ ականազերծում է սկսել:
    12:56
    13.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 67 դեպք
    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 12-13-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 67 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 20, հարկերից խուսափելու՝ 15, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 6-ական, թմրամիջոցի հայտնաբերման՝ 5, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, ընտանեկան բռնության, ֆիզիկական ներգործության ու մարդու թրաֆիքինգի կամ շահագործման՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել են 1 անհետ կորած, 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար. 1 մարդ զոհվել է, 24-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
    12:50
    13.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Սպանության փորձ՝ Երևանում, նախաձեռնվել է քրեական վարույթ
    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով և 167-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Երևանում կատարված սպանության փորձի և առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից: Դեպքի վերաբերյալ ահազանգերը ստացվել են հուլիսի 13-ին՝ ժամը 01:05-ից 05:00-ն ընկած ժամանակահատվածում, ըստ որոնց Գյումրու 21-ամյա բնակիչը՝ «Ագոնալ վիճակ, ձախ կեսի կտրած-ծակած վերք», նույն քաղաքի մեկ այլ 21-ամյա բնակիչ՝ «Պոլիտրավմա», Երևանի 20-ամյա բնակիչը՝ «Ձախ աչքի կոպերի ենթամաշկային հետնամաս, կոռնիսկրելատ բարդ թափանցող վնասվածք» և Երևանի 19-ամյա բնակիչը՝ «Կրծքավանդակի աջ կեսի պատռված վերք» ախտորոշումներով, տեղափոխվել են Երևանի տարբեր բժշկական կենտրոններ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վերոնշյալ երիտասարդները հիշյալ վնասվածքները ստացել են նույն օրը՝ ժամը 00:30-ի սահմաններում, Երևանի Քանաքեռցու փողոցում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ: Քրեական վարույթի շրջանակներում երիտասարդները ճանաչվել են տուժող, կատարվել են զննություններ, առգրավումներ, հարցաքննվել մի շարք անձինք: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու, հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:
    12:43
    13.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Կապանի տներից մեկում բռնկված հրդեհը մեկուսացվել է
    Հուլիսի 13-ին՝ ժամը 10:25-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Մինաս Պապյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ֊փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մինաս Պապյան 10ա հասցեում այրվում է երկու փայտե տնակ՝ 25 քմ և 15 քմ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:26-ին:
    12:36
    13.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    ԿԺԴՀ-ի զնվորականները, ենթադրաբար, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր են կիրառել
    ԿԺԴՀ-ի զինվորականները հուլիսի 11-ին կրակոց են արձակել, ենթադրաբար, համազարկային կրակի ռեատիվ համակարգով (ՀԿՌՀ): Հուլիսի 13-ին այդ մասին հայտնել Է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի զինված ուժերի մի աղբյուր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Աղբյուրի տվյալներով՝ ռեակտիվ արկն արձակվել Է հուլիսի 11-ին տեղական ժամանակով մինչեւ կեսօր Դեղին ծովի կողմը: Կիրակի օրը ԿԺԴՀ-ն, Սեուլի տվյալներով, արձակել Է երկու ռեակտիվ հրթիռ: Yonhap-ը նշում Է, որ ամերիկյան F-35A կործանիչներ են ուղակվել Կորեական թերակզու հարավ վարժանքներին մասնակցելու համար: «Կործանիչները պլանավորվում Է օգտագործել Կորեայի Հանրապետության եւ դրա ափերի ջրերի օդային տարածությունում թռիչքների ժամանակ»,- ավելի վաղ տեղեկացրել են ամերիկացի զինվորականները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    12:28
    13.07.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Լիտվայի նախագահը կոչ է արել արևմտյան երկրներին խզել տնտեսական կապերը ՌԴ-ի հետ
    Լիտվայի նախագահը կոչ է արել արևմտյան երկրներին հետևել Վիլնյուսի օրինակին և խզել տնտեսական կապերը Ռուսաստանի հետ։ երկրի նախագահը հիշեցրել է, որ Լիտվան, ի տարբերություն այլ եվրոպական երկրների, իրեն լիովին անկախ է հայտարարել ռուսական էներգակիրներից: Նա նշել է, որ որքան շուտ նույն ճանապարհն ընտրեն մյուս երկրները, այնքան ավելի հեշտ կլինի բոլորի համար:
    12:22
    13.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Կապանի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ
    Հուլիսի 13-ին՝ ժամը 10:25-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Մինաս Պապյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ֊փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:
    12:15
    13.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    22-ամյա երիտասարդները դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց
    Այսօր՝ հուլիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում «Միքայելյան» բժշկական կենտրոն ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ «ագոնալ վիճակ, կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/07/13/1217679/
    12:12
    13.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ապարանի կրակոցներից 1 ամիս անց միայն 1 մեղադրյալ կա, 0 կասկածյալ, 0 հետախուզվող
    Ապարանում հունիսի 19-ի աղմկահարույց սպանություններից հետո շուրջ 1 ամիս է անցել, բայց 2 երտասարդի սպանության, 5 անձի զենքով վիրավորելու քրգործով միայն մեկ կալանավորված կա: Քննչական կոմիտեից Yerevan.Today-ին հայտնեցին, որ կալանավորված Հայկ Հովհաննիսյանը ճանաչվել է մեղադրյալ։ Ավելին, հայտնեցին, որ այս միջադեպով չկա հոտախուզվող անձ, այսինքն այլ կասկածյալների իրավապահները չեն էլ որոնում: Եվ սա այն դեպքում, երբ Նիգավանի աղբավայրի մոտ հնչած կրակոցների ականատեսը, ապարանցիների խոսքով, 50-ից շատ մարդ են եղել, մոտ երկու տասնյակ երտասարդ էլ, ասում են, ուղիղ առնչվում են արյունալի միջադեպին: Փաստորեն ինչպես ակնկալվում էր՝ այս աղմկահարույց քաղաքական ենթատեքստով արյունալի միջադեպից հետո «նշանակվեց» մեկ մեղավոր, մյուսները կփրկեն իրենց կաշին․ ստացվում է՝ 7 անձի կրակել էր, իսկ երկուսին սպանել էր միայն մեկ երիտասարդ, ինչը աբսուրդ են համարում իրավաբանները: Այս առումով խիստ կասկածելի է նաև այն դրվագը, որ միակ մեղադրյալը դեպքերի հաջորդ օրը կամովի հանձնվեց ոստիկանություն․ նա ոմն Հայկն է, որին ճանաչում են իբրև նիկոլական ակտիվիստ: Ի դեպ, Կրակոցներից ծանր վիրավորում ստացած երրորդ երիտասարդի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ․ 25 օր է ՝ Սամվել Սանդրոյանը կոմայի մեջ է, այդպես էլ գիտակցության չի գալիս: 27 ամյա Սամվելը ԱԱԾ ծառայող է, գլխուղեղային վնասվածքով էր տեղափոխվել Երևան: «Արմենիա» ԲԿ-ում մինչ օրս արհեստական շնչառական սարքավորմանն է միացված, հարազատների խոսքով՝ Սամվելի սիրտն է աշխատում, բայց ժամանակ առ ժամանակ վիճակը ծայրահեղ բարդանում է՝ ճնշման կտրուկ անկումների պատճառով․ այսօր էլ եղբոր՝ Գրիգորի խոսքով, նույն ծանր ապրումներով օրերից մեկն է եղել Սամվելի ու հույսով սպասող ծնողների համար: Մեկ ամիս է՝ հայրն ու մայրը Երևանի հիվանդանոցում են գիշերում, ասում է՝ սիրտ չունեն, որ զավակին էդ վիճակում թողնեն, ընկնեն քննչականի դռներով, հազիվ կանչել էին տուժողի իրավահաջորդ ճանաչելու: Ի դեպ, թոքի վնասվածքով երրորդ ծանր վիրավորում ստացած ապարանցի երիտասարդը նույն միջադեպի զոհ դարձած 28-ամյա Տիգրան Հարությունյանի հարևանն է: Նրան արդեն դուրս են գրել, հիվանդանոցից․ միանգամից պիտի զորակոչվեր բանակ, ասում է Գրիգորը: Ի դեպ, 5 վիրավորում ստացածների մեջ նաև անչափահասներ կան: Հիշեցնենք, Ապարանում հունիսի 19-ի կիակոցներից հետո մամուլում հեղեղված նյութերն հինականում քաղաքական ենթատեքստ ունեին՝ «Նիկոլ Փաշինյանին հայհոյելու համար մարդ են սպանել» վերնագրերով: Արաքածոտնի ՔՊ-ական փոխմարզպետի ազգականն ու ՔՊ-ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանի եղբոր ուղիղ առնչությունը կա այս միջադեպին․ այս վարկածը մամուլից հետո պնդեցին սպանվածներ Համիկ Մաթևոսյանի ու Տիգրան Հարությունյանի հարազատները՝ Ապարանում միջադեպից հետո կազմակերպած իրավապահ համակարգի դեմ բողոքի ակցիայի ժամանակ:
    12:08
    13.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանում տիրող ներազգային պառակտվածության մակարդակը թուլացրել է մեր պետականության իմունիտետը․ Գալստյան
    ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրել է․ «Բիրմինգհեմից, ուր տեղի էր ունենում ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանը, վերադարձել եմ ծանր զգացողությամբ։ Իհարկե, մեծ սպասումներով չէի մեկնել, բայց Հայաստանի պարտություններից ու շարունակվող վայրէջքներից հետո առաջին անգամ բախվեցի միջազգային այդքան լուրջ հարթակում մեր մեկուսացմանը, անհասկացվածությանն ու, ծանր է խոստովանել՝ Հայաստանի իբրև պետականության դեվալվացիային։ /Այս խոսքերը գրում եմ անսահման ցավով/։ Իհարկե, ոչ մի պատահական բան։ Սա Հայաստանի կողմից վերջին տարիներին վարվող արտաքին քաղաքականության, ռազմավարական դաշնակիցների հետ տարվող անհասկանալի, անլուրջ, երկդիմի քաղաքականության, ավելի շուտ՝ դրա բացակայության, քաղաքական մեծամասնության դիլետանտության, ազգային շահերը չգիտակցելու և ստորադասելու հետևանքն է։ /Հակված եմ մտածելու, որ սա նաև հանձնառություն է․ իշխանություն պահելու գին/։ Ցավոք, սա նաև աշխարհաքաղաքական նոր ճարտարապետության հետևանքն է․ աշխարհաքաղաքական նոր միջավայր, ուր Հայաստանը որպես տարածաշրջանային գործոն չկարողացավ ճիշտ դիրքվորվել ու շարունակում է իր անղեկ վայէջքը․․․։ Չկարողացավ, որովհետև ի թիվս վերը նշված նախապայմանների, Հայաստանը բզկտվել էր նաև ներսից։ Հայաստանում տիրող ներազգային պառակտվածության սոսկալի մակարդակը, բնականաբար, թուլացրել էր նաև մեր պետականության և հայ հավաքականության իմունիտետը/դիմադրողականությունը։ ԵԱՀԿ 29-րդ վեհաժողովն /հուլիսի 1-6, Բիրմիգհեմ/ ամբողջովին սևեռված էր ռուս-ուկրաինական հակամարտության վրա։ Բոլոր բանաձևերն ուղղված էին Ռուսաստանի դատապարտմանը, քաղաքական և տնտեսական սանկցիաների խստացմանը, աշխարհաքաղաքական նոր ճարտարապետության ամրապնդմանը։ Աշխարհն այլևս նախկինը չի լինելու․ սա շատ հստակ է։ Քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, նաև շարունակելով կրկնակի ստանդարտների քաղաքականությունը, ԵԱՀԿ-ն այս անգամ էլ կույր, խուլ և համր ձևացավ՝ որևէ կերպ չանդրադառնալով ահաբեկիչ վարձկանների ներգրավմամբ թուրք-ադրբեջանական ագրեսիային, Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ֆոսֆորային զենքերի կիրառմանը, ինքնորոշման իրավունքին, հայկական մշակությանին ժառանգության ոչնչացմանը, փախստականներին, անգամ գերիների վերադարձին․․․։ Այս հարցերից և ոչ մեկը տեղ չգտավ ո՛չ Քաղաքական և ոչ էլ՝ Մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցներում և բանաձևերում։ Հայաստանը չկար․․․ չկար, որովհետև պաշտոնական Հայաստանի կողմից վարվող «խաղաղության» օրակարգը ջնջել, չեզոքացրել է մեր ազգային շահերն ու արժանապատվությունը։ Որովհետև այսպես խոսում են պարտվածի հետ, այդպես են վերաբերվում խաղաղություն մուրացողին։ Հայաստանի հեղինակությունն ու արժանապատվությունն, այնուամենայնիվ, հնարավոր է վերաանգնել։ Եվ, երբ իմ երկու ելույթներում շեշտեցի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով հակամարտության կարգավորման անխուսափելիության, Հայաստանի տարածքային ամբողջականության խաթարման, Արցախում էթնիկ զտումների հեռանկարը կանխելու, գոյաբանական խնդիրների, հայ գերիների լիակատար ազատման, ինքնորոշման իրավունքի և հումանիտար խնդիրների մասին, ադրբեջանցիներն անմիջապես արձագանքեցին, որ Արցախյան հակամարտությունը լուծված է, Ադրբեջանը, Հայաստանն ու Շարլ Միշելը պայմանավորվել են․․․ Շատ դժվար է, անգամ անհնար համոզիչ լինելը, երբ զուգահեռաբար, Ֆրանսիայի հարավներում, Հայաստանի հանրության թիկունքում ՀՀ-ի անունից թուրքերի հետ բանակցություններ են ընթանում Թուրքիայում ՀՀ հյուպատոսություն բացելու առնչությամբ․․․ Հայաստանին չհաջողվեց բանաձևերում ներառել Հայաստանին կամ Արցախին առնչվող որևէ՝ անգամ հումանիստական լրացում, որոնք վերաբերվում էին ռազմական գերիների անհապաղ վերադարձին, փախստականներին, Շուշիից և Հադրութից տեղահանվածների հիմնախնդիրներին, Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությանը։ Եվ ոչ պակաս կարևոր մի բան՝ Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցներ Ադրբեջանն ու Թուրքիան աներևակայելի կրքով քվեարկում էին Ռուսաստանին դեմ, նրա ռազմաքաղաքական և տնտեսական մեկուսացումը կատարյալ դարձնող բոլոր բանաձևերը։ ԴԱՍԵՐ․ -Մենք անհասկանալի ենք, անգամ՝ ձանձրալի և անհետաքրքիր աշխարհին։ «Շատ վատ է» սա էր կարճ զրույցների ընթացքում ԵԱՀԿ մեր գործընկերների հավաքական տեսակետը։ Սա մեր ներքին քաոսացման արձագանքն է, գործոն չլինելու Հայաստանի ներկա վիճակի հետևանքը։ -Եվ, այնուամենայնիվ, սա դեռ վերջը չէ։ Հայաստանի հեղինակությունն ու արժանապատվությունը հնարավոր է վերականգնել։ Միջազգային բոլոր հարթակներում պետք է շարունակել աշխատել, կազմակերպվել, ներայացնել Հայաստանի ազգային, պետական շահը։ -Աշխատել ամենօրա ռեժիմով, համահայկական տարողությամբ և ներուժով, աշխատել պրոֆեսիոնալ գործիքներով, ազգային, պետական մտածողություն ունեցող կադրերով։ -Այդ աշխատանքի հիմքում պետք է ընկած լինի Հայաստանի արտաքին քաղաքական դոկտրինը, որը Ազգային Անվտանգության ռազմավարության կարևորագույն բաղադրիչը պետք է լինի։ -Հնարավոր է հաջողել, եթե այս խնդիրների շուրջ կա ազգային համախոհություն /կոնսենսուս/ քաղաքական և բարոյական լեգիտիմություն ունեցող իշխանություն։ -Պետականության կոլապսի ներկա պայմաններում, ներազգային պառակտվածության, քաղաքական հաշվեհարդարների և խորացող բռնատիրության ներկա մակարդակում սա գրեթե անհնար է։ Հանրության մեծ մասը, նաև օբյեկտիվ պատճառներով, չի գիտակցում մեր կազմաքանդման խորությունը, անվտանգաին, գոյաբանական սպառնալիքները։ -Ազգային գաղափարների շուրջ համախմբումը /կոնսոլիդացիան/ կարող է փրկարար օղակ լինել։ Սրա համար անհրաժեշտ է քաղաքական կամք, քաղաքական անկեղծություն, ազգային արժեքային հենարան։ Ունե՞ն այս իշխանություններն այս կամքը, Ո՛Չ։ Ժամանակ ունե՞նք, Ո՛Չ։ Կարո՞ղ ենք, Այո՛։ Կարող ենք նոր որակի իշխանությամբ»։
    12:02
    13.07.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 13.07.22
    11:56
    13.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կանաչուտ գյուղում ավտոմեքենայում բռնկված հրդեհը մարվել է
    Հուլիսի 13-ին՝ ժամը 09։44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Կանաչուտ գյուղում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ֊փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սարգսյան փողոցում կայանած «GAZel» մակնիշի ավտոմեքենայում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:01-ին, մարվել՝ 10:27-ին:
    11:50
    13.07.22
    Ավելին