Լրահոս

2022-07-13
  • Քաղաքական
    Իրենց մանդատից զրկելու Աժ խորհրդի նիստին ընդդիմադիր պատգամավորները չեն մասնակցելու
    Իշխանությունը հնարավոր է չհասցնի մինչև սեպտեմբեր Սահմանադրական դատարան դիմել՝ խորհրդարանի երկու ընդդիմադիր խմբակցութունների պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով: Վաղը նախատեսված Ազգային ժողովի խորհրդի նիստը բոյկոտելու են ընդդիմադիր 33 պատգամավորները, որոնց մանդատից զրկելու հարցը պետք է քննարկի խորհուրդը: Ըստ օրենքի՝ հաջորդ նիստը կարող է տեղի ունենալ միայն մեկ շաբաթ հետո: Իսկ երկու օրից՝ խորհրդարանը պաշտոնապես մեկնում է արձակուրդ:
    20:50
    13.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Եղնջացան. ախտանշանները, առաջացման պատճառները
    Տարբերակվում է սուր և քրոնիկական եղնջացան, այն դրսևորվում է շոշափվող, բաց վարդագույն տարրերով, նման է եղինջ բույսից առաջացող ցանին, առաջացնում է քոր։ Եղնջացանը կարող է լինել տեղային և տարածված, տարբեր չափերի, կարող է ի հայտ գալ արագ, րոպեների ընթացքում, անհետանալուց հետո հետքեր չեն մնում։ Կարևոր է տարբերակել՝ եղնջանցանը որպես ախտանշան (ինչ-որ խնդրի հետևանքով մաշկի բորբոքում, որ ուղեկցվում է քորով) և եղնջացան հիվանդություն։ Տարբերակումը կարևոր է ճիշտ, արդյունավետ բուժման, պատճառների բացահայտման համար։ Քրոնիկ եղնջացանի պատճառը կարող է այդպես էլ չբացահայտվել. որոշ դեպքերում ասոցացվում է աուտոիմուն հիվանդությունների հետ։ Սուր և քրոնիկի սահմանը վեց շաբաթն է. եթե եղնջացանը տևում է վեց շաբաթից ավել, դիտարկվում է քրոնիկ եղնջացան, քանի որ վեց շաբաթվա ընթացքում հիմնական պատճառներն անցնում են։ Խիստ կարևոր է եղնջացանը տարանջատել որոշ ռևամտոլոգիական հիվանդություններից. կա եղնջացանային վասկուլիտ, որ կարող է գայլախտի առաջին դրսևորումներից լինել։ Եղնջացանի դեպքում ինքնաբուժությամբ զբաղվել պետք չէ, կարևոր է չքորել, չվնասել ցանը՝ երկրորդային վնասվածքներ չառաջացնելու համար։ Եղնջացանը որոշ դեպքերում կարող է դրսևորվել այտուցներով։ Դեղորայք պետք է ընդունել բժշկի ցուցմամբ՝ եղնջացանը որպես ախտանշան և եղնջացանը որպես հիվանդություն տարբերակիչ ախտորոշումից հետո միայն։
    20:43
    13.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Հունգարիան արտակարգ դրություն կհայտարարի էներգետիկ ոլորտում
    Հունգարիայի կառավարությունը արտակարգ դրություն կհայտարարի էներգետիկայի ոլորտում. այս մասին հուլիսի 13-ին հայտարարել է վարչապետի գրասենյակի ղեկավար Գերգելի Գույաշը։ Արտակարգ դրությունը ենթադրում է մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են ջեռուցման սեզոնի նախաշեմին երկրի վառելիքով ապահովմանը։ Մասնավորապես՝ օգոստոսից կավելացվեն գազի գնումները արտերկրից, և կկրճատվի վառելիքի սպառումը երկրի ներսում։ Գույաշը նաև նշել է, որ աշնանը գազի պակասը կզգացվի ողջ Եվրոպայում։ «Վերջին օրերին պարզ դարձավ, որ, մեծ հավանականությամբ, Եվրոպայում աշուն-ձմեռ ջեռուցման սեզոնի համար բավարար գազ չի լինի»,- ասել է Գույաշը։ Այսօր վարչապետ Վիկտոր Օրբանը արտակարգ խորհրդակցություն է հրավիրել երկրի էներգամատակարարման հետ կապված խնդիրների պատճառով։ Հուլիսի 13-ին Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն ասել է, որ իր երկիրը նույնիսկ պատրաստ չէ քննարկել Ռուսաստանից գազի էմբարգոն և չի աջակցի ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթին, եթե այն ներառի սահմանափակումներ «Գազպրոմ»-ի կամ «Գազպրոմբանկ»-ի նկատմամբ։ Հուլիսի 11-ին Bloomberg-ը հայտնել էր, որ Եվրամիությունը ծրագրում է առաջիկա շաբաթներին առաջարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ։ Գործակալության տվյալներով՝ ԵՄ անդամ որոշ երկրներ պնդում են ընդլայնել Ռուսաստանի Դաշնության դեմ նման պատժամիջոցները՝ գազային ոլորտին հարվածելու նպատակով։
    20:38
    13.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ականապատման վերաբերյալ ահազանգ է ստացվել
    Հուլիսի 13-ին, ժամը 19։19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանն ականապատված է։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։
    20:20
    13.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ցիստիտ. ախտանշանները, բուժումը, կենսակերպը
    Հաճախակի և ցավոտ միզարձակումը հայտնի է որպես միզապարկի բորբոքում՝ ցիստիտ, որի դեպքում մեզը կարող է ուժեղ հոտ ունենալ, լինել պտղտոր, արյունային հետքերով, ինքնազգացողությունը վատթարանում է, կա ցավ գոտկաորովայնային շրջանում, հնարավոր է նաև դող, սրտխառնոց։ Հիվանդությունը մանրէաբանական ծագում ունի, անատոմիական կառուցվածքով պայմանավորված ռիսկի խմբում առավելապես կանայք են։ Ցիստիտի պատճառ կարող են լինել նաև սեռական հարաբերություններից հետո միզուղու բորբոքումը, ալերգածին գործոնները՝ հիգիենայի տարատեսակ պայմանները։ Ռիսկի գործոններ են սեռական հարաբերությունը (մեկից ավել սեռական զուգընկեր), մանկական հասակում միզային ինֆեկցիա ունենալը, ժառանգականությունը ևս գործոն է։ Կանխարգելելու համար կարևոր է հիգիենայի կանոններին հետևելը՝ արտաքին սեռական օրգանների շրջանում լվացումներ կատարելիս լվացման ուղղությունը պետք է լինի առջևից դեպի հետ, հակառակ դեպքում բակտերիաները մեխանիկական ճանապարհով կարող են թափանցել միզասեռական համակարգ՝ առաջացնելով բորբոքումներ՝ այդ թվում ցիստիտ։ Միայն մրսածությունը բավարար չէ ցիստիտի առաջացման համար, կա բակտերիա, հարուցիչ որ իմունիտետի ընկճման դեպքում կարող են գլուխ բարձրացնել։ Գանգատները՝ • Ցավեր միզուղում • Ցերեկային և գիշերային հաճախամիզություն • Միզելուց հետո միզապարկում մնացորդային մեզի զգացում • Անմիզապահություն Սեռական հարաբերություններից հետո առաջացող ցիստիտը հիմնականում պայմանավորվում է կնոջ միզուկի անատոմիական դիրքով, սեռական օրգանների միկրոֆլորայի խնդրով։ Առաջնային հետազոտությունը մեզի քննությունն է։ Վերը նշված ախտանշանները սպեցիֆիկ ախտանշաններ չեն, կարող են նաև ուռուցքային ախտահարումների դեպքում ևս դիտվել։ Եթե մեզի մեջ կա արյուն, պետք է դիմել համապատասխան մասնագետի՝ ժխտելու համար ուռուցքային գործընթացի առկայությունը։ Ցիստիտի դեպքում հակաբակտերիալ բուժում է նշանակվում՝ բժշկի ցուցմամբ. ըստ բակտերիայի է որոշվում դեղամիջոցը, ինքնուրույն ընտրել չի կարելի։ Ցիստիտի դեպքում պետք է խմել ադեկվատ ծավալի հեղուկ՝ 1.5, 2 լիտր, չի կարելի չարաշահել կծուն, թթուն, աղի պարունակությամբ սննդամթերքները։
    20:18
    13.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ջո Բայդենը ժամանել է Իսրայել
    ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ինքնաթիռը վայրէջք է կատարել Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանում։ Նրան դիմավորել են Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը, նախագահ Իցհակ Հերցոգը, վարչապետ Նաֆթալի Բենեթը, Քնեսեթի խոսնակ Միկի Լևին և իսրայելցի այլ քաղաքական գործիչներ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարճ ելույթ է ունեցել օդանավակայանում։ «Իսրայելցիների և ամերիկացիների միջև կապը մինչև հիմքն ամուր է»,- ասել է նա։ «Սա իմ 10-րդ այցն է․․․ Աստվածաշնչյան արմատներով հրաշալի երկիր վերադառնալու յուրաքանչյուր հնարավորություն օրհնություն է: Մենք կշարունակենք խորացնել համագործակցությունը ԱՄՆ-ի և Իսրայելի միջև»:
    20:10
    13.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Շիրակի մարզի պարեկները հայտնաբերել են թմրանյութ
    Հուլիսի 12-ին, առավոտյան ժամը վեցին, Շիրակի մարզի պարեկները, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Գյումրու Իսահակյան փողոցում ձերբակալել և ոստիկանության Մուշի բաժին են բերել 37-ամյա գյումրեցի մի տղամարդու: Անձնական խուզարկությամբ նրա տաբատի գրպանից հայտնաբերվել է կաթուցիչ, իսկ գուլպայի միջից՝ թղթե փաթեթ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով: Ըստ նրա` թմրամիջոցն իրենն է, կանեփը քաղել էր Հայկաձոր գյուղի դաշտերից: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են:
    20:00
    13.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    COVID-19-ի դեմ բուստեր պատվաստումները խթանում են իմուն համակարգը. ՀՎԿԱԿ
    COVID-19-ի դեմ բուստեր պատվաստումները խթանում են իմուն համակարգը՝ ամրապնդելով ժամանակի ընթացքում հնարավոր թուլացած պաշտպանությունը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: COVID-19-ի դեմ ամբողջական պատվաստումները, այդ թվում՝ խթանիչ դեղաչափերը, ապահովում են ռիսկի խմբի անձանց շրջանում առավելագույն պաշտպանություն COVID-19-ի ծանր ձևերից:
    19:52
    13.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ԱԱԾ-ն առաջարկում է խստացնել սփյուռքահայերի համար ՀՀ քաղաքացիություն ստանալու կարգը
    Ազգային անվտանգության ծառայությունը առաջարկում է ազգությամբ հայ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձի կողմից ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար որպես պարտադիր պահանջ սահմանել Հայաստանում վերջին երկու տարվա ընթացքում առնվազն 60 օր օրինական հիմքով բնակվելու կամ գտնվելու հանգամանքը: Սահմանադրությամբ ազգությամբ հայերը Հայաստանում բնակվելու պահից ունեն ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք, սակայն «Քաղաքացիության մասին» օրենքով սահմանված չէ, թե որ պահից է անձը համար¬վում Հայաստանում բնակություն հաստատած: «Մասնավորապես, ՀՀ քաղաքացիություն չունեցող 18 տարին լրացած, գործունակ, օտարերկրյա պետությունում բնակվող կամ Հայաստանում օրինական հիմքով բնակվող (գտնվող) յուրաքանչյուր անձ իրա¬վունք ունի դիմելու ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, եթե օրենքով սահմանված կարգով վերջին երեք տարին մշտապես բնակվել է Հայաստանում: Սահմանվում է, որ ՀՀ քաղաքացիություն չունեցող ազգությամբ հայ անձը, որի խնամակալը ՀՀ քաղաքացի է, կարող է ստանալ քաղաքացիություն առանց վերոհիշյալ պահանջների պահպանման: ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացում օրենքն առավել մեծ հնարավորություն է սահմանել ազգությամբ հայերի համար, քան ամրագրված է Սահմանադրությամբ»,- ասված է հիմնավորման մեջ։ Գործող օրենքի նկատակը, ըստ ԱԱԾ-ի՝ հայրենադարձությունը խթանելն է, սակայն ծառայության կողմից վերջին տարիներին կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ազգությամբ հայ հանդիսանալու հանգամանքով պայմանավորված ՀՀ քաղաքացիություն հայ¬ցող անձանց մի ստվար զանգվածը, հատկապես Մերձավոր Արևելքի երկրների՝ Սիրիայի, Լիբանանի, Հորդանանի քաղաքացիները, երբևէ չեն եղել Հայաստանում կամ ժամանել են հազվադեպ` 4-5 տարին մեկ անգամ․ «Իսկ որոշ դեպքերում ժամանել են միայն ՀՀ քաղաքացիություն հայցելու նպատակով և, որպես կանոն, չեն իրականացնում հայանպաստ գործունեություն։ Բացի այդ, եղել են նաև դեպքեր, երբ քաղաքացիություն ստանալուց հետո ՀՀ քաղաքացու անձնագրերը օգտագործել են միայն այլ պետություններ ճամփորդելու հնարավորություն ունենալու համար»։ ԱԱԾ-ն հանգել է այն եզրակացության, որ ազգությամբ հայերի համար սահմանված խրախուսող նորմերը փաստացի ոչ ամբողջապես են ապահովում օրենքում ներդրված նպատակների իրականացումը: «Ակնհայտ է, որ օտարերկրյա պետությունների դեպքում, հատկապես առանձին դեպքերում ներքաղաքական սուր լարվածության և ռազմական գործողությունների գոտիներում, ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից սահմանափակ ռեսուրսներով, կարճ ժամկետներում ՀՀ քաղաքացիություն հայցող անձի ներկայացրած կենսագրական տվյալների, այդ թվում` ազգությամբ հայ լինելու փաստի արժանահավատության անհրաժեշտ խորը և բազմակողմանի ստուգում իրականացնելը հաճախ անիրատեսական է դառնում»,- նշված է հիմնավորման մեջ։
    19:45
    13.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Կանաչ սոխի օգտակար հատկությունները, հակացուցումները
    Կանաչ սոխը հարուստ է C և А, B խմբի վիտամիններով, կալիումով, կալցիումով, ցինկով։ Վիտամին А-ն նպաստում է մազերի, եղունգների, մաշկի որակի բարելավմանը, դանդաղեցնում է օրգանիզմի ծերացման գործընթացը, հոդերն առավել առաձգական է դարձնում, վիտամին А-ն պատասխանատու է նաև լավ տեսողության համար։ Կանաչ սոխը համարվում է բնական հակաբիոտիկ, նպաստում է իմունային համակարգի ամրացմանը, օգտակար է ավիտամինոզի, մրսածության դեպքում։ Կանաչ սոխի պարբերական օգտագործումը նվազեցնում է կարիեսի, ստոմատիտի առաջացման հավանականությունը, աչքերի մի շարք հիվանդությունների դեպքում ևս օգտակար է։ Կանաչ սոխի չարաշահումը կարող է առաջացնել այրոց, ստամոքսում տհաճ զգացումներ, կարող է բարձրացնել ստամոքսահյութի թթվայնության աստիճանը, ինչպես նաև գրգռել շնչառական համակարգը, ինչն էլ պատճառ է դառնում բերանի տհաճ հոտի։ Կանաչ սոխ պետք է զգուշորեն օգտագործեն ասթմա, լյարդի, երիկամային հիվանդություններ ունեցողները, հում վիճակում ցուցված չէ նաև մինչև 2.5 տարեկան երեխաներին։
    19:30
    13.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Այսօր 20։00-ից երեք օրով դադարեցվելու է Սևանից դեպի Երևան երթևեկությունը
    Հուլիսի 13-ից հուլիսի 16-ը ներառյալ` ժամը 20։00-ից 08։00, դադարեցվելու է Սեւանից դեպի Երեւան ուղղությամբ երթեւեկությունը։ Այս մասին տեղեկանում ենք «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Մ-4, Երեւան-Սեւան-Իջեւան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ14+477-կմ14+777 եւ կմ14+849-կմ15+300 հատվածների ձախ կողմում միջին ց իրականացնելու նպատակով հուլիսի 13-ից մինչեւ հուլիսի 16-ը ներառյալ` ժամը 20։00-ից 08։00, դադարեցվելու է երթեւեկությունը կմ16+000 տեղամասից՝ Սեւանից դեպի Երեւան ուղղությամբ։ Երթեւեկությունը կազմակերպվելու է Աբովյանի տրանսպորտային հանգույց-Աբովյան-Բալահովիտ-Երեւան այլընտրանքային երթուղով»,– ասվում է հաղորդագրության մեջ։
    19:15
    13.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ճարպակալում. Վնասակար ազդեցությունն առողջության վրա
    Ճարպակալումը քրոնիկական, ժառանգական և գենետիկական հիվանդություն է, որի հիմքում ընկած է ավելցուկային ճարպերի կուտակումը օրգանիզմում, ինչպես նաև նստվածքի առաջացումը ենթամաշկային բջիջներում, այլ օրգաններում ու հյուսվածքներում։ Ավելցուկային քաշը մեծամասամբ նկատվում է նորածին երեխաների մոտ (4000 գ), իսկ կյանքի առաջին տարում հաճախ նկատվում է ճարպակալում: Ճարպակալման վտանգն առավել մեծ է աղջիկների մոտ, քանզի նրանց ենթամաշկային ճարպային բջջախումբն ավելի արտահայտված է: Ճարպակալման հիմքը նյութափոխանակության խանգարումն է: Այն առավել հաճախ պայմանավորված է շատակերությամբ. նման դեպքերում կարևոր է ոչ թե օգտագործվող սննդի քանակն ու կալորիականությունը, այլ այն, թե որքան էներգիա է մարդ ծաղսում իր ընդունած սննդի համեմատությամբ և ինչ կենսակերպ է վարում: Շատակերությունից բացի, ճարպակալմանը նպաստում է նաև սննդում առավելապես կենդանական ծագման ճարպերի, ինչպես նաև հեշտ յուրացվող ածխաջրերի պարունակությունը: Սննդում կարագի, խոզապուխտի, ճարպոտ մսի, քաղցրեղենի, կարտոֆիլի ավելցուկային օգտագործումը նույնպես հանգեցնում է ճարպակալման: Դրան նպաստում է նաև ալկոհոլային խմիչքների կանոնավոր օգտագործումը: Առանձին դեպքերում ճարպակալումը պայմանավորված է ներզատիչ գեղձերի և նյարդային համակարգի գործունեության խանգարումներով, այսինքն` ճարպակալումը հիվանդության դրսևորումներից մեկն է և հատուկ բուժում է պահանջում: Ճարպակալման առաջին և երկրորդ աստիճանների հիվանդների աշխատունակությունն ու կենսական ակտիվությունը խանգարված չեն: Նյութափոխանակության խանգարումները, ինչպես նաև ծանրաբեռնվածությունը ոսկրերի ու հոդերի վրա, հանգեցնում են հենաշարժական ապարատի փոփոխությունների, որոնք ուղեկցվում են ցավերով և որոշ հոդերի շարժունակության սահմանափակմամբ: Խիստ արտահայտված ճարպակալման դեպքում անխուսափելի են շնչառության խանգարումները, որոնք հանգեցնում են թոքային և սրտային անբավարարության: Հիվանդները քիչ են շարժվում և քնկոտ են: Ճարպակալումը նպաստում է մի շարք հիվանդությունների առաջացման, ինչպիսիք են, օրինակ` շաքարախտը, լեղաքարային հիվանդությունը, աթերոսկլերոզը, հիպերտոնիան, սրտամկանի ինֆարկտը և այլն: Ճարպակալաման բուժման հիմնական մեթոդը խիստ և կանոնավոր սննդակարգի պահպանումն է: Այդ սննդակարգը խիստ անհատական է. հաշվի են առնվում հիվանդության ձևն ու փուլը, հիվանդի մասնագիտական առանձնահատկությունները, մարմնի կազմվածքը և այլն։ Ճարպակալումը կանխելու համար օգտակար են առավոտյան մարմնամարզությունը, լողը, ոտքով կամ հեծանիվով զբոսանքները: Դեղաբուժությունը կատարվում է խիստ ցուցումներով և միայն բժշկի նշանակմամբ: Ցանկացած միջոցով ինքնաբուժումը վտանգավոր և անթույլատրելի է առողջության համար: Ճարպակալման առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես հարկավոր է սնունդը սահմանափակել և ձգտել քաշի կայուն պահպանման: Ճարպակալումը կարող է լինել ծանր հիվանդությունների սկզբի միակ ախտանշանը, ուստի նկատելով աճի, սեռական կամ հոգեկան զարգացման կասեցում, տեսողության վատացում, գլխացավեր և այլն, հարկավոր է անմիջապես դիմել բժշկի:
    19:00
    13.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ոստիկանությունը պայքարում է ծխելու դեմ․ արդեն 1000-ից ավելի արձանագրություն է կազմել
    Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել՝ հորդորելով պահպանել «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի դրույթները։ «2022 թ. մարտի 15-ից ուժի մեջ մտած «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործումը արգելվում է հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա օբյեկտներում (ճաշարաններ, սրճարաններ, բարեր և այլն): Քաղաքացների ուշադրությունը հրավիրում ենք հատկապես այս հանգամանքին, քանի որ ամառային հանգստի շրջանով պայմանավորված՝ շատերը ժամանցի համար ընտրում են բացօթյա օբյեկտները և հաճախ մոռանում, որ ծխախոտային արտադրանքի և փոխարինիչների օգտագործման արգելքը տարածվում է նաև դրանց վրա: Հիշեցնում ենք, որ օրենքի կիրարկումը շարունակվում է, նաև վարչական պատասխանատվություն է սահմանված վերոհիշյալ դրույթի խախտման համար, իսկ սույն բնույթի իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավասությունը վերապահված է ոստիկանությանը: Նշենք, որ մարտի 15-ից մինչ օրս ծխախոտային արտադրատեսակի կամ ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչների օգտագործման կամ դրանց օգտագործման սահմանափակման արգելքը խախտելու համար ոստիկանության կողմից կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 1067 արձանագրություն։ Մեր համաքաղաքացիներին կոչ ենք անում դրսևորել քաղաքացիական բարձր գիտակցություն և համոզված ենք, որ նրանք ոչ միայն ձեռնպահ կմնան օրենքի պահանջը խախտելուց, այլև կաջակցեն ոստիկանության ծառայողներին՝ հանրային առողջության պահպանմանն ուղղված գործում»: 
    18:45
    13.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ոստիկաները հինգ ամիս առաջ կատարված բնակարանային գողություն են բացահայտել
    Նուբարաշենի ոստիկաները հինգ ամիս առաջ կատարված բնակարանային գողություն են բացահայտել
    18:28
    13.07.22
    Ավելին
  • Աշխարհ
    «Տիեզերական պար». աստղերի ամենամեծ ծննդավայրը
    Բացահայտվել է տիեզերքի ամենախորը գունավոր պատկերները: NASA-ն բացատրել է, որ այս ինֆրակարմիր պատկերները ֆիքսել է Ջեյմս Ուեբ նոր տիեզերական աստղադիտակը: Այն երբևէ ուղեծիր ուղարկված ամենամեծ աստղադիտակն է: Ջեյմս Ուեբը ֆիքսել է «Մեռնող աստղը», հինգ գալակտիկաների «տիեզերական պարը», «Կարինա միգամածության տիեզերական ժայռերը»: Վերջինը անվանում են աստղերի ամենամեծ ծննդավայրը:
    18:21
    13.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վիճաբանության ժամանակ փեսան հրկիզել է Խնածախի բնակչի մեքենան
    ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել նույն շրջանի Խնածախ գյուղի բնակիչ Ս.Ա.-ի և վերջինիս փեսա Վ.Ն.-ի միջև 2022թ. մայիսի 28-ին առաջացած վիճաբանության ընթացքում Վ.Ն.-ի կողմից ուրիշի գույքը ոչնչացնելու դիտավորությամբ Ս.Ա.-ին պատկանող ավտոմեքենան հրկիզելու և 340.000 ՀՀ դրամ գումարի գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործը: Ինչպես տեղեկացնում են ԱՀ քննչական կոմիտեից, նախաքննությունը շարունակվում է:
    18:19
    13.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Վարազդատ Հարոյանը կխաղա «Անորտոսիսում»
    Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը պայմանագիր է կնքել Կիպրոսը ներկայացնող «Անորտոսիսի» հետ։ Հայ ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը։ Հարոյանը նոր ակումբ է տեղափոխվել իսպանական «Կադիսի» հետ պայմանագիրը խզելուց հետո։ Կիպրոսյան ակումբում է հանդես գալիս նաև Հայաստանի հավաքականի մեկ այլ պաշտպան Հովհաննես Համբարձումյանը։
    18:12
    13.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ատլետիկոն պաշտոնապես ներկայացրել է թիմի նորեկին
    «Ատլետիկոն» պաշտոնապես ներկայացրել է թիմի նորեկ, կիսապաշտպան Ակսել Վիտսելին, ով նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս Դորտմունդի «Բորուսիայում»: 33-ամյա ֆուտբոլիստն անվճար է տեղափոխվել «Ատլետիկո» և կնքել մեկ տարվա պայմանագիր։ Բելգիացի կիսապաշտպանը մադրիդյան ակումբում հանդես կգա 20-րդ համարի ներքո։
    18:05
    13.07.22
    Ավելին