Լրահոս

2022-07-13
  • Տարածաշրջան
    «Թուրքիայում Հայաստանի հյուպատոսություն բացելու վերաբերյալ բանակցություններ են սկսվել». Գալստյան
    Այսօր հայտնի է դարձել, որ Թուրքիայում Հայաստանի հյուպատոսություն բացելու վերաբերյալ բանակցություններ են սկսվել: Այս մասին հայտնել է ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանը:
    15:54
    13.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Լրագրողն ուղիղ եթերում ապտակել է դեռահասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    The Indian Express-ի փոխանցմամբ՝ պակիստանցի լրագրողուհի Մայրա Հաշմին սոցցանցերում հայտնի է դարձել այն բանից հետո, երբ ապտակել է դեռահասին ուղիղ եթերում։ Կուրբան Բայրամի տոնակատարության ժամանակ, մինչ կինը խոսում էր տեսախցիկի առջև, նրան փորձել է խանգարել դեռահասը, որը փորձել է ձեռքով հասնել օբյեկտիվին։ Լրագրողուհին փորձել է պահպանել ինքնատիրապետումը, սակայն չի կարողացել՝ հանդիսատեսի աչքի առաջ ապտակելով դեռահասին։
    15:47
    13.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Այգեհովիտ գյուղում այրվել է ավտոմեքենա և անասնակեր
    Հուլիսի 13-ին՝ ժամը 12։08-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեհովիտ գյուղի 27-րդ փողոցում տուն է այրվում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ֊փրկարարական ջոկատ երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Այգեհովիտ գյուղի 27-րդ փողոցում գտնվող ավտոտնակում այրվում են ավտոմեքենա և անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:43-ին, մարվել՝ 12:50-ին: Այրվել են «Mercedes-Benz E200» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և պահեստավորած անասնակեր (մոտ 20 հակ):
    15:41
    13.07.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    «Ո՛չ հիջաբին». կանանց «ապստամբություն»՝ Իրանում
    Զանգվածային բողոքի ակցիա են սկսել իրանցի կանայք՝ գլխաշոր և հիջաբ կրելու դեմ: Երկրի տարբեր քաղաքներում կանայք հանում են իրենց գլխաշորերը և որպես բողոքի նշան ծածանում դրանք: «Նո Հիջաբ» հեշթեգով այդ տեսանյութերը հրապարակում են սոցցանցերում: Կադրերում երևում է՝ ինչպես են օրինազանց կանանց հայհոյում տղամարդիկ, անգամ ձեռքերին ազատություն տալիս:
    15:37
    13.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ոստիկանության կապիտանին մեղադրանք է առաջադրվել
    Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ստացված տեղեկության համաձայն՝ Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողներից մեկը խոշոր չափերի կաշառքի դիմաց կազմակերպում է առանց քննություններ հանձնելու վարորդական իրավունքի վկայականի տրամադրման գործընթաց: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և ծառայողական քննության արդյունքում տեղեկություններ են ձեռք բերվել, որ մի խումբ անձինք վարորդական իրավունքի վկայական ստանալու նպատակով հանդիպել են ոստիկանության կապիտանին։ Վերջինս տեղեկացրել է, որ 150-250 հազար դրամ կաշառք տալու եղանակով կարող է աջակցել առանց տեսական ու գործնական քննություններ հանձնելու վարորդական իրավունքի վկայական ստանալուն: Ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում քաղաքացիները 2021 թվականի հոկտեմբերից 2022 թվականի ապրիլ անձամբ կամ մտերիմների միջոցով ոստիկանության կապիտանին են տվել պահանջած 150 հազարից 250 հազար դրամը։ Սակայն հանցագործությունն ավարտին չի հասցվել նրանց կամքից անկախ հանգամանքներով, քանի որ ոստիկանության կապիտանը, ի սկզբանե նպատակ չունենալով աջակցել վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացին, խաբեությամբ հափշտակել է գումարները: ՆԱՎ-ում իրականացված ծառայողական քննության նյութերն ուղարկվել են հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ հարուցվել է քրեական գործ, և որոշում է կայացվել ոստիկանության ծառայողին ներգրավել որպես մեղադրյալ։ Նախաքննությունը շարունակվում է:
    15:24
    13.07.22
    Ավելին
  • Միջազգային
    ԱՄՆ պետքարտուղարությունը հույս ունի` Սենատը կվավերացնի Շվեդիայի,Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին
    Միացյալ Նահանգների վարչակազմը հույս ունի, որ Սենատն առաջիկա շաբաթներին կհասցնի հավանություն տալ Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին: «Հաշվի առնելով այն բոլոր հարցերը, որոնք կան սենատորների օրակարգում, ես համոզված չեմ, որ դա շուտ կստացվի, բայց ես հույս ունեմ»,- հայտարարել Է պետքարտուղարի առաջին տեղակալը:
    15:14
    13.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Երևան
    «Սիզընս» այգու ամբողջ տարածքում կարգելվի ինքնագլորների օգտագործումը
    «Սիզընս» այգու պաշտոնական էջում հայտարարություն է հրապարակվել, որում ասվում է. ««Սիզընս» այգու շաաատ սիրելի այցելուներ, Հաշվի առնելով վերջին շրջանում ինքնագլորների պատճառով արձանագրված դեպքերը, մենք որոշում ենք կայացրել այգու ամբողջ տարածքում արգելել դրանց օգտագործումը: Մեր այգու փոքրիկ այցելուների անվտանգ ու հաճելի ժամանցն ապահովելը մեզ համար առաջնային է և ամենակարևորը: Հուսանք շատ մոտ ապագայում մեր քաղաքում ևս ինքնագլորների համար կլինեն առանցնացված ուղիներ կամ արահետներ, ինչի շնորհիվ այս փոխադրամիջոցով երթևեկությունը կլինի ապահով և անվտանգ Շնորհակալություն և մինչ նոր հանդիպում «Սիզընս» այգում»:
    15:04
    13.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ողբերգական դեպք՝ Երևանում. մի քանի օր որոնվող կնոջ դին փրկարարները հայտնաբերել են Երևանյան լճում
    Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից ժամանած 2 մարտական հաշվարկ և ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են երեկվանից Երևանյան լճում որոնվող կնոջ դին։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/07/13/1217687/
    14:56
    13.07.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Ուկրաինական բանակը «բեմադրություն» է նախատեսում կազմակերպել Օդեսայում. ՌԴ ՊՆ
    Ռուսական կողմը պարզել է, որ Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը ծրագրում է երեք տեսանյութ նկարահանել՝ իբր ուկրաինական զորքը կասեցնում է ռուս դիվերսանտների գրոհը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ Միխայիլ Միզինցևը։ Ըստ նրա՝ բեմադրությունը նախատեսվում է կազմակերպել հուլիսի 2-րդ կեսին Օդեսայում:
    14:53
    13.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Չինաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների ֆորումը հիմք կծառայի հետագա համագործակցության համար
    Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Կենտրոնական Ասիայի մի քանի երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ Լիաոնինգ նահանգի Ժողովրդական կառավարության կազմակերպած ֆորումի հիմնական նպատակն էր բարիդրացիության, բարեկամության և համագործակցության առկա հիմքերն ամրացնելը և համագործակցության շարունակականությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆորումին մասնակցեցին Կենտրոնական Ասիայի հինգ երկրների` Ղազախստանի, Թուրքմենստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, ինչպես նաև Չինաստանի դիվանագիտական և այլ ոլորտների ներկայացուցիչներ, Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարը: Ֆորումին մասնակցում էին նաև հասարակական և տնտեսական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ֆորումն անցկացվեց Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում: Ֆորումի ընթացքում քննարկումների հիմնական ուղղություններն էին գյուղատնտեսությունը, կրթական ոլորտը, գենդերային հավասարությունը և թվային էկոնոմիական: Չինաստանը և Կենտրոնական Ասիայի հինգ երկրներ`Ղազախստանը, Թուրքմենստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը տնտեսական երկարամյա համագործակցություն ունեն, որի հիմքերը դրվել են 30 տարի առաջ` դիվանագիտական կապերի հաստատմամբ: Ֆորումի ընթացքում անդրադարձ եղավ նաև կորոնավիրուսի պանդեմիային: Կենտրոնական Ասիայի հինգ երկրների ներկայացուցիչներն այդ համատեքստում առանձնահատուկ ընդգծեցին Չինաստանի մեծ ներդրումը համավարակի դեմ պայքարի և դրա հետևանքների հաղթահարման գործում:
    14:46
    13.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    «Սևան» ազգային պարկի Նորաշենի արգելոցի տարածք այցելուների մուտքի նոր կարգ է սահմանվել
    Այսուհետ գործում է «Սևան» ազգային պարկի Նորաշենի արգելոցի և արգելավայրի տարածք քաղաքացիների այցելության նոր կարգ․ մուտքը թույլատրվում է շաբաթվա բոլոր օրերին՝ առավելագույնը 3 ժամով, ժամը 10:00-18:00-ն «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից տրված անցագրերով և տեսուչների հսկողության ներքո։ Տարածք միաժամանակ կարող են մուտք գործել ոչ ավելի, քան 30 անձ։ Արգելոցի և արգելավայրի տարածքում թույլատրվում են` բնական էկոհամակարգերի, կենսաբազմազանության, լանդշաֆտների, բնության ժառանգության գիտական ուսումնասիրությունները, հաշվառումը, գույքագրումը, մոնիթորինգը. սահմանված երթուղիներով ճանաչողական զբոսաշրջությունը. ուսումնական հաստատությունների ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացումը. տարածքի սանիտարահիգիենիկ և հակահրդեհային անվտանգության աշխատանքների իրականացումը. ժամանակավոր ծածկով, ոչ բետոնային հիմքով, մինչև 20 քմ մակերեսով, առանց սեղանների հանգստի տաղավարների և դիտակետերի տեղադրումը ճանաչողական զբոսաշրջության երթուղիներում, առավելագույնը` 3 հատ. կրթադաստիարակչական միջոցառումների անցկացումը. Նորաշենի արգելոցի և արգելավայրի գործունեության հետ կապված պաշտոնական այցելությունները: Արգելվում են՝ մուտքը թռչունների ձվադրավայրեր (բացառությամբ գիտական ուսումնասիրությունների). թռչունների ձվերի հավաքը. թռչուններին անհանգստացնելը աղմուկով և այլ անհանգստություն առաջացնող գործունեությամբ (ձայնային ազդանշաններ, կրակոցներ և այլն). ճանաչողական զբոսաշրջության համար սահմանված երթուղիներից դուրս գտնվելը. տարածքի աղտոտումը կենցաղային, արդյունաբերական և քիմիական թափոններով. խարույկ վառելը և այլ հրդեհածին գործունեությունը. արգելոցի սահմանային սյուների, տեղեկատվական նշանների, ցանկապատների և ցուցանակների վնասումը: Արգելոցի և արգելավայրի ջրային տարածքում արգելվում են` ջրային ռեսուրսների օգտագործումը` ջրային համակարգերի միջոցով և ջրային ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն. ձկնորսությունը, որսորդությունը, խեցգետնի և ջրային այլ կենդանիների որսը. շարժիչավոր ջրային տրանսպորտային միջոցների մուտքը արգելոցի ջրային տարածք` ափից մինչև 300 մ հեռավորությամբ, բացառությամբ արգելոցի կամ արգելավայրի պահպանության համար անհրաժեշտ դեպքերի. ջրային տարածքի աղտոտումը։ ՀՀ քաղաքացիների համար յուրաքանչյուր այցելուի մուտքը սահմանել 1500 ՀՀ դրամ, իսկ օտարերկրյա քաղաքացիների համար՝ 3000 ՀՀ դրամ: Այցելությունների արդյունքում գոյացած գումարներն ուղղվելու են արգելոցի և արգելավայրի պահպանությանը»,- նշված է ՇՄՆ հաղորդագրության մեջ։
    14:36
    13.07.22
    Ավելին
  • Միջազգային
    Խերսոնի մոտ ուկրաինական բանակն այրել է ցորենի դաշտերը
    Աշխարհում հացահատկի ճգնաժամի ֆոնին՝ ուկրաինական զինուժը հրդեհել է Խերսոնի սահմանին գտնվող ցորենի դաշտերը: Ի դեպ, այսօր Ստամբուլում Ռուսաստանի, Ուկրաինայի ռազմական պատվիրակությունները և ՄԱԿ-ի ներկայացուցիչները պետք է քննարկեն ուկրաինական տարածքներից հացահատիկի դուրս բերումը դեպի Եվրոպա:
    14:30
    13.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Վերացվել է Չինաստանից կենդանի թռչնի, թռչնամթերքի և մի շարք այլ ապրանքների ներմուծման արգելանքը
    Հուլիսի 12-ին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի հրամանով ուժը կորցրած է ճանաչվել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք կենդանի թռչնի, բոլոր տեսակի թռչնամթերքի, ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսաոսկրային ալյուրի, կերի, լրացակերի, պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծման արգելանքը։ Սահմանափակումները հանվել են՝ հիմք ընդունելով Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվությունը։
    14:22
    13.07.22
    Ավելին
  • Հայաստան
    Հայաստանում տեղումներ չեն սպասվում՝ մինչև շաբաթվա վերջ. Երևանում 41-42 աստիճան տաքություն կլինի
    Մինչև շաբաթվա վերջ հանրապետությունում տեղումներ չեն կանխատեսում օդերևութաբանները: Այսօր մինչև 40 աստիճան շոգ կլինի երեք մարզում՝ Արմավիրում, Արարատում և Վայոց Ձորում: Բժիշկները խորհուրդ են տալիս սովորականից շատ ջուր ու թան խմել։ Հայտնի է, որ թանը պարունակում է օրգանական թթուներ, սպիտակուցներ և աղեր, այն ծարավը հագեցնելու լավ միջոց են համարում մասնագետները։
    14:16
    13.07.22
    Ավելին
  • Սպորտ
    Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել Ռոմա
    Ռուսաստանի հավաքականի և «Ատալանտայի» կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկը կարող է տեղափոխվել «Ռոմա»։ Այս մասին իր սոցիալական ցանցերում հայտնել է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։ Նրա խոսքով՝ ակումբներն արդեն սկսել են Միրանչուկի տրանսֆերի շուրջ բանակցությունները։ Ռուս ֆուտբոլիստի հետ պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի ամառ։ Ալեքսեյ Միրանչուկի տրանսֆերային արժեքը գնահատվում է 10 մլն եվրո։
    14:10
    13.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Այսօր հնարավոր կլինի տեսնել գերլուսին
    Գերլուսինը, որը աստղագետները անվանում են լիալուսին, տեղի է ունենում այն ​​օրերին, երբ Երկրի և Լուսնի միջև հեռավորությունը կրճատվում է մինչև մեկ տարվա նվազագույնը, և տեղի կունենա այսօր: «Լուսինը [Երևանի ժամանակով ժամը 13:09-ին] կմոտենա Երկրին 357263 կմ հեռավորության վրա և 2022 թվականին կգտնվի նրանից նվազագույն հեռավորության վրա: Լուսնի տեսանելի տրամագիծը 33 րոպե 27 վայրկյան է»,- ասել են պլանետարիումում։ «Այս օրը Լուսնի հետ կապված երկու կարևոր աստղագիտական ​​պահեր կհամընկնեն՝ սա պերիգեյն է և լիալուսինը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Աստղագետները բացատրել են, որ պերիգեյը Լուսնի ուղեծրի այն կետն է, երբ այն մոտենում է Երկրին նվազագույն հեռավորությամբ: 2022 թվականին դա տեղի կունենա հուլիսի 13-ին Երևանի ժամանակով ժամը 13:09-ին. մոլորակից մինչև նրա արբանյակը կլինի ընդամենը 357 հազար կիլոմետր: Լիալուսինը հնարավոր կլինի տեսնել Երևանի ժամանակով 22.38-ին։
    14:02
    13.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Փաշինյանին դատի են տվել հարցմանը չպատասխանելու համար
    «Լևոն Դռնոյան գիտական-մշակութային հիմնադրամը» դատական հայց է ներկայացրել՝ ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ի կատարումն Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի դրույթների` պատասխանողին հարցմանը պատասխանելուն պարտավորեցնելու պահանջով։ Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից։ Այսինքն՝ հիմնադրամը Նիկոլ Փաշինյանին հարցում է հղել, որն այդպես էլ անպատասխան է մնացել։ Սակայն հիմնադրամը հայցադիմումը հետ է վերցրել։ Oragir.news-ը կապ հաստատեց բժիշկ-առողջագետ, գրող-հրապարակախոս Լևոն Դռնոյանի հետ՝ հարցնելով, թե ինչ հարցում է հղել վարչապետին, որը անպատասխան է մնացել․ «Դա ինձ համար անցած էտապ է, և ոչ մի հետաքրքրություն չի ներկայացնում»,- պատասխանեց Դռնոյանը։ Իսկ հարցմանն ի վերջո պատասխանեցի՞ն․ «Չէ՛, ի՞նչ պիտի պատասխանեին, ես 3 տարի համառորեն ծրագրեր եմ ներկայացրել վարչապետի աշխատակազմին։ Կորոնավիրուսի գծով ծրագիր եմ ներկայացրել, տարբեր ժամանակներում գրքեր եմ նվիրել կառավարությանը, և ոչ մի պատասխան չեմ ստացել։ Վերջապես որոշեցի, որ դա այլ քաղաքակրթություն է, և այն, ինչ գրվում է, չի ընկալվում այդ մարդկանց կողմից»,- պատասխանեց Դռնոյանը։ Այսինքն՝ վարչապետին նոր ծրագրեր այլևս չի՞ առաջարկելու՝ հարցրինք Դռնոյանին․ «Ո՛չ, մի 5 ամիս առաջ որոշեցի, որ այլևս վերջ, իմ ծրագրերին պատասխան չկա, ուրեմն վերջ, այդ հեքիաթն ավարտվեց։ Դա քաղաքակրթական դեֆեկտ է, ոչ թե մարդկային դեֆեկտ»։
    13:55
    13.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Շրի Լանկայում ցուցարարներին հաջողվել է ներխուժել երկրի վարչապետի աշխատասենյակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Շրի Լանկայում ցուցարարներին հաջողվել է ներխուժել երկրի վարչապետի աշխատասենյակ
    13:51
    13.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Չեխիայում COVID-19-ով հիվանդությունը շաբաթվա ընթացքում քառակի աճել Է
    Հուլիսի 12-ին Չեխիայում կորոնավիրուսով հիվանդացած բնակիչների թիվը կազմել Է 1980, ինչը մոտավորապես քառապատիկ գերազանցում Է նախորդ երեքշաբթի օրվա (հուլիսի 5-ի) ցուցանիշը: «Նրանցից, ում մոտ կորոնավիրուս Է հայտնաբերվել, 364-ը հոսպիտալացվել Է, 13 հիվանդ գտնվում Է ծանր վիճակում»,- ասված Է հաղորդագրության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Առողջապահության նախարարությունը նշում Է, որ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում երկրում համավարկը կրկին սկսել Է ընդլայնվել, 100 հազար բնակչին բաժին Է ընկնում 78 ախտահարված, ինչը դարձել Է ամենաբարձր ցուցանիշը մայիսի սկզբից ի վեր: Ամենից շատ հիվանդացածներ են Պրահայում՝ 155 մարդ 100 հազար բնակչի հաշվով: Համավարակի սկզբից Չեխիայում COVID-19-ով Է հիվանդացել ավելի քան 3,9 միլիոն մարդ: Մահվան դեպքեի քանակը կազմել Է 40340, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    13:49
    13.07.22
    Ավելին