Լրահոս
2022-07-18
-
ՏարածաշրջանՈւկրաինական հացահատիկի հարցով Թուրքիայում նոր հանդիպում է նախատեսվումԹուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտնել է, որ Ուկրաինայի, Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի պաշտպանության նախարարության պատվիրակությունների և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հանդիպումը ուկրաինական արգելափակված նավահանգիստներից հացահատիկի և պարենի անվտանգ արտահանման հարցով կարող է տեղի ունենալ այս շաբաթ։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Աքարը հիշեցրել է, որ չորեքշաբթի՝ հուլիսի 13-ին, Ստամբուլում տեղի է ունեցել առաջին քառակողմ հանդիպումը՝ ուկրաինական հացահատիկի սևծովյան արտահանման ապաշրջափակման հարցով։ «Սև ծովում «հացահատիկային միջանցքի» պլանի իրականացման ընդհանուր սկզբունքների շուրջ պայմանավորվածություն արդեն ձեռք է բերվել։ Թուրքիան ջանքեր է գործադրում կոնկրետ քայլերի ուղղությամբ՝ այս ծրագրի իրականացման համար»,- ասել է Աքարը։ Նրա խոսքերով՝ հացահատիկի խնդրի մանրամասները կրկին կուսումնասիրվեն Ստամբուլում կայանալիք նոր հանդիպման ժամանակ։ «Քննարկվում է Ստամբուլում նավահանգիստներ մուտքն ու ելքը , նավագնացության անվտանգությունը համակարգող կենտրոնի ստեղծման հարցը։ Այս ամենը օրակարգի հիմնական տեխնիկական հարցերն են»,- ասել է թուրք նախարարը։Ավելին19:3518.07.22 -
ԱռողջապահականԽորհուրդներ՝ ռևմատոլոգիական հիվանդությունների դեպքումԾխելը, ալկոհոլի օգտագործումը, նստակյաց կենսակերպը բացասաբար են ազդում ռևմատոլոգիական հիվանդություններ ունեցողների կյանքի որակին։ Օրինակ՝ համակարգային կարմիր գայլախտի դեպքում հիվանդներին արգելված է գտնվել արևի ուղիղ ճառագայթների տակ, կարևոր է ողջ տարվա ընթացքում արևապաշտպաններ օգտագործելը, արևը կարող է պատճառ դառնալ հիվանդության սրման, ցանավորման արտահայվածության։ Ռեյնոյի համախտանիշի դեպքում, երբ վերջույթների մատների գույնը փոփխվում է, դրսևորվում է նաև անոթների սպազմով, կարևոր է ցուրտ եղանակին մշտապես ձեռնոց հագնել, խուսափել սառը ջրի շփումից։ Այն հիվանդությունների դեպքում, երբ կա սուր արտահայտված արթրիտ, ցուցվում է հանգիստ կենսակերպ, որպեսզի բորբոքումը կառավարելի լինի։ Սուր փուլի հաղթահարումից հետո խրախուսելի են ֆիզիկական ակտիվությունը, լողը, բուժական ֆիզկուլտուրան։ Հոդերի գերծանրաբեռնում ցանկալի չէ հոդային բորբոքային քրոնիկական հիվանդությունների դեպքում, բայց ակտիվ կենսակերպը, սպորտով զբաղվելը ոչ միայն հակացուցված չեն, այլ նաև խիստ կարևոր են։ Լողը լավագույն ընտրություններից է, քանի որ լողի դեպքում առանց ծանրաբեռնվախության հոդերը մարզվում են։ Ռևամոտոլոգիական հիվանդությունների դեպքում սննդակարգի հատուկ սահմանափակումներ որպես կանոն չկան, այլ է հոդատապի դեպքում. սրացման պարագայում արգելվում են մսամթերքը, ձուկը, ալկոհոլը, աղը սահմանափակելը խրախուսելի է ռևամոտոլոգիական բոլոր հիվանդությունների դեպքում։Ավելին19:2518.07.22 -
ՀայաստանՈստիկանությունը՝ միջազգային վարորդական վկայական տալու կարգի վերաբերյալՈստիկանությունը պարզաբանում է՝ միջազգային ավտոմոբիլային երթևեկությանը մասնակցելու համար ազգային վարորդական վկայականի հիման վրա, առանց տեսական և/կամ գործնական քննությունների մասնակցելու, մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրվում է միջազգային վարորդական վկայական։ Միջազգային վարորդական վկայական ստանալու համար անձը քննական մարմին է ներկայացնում՝ ‒ անձը հաստատող փաստաթուղթ. ‒ մեկ գունավոր լուսանկար՝ 3 x 4 չափսի. ‒ վարորդական վկայական տալու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր (12.000 ՀՀ դրամ). ‒ ազգային վարորդական վկայական՝ գործող։ Միջազգային վարորդական վկայականը տրվում է մինչև երեք տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան ազգային վարորդական վկայականի գործողության ժամկետը։Ավելին19:1518.07.22 -
ԻրավականԿրկնահանցագործը նոր հանցագործություներ է կատարել՝ վաղաժամկետ ազատ արձակվելու արդյունքումԴատարանների կողմից կայացված՝ կրկնահանցագործին պատժից պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու չհիմնավորված որոշման, դրա դեմ դատախազության առարկությունների, վերադաս դատարաններ ներկայացրած բողոքների մերժման արդյունքում ազատ արձակվելուց հետո անձը կատարել է նոր, այդ թվում նաև` առանձնապես ծանր հանցագործություններ, տեղեկացնում են ՀՀ դատախազությունից: Մասնավորապես, 2017թ. հունիսի 28-ին ՌԴ քրեական օրենսգրքի 161-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետով դատապարտված Է. Եդիգարյանը Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 2019թ. հոկտեմբերի 4-ի դատավճռով Հայաստանում կատարված այլ հանցագործության համար դատապարտվել էր ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով նախատեսված հանցագործություն կատարելու համար: Նրա նկատմամբ պատիժ էր նշանակվել ազատազրկում 4 տարի ժամկետով: ՀՀ ԱՆ քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների բացասական զեկույցների հիման վրա, ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ պետը 2021թ. ապրիլի 16-ին որոշում է կայացրել դատապարտյալ Է. Եդիգարյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը դատարան չներկայացնել։ Այս որոշումը դատապարտյալը բողոքարկել է դատարան, բողոքի դատաքննության ժամանակ դատախազն առարկել է դատապարտյալին պատժից պայմանական վաղաժամկետ ազատման դեմ: Չնայած վերոնշյալ հանգամանքներին՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2021թ. դեկտեմբերի 7-ի որոշմամբ Է. Եդիգարյանի բողոքը բավարարվել է, և նա պայմանական վաղաժամկետ ազատվել է պատժի մնացած մասը՝ 1 տարի 3 ամիս 9 օրը, կրելուց: Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ «հաշվի առնելով Է. Եդիգարյանի կողմից պատիժը կրելու ընթացքում դրսևորած վարքագիծը և դրա վերաբերյալ կազմված զեկույցները՝ կրած պատիժը բավարար է դատապարտյալի ուղղվելու համար և նա ազատազրկման ձևով նշանակված պատժի մնացած մասը կրելու կարիք չունի»: Դատարանի այս որոշման դեմ դատախազությունը ներկայացրել է վերաքննիչ, ապա նաև վճռաբեկ բողոքներ, որոնք, սակայն ՀՀ վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների կողմից մերժվել են: Արդյունքում, Է. Եդիգարյանն ազատ է արձակվել: Դրանից հետո վերջինս, գտնվելով վերահսկողության ներքո, Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնում հարուցված քրեական գործով 2022թ. ապրիլի 15-ին ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասով և 139-րդ հոդվածի 1-ին մասով ներգրավվել է որպես մեղադրյալ: Ավելի ուշ՝ պարզվել է նաև, որ նա, կրկին վերահսկողության ընթացքում՝ կատարել է նաև այլ, առանձնապես ծանր հանցագործություն: Մասնավորապես, 2022թ. ապրիլի 15-ին ժամը 19-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղում կենցաղային հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ, ապօրինաբար երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, ձեռքերով և փայտերով հարվածներ է հասցրել երկու անձի, ինչի արդյունքում վերջիններս տեղում մահացել են: Եդիգարյանը ձերբակալվել է և ԱՀ քննչական կոմիտեում դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակում նրան մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:Ավելին19:0018.07.22 -
Անցկացվել է մարտավարական զորավարժությունN զորամասում հուլիսի 18-ին անցկացվել է մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ: Զորավարժության ընթացքում ստուգվել են կտրուկ փոփոխվող իրադրության պայմաններում հրամանատարների արագ և նպատակային որոշումների կայացման ունակությունները, ստորաբաժանումների գործողությունների ներդաշնակման կարողությունները, զինծառայողների պատրաստվածության աստիճանը։Ավելին18:4518.07.22 -
ՀայաստանՀայլուր 18:30 Նարիշկինը Երևան է եկել՝ ԱՄՆ ԿՀՎ տնօրենի այցից 3 օր անց | 18.07.2022Ավելին18:3018.07.22 -
ՏարածաշրջանՌուսաստանում Google-ի համար բազմամիլիարդանոց տուգանք է սահմանվելՄոսկվայի Տագանսկի շրջանի հաշտարար դատարանը Google-ին երկրորդ տուգանքն է նշանակել արգելված և իրականությանը չհամապատասխանող բովանդակությամբ նյութերը հեռացնելու մերժման համար, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Տուգանքի չափը կազմել է 21,77 մլրդ ռուբլի։ Գործակալության թղթակիցը դատարանի դահլիճից հայտնում է, որ կորպորացիաները մի քանի միլիարդ դոլարի տուգանք են սահմանել Ռուսաստանում արգելված տեղեկատվությունը համակարգված չհեռացնելու համար: Google-ը մեղավոր է ճանաչվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 13.41-րդ հոդվածի 5-րդ մասի խախտման համար: Դատարանի որոշումը դեռ ուժի մեջ չի մտել։ Այն կարող է բողոքարկվել:Ավելին18:2518.07.22 -
Անցկացվել են մասնագիտական վարժանքներՀուլիսի 18-ին N զորամիավորման հրետանային ստորաբաժանումներում անցկացվել են մարտավարական մասնագիտական վարժանքներ։ Զինծառայողները բացազատել են հրետանային միջոցները, բերել մարտական վիճակի և կատարել առաջադրված խնդիրները։ Վերադաս հրամանատարությունը բարձր է գնահատել անձնակազմի պատրաստության աստիճանը։Ավելին18:1518.07.22 -
ՀասարակականToyota-ն տապալել է բետոնե էլեկտրասյունն ու կողաշրջված հայտնվել ջրատարում. կա վիրավորԱյսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններոմ Toyota մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի 32 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և կողաշրջված վիճակում հայտնվել ջրատարում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» ԲԿ։ Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը։ էլեկտրասյան տապալման հետևանքով 2 ավտոմեքենա վնասվել է, որոնցից մեկը պարսկական համարանիշներով է, մեկն էլ՝ պաղպաղակ տեղափոխող։Ավելին18:0518.07.22 -
ԱռողջապահականՀրդեհներն ավելացել են. բժիշկները խորհուրդ են տալիս խուսափել արևի ուղիղ ճառագայթներիցՎերջին մեկ շաբաթում Հայաստանում հրդեհի 395 դեպք է եղել: Նախորդ տարվա համեմատ՝ հրդեհները 34 տոկոսով ավելացել են: Հրդեհների մեծ մասը գրանցվել է Երևանում՝ հիմնականում այրվել են բուսածածկ տարածքներ: Հեդեհավտանգ գոտիներ են նաև Կոտայքը, Լոռին, Տավուշը: Բժիշկները խորհուրդ են տալիս հատկապես տարեցներին, հղիներին և երեխաներին խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: Հնարավորության դեպքում շատ պառկել, օգտագործել ոչ յուղոտ սնունդ:Ավելին17:5818.07.22 -
ԱշխարհԱֆրիկայում գրանցվել է մահացու վիրուսի բռնկումSouth China Morning Post-ի փոխանցմամբ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչները հայտնել են, որ Գանայում գրանցվել է Մարբուրգի վիրուսի բռնկում՝ մահացու հիվանդություն, որի դեմ արդյունավետ բուժում կամ պատվաստանյութ դեռ չկա: Հիվանդության ախտանշաններն են բարձր ջերմությունը, ինչպես նաև ներքին և արտաքին արյունահոսությունը։ Վիրուսը կարող է փոխանցվել վարակված կենդանիներից, այդ թվում՝ չղջիկներից, նաև վարակված մարդկանց մարմնի հեղուկների հետ անմիջական շփման միջոցով։Ավելին17:5118.07.22 -
ՄիջազգայինԵրևան-Բաքու հարաբերությունները նույնպես քննարկելու են Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներըՄասնագետների կարծիքով՝ Թուրքիան և Իրանը վերջին տարիներին տարածաշրջանային գերտերությունների կարգավիճակ ունեն, սակայն ռազմական ներկայություն այս պահին միայն Թուրքիան ունի Ադրբեջանում, ինչը Իրանին դուր չի գալիս: Իրանագետ Վարդան Ոսկանյանի խոսքով՝ Պուտին-Էրդողան-Ռայիսի եռակողմ հանդիպման ընթացքում Թեհրանը փորձելու է իր դերակատարությունն ավելացնել Հարավային Կովկասում: Վաղը Թեհրանում Սիրիային վերաբերող հարցերից բացի, ըստ մասնագետների, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հարցերն են քննարկվելու նաև:Ավելին17:4418.07.22 -
ԻրավականՄահվան ելքով վրաերթ կատարած վարորդը ձերբակալվել է. ՔԿՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթը՝ 2022թ. հուլիսի 16-ին՝ ժամը 15:40-ի սահմաններում, Ջրվեժ գյուղի վերջնամասում գտնվող գերեզմանատան մոտակայքում տեղի ունեցած ավտովթար-վրաերթի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ հիշյալ վայրում 38-ամյա տղամարդն իր կողմից վարած «Hyundai sonata» մակնիշի ավտոմեքենայով բախվել է «Mersedes» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև մեկ այլ ավտոմեքենայի, որից հետո վրաերթի է ենթարկել երեք քաղաքացիների: Արդյունքում վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը մահացել է, իսկ մյուս երկուսը ստացել են մարմնական վնասվածքներ: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որոշում է կայացվել դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին: Նույն օրը 38-ամյա տղամարդը ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին17:3718.07.22 -
ԻրավականՊարտադիր ժամկետային զինծառայողի մահվան գործով ձերբակալվել է համածառայակիցըՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են պարտադիր ժամկետային զինծառայող Արսեն Արմենի Մանուկյանի մահվան դեպքի մի շարք հանգամանքներ, ձերբակալվել է վերջինիս համածառայակիցը, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։ «Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2022թ. հուլիսի 14-ին՝ ժամը 10:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Արմենի Մանուկյանը, մարտական դիրքում դիտորդի պարտականություններն իրականացնելու ընթացքում, իրեն ամրակցված «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգից իրեն հասցրել է մահացու հրազենային վիրավորում: Միջնորդություն է հարուցվել դատախազություն՝ զինծառայող Ա. Մանուկյանի համածառայակցի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ: Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրությունում:Ավելին17:3018.07.22 -
Արտաքին քաղաքականությունԱդրբեջանը և Եվրոպական միությունը էներգետիկ ոլորտում հուշագիր են ստորագրելԱդրբեջանը և Եվրոպական միությունը ստորագրել են էներգետիկ ոլորտում ռազմավարական համագործակցության մասին հուշագիր, հայտնում է Sputnik Азербайджан. Փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ՝ Բաքվում կայացած բանակցությունների արդյունքում:Ավելին17:2418.07.22 -
ՄիջազգայինՀայտնի է, թե երբ տեղի կունենա սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումըՀայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հաջորդ հանդիպումը տեղի կունենա օգոստոսին: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին հայտնեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի (նախագահում է Հայաստանի հանձնաժողովը) գրասենյակից: Հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում: Հստակ օրվա հետ կապված դեռևս որոշում չկա:Ավելին17:1718.07.22 -
ՀայաստանԴոլարի առքի նվազագույն գինը 411 դրամ է. տարադրամի փոխարժեքը ՀՀ բանկերում«Rate.am» կայքի տվյալներով դոլարի առքի նվազագույն գինը 411 դրամ է, վաճառքինը՝ 425 դրամ։ Դոլարի վաճառքի առավելագույն գինը 435 դրամ է։ Ռուբլու առքի նվազագույն գինը 6.05 դրամ է, վաճառքինը՝ 7.20։ Ռուբլու վաճառքի առավելագույն գինը 7.83 դրամ է։ Եվրոն բանկերում գնվում է նվազագույնը 409 դրամով, վաճառվում՝ 431 դրամով։ Եվրոյի վաճառքի առավելագույն գինը 447 դրամ է։Ավելին17:1018.07.22 -
ՀայաստանԺամանակավոր հենակետեր՝ Խոսրովում. ԱԻՆ-ն իրականացնում է ուժեղացված ծառայությունՀանրապետությունում վերջին օրերին գրանցվում է օդի ռեկորդային բարձր ջերմաստիճան. արդյունքում խոշոր հրդեհների բռնկումները չեն բացառվում: Առավել խոցելի են արգելոցները, խոտածածկ ու բուսածածկ տարածքները: ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանի հանձնարարականով՝ հրշեջ-փրկարարական ջոկատները հուլիսի 13-ից անցել են ուժեղացված ծառայության: Խոսրովի անտառ պետական արգելոցում արդեն իսկ ծավալվել են հենակետեր:Ավելին17:0318.07.22 -
ՔաղաքականՎաղը տեղի կունենա ակցիա և երթ՝ ի պաշտպանություն բոլոր քաղբանտարկյալների և ի հիշատակ Արմեն ԳրիգորյանիՀուլիսի 19-ին՝ ժամը 10:00-ին, Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչության դիմաց տեղի կունենա ակցիա՝ ի պաշտպանություն ապօրինի ձերբակալված բոլոր քաղբանտարկյալների: ՄԱԿ-ի գրասենյակի մոտ ակցիայի ավարտից հետո`10:30-ին, երթով կշարժվենք դեպի Կառավարության շենք, որտեղ տեղի կունենա ակցիա՝ ի հիշատակ քաղաքական հետապնդման զոհ Արմեն Գրիգորյանի և ազգադավ կառավարության գործողութունների հետևանքով սպանված բոլոր մեր հայրենակիցների։Ավելին17:0118.07.22 -
Արտաքին քաղաքականությունԿարակալպակստանում անկարգությունների զոհերի թիվը հասել է 21-իԿարակալպակստանում անկարգությունների զոհերի թիվն ավելացել է ևս երեքով և դարձել է 21, երկուշաբթի ասել է Ուզբեկստանի գլխավոր դատախազության խոսնակ Խայեթ Շամսուդդինովը։ «Ցավոք սրտի, ևս երեք քաղաքացի մահացել է, չնայած բժիշկների ջանքերին, քանի որ նրանց վիճակը շատ ծանր էր»,- առցանց ճեպազրույցի ժամանակ ասել է Շամսուդդինովը։ Ավելի վաղ Ուզբեկստանի իրավապահները հայտնել էին, որ անկարգությունների ընթացքում զոհվել է 18 մարդ, վիրավորվել՝ 243-ը, ձերբակալվել՝ 516, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիներ։ Ավելի ուշ երկրի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ Ուզբեկստանի քրեական օրենսգրքի «սահմանադրական կարգի ոտնձգություն» հոդվածով 14 մարդ է բերման ենթարկվել։ Հուլիսի 4-ին Ուզբեկստանի խորհրդարանը որոշեց պահպանել Կարակալպակստանի կարգավիճակը, որը ենթադրում է ինքնիշխանություն: Կարակալպակստանի մայրաքաղաք Նուկուսում հուլիսի 1-ին անօրինական ցույց է տեղի ունեցել Ուզբեկստանի Սահմանադրության փոփոխությունների դեմ։ Տեղի իշխանությունների տվյալներով՝ ձերբակալվել են անկարգությունների մի խումբ կազմակերպիչներ, որոնք փորձել են գրավել շրջանի իշխանությունը։ Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը հուլիսի 3-ից օգոստոսի 2-ը արտակարգ դրություն է մտցրել Կարակալպակստանում, ինչպես նաև պարետային ժամ՝ նշված ժամանակահատվածում։ Հուլիսի 3-ին Միրզիյոևի մասնակցությամբ կայացած կոնֆերանսի ընթացքում նշվել է, որ իրավիճակը Կարակալպակստանում կայունացել է և վերադառնում է բնականոն հուն։Ավելին16:5618.07.22