Լրահոս

2022-07-18
  • Img default alt hy
    Միջազգային
    ՄԱԿ-ի ուշադրության կենտրոնում է լինելու Թեհրանում կայանալիք ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի առաջնորդների հանդիպումը
    ՄԱԿ-ը կհետևի Թեհրանում կայանալիք գագաթնաժողովին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքին: «Մենք հետևելու ենք այդ հանդիպմանը և կտեսնենք, թե ինչպիսին կլինեն արդյունքները»,-ասել է նա: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք այս գագաթնաժողովում նա ակնկալում է որևէ առաջընթաց համաշխարհային շուկա Ուկրաինայից և Ռուսաստանից հացահատիկի, ինչպես նաև Ռուսաստանից պարարտանյութերի վերադարձի հարցում, Հաքն ասել է. «Մենք կոնկրետ ակնկալիքներ չունենք այդ հանդիպումից գործընթացի հետ կապված։ Սա առանձին հարց է»: Միևնույն ժամանակ, Հաքը նշել է, որ ՄԱԿ-ը ողջունում է հացահատիկի արտահանման հարցով քննարկման հիմնական մասնակիցների միջև ցանկացած համակարգում։
    22:55
    18.07.22
    Ավելին
  • Միջազգային
    «Ռուսաստանը բավարար ուժ ունի՝ պաշտպանելու դաշնակիցներին». Նարիշկինի մեսիջները՝ Երևանում
    Նարիշկինը Երևանում հայտարարել է, որ իր այցը որևէ կապ չունի ամերիկացի պաշտոնակցի այցի հետ։ «Բայց ես չեմ բացառում, որ նրա այցը հենց իմ այցի հետ է կապված»,- ասել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը: Նիկոլ Փաշինյանի ու ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ հանդիպումներից հետո ռուս պաշտոնյան հայտարարել է, որ Դաշնությունը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն տալ Հայաստանին՝ արտաքին հետախուզության առանձին ծառայություն ստեղծելու համար։
    22:54
    18.07.22
    Ավելին
  • Հայաստան
    Դիմակներն ու սահմանափակումները կարող են վերադառնալ. քովիդը չի նահանջում
    Կորոնավիրուսը նորից գլուխ է բարձրացնում մեր երկրում: Մասնագետներն ասում են, որ վերջին 2 շաբաթում վարակակիրների թիվը ավելի քան 200 տոկոսով ավելացել է: Հիվանդությունների վերահսկման կենտրոնից «Հայլուր»-ին ասել են, որ նոր բռնկման պատճառը օմիկրոնի երկու ենթատեսակներն են, որոնք նոր թափով են սկսել տարածվել Հայաստանում:
    22:47
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ինչո՞ւ չարժե յոգայով զբաղվել առանց մարզչի
    Այսօր յոգան առողջության պահպանման ամենատարածված ուղղություններից մեկն է, և շատերը փորձում են այն ինքնուրույն սովորել՝ վարժություններ կատարելով տանը՝ երբ և ինչպես հարմար է։ Սակայն նման մոտեցումը ոչ միշտ է ճիշտ և օգտակար առողջության համար։ Ինչո՞ւ է ամեն դեպքում ցանկալի յոգայով զբաղվել միայն մարզչի հետ։ Բժիշկ-վնասվածքաբանները նշում են՝ կարևոր է հիշել, որ յոգան ոչ միայն ֆիզիկական ծանրաբեռնվածություն է՝ ուղղված մկանային համակարգի ամրապնդմանը, այլ նաև ազդեցություն է թողնում հոգեկան դաշտի վրա, և ոչ ճիշտ մոտեցման դեպքում կարող է անդրադառնալ նաև հոգեբանական վիճակի վրա։ Ցավոք, այս դեպքում արդյունքը հակառակը կլինի։ Եվ այսպես, բժիշկ-օրթոպեդները խորհուրդ չեն տալիս յոգայի հետ ծանոթությունը սկսել ինքնուրույն՝ օրինակ, հետևելով համացանցում առկա վիդեո-դասերին։ Առավել լուրջ մոտեցումը յոգայի մարզչի հետ աշխատելն է։ Վարժությունների կատարման բոլոր նրբությունները և կարգը ճիշտ հուշել կարող է միայն փորձառու մասնագետը։ Միշտ կա վտանգ, որ յոգայով ինքնուրույն զբաղվելու դեպքում կարելի է լուրջ վնասվածքներ ստանալ, այդ թվում՝ ազդրերի, կոնքազդրային հոդերի և ուսահոդի։ Որպես կանոն՝ յոգայով միայնակ զբաղվողները վնասվածքներ ստանում են մարզումներից առաջ մկանները չտաքացնելու պատճառով։ Եվ վերջում՝ մասնագետները հիշեցնում են, որ յոգային հատուկ է ճկունությունը, և եթե այն հեշտ է տրվում երիտասարդ աղջիկներին, ապա առողջական խնդիրներ ունեցող տարեցները պետք է զգուշանան՝ յոգայով զբաղվելով բացառապես մասնագետների մոտ։
    22:40
    18.07.22
    Ավելին
  • Աշխարհ
    Հրդեհների աննախադեպ աճ՝ Հայաստանում. ջերմաստիճանը նորմայից բարձր է
    Աննախադեպ բարձր՝ մինչև 45 աստիճան ջերմության պատճառով Եվրոպայում 600 մարդ է մահացել: Մի քանի տասնյակ հազար հեկտար անտառներ են այրվել: Հայաստանում վերջին մեկ շաբաթում այնքան հրդեհ է բռնկվել, որքան անցած տարի մեկ ամսում է եղել: Աննախադեպ բարձր ջերմաստիճանն է հրդեհների հիմնական պատճառը: Չոր խոտածածկ տարածքներ են այրվում:
    22:32
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հրշեջները Սևան քաղաքում բնակարանի հրդեհ են մարել
    Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հուլիսի 18-ին, ժամը 18:11-ին ահազանգ է ստացել, որ Սևան քաղաքի Կարմիր բանակի փողոցի թիվ 54 շենքի բնակարաններից մեկի պատուհաններից ծուխ է դուրս գալիս: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ: Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 18:26-ին, մարվել՝ 18:34–ին։ Այրվել է խոհանոցի գույքը (3 քմ)։
    22:26
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Քաղաքացին լողալով ափից մոտ 70 մետր հեռացել է և դժվարացել է վերադառնալ
    Հուլիսի 18-ին` ժամը 19:09-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին լողալով ափից մոտ 70 մետր հեռացել է և դժվարանում է վերադառնալ: Հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները քաղաքացի Ա․ Ք․-ին (ծնված 1973 թ.) մոտորանավակով մոտեցրել են ափ:
    22:20
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Կրթություն և գիտություն
    Հայտնի են ՀՀ բուհեր ընդունված դիմորդների անունները
    2022-2023 ուսումնական տարվա ընդունելության մրցույթի արդյունքների հաշվեգրված դիմորդների ցուցակը։ Ամբողջական ցանկը՝ այստեղ։
    22:12
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Գերմանիայում քննարկվում է ռուսական նավթին այլընտրանք գտնելու հարցը
    «Ռոսնեֆտ»-ի դուստր ձեռնարկությունը՝ «Rosneft Deutschland»-ը, Գերմանիայի էկոնոմիկայի դաշնային նախարարությանն առաջարկել է այլընտրանք Ղազախստանից մատակարարումների տեսքով՝ հաշվի առնելով իշխանությունների մտադրությունը՝ հրաժարվել 2023 թվականին ռուսական նավթից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Արևելյան Գերմանիայի և Բեռլինի բիզնես ասոցիացիաների միավորումը։ Այս այլընտրանքային պլանի համաձայն՝ Ղազախստանից նավթը «Դրուժբա» խողովակաշարով կտեղափոխվի Գերմանիա առանց էմբարգոյի ներքո հայտնվելու։ Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության մեկնարկից հետո արեւմտյան երկրները սկսեցին պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի Դաշնության դեմ, մասնավորապես, ռուսական էներգետիկ ռեսուրսների նկատմամբ։
    22:05
    18.07.22
    Ավելին
  • Միջազգային
    «Ուրախանում եմ, որ ողջ եմ տեսնում երեխաներիս». 24 ժամում Դոնեցկը գնդակոծվել է 53 անգամ
    Ռուս-ուկրաինական պատերազմի 145-րդ օրը Դոնբասում մարտերը շարունակվում են: Մեկ օրում ուկրաինական զինուժը 53 անգամ գնդակոծել է Դոնեցկը: Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության՝ ուկրաինացի զինյալները Դոնեցկում հրկիզել են ցորենի դաշտերն ու պահեստները:
    21:57
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ի՞նչ կարող է պատմել լեզուն մարդու առողջության մասին
    Լեզուն ունակ է արտացոլել գրեթե բոլոր օրգանների վիճակը, մարդու ֆիզիկական և հուզական առողջությունը: Գերազանց առողջության ցուցանիշ է գունատ վարդագույն լեզուն՝ հարթ մակերեսով, որը բաղկացած է համի և հպման փոքրիկ ընկալիչներից։ Չափահաս մարդն ունի մոտ 10000 համային բշտիկներ, որոնց շնորհիվ մենք ճանաչում ենք քաղցր, թթու, աղի և դառը համերը։ Լեզվի լորձաթաղանթը կարող է չորանալ ջրազրկման, տենդի, աղիքային խանգարման, շաքարախտի և այլ պատճառներով։ Խոնավության մեծ կորուստը հանգեցնում է ճաքերի առաջացման։ Իսկ եթե չորության զգացումն ուղեկցվում է դառնությամբ, ապա խաթարվել է լեղու արտազատումը։ Լեզվի բորբոքված լորձաթաղանթը խոր ակոսներով և ռելիեֆներով հաճախ հանդիպում է երեխաների մոտ, որը սննդային ալերգիայի, իսկ մեծահասակների մոտ՝ ստամոքս-աղիքային տրակտի քրոնիկական ախտահարման նշան է: «Լաքապատ» լեզուն առաջանում է համի բշտիկների ատրոֆիայի պատճառով։ Այս դեպքում օրգանը ձեռք է բերում փայլուն, հարթ, վառ կարմիր մակերես։ Որոշ հիվանդությունների դեպքում պապիլյաների թիվն այնքան է նվազում, որ դրանք դառնում են գրեթե անտեսանելի։ Սա կարող է վկայել ստամոքսի քաղցկեղի կամ քրոնիկ կոլիտի մասին: Լեզվի կողային մակերեսների վրա թիթեղները կարող են առաջանալ ՄԻԱՎ վարակի առկայության դեպքում: Լեզվի գույնը ևս կարող է խոսել մի շարք հիվանդությունների մասին՝ Բոսորագույն. Ազդանշան թունավորման, ծանր վարակիչ հիվանդությունների կամ թոքաբորբի մասին։ Կարմիր. Կարող են լինել սրտի և թոքային համակարգերի խանգարումներ կամ արյան հիվանդություններ: Մուգ կարմիր. Խոսում է երիկամների ծանր, թունավոր խանգարումների մասին։ Կապտավուն. Ցույց է տալիս արյան շրջանառության հետ կապված խնդիրները։ Կապտավուն երանգը, հատկապես լեզվի ստորին մակերեսին, կօգնի սրտի քրոնիկական անբավարարությամբ տառապող տարեցներին ժամանակին միջոցներ ձեռնարկել և կանխել սրտի կաթվածը: Մանուշակագույն. Արյան և թոքերի լուրջ հիվանդություններ։ Շատ գունատ լեզու. Սա անեմիայի և մարմնի հյուծվածության նշան է։ Նաև լեզվի ստորին մասի գունատ գույնը կարող է վկայել լեղապարկի և լյարդի պաթոլոգիայի մասին: Դեղին. Ցույց է տալիս մարսողական համակարգի խանգարումները։ Կեղտոտ շագանակագույն. Հաճախ հանդիպում է ստամոքսի և ենթաստամոքսային գեղձի քրոնիկ հիվանդությունների ժամանակ։ Շատ դեպքերում դա ցույց է տալիս քրոնիկական գաստրիտի սրացում: Սև. Մարսողական համակարգի (հատկապես լեղապարկի և ենթաստամոքսային գեղձի) խանգարումների ախտանիշ։ Ընդ որում, նման երանգավորումը կարող է առաջանալ Քրոնի հիվանդության պատճառով։ Նման ցայտուն ախտանշանների դեպքում, մասնագետները խորհուրդ են տալիս միանգամից դիմել բժշկի և չզբաղվել ինքնաբուժությամբ։
    21:50
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Հունաստանի ԶԼՄ-ները գործադուլ են հայտարարել․ պահանջում են աշխատավարձի բարձրացում
    Հունաստանի պետական լրատվական միջոցները մեկօրյա գործադուլ են հայտարարել՝ պահանջելով աշխատավարձի բարրձրացում, նշված է Աթենքի օրաթերթերի խմբագիրների միության տարածած հայտարարությունում։ Գործադուլն սկսվել է այսօր վաղ առավոտվանից։ Գործադուլին միացել են Հունաստանի ռադիոն ու հեռւստատեսությունը (ERT), Աթենքի մակեդոնական լրատվական գործակալությունը (АМNА), քաղաքային ռադիոկայանները և հեռուստաալիքները, նախարարությունների և պետական գերատեսչությունների մամուլի ծառայությունները, մեդիադաշտում գործող այլ կազմակերպություններ։ ERT news լրատվական հեռուստաալիքը նորություններ չի հրապարակում իր կայքում, հեռուստաալիքները լրատվական թողարկումների փոխարեն ժամանցային հաղորդումներ ու վավերագրական ֆիլմեր են ցուցադրում։ Արհմիությունները հայտարարել են, որ պատրաստ են բանակցել իշխանությունների և գործատուների հետ՝ ԶԼՄ-ների աշխատակիցների աշխատավարձի բարձրացման պահանջի շուրջ։ «Բոլորս միասին՝ պետական ԶԼՄ-ների աշխատակիցներս, գործադուլ ենք հայտարարել և պահանջում ենք արժանապատիվ վերաբերմունք իշխանությունների և գործատուների կողմից։ Մենք հետամուտ ենք մեր արդար պահանջներին»,- նշված է ԶԼՄ-ների տարածած հայտարարությունում։
    21:43
    18.07.22
    Ավելին
  • Միջազգային
    Թեժ հարցեր՝ Ռայիսի-Պուտին-Էրդողան սեղանին. վճռորոշ բանակցություններ՝ Թեհրանում
    Հայաստանի շուրջ աշխարհաքաղաքական լարվածության պահին Թեհրանում վաղը հանդիպելու են Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները: Կրեմլը հայտարարել է, որ տարածաշրջանային հակամարտությունների թեման է լինելու բանակցությունների առանցքում: «Մեզ շրջապատող շատ թեժ տարածաշրջանային խնդիրներ կան, որոնց լուծման համար անհրաժեշտ է մեր համագործակցությունը»,- ասել է Պուտինի խոսնակը։ Ի՞նչ կարող է ակնկալել Հայաստանը «Թեհրան 2020»-ից:
    21:36
    18.07.22
    Ավելին
  • Հայաստան
    Արևմուտքը փորձում է «գողանալ» արցախյան հակամարտության բանալին Մոսկվայից. «մութ» գործընթացներ
    ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բարնսի՝ երևանյան բանակցություններից երեք օր անց Հայաստան է ժամանել Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը: Ռուսաստանի բարձրաստիճան պատվիրակի այս այցը հաջորդում է Թբիլիսում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջին ուղիղ բանակցությանը և նախորդում է սահմանազատման հարցով՝ հայ-ադրբեջանական հանձնաժողովի երկրորդ նիստին:
    21:29
    18.07.22
    Ավելին
  • Հասարակական
    Ժպիտից մինչև մահ՝ 58 վայրկյան. Արմեն Գրիգորյանի մահվան վարկածները
    Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի ընկերները հաշվել են, որ դատարանում Գրիգորյանի վերջին ժպիտից մինչև մահ ընկած ժամանակահատվածն ընդամենը 58 վայրկյան է եղել: Պրոդյուսերի հանկարծամահության մի քանի վարկած է քննարկվում համացանցում, այդ թվում թունավորումը, որը մինչև հիմա ո՛չ հաստատել, ո՛չ հերքել են մասնագետները: Քննչական կոմիտեից հայտնում են, որ Արմեն Գրիգորյանի մահվան կապակցությամբ քրեական վարույթ է հարուցվել: Այսօր Երևանում վերջին հրաժեշտն են տվել պրոդյուսերին:
    21:12
    18.07.22
    Ավելին
  • Հայաստան
    Պարգևատրվել են ազգային արժեքների համար պայքարի մասնակիցներ. «Հայկյան» մրցանակաբաշխություն
    Երևանում տեղի ունեցած «Հայկյան» մրցանակաբաշխության ընթացքում պարգևատրվել են անհատներ ու կազմակերպություններ, որոնք տարվա ընթացքում նշանակալի մասնակցություն են ունեցել հանրային, հասարակական կյանքում, մասնացել ազգային արժեքների համար պայքարին: Մեր պետության դեմ կանգնած մարտահրավերների մասին է խոսել մրցանակաբաշխությանը ներկա երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Ասել՝ վստահ է, որ Հայաստանում այսօր տեղի ունեցողը ժամանակավոր երևույթ է:
    21:05
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Եվրամիությունը մտադիր է կրկնապատկել Ադրբեջանից գազի մատակարարումը
    Եվրամիությունը մտադիր է կրկնապատկել Ադրբեջանից գազի մատակարարումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի միկրոբլոգում գրառում է կատարել Ադրբեջանում այցով գտնվող Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ «Այսօրվա համաձայնագրով մենք պարտավորվում ենք ընդլայնել Հարավային գազային միջանցքը, կրկնապատկել Ադրբեջանից ԵՄ գազի մատակարարումները»,-նշել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ Նա նշել է, որ այսօր հիմք են ստեղծում այս ոլորտում նոր գործընկերության համար:
    20:58
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Սննդային թունավորում երեխաների մոտ. ի՞նչ անել
    Սննդային թունավորումների առաջացման պատճառները կարող են շատ տարբեր լինել, սակայն դրանք հիմնականում բաժանվում են մի քանի խմբի՝ Վարակներ. նախակենդանիներ, բակտերիաներ, վիրուսներ Կենդանիների մսի մեջ կամ բույսերում պարունակվող տոքսիններ. թունավոր սնկեր, ուտելու համար չնախատեսված կամ սխալ պատրաստված միս և այլն Նյութեր, որոնցով մշակվում է սննդամթերքը կամ որոնք պարունակվում են մթերքում Սննդային թունավորման առաջին ախտանշանները մեծ մասամբ ի հայտ են գալիս ուտելու համար ոչ պիտանի սննդամթերքն օգտագործելուց հետո՝ 48 ժամվա ընթացքում: Որպես կանոն այդ դեպքում ախտահարվում է աղեստամոքսային համակարգը և ի հայտ են գալիս սրտխառնոց, փսխում, փորլուծություն ու որովայնային ցավեր: Սննդային թունավորման դեպքում հարկավոր է անպայման դիմել բժշկի օգնությանը, եթե. ախտանշաններն ուղեկցվում են մարմնի բարձր ջերմաստիճանով, ախտանշանները պահպանվում են 2 օրից ավել, ախտանշաններն ի հայտ են եկել ընտանիքի մի քանի անդամների մոտ թունավորման աղբյուրը կամ ենթադրյալ աղբյուրը սնկերն են, երեխան չի կարողանում հեղուկ խմել, քանի որ փսխում է, աչքերի առջև պատկերը երկակի է դառնում, մարդու խոսքն անհասկանալի է դառնում, հիվանդը չի կարողանում կուլ տալ սնունդը, ի հայտ է եկել մկանային թուլություն, մաշկը կամ լորձաթաղանթները ձեռք են բերել դեղնավուն երանգ, նկատվում է հոդերի ուռածություն, առաջացել է մաշկային ցան, մարդը 6 ժամից ավել չի միզել կամ մեզն ունի չափազանց մուգ գույն, կղանքի կամ փսխած զանգվածի մեջ արյուն է նկատվում: Սննդային թունավորումների դեպքում երեխային չի կարելի սնունդ տալ: Նա պետք է հնարավորինս շատ ու հաճախ մարմնի ջերմաստիճանին մոտ հեղուկ ընդունի: Եթե երեխան հրաժարվում է խմել առաջարկված հեղուկը, ապա հարկավոր է տալ այն, որին նա դեմ չի լինի: Սակայն պետք է հնարավորինս թափանցիկ հեղուկներ ընտրել, իսկ հյութերին ջուր ավելացնել: Սննդային թունավորումը կանխարգելելու նպատակով, երեխային հարկավոր է սովորեցնել հետևել անձնական հիգիենայի տարրական կանոններին (լվանալ ձեռքերն ուտելուց առաջ, զուգարան այցելելուց հետո, զբոսանքից վերադառնալիս և այլն): Հարկավոր է հետևել սննդի պատրաստման ժամանակ օգտագործվող սպասքի և այլ պարագաների մաքրությանը: Սնունդը պատրաստելուց առաջ, այդ ընթացքում և դրանից հետո լվանալ ձեռքերը: Եթե ձեռքերի վրա կան վերքեր, ապա մինչ սնունդը պատրաստելը հարկավոր է վիրակապել վնասվածքը: Որպես այլընտրանքային տարբերակ կարելի է օգտագործել ռետինե ձեռնոցներ: Սպասքը լվանալու համար օգտագործվող սպունգը հարկավոր է հնարավորինս հաճախ փոխել, քանի որ այն կարող են դառնալ բակտերիաների աղբյուր ու դրանց կուտակման վայր: Խոհանոցում անհրաժեշտ է օգտագործել մեկանգամյա օգտագործման համար նախատեսված սրբիչներ: Սննդամթերքը պարտադիր է ճիշտ ջերմային մշակման ենթարկել: Հատկապես մանրակրկտորեն եփել կամ տապակել միսը և թռչնամիսը: Շատ կարևոր է նաև պարբերաբար սառնարանի ու սառցարանի ջերմաստիճանները ստուգելը: Սննդամթերքն անհրաժեշտ է պահել միայն դրա համար նախատեսված տարրաներում: Մինչ սննդամթերքը գնելը, պատրաստելն ու օգտագործելը հարկավոր է անպայման ստուգել դրա պիտանելիության ժամկետը: Հատկապես ուշադիր պետք է լինել մսի, ձկան ու հավկիթի հարցում:
    20:51
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Բորելը հաստատել է Ուկրաինային զենքի համար լրացուցիչ միջոցներ հատկացնելու մասին ԵՄ որոշումը
    Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, ԵՄ ԱԳ նախարարության խորհրդի արդյունքների համաձայն, հաստատել է Եվրամիության քաղաքական որոշումը՝ Ուկրաինային զենքի համար լրացուցիչ 500 մլն եվրո հատկացնելու վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը: «Բոլոր նախարարները միակարծիք են եղել Ուկրաինային ուղղված համապարփակ աջակցությունը շարունակելու հարցում և քաղաքական որոշում են կայացրել ռազմական օգնության նոր տրանշ հատկացնելու մասին»,- հայտնել է Բորելը: Այսպիսով, ԵՄ-ի կողմից Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության ընդհանուր ֆինանսավորումը հասել է 2,5 միլիարդ եվրոյի։ Բորելը չի նշել նոր ֆինանսավորման հատկացման կոնկրետ ժամկետներ:
    20:44
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Հունգարիայի արտգործնախարարը խոսել է ՌԴ-ի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթի մասին
    Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթը չի պարունակում էներգակիրների փոխադրման արգելքներ և չի վերաբերում «Գազպրոմբանկ»-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն: «Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների վերաբերյալ նոր համաձայնություն է ձեռք բերվել: Հիմնականում խոսքը գոյություն ունեցող կանոնների հստակեցման մասին է: Մենք շատ համառորեն հասկացնում էինք, որ եթե «Գազպրոմբանկ»-ը ներառվի պատժամիջոցների ցանկում, ապա Հունգարիան չի կարողանա աջակցել դրան, հետևաբար, պատժամիջոցների առաջարկի մեջ, որը մենք արդեն ստացել ենք, «Գազպրոմբանկ»-ը չի հայտնվում, ինչպես որ սահմանափակումներ չեն դիտարկվում էներգակիրների փոխադրումների հետ կապված»,-նշել է Հունգարիայի ԱԳ նախարարը: Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության մեկնարկից հետո արևմտյան երկրները սկսեցին պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի Դաշնության դեմ, մասնավորապես, ռուսական էներգետիկ ռեսուրսների նկատմամբ:
    20:37
    18.07.22
    Ավելին