Լրահոս

2022-07-18
  • Img default alt hy
    Տնտեսական
    Գերմանիայում քննարկվում է ռուսական նավթին այլընտրանք գտնելու հարցը
    «Ռոսնեֆտ»-ի դուստր ձեռնարկությունը՝ «Rosneft Deutschland»-ը, Գերմանիայի էկոնոմիկայի դաշնային նախարարությանն առաջարկել է այլընտրանք Ղազախստանից մատակարարումների տեսքով՝ հաշվի առնելով իշխանությունների մտադրությունը՝ հրաժարվել 2023 թվականին ռուսական նավթից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Արևելյան Գերմանիայի և Բեռլինի բիզնես ասոցիացիաների միավորումը։ Այս այլընտրանքային պլանի համաձայն՝ Ղազախստանից նավթը «Դրուժբա» խողովակաշարով կտեղափոխվի Գերմանիա առանց էմբարգոյի ներքո հայտնվելու։ Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության մեկնարկից հետո արեւմտյան երկրները սկսեցին պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի Դաշնության դեմ, մասնավորապես, ռուսական էներգետիկ ռեսուրսների նկատմամբ։
    22:05
    18.07.22
    Ավելին
  • Միջազգային
    «Ուրախանում եմ, որ ողջ եմ տեսնում երեխաներիս». 24 ժամում Դոնեցկը գնդակոծվել է 53 անգամ
    Ռուս-ուկրաինական պատերազմի 145-րդ օրը Դոնբասում մարտերը շարունակվում են: Մեկ օրում ուկրաինական զինուժը 53 անգամ գնդակոծել է Դոնեցկը: Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության՝ ուկրաինացի զինյալները Դոնեցկում հրկիզել են ցորենի դաշտերն ու պահեստները:
    21:57
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ի՞նչ կարող է պատմել լեզուն մարդու առողջության մասին
    Լեզուն ունակ է արտացոլել գրեթե բոլոր օրգանների վիճակը, մարդու ֆիզիկական և հուզական առողջությունը: Գերազանց առողջության ցուցանիշ է գունատ վարդագույն լեզուն՝ հարթ մակերեսով, որը բաղկացած է համի և հպման փոքրիկ ընկալիչներից։ Չափահաս մարդն ունի մոտ 10000 համային բշտիկներ, որոնց շնորհիվ մենք ճանաչում ենք քաղցր, թթու, աղի և դառը համերը։ Լեզվի լորձաթաղանթը կարող է չորանալ ջրազրկման, տենդի, աղիքային խանգարման, շաքարախտի և այլ պատճառներով։ Խոնավության մեծ կորուստը հանգեցնում է ճաքերի առաջացման։ Իսկ եթե չորության զգացումն ուղեկցվում է դառնությամբ, ապա խաթարվել է լեղու արտազատումը։ Լեզվի բորբոքված լորձաթաղանթը խոր ակոսներով և ռելիեֆներով հաճախ հանդիպում է երեխաների մոտ, որը սննդային ալերգիայի, իսկ մեծահասակների մոտ՝ ստամոքս-աղիքային տրակտի քրոնիկական ախտահարման նշան է: «Լաքապատ» լեզուն առաջանում է համի բշտիկների ատրոֆիայի պատճառով։ Այս դեպքում օրգանը ձեռք է բերում փայլուն, հարթ, վառ կարմիր մակերես։ Որոշ հիվանդությունների դեպքում պապիլյաների թիվն այնքան է նվազում, որ դրանք դառնում են գրեթե անտեսանելի։ Սա կարող է վկայել ստամոքսի քաղցկեղի կամ քրոնիկ կոլիտի մասին: Լեզվի կողային մակերեսների վրա թիթեղները կարող են առաջանալ ՄԻԱՎ վարակի առկայության դեպքում: Լեզվի գույնը ևս կարող է խոսել մի շարք հիվանդությունների մասին՝ Բոսորագույն. Ազդանշան թունավորման, ծանր վարակիչ հիվանդությունների կամ թոքաբորբի մասին։ Կարմիր. Կարող են լինել սրտի և թոքային համակարգերի խանգարումներ կամ արյան հիվանդություններ: Մուգ կարմիր. Խոսում է երիկամների ծանր, թունավոր խանգարումների մասին։ Կապտավուն. Ցույց է տալիս արյան շրջանառության հետ կապված խնդիրները։ Կապտավուն երանգը, հատկապես լեզվի ստորին մակերեսին, կօգնի սրտի քրոնիկական անբավարարությամբ տառապող տարեցներին ժամանակին միջոցներ ձեռնարկել և կանխել սրտի կաթվածը: Մանուշակագույն. Արյան և թոքերի լուրջ հիվանդություններ։ Շատ գունատ լեզու. Սա անեմիայի և մարմնի հյուծվածության նշան է։ Նաև լեզվի ստորին մասի գունատ գույնը կարող է վկայել լեղապարկի և լյարդի պաթոլոգիայի մասին: Դեղին. Ցույց է տալիս մարսողական համակարգի խանգարումները։ Կեղտոտ շագանակագույն. Հաճախ հանդիպում է ստամոքսի և ենթաստամոքսային գեղձի քրոնիկ հիվանդությունների ժամանակ։ Շատ դեպքերում դա ցույց է տալիս քրոնիկական գաստրիտի սրացում: Սև. Մարսողական համակարգի (հատկապես լեղապարկի և ենթաստամոքսային գեղձի) խանգարումների ախտանիշ։ Ընդ որում, նման երանգավորումը կարող է առաջանալ Քրոնի հիվանդության պատճառով։ Նման ցայտուն ախտանշանների դեպքում, մասնագետները խորհուրդ են տալիս միանգամից դիմել բժշկի և չզբաղվել ինքնաբուժությամբ։
    21:50
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Հունաստանի ԶԼՄ-ները գործադուլ են հայտարարել․ պահանջում են աշխատավարձի բարձրացում
    Հունաստանի պետական լրատվական միջոցները մեկօրյա գործադուլ են հայտարարել՝ պահանջելով աշխատավարձի բարրձրացում, նշված է Աթենքի օրաթերթերի խմբագիրների միության տարածած հայտարարությունում։ Գործադուլն սկսվել է այսօր վաղ առավոտվանից։ Գործադուլին միացել են Հունաստանի ռադիոն ու հեռւստատեսությունը (ERT), Աթենքի մակեդոնական լրատվական գործակալությունը (АМNА), քաղաքային ռադիոկայանները և հեռուստաալիքները, նախարարությունների և պետական գերատեսչությունների մամուլի ծառայությունները, մեդիադաշտում գործող այլ կազմակերպություններ։ ERT news լրատվական հեռուստաալիքը նորություններ չի հրապարակում իր կայքում, հեռուստաալիքները լրատվական թողարկումների փոխարեն ժամանցային հաղորդումներ ու վավերագրական ֆիլմեր են ցուցադրում։ Արհմիությունները հայտարարել են, որ պատրաստ են բանակցել իշխանությունների և գործատուների հետ՝ ԶԼՄ-ների աշխատակիցների աշխատավարձի բարձրացման պահանջի շուրջ։ «Բոլորս միասին՝ պետական ԶԼՄ-ների աշխատակիցներս, գործադուլ ենք հայտարարել և պահանջում ենք արժանապատիվ վերաբերմունք իշխանությունների և գործատուների կողմից։ Մենք հետամուտ ենք մեր արդար պահանջներին»,- նշված է ԶԼՄ-ների տարածած հայտարարությունում։
    21:43
    18.07.22
    Ավելին
  • Միջազգային
    Թեժ հարցեր՝ Ռայիսի-Պուտին-Էրդողան սեղանին. վճռորոշ բանակցություններ՝ Թեհրանում
    Հայաստանի շուրջ աշխարհաքաղաքական լարվածության պահին Թեհրանում վաղը հանդիպելու են Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները: Կրեմլը հայտարարել է, որ տարածաշրջանային հակամարտությունների թեման է լինելու բանակցությունների առանցքում: «Մեզ շրջապատող շատ թեժ տարածաշրջանային խնդիրներ կան, որոնց լուծման համար անհրաժեշտ է մեր համագործակցությունը»,- ասել է Պուտինի խոսնակը։ Ի՞նչ կարող է ակնկալել Հայաստանը «Թեհրան 2020»-ից:
    21:36
    18.07.22
    Ավելին
  • Հայաստան
    Արևմուտքը փորձում է «գողանալ» արցախյան հակամարտության բանալին Մոսկվայից. «մութ» գործընթացներ
    ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բարնսի՝ երևանյան բանակցություններից երեք օր անց Հայաստան է ժամանել Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը: Ռուսաստանի բարձրաստիճան պատվիրակի այս այցը հաջորդում է Թբիլիսում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջին ուղիղ բանակցությանը և նախորդում է սահմանազատման հարցով՝ հայ-ադրբեջանական հանձնաժողովի երկրորդ նիստին:
    21:29
    18.07.22
    Ավելին
  • Հասարակական
    Ժպիտից մինչև մահ՝ 58 վայրկյան. Արմեն Գրիգորյանի մահվան վարկածները
    Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի ընկերները հաշվել են, որ դատարանում Գրիգորյանի վերջին ժպիտից մինչև մահ ընկած ժամանակահատվածն ընդամենը 58 վայրկյան է եղել: Պրոդյուսերի հանկարծամահության մի քանի վարկած է քննարկվում համացանցում, այդ թվում թունավորումը, որը մինչև հիմա ո՛չ հաստատել, ո՛չ հերքել են մասնագետները: Քննչական կոմիտեից հայտնում են, որ Արմեն Գրիգորյանի մահվան կապակցությամբ քրեական վարույթ է հարուցվել: Այսօր Երևանում վերջին հրաժեշտն են տվել պրոդյուսերին:
    21:12
    18.07.22
    Ավելին
  • Հայաստան
    Պարգևատրվել են ազգային արժեքների համար պայքարի մասնակիցներ. «Հայկյան» մրցանակաբաշխություն
    Երևանում տեղի ունեցած «Հայկյան» մրցանակաբաշխության ընթացքում պարգևատրվել են անհատներ ու կազմակերպություններ, որոնք տարվա ընթացքում նշանակալի մասնակցություն են ունեցել հանրային, հասարակական կյանքում, մասնացել ազգային արժեքների համար պայքարին: Մեր պետության դեմ կանգնած մարտահրավերների մասին է խոսել մրցանակաբաշխությանը ներկա երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Ասել՝ վստահ է, որ Հայաստանում այսօր տեղի ունեցողը ժամանակավոր երևույթ է:
    21:05
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Եվրամիությունը մտադիր է կրկնապատկել Ադրբեջանից գազի մատակարարումը
    Եվրամիությունը մտադիր է կրկնապատկել Ադրբեջանից գազի մատակարարումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի միկրոբլոգում գրառում է կատարել Ադրբեջանում այցով գտնվող Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ «Այսօրվա համաձայնագրով մենք պարտավորվում ենք ընդլայնել Հարավային գազային միջանցքը, կրկնապատկել Ադրբեջանից ԵՄ գազի մատակարարումները»,-նշել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ Նա նշել է, որ այսօր հիմք են ստեղծում այս ոլորտում նոր գործընկերության համար:
    20:58
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Սննդային թունավորում երեխաների մոտ. ի՞նչ անել
    Սննդային թունավորումների առաջացման պատճառները կարող են շատ տարբեր լինել, սակայն դրանք հիմնականում բաժանվում են մի քանի խմբի՝ Վարակներ. նախակենդանիներ, բակտերիաներ, վիրուսներ Կենդանիների մսի մեջ կամ բույսերում պարունակվող տոքսիններ. թունավոր սնկեր, ուտելու համար չնախատեսված կամ սխալ պատրաստված միս և այլն Նյութեր, որոնցով մշակվում է սննդամթերքը կամ որոնք պարունակվում են մթերքում Սննդային թունավորման առաջին ախտանշանները մեծ մասամբ ի հայտ են գալիս ուտելու համար ոչ պիտանի սննդամթերքն օգտագործելուց հետո՝ 48 ժամվա ընթացքում: Որպես կանոն այդ դեպքում ախտահարվում է աղեստամոքսային համակարգը և ի հայտ են գալիս սրտխառնոց, փսխում, փորլուծություն ու որովայնային ցավեր: Սննդային թունավորման դեպքում հարկավոր է անպայման դիմել բժշկի օգնությանը, եթե. ախտանշաններն ուղեկցվում են մարմնի բարձր ջերմաստիճանով, ախտանշանները պահպանվում են 2 օրից ավել, ախտանշաններն ի հայտ են եկել ընտանիքի մի քանի անդամների մոտ թունավորման աղբյուրը կամ ենթադրյալ աղբյուրը սնկերն են, երեխան չի կարողանում հեղուկ խմել, քանի որ փսխում է, աչքերի առջև պատկերը երկակի է դառնում, մարդու խոսքն անհասկանալի է դառնում, հիվանդը չի կարողանում կուլ տալ սնունդը, ի հայտ է եկել մկանային թուլություն, մաշկը կամ լորձաթաղանթները ձեռք են բերել դեղնավուն երանգ, նկատվում է հոդերի ուռածություն, առաջացել է մաշկային ցան, մարդը 6 ժամից ավել չի միզել կամ մեզն ունի չափազանց մուգ գույն, կղանքի կամ փսխած զանգվածի մեջ արյուն է նկատվում: Սննդային թունավորումների դեպքում երեխային չի կարելի սնունդ տալ: Նա պետք է հնարավորինս շատ ու հաճախ մարմնի ջերմաստիճանին մոտ հեղուկ ընդունի: Եթե երեխան հրաժարվում է խմել առաջարկված հեղուկը, ապա հարկավոր է տալ այն, որին նա դեմ չի լինի: Սակայն պետք է հնարավորինս թափանցիկ հեղուկներ ընտրել, իսկ հյութերին ջուր ավելացնել: Սննդային թունավորումը կանխարգելելու նպատակով, երեխային հարկավոր է սովորեցնել հետևել անձնական հիգիենայի տարրական կանոններին (լվանալ ձեռքերն ուտելուց առաջ, զուգարան այցելելուց հետո, զբոսանքից վերադառնալիս և այլն): Հարկավոր է հետևել սննդի պատրաստման ժամանակ օգտագործվող սպասքի և այլ պարագաների մաքրությանը: Սնունդը պատրաստելուց առաջ, այդ ընթացքում և դրանից հետո լվանալ ձեռքերը: Եթե ձեռքերի վրա կան վերքեր, ապա մինչ սնունդը պատրաստելը հարկավոր է վիրակապել վնասվածքը: Որպես այլընտրանքային տարբերակ կարելի է օգտագործել ռետինե ձեռնոցներ: Սպասքը լվանալու համար օգտագործվող սպունգը հարկավոր է հնարավորինս հաճախ փոխել, քանի որ այն կարող են դառնալ բակտերիաների աղբյուր ու դրանց կուտակման վայր: Խոհանոցում անհրաժեշտ է օգտագործել մեկանգամյա օգտագործման համար նախատեսված սրբիչներ: Սննդամթերքը պարտադիր է ճիշտ ջերմային մշակման ենթարկել: Հատկապես մանրակրկտորեն եփել կամ տապակել միսը և թռչնամիսը: Շատ կարևոր է նաև պարբերաբար սառնարանի ու սառցարանի ջերմաստիճանները ստուգելը: Սննդամթերքն անհրաժեշտ է պահել միայն դրա համար նախատեսված տարրաներում: Մինչ սննդամթերքը գնելը, պատրաստելն ու օգտագործելը հարկավոր է անպայման ստուգել դրա պիտանելիության ժամկետը: Հատկապես ուշադիր պետք է լինել մսի, ձկան ու հավկիթի հարցում:
    20:51
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Բորելը հաստատել է Ուկրաինային զենքի համար լրացուցիչ միջոցներ հատկացնելու մասին ԵՄ որոշումը
    Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, ԵՄ ԱԳ նախարարության խորհրդի արդյունքների համաձայն, հաստատել է Եվրամիության քաղաքական որոշումը՝ Ուկրաինային զենքի համար լրացուցիչ 500 մլն եվրո հատկացնելու վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը: «Բոլոր նախարարները միակարծիք են եղել Ուկրաինային ուղղված համապարփակ աջակցությունը շարունակելու հարցում և քաղաքական որոշում են կայացրել ռազմական օգնության նոր տրանշ հատկացնելու մասին»,- հայտնել է Բորելը: Այսպիսով, ԵՄ-ի կողմից Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության ընդհանուր ֆինանսավորումը հասել է 2,5 միլիարդ եվրոյի։ Բորելը չի նշել նոր ֆինանսավորման հատկացման կոնկրետ ժամկետներ:
    20:44
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Հունգարիայի արտգործնախարարը խոսել է ՌԴ-ի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթի մասին
    Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթը չի պարունակում էներգակիրների փոխադրման արգելքներ և չի վերաբերում «Գազպրոմբանկ»-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն: «Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների վերաբերյալ նոր համաձայնություն է ձեռք բերվել: Հիմնականում խոսքը գոյություն ունեցող կանոնների հստակեցման մասին է: Մենք շատ համառորեն հասկացնում էինք, որ եթե «Գազպրոմբանկ»-ը ներառվի պատժամիջոցների ցանկում, ապա Հունգարիան չի կարողանա աջակցել դրան, հետևաբար, պատժամիջոցների առաջարկի մեջ, որը մենք արդեն ստացել ենք, «Գազպրոմբանկ»-ը չի հայտնվում, ինչպես որ սահմանափակումներ չեն դիտարկվում էներգակիրների փոխադրումների հետ կապված»,-նշել է Հունգարիայի ԱԳ նախարարը: Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության մեկնարկից հետո արևմտյան երկրները սկսեցին պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի Դաշնության դեմ, մասնավորապես, ռուսական էներգետիկ ռեսուրսների նկատմամբ:
    20:37
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Կարգադրիչներն արգելել են պլաստիկե շշերով ջուր տեղափոխել դատարան. Ռուբեն Մելիքյան
    Կարգադրիչներն արգելել են պլաստիկե շշերով ջուր տեղափոխել դատարան։ Այդ մասին հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ ընդգծելով, որ «այդ ապուշ պահանջը պետք է չեղարկվի ու շատ արագ»։ «Այսօր դատական նիստի էի Կենտրոնի դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի մոտ։ Հայտնի պատճառով շատ էմոցիոնալ վիճակում էի (iWatch-ս ցույց էր տալիս րոպեում սրտի 125 հարված՝ ոչ ակտիվ վիճակում), ուստի դահլիճում գտնվող ընկերոջս խնդրեցի ջուր բերել։ Մոտ կես ժամ ուշացավ։ Պարզվեց՝ կարգադրիչներն արգելել են պլաստիկե շշով ջուր բարձրացնել «անվտանգության նկատառումով», ընկերս էլ ստիպված էր ընկնել ու մեկանգամյա օգտագործման բաժակներ գտնել… Կարծում եմ՝ հատկապես ամառը «անվտանգության նկատառումներով» պլաստիկե շշով ջուր դատարան անցկացնելու արգելքը առնվազն անմարդկային է ու հակաիրավական։ Այդ ապուշ պահանջը պետք է չեղարկվի ու շատ արագ։ Կոչ եմ անում փաստաբան գործընկերներիս մոտակա մի քանի օրը դատարան գնալիս տանել պլաստիկե շշերով ջուր և մեր «հին ձևերով» ապահովել, որ այդ ապուշ արգելքը ի չիք լինի»,- նշվում է փաստաբանի ֆեյսբուքյան գրառման մեջ։
    20:27
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մտածելու լրջագույն իրողություններ. Լիլիթ Գալստյան
    ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրել է․ «ԵԱՀԿ խորհրդարանական 29-րդ Վեհաժողովն / հուլիսի 1-7/ ամբողջությամբ նվիրված էր Ռուսաստանի դատապարտմանն ու նրա դեմ պատժամիջոցների խստացմանը։  Թուրքիան և Ադրբեջանն աներևակայելի կրքով, բաց քվեարկությամբ կողմ էին քվեարկում բոլոր հակառուսական բանաձևերին / իրականում այլ բանաձևեր չկային էլ/։  Մեր պատվիրակությունը` բարձրաձայ հիմնավորմամբ․ վեհաժողովում Արցախի հիմնահարցի և ՀՀ անվտանգային խնդիրները կույր և խուլ շրջանցում, կրկնակի ստանդարտներ, ․մերժեց մասնակցել քվեարկություններին։ ԵԱՀԿ Մինսի խմբի եռանախագահական ձևաչափի վերագործարկման մեր առաջարկները՝ ձայն բարբառո անապատի․․․ Անգամ ԱՄՆ պատվիրակությունն էր լուռ, երբ օրեր առաջ ԱՄՆ-ը հայտարարել էր ԵԱՀԿ Մինսկի խմբում իր նոր համանախագահողի՝ Լորա Հոքլանի նշանակման մասին։ Երեկ ռուսական բոլոր առաջատար լրատվամիջոցներն՝ իբրև ձեռքբերում գովազդում էին Սոչի- Ստամբուլ 600 տեղանոց զբոսանավային կանոնավոր երթուղու մեկնարկը։ Նավամատույցում մի՜ հրճվանք, մի՜ ուրախություն․․․ ՀՀ ԱԳՆ սակավախոս հայտարարությունից տեղեկանում ենք, որ ԱԳ նախարարը՝ խոսելով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ, կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում։ Միաժամանակ, ավելի ճիշտ՝ զուգահեռ, Եվրամիության հովանու և ողջույնների ներքո ընթանում է Հայաստան-Անկարա երկխոսոթյունը։ Այս համատեքստում վերջին միամիտը պետք է լինել բաժանելու միմյանցից և չհասկանալու թուրքական և ադրբեջանական շահերի կատարյալ համընկնումը։  Եվ հենց այս իրողությունն է թույլ տալիս ադրբեջանցիներին խրոխտ բարձրաձայնել, որ հարցերը ԵՄ շրջանակներում լուծված են․ ի՜նչ ԵԱՀԿ Մինսկի խումբ․․․։ Թուրքական լոբբինգը բացահայտ թափանցել է ՀՀ վերին էշելոններ. ակտիվ հանդիպումներ են տեղի ունենում սփյուռքի որոշ շրջանակների հետ, կրկին փորձ է արվում ապամոնտաժել, հեղինակազրկել Սփյուռքի դասական կառույցները։ ՀՅԴ-ն բացառիկ թիրախում է, և ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանին ՀՀ-ում անցանկալի անձ հայտարարելը այս հանգրվանի արարներից մեկն է․․․ Այս քաոսն ու անկումը, ազգային շահերի աղետալի ոտնահարումը, որի ամենօրյա արձանագրողն ենք, պայմանավորված է ոչ միայն աշխարհաքաղաքական նոր ճարտարապետությամբ, այլև ՀՀ Արտաքին քաղաքականության սնանկությամբ, վարչախմբի դիլետանտությամբ ու ՀՀ իստաբլիշմենտ սողոսկած գործակալական ցանցով, ներազգային իմունիտետի կազմակերպված ջախջախումով․․․ /ի վերջո պետության ոչ պատահական, ծրագրավորված ինստիտուցիոնալ կազմաքանդումով/։  Վաղը Թեհրանում կայանալու է Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահների եռակողմ հանդիպումը։ Օրերս ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսի Երևան այցը Երևան աննախադեպ էր, բնականաբար՝ ոչ սովորական և ոչ պատահական։ Այս ոչ սովորական, ճակատագրական և պատմական խճապատկերում կամ ավելի շուտ՝ սեղմվող օղակի միջավայրում շատ սովորական երկու հարց․ -որտե"ղ է Հայաստանը, և՝ -ո՞վ է պաշտպանում նրա շահը»։
    20:20
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Արմեն Գրիգորյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
    Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Այս մասին հաղորդում են ՀՀ Գլխավոր դատախազությունից: Հիշեցնենք, որ օրեր առաջ դատարանում մահացել է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը: Արմեն Գրիգորյանը պահվում էր անազատության մեջ մայիսի 17-ից: Մայիսի 17-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Արմեն Գրիգորյանը ձերբակալվել էր:
    20:12
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Կերատոկոնուս. ախտանշանները, առաջացման պատճառները, բուժումը
    Կերատոկոնուսը եղջերաթաղանթի քրոնիկ հիվանդություն է, որի դեպքում եղջերաթաղանթը բարակում է, ապա արտափքվում՝ հանգեցնելով տեսողության սրության իջեցման։ Հիվանդությունը սովորաբար հայտնաբերվում է դեռահասների մոտ, հաճախ մինչև 30 տարեկանը։ Հիվանդությունը կարող է դանդաղ զարգանալ տարիների ընթացքում։ Կերատոկոնուսի առաջացման պատճառներն են՝ • ժառանգականությունը • արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը • աչքում քրոնիկ ինֆեկցիաները • աչքի վնասվածքները • կարող է դիտվել նաև որոշ համակարգային հիվանդությունների դեպքում (Դաունի համամախտանիշ, նեյրոֆիբրոմատոզ, շաքարային դիաբետ և այլն) Հիվանդությունը բնորոշվում է ծանրության չորս աստիճանով. առաջինը հիվանդության զարգացման սկզբնական փուլն է, չորրորդը ծանրագույն վիճակն է, երբ կա եղջերաթաղանթի թափածակման վտանգ։ Կերատոկոնուսի ախտանշանները՝ • տեսողության սրության իջեցում • պատկերների աղավաղում • ակնոցի հաՃախակի փոխելու կարիք (քանի որ աստիճանաբար մեծանում է կարճատեսության և աստիգմատիզմի չափը) • լուսավախություն • ցավ աչքերում Ախտորոշման հաստատման համար անհրաժեշտ է տեսողության սրության որոշում, կարճատեսության և աստիգմատիզմի չափի տվյալներ (ավտոռեֆրակտոմետրիա), եղջերաթաղանթի հաստության և մակերևույթի մասին տվյալներ (կերատոպախիմետրիա, կերատոտոպոգրաֆիա)։ Բուժման մեթոդներն են կրոսս-լինկինգը, եղջերաթաղանթում ստրոմալ օղերի տրանսպլանտացիան և եղջերաթաղանթի տրանսպլանտացիան (կերատոպլաստիկա)։ Կերատոկոնուսը տարածված հիվանդություն է, վաղ հայտնաբերումը նպաստում է բուժման արդյունավետությանը, բարդությունների՝ եղջերաթաղանթի մթագնման, թափածակման կանխարգելմանը։
    20:05
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հրդեհների 90 և ավելի տոկոսը կապված է մարդկային գործոնի հետ
    ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության 911 ծառայությունում ստացված տվյալների համաձայն՝ Հանրապետությունում վերջին մեկ շաբաթվա ընթացքում արձանագրվել է հրդեհների դեպքերի աննախադեպ աճ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Արսեն Մկրտչյանը տեղեկացրել է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հրդեհների դեպքերը 34 տոկոսով աճել են: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում գրանցվել է հրդեհի 277 դեպք, նախորդ տարի նույն ժամանակահատվածում ՝ 169 դեպք: «Ասեմ, որ այս աճը նկատվել է միայն վերջին շաբաթվա ընթացքում՝ շոգ եղանակով, բարձր ջերմային ֆոնով պայմանավորված: Եթե դիտարկում ենք հուլիսի ցուցանիշն ընթացիկ տարվա հունիսի ու նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ապա կտեսնենք, որ հրդեհների թվի նվազում է նկատվում»,-ասել է Արսեն Մկրտչյանը: Վերջին մեկ շաբաթում գրանցված հրդեհների դեպքերի մեծ մասն արձանագրվել է Երևանում, Կոտայքում, Լոռիում, Տավուշում: Նշած ժամանակահատվածում տուժածներ, զոհեր չկան: Հրդեհների մեծ մասը գրանցվել է խոտածածկ, բուսածածկ տարածքներում: Այս տարի անտառային հրդեհի մեկ դեպք է գրանցվել Վայքում, այրվել է 2,5 հա անտառածածկ տարածք: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ հրդեհների 90 և ավելի տոկոսը կապված է մարդկային գործոնի հետ: «Մեր հորդորն է քաղաքացիներին՝ եղեք ուշադիր, պահպանեք հրդեհային անվտանգության կանոնները: Մի նետեք չհանգցրած ծխախոտի մնացորդը չորացած խոտածածկ տարածքում: Բնության գրկում քեֆ-ուրախությունից հետո համոզվեք, որ խարույկները մարված են, նոր լքեք տարածքը: Բնության գրկում մի թողեք ապակե տարաներ: Խնդիրն այն է, որ մեր քաղաքացիները հիմնականում թողնում են ապակե տարաներ, իսկ դրանք բարձր ջերմային ֆոնի պայմաններում հրդեհի առաջացման մեծ ռիսկ են պարունակում»,-ասել է Արսեն Մկրտչյանը: ՀՀ ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ Բագրատ Վարդազարյանը տեղեկացրել է, որ մարզային կառույցների ստորաբաժանումներին իջեցվել է հանձնարական տեղերում ուժեղացված ծառայություն կազմակերպելու համար՝ հատկապես անտառամերձ բնակավայրերում: «Հրշեջ փրկարարական ջոկատները հիմնական տեղակայման վայրից մեկ մարտական հաշվարկով դեպի անտառամերձ բնակավայրեր արդեն իրականացնում են հերթապահություն, մասնավորապես, Սյունիքում, Վայոց ձորում, Կոտայքում, Արարատում: Ուժերը կենտրոնացված են և պատրաստ՝ առաջին իսկ հրդեհի դեպքում արագ կազմակերպել աշխատանքները»,-ասել է Բագրատ Վարդազարյանը:
    19:58
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ՀՀ ԱԱԾ տնօրենի հետ քննարկել ենք հետախուզական տեղեկատվության փոխանակման հարցերը․ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար
    Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավարն ու ՀՀ ԱԱԾ տնօրենը քննարկել են հետախուզական տեղեկատվության փոխանակման հարցը։ «Սպուտնիկ Արմենիա»-ն հաղորդում է, որ տեղեկությունը ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչներին հայտնել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։ Նա ասել է, որ հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արմեն Աբազյանի հետ։ «Հանդիպման և բանակցությունների ընթացքում բարձր գնահատական է տրվել մեր երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության բովանդակությանը և բնույթին, ընդգծվել է մեր երկու ժողովուրդների ճակատագրերի ընդհանրությունը»,- ասել է Նարիշկինը։ Երկու երկրների համագործակցությունը, նրա խոսքով, դրականորեն զարգանում է տնտեսական, ռազմաքաղաքական և հումանիտար ոլորտներում։ Այս համագործակցության մի մասն է կազմում հատուկ ծառայությունների փոխգործակցությունը։ «Եվ այսօր իմ գործընկերոջ հետ մենք քննարկել ենք հետախուզական տեղեկատվության փոխանակման հարցերը, համատեղ գործողությունները՝ բացահայտելու և կանխելու արտաքին սպառնալիքների մի ամբողջ շարք՝ և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի հետ կապված»,- ասել է Նարիշկինը։ Այս խորհրդատվությունները, նրա խոսքով, շարունակվելու են։ Կողմերը առաջիկա տարիների համատեղ աշխատանքային ծրագիր են կազմում։ Երկու երկրների փոխգործակցության մակարդակը, ըստ նրա, վստահելի է և օգուտ է բերում թե՛ Երևանին, թե՛ Մոսկվային։
    19:51
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պաշտոնական նամակով դիմելու եմ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակին՝ Ադրբեջանում անազատության մեջ պահվող մեր հայրենակիցներին տեսակցելու պահանջով․ Մամիջանյան
    Վաղը պաշտոնական նամակով դիմելու եմ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակին՝ Ադրբեջանում անազատության մեջ պահվող մեր հայրենակիցներին տեսակցելու, իրենց առողջական վիճակին ու պահման պայմաններին ծանոթանալու նպատակով այցելություն կազմակերպելու պահանջով, տեղեկացրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։ «Նամակի վերաբերյալ տեղեկացնելու եմ նաև ԱՊՀ, ԵԽ և Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովների նախագահներին, Եվրոպական խորհրդարանի նախագահին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ՀՀ դեսպաններին»,- հայտարարել է Հայկ Մամիջանյանը։
    19:44
    18.07.22
    Ավելին