Լրահոս
Տարածաշրջան
19:35
18.07.22
192

Ուկրաինական հացահատիկի հարցով Թուրքիայում նոր հանդիպում է նախատեսվում

Img default alt hy

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտնել է, որ Ուկրաինայի, Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի պաշտպանության նախարարության պատվիրակությունների և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հանդիպումը ուկրաինական արգելափակված նավահանգիստներից հացահատիկի և պարենի անվտանգ արտահանման հարցով կարող է տեղի ունենալ այս շաբաթ։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Աքարը  հիշեցրել է, որ չորեքշաբթի՝ հուլիսի 13-ին, Ստամբուլում տեղի է ունեցել առաջին քառակողմ հանդիպումը՝ ուկրաինական հացահատիկի սևծովյան արտահանման ապաշրջափակման հարցով։

«Սև ծովում «հացահատիկային միջանցքի» պլանի իրականացման ընդհանուր սկզբունքների շուրջ պայմանավորվածություն արդեն ձեռք է բերվել։ Թուրքիան ջանքեր է գործադրում կոնկրետ քայլերի ուղղությամբ՝ այս ծրագրի իրականացման համար»,- ասել է Աքարը։

Նրա  խոսքերով՝  հացահատիկի խնդրի մանրամասները կրկին կուսումնասիրվեն Ստամբուլում կայանալիք նոր հանդիպման ժամանակ։

«Քննարկվում է Ստամբուլում նավահանգիստներ մուտքն ու ելքը , նավագնացության անվտանգությունը համակարգող կենտրոնի ստեղծման հարցը։ Այս ամենը օրակարգի հիմնական տեխնիկական հարցերն են»,- ասել է թուրք նախարարը։