Լրահոս
Հասարակական
18:05
18.07.22
146

Toyota-ն տապալել է բետոնե էլեկտրասյունն ու կողաշրջված հայտնվել ջրատարում. կա վիրավոր

Img default alt hy

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններոմ Toyota մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի 32 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և կողաշրջված վիճակում հայտնվել ջրատարում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» ԲԿ։ 

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը։ 

էլեկտրասյան տապալման հետևանքով 2 ավտոմեքենա վնասվել է, որոնցից մեկը պարսկական համարանիշներով է, մեկն էլ՝ պաղպաղակ տեղափոխող։