Լրահոս
Քաղաքական
17:01
18.07.22
195

Վաղը տեղի կունենա ակցիա և երթ՝ ի պաշտպանություն բոլոր քաղբանտարկյալների և ի հիշատակ Արմեն Գրիգորյանի

Img default alt hy

Հուլիսի 19-ին՝ ժամը 10:00-ին, Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչության դիմաց տեղի կունենա ակցիա՝ ի պաշտպանություն ապօրինի ձերբակալված բոլոր քաղբանտարկյալների, հայտնում է «Հայաստան» դաշինքը:

«ՄԱԿ-ի գրասենյակի մոտ ակցիայի ավարտից հետո`10:30-ին, երթով կշարժվենք դեպի Կառավարության շենք, որտեղ տեղի կունենա ակցիա՝ ի հիշատակ քաղաքական հետապնդման զոհ Արմեն Գրիգորյանի և ազգադավ կառավարության գործողութունների հետևանքով սպանված բոլոր մեր հայրենակիցների»։