Լրահոս
2022-07-18
-
ՀայաստանՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը կայցելի ԵրևանNews.am-ը գրում է. Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինն այսօր կայցելի Երեւան։ NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Նարիշկինը կհանդիպի Հայաստանի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների հետ։ Նշենք, որ անցյալ շաբաթ չհայտարարված այցով Հայաստան էր ժամանել ԿՀՎ ղեկավար Ուիլյամ Բարնսը։Ավելին15:2518.07.22 -
ՀայաստանՇոգը Հայաստանում չի նահանջում. առանց տեղումների եղանակ կլինիՀայաստանում առաջիկա օրերին սպասվում է մինչև 42 աստիճան ջերմություն: Երեկվանից հանրապետության տարածք արևադարձային տաք օդային հոսանքներ են մտել, ինչով պայմանավորված՝ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում մինչև հուլիսի 21-ը ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կբարձրանա։ Տեղումներ չեն լինի:Ավելին15:2318.07.22 -
ԻրավականՀոսպիտալացվելուց կարճ ժամանակ անց 49-ամյա տղամարդը մահացել էր. սպանությունը բացահայտվել էՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հուլիսի 15-ին՝ ժամը 14.15-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդեցին, որ Դավիթաշենի 2-րդ թաղամասի զբոսայգու մոտ տղամարդ կա ընկած: Նրան այդ վիճակում մի կին էր տեսել ու ահազանգել 1-02։ Անցորդներն ահազանգել էին նաև 1-03։ Ժամանած շտապօգնությունը տղամարդուն տեղափոխել էր «Արմենիա» բժշկական կենտրոն։ Ախտորոշվել էր «կրծքավանդակի կտրած-ծակած վերքեր»։ Հոսպիտալացվելուց կարճ ժամանակ անց 49-ամյա տղամարդը մահացել էր։ Ոստիկանության Մաշտոցի բաժնից ու Դավիթաշենի բաժանմունքից դեպքի վայր մեկնեցին օպերատիվ խմբեր, որոնց միացան փորձաքրեագետներ, քննչական կոմիտեի և դատախազության ծառայողներ։ Տարածքը զննվեց։ Հայտնաբերվեցին արնանման հետքեր, օղու բաժակ, փքաբլիթ, ակնոց և այլն։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվեց, որ մահացածը բնակվում էր հենց Դավիթաշենում։ Հայտնի դարձավ նաև, որ նրա և թաղեցիներից մեկի միջև կենցաղային հարցերի շուրջ վեճ էր եղել, այդ ընթացքում էլ 61-ամյա տղամարդը դանակով խփել էր 49-ամյա Գագիկ Խաչատրյանին։ 61-ամյա տղամարդը հայտնաբերվել է, ձերբակալվել ու ներկայացվել տարածքային քննչական մարմնին։ Սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։Ավելին15:1918.07.22 -
ՀայաստանԴիլիջանի թունելի էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել էՀուլիսի 18-ին ժամը 14։15-ի դրությամբ Դիլիջանի թունելի էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Ավելի վաղ հիմնադրամից հայտնել էին, որ Դիլիջանի թունելը հուլիսի 18-ին հոսանքազրկվելու է պրոֆիլակտիկ աշխատանքների պատճառով։Ավելին15:1418.07.22 -
Կրթություն և գիտությունԳԹԿ-ն ամփոփել է միասնական քննությունների արդյունքները. բուհերում փակցվում են ընդունելության ցուցակներըԳնահատման եւ թեստավորման կենտրոնը ամփոփել է միասնական քննությունների առաջին ու երկրորդ փուլերի արդյունքները, հայտնում է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։ Այս պահին բուհերում փակցվում են ընդունելության ցուցակները՝ հրապարակվում են անվճար և վճարովի տեղեր զբաղեցրած դիմորդների անունները: Բուհերն այդ ցանկերը տեղադրում են նաև իրենց կայքերում։ Ավելի ուշ՝ օրվա երկրորդ կեսից, դիմորդները հաղորդագրություն կստանան իրենց էլեկտրոնային հասցեներին: Հուլիսի 19-ից մինչև հուլիսի 26-ը մրցույթի լրացուցիչ փուլի հայտագրումն է դրական միավորներ ստացած, սակայն մրցույթից դուրս մնացածների համար: Մրցույթի այդ փուլում դիմորդը կարող է հայտագրել մինչև 6 մասնագիտություն՝ իր հանձնած քննություններին համապատասխան: Արդյունքները կհրապարակվեն հուլիսի 30-ին: Իսկ մինչ այդ՝ հուլիսի 19-ի առավոտյան կհրապարակվի թափուր տեղերի ցանկը։Ավելին15:1218.07.22 -
ՄիջազգայինՀարյուրավոր զոհեր, անտառային հրդեհներ, ցամաքած գետ. Եվրոպայում ռեկորդային շոգ էԵվրոպայում շոգը 600 մարդու կյանք է խլել: Մեկ շաբաթում ավելի քան 200 մարդ Իսպանիայում է մահացել: Այդ երկրի օդի ջերմաստիճանը 45 աստիճան է: Ջերմաստիճանի ռեկորդային ցուցանիշներ են գրանցվում նաև Բրիտանիայում: Այնտեղ վերջին անգամ 2002-ին է ջերմաստիճանի սնդիկը 41 աստիճան տաք ցույց տվել: Երկրի առողջապահները մեծահասակներին, տարբեր հիվանդություններ ունեցող մարդկանց հորդորել են ժամանակավոր տեղափոխվել Բրիտանիայի ավելի զով հատվածներ:Ավելին15:0018.07.22 -
ՄիջազգայինՇրի Լանկայում չեն ընդունում, որ երկիրը կարող է ղեկավարել նախկին վարչապետըՇրի Լանկայում բողոքի նոր ալիք է հասունանում: Բնակիչները չեն ընդունում, որ կարող է երկրի նոր նախագահը լինել երկրի նախկին վարչապետը: Բնակիչները պնդում են, որ Ռանիլ Վիքրեմեսինգհեն նախկին նախագահ Ռաջափակսայի մտերիմն է, նրա գաղափարակիցը:Ավելին14:5218.07.22 -
ՀասարակականԱրմեն Գրիգորյանի մահվան պատճառը հայտնի էԸստ դիահերձման արդյունքների՝ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան պատճառը եղել է գլխուղեղի կաթվածը: Այս մասին «Lurer.com»-ը տեղեկացել է հավաստի աղբյուրներից: Շուտով կլինի այս տեղեկության հաստատման մասին հայտարարություն: Հիշեցնենք, որ հուլիսի 15–ին, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը մահացել է դատարանի դահլիճում գիտակցությունը կորցնելուց հետո։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում նրա գործով նախնական դատալսումների ժամանակ Արմեն Գրիգորյանը հանկարծ կորցրել է գիտակցությունը և ընկել աթոռից: Կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ նա մահացել է:Ավելին14:4618.07.22 -
ԱրցախԱրցախում մեկ շաբաթում վնասազերծվել են 1 հակահետևակային ական և հրթիռակասետային 8 ռումբՀուլիսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 698 ահազանգ, որից 622-ը՝ ճանաչողական բնույթի: Շաբաթվա ընթացքում գրանցվել է բնածին բնույթի 12, տեխնածին՝ 7 և սոցիալ-կենցաղային բնույթի՝ 19 կանչ: Գրանցված 10 հրդեհի դեպքերի գերակշիռ մասն արձանագրվել է չոր խոտատարածքներում: Ծառայության կենտրոնական ու շրջանային ստորաբաժանումները և հրշեջ հենակետերում տեղակայված մարտական հաշվարկները օպերատիվորեն հակազդել ու անհրաժեշտ մակարդակով իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ: Հարկ է նշել, որ հանրապետությունում բերքահավաքն անկորուստ իրականացնելու և հրդեհավտանգ շրջանում բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով իրականացվող միջոցառումները կազմակերպված են բարձր մակարդակով և գտնվում են ԱԻ պետական ծառայության ղեկավար կազմի անմիջական վերահսկողության տակ: Այդուհանդերձ ԱԻ պետական ծառայությունը հորդորում է խստագույնս պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները, մասնավորապես չոր խոտատարածքներում ու այգիներում. մեր իսկ պատասխանատվությամբ նվազեցնենք հնարավոր արտակարգ պատահարների առաջացման ռիսկերը: Հաշվետու ժամանակահատվածում փրկարարները կատարել են 7 փակված դռան և 2 վերելակի բացում, 4 քաղաքացի փրկարարների օգնությամբ տեղափոխվել է համապատասխան բժշկական հաստատություններ, բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով կատարվել է 2 ելք, փրկարարներն արձագանքել են այլ բնույթի ևս 4 կանչերի: Օձի հայտնաբերման վերաբերյալ մեկ ահազանգ է ստացվել հուլիսի 17-ին, Այգեստան համայնքի տարածքում, փրկարարները հայտնաբերել են սողունին և տեղափոխել անվտանգ վայր: Հանրապետության տարածքը չպայթած զինամթերքից մաքրելու և բնակչության անվտանգությունն ապահովելու ուղղությամբ ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը շաբաթվա ընթացքում հայտնաբերել ու վնասազերծել են 2 պայթուցիչ, 1 հակահետևակային ական և հրթիռակասետային 8 ռումբ: ԱԻ պետական ծառայության բոլոր ստորաբաժանումները ԱՀ ամբողջ տարածքում իրականացնում են շուրջօրյա ուժեղացված ծառայություն:Ավելին14:4018.07.22 -
Արտաքին քաղաքականությունԿրեմլը նշել է Իրանի և Թուրքիայի նախագահների հետ Պուտինի բանակցությունների թեմաներըԻրանի և Թուրքիայի հետ երկկողմ համագործակցության հարցերը, ներառյալ քաղաքական երկխոսությունը, կլինեն այս երկու երկրների նախագահների հետ բանակցությունների հիմքում, ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Ինչպես ավելի վաղ նշել էր Պեսկովը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թեհրան կատարած այցի ընթացքում կհանդիպի Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։Պուտինը կայցելի նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին։ «Իհարկե, մենք. հնարավորություն կունենա քննարկել երկկողմ հարաբերությունները, առաջին հերթին Իրանի և Թուրքիայի հետ առևտրատնտեսական կապերը, ինչպես Իրանի, այնպես էլ Թուրքիայի հետ քաղաքական երկխոսությունը շարունակելու հեռանկարներն ու բոլոր եղանակները»,- ասել է Պեսկովը Իրանի պետական հեռուստատեսությանը և ռադիոյին տված հարցազրույցում։Ավելին14:3418.07.22 -
ՄիջազգայինՈւկրաինացիները ցորենի դաշտեր են հրկիզել. Շոյգուն հրամայել է բարձր ճշգրտության հեռահար զենքեր կիրառելԴոնեցկի իշխանությունը հայտարարել է, որ վերջին 24 ժամում ուկրաինական բանակը 53 անգամ գնդակոծել է Դոնեցկը՝ արձակելով 665 փամփուշտ: Կիևի և Պետրովսկի շրջաններում հրետակոծությունից բնակելի շենքեր են ավերվել, կան տուժածներ: Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության՝ ուկրաինացի զինյալները Դոնեցկում հրկիզել են ցորենի դաշտերն ու պահեստները: Դաշնության պաշտպանության նախարարը «Վոստոկ» խմբավորման հրամանատար Ռուստամ Մուրադովին հանձնարարել է բարձր ճշգրտության հեռահար զենքերին առաջնահերթություն տալ:Ավելին14:3118.07.22 -
ՏարածաշրջանՌուսաստանը և Իրանը կարող են նվազագույնի հասցնել պատժամիջոցների հետևանքները. ՊեսկովՌուսաստանը և Իրանը կարող են համագործակցել պատժամիջոցների հետևանքները նվազագույնի հասցնելու համար, ասել է Կլեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքով՝ Իրանը ավելի քան մեկ տասնամյակ գտնվում է պատժամիջոցների տակ և լավ է հարմարվել: Ժոովուրդը չի տուժել՝ չնայած սահմանափակումներին։ Ռուսաստանը նույնպես սովոր է պատժամիջոցներին, նշել է Պեսկովը՝ հավելելով, որ այդ երկրի նկատմամբ սահմանափակումներ են մտցվել դեռ ԽՍՀՄ-ի ժամանակներից։ «Եվ այսպիսով, ես կարծում եմ, որ մենք հնարավորություն ունենք կառուցելու երկկողմ համագործակցություն, որը թույլ կտա մեզ նվազագույնի հասցնել երկկողմ պատժամիջոցների վնասը», – ասել է Պեսկովը «Россия 24» հեռուստաալիքի եթերում Իրանի ռադիո-հեռուստատեսությանը տված հարցազրույցում։ Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության հատուկ գործողության մեկնարկից հետո արևմտյան երկրները մի շարք կոշտ պատժամիջոցներ սահմանեցին Ռուսաստանի դեմ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի զսպման և թուլացման քաղաքականությունը Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, և պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ողջ համաշխարհային տնտեսությանը։ Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսքով՝ ԱՄՆ-ը և Եվրամիությունը փաստացի հայտարարել են Ռուսաստանի հանդեպ իրենց պարտավորությունների դեֆոլտի մասին՝ սառեցնելով նրա արժութային պահուստները։Ավելին14:2918.07.22 -
Արարատ Միրզոյանը կայցելի Լեհաստան. կքննարկվեն տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցերՀուլիսի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Լեհաստանում: Այցի շրջանակներում նախարար Միրզոյանը հանդիպումներ կունեա Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Կքննարկվեն երկկողմ և բազմակողմ ձևաչափերում հայ֊լեհական հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր։ Արարատ Միրզոյանը և Զբիգնև Ռաուն իրենց հանդիպման արդյունքներով հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:Ավելին14:2418.07.22 -
ՔաղաքականԱրմեն Գրիգորյանը սպանվեց ու սպանեց․ Անդրանիկ Թևանյան«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Արմեն Գրիգորյանը սպանվեց ու սպանեց Արմեն Գրիգորյանը մահացավ դատարանի դահլիճում, բայց դա երևացող մասն էր։ Իրականում Արմենինը քաղաքական սպանություն էր։ Նա Նիկոլ Փաշինյանի իշխանության հերթական զոհն է։ Արմեն Գրիգորյանը սպանվեց և միաժամանակ ինքն էլ իր հերթին սպանեց։ Սպանեց, այսպես կոչված, քաղաքացիական հասարակությանը, մարդու իրավունքների պաշտպաններ ներկայացող բազմաթիվ ու բազմազան զանգվածին։ Եթե նախկինում նման բան լիներ և ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունեցող գործի շրջանակներում կալանավորը դատարանի դահլիճում մահանար, ապա, այսպես կոչված, արևմտամետ (իրականում՝ թուրքամետ) պայքարիստները ոռնոց կբարձրացնեին, կուրծք կծծեին («հաց բերողի» պատմությունը վկա․ նա սնունդ էր հասցնում ոստիկանների կյանք խլած «ծռերին»)։ Արևմտյան կառույցներն ու դեսպանատները հայտարարությունը հայտարարության հետևից կանեին։ Գործակալական մամուլը աղմուկ կբարձրացներ։ Հիմա նման բան չեղավ։ Պատճառն այն է, որ Արմեն Գրիգորյանը չի արտահայտվել Հայոց ցեղասպանությունն ուրանալու օգտին, դեմ է եղել Արցախն Ադրբեջանին հանձնելուն, պողոսավարի չի հայտարարել, որ Արցախը մինչև Նիկոլն էր ծախվել, պարզապես խեղճ հարիֆի գրպանը գցեցին։ Գրիգորյանը չի պայքարել հայ–ռուսական հարաբերությունները փչացնելու, ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելու և փոխարենը Թուրքիայի տակ մտնելու համար։ Գրիգորյանը չի ընդունել Նիկոլի իշխանությունը։ Այս ամենը մահացու մեղքեր են հակահայկական շրջանակների համար ու դա է նրանց լռության, ավելի ճիշտ՝ ուրախության պատճառը։ Գրիգորյանն իր կյանքի գնով ևս մեկ անգամ ու վերջնականորեն բացահայտեց մեզանում վխտացող տնաբույծ թրքաբոլշևիկներին, գործակալներին, «արևմտամետիստներին»։ Շատ ծանր գին վճարեց նա դրա համար, բայց արեց իր գործը։ Հանգչիր խաղաղությամբ Արմե՛ն»։Ավելին14:1818.07.22 -
ԱշխարհԵվրոպայում տապի պատճառով 1000-ից ավելի մարդ է մահացելBBC-ի փոխանցմամբ՝ Եվրոպայում անոմալ շոգերը շարունակվում են։ Մի շարք երկրներում ջերմաստիճանը ռեկորդային բարձր ցուցանիշներ է գրանցել։ Իսպանիայում և Պորտուգալիայում վերջին օրերին շոգի պատճառով ավելի քան 1000 մարդ է մահացել։ Ֆրանսիայի շուրջ 40 շրջաններում վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել։ Երկրի հարավ-արևմուտքում 16 հազարից ավելի մարդու են տարհանել։ արոկկոյից մինչև Հունաստան՝ հազարավոր հրշեջներ պայքարում են անտառային հրդեհների դեմ։ Պորտուգալիայում մոլեգնող հրդեհները հաջողվել է մեկուսացնել։Ավելին14:1218.07.22 -
Միջազգային«Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո կոնկրետ արդյունքներ չկան».Վրաստանի ԱԳ նախարարՀայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո կոնկրետ արդյունքներ չկան: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին: Նա Վրացական Առաջին ալիքին տված հարցազրույցում ասել է, որ կոնկրետ արդյունքների հնարավոր չէ հասնել մեկ փուլով:Ավելին14:0518.07.22 -
ՀայաստանՀայաստանում հուլիսի 22-ից օդի ջերմաստիճանը որոշակի կնվազիՀայաստանում մինչև հուլիսի 21-ը ջերմային ալիքի ազդեցությունը պահպանվելու է: Երևանում և Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը տատանվելու է 38-40 աստիճանի սահմաններում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը նշեց, որ առաջիկայում տեղումներ չեն սպասվում, միակ փոփոխությունը կլինի այն, որ օրվա առաջին կեսին որոշակի ամպամածություն կդիտվի, սակայն դա ընդհանուր օդի ջերմաստիճանի վրա չի ազդի: «Հուլիսի 22-ից հետո ջերմային ալիքի ազդեցությունը կթուլանա, այն կնահանջի դեպի հարավ՝ իր տեղը զիջելով Սև ծովից եկող համեմատաբար սառը օդային հոսանքներին, որոնք այդքան էլ ինտենսիվ չեն: Հուլիսի 22-25-ն ընկած ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը 4-5 աստիճանով կնվազի: Արարատյան դաշտում և մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը 38-40-ի փոխարեն կլինի 34-35 աստիճան»,-ասաց Գագիկ Սուրենյանը: Մինչ հուլիսի 21-ը Հայաստանը գտնվում է ջերմային ալիքի ազդեցության գոտում, որը ներթափանցել է Արաբական թերակղզու անապատներից: Ջերմային ներթափանցումը սկսվել է հուլիսի 10-ից: Մինչև հուլիսի 16-ն ընկած ժամանակահատվածում Հանրապետության ամենատաք գոտում ՝ Արարատյան դաշտում, Արագածոտնի նախալեռնային գոտիներում, Երևանում, օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին եղել է 38-40 աստիճանի սահմաններում: Հուլիսի 17-ին ջերմային ալիքը ինտենսիվացել է, և օդի ջերմաստիճանը 2-3 աստիճանով բարձրացել է: «Երևանում, Արարատյան դաշտում գրանցվել է 40-41 աստիճան տաքություն: Այդ ջերմությունը պահպանվել է 2-3 ժամ: Օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից 5-7 աստիճանով բարձր է: Քանի որ բավական տևական ժամանակ տեղումներ չենք ունեցել, որն ուղեկցվում է բարձր ջերմային ֆոնով, հետևաբար, հատկապես նախալեռնային հովտային գոտիներում առկա է շատ բարձր կարգի հրդեհային իրավիճակ»,-ասաց Գագիկ Սուրենյանը:Ավելին14:0018.07.22 -
ՏարածաշրջանԷրդողանն Իրանում Պուտինի հետ կքննարկի «հացահատիկի խնդրի» վերաբերյալ հանդիպման արդյունքներըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ծրագրում է Իրանում կայանալիք հանդիպման ժամանակ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Ստամբուլում «հացահատիկի հարցով» Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հանդիպման արդյունքները։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական TRT Haber-ը: «Նախագահները կքննարկեն Ստամբուլում կայացած հանդիպման արդյունքները, ընդունված որոշումները: Ակնկալվում է, որ այս շաբաթ Թուրքիայի, ՌԴ-ի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները կրկին կհանդիպեն Ստամբուլում՝ քննարկելու վերջնական փաստաթուղթը», - հայտնում է TRT Haber-ը։Ավելին13:5418.07.22 -
ՄիջազգայինԻրաքի և Իրանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են Սաուդյան Արաբիայի հետ բանակցային գործընթացըԻրանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը եւ նրա իրաքցի պաշտոնակից Ֆաուդ Հուսեյնը վարել են երկկողմ հեռախոսազրույց: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել Է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը: «Իրանի եւ Իրաքի արտգործնախարարությունների ղեկավարները քննարկել են մի շարք հարցեր, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում երկկողմ հարաբերությունների բնագավառում, ինչպես նաեւ տարածաշրջանի խնդիրներ, ներառյալ Թեհրանի եւ Էր Ռիադի բանակցությունները»,- ասված Է հաղորդագրության մեջ: Նաեւ նշվում Է, որ Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը «բարձր Է գնահատել Իրաքի ձգտումը եւ կառուցողական դերը տարածաշրջանային երկխոսության խրախուսման եւ կայունության ամրապնդման հարցում»: 2021 եւ 2022 թվականների ընթացքում Թեհրանը եւ Էր Ռիադը բանակցություններ են վարել հարաբերությունների նորմալացման հնարավորության շուրջ, կայացել Է հինգ հանդիպում Բաղդադում: Վերջին փուլը տեղի Է ունեցել ընթացիկ տարվա ապրիլին։Ավելին13:5118.07.22 -
ՀայաստանՀայտնաբերվել է ապօրինի ընդերքօգտագործման դեպքԲնապահպանական օրենսդրության նորմերի պահանջների կատարման և պահպանման նկատմամբ վերահսկողական կանխարգելիչ միջոցառումների ընթացքում հուլիսի 16-ին ժամը 16։30-ի սահմաններում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի մարզի Գետաշեն համայնքի վարչական տարածքում հայտնաբերել են ապօրինի ընդերքօգտագործման դեպք։ Ինչպես հայտնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից, ավազի ապօրինի արդյունահանման տարածքում տեղակայված է եղել ծանր տեխնիկա։ Նախապատրաստված նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին։Ավելին13:4918.07.22