Լրահոս

2022-07-18
  • Img default alt hy
    Միջազգային
    Հայտնի է, թե երբ տեղի կունենա սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը
    Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հաջորդ հանդիպումը տեղի կունենա օգոստոսին: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին հայտնեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի (նախագահում է Հայաստանի հանձնաժողովը) գրասենյակից: Հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում: Հստակ օրվա հետ կապված դեռևս որոշում չկա:
    17:17
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Դոլարի առքի նվազագույն գինը 411 դրամ է. տարադրամի փոխարժեքը ՀՀ բանկերում
    «Rate.am» կայքի տվյալներով դոլարի առքի նվազագույն գինը 411 դրամ է, վաճառքինը՝ 425 դրամ։ Դոլարի վաճառքի առավելագույն գինը 435 դրամ է։  Ռուբլու առքի նվազագույն գինը 6.05 դրամ է, վաճառքինը՝ 7.20։ Ռուբլու վաճառքի առավելագույն գինը 7.83 դրամ է։ Եվրոն բանկերում գնվում է նվազագույնը 409 դրամով, վաճառվում՝ 431 դրամով։ Եվրոյի վաճառքի առավելագույն գինը 447 դրամ է։
    17:10
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ժամանակավոր հենակետեր՝ Խոսրովում. ԱԻՆ-ն իրականացնում է ուժեղացված ծառայություն
    Հանրապետությունում վերջին օրերին գրանցվում է օդի ռեկորդային բարձր ջերմաստիճան. արդյունքում խոշոր հրդեհների բռնկումները չեն բացառվում: Առավել խոցելի են արգելոցները, խոտածածկ ու բուսածածկ տարածքները: ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանի հանձնարարականով՝ հրշեջ-փրկարարական ջոկատները հուլիսի 13-ից անցել են ուժեղացված ծառայության: Խոսրովի անտառ պետական արգելոցում արդեն իսկ ծավալվել են հենակետեր:
    17:03
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վաղը տեղի կունենա ակցիա և երթ՝ ի պաշտպանություն բոլոր քաղբանտարկյալների և ի հիշատակ Արմեն Գրիգորյանի
    Հուլիսի 19-ին՝ ժամը 10:00-ին, Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչության դիմաց տեղի կունենա ակցիա՝ ի պաշտպանություն ապօրինի ձերբակալված բոլոր քաղբանտարկյալների: ՄԱԿ-ի գրասենյակի մոտ ակցիայի ավարտից հետո`10:30-ին, երթով կշարժվենք դեպի Կառավարության շենք, որտեղ տեղի կունենա ակցիա՝ ի հիշատակ քաղաքական հետապնդման զոհ Արմեն Գրիգորյանի և ազգադավ կառավարության գործողութունների հետևանքով սպանված բոլոր մեր հայրենակիցների։
    17:01
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Կարակալպակստանում անկարգությունների զոհերի թիվը հասել է 21-ի
    Կարակալպակստանում անկարգությունների զոհերի թիվն ավելացել է ևս երեքով և դարձել է 21, երկուշաբթի ասել է Ուզբեկստանի գլխավոր դատախազության խոսնակ Խայեթ Շամսուդդինովը։ «Ցավոք սրտի, ևս երեք քաղաքացի մահացել է, չնայած բժիշկների ջանքերին, քանի որ նրանց վիճակը շատ ծանր էր»,- առցանց ճեպազրույցի ժամանակ ասել է Շամսուդդինովը։ Ավելի վաղ Ուզբեկստանի իրավապահները հայտնել էին, որ անկարգությունների ընթացքում զոհվել է 18 մարդ, վիրավորվել՝ 243-ը, ձերբակալվել՝ 516, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիներ։ Ավելի ուշ երկրի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ Ուզբեկստանի քրեական օրենսգրքի «սահմանադրական կարգի ոտնձգություն» հոդվածով 14 մարդ է բերման ենթարկվել։ Հուլիսի 4-ին Ուզբեկստանի խորհրդարանը որոշեց պահպանել Կարակալպակստանի կարգավիճակը, որը ենթադրում է ինքնիշխանություն: Կարակալպակստանի մայրաքաղաք Նուկուսում հուլիսի 1-ին անօրինական ցույց է տեղի ունեցել Ուզբեկստանի Սահմանադրության փոփոխությունների դեմ։ Տեղի իշխանությունների տվյալներով՝ ձերբակալվել են անկարգությունների մի խումբ կազմակերպիչներ, որոնք փորձել են գրավել շրջանի իշխանությունը։ Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը հուլիսի 3-ից օգոստոսի 2-ը արտակարգ դրություն է մտցրել Կարակալպակստանում, ինչպես նաև պարետային ժամ՝ նշված ժամանակահատվածում։ Հուլիսի 3-ին Միրզիյոևի մասնակցությամբ կայացած կոնֆերանսի ընթացքում նշվել է, որ իրավիճակը Կարակալպակստանում կայունացել է և վերադառնում է բնականոն հուն։
    16:56
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԵՄ-ն ևս 500 միլիոն եվրոյի ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային
    Եվրամիության խորհուրդը համաձայնեցրել է Ուկրաինային ռազմական օգնության 5-րդ փաթեթի տրամադրումը՝ 500 միլիոն եվրոյի չափով։ Այս մասին հայտնել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ «Եվրոպան շարունակում է միջոցներ տրամադրել խաղաղության և մեր արժեքների պաշտպանման համար։ Ես ողջունում եմ Եվրոպայի խաղաղության հիմնադրամից Ուկրաինային հինգերորդ տրանշ տրամադրելու վերաբերյալ Եվրամիության խորհրդի քաղաքական համաձայնագիրը։ Եվրոպական միության կողմից Ուկրաինայի զինված ուժերին ռազմական սարքավորումների տեսքով աջակցությունն այժմ կազմում է 2,5 մլրդ եվրո»,- գրել է նա Twitter-ում։
    16:49
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Սևանա լճի մակարդակը հուլիսի 11-17-ն իջել է 2սմ-ով
    Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ Սևանա լճի մակարդակը հուլիսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2սմ-ով և կազմել` 1900.69մ (17.07.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 6սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 26սմ-ով։ Ոռոգման նպատակով՝ Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը հհուլիսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 14.676մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը՝ հունիսի 3-ից հուլիսի 17-ը ներառյալ՝ 66.734մլն. մ³: Արփա-Սևան ջրատարով հուլիսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.296մլն. մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից հուլիսի 17-ը ներառյալ՝ 148.033մլն. մ³:
    16:42
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Նիկոլ Փաշինյանը ԶՈւ բարձրագույն սպայակազմին է ներկայացրել ԳՇ նորանշանակ պետին
    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զինված ուժերի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել ԶՈՒ գլխավոր շտաբի նորանշանակ պետ, Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Էդվարդ Ասրյանին: Այս մասին Նիկոլ Փաշինյանը նշել է իր Ֆեյսբուքյան էջում:
    16:39
    18.07.22
    Ավելին
  • Միջազգային
    ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հեռախոսով զրուցել է նաև Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ
    Քերըն Դոնֆրիդը հեռախոսազրույց է ունեցել նաև Ջեյհուն Բայրամովի հետ: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին է փոխանցել Բաքվի դիրքորոշումը՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու վերաբերյալ: Ինչպես նաև ներկայացրել է, թե Բաքուն ինչպես է պատկերացնում հաղորդակցությունների բացումը, սահմանագծումը: Բայրամովը նշել է, թե ինչ քայլեր է Ադրբեջանը ձեռնարկել՝ դրանք իրականություն դարձնելու համար:
    16:35
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    51-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել են ոսկյա զարդեր, որոնք պատկանում են 15-ամյա պատանուն
    Հուլիսի 17-ին, ժամը 19.30-ին, պարեկները, անմիջականորեն ծագած կասկածի հիման վրա, Հրաչյա Ներսիսյան փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերել, ձերբակալել և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են տեղափոխել 51-ամյա տղամարդու, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ոսկյա շղթա՝ խաչով: Բաժնում պարզվել է, որ ոսկյա զարդերը պատկանում են 15-ամյա պատանուն, որի մորից հաղորդում է ընդունվել: 51-ամյա տղամարդը և նախապատրաստված նյութերը ներկայացվել են նախաքննական մարմնին:
    16:28
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վրաերթ Ջրվեժ գյուղի մոտակայքում․ հայտնի է զոհի և վիրավորների ինքնությունը
    ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ հուլիսի 16-ին՝ ժամը 15.40-ի սահմաններում, Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի վերջնամասում՝ գերեզմանատան մոտակայքում, «Հոնդաի Սոնատա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային, որն էլ բախվել է մեկ այլ «Մերսեդեսի»՝ վրաերթի ենթարկելով վարորդին ու երկու տղամարդու: «Մերսեդեսի» 36-ամյա վարորդ Արման Խանզադյանը մահացել է, իսկ մյուս երկու քաղաքացիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
    16:22
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Դաունինգ սթրիթը հրապարակել է Typhoon կործանիչում նկարահանված Ջոնսոնի մասնակցությամբ տեսանյութը
    «Sky News»-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի կառավարությունը հրապարակել է պաշտոնաթող վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ առնչվող տեսանյութ, որը նկարահանվել է անցյալ շաբաթ RAF Eurofighter Typhoon-ի օդաչուների խցիկում օդային լիցքավորման ուսումնական թռիչքի ժամանակ։
    16:15
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Համատեղ ջանքերով կհաջողվի փոխգործակցությունը դարձնել առավել արդյունավետ ու ամուր. ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրենը Հայաստանում է
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինին: Վարչապետի խոսքով՝ պարոն Նարիշկինի այցը ևս մեկ լավ հնարավորություն է քննարկելու հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային հարցերը: «Այս տարի նշվում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանը և վստահություն հայտնել, որ համատեղ ջանքերով կհաջողվի փոխգործակցությունը դարձնել առավել արդյունավետ ու ամուր»,- ասել է Փաշինյանը: «Շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար։ Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն»,- ասել է Նարիշկինը և հավելել, որ դա նպաստում է տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը: Զրուցակիցները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին:
    16:12
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սևան քաղաքի մի շարք հասցեներում ջուր չի լինի
    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հուլիսի 19-ին ժամը 08:00-20:00-ն կդադարեցվի Սևան քաղաքի Էներգետիկների, Գործարանային, Խաղաղության, Կոմիտասի, Սարգիս Սևանցու, Բաբաջանյանի, Գրիբայեդովի փողոցների, Սայաթ-Նովա 19, 25 շենքերի, Նալբանդյան 40-65 շենքերի, Նաիրյան 168-187 շենքերի, Շինարարների 3, 5 շենքերի ջրամատակարարումը:
    16:07
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Դեղձավան բնակավայրում գործարկվելու է շչակ
    Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են՝ հուլիսի 19-ին՝ ժամը 12։00-ին, Նոյեմբերյան համայնքի Դեղձավան բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարման, պատսպարման և տարահանման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանք։ Գործարկվելու է բնակավայրի շչակը: Խնդրում են չանհանգստանալ:
    16:00
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Միխայիլ Միշուստինի հետ
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխգործակցությանը, ինչպես նաև ԵԱՏՄ օրակարգին վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը Միխայիլ Միշուստինին շնորհակալություն է հայտնել հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների մի շարք հարցերի օպերատիվ արձագանքելու համար: Քննարկվել են նաև ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի՝ օգոստոսին Ղրղզստանում կայանալիք նիստի օրակարգին վերաբերվող հարցեր:
    15:58
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Պարեկները կողոպուտի դեպք են բացահայտել
    Հուլիսի 17-ին՝ ժամը 19.30-ին, պարեկները, անմիջականորեն ծագած կասկածի հիման վրա, Հրաչյա Ներսիսյան փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերել, ձերբակալել և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են տեղափոխել 51-ամյա տղամարդու, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ոսկյա շղթա՝ խաչով: Բաժնում պարզվել է, որ ոսկյա զարդերը պատկանում են 15-ամյա պատանուն, որի մորից հաղորդում է ընդունվել: 51-ամյա տղամարդը և նախապատրաստված նյութերը ներկայացվել են նախաքննական մարմնին:
    15:53
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայկ Մարտիրոսյանը՝ Բիելի բլից մրցաշարի հաղթող
    Հայկ Մարտիրոսյանը Բիելի բլից մրցաշարի հաղթող է դարձել։ Այս մասին տեղեկացնում են Շախմատի ֆեդերացիայից։ Նա 3 հնարավորից 12,5 միավոր է վաստակել։
    15:45
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն․ 698 ահազանգ, որից 76-ը՝ արտակարգ
    Հուլիսի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 698 ահազանգ, որից 622-ը ճանաչողական բնույթի: Շաբաթվա ընթացքում գրանցվել է բնածին բնույթի 12, տեխնածին՝ 7 և սոցիալ-կենցաղային բնույթի՝ 19 կանչ: Գրանցված 10 հրդեհի դեպքերի գերակշիռ մասն արձանագրվել է չոր խոտատարածքներում: Ծառայության կենտրոնական ու շրջանային ստորաբաժանումները և հրշեջ հենակետերում տեղակայված մարտական հաշվարկները օպերատիվորեն հակազդել ու անհրաժեշտ մակարդակով իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ: Հարկ է նշել, որ հանրապետությունում բերքահավաքն անկորուստ իրականացնելու և հրդեհավտանգ շրջանում բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով իրականացվող միջոցառումները կազմակերպված են բարձր մակարդակով և գտնվում են ԱԻ պետական ծառայության ղեկավար կազմի անմիջական վերահսկողության տակ: Այդուհանդերձ ԱԻ պետական ծառայությունը հորդորում է խստագույնս պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները, մասնավորապես չոր խոտատարածքներում ու այգիներում. մեր իսկ պատասխանատվությամբ նվազեցնենք հնարավոր արտակարգ պատահարների առաջացման ռիսկերը: Հաշվետու ժամանակահատվածում փրկարարները կատարել են 7 փակված դռան և 2 վերելակի բացում, 4 քաղաքացի փրկարարների օգնությամբ տեղափոխվել է համապատասխան բժշկական հաստատություններ, բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով կատարվել է 2 ելք, փրկարարներն արձագանքել են այլ բնույթի ևս 4 կանչերի: Օձի հայտնաբերման վերաբերյալ մեկ ահազանգ է ստացվել հուլիսի 17-ին, Այգեստան համայնքի տարածքում, փրկարարները հայտնաբերել են սողունին և տեղափոխել անվտանգ վայր: Հանրապետության տարածքը չպայթած զինամթերքից մաքրելու և բնակչության անվտանգությունն ապահովելու ուղղությամբ՝ ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը շաբաթվա ընթացքում հայտնաբերել ու վնասազերծել են 2 պայթուցիչ, 1 հակահետևակային ական և հրթիռակասետային 8 ռումբ: ԱԻ պետական ծառայությունը բոլոր ստորաբաժանումները ԱՀ ամբողջ տարածքում իրականացնում են շուրջօրյա ուժեղացված ծառայություն: Տեղեկատու հեռախոսահամարներ՝ 911, 101, 112:
    15:38
    18.07.22
    Ավելին