Լրահոս
Միջազգային
17:44
18.07.22
126

Երևան-Բաքու հարաբերությունները նույնպես քննարկելու են Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները

Մասնագետների կարծիքով՝ Թուրքիան և Իրանը վերջին տարիներին տարածաշրջանային գերտերությունների կարգավիճակ ունեն, սակայն ռազմական ներկայություն այս պահին միայն Թուրքիան ունի Ադրբեջանում, ինչը Իրանին դուր չի գալիս:

Իրանագետ Վարդան Ոսկանյանի խոսքով՝ Պուտին-Էրդողան-Ռայիսի եռակողմ հանդիպման ընթացքում Թեհրանը փորձելու է իր դերակատարությունն ավելացնել Հարավային Կովկասում: Վաղը Թեհրանում Սիրիային վերաբերող հարցերից բացի, ըստ մասնագետների, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հարցերն են քննարկվելու նաև: