Լրահոս
Աշխարհ
17:51
18.07.22
214

Աֆրիկայում գրանցվել է մահացու վիրուսի բռնկում

Img default alt hy

South China Morning Post-ի փոխանցմամբ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչները հայտնել են, որ Գանայում գրանցվել է Մարբուրգի վիրուսի բռնկում՝ մահացու հիվանդություն, որի դեմ արդյունավետ բուժում կամ պատվաստանյութ դեռ չկա:

Հիվանդության ախտանշաններն են բարձր ջերմությունը, ինչպես նաև ներքին և արտաքին արյունահոսությունը։ Վիրուսը կարող է փոխանցվել վարակված կենդանիներից, այդ թվում՝ չղջիկներից, նաև վարակված մարդկանց մարմնի հեղուկների հետ անմիջական շփման միջոցով։