Լրահոս
Առողջապահական
17:58
18.07.22
167

Հրդեհներն ավելացել են. բժիշկները խորհուրդ են տալիս խուսափել արևի ուղիղ ճառագայթներից

Վերջին մեկ շաբաթում Հայաստանում հրդեհի 395 դեպք է եղել: Նախորդ տարվա համեմատ՝ հրդեհները 34 տոկոսով ավելացել են: Հրդեհների մեծ մասը գրանցվել է Երևանում՝ հիմնականում այրվել են բուսածածկ տարածքներ: Հրդեհավտանգ գոտիներ են նաև Կոտայքը, Լոռին, Տավուշը: Բժիշկները խորհուրդ են տալիս հատկապես տարեցներին, հղիներին և երեխաներին խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: Հնարավորության դեպքում շատ պառկել, օգտագործել ոչ յուղոտ սնունդ: