Լրահոս

2022-07-25
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլն արձակուրդում է, ինչպես միշտ, Հայաստանը՝ կոմայի մեջ, դեռևս
    «Yerevan.Today»-ը գրում է. «Տեղեկությունը, որ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 25-ից գտնվում է արձակուրդում, որն անցկացնում է Հայաստանում», հրաշալի և սենսացիոն է միանգամից մի շարք առումներով: Առաջին սենսացիոն պարագան այն է, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետ է: Հաջորդ սենսացիոն պարագան այն է, որ Նիկոլ Փաշինյանը արձակուրդ է մեկնել: Ինչպե՞ս կարելի է արձակուրդ մեկնել, եթե չես աշխատում: Արձակուրդից արձակո՞ւրդ են մեկնում: Համենայն դեպս, մինչև այժմ Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունով անձնավորությունը չի՛ աշխատել Հայաստանի վարչապետ: Նա աշխատել և աշխատում է Հայաստանում, օրինակ՝ Թուրքիայի գործերի հանձնակատար և Ադրբեջանի շահերի պաշտպան, բայց ոչ Հայաստանի վարչապետ: Ինչպես, ասենք, իր ամբողջ քայլաթիմը: Վերցրեք դրանց ցանկացած հայտարարություն, որոշում, քայլ, և ակնհայտ կդառնա նշված պնդումը: Նիկոլ Փաշինյանն ու նրա քպ-երը ավելի ջանասիրաբար են կուրծք ծեծում, որ «Արցախն Ադրբեջան է, և վերջ», քան նույնիսկ, իրենց սիրելի Ալիևը: Նիկոլ Փաշինյանն ու նրա քպ-երն ավելի կրքոտ են խոսում «միջանցքներից», իսկ ամենակարևորը՝ ապահովում այդ թուրք-ադրբեջանական միջանցքները, քան նույնիսկ թուրքական ու ադրբեջանական հակահայ ու ֆաշիստական իշխանությունները: Մի խոսքով, Նիկոլ Փաշինյանը արդեն ավելի քան 4 տարի է, ինչ Հայաստանում աշխատում է որպես Հայաստանի թուրքական ծրագրի կառավարիչ, բայց ոչ՝ ՀՀ վարչապետ: Ու նա իր թուրքական գործատու-գործընկերների ծրագրերն այնպես է իրագործում, որ Հայաստանը, որպես այդպիսին, արդեն մի 4 տարի է, ինչ կոմայի մեջ է: Հիմա Փաշինյանն ու իր քպ-ները Հայաստանի տապանաքարն են տաշում:  Ի դեպ, ֆաշիզմի մասին: Մինչ Նիկոլ Փաշինյանն արձակուրդային արշավի ցուցադրական ֆոտոսեսիա էր անում մի կեցվածքով, որին կնախանձեին մարմնի որոշակի մասերը սիլիկոնի միջոցով «առաջ տվող» փայլամսագրային «գեղեցկուհիները», պարզվեց Երևանում էլի մի քպ-ական դեմք մինի-ֆյուրերային հավակնություններ ունի: Պարզվեց, որ Երևանը անվանապես քաղաքապետ ունի, որի երազանքն է, որ ամեն օր, ժամը 7-ին միասնական «ծուղրուղու» ազդանշանով երևանցիներն արթնանան: Չէ, սա նույնիսկ պամֆլետ չէ: Ոչ մի պամֆլետիստ չէր կարող նման բան հորինել: Ու, ինչպես հնարավոր չէ արձակուրդի գնալ, եթե չեմ աշխատում, նույնպես դժվար է պամֆլետի հերոս դարձնել քայլող, իսկ հիմա ավելի հաճախ գերթանկարժեք, ժողովրդի կաշին քերթելով գնված պադավատներով տեղաշարժվող պամֆլետներին: Սա կոչվում է իշխանության խումար («պախմելիե»): Դե, եթե Նիկոլ Փաշինյանը, իր գեղջկամիտ հալով ծաղրում ու ծանակում է հայերին ու ՀՀ քաղաքացիներին, բարեհաջող էշի տեղ է դնում իրենց կամովին ոչխարի տեղ դրած բիոզանգվածին, ապա ինչո՞ւ Երևանի քաղաքապետը նույն լկտի ու արհամարհական պահվածքը չի կարող դրսևորել Երևանի մասշտաբով: Դե ինչ, մնում է Նիկոլ Փաշինյանին սրտանց մաղթել, որ իր արձակուրդը անցկացնի այնպես շռնդալից, որ հավերժական արձակուրդ ստանա այս կյանքից: Ի վերջո, չարժե այդքան սպասեցնել դժոխքի դևերին»:
    19:41
    25.07.22
    Ավելին
  • Իրավական
    Վերաքրեականացված մեղադրանք. դատական 1-ին նիստից առաջ Չալաբյանի փաստաբանները բացահայտումներ են անում
    «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանի կալանքը 15 օրով երկարաձգվել է, ըստ նրա փաստաբանի՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի՝ քննիչի միջնորդությանը միջամտելուց հետո: Վարազդատ Հարությունյանի խոսքով՝ դատավորը կշտամբել է քննիչին, որը Չալաբյանի կալանքի ժամկետը երկարացնելու համար հղում է արել հուլիսի 1-ից ապաքրեականացված այն հոդվածին, որով կալանք նախատեսված չէ: Դատավորը մեկ օր ժամանակ է տվել քննիչին՝ հոդվածը փոխելու համար: Վաղը դատարանը քննելու է Ավետիք Չալաբյանին առնչվող գործի բուն էությունը:
    19:37
    25.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դատական նիստից հետո Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է․ փաստաբան
    Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Դատական նիստից հետո Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, շտապ օգնության բրիգադը Վ.Վերմիշյանին տեղափոխում է Էրեբունի ԲԿ:
    19:25
    25.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Վաղաժամ ծննդաբերություն. ռիսկի գործոններ և կանխարգելում
    Վաղաժամ ծննդաբերությունը ապագա մայրերի վախերից է: Սրանից ոչ ոք ապահովագրված չէ, սակայն կարելի է նվազագույնի հասցնել ռիսկերը՝ հետևելով մի շարք ցուցումների և վարելով առողջ հղիություն: Իդեալական է համարվում 39-40 շաբաթական երեխայի ծնունդը։ Այնուամենայնիվ, երեխաների 70%-ը ծնվում է 34-37 շաբաթականում։ Վաղաժամ ծննդաբերության ռիսկի գոտում են այն կանայք, ովքեր՝ կրում են մեկից ավելի պտուղ, ունեն արգանդի կամ արգանդի վզիկի կառուցվածքային առանձնահատկությունները, օգտագործել են թմրանյութեր, ալկոհոլ, ծխախոտ կատարել են ծանր ֆիզիկական գործունեություն, ենթարկվել էմոցիոնալ բռնության և սթրեսի։ Ռիսկի խմբում են նաև այն ապագա մայրերը, ովքեր չեն գրանցվել հղիության ընթացքում կամ անտեսել են ուլտրաձայնային և լաբորատոր հետազոտությունները, սկրինինգը։ Վաղաժամ ծննդաբերության վտանգը ավելի տարածված է շաքարային դիաբետ, անեմիա, հիպերտոնիա, միզասեռական ինֆեկցիաներ, հիպոթիրեոզ, նախածննդյան քաշի հետ կապված խնդիրներ (դեֆիցիտի կամ գիրություն), թրոմբոֆիլիա, հեշտոցային արյունահոսություն ախտորոշումների դեպքում: Եթե ​​կինը նախկինում ժամանակից շուտ է ծննդաբերել երեխային, ապա վաղաժամ ծննդաբերության հավանականությունը պահպանվում է հետագա հղիությունների դեպքում: Ժամանակակից բժշկությունն ի վիճակի է վաղաժամ ծնված երեխայի խնամք ապահովել և փրկել նրա կյանքը, բայց ոչ ոք չի կարող երաշխավորել լիարժեք առողջ կյանք: Այդ իսկ պատճառով պետք է նախապես պատրաստվել երեխայի ծնունդին՝ բացառելով վնասակար գործոնների ազդեցությունը։ Ծննդաբերող կնոջ համար վաղաժամ ծնունդը սովորաբար վտանգավոր չէ: Կան միայն հոգեբանական խնդիրներ՝ սթրես, վախ ու անհանգստություն երեխայի համար: Ինչու՞ է վտանգավոր վաղաժամ ծնունդը Երեխաների մոտ ամբողջովին չեն հասցնում զարգանալ կենսական նշանակության մի շարք օրգաններ։ Թոքերի թերզարգացման պատճառով չեն կարողանում պատշաճ շնչել: Առաջանում են մարսողության հետ կապված մի շարք խնդիրներ. օրգանիզմը չի կարող կլանել մոր կաթի բոլոր բաղադրիչները։ Երեխաների համար արտաարգանդային կյանքը դառնում է ուժեղ սթրես։ Նրանք վատ են դիմադրում վարակներին, խաթարվում է ջերմակարգավորումը: Վաղաժամ ծննդաբերության ախտանիշները՝ ցավ, ճնշում և անհանգստություն սեռական օրգաններում, ազդրերում, կոնքում, գոտկատեղի բութ ցավ, մեջքի հատվածում ճնշման զգացում, սպազմ և ցավ աղիներում, հեշտոցային արտադրություն, տարբեր ինտենսիվության կծկումներ: Վտանգավոր են նաև հետևյալ ախտանշանները՝ հանկարծակի տեսողության խանգարում, չդադարող միգրեն, դեմքի կամ ձեռքերի այտուցվածություն, 38ºC և բարձր ջերմաստիճան, ցավոտ միզում, որովայնի վնասվածք, 3-րդ եռամսյակում պտղի ակտիվության նվազում։ Վաղաժամ ծննդաբերությունից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս Հանգստանալ, խուսափեք նյարդային ծանրաբեռնվածությունից, քնել առնվազն 7 ժամ։ Ուտել վիտամիններով հարուստ սնունդ, սննդակարգից բացառել ֆասթֆուդը, ճարպային, տապակած, կծու և աղի մթերքները։ Հրաժարվել սուրճից և թունդ թեյից։ Հսկել խմելու ռեժիմը. աշխատեք չծարավել, ջուր խմել 2 ժամը մեկ։ Վերացնել արտահայտված ֆիզիկական ակտիվությունը. սա կարող է բարձրացնել տոնուսը՝ առաջացնելով վաղաժամ ծնունդ։ Պահպանել անձնական հիգիենան. վարակները վաղաժամ ծննդաբերության սադրիչներ են։ Գրանցվել նախածննդյան կլինիկայում առաջին եռամսյակում` 6-8 շաբաթվա ընթացքում: 2-րդ եռամսյակում սկսել լսել երեխային՝ նրա շարժումները, ակտիվությունը: Գրանցել ցանկացած փոփոխություն, խոսել դրանց մասին բժշկի հետ: Սուր ցավի, կծկումների, սպազմերի, արյան առկայության դեպքում շտապ օգնություն կանչել։
    19:10
    25.07.22
    Ավելին
  • Առողջապահական
    «Կապիկի ծաղիկի» հետ կապված ԱՀԿ-ն արտակարգ իրավիճակ է հայտարարում
    «Կապիկի ծաղիկի բռնկման պատճառով հանրային առողջության ոլորտում հայտարարվել է արտակարգ իրավիճակ», հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը: Թեդրոս Հեբրեյեսուսը նկատել է, որ այդ հիվանդությունն առավել վտանգավոր է Եվրոպայում, որտեղ վարակն ամենաշատն է տարածված։ Ամբողջ աշխարհում մինչ օրս գրանցվել է կապիկի ծաղիկի ավելի քան 16 հազար դեպք:
    18:55
    25.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Տոնզիլիտի կանխարգելման համար կարևոր է բերանի խոռոչի խնդիրների՝ հատկապես կարիեսի ժամանակին բուժումը
    Վերին շնչուղիների ամենատարածված հիվանդություններից է տոնզիլիտը՝ քմային նշիկների բորբոքումը։ Ռիսկային խմբում երեխաներն են։ Գործոնները՝ սնկային, վիրուսային, բակտերիալ, ալերգիկ։ Տարբերակում են սուր՝ խիստ արտահայտված նշաններով և քրոնիկական տոնզիլիտ։ Առաջացման պատճառները՝ • Ժառանգական նախատրամադրվածությունը • Իմունային համակարգի առանձնահատկությունները • Ըմպանի կառուցվածքը Քրոնիկական տոնզիլիտը թերի կամ չբուժված սուր տոնզիլիտի հետևանք է, քրոնիկական տոնզիլիտի բարդացում է քրոնիկական դեկոմպենսացված տոնզիլիտը, որի բուժումը ենթադրում է միայն նշիկների հեռացում։ Դեկոմպենսացված տոնզիլիտը կարող է պատճառ դառնալ սրտի, հոդերի, երիկամների խնդիրների։ Սուր տոնզիլիտն արտահայտվում է տենդով, բարձր ջերմությամբ, ախորժակի բացակայությամբ, գլխացավով, կլման ակտի ժամանակ ցավով, բերանի տհաճ հոտով։ Քրոնիկական տոնզիլիտի դեպքում միշտ չէ որ վերոնշյալ ախտանշանները ամբողջությամբ դրսևորվում են, կարող է արտահայտվել հոգնածությամբ, բերանի տհաճ հոտով, հոդացավերով, սուբֆեբրիլ ջերմությամբ (37.1) որ երկար պահպանվում է։ Տոնզիլիտի կանխարգելումը ենթադրում է իմունային համակարգի խթանում, բերանի խոռոչի՝ հատկապես կարիեսի վաղ ախտորոշում, բուժում, ֆիզիկական բավարար ակտիվություն՝ հատկապես լողը խրախուսելի է։ Բակտերիալ տոնզիլիտի դեպքում հակաբակտերիալ բուժումը պարտադիր է, բուժման ռադիկալ մոտեցում է համարվում քմային նշիկների հեռացումը, որ վերջնական մեթոդ է, երբ մյուս բոլոր մեթոդները (կոնսերվատիվ-դեղորայքային, սանատոր-կուրորտային, ֆիզիոթերապևտիկ) արդյունավետ չեն։ Վիրահատություն ցուցված է երեք տարեկանից սկսած, բայց կարևոր է երեխայի քաշը, ֆիզիկական վիճակը։
    18:45
    25.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Կրթություն և գիտություն
    Ի գիտություն հերթական ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների. ԿԳՄՍՆ
    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի մայիսի 18-ի «Ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների և դասընթացների ցանկը հաստատելու մասին» N 780-Ա/2 հրամանի հավելվածը շարադրվել է նոր խմբագրությամբ` համաձայն ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի հուլիսի 22-ի N 1359-Ա/2 հրամանի: Ըստ այդմ՝ Ցանկը համալրվել է վերապատրաստող երաշխավորված նոր կազմակերպություններով և դասընթացներով, ինչպես նաև արդեն վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների առարկայացանկում կատարվել է փոփոխություն՝ համաձայն ԿԳՄՍ նախարարի 2021 թվականի մարտի 5-ի N 24-Ն հրամանի:
    18:29
    25.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Մահացել է «Տիտանիկ»-ի դերասաններից Դևիդ Ուորները
    Բրիտանացի դերասան Դևիդ Ուորները, ով խաղացել է «Տիտանիկ» և այլ հայտնի ֆիլմերում, մահացել է 80 տարեկան հասակում` քաղցկեղից, հայտնում է բրիտանական The Sun թերթը՝ վկայակոչելով դերասանի ընտանիքի հայտարարությունը։ Դերասանը իր վերջին օրերն անցկացրել է Դենվիլ Հոլլ ծերանոցում, որը հոգ է տանում պրոֆեսիոնալ դերասանների և թատերական այլ մասնագետների համար։ «Ծանր սրտով հայտնում ենք այն լուրը, որ դերասան Դևիդ Ուորները մահացել է քաղցկեղից՝ հուլիսի 24-ի վաղ առավոտյան: Վերջին 18 ամիսների ընթացքում նա ընդունել է իր ախտորոշումը իրեն բնորոշ բարեսիրությամբ և արժանապատվությամբ»,-դերասանի ընտանիքի խոսքերն է մեջբերում թերթը:
    18:15
    25.07.22
    Ավելին
  • Հայաստան
    Հայաստանի բուհերում 15 հազարից ավելի տեղ թափուր է մնացել
    Հայաստանի բուհերում թափուր է մնացել 15 հազարից ավելի տեղ: Ագրարային համալսարանն ընդունվել է ընդամենը 38 դիմորդ: Մանկավարժականում դիմորդների թիվը գնալով նվազում է: Ընդունելության թվով առաջատարը նորից իրավագիտության ֆակուլտետն է: Միջազգային հարաբերություններն ու արևելագիտությունը էլ հետաքրքիր չեն դիմորդներին: Երկրորդ տեղում ինֆորմատիկան է, ապա՝ կիրառական մաթեմատիկան:
    18:08
    25.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հիշատակին մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ
    Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի հաջորդ օրը, ինչպես և տաղավար բոլոր տոներին հաջորդող օրը նվիրված է հավատով՝ ի Քրիստոս ննջածների հիշատակին: Այսօր Արցախի թեմի բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հիշատակին մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ, տեղեկացնում է ՀԱՍԵ Արցախի թեմը։ Հավարտ Պատարագի Ստեփանակերտի եղբայրական գերեզման-հուշահամալիրում Հոգեշնորհ Տեր Դերենիկ աբեղա Սահակյանի առաջնորդությամբ և հոգևորականաց դասի մասնակցությամբ տեղի է ունեցել հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ հայ ազգի բոլոր ննջեցյալների: Հոգևորականաց դասը միաբան կերպով աղոթք է վերառաքել առ Աստված՝ ննջեցյալների հոգիների հանգստության համար։ Հավարտ արարողության Ստեփանակերտի եղբայրական գերեզման-հուշահամալիրում հոգևորականաց դասը ծաղիկներ է խոնարհել ննջեցյալների շիրիմներին։
    18:00
    25.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում Nissan Bluebird-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց
    Այսօր՝ հուլիսի 25-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում Հնդկաստանի Հանրապետության քաղաքացին իր վարած Nissan Bluebird մակնիշի ավտոմեքենայով Ուլնեցի փողոցում վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբին վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը։
    17:57
    25.07.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Խերսոնում ռուսական ռուբլի կօգտագործեն
    Խերսոնը ուկրաինական գրիվնայից հրաժարվելու մտադրություն ունի: Խերսոնի շրջանի իշխանությունները հայտնել են, որ նախատեսում են աստիճանաբար շրջանառությունից հանել ուկրաինական ազգային արժույթը, Խերսոնը միայն ռուսական ռուբլի կօգտագործի:
    17:49
    25.07.22
    Ավելին
  • Սպորտ
    Անդրանիկ Սեդրակյանը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. Ըմբշամարտի Մ17 ԱԱ
    Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունում 65 կգ քաշային Անդրանիկ Սեդրակյանը երկու վստահ հաղթանակից հետո պարտություն կրեց և չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ: 1/4 եզրափակիչ գոտեմարտում նա 4-10 հաշվով պարտվեց իրանցի Ահուրա Մոհամադ Բուվեիրին: Եթե վերջինս դուրս գա եզրափակիչ, Սեդրակյանը իրավունք կստանա պայքարը շարունակել բրոնզե մեդալի համար:
    17:45
    25.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Շոու բիզնես
    Քայլի Ջեններն ակնարկել է հղիության մասին
    Մի քանի ամիս առաջ Քայլի Ջեններն ու Թրեւիս Սքոթը երկրորդ անգամ ծնողներ դարձան։ Սակայն վերջին օրերին լրատվամիջոցները չեն դադարում լուրեր տարածել, որ զույգը երրորդ երեխային է սպասում, իսկ Քայլին ամեն կերպ նպաստում է դրան։ Նախօրեին Թրեւիսը հրապարակել է մի լուսանկար, որը թոք-շոուի աստղը մեկնաբանել էր ինտրիգային կերպով։ Քայլին ընտրել է հղի կնոջ էմոջի: Երկրպագուներն անմիջապես ուշադրություն են դարձրել դրան․ «Կրկին», «Արդե՞ն», «Մենք նույնպես», - զարմացել են համացանցի օգտատերերը: Քայլին եւ Թրեւիսը դաստիարակում են իրենց երկու երեխաներին․ դստերը՝ Սթորմիին եւ որդուն՝Վուլֆին։
    17:42
    25.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Սևանա լճի մակարդակը հուլիսի 18-24-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2սմ-ով
    Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 18-24-ը: «Սևանա լճի մակարդակը հուլիսի 18-24-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2սմ-ով և կազմել` 1900.66մ (24.07.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 8սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 23սմ-ով։ Ոռոգման նպատակով՝ Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը հուլիսի 18-24-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 12.491մլն մ³, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը՝ հունիսի 3-ից հուլիսի 24-ը ներառյալ՝ 79.225մլն մ³: Արփա-Սևան ջրատարով հուլիսի 18-24-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.892մլն մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից հուլիսի 24-ը ներառյալ՝ 148.925մլն մ³»: Нет описания фото. Возможно, это изображение текст Возможно, это изображение текст Возможно, это изображение текст
    17:38
    25.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Շոու բիզնես
    Պիկեն կարող է տեղափոխվել ԱՄՆ Շակիրային և երեխաներին ավելի մոտ լինելու համար
    «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն իր վերջին մրցաշրջանը կարող է անցկացնել կատալոնական ակումբի կազմում: Արդեն հաջորդ տարի նա կարող է տեղափոխվել ԱՄՆ։ Նշվում է, որ այդ տեղափոխությունը պայմանավորված է նրա ընտանեկան խնդիրներով. նա ուզում է ավելի մոտ լինել իր երեխաներին, որոնց նրա նախկին ընկերուհին՝ Շակիրան, իր հետ տարել է ԱՄՆ։ Ավելին, Պիկեն հուսով է, որ կարող է վերադարձնել իր ը«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն իր վերջին մրցաշրջանը կարող է անցկացնել կատալոնական ակումբի կազմում: Արդեն հաջորդ տարի նա կարող է տեղափոխվել ԱՄՆ։ Նշվում է, որ այդ տեղափոխությունը պայմանավորված է նրա ընտանեկան խնդիրներով. նա ուզում է ավելի մոտ լինել իր երեխաներին, որոնց նրա նախկին ընկերուհին՝ Շակիրան, իր հետ տարել է ԱՄՆ։ Ավելին, Պիկեն հուսով է, որ կարող է վերադարձնել իր ընտանեկան երջանկությունը, եթե նա կարողանա ապացուցել Շակիրային, որ գնահատում է իրենց հարաբերությունները:նտանեկան երջանկությունը, եթե նա կարողանա ապացուցել Շակիրային, որ գնահատում է իրենց հարաբերությունները:
    17:30
    25.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հայկ Լյուդվիգյանը պարտվել է առաջին գոտեմարտում
    Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունում պարտությամբ մեկնարկեց 55 կգ քաշային Հայկ Լյուդվիգյանը: Հայ ըմբիշը ժամանակից շուտ պարտվեց ղազախստանցի Նարիման Բեկիմովին: Եթե վերջինս հասնի եզրափակիչ, ապա Հայկը հնարավորություն կստանա սփոփիչ գոտեմարտեր անցկացնելու և պայքարելու բրոնզե մեդալի համար:
    17:22
    25.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Սպիտակ տնից նախազգուշացում՝ Թուրքիային
    Միացյալ Նահանգների ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին անդրադարձել է Թուրքիայի հնարավոր ռազմական գործողությանը Սիրիայում։ «Մենք խորապես մտահոգված ենք Սիրիայի հյուսիսը ապակայունացնող, խաղաղ բնակչությանը և ԻՊ-ի դեմ դաշինքի պայքարը վտանգող Թուրքիայի ռազմագործողության սպառնալիքով»,- Ermenihaber-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Քիբրին՝ շեշտելով որ Բայդենի վարչակազմն այս հարցում ունեցած իր մտահոգությունը հայտնել է թուրք պաշտոնյաներին։ Աղբյուրը հայտնում է, որ ամերիկացի զինվորականները պարեկություն են իրականացրել Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող և Թուրքիային սահմանամերձ Ալ-Քահթանիե ու Ղամիշլի շրջաններում։ Հիշեցնենք, որ դեռևս հունիսի սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կուսակցական ժողովում խոսել էր Սիրիայում հնարավոր ռազմական գործողության վերաբերյալ։
    17:15
    25.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Ջերմային այրվածքով հոսպիտալ է ընդունվել N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող. վիճակը ծայրահեղ ծանր է
    Հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է ընդունվել N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանը, տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: «Զինծառայողը նույն օրը ռեանիմոբիլով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Պայմանավորված տվյալ ախտահարման դեպքում հիվանդության զարգացման փուլային ընթացքով և այրվածքային ախտահարման ժամանակ հաճախակի հանդիպող հեռակա բարդություններով’ զինծառայողի առողջական վիճակում դիտարկվել է վատթարացում, ներկայումս այն գնահատվում է ծայրահեղ ծանր»:
    17:14
    25.07.22
    Ավելին