Լրահոս
Հասարակական
17:57
25.07.22
125

Երևանում Nissan Bluebird-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Img default alt hy

Այսօր՝ հուլիսի 25-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում Հնդկաստանի Հանրապետության քաղաքացին իր վարած Nissan Bluebird մակնիշի ավտոմեքենայով Ուլնեցի փողոցում վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի։

Ինչպես հայտնում է «Shamshyan.com»-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբին վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը։