Լրահոս
Արտաքին քաղաքականություն
17:15
25.07.22
108

Սպիտակ տնից նախազգուշացում՝ Թուրքիային

Img default alt hy

Միացյալ Նահանգների ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին անդրադարձել է Թուրքիայի հնարավոր ռազմական գործողությանը Սիրիայում։

«Մենք խորապես մտահոգված ենք Սիրիայի հյուսիսը ապակայունացնող, խաղաղ բնակչությանը և ԻՊ-ի դեմ դաշինքի պայքարը վտանգող Թուրքիայի ռազմագործողության սպառնալիքով»,- «Ermenihaber»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Քիբրին՝ շեշտելով որ Բայդենի վարչակազմն այս հարցում ունեցած իր մտահոգությունը հայտնել է թուրք պաշտոնյաներին։

Աղբյուրը հայտնում է, որ ամերիկացի զինվորականները պարեկություն են իրականացրել Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող և Թուրքիային սահմանամերձ Ալ-Քահթանիե ու Ղամիշլի շրջաններում։