Լրահոս
2022-07-25
-
ԻրավականԱնկանխիկի մասին օրենքը՝ կիրառության մեջ. ռիսկերն ու բացերըԴեռևս սույն թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը /այսուհետ՝ Օրենք/, որի կիրառմամբ այսուհետ Հայաստանն անցնում է կանխիկ դրամի շրջանառության նվազեցմանը կամ այլ կերպ ասած «պակաս կանխիկ»-ի քաղաքականությանը, որը տեղի է ունենալու փուլային տարբերակով, քանի որ օրենսդիրը նախատեսել է կանխիկի շրջանառության սահմանաչափերի կիրառում ժամանակագրական և տարածքային առումներով։ Չնայած այն հանգամանքին, որ օրենքի մշակման հեղինակները հիմնավորման մեջ նշել են, որ միջազգային փորձն են ուսումնասիրել և դրա արդյունքում նաև համապատասխանեցրել օրենքի կիրառումը ՀՀ-ում, այս պարագայում ցանկանում ենք նշել, որ ուսումնասիրված երկրներում անկանխիկ գործարքների պարտադիրությունը պայմանավորված է փողերի լվացման դեմ ուղղված քաղաքականությանը, իսկ Հայաստանում սույն օրենքի կիրառմամբ շեշտը դրվել է հարկային վերահսկողության ուժեղացմանը։ Այսպես, նշենք Օրենքի հիմնական կարգավորումները. Իրավաբանական անձի/անհատ ձեռնարկատիրոջ և ֆիզիկական անձի միջև կնքվող գործարքների դեպքում, եթե գործարքի արժեքը գերազանցում է 300,000 ՀՀ դրամը, ապա գործարքի արժեքը պետք է վճարվի անկանխիկ եղանակով։ Իրավաբական անձանց միջև կնքվող ցանկացած գործարք, ինչպես նաև պետական կամ համայնքային բյուջեներից և այդ բյուջեներ կատարվող ցանկացած վճարում իրականացվում է անկանխիկ ձևով։ Ֆիզիկական անձանց միջև կնքվող գործարքները կրկին ունեն սահմանաչափ, այն գործարքները որոնցից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման պետք է իրականացվեն անկանխիկ եղանակով (մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը 500,000 ՀՀ դրամը գերազանցող գործարքները, իսկ 2023 թվականի հուլիսի 1-ից նշված սահմանաչափը կդառնա 300,000 ՀՀ դրամ), Աշխատավարձերի, կենսաթոշակի, ներկայացուցչական ծախuերի, ինչպես նաև բժշկական կազմակերպություններում և ուսումնական հաստատություններում մատուցվող ծառայությունների դիմաց կատարվող վճարումները 2022 թվականի հուլիսի 1-ից՝ Երևան քաղաքում, 2023 թվականի հուլիսի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության մարզերի վարչական կենտրոններում, 2024 թվականի հուլիսի 1-ից՝ այլ բնակավայրերում իրականացվելու են անկանխիկ ձևով։ Գրավատները վարկերը տրամադրում են բացառապես անկանխիկ ձևով 2022 թվականի հուլիսի 1-ից՝ 80,000 ՀՀ դրամից ավելի, 2023 թվականից 50,000 ՀՀ դրամից ավելի և 2024 թվականից 20,000 ՀՀ դրամից ավելի տրամադրվող վարկերը։ Փաստաբանական, խորհրդատվական (հաշվապահական, աուդիտորական, իրավաբանական, ֆինանսական, տեղեկատվական տեխնոլոգիաներ և այլ խորհրդատվական) ծառայությունների մատուցման և նոտարական գործողությունների համար ամբողջությամբ գործում է կանխիկի բացառման սկզբունքը։ Բանկերի, վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերը և փոխառությունները տրամադրվում են բացառապես անկանխիկ ձևով, իսկ վարկերի մարումները կիրականացվեն նաև կանխիկ ձևով, ինչպես նաև ավանդները կընդունվեն և կանխիկ և անկանխիկ ձևով: Ի՞նչ խնդիրներ առաջ կբերի օրենքի կիրառումը․ Նկատի ունենալով, որ Օրենքը ուղղակիորեն լայն կիրառություն է ունենալու առօրյա կյանքում, վերջինս նաև զերծ չի պահելու մի շարք խնդիրներից։ Այսպիսով, քաղաքացին ցանկանում է թանկարժեք զարդ կամ ցանկացած որևէ այլ իր գնել, որը գերազանցում է օրենքով նախատեսված սահմանաչափը, իսկ վերջինս չի ցանկանում, որ իր գնման մասին որևէ այլ անձ տեղեկանա, և այս պարագայում անձի կատարած գործարքի գաղտնիությունը չի ապահովվում, որով էլ սահմանափակվում է վերջինիս ազատությունը, իր կատարած գործարքի գաղտնիության պահպանման առումով, ուստիև տվյալ պարագայում չկա խիստ վերահսկողության հիմնավորվածությունը անձի կատարած գործարքների նկատմամբ։ Ինչպես նաև ծանրանում է ֆինանսական բեռը, քանի որ բանկային ծառայությունները անվճար չեն և հավելյալ ծախսեր են առաջանում միջնորդավճարների տեսքով, իսկ բանկերը իրենց կողմից մատուցվող ծառայությունների համար սահմանած սակագները ժամանակի ընթացքում կարող են էլ ավելի բարձրացնել։ Բացի այդ հաշվի չի առնվել նաև քաղաքացիների իրազեկվածության մակարդակը՝ իրենց անկանխիկ դրամանակ միջոցները օգտագործելու համար, որն էլ ունի մի շարք ռիսկային գործոններ, քանի որ քաղաքացիները դեռևս սույն օրենքի ուժի մեջ մտնելը բազմիցս արձանագրել են իրենց հաշիվներից անօրինական գանձումների մասին, որոնք կատարվել են օնլայն խարդախությունների արդյունքում, այսինքն քաղաքացու բանկային քարտը օգտագործվել է այլ անձի կողմից, հետևաբար բանկային քարտի կամ օնլայն վճարային համակարգի կիրառումը զերծ չի պահելու նման լուրջ խնդրից։ Իրազեկվածության մասով նաև ցանկանում ենք նշել, որ Օրենքի պահանջները չկիրառելը կհանգեցնի գործարքի առոչնչության և կկիրառվի անվավերության հետևանքներ։ Այսինքն շահագրգիռ անձը կարող է դիմել դատարան՝ պահանջելով գործարքը ճանաչել առոչինչ, որի հետևանքով կողմերին պետք է վերադարձվի այն, ինչը ստացել են գործարքով, հետևություն՝ գործարքը ի սկզբանե չի էլ եղել։ Բացի գործարքի առոչնչության ռիսկից, սույն օրենքի պահանջները չկատարելը կհանգեցնի նաև վարչական պատասխանատվության․օրինակ՝ ֆիզիկական անձանց՝ 100․000 ՀՀ դրամի չափով տուգանք առաջին անգամ, իսկ 1 տարվա ընթացքում կրկնվելու դեպքում՝ 200․000 ՀՀ դրամ։ Հիմք ընդունելով ողջ վերոգրյալը գտնում ենք, որ ՀՀ-ում նշված կարգավորումը կիրառելը նպատակահարմար չէր, քանի որ նշված մի շարք գործոնները հաշվի չեն առնվել, իսկ դրանք օրենքի պարտադիրության տեսանկյունից անպայման առաջացնելու են նաև այլ խնդիրներ։ Ինչպե՞ս կարող ենք օգնել մենք Ձեզ «ՋԵՅ-ՓԻ» փաստաբանական գրասենյակը պատրաստ է տրամադրել Ձեզ իրավական աջակցություն ցանկացած խնդրի լուծման համար, որին կհանդիպեք սույն օրենքի կիրառման արդյունքում, քանի որ մեր գործունեության բազմամյա տարիների ընթացքում շնորհիվ պրոֆեսիոնալ թիմի մենք հասել ենք խնդիրների և արտադատական և դատական կարգով լուծման։Ավելին23:5525.07.22 -
ՄիջազգայինՆԱՏՕ-ի նավերը ժամանել են ՏալլինՆԱՏՕ-ի առաջին մշտական ռազմածովային խմբի նավերը հուլիսի 25-ին ժամանել են Տալլին՝ ցույց տալու Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայությունը Բալթիկ ծովում, հաղորդում է Էստոնիայի պաշտպանության ուժերի գլխավոր շտաբի մամուլի ծառայությանը: ՆԱՏՕ-ի տվյալ ռազմածովային խումբն արդեն երկրորդ այցն է Էստոնիայի մայրաքաղաք 2022 թվականին։ «Դա հաստատում է մեր տարածաշրջանում ՆԱՏՕ-ի մշտական ներկայությունը։ Նման այցերի արդյունքում մենք ավելի ու ավելի շատ հնարավորություններ ենք գտնում մեր դաշնակիցների հետ համագործակցության համար»,-ասել է Էստոնիայի ռազմածովային ուժերի հրամանատարի տեղակալ Յոհան-Էլիաս Սելյամաան։ Խոսքը HNLMS Karel Doorman նավի, NRP Corte-Real պորտուգալական ֆրեգատի, RFA Tidesurge բրիտանական լցանավի մասին է։ Նավերի հրամանատարները պետք է հանդիպում անցկացնեն Էստոնիայի պաշտպանության ուժերի ղեկավարության հետ։ Անձնակազմերը պետք է համալրեն պաշարները և պատրաստվեն հաջորդ առաջադրանքներին, հայտնել է մամուլի ծառայությունը:Ավելին23:5025.07.22 -
ՄիջազգայինՈւկրաինացիների բնակեցման նպատակով Վրաստանը կտրամադրի մոտ 2 միլիոն դոլարՀուլիսի 15-ից հետո Վրաստան մուտք գործած Ուկրաինայի քաղաքացիների բնակեցման հարցը լուծելու համար պետությունը կտրամադրի 6 միլիոն 300 հազար լարի (մոտ 2 միլիոն դոլար), տեղեկացնում է Aliq.ge-ն։ Առողջապահության նախարարությանը կից սոցիալական ծառայության գործակալության հատկացրած գումարը սահմանված է հուլիսի 15-ից հետո հայրենիքը պատերազմի պատճառով լքած և Վրաստան մտած ուկրաինացիների համար։ Ըստ այդմ՝ ծրագիրը չի վերաբերում մինչև հուլիսի 15-ը հանրապետություն մուտք գործած քաղաքացիներին, և նրանք օգոստոսի 1-ից ստիպված կլինեն լքել պետության հատկացրած հյուրանոցները։ Դեռևս պարզ չէ՝ գործակալությունն ինքն է ֆինանսավորելու հյուրանոցների վճարը, թե՞ քաղաքացիներին կհատկացնի վարձավճարի չափը։ Այդ նպատակով բյուջեից, ընդհանուր առմամբ, ծախսվել է 11 մլն լարի (մոտ 3 մլն 666 հազար 666 դոլար), իսկ մինչև ամսվա վերջ գումարը կհասնի մոտավորապես 14 մլն լարիի (մոտ 4 մլն 666 հազար 666 դոլար)։ Ըստ քաղաքապետարանի՝ Վրաստանի կառավարության 2022 թվականի հուլիսի 13-ի որոշման համաձայն՝ Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողությունների պատճառով Վրաստան մուտք գործած Ուկրաինայի քաղաքացիներն այս տարվա հուլիսի 15-ից կստանան ֆինանսական օգնություն՝ մեկ ընտանիքի համար 300 լարի (մոտ 100 դոլար), և յուրաքանչյուր անձի համար ևս 45 լարի (մոտ 15 դոլար): Բացի սրանից, քաղաքապետարանից հայտնում են, որ միջազգային կազմակերպությունները՝ World Vision-ը և UNHCR-ը քննարկում են մեկ անձի համար 235 լարիի (մոտ 78 դոլար) օգնության փաթեթը։Ավելին23:4025.07.22 -
ՀայաստանԵրևանում և 5 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 11:00-16:00 Ռոստովյան փ. 34 շենք և 36 շենքի 2-50 սեփական տներ, Նոր Արեշ 12փ. 1-23 սեփական տներ, 11:00-17:00 Ալեք Մանուկյան փ. 10, 15, 15ա, 17 շենքեր, Այգեստան 7փ. 1-18 սեփական տներ, Հ․ Շահինյան փ. 1, 2, 11, 12 սեփական տներ, Արամի փ. 5-48 սեփական տներ, Աբովյան փ. 1/1, 1/2 շենքերի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Կոմիտասի պող. 49/4, 49/11, 49/12 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բաղրամյան պող. 2, Թամանյան փ. 1, 1Ա, Իսահակյան փ. 42 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մ․Ավետիսյան փ. 6, 6Ա, 8, 8Ա, 10, 10Ա, Դրոյի փ. 21, 21/1, 23 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կամարակ 2-րդ նրբ․ 4-68, Պ․Սևակի փ. 4-78 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մ․Ավետիսյան 1 փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մ․Ավետիսյան փ. 13Գ-45Գ սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի մարզում՝ 11:00-15:00 Արևաշատ և Մուսալեռ գյուղերն ամբողջությամբ, Արագածոտնի մարզում՝ 11:00-15:00 Աշտարակ քաղաք՝ Գիտավան-1 և Գիտավան-2 թաղամասերն ամբողջությամբ, Կարին գյուղն ամբողջությամբ, Բյուրական գյուղ մասնակի, Արարատի մարզում՝ 10:00-12:00 Վեդի քաղաք՝ Կասյան, Արարատյան, Արցախի, Չարենցի, Գնունի, Ա. Խաչատրյան, Շիրազի, Շահումյան, Սևակի, Նար-Դոսի, Մաշտոցի, Կամոյի, Արմեն Բազոյան, Մարատ Խաչատրյան, Սազայի Նիկողոսյան, Արտակ Բարսեղյան, Գետափ փողոցներ մասնակի և Գոռավան գյուղ, 10:00-14:00 Արբաթ գյուղ մասնակի, 10:30-16:00 Արտաշատ քաղաք՝ Ս. Հակոբյան, Բաղրամյան, Ավետիսյան փողոցներ մասնակի, Երևան-Երասխ մայրուղի մասնակի, Մարքսի 93, 96, Աթարբեկյան 105, Մյասնիկյան 159 հասցեների ոչ բնակիչ-բաժանորդներ, Ազատավան, Բաղրամյան, Բերքանուշ, Բուրաստան, Դալար, Դիմիտրով, Մասիս, Մրգավան, Շահումյան գյուղեր, Ջրաշեն գյուղ մասնակի, 13:00-14:00 Ազատաշեն, Խաչփառ գյուղեր մասնակի, Վայոց ձորի մարզում՝ 10:00-16:00 Մարտիրոս գյուղ մասնակի, 11:00-15:00 Վարդահովիտ և Գետիկ գյուղեր մասնակի, Կոտայքի մարզում՝ 11։00-17։00 Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցները մասնակի, Գեղաշեն և Կոտայք գյուղեր մասնակի, Լոռու մարզում՝ 11:00-17:00 Տաշիր քաղաք, Լեռնահովիտ, Մեդովկա, Կրուգլայա Շիշկա, Սարատովկա, Նովոսելցովո, Գետավան, Օդանավակայան, Արծնի, Ապավեն, Սարչապետ, Պրիվոլնոյե, Նորաշեն, Պետրովկա, Ձորամուտ, Գոգավան, Կաթնառատ, Բլագոդարնոյե, Մեղվահովիտ, Նորամուտ, Կաթնաղբյուր, Ուրասար, Արմանիս, Դաշտադեմ, Ձյունաշող, Պաղաղբյուր, Մեծավան, Միխայելովկա, Բովաձոր, Ուռուտ, Սվերդլով գյուղեր և Ստեփանավան քաղաք՝ Աջափնյա և Ձախափնյա թաղամասեր, 12:00-16:00 Փամբակ և Քարաբերդ գյուղեր, Քյոխֆալա հանդամաս, Վանաձորի ԳՈՒՑ զորամաս: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:Ավելին23:3025.07.22 -
Հասարակական«GAZel»-ում բռնկված հրդեհը մարվել էՀուլիսի 25-ին՝ ժամը 20։59-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցից Արտաշատի խճուղի տանող հատվածում այրվում է «GAZel» մակնիշի բեռնատար ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:09-ին, մարվել՝ 21:18-ին:Ավելին23:2025.07.22 -
Արտաքին քաղաքականությունԶելենսկին պաշտոնից ազատել է հատուկ գործողությունների ուժերի հրամանատարինՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնից ազատել է ուկրաինական զորքերի հատուկ գործողությունների ուժերի հրամանատար Գրիգորի Գալագանին և նրա փոխարեն նշանակել Վիկտոր Խորենկոյին: Զելենսկու երկու հրամանագրերը ստորագրել են երկուշաբթի: Պաշտոնանկության պատճառը նշված չէ։ «Վիկտոր Ալեքսանդրովիչին նշանակել Ուկրաինայի Զինված ուժերի հատուկ գործողությունների ուժերի հրամանատար», – ասված է հրամանագրի տեքստում:Ավելին23:1025.07.22 -
Հասարակական«Կասկադ» համալիրում ՌԴ քաղաքացիները ենթարկվել են հարձակման«Shamshyan.com»-ի տեղեկություններով՝ երեկ, հուլիսի 24-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է դիմել ՌԴ քաղաքացի՝ 23-ամյա Ա.Պրոխորովը, ով հայտնել է, որ նույն օրը, ժամը 02։00-ի սահմաններում իր ընկերների՝ ՌԴ քաղաքացիներ, 23-ամյա Է. Բալասանյանի և 23-ամյա Ա. Կորչագինի հետ գտնվել են «Կասկադ» համալիրի աստիճանահարթակի վերին հատվածում, երբ իրենց են մոտեցել 3 երիտասարդ, որոնցից երկուսը ներկայացել են որպես ռուսներ, նրանցից մեկի ձեռքում դանակ է եղել և իրենցից պահանջել են գումար և ոսկի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ Ա. Պրոխորովի հայտնածի՝ իր ընկերներից մեկը նրանց է տվել իր ոսկյա մատանին, իսկ մյուս ընկերը՝ արծաթյա ձեռնաշղթան։ Այնուհետև բոլորով միասին մոտեցել են Ազատության պողոտա 2 հասցեում գտնվող «Այ Դի բանկ»-ի բանկոմատին, որտեղից ինքը կանխիկացրել է գումար և տվել նրանց, որից հետո վերջիններս դիմել են փախուստի։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։Ավելին23:0225.07.22 -
ՔաղաքականՔիմ Քարդաշյանը գիտի, Մավրիկ պապն էլ դեմ է. «ծուղրուղու»՝ ԵրևանումԵրևանի քաղաքապետն այսօր ասել է, որ իր վերջին առաջարկի մասին քաղաքացիները կարծիք են հարցրել անգամ Քիմ Քարդաշյանից: Ինչպես գիտեք, Հրաչյա Սարգսյանը վստահ է, որ երևանցիներն այսուհետ պետք է շուտ արթնանան: Ի դեպ, քաղաքապետը չի կարծում, թե ժամացույցի զանգերը առավոտ շուտ կխանգարեն մարդկանց: Շենգավիթ վաչական շրջանում դրանք 25 օր է՝ հնչում են, ու, ըստ Սարգսյանի, քաղաքացիների կյանքում ոչինչ չի փոխվել:Ավելին23:0025.07.22 -
ԻրավականՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հուլիսի 24-ին հայտնաբերվել է 911 խախտումԱնվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հուլիսի 18-25-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4143 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 75 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 83, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 6 վարորդ։ 18 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 23-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 123-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով, 2-ը՝ առանց համարանիշերի։ Բացի այդ, 8 վարորդ տուգանվել է վարելիս ծխելու համար։ «Առանձնահատուկ ընդգծենք, որ խախտումների գերակշիռ մասը հայտնաբերվել է հուլիսի 24-ին՝ Վարդավառի կապակցությամբ իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում, որին մասնակցել են նաև ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները։ Մասնավորապես, հուլիսի 24-ին հայտնաբերվել է 911 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 55 մեքենաներ։ Չնայած ՃՈ պարբերական կոչերին՝ 76 անձ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ուղևորների փոխադրման կանոնների խախտումներին։ Հայտնաբերվել է նման 42 դեպք։ Ուժեղացված ծառայությունները պարբերական են»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։Ավելին22:5025.07.22 -
ԱռողջապահականՁմերուկի և սեխի օգտակար հատկությունները. հակացուցումներԱմռանը սննդակարգում գերակշռող ձմերուկն ու սեխը, բացի հագեցնող լինելուց, ունեն նաև մի շարք օգտակար հատկություններ։ Վիտամին B9-ի (ֆոլաթթու) բարձր պարունակության շնորհիվ ձմերուկը ակտիվորեն մասնակցում է արյունաստեղծման գործընթացին և օգնում է ամրապնդել իմունային համակարգը՝ հատկապես հղի կանանց դեպքում։ Պտուղն ունի միզամուղ ազդեցություն և օգնում է երիկամներից հեռացնել ավազը։ Ավազից բացի, ձմերուկը մեր օրգանիզմն ազատում է լճացած մաղձից, ինչի շնորհիվ դեմքի երանգը նկատելիորեն բարելավվում է։ Ձմերուկի հյութալի միջուկը օգնում է մաքրել օրգանիզմը տարատեսակ տոքսիններից և թունավոր նյութերից։ Ձմերուկի մեջ պարունակվող մանրաթելն օգնում է հեռացնել ավելորդ խոլեստերինը, որը վաղ աթերոսկլերոզի առաջացման պատճառ կարող է դառնալ։ Կեղևի թուրմը բուժում է հաստ աղիքի բորբոքումները։ Շնորհիվ սեխի հարուստ վիտամինների, մասնավորապես՝ E, C, B2, B6 և ֆոլաթթվի պարունակության, այն երիտասարդացնում է, բարելավում է մաշկի, մազերի և եղունգների վիճակը, կանխում է քաղցկեղի զարգացումը և ամրացնում իմունային համակարգը, արյունատար անոթները։ Սեխի մեջ պարունակվող պեկտինները մաքրում են աղիները՝ օրգանիզմից դուրս հանելով տոքսինները։ Սեխն օգտակար է փորկապության դեպքում։ Այն ունակ է զգալիորեն բարելավել տրամադրությունը՝ շնորհիվ սերոտոնինի։ Ձմերուկը և սեխը, անկախ իրենց օգտակար հատկություններից, ունեն նաև մի շարք հակացուցումներ. Ձմերուկ չպետք է օգտագործեն երիկամների և սրտի անբավարարությամբ, շաքարախտով և ստամոքսի խոցով տառապող մարդիկ։ Սեխը խորհուրդ չի տրվում օգտագործել շաքարային դիաբետով, ստամոքսի խոց ունեցող հիվանդներին, ավելորդ քաշ ունեցողներին, ինչպես նաև կերակրող մայրերին։Ավելին22:4025.07.22 -
ՍպորտԲիչախչյանի գեղեցիկ գոլը «Շլյոնսկի» դեմ խաղումԼեհաստանի առաջնության երկրորդ տուրում «Շլյոնսկը» հյուրընկալել էր «Պոգոնին»։ Դաշտի տերերը հաշիվը բացել են 5-րդ րոպեին։ 30-րդ րոպեին հյուրերի կազմում գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը։ Խաղն ավարտվել է դաշտի տերերի հաղթանակով՝ 2-1 հաշվով:Ավելին22:3025.07.22 -
Արտաքին քաղաքականությունՌուսաստանը «սոված» չի թողնի Հայաստանին, բայց ցորենի համար պետք է ավելի շատ վճարելՀացահատկի համաշխարհային շուկայում ցորենի ամեն մի հատիկը հաշված է: Եվրասիական տնտեսական հանձնաժողովը գիտի, թե որքան ցորեն է անհրաժեշտ Հայաստանին սոված չմնալու համար՝ տարեկան մոտ 380 հազար տոննա: Հաց թխելու համար Ռուսաստանը Հայաստան կուղարկի հենց այդքան ցորեն, ոչ ավել: Տնտեսագետների խոսքով՝ սահմանափակումը նրա համար է, որ հանկարծ ոչ մի գրամ ռուսական ցորեն Հայաստանի տարածքով երրորդ երկիր չարտահանվի:Ավելին22:2125.07.22 -
ԱռողջապահականԻնչպե՞ս տարբերակել՝ մաշկը չո՞ր է, թե՞ ջրազրկված և ի՞նչ անել ջրազրկման հետևանքները վերացնելու համարՉոր մաշկը հատկանշական է նրանով, որ ավելի քիչ ճարպ է արտադրում։ Չոր մաշկն ավելի բարակ է, դիմախաղի կնճիռները չոր մաշկ ունեցողների մոտ ավելի արտահայտիչ են լինում, իսկ ծակոտիները գրեթե չեն նկատվում։ Եթե այս հատկանիշները բնորոշ չեն եղել ձեր մաշկին, սակայն զգում եք, որ այն չոր է, ապա մեծ է հավանականությունը, որ մաշկը պարզապես ջրազրկվել է։ Ինչպե՞ս ճիշտ տարբերակել՝ մաշկը չո՞ր է, թե՞ ջրազրկված Ջրազրկված մաշկին բնորոշ են չորությունն ու զգայնությունը՝ միաժամանակ, յուղոտ փայլն ու ծակոտիների լայնացումը, դեմքի գունատությունը, մաշկի ոչ հարթ մակերեսը, բորբոքվածությունը ։ Բանն այն է, որ մաշկի լիպիդային թաղանթը 3 բաղադրիչից է կազմված․ երբ դրանցից մեկը խախտվում է, թաղանթում «ճեղքեր» են առաջանում, որոնց միջով էլ խոնավությունը գոլորշիանում է, և մաշկը, կորուստը քչացնելու համար, սկսում է խոնավությունը պահել միակ հնարավոր միջոցով՝ ավելի շատ ճարպ արտադրելով, ինչի պատճառով էլ դեմքին յուղոտ փայլ է առաջանում։ Այդ պատճառով էլ ջրազրկված մաշկը կարգի բերելու համար հարկավոր է ամբողջությամբ վերականգնել նրա պաշտպանիչ «պատնեշը»։ Ընդհանուր առմամբ՝ մաշկի ջրազրկումն իրենից ներկայացնում է լիպիդային թաղանթի բաղադրիչներից մեկի խախտում՝ այս կամ այն պատճառով։ Իսկ պատճառները կարող են տարբեր լինել՝ օրգանիզմում ներքին պրոցեներից սկսած (սթրես, առողջական տարբեր խնդիրներ), մինչև արտաքին ազդեցություններ (սննդակարգի, կլիմայի, եղանակի փոփոխություն, օդի չորություն և այլն)։ Ինչպե՞ս «փրկել» ջրազրկված մաշկը Իրականում ջրազրկվել կարող է նաև յուղոտ մաշկը․ չոր և յուղոտ մաշկի վերականգման պրոցեսները տարբեր են։ Չոր և ջրազրկված մաշկը պետք է լրացնի ճարպի «սեփական» ծավալը։ Այս դեպքում հարկավոր է օգտագործել խնամքի այնպիսի միջոցներ, որոնք պարունակում են ժոժոբայի յուղ, սկվալան, լեցիտին, մեղրամոմ, շիի, կակաոյի յուղ, լանոլին։ Շատ լավ կլինի, եթե բաղադրության մեջ կերամիդներ լինեն։ Չոր մաշկը խնամել պետք է նաև խոնավեցնող բաղադրիչներ պարունակող միջոցներով՝ հիալուրոնաթթու, գլիցերին, ալոե վերայի գել, տարբեր պոլիսախարիդներ։ Դրական ազդեցություն են թողնում չիչխանի յուղն ու լուծույթը։ Ջրազրկված չոր մաշկը մաքրել պետք է միայն փափուկ կրեմերով ու քսուքներով, «կաթիկներով», իսկ լվացվելու համար նախատեսված փրփրող միջոցներից ու գելերից պետք է հրաժարվել։ Դրանք չոր, բայց առողջ մաշկ ունեցողներին էլ խորհուրդ չի տրվում օգտագործել։ Յուղոտ ջրազրկված մաշկը պետք է խնամել թեթև, բայց լավ խոնավեցնող միջոցներով, որոնք չպետք է պարունակեն «ծանր» յուղեր, ինչպիսիք են շիի, կակաոյի յուղը կամ մեղրամոմը։ Խորհուրդ է տրվում օգտագործել խնամքի այնպիսի միջոցներ, որոնք պարունակում են դափնու, սև չամանի յուղ, ինչպես նաև ծծումբ, ցինկ, կաղնու, ուռենու կեղևից, վարունգից, եղեսպակից ստացված լուծույթներ։ Լավ կլինի, եթե խնամքի միջոցը պարունակի հիալուրոնաթթու, գլիցերին, կարագինան, լեցիտին, ալանտոին։ Յուղոտ ջրազրկված մաշկը պետք է մաքրել շերտազատող միջոցներով, որոնք պարունակում են aha-թթուներ, սակայն պետք է խուսափել սպիրտ պարունակող կոսմետիկ ցանկացած միջոցից. դրանք ավելի կջրազրկեն մաշկը։Ավելին22:1025.07.22 -
Արտաքին քաղաքականությունՌուսաստանը «չի կրակում» ցորենի համաձայնագրի վրա. Սև ծովում հացահատկի նավերը կստուգվենՄոսկվան խոստանում է առանց խոչընդոտների Սև ծովով արտահանել ուկրաինական ցորենը, ինչպես պայմանավորվել են Ստամբուլում՝ Ուկրաինայի, Թուրքիայի ու ՄԱԿ-ի հետ: Ռուսաստանի զինուժը ռազմական գործողություններ է անում Օդեսայում: Բայց Դաշնության նախագահի խոսնակը վստահեցրել է, որ ապաազգայնականացման այդ գործընթացը չի խանգարի հացահատկի արտահանմանը:Ավելին22:1025.07.22 -
ՄիջազգայինՀայտնի է 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի կարգախոսը2024 թվականին Փարիզում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի կարգախոսն է՝ «Խաղերը լայնորեն բացենք» (Let’s open the games wide)։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Փարիզի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի մամուլի ծառայությունը։ Հաղորդվում է, որ այս կարգախոսը կօգտագործվի նաև 2024 թվականի Պարալիմպիկ խաղեր ժամանակ: Փարիզի ամառային օլիմպիական խաղերը կանցկացվեն 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։ Պարալիմպիկ խաղերը Փարիզում կանցկացվեն 2024 թվականի օգոստոսի 28-ից սեպտեմբերի 8-ը։Ավելին22:0525.07.22 -
Կապի ստորաբաժանումների զինծառայողները մասնակցել են հավաք-պարապմունքիԿապի ստորաբաժանումների զինծառայողների տեսական գիտելիքները կատարելագործելու, կապի և ավտոմատացված կառավարման համակարգի միջոցների շահագործման կանոնների իմացության մակարդակն ամրապնդելու նպատակով N զորամիավորումում հուլիսի 25-ին անցկացվել է հավաք-պարապմունք։ Ստուգվել են կապի դասակների հրամանատարների և կապի հանգույցների պետերի մասնագիտական գիտելիքներն ու պատրաստվածության մակարդակը։Ավելին21:5625.07.22 -
ՏարածաշրջանՌուսների, բելառուսների և հայերի համար Լարսում խցանում է, թուրքերի ու վրացիների համար՝ ոչԲանջարեղենի արտահանման պիկին՝ Լարսի անցակետը նորից փակ է ԵԱՏՄ անդամ երկրների բեռնատարների համար: Հայկական, ռուսական ու բելառուսական պետհամարանիշերով հարյուրավոր բեռնատարներ խցանվել են Մցխեթի ճանապարհին: «10 օրում հազիվ 1 կիլոմետր ենք առաջ գնացել»,- ասում են վարորդները: Առանց սնունդի, այրող արևի տակ մնացած տղամարդիկ պնդում են՝ սահմանը առանց հերթի անցնում են վրացական ու թուրքական մեքենաները:Ավելին21:4625.07.22 -
ՀասարակականԱրարատի մարզում վթարային ջրանջատում կիրականացվիՎթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 26-ի ժամը 10:00-14:00-ը կդադարեցվի Արարատի մարզի Արարատ, Վեդի քաղաքների և Երասխ գյուղի ջրամատակարարումը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին «Վեոլիա Ջուր» ընկերությունից՝ հայցելով սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնելով ըմբռնման համար:Ավելին21:4025.07.22 -
ԱռողջապահականԱշխարհի 80 երկրում արձանագրվել է կապիկի ծաղիկի ավելի քան 17000 դեպքԱռողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը, հաշվի առնելով Միջազգային առողջապահական կանոնների (2005) հարցերով Արտակարգ իրավիճակների հանձնաժողովի անդամների տեսակետները, ինչպես նաև Միջազգային առողջապահական կանոններից բխող այլ գործոններ, հայտարարել է, որ տարբեր երկրներում կապիկի ծաղիկ հիվանդության բռնկումը հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է։ Նշենք, որ հուլիսի 25-ի դրությամբ աշխարհի 80 երկրում արձանագրվել է կապիկի ծաղկի ավելի քան 17000 դեպք, այդ թվում՝ 5 մահվան դեպք։ Ամենաշատ դեպքերն արձանագրվել են Իսպանիայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում: Հիվանդության գաղտնի շրջանը սովորաբար տևում է 5-21 օր, բնորոշ ախտանշաններն են՝ տենդ, սաստիկ գլխացավ, լիմֆատիկ հանգույցների մեծացում, ցավ մեջքի շրջանում, մկանացավ, արտահայտված թուլություն: Տենդի սկզբից 1-3 օր անց ի հայտ է գալիս ցանավորումը, ցանը սկսվում է դեմքի շրջանից և ապա տարածվում մարմնի տարբեր հատվածներում: Վարակի փոխանցումը մարդուց մարդ հնարավոր է շնչառական կաթիլների, կենսաբանական հեղուկների կամ ախտահարված հյուսվածքների հետ երկարատև սերտ շփման արդյունքում։ Հնարավոր է նաև վարակի փոխանցումը օգտագործված սրբիչի և անկողնային պարագաների միջոցով: Այսպիսով՝ վարակվելու ռիսկը բարձր է այն անձանց շրջանում, որոնք ֆիզիկական սերտ շփում ունեն կապիկի ծաղիկի ախտանշաններ ունեցող անձանց կամ վարակված կենդանու հետ: Մարդիկ, ովքեր պատվաստվել են բնական ծաղկի դեմ, որոշակի պաշտպանվածություն ունեն նաև կապիկի ծաղկի վարակի դեմ: Հիվանդությունը կարող է ավելի ծանր ընթանալ երեխաների և իմուն համակարգի խնդիրներ ունեցող անձանց շրջանում: Բուժաշխատողները նույնպես ավելի բարձր ռիսկի են ենթարկվում վիրուսների ավելի երկար ազդեցության պատճառով: Ճամփորդելիս անհրաժեշտ է. խուսափել հիվանդությանը բնորոշ ախտանշաններ ունեցող անձանց հետ սերտ շփումից, խուսափել հիվանդ մարդկանց կողմից օգտագործվող իրերին (օրինակ՝ հագուստ, անկողնային պարագաներ կամ բժշկական կազմակերպություններում օգտագործվող նյութեր) դիպչելուց, դիմել բժշկական օգնության, եթե նկատվում է նոր, անբացատրելի մաշկային ցան (մարմնի որևէ մասի վերքեր), ջերմությամբ և դողով կամ առանց դրա, և խուսափել ուրիշների հետ շփումից: Ինչպես նաև անհրաժեշտ է տեղեկացնել բժշկին, եթե ախտանշանների ի հայտ գալուց մինչև մեկ ամիս առաջ եղել եք մի տարածքում, որտեղ գրանցվել է կապիկի ծաղիկի դեպք կամ եղել է շփում կապիկի ծաղիկով վարակված անձի հետ։Ավելին21:3225.07.22 -
ԱռողջապահականՕձի խայթոց. ախտանշաններն ու առաջին օգնությունըՀատկապես շոգ եղանակին օձերի ակտիվությունը մեծանում է։ Խայթոցից խուսափելու համար չպետք է անհանգստացնել օձին, քանի հաճախ դա նրա ինքնապաշտպանության դրսևորումն է։ Իսկ եթե չի հաջողվել խուսափել, առաջին հերթին պետք է փորձել խուճապի չմատնվել և ձեռնարկել մի շարք գործողություններ։ Չնայած այն տարածված կարծիքին, որ տուժածը պետք է փորձի ծծել թույնը և դուրս բերել, իրականում դա կտրականապես խորհուրդ չի տրվում։ Նման տրավմատիկ գործողությունները խայթոցի տեղում կարող են վատթարացնել հիվանդի վիճակը, կամ բերանից ներս անցնելով մահացու ելք ունենալ: Շտապօգնության թիմին սպասելիս ավելի լավ է պառկեցնել հիվանդին, կծածը ջրով ողողել, շատ հեղուկներ տրամադրել և առկայության դեպքում ընդունել հակահիստամիններ։ Խայթոցի վայրում առաջանում է ցավ, այտուց, արյունազեղումներ, որը կարող է ծածկել ամբողջ վերջույթը, իսկ ջերմաստիճանը տեղում բարձրանում է: Ընդհանուր ախտանշանները ներառում են քնկոտություն, ծարավ և բերանի չորություն: Վերջույթների խայթոցներով թունավորումն ավելի հեշտ է ընթանում և դանդաղ զարգանում, քան գլխի, պարանոցի, իրանի, որտեղ թունավորման ախտանիշներն ավելի արագ են զարգանում։ Որոշ օձերի թույնը ազդում է կենտրոնական նյարդային համակարգի վրա, այնուհետև նկատվում են ցնցումներ, կաթվածներ, խոսքի և կուլ տալու խանգարումներ։ Լինում են նաև խայթոցների դեպքեր ոչ թունավոր օձերի կողմից. Այդ դեպքում, վախից բացի, կարող են նկատվել ալերգիկ ռեակցիաներ և վերքի վարակում։ Վեգետատիվ դրսևորումները, որոնք ակամա ուղեկցում են խայթոցին, ինչպիսիք են առատ քրտնարտադրությունը, սրտի բաբախյունը, սրտխառնոցը, փսխումը, կարող են նմանվել թունավոր օձի խայթոցի նշաններին։ Բժիշկները նշում են, որ թունավոր օձի խայթոցը երկու ատամներին բնորոշ հետք է թողնում։ Դրսևորումները կարելի է բաժանել տեղային, որոնք հայտնաբերվում են խայթոցի տեղում և ընդհանուր՝ ամբողջ օրգանիզմից։ Օձի խայթոցը հատկապես վտանգավոր է երեխաների համար։ Մի կողմից, նրանց թունավորման ախտանիշները շատ արագ են ի հայտ գալիս, քանի որ փոքր մարմնի քաշով թույնի բարձր կոնցենտրացիան է ստացվում։ Մյուս կողմից՝ երեխան կարող է մեծահասակի պես անմիջապես չըմբռնել կատարվածը և չարձագանքել, ինչի արդյունքում կբարդանա իրավիճակը։ Օձի թույնը մեծացնում է անոթների պատի թափանցելիությունը, կարող է նպաստել արյան մակարդուկների և արյան շրջանառության խանգարումների առաջացմանը։ Այս դեպքում հնարավոր են ջուր-աղ նյութափոխանակության, լյարդի և երիկամների ֆունկցիայի խախտում։ Բարձր զգայունություն ունեցող մարդիկ, մասնավորապես տարեցները և երեխաները, կարող են զգալ սրտխառնոց, գլխապտույտ, փորլուծություն, շնչառության շեղում և այլ տհաճ ախտանիշներ: Ծանր դեպքերում տուժածը կարող է կորցնել գիտակցությունը և ընկնել կոմայի մեջ։Ավելին21:3025.07.22