Լրահոս

2022-07-25
  • Img default alt hy
    Սպորտ
    Արթուր Գալոյանի զավեշտալի գոլը՝ «Ռոդինայի» դեմ խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    «Ալանիայի» ֆուտբոլիստները Առաջին լիգայի երկրորդ տուրի արտագնա խաղում հաղթել են «Ռոդինային»։ Մոսկվայում կայացած հանդիպումն ավարտվել է 3։1 հաշվով՝ հօգուտ Վլադիկավկազի թիմի։ «Ալանիայի» կազմում գոլերից մեկի հեղինակը Արթուր Գալոյանն է։ 77-րդ րոպեին մոսկվացիների դարպասապահ Դավիդ Սանգարեն փորձել է հեռացնել գնդակը տուգանային հրապարակից, սակայն հարվածել է Արթուր Գալոյանի դեմքին, որից հետո գնդակը հայտնվել է դարպասում: «Ալանիան» երկու տուրից հետո ունի 4 միավոր։ Հաջորդ տուրում թիմը կհյուրընկալվի «Ենիսեյին»:
    16:00
    25.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    20 տոննա ալյումինով բարձված Renault-ն կողաշրջվել է
    Այսօր՝ հուլիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 02։00-ի սահմաններում Renault մակնիշի բեռնատարը Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 13 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/07/25/1218596/
    15:52
    25.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տեսանյութեր
    Սոչիում` ծովում, առաջացել է երկու հսկայական պտտահողմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Սոչիում`ծովում, առաջացել է երկու հսկայական պտտահողմ Իշխանությունները հայտարարել են արտակարգ դրության ռեժիմ և արգելել են այցելել լողափ:
    15:45
    25.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Կալիֆոռնիայում մեգաերաշտ է. աննախադեպ տապ՝ վերջին հազարամյակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Կալիֆոռնիայում կրակը մոխրացրել է ավելի քան 5000 հեկտար անտառային տարածք: Մարիպոսա նահանգում տարհանվել է մոտ 6000 բնակիչ: Օդերևութաբանները Կալիֆոռնիայում արձանագրել են մեգաերաշտ: Նրանց պնդմամբ՝ չնայած ամերիկյան այս շրջանը սովոր է բնակլիմայական չոր պայմաններին, բայց այս տարվա տապն աննախադեպ է:
    15:37
    25.07.22
    Ավելին
  • Աշխարհ
    Արտակարգ դրություն՝ Սոչիում. հեղեղվել են տասնյակ տներ
    Սոչիում արտակարգ դրություն է հայտարարվել՝ վերջին երեք օրում քաղաքում շարունակվող փոթորիկների, հորդառատ անձրևների պատճառով: Կիրակի գիշերը տեղի ունեցած ջրհեղեղի պատճառով մահացել է մեկ կին: Հեղեղվել են տասնյակ տներ, ավելի քան 50 մեքենա ջարդուխուրդ է եղել:
    15:27
    25.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Մեկ շաբաթվա ընթացքում Արցախի ԱԻ ծառայությունն ստացել է 837 ահազանգ
    Հուլիսի 18-ից 25-ն ընկած ժամանակահատվածում Արցախի Հանրապետության ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 837 ահազանգ, որից 752-ը ճանաչողական բնույթի: Շաբաթվա ընթացքում գրանցվել է բնածին բնույթի 14, տեխնածին՝ 25 և սոցիալ-կենցաղային բնույթի՝ 19 կանչ: Գրանցված 10 հրդեհի դեպքերի գերակշիռ մասը, եղանակային պայմաններից ելնելով, արձանագրվել է չոր խոտատարածքներում: Ծառայության կենտրոնական ու շրջանային ստորաբաժանումները և հրշեջ հենակետերում տեղակայված մարտական հաշվարկները օպերատիվորեն հակազդել ու անհրաժեշտ մակարդակով իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ: Հարկ է նշել, որ հանրապետությունում բերքահավաքն անկորուստ իրականացնելու և հրդեհավտանգ շրջանում բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով իրականացվող միջոցառումները կազմակերպված են բարձր մակարդակով և գտնվում են ԱԻ պետական ծառայության ղեկավար կազմի անմիջական վերահսկողության տակ: Այդուհանդերձ ԱԻ պետական ծառայությունը հորդորում է խստագույնս պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները, մասնավորապես չոր խոտատարածքներում ու այգիներում. մեր իսկ պատասխանատվությամբ նվազեցնենք հնարավոր արտակարգ պատահարների առաջացման ռիսկերը: Հաշվետու ժամանակահատվածում փրկարարները կատարել են փակված 8 դռան բացում, փրկարարների օգնությամբ 5 քաղաքացի տեղափոխվել են համապատասխան բժշկական հաստատություններ, բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով կատարվել է 3 ելք, փրկարարներն արձագանքել են այլ բնույթի ևս 5 կանչերի: Օձի հայտնաբերման վերաբերյալ շաբաթվա ընթացքում ստացվել է 3 ահազանգ: Ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խմբերը բնակչությանը ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն՝ թունավոր սողուններին տեղափոխելով անվտանգ տարածք: Հանրապետության տարածքը հավանական սպառնալիքներից մաքրելու և շրջակա միջավայրն ավելի անվտանգ դարձնելու նպատակով՝ ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը, գործընկեր կառույցների հետ մեկտեղ իրականացրել են չպայթած զինամթերքի հայտանբերման և վնասազերծման աշխատանքներ: Ընդհանուր առմամբ շաբաթվա ընթացքում հայտնաբերվել ու վնասազերծվել է 118 պայթուցիչ, 26 հրթիռ, հրթիռակասետային 8 ռումբ, ականանետի 76 ական, 68 արկ, գնդիկաբեկորային 2 ավիառումբ, ձեռքի 24 և նռնականետի 17 նռնակ: ԱԻ պետական ծառայությունը բոլոր ստորաբաժանումները ԱՀ ամբողջ տարածքում իրականացնում են շուրջօրյա ուժեղացված ծառայություն:
    15:20
    25.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հեղինակավոր CNN-ը աշխարհի լավագույն արշավային ուղղություններում է ներառել Հայաստանը
    Ամերիկյան հեղինակավոր CNN-ն իր ճանապարհորդական շարքի շրջանակում առանձնացրել է աշխարհի լավագույն արշավային ուղղություններից՝ արահետներից 23-ը՝ ցանկում ներառելով նաև Հայաստանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանին վերաբերող հատվածը վերնագրված է՝ «Հայաստանը և Մետաքսի ճանապարհը»: Ընդգծվում է, որ Հայաստանում են Եվրոպայում լավագույն արահետներից մի քանիսը: «Հայաստանն ու Մետաքսի ճանապարհը» 11-օրյա ճանապարհորդությունն անցնում է լավագույն երթուղիներով՝ միացնելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության տակ գտնվող Սանահին և Հաղպատ վանքերը, անցնելով կրաքարային լեռնագագաթներով և սաղարթախիտ անտառներով՝ Գեղամա վայրի լեռներում՝ քայլարշավի, և երկրի ամենաբարձր լեռը՝ Արագածի գագաթը բարձրանալու հնարավորությամբ»,-ասվում է հոդվածում: Ցանկում ընդգրկվել են նաև ուղղություններ Միացյալ Թագավորությունում, Իսպանիայում, Միացյալ Նահանգներում, Արգենտինայում, Մարոկկոյում և այլ երկրներում:
    15:13
    25.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արարատ Միրզոյանը կմեկնի Չեխիա
    Հուլիսի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Չեխիայի մայրաքաղաք Պրահայում: Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա Չեխիայի ԱԳ նախարար Յան Լիպավսկիի և Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլի հետ: Այցի շրջանակներում կքննարկվեն հայ-չեխական կապերի ընդլայնմանը, ժողովրդավարության ոլորտում համագործակցության ամրապնդմանը, Հայաստան-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր: Արարատ Միրզոյանի և Յան Լիպավսկիի հանդիպմանը կհետևի արտգործնախարարների մամուլի ասուլիսը։
    15:09
    25.07.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Ռուսական, հայկական և բելառուսական մեքենաները չեն կարողանում անցնել Լարսը
    Վերին Լարսում կրկին բեռնատարների կիլոմետրանոց խցանումներ են: Երկու շաբաթ է՝ մեքենաները առաջ չեն գնում: Սահմանը հատել թույլատրվում է միայն վրացական և թուրքական համարանիշով բեռնատարներին, «Ռափլիի» մեր գործընկերներին ասել են վարորդները:
    15:07
    25.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փրկարարները բացել են փակ դռները
    Հուլիսի 23-25-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 34 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Կոտայքի մարզի Աբովյան, Լոռու մարզի Վանաձոր, Արարատի մարզի Արտաշատ, Արագածոտնի մարզի Աշտարակ և Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները:
    15:00
    25.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Աջափնյակ համայնքում քաղաքացիները վնասել են կանգառասրահում տեղադրված գույքը, գողացել լամպերը
    Աջափնյակ վարչական շրջանի ֆեյսբուքյան էջում ներկայացվել է, թե ինչպես են քաղաքացիները վնասում կանգառներում տեղադրված լույսերը, պոկում լարերը: Դիմելով քաղաքացիներին՝ նշվում է. «Սիրելի՛ աջափնյակցիներ, չնայած առկա բազում խնդիրներին`դուք ականատես եք լինում, թե ինչպես Աջափնյակ վարչական շրջանի ողջ աշխատակազմը ամենօրյա ռեժիմով բարեկարգում ու բարելավում է մեր վարչական շրջանը։ Սակայն որոշ բնակիչներ իրենց անփույթ վերաբերմունքն են ցուցաբերում մեր համայնքային գույքի հանդեպ։ Վերջերս որոշում կայացվեց Հալաբյան փողոցի ողջ երկայնքով տեղադրել նոր կանգառասրահներ.աշխատանքները մեծ թափով ընթանում են,սակայն դեռ ավարտին չհասցրած`այսօր հայտնաբերում ենք այդ կանգառասրահների կոտրված լույսերը, պոկված լարերը և գողացված լուսային լամպերը։ Հարգելի՛ աջափնյակցիներ, խնդրում ենք աջակցել մեզ`պահպանելով ձեր իրավունքները և թույլ չտալ նման անհարգալից վերաբերմունք մեր համայնքի հանդեպ: Մեր համայնքում, մեր բոլորի աչքերի առջև վնասում են բոլորիս համար նախատեսված համայնքային գույքը, խնդրում ենք չլռել և լինել զգոն։ Լինենք կառուցողական և սիրենք մեր մայրաքաղաքը»,-նշված է հայտարարությունում։
    14:56
    25.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գազի բալոնը պայթել է, ավտոմեքենան՝ այրվել
    Հուլիսի 25-ին, ժամը 05:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շերամի փողոցում կայանած ավտոմեքենայի գազի բալոնը պայթել է. ավտոմեքենան այրվում է: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։26-ին, մարվել՝ 06։01-ին։ Այրվել է «GAZel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Ա․) և ջերմահարվել են «Mazda» (վարորդ՝ Ա․ Գ․) և «Chevrolet» (վարորդ՝ Ս․ Մ․) մակնիշների ավտոմեքենաները:
    14:54
    25.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Հայ-թուրքական սահմանին իրականացվող ականազերծման աշխատանքների ժամանակ պայթյուն է տեղի ունեցել. կա վիրավոր
    Թուրքիայի Կարս նահանգի Արփաչայ շրջանում՝ հայ-թուրքական սահմանին իրականացվող ականազերծման աշխատանքների ընթացքում ականի պայթյունի հետևանքով վիրավորվել 1 մարդ, հաղորդում է Ermenihaber-ը: Ըստ աղբյուրի՝ վիրավորվածը եղել է ականազերծման աշխատանքներ իրականացնող ընկերության աշխատակիցը: Վիրավորին տեղափոխել են հիվանդանոց, այս պահին նրա վիճակը բավարար է: Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին թուրքական «GazeteKars» լրատվական կայքը տեղեկություն էր տարածել առ այն, որ արդեն 20 օր է՝ հայ-թուրքական սահմանին «Դողուքափը» անցակետի շրջակա գյուղերում ականավերծման աշխատանքներ են իրականացվում:
    14:51
    25.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում ավտոմեքենաների բախման հետևանքով մեկ մարդ տուժել է
    Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հուլիսի 25-ին ժամը 10։11-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Նորքի 7-րդ զանգվածից Դավիթ Բեկի փողոց տանող լուսացույցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Ինչպես հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz C180» (վարորդ՝  Ա. Խ., ծնված 1970 թ.) և «Renault» (վարորդ՝  Վ. Ո., ծնված 1956 թ.) մակնիշների ավտոմեքենաները։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և «Renault» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Կ. Մ.-ին (ծնված 1988 թ․) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։ 
    14:47
    25.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Արջը կնոջը վրանից հանել և մասնատել է քաղցած լինելու պատճառով
    Los Angeles Times-ը հայտնել է, որ Գրիզլի արջը, որը մեկ տարի առաջ Մոնտանայում հոշոտել էր մի կնոջ, եղել է քաղցած և դրսևորել է գիշատիչ վարք: 2021թ-ի հուլիսի 6-ին Կալիֆորնիա նահանգի Չիկո քաղաքից Լի Դևիս Լոկանը հեծանվային ճանապարհորդության ընթացքում հյուրանոցի փոխարեն որոշել է գիշերել վրանում։  Գիշերը արջը մտել է վրան, այնտեղից դուրս բերել կնոջն ու հոշոտել։ Զբոսաշրջիկները փորձել են վերակենդանացնել տուժածին, սակայն ապարդյուն։ Նա տեղում մահացել է։
    14:45
    25.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տեսանյութեր
    Տեսանյութ՝ Սիրիայում եկեղեցու բացման ժամանակ տեղի ունեցած ահաբեկչությունից
    Սիրիայում ահաբեկիչները կրակ են բացել եկեղեցու բացման արարողության ժամանակ
    14:38
    25.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Իրանը չի միացնի միջուկային օբյեկտներում ՄԱԳԱՏԷ-ի տեսախցիկները մինչև գործարքի վերականգնումը
    Թեհրանը չի վերականգնի իր միջուկային օբյեկտներում տեսախցիկների աշխատանքը մինչեւ իրանական ատոմային դոսյեին վերաբերող պայմանագրի ստորագրումը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 25-ին այդ մասին հայտարարել Է Իրանի Ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին: Տեսախցիկները, որոնք Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կողմից (Իրանի օբյեկտներում) տեղակայվել են 2015 թվականից հետո, չեն աշխատի, քանի դեռ չի վերականգնվի միջուկային գործարքը»,- նշել Է Էսլամին, որի խոսքը մեջբերել Է Al Hadath հեռուստաալիքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    14:31
    25.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Էրդողանը Հունաստանին մեղադրել է Լոզանի պայմանագրի դրույթները միտումնավոր խախտելու մեջ
    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Հունաստանն, իբր, վերջին շրջանում միտումնավոր խախտել է Լոզանի խաղաղության պայմանագրի դրույթները: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: «Թուրքիան, վստահ քայլերով մոտենալով Թուրքիայի Հանրապետության ստեղծման և Լոզանի պայմանագրի ստորագրման 100-ամյակին, որը նշվելու է 2023 թվականին, շարունակում է ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանային և գլոբալ հարցերում»,- ասել է նա։ Նա հիշեցրել է, որ Լոզանի խաղաղության պայմանագիրը հնարավորություն է տվել գծել Թուրքիայի ցամաքային սահմանները, երաշխավորել է Հունաստանում թուրք ազգային փոքրամասնության իրավունքները և հաստատել Թուրքիայի ափերի մոտ հունական կղզիների ապառազմականացված կարգավիճակը։ «Վերջերս Հունաստանը միտումնավոր խախտել է Լոզանի խաղաղության պայմանագրի դրույթները, մասնավորապես՝ թուրք ազգային փոքրամասնության իրավունքների վերաբերյալ։ Թուրքիան չի կարող համակերպվել նման իրավիճակի հետ, որը հակասում է բարիդրացիության սկզբունքներին և համաձայնություններին հավատարիմ մնալուն։ Անկարան վճռական է բոլոր ջանքերը գործադրելու՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն և կայունություն հաստատելու, ինչպես նաև թուրք ժողովրդի իրավունքները ապահովելու համար»,-թուրք-հունական հարաբերությունների լարման ֆոնին հայտարարել է Էրդողանը։
    14:30
    25.07.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Ահաբեկչություն՝ Սիրիայում եկեղեցու բացման ժամանակ
    Սիրիայում ահաբեկիչները արկեր են արձակել եկեղեցու բացման արարողության ժամանակ: 2 մարդ զոհվել է, 12-ը՝ վիրավորվել: Համա նահանգի Սկալբիա քաղաքում Սուրբ Սոֆիա եկեղեցու բացումն էին տոնում քաղաքացիները, երբ եկեղեցու տարածքը հրթիռակոծվեց:
    14:28
    25.07.22
    Ավելին