Լրահոս
Իրավական
19:37
25.07.22
191

Վերաքրեականացված մեղադրանք. դատական 1-ին նիստից առաջ Չալաբյանի փաստաբանները բացահայտումներ են անում

«Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանի կալանքը 15 օրով երկարաձգվել է, ըստ նրա փաստաբանի՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի՝ քննիչի միջնորդությանը միջամտելուց հետո: 

Վարազդատ Հարությունյանի խոսքով՝ դատավորը կշտամբել է քննիչին, որը Չալաբյանի կալանքի ժամկետը երկարացնելու համար հղում է արել հուլիսի 1-ից ապաքրեականացված այն հոդվածին, որով կալանք նախատեսված չէ: 

Դատավորը մեկ օր ժամանակ է տվել քննիչին՝ հոդվածը փոխելու համար: Վաղը դատարանը քննելու է Ավետիք Չալաբյանին առնչվող գործի բուն էությունը: