Լրահոս
Առողջապահական
18:45
25.07.22
298

Տոնզիլիտի կանխարգելման համար կարևոր է բերանի խոռոչի խնդիրների՝ հատկապես կարիեսի ժամանակին բուժումը

Img default alt hy

«Aysor.am»-ը գրում է․

«Վերին շնչուղիների ամենատարածված հիվանդություններից է տոնզիլիտը՝ քմային նշիկների բորբոքումը։ Ռիսկային խմբում երեխաներն են։

Գործոնները՝ սնկային, վիրուսային, բակտերիալ, ալերգիկ։ Տարբերակում են սուր՝ խիստ արտահայտված նշաններով և քրոնիկական տոնզիլիտ։

Առաջացման պատճառները՝

• Ժառանգական նախատրամադրվածությունը
• Իմունային համակարգի առանձնահատկությունները
• Ըմպանի կառուցվածքը

Քրոնիկական տոնզիլիտը թերի կամ չբուժված սուր տոնզիլիտի հետևանք է, քրոնիկական տոնզիլիտի բարդացում է քրոնիկական դեկոմպենսացված տոնզիլիտը, որի բուժումը ենթադրում է միայն նշիկների հեռացում։ Դեկոմպենսացված տոնզիլիտը կարող է պատճառ դառնալ սրտի, հոդերի, երիկամների խնդիրների։

Սուր տոնզիլիտն արտահայտվում է տենդով, բարձր ջերմությամբ, ախորժակի բացակայությամբ, գլխացավով, կլման ակտի ժամանակ ցավով, բերանի տհաճ հոտով։

Քրոնիկական տոնզիլիտի դեպքում միշտ չէ որ վերոնշյալ ախտանշանները ամբողջությամբ դրսևորվում են, կարող է արտահայտվել հոգնածությամբ, բերանի տհաճ հոտով, հոդացավերով, սուբֆեբրիլ ջերմությամբ (37.1) որ երկար պահպանվում է։

Տոնզիլիտի կանխարգելումը ենթադրում է իմունային համակարգի խթանում, բերանի խոռոչի՝ հատկապես կարիեսի վաղ ախտորոշում, բուժում, ֆիզիկական բավարար ակտիվություն՝ հատկապես լողը խրախուսելի է։ 

Բակտերիալ տոնզիլիտի դեպքում հակաբակտերիալ բուժումը պարտադիր է, բուժման ռադիկալ մոտեցում է համարվում քմային նշիկների հեռացումը, որ վերջնական մեթոդ է, երբ մյուս բոլոր մեթոդները (կոնսերվատիվ-դեղորայքային, սանատոր-կուրորտային, ֆիզիոթերապևտիկ) արդյունավետ չեն։

Վիրահատություն ցուցված է երեք տարեկանից սկսած, բայց կարևոր է երեխայի քաշը, ֆիզիկական վիճակը»։