Լրահոս

2022-07-25
  • Img default alt hy
    Զորամասերում անցկացվել են ռազմամարզական միջոցառումներ
    Զինծառայողների ֆիզիկական պատրաստության և կամային հատկանիշների ամրապնդման նպատակով հուլիսի 24-ին զորամասերում անցկացվել են ռազմամարզական միջոցառումներ։ Տարբեր մարզաձևերում հաղթող ճանաչված ստորաբաժանումները, ինչպես նաև առանձին զինծառայողներ արժանացել են խրախուսական պարգևների։
    21:20
    25.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Շոու բիզնես
    Կիևն ակնկալում է, որ Եվրատեսիլը Բրիտանիայում կանցկացվի ուկրաինական համատեքստում
    Ուկրաինայի մշակույթի նախարար Ալեքսանդր Տկաչենկոն ակնկալում է, որ «Եվրատեսիլ 2023»-ը Մեծ Բրիտանիայում կանցկացվի ուկրաինական համատեքստում և հաղորդավարների ներգրավմամբ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Կոնսուլտացիաներ են եղել ինչպես բրիտանական կառավարության, այնպես էլ ВВС-ի հետ։ Արդյունքում մենք ստացել ենք հավաստիացումներ ինչպես ВВС-ից, այնպես էլ EBU-ից, որ Եվրատեսիլը կանցկացվի Ուկրաինայի անունից  ուկրաինական համատեքստում և հաղորդավարների ներգրավմամբ։ Ես կարծում եմ, որ ВВС-ի փորձը թույլ կտա Ուկրաինան ներկայացնել ամենաբարձր մակարդակով»,- «Տելեգրամ»-ի իր ալիքում գրել է Տկաչենկոն։  Եվրոպական հեռարձակողների միությունը և BBC-ն հաստատել են, որ 2023 թվականին Եվրատեսիլ երգի մրցույթը կհյուրընկալվի Միացյալ Թագավորությունում: 2022 թվականին մրցույթում հաղթող երկիրը՝ Ուկրաինան, ավտոմատ կերպով կմասնակցի եզրափակչին: Այս որոշումը հիմնավորվել է նրանով, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ հաջորդ տարի մրցույթը չի կարող անցկացվել 2022-ին մրցույթի հաղթող երկրում՝ Ուկրաինայում: Նշվում է, որ Եվրոպական հեռարձակողների միությունն ուսումնասիրել է մի շարք տարբերակներ հաղթող երկրի հեռարձակողի հետ: Միացյալ Թագավորությունը 2022-ին մրցույթում զբաղեցրել էր 2-րդ հորիզոնականը: Եվրոպական հեռարձակողների միությունը որոշել է, որ BBC-ն կստանձնի հյուրընկալության պարտականությունները 2023 թվականին Միացյալ Թագավորությունում կայանալիք մրցույթում:
    21:18
    25.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Հնդկաստանը մտադիր է մեծացնել ռազմական ներկայությունը Չինաստանի հետ սահմանին
    Հնդկաստանը մեծացնում է իր ռազմական ներկայությունը Չինաստանի հետ սահմանի վիճելի հատվածների մոտ գտնվող իր տարածքում՝ այնտեղ տեղափոխելով լրացուցիչ ավիացիոն ստորաբաժանումներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով «The Economic Times»-ին։ Հնդկաստանի ռազմաօդային ուժերը մարտական ինքնաթիռներ են տեղակայել արևելյան Լադախում, սահմանային օդանավակայաններում, ներառյալ վերջերս Ֆրանսիայից ձեռք բերված կործանիչները։ Նաև առաջիկա ամիսներին հնդկական զինուժը նախատեսում է տարածաշրջանում տեղակայել С-400 զենիթահրթիռային համակարգերի երկրորդ մարտկոցը, որը մատակարարվում է Ռուսաստանի Դաշնության կողմից 2018 թվականի պայմանագրով։
    21:10
    25.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    «Ժամկետային զինծառայողը վագոն-տնակում դրված վառարանի կայծից բռնկված հրդեհը մարելիս է ստացել վնասվածքները»․ ՊՆ մամուլի խոսնակ
    ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանն այրվածքը ստացել է մարտական դիրքի վագոն–տնակում, «Սպուտնիկ Արմենիա»-ին ասել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։ «Նա վագոն–տնակում դրված վառարանի կայծից բռնկված հրդեհը մարելիս է ստացել վնասվածքները»,– նշել է Թորոսյանը։ Հիշեցնենք՝ այսօր՝ հուլիսի 25-ին, ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել 8 օր առաջ՝ հուլիսի 17-ին N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանի հետ տեղի ունեցածի մասին։ Հաղորդագրությունում, մասնավորապես, նշված էր․ «Ս.թ. հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է ընդունվել N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանը։ «Զինծառայողը նույն օրը ռեանիմոբիլով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Պայմանավորված տվյալ ախտահարման դեպքում հիվանդության զարգացման փուլային ընթացքով և այրվածքային ախտահարման ժամանակ հաճախակի հանդիպող հեռակա բարդություններով՝ զինծառայողի առողջական վիճակում դիտարկվել է վատթարացում, ներկայումս այն գնահատվում է ծայրահեղ ծանր»։
    21:10
    25.07.22
    Ավելին
  • Աշխարհ
    Մղձավանջային գիշեր՝ Սոչիում. տասնյակ տներ հեղեղվել են
    Սոչիում արտակարգ դրություն է հայտարարվել՝ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով: Երեք օր է՝ տուրիստական այդ քաղաքում փոթորիկներ ու հորդառատ անձրևներ են: Ջրհեղեղը մեկ մարդու կյանք է խլել: Տասնյակ տներ են հեղեղվել, ավելի քան 50 մեքենա ջարդուխուրդ է եղել:
    21:00
    25.07.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Բաքու-Բրյուսել՝ էներգետիկ բարեկամություն. Ադրբեջանի գազը ջնջո՞ւմ է Լեռնային Ղարաբաղ եզրույթը
    Եվրոպան ադրբեջանական գազի դիմաց վճարում է ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ նոր՝ ավելի մե՞ղմ բառապաշարով: Բաքվում գազային երրորդ պայմանագիրը ստորագրելուց առաջ Եվրահանձնաժողովը Ադրբեջանի հետ գործընկերության մասին զեկույցում ոչ մի անգամ չի օգտագործել Լեռնային Ղարաբաղ եզրույթը:
    20:50
    25.07.22
    Ավելին
  • Սպորտ
    Լապորտան կարծում է, որ կարող է համոզել Մեսսիին վերադառնալ «Բարսելոնա»
    «Բարսելոնայի» նախագահը փորձելու է վերադարձնել Լիոնել Մեսսիին։ Կատալոնացիների գլխավոր մարզիչ Չավին Ժոան Լապորտային խնդրել է արգենտինացուն վերադարձնել թիմ, երբ ավարտվի նրա պայմանագիրը ՊՍԺ-ի հետ։ Diario Sport-ը հայտնում է, որ Լապորտայի շրջապատը կապ կհաստատի Մեսսիի հետ, որպեսզի նրա և ակումբի նախագահի հետ անձնական շփման հնարավորություններ ստեղծեն: Լապորտան հասկանում է, որ Լեոն վիրավորված է հեռացել «Բարսելոնայից, բայց պատրաստ է ամեն ինչ անել հարաբերությունները կարգավորելու համար։ Լապորտան կարծում է, որ կարող է համոզել Մեսսիին վերադառնալ «Բարսելոնա» 2023 թվականի ամռանը:
    20:40
    25.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Թուրքական ԶԼՄ-ներին զայրացրել է քուրդ զինյալի սպանության կապակցությամբ ԱՄՆ-ի ցավակցությունը
    ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) ցավակցություն է հայտնել «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) կին փոխհրամանատար Ջիյան Էֆրինի (Սալվա Յուսուֆ) մահվան կապակցությամբ: Վերջինս սպանվել էր Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության կողմից իրականացված հատուկ գործողության հետևանքով: Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ ցավակցությունը հրապարակվել է CENTCOM Twitter-ի պաշտոնական էջում: Ջիյան Էֆրինի հետ միասին սպանվել են ևս երկու քուրդ կին զինյալներ: «SDF-ի փոխհրամանատար Ջիյան Էֆրինը, երկու զինյալների հետ միասին սպանվել է Սիրիայում՝ Ղամիշլիից ոչ հեռու: Սալվան SDF-ի կարևոր առաջնորդներից էր: Նա ղեկավարել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ գործողությունները 2017թ-ից ի վեր: CENTCOM-ը ցավակցում է նրա ընտանիքին, Սիրիայի հյուսիս-արևմուտքի բնակչությանը և SDF-ի մեր գործընկերներին»,- ասված է հայտարարության մեջ: Վերոնշյալ ցավակցությունը խիստ զայրացրել է թուրքական ԶԼՄ-ներին, որոնք մեղադրել են ԱՄՆ-ին Սիրիայի քրդական ուժերին աջակցելու մեջ, որոնց Անկարան համարում է ահաբեկչական կառույց: Տեղեկացնենք, որ թուրքական մամուլում, թուրք բարձրաստիճան պաշտոնյաների ելույթներում շարունակում են հնչել Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ սկսելու վերաբերյալ ծրագրեր:
    20:23
    25.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՔԿՀ-ի բժիշկները հրաժարվում են շտապ օգնություն կանչելուց և Վահագն Վերմիշյանին ԲԿ տեղափոխելուց․ փաստաբան
    Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Նուբարաշեն ՔԿՀ-ում եմ, ՔԿՀ-ի բժիշկները հրաժարվում են շտապ օգնություն կանչելուց և Վահագն Վերմիշյանին ԲԿ տեղափոխելուց: Այս ամենը արդեն խոշտանգնան տարրեր է պարունակում: Կոչ եմ անում ՀՀ արդարադատության նախարարությունը շտապ արձագանքել իրավիճակին և ապահովել Վ. Վերմիշյանին հրատապ հիվանդանոց տեղափոխելը:
    20:21
    25.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    N զորամասում անցկացվել է զինվորական երդման արարողություն
    N զորամիավորման զորամասերից մեկում հուլիսի 23-ին անցկացվել է զինվորական երդման հանդիսավոր արարողություն։ Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամաններն ու լինել Հայոց բանակի արժանի զինվորներ։ ​ N զորամիավորման զորամասերից մեկում հուլիսի 23-ին անցկացվել է զինվորական երդման հանդիսավոր արարողություն։ Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամաններն ու լինել Հայոց բանակի արժանի զինվորներ։ ​
    20:11
    25.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    ՀՀ առողջապահության նախարարությունը պարզաբանել է կապկի ծաղիկ հիվանդության իրավիճակը
    Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը, հաշվի առնելով Միջազգային առողջապահական կանոնների (2005) հարցերով Արտակարգ իրավիճակների հանձնաժողովի անդամների տեսակետները, ինչպես նաև Միջազգային առողջապահական կանոններից բխող այլ գործոններ, հայտարարել է, որ տարբեր երկրներում կապկի ծաղիկ հիվանդության բռնկումը հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարությունը «Ֆեյսբուք»-ի իր էջում նաև հիշեցրել է, որ հուլիսի 25-ի դրությամբ աշխարհի 80 երկրում արձանագրվել է կապիկի ծաղկի ավելի քան 17000 դեպք, այդ թվում՝ 5 մահվան դեպք։ Ամենաշատ դեպքերն արձանագրվել են Իսպանիայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում: «Հիվանդության գաղտնի շրջանը սովորաբար տևում է 5-21 օր, բնորոշ ախտանշաններն են՝ տենդ, սաստիկ գլխացավ, լիմֆատիկ հանգույցների մեծացում, ցավ մեջքի շրջանում, մկանացավ, արտահայտված թուլություն: Տենդի սկզբից 1-3 օր անց ի հայտ է գալիս ցանավորումը, ցանը սկսվում է դեմքի շրջանից և ապա տարածվում մարմնի տարբեր հատվածներում: Վարակի փոխանցումը մարդուց մարդ հնարավոր է շնչառական կաթիլների, կենսաբանական հեղուկների կամ ախտահարված հյուսվածքների հետ երկարատև սերտ շփման արդյունքում։ Հնարավոր է նաև վարակի փոխանցումը օգտագործված սրբիչի և անկողնային պարագաների միջոցով: Այսպիսով՝ վարակվելու ռիսկը բարձր է այն անձանց շրջանում, ովքեր ֆիզիկական սերտ շփում ունեն կապիկի ծաղկի ախտաշաններ ունեցող անձանց կամ վարակված կենդանու հետ: Մարդիկ, ովքեր պատվաստվել են բնական ծաղկի դեմ, որոշակի պաշտպանվածություն ունեն նաև կապիկի ծաղկի վարակի դեմ: Հիվանդությունը կարող է ավելի ծանր ընթանալ երեխաների և իմուն համակարգի խնդիրներ ունեցող անձանց շրջանում: Բուժաշխատողները նույնպես ավելի բարձր ռիսկի են ենթարկվում վիրուսների ավելի երկար ազդեցության պատճառով»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբոյւրի՝ ճամփորդելիս անհրաժեշտ է. խուսափել հիվանդությանը բնորոշ ախտանշաններ ունեցող անձանց հետ սերտ շփումից, խուսափել հիվանդ մարդկանց կողմից օգտագործվող իրերին (օրինակ՝ հագուստ, անկողնային պարագաներ կամ բժշկական կազմակերպություններում օգտագործվող նյութեր) դիպչելուց, դիմել բժշկական օգնության, եթե նկատվում է նոր, անբացատրելի մաշկային ցան (մարմնի որևէ մասի վերքեր), ջերմությամբ և դողով կամ առանց դրա, և խուսափել ուրիշների հետ շփումից: Ինչպես նաև անհրաժեշտ է տեղեկացնել բժշկին, եթե ախտանշանների ի հայտ գալուց մինչև մեկ ամիս առաջ եղել եք մի տարածքում, որտեղ գրանցվել է կապիկի ծաղկի դեպք կամ եղել է շփում կապիկի ծաղիկով վարակված անձի հետ։
    20:00
    25.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    COVID-19. Հայաստանում գերակշռում է oմիկրոնի BA.5 տարբերակը
    ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, համագործակցելով Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի և Հայ-Ռուսական համալսարանի հետ, շարունակում է իրականացրել կորոնավիրուսային հիվանդությունով ՊՇՌ դրական արդյունքով պացիենտների նմուշների մոլեկուլյար-գենետիկ հետազոտություններ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են հետևյալ տարբերակները՝ B 1.1.529 (Օմիկրոնի սկզբնական տարբերակը), BA.2 («Ստելս» տարբերակը), BA.4 և BA.5, որը գերակշռում է ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում։ Հաշվի առնելով համաճարակային իրավիճակը` ՀՀ առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ կոչ է անում շարունակել պահպանել հակահամաճարակային կանոնները և պատվաստվել, քանի որ պարբերաբար ի հայտ եկող նոր շտամների՝ մասնավորապես «Օմիկրոնի» համատեքստում, հատկապես կարևորվում են պատվաստումները՝ այդ թվում խթանիչ դեղաչափերով։
    19:56
    25.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Տարհանում՝ Քիշնևի օդանավակայանում․ պայթուցիկ սարքի մասին հաղորդագրություն է ստացվել
    Քիշնևի օդանավակայանում հուլիսի 25-ին անձնակազմի և ուղևորների տարհանում է իրականացվել պայթուցիկ սարքի մասին հաղորդագրությունից հետո։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով սահմանային ոստիկանության մամուլի քարտուղար Ռաիսա Նովիցկին։ «Պայթուցիկ սարքի մասին նոր հաղորդում կա. Բոլոր մարդիկ տարհանվել են, տեղում աշխատում են մասնագիտացված ծառայություններ»,-նշել է Նովիցկին։
    19:52
    25.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստ կանցկացնի Ուկրաինայի հարցով
    ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 29-ին կանցկացնի նիստ Ուկրաինայի հարցով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին ասված է Անվտանգության խորհրդի հուլիս ամսվա աշխատանքային ընդլայնված լրացված ծրագրում։ Ենթադրվում է, որ կքննարկվի հուլիսի 22-ին Ստամբուլում ուկրաինական հացահատիկի արտահանման, ինչպես նաեւ ռուսական սննդամթերքի ու պարարտանյութերի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման հարցը։
    19:45
    25.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլն արձակուրդում է, ինչպես միշտ, Հայաստանը՝ կոմայի մեջ, դեռևս
    «Yerevan.Today»-ը գրում է. «Տեղեկությունը, որ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 25-ից գտնվում է արձակուրդում, որն անցկացնում է Հայաստանում», հրաշալի և սենսացիոն է միանգամից մի շարք առումներով: Առաջին սենսացիոն պարագան այն է, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետ է: Հաջորդ սենսացիոն պարագան այն է, որ Նիկոլ Փաշինյանը արձակուրդ է մեկնել: Ինչպե՞ս կարելի է արձակուրդ մեկնել, եթե չես աշխատում: Արձակուրդից արձակո՞ւրդ են մեկնում: Համենայն դեպս, մինչև այժմ Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունով անձնավորությունը չի՛ աշխատել Հայաստանի վարչապետ: Նա աշխատել և աշխատում է Հայաստանում, օրինակ՝ Թուրքիայի գործերի հանձնակատար և Ադրբեջանի շահերի պաշտպան, բայց ոչ Հայաստանի վարչապետ: Ինչպես, ասենք, իր ամբողջ քայլաթիմը: Վերցրեք դրանց ցանկացած հայտարարություն, որոշում, քայլ, և ակնհայտ կդառնա նշված պնդումը: Նիկոլ Փաշինյանն ու նրա քպ-երը ավելի ջանասիրաբար են կուրծք ծեծում, որ «Արցախն Ադրբեջան է, և վերջ», քան նույնիսկ, իրենց սիրելի Ալիևը: Նիկոլ Փաշինյանն ու նրա քպ-երն ավելի կրքոտ են խոսում «միջանցքներից», իսկ ամենակարևորը՝ ապահովում այդ թուրք-ադրբեջանական միջանցքները, քան նույնիսկ թուրքական ու ադրբեջանական հակահայ ու ֆաշիստական իշխանությունները: Մի խոսքով, Նիկոլ Փաշինյանը արդեն ավելի քան 4 տարի է, ինչ Հայաստանում աշխատում է որպես Հայաստանի թուրքական ծրագրի կառավարիչ, բայց ոչ՝ ՀՀ վարչապետ: Ու նա իր թուրքական գործատու-գործընկերների ծրագրերն այնպես է իրագործում, որ Հայաստանը, որպես այդպիսին, արդեն մի 4 տարի է, ինչ կոմայի մեջ է: Հիմա Փաշինյանն ու իր քպ-ները Հայաստանի տապանաքարն են տաշում:  Ի դեպ, ֆաշիզմի մասին: Մինչ Նիկոլ Փաշինյանն արձակուրդային արշավի ցուցադրական ֆոտոսեսիա էր անում մի կեցվածքով, որին կնախանձեին մարմնի որոշակի մասերը սիլիկոնի միջոցով «առաջ տվող» փայլամսագրային «գեղեցկուհիները», պարզվեց Երևանում էլի մի քպ-ական դեմք մինի-ֆյուրերային հավակնություններ ունի: Պարզվեց, որ Երևանը անվանապես քաղաքապետ ունի, որի երազանքն է, որ ամեն օր, ժամը 7-ին միասնական «ծուղրուղու» ազդանշանով երևանցիներն արթնանան: Չէ, սա նույնիսկ պամֆլետ չէ: Ոչ մի պամֆլետիստ չէր կարող նման բան հորինել: Ու, ինչպես հնարավոր չէ արձակուրդի գնալ, եթե չեմ աշխատում, նույնպես դժվար է պամֆլետի հերոս դարձնել քայլող, իսկ հիմա ավելի հաճախ գերթանկարժեք, ժողովրդի կաշին քերթելով գնված պադավատներով տեղաշարժվող պամֆլետներին: Սա կոչվում է իշխանության խումար («պախմելիե»): Դե, եթե Նիկոլ Փաշինյանը, իր գեղջկամիտ հալով ծաղրում ու ծանակում է հայերին ու ՀՀ քաղաքացիներին, բարեհաջող էշի տեղ է դնում իրենց կամովին ոչխարի տեղ դրած բիոզանգվածին, ապա ինչո՞ւ Երևանի քաղաքապետը նույն լկտի ու արհամարհական պահվածքը չի կարող դրսևորել Երևանի մասշտաբով: Դե ինչ, մնում է Նիկոլ Փաշինյանին սրտանց մաղթել, որ իր արձակուրդը անցկացնի այնպես շռնդալից, որ հավերժական արձակուրդ ստանա այս կյանքից: Ի վերջո, չարժե այդքան սպասեցնել դժոխքի դևերին»:
    19:41
    25.07.22
    Ավելին
  • Իրավական
    Վերաքրեականացված մեղադրանք. դատական 1-ին նիստից առաջ Չալաբյանի փաստաբանները բացահայտումներ են անում
    «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանի կալանքը 15 օրով երկարաձգվել է, ըստ նրա փաստաբանի՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի՝ քննիչի միջնորդությանը միջամտելուց հետո: Վարազդատ Հարությունյանի խոսքով՝ դատավորը կշտամբել է քննիչին, որը Չալաբյանի կալանքի ժամկետը երկարացնելու համար հղում է արել հուլիսի 1-ից ապաքրեականացված այն հոդվածին, որով կալանք նախատեսված չէ: Դատավորը մեկ օր ժամանակ է տվել քննիչին՝ հոդվածը փոխելու համար: Վաղը դատարանը քննելու է Ավետիք Չալաբյանին առնչվող գործի բուն էությունը:
    19:37
    25.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դատական նիստից հետո Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է․ փաստաբան
    Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Դատական նիստից հետո Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, շտապ օգնության բրիգադը Վ.Վերմիշյանին տեղափոխում է Էրեբունի ԲԿ:
    19:25
    25.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Վաղաժամ ծննդաբերություն. ռիսկի գործոններ և կանխարգելում
    Վաղաժամ ծննդաբերությունը ապագա մայրերի վախերից է: Սրանից ոչ ոք ապահովագրված չէ, սակայն կարելի է նվազագույնի հասցնել ռիսկերը՝ հետևելով մի շարք ցուցումների և վարելով առողջ հղիություն: Իդեալական է համարվում 39-40 շաբաթական երեխայի ծնունդը։ Այնուամենայնիվ, երեխաների 70%-ը ծնվում է 34-37 շաբաթականում։ Վաղաժամ ծննդաբերության ռիսկի գոտում են այն կանայք, ովքեր՝ կրում են մեկից ավելի պտուղ, ունեն արգանդի կամ արգանդի վզիկի կառուցվածքային առանձնահատկությունները, օգտագործել են թմրանյութեր, ալկոհոլ, ծխախոտ կատարել են ծանր ֆիզիկական գործունեություն, ենթարկվել էմոցիոնալ բռնության և սթրեսի։ Ռիսկի խմբում են նաև այն ապագա մայրերը, ովքեր չեն գրանցվել հղիության ընթացքում կամ անտեսել են ուլտրաձայնային և լաբորատոր հետազոտությունները, սկրինինգը։ Վաղաժամ ծննդաբերության վտանգը ավելի տարածված է շաքարային դիաբետ, անեմիա, հիպերտոնիա, միզասեռական ինֆեկցիաներ, հիպոթիրեոզ, նախածննդյան քաշի հետ կապված խնդիրներ (դեֆիցիտի կամ գիրություն), թրոմբոֆիլիա, հեշտոցային արյունահոսություն ախտորոշումների դեպքում: Եթե ​​կինը նախկինում ժամանակից շուտ է ծննդաբերել երեխային, ապա վաղաժամ ծննդաբերության հավանականությունը պահպանվում է հետագա հղիությունների դեպքում: Ժամանակակից բժշկությունն ի վիճակի է վաղաժամ ծնված երեխայի խնամք ապահովել և փրկել նրա կյանքը, բայց ոչ ոք չի կարող երաշխավորել լիարժեք առողջ կյանք: Այդ իսկ պատճառով պետք է նախապես պատրաստվել երեխայի ծնունդին՝ բացառելով վնասակար գործոնների ազդեցությունը։ Ծննդաբերող կնոջ համար վաղաժամ ծնունդը սովորաբար վտանգավոր չէ: Կան միայն հոգեբանական խնդիրներ՝ սթրես, վախ ու անհանգստություն երեխայի համար: Ինչու՞ է վտանգավոր վաղաժամ ծնունդը Երեխաների մոտ ամբողջովին չեն հասցնում զարգանալ կենսական նշանակության մի շարք օրգաններ։ Թոքերի թերզարգացման պատճառով չեն կարողանում պատշաճ շնչել: Առաջանում են մարսողության հետ կապված մի շարք խնդիրներ. օրգանիզմը չի կարող կլանել մոր կաթի բոլոր բաղադրիչները։ Երեխաների համար արտաարգանդային կյանքը դառնում է ուժեղ սթրես։ Նրանք վատ են դիմադրում վարակներին, խաթարվում է ջերմակարգավորումը: Վաղաժամ ծննդաբերության ախտանիշները՝ ցավ, ճնշում և անհանգստություն սեռական օրգաններում, ազդրերում, կոնքում, գոտկատեղի բութ ցավ, մեջքի հատվածում ճնշման զգացում, սպազմ և ցավ աղիներում, հեշտոցային արտադրություն, տարբեր ինտենսիվության կծկումներ: Վտանգավոր են նաև հետևյալ ախտանշանները՝ հանկարծակի տեսողության խանգարում, չդադարող միգրեն, դեմքի կամ ձեռքերի այտուցվածություն, 38ºC և բարձր ջերմաստիճան, ցավոտ միզում, որովայնի վնասվածք, 3-րդ եռամսյակում պտղի ակտիվության նվազում։ Վաղաժամ ծննդաբերությունից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս Հանգստանալ, խուսափեք նյարդային ծանրաբեռնվածությունից, քնել առնվազն 7 ժամ։ Ուտել վիտամիններով հարուստ սնունդ, սննդակարգից բացառել ֆասթֆուդը, ճարպային, տապակած, կծու և աղի մթերքները։ Հրաժարվել սուրճից և թունդ թեյից։ Հսկել խմելու ռեժիմը. աշխատեք չծարավել, ջուր խմել 2 ժամը մեկ։ Վերացնել արտահայտված ֆիզիկական ակտիվությունը. սա կարող է բարձրացնել տոնուսը՝ առաջացնելով վաղաժամ ծնունդ։ Պահպանել անձնական հիգիենան. վարակները վաղաժամ ծննդաբերության սադրիչներ են։ Գրանցվել նախածննդյան կլինիկայում առաջին եռամսյակում` 6-8 շաբաթվա ընթացքում: 2-րդ եռամսյակում սկսել լսել երեխային՝ նրա շարժումները, ակտիվությունը: Գրանցել ցանկացած փոփոխություն, խոսել դրանց մասին բժշկի հետ: Սուր ցավի, կծկումների, սպազմերի, արյան առկայության դեպքում շտապ օգնություն կանչել։
    19:10
    25.07.22
    Ավելին
  • Առողջապահական
    «Կապիկի ծաղիկի» հետ կապված ԱՀԿ-ն արտակարգ իրավիճակ է հայտարարում
    «Կապիկի ծաղիկի բռնկման պատճառով հանրային առողջության ոլորտում հայտարարվել է արտակարգ իրավիճակ», հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը: Թեդրոս Հեբրեյեսուսը նկատել է, որ այդ հիվանդությունն առավել վտանգավոր է Եվրոպայում, որտեղ վարակն ամենաշատն է տարածված։ Ամբողջ աշխարհում մինչ օրս գրանցվել է կապիկի ծաղիկի ավելի քան 16 հազար դեպք:
    18:55
    25.07.22
    Ավելին